Armeniannews.Info
175 subscribers
11 photos
14 links
Download Telegram
Ալիևն անկառավարելի է դառնում

Ալիևը բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել՝ այցելելով Կովսականի շրջան: Հայ-ադրբեջանական բուռն պրոցեսի ֆոնին Ալիևը, մասնաոապես, հայտարարել է, թե միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը: «Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին: Դրա կարիքը չկա։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Թող մեզ ոչ ոք չսովորեցնի, խորհուրդ չտա: Դա ավելորդ է»,-ասել է Ալիևն ու արձանագրել, որ իրենք շարունակում են զինվել ու զարգանալ՝ «ազատ ապրելու» համար:

Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե Ալիևի խոսքերի հասցեատերը Նիկոլն է, սակայն հաշվի առնելով այն, որ Նիկլոն այսօր, ըստ էության, Ալիևի ոչ մի «հա»-ին «չէ» չի ասում, ուստիև Նիկոլին հաթաթաներ տալու կարիք Իլհամն ուղղակի չունի: Ալիևը սաստում է համաշխարհային ուժային կենտրոններին՝ հայտարարելով, որ այսուհետ ադրբեջանական բանակն է որոշելու այդ երկրի սահմանները, քանզի «ջունգլիների օրենքն» է գործում աշխարհում: Ալիևն, ըստ էության, ակնարկում է Ուկրաինայում տեղի ունեցողը: Իբր եթե մեծերն են ուժով հարցեր լուծում, իրենք էլ կարող են հարցեր լուծել: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նրա այս հանդուգն հայտարարությունը հնչում է բրյուսելյան հանդիպումից ու Միշելի վիճարկելի հայտարարությունից հետո, ինչը բոլորովին պատահական չէ, և Ալիևն առաջին հերթին փորձում է արագորեն ու օրինականորեն դե յուրե ամրակգրել այն, ինչ ձեռք է բերել դե ֆակտո պատերազմի արդյունքում:

Մյուս կողմից՝ տեսանելի է, որ որոշակիորեն նաև հող է նախապատրաստվում՝ արդեն իսկ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում գործելու՝ «Ուժն է ծնում իրավունք» պատճառաանությամբ:

Անհանգստացնո՞ւմ է սա Նիկոլ վաչապետին կամ նախարար Սուրիկին: Ոչ թե անհանգստացնում է, այլ՝ ուրախացնում…
Թուրքիայի պատվերը՝ Զարեհ Սինանյանին

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում բացի այն, որ վճռակամորեն հերքել է Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելը,միաժամանակ կոչ է արել կանխել «հայկական սփյուքի» ռադիկալ հատվածների՝ հայ-թուրքական պրոցեսին վնաս հասցնող գործունեությունը:

Այս թուրքից առաջ էլ մյուս թուրքը՝ Չավուշօղլուն էր վերջերս հանդես եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ռադիկալները՝ Հայաստանում, Սփյուռքը՝ դրսում վնաս են հասցնում հայ-թուրքական հաշտեցման պրոցեսին:

Ըստ էության ականատես ենք դառնում ուղղակի-անուղղակի կերպով Թուքիայի կողմից աառաջ քաշվող նախապայմաններին այն դեպքում, երբ, օրինակ, Ռուբինյան Ռուբոն չի վարանում կրկնել, որ նախապայմաններ չկան բանակցություններում: Թուրք պաշտոնյայի մեսիջը հետևյալն է՝ եթե ցանկանում եք կարգավորել հարաբերություններն, ապա զսպեք Սփյուռքին ու մի՛ տլպացեք՝ ուղեղներիցդ հանելով «ցեղասպանություն» եզրույթը: Ընդ որում՝ նկատվում է Թուրքիայի ձգումը՝ բանակցությունների հնարավոր ձախողման մեղքը հայկական կողմի վրա բարդելու. իբր իրենք բարի են,իսկ հայերը՝ ռևանշիստներ:

Մյուս կողմից անկասկած է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկ Սինանյան Զարեհը՝ Սփյուռքի հարցերով զբաղվողն ու այն ներսից քանդողը, հստակորեն ընկալել են թուրքի մեսիջը. գլենդելահայ Զարեհը հետայսու է՛լ ավելի ջանասիրությամբ է քանդելու «հայկական աշխարհը»՝ ամեն գնով պառակտելով այն: Այս իմաստով թուրքի պատվերն ուղղակիորեն ուղղված է Սինանյան Զարեհին, որն, ի դեպ, արդեն իսկ ապացուցել է իր «պիտանելիությունը»:
ՔՊ-ի հերթական ինքնաբացահայտումը

ՔՊ-ն մի խայտառակ հայտարարություն է տարածել՝ կապված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հետ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։ Իրենք իրենց ու իրենց ծնած «ժողովրդավարությունը» փառաբանելով՝ հայտարարել են թե չեն տրվի ընդդիմության քաղաքական շանտաժին, չեն մասնակցի արտահերթ նիստին. իբր ընդդիմությունը հարցն օգտագործում է ներքաղաքական նպատակներով՝ դրա հետ մեկտեղ չունենալով օրակարգ ու ռեալ առաջարկ:

Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ականները հրաժարվում են նման օրակարգով ԱԺ-ում ընդիմության հետ քննարկում անցկացնել: Թուրքական թեման սրանց համար յուրատեսակ տաբու է, ինչն, ի դեպ, բնական է՝ հաշվի անելով ՔՊ-ի ձեռագիրն ու թողած հետագիծը: Հասկանալի է, թե ինչու չեն մասնակցում. թուրքին ասեն լավ, անմիջապես կվառվեն, ասեն վատ, Էրդողանն ու Ալիևը կսաստեն ու կսաստեն այնպես,որ Նիկոլի թրաշը մի րոպեում կթափվի: Եվուրեմն՝ շառից, փորձանքից հեռու:

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է այս իշխանությունների իրական էությունը, կառավերալիության աստիճանն ու դրա աշխարհագրությունը: Անշուշտ, կարդարանան, թե չեն ցանկանում հարված հասցնել հայ-թուրքական ու հայ- ադրբեջանական «խաղաղության օրակարգերին», բայց դե առնվազը մտքից հաշմանդամ պետք է լինել՝ չհասկանալու՝ ինչն ինչոց է. պետություն ենք կորցնում:
«Անալիտիկը»

«Երեք մոտեցում կա էլի: Մի մոտեցումն, երբ որ դու իրականացնում ես քո գործունեությունը միայն ամբոխահաճո լոզունգներով, ամբոխահաճո տրամադրությունները սպասարկելով: Երկրորդ մոտեցումը դա, երբ որ դու իրականացնում ես կարծիքների փոխանակում, որը որ հիմնվածա քո գնահատակնների վրա, և երրորդը՝ երբ որ դու սթափ և անալիտիկ վերլուծական մտածելակերպ… Մենք երրորդի և երկրորդի կողմնակիցն ենք…»,-ահա այսպես է արտահայտվել ՔՊ-ական Արսենյան Գուգոն՝ խոսելով իրենց կողմից ՀՀ պետական շահերի սպասակման մասին՝ հատկապես ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը:

«Անալտիկ» Գուգոն ակնհայտորեն ստում է ու ստում է բավական ռսպիաբար. Հայաստանի նորանկախ պատմության մեջ ավելի ինքնասածի, ավանակի համառություն դրսևորող ու որևէ մեկի կարծիքը հաշվի չառնող կառավարություն երբեք գոյություն չի ունեցել՝ նամանավանդ թշմանիների ամբիցիաների բավարարման առումով:Պրինակ՝ ո՞ւմ կարծիքն է հաշվի առնում Գուգոն, երբ Հայաստանից օտարում է Արցախը, Ադրբեջանին ու Անկարային պրակտիկորեն հավասարեցնում ասենք Վրաստանին, հայերին էլ մեղադրում տարածաշրջանում ատելություն բորբոքելու համար: Միակ սուբյեկտը, որի կարծիքն այսօր հաշվի է առնվում, թուրքն է:

Իսկ «անալիտիկի» պնդումները, թե իրենք կողմ չեն ամբոխահաճութանը, բացարձակապես մերկապարանոց են, և վկան Փաշինյանի իշխանության առնվազն առաջին երկու տարին է. գալով իշխանության ամբոխահաճո լոզունգներ ու կարգախոսներ շահարկելով ու չարաշահելով՝ Նիկոլը իշխանությունը վերցնելուց հետո նույնպես, ըստ էության, շարունակեց իր այդ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով, իհարկե, թմրեցնել հայ հասարակության զգոնությունն՝ Արցախը «բարով-խերով» հանձնելու համար: Արդյունքում ոչ ոք չպատկերացրեց, որ այդքան «թափանցիկ» Նիկոլը, որը նույնիսկ կառավարական առանձնատան զուգարաններն էր նկարում ու տարածում սոցիալական ցանցերում, կարող է ողջ ազգին «գցել»՝ Հայաստանը Չայզամի ու Էյվազլի դարձնելով:
Երազախաբ եղած Տարոնը

Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելը՝ պայմանավորված առողջական վիճակով, իսկական էյֆորիա է առաջ բերել իշխանական թիմում՝ ստեղծելով քաղաքական երազախաբության տպավորություն: Մասնավորապես՝ Նիկոլի մոտ ստատուսչի աշխատող Չախոյան Տարոնն է մի գրառմամբ հանդես եկել՝ ոգևորվելով ու հրճվելով, թե բա՝ իրականում առողջական վիճակը կապ չունի, Վանեցյանը փախչել է և այլն՝ եզրակացնելով, թե իբր պատճառն ընդդիմության պայքարի ձախողումն է:

Տարոնն, իհրակե, բացառիկ ֆանտաստ է, ուտոպիստ, որ իր աբսուրդային եզրահանգումներով փորձում է Նիկոլին ապացուցել սեփական գոյության իմաստը. շեֆին հույս է տալիս, թե իբր հեսա-հեսա ընդդիմությունը նահանջում է, շե՛ֆ ջան,սաղ լավա լինելու:

Տարոնին, իհարկե, կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով հատկապես Նիկոլի հոգեվիճակն այս օրերին, սակայն ակնհայտ է, որ Տարոնի ջանքերը ոչ միայն ապարդյուն են՝ չեղածն եղածի տեղ մատուցելու, այլև՝ վտանգավոր և վտանգավոր հենց իր համար:

Հիմա երբ Վանեցյանը մի մեկ-երկու օրից վերադարձավ ու շարժումն է՛լ ավելի մեծ թափ հավաքեց, Տարոնն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է Նիկոլի մոտ արդարանալու,գրածի տակից դուրս գալու: Բա որ Նիկոլն էլ գժված բռնի ու Տարոնին ս****ր անի՝ իրեն անիմաստ հույս տալու հիմքով, սիրուն կստացվի՞:

Իրականում Տարոնի ոգևորությունը մատնում է իշխանությունների վախը, քանի որ եթե չվախենային, Վանեցյանի ամեն մի շարժով այսքան չէին ոգևորվի: Իսկ վախի աղբյուրը տվյալ պարագայում ոչ թե Վանեցյանն է կամ մեկ ուրիշն, այլ արթնացող ժողովուրդը:

Տարոնների հետհաշվարկը սկսված է:
Նազարյան Լենայի մարդը սպառնում է

Նազարյան Լենայի մարդը, հաստատելով Սիմոնյան Ալենի ավելի վաղ արած սպառնալից հայտարարությունը՝ կապված ընդդիմադիր պատգամավորներին բացակայության հիմքով պատժելու հետ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարել է. «Բացականերն այնքան շատ են ոմանց, որ միգուցե զրկվեն պատգամավորական մանդատից: Կա օրենք, և մենք պարտավոր ենք շարժվել օրենքով: Այստեղ չկա կամայականության հարց, այնպիսի հարց չէ, որ կարող ես ասել՝ արժե ներել: Եթե ես նույնիսկ կարծեմ, որ պետք է ներել, օրենքով պետք է շարժվել, այս մասով ես էլ եմ վճռական»:

Բաբայան Նարեկն, իհարկե, միայն իր անձնական տեսակետը չէ, որ հայտնում է: Ըստ երևույթին ՔՊ-ի ներսում մտածում են՝ ինչպես անել, որ ընդդիմադիր պայքարը մարի, պայքարի առաջնորդներն էլ զրկվեն խորհրդարանական մանդատներից՝ քաղաքական պրոցեսների վրա նվազ ազդեցություն ունենալու հույսով: Կարճ ասած՝ ծրագրում են բացակայության հիմքով զրկել մանդատներից, որ փողոցային շարժումը կամա-կամաց մարի:

Իհարկե, դեռևս վաղ է՝ միանշանակորեն պնդելու, թե բացակայության հիմքով ընդդիմադիր պատգամավորներին կզրկեն մանդատից, և գուցե նմանօրինակ սպառնալիքների բուն նպատակն ընդդիմութանը փողոցից խորհրդարան վերադարձնելն է նույն հույսով, սակայն եթե նույնիսկ նման հանդուգն քայլի գնան էլ, իշխանությունները չեն հասնելու իրենց առջև դրված նպատակին:

Բանն այն է, որ փողոցում խմորվող պայքարի մասսայականությունը պայմանավորված չէ շարժման առաջնորդների պատգամավոր լինել-չլինելով: Կա հստակ հասարակական պահանջ, կենսական խնդիր, և այդ խնդրի լուծման փնտրտուքով է, որ հանրութան մի ստվար հատված ամենօրյա ռեժիմով ցույցեր ու երթեր է անում: Այո՛, պատգամավորական մանդատն շարժման առաջնորդների համար որոշակի լծակ ապահովում է, բայց այն ինքնանպատակ չէ ու կյանքի իմաստ էլ չէ: Եթե ընդդիմությունը պետք է կատարի ընտրություն մանդատազրկութան ու պայքրաի շարունակականոթյան միջև, ապա ընտրությունն ավելի քան ակնհյատ է,և այն երկրորդ տարբերակի օգտին է:

Այնպես որ՝ Լենայի մարդը կարող է հանգիստ Սիմոյան Ալեն ցիտել. միևնույնն է՝ վերջաբանը հայտնի է:
Նիկոլի նոր ֆոբիան

Բավական խոսուն դետալի են ականատես դարձել մարդիկ Երևանում անցկացվող բռնցաքամարտի Եվրոպայի առաջնությանը. Նիկոլի ու Ալպերից նոր-նոր Երևան ժամանած Աննայի (ըստ տեղեկությունների՝ Աննան Շվեյցարիայում նոր բանկային հաշիվ է բացել՝ հայ գործարարների առաջիկա դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարը ապահով պահելու ու տնորինելու) այցից առաջ անվտանգության աշխատակիցները հավաքել են սրահում գտնվող բոլոր շշերը:

Այս դրվագն, անշուշտ, յուրատեսակ արձագանք կարելի է համարել՝ ԱԺ-ում տեղի ունեցած շշանետման հայտնի պատմությանը, որի թիրախում հայտնվել էր ՔՊ-ական Սարգսյան Հայկը՝ Սեյրան Օհանյանի նկատամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով: Ըստ էության՝ Նիկոլի մոտ ինչ-որ շշաֆոբիա է առաջացել, և սա որոշել է նախօրոք իրեն ու ընտանիքի անդամներին պաշտպանել՝ «քոռ «գյուլլայա», բա որ կպնի» տրամաբանությամբ:

Երևույթը որքան զավեշտալի, այնքան էլ ցավալի է, քանի որ մի կողմից փաստում է Հայաստանում իշխանություն- հասարակություն խզված կապի, մյուս կողմից՝ այդ խզված կապի վերաբեյալ Նիկոլի վերաբերմունքի մասին. այդ կապը վերականգնելու փոխարեն մարդը բարիկադներ է կառուցում իր ու հանրության միջև՝ բոլորին ի տես դնելով թե՛ իր անձնական վերաբերմունքը՝ նույն այդ հասարակությանը, թե՛ իշխանությունների իրական վիճակը, որ ուղղակի խղճալի է հատկապես ՔՊ-ական պատգամավորների այն պնդումների ֆոնին, թե իրենք վայելում են ժողովրդի աջակցությունը՝ հակառակ ընդդիմության:

Ընդդիմությունը հաստատ դահլիճներից շշեր հավաքելու կարիք չունի: Մյուս կողմից՝ Նիկոլին էլ կարելի է հասկանալ. «տառապանքը փորձ ունի»:
Իշխանությունների ստոր մեթոդիկան

Ինչպես հայտնում են, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ «ապօրինի ծագում ունեցող» գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Այս իրադարձությունը խոսուն է, բնականաբար, ոչ թե իշխանությունների կողմից ասենք կոռուպցիայի կամ ապօրինի հարստացման դեմ պայքարի, ազգի մասին հոգալու և այլնի տեսանկյունից, ինչպես սովորաբար փորձում են նման երևույթները նկարագրել ՔՊ-ականներն, այլ այն պատճառով, որ իշխանությունների կամ դատարանի հետարքրասիրությունը ընդդիմադիր լիդերներից մեկի ունեցվածքի նկատմամբ դրսևորվում է մի փուլում, երբ նույն այդ ընդդիմությունը ձեռնոց է նետում իշխանություններին: Ընդ որում՝ հատկանշական է, որ տվյալ տեղեկությունը փաստացի ստացվում է նախօրեին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո, որի մասին տվյալներ հայտնելիս, ի դեպ, իշխանական որոշ գրանտակեր ստրուկներ շտապել էին հայտարարել 5000-ից մի փոքր ավել թվի մասին՝ նսեմացնելու ընդդիմոթյան պայքարն ու կանխելու Նիկոլի ապալեգիտիմացումը: Այսինքն՝ գործ ունենք իշխանական խուճապի հետ, որը տվյալ պարագայում դրսևորվում է Սեյրան Օհանյանի հաշվին:

Անկասկած, սրա հետ կապված դեռևս կստացվեն իշխանական պատգամավորների մեկնաբանություներ, որոնցով նրանք կփորձեն տեղի ունեցածը ներկայացնել որպես Նիկոլի ռոբինհուդության անբեկանելի ապացույց, սակայն միանշանակ է, որ այդ հայտարարություններն ի վիճակի չեն լինելու քողարկել իրականությունն ու այն ստոր գործելաոճը, որ ՔՊ-ն իրականացնում է Հայաստանում իշխանափոխությունից ի վեր. «կոռուցպիայի», «թալանի» մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ կան քաղաքական նպաակներ ու դրանց հասնելու օբյեկտիվ դժվարություններ:
Գուգոյի մանկապարտեզը

Նիկոլի օլիգարխներից Արսենյան Գուգոն սեփական տեսլականն է բացահայտել, թե ինչ պետք է ստանան երեխաները հայաստանյան մանկապարտեզներում: Կոչ անելով դուրս բերել երկիրը «100-ամյա թնջուկից»՝ Գուգոն հայտարարել է,թե մանկապարտեզ հաճախող երեխաներին պետք է տալ ապրելու պայմաներ. նրանց չպետք է ժառանգել աշխարհի համար անհասկանալի պրոբլեմ, այլ պետք է բացահայտել մանուկներին սեփական անձի կարևորությունը, կյանքում երջանկության ձգտումը:

Որքան շատ են խոսում Նիկոլի քարոզիչ օլիգարխներն, այնքան արագ ու արդյունավետորեն են բացահայտվում այս իշխանությունների «բարի» մտադրությունները, և թերևս հենց հասարակության շահերից է բխում սրանց հաճախակի դայլայլը՝ հնարավորինս էֆեկտիվորեն դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմի լկտի քարոզչությանը:

Գուգոն, իհարկե, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական եղբայրության բավական ինքնատիպ քարոզիչ է: Նրա կատարած համեմատություններն ու ալեգորիաները, փոխաբերություններն ու համեմատությունները բավական պատկերավոր են ստացվում, բայց, ի ցավ թուրքերի, չափազանց անհամոզիչ:

Օրինակ՝ մանկապարտեզի երեխաներին կյանքի մասին դասեր տալուց առաջ Գուգը ինքն իրեն նեղություն տվե՞լ է՝ ուսումնասիրելու ասենք նույն Ադրբեջանում ներդրված կրթական ծրագրերն ու դրանց բովանդակությունը: Կարդացե՞լ է դպրոցական դասագրքերը՝ տեսնելու հայատյացության այն անօրինակ դրսևորումները, որոնք տեղ են գտնում այդ գրքերում, ու որոնցով սնվում է այդ երկրի մատաղ սերունդը: Գուգոն գիտի՞, որ Ադրբեջտանի դպրոցական դասագրքերում ասենք հղի հայ կնոջը սպանելը կրկնակի հերոսություն է համարվում, նույնը՝ ադրբեջանցի աղջնակի կողմից հայ զինվորի թիկունքից կացնով հարվածելը, և այսպես շարունակ:

Հիմա այս պարագայում Գուգոն ո՞ւմ ի՞նչ է ուզում բացատրել: Ինչպե՞ս մանկապարտեզի հայ երեխան լինի երջանիկ կամ կարևորի իր կյանքն, եթե նրա գլխին ամեն րոպե կանգնած է ցեղասպանվելու վտանգը՝ նախևառաջ գուգոների թուլակամության ու թրքահաճության պատճառով:

Ագահությունը մի օր կկործանի Գուգոյին…
Անկյուն քշված առնետը

Իշխանությունները շարունակում են աննախադեպ բռնի ուժ կիրառել ցուցարարների նկամամբ՝ խտրականություն չդնելով ոչ մեկի միջև: Մայիսի 30-ի դեպքերը վկայում են, որ իշխանություններն իրականում մտադիր չեն թուլացնել բռնաճնշումներն ու բիրտ ուժի կիրառման դինամիկան՝ ցանկանալով արյան մեջ խեղդել ընդդիմության շարժումը:

Այն, որ արյուն դեռ չի թափվել՝ բառիս գոնե փոխաբերական իմաստով, կարելի է երջանիկ պատահականություն համարել այլևս, քանի որ եթե այս տեմպերով շարունակեն, ապա զոհերն իրենց երկար սպասեցնել չեն տա՝ չնայած առանց դրանց էլ իրականությունն ավելի վարդագույն չի դառնա:

Ընդ որում՝ բիրտ ուժի կիրառումը տեղի է ունենում մի դեպքում, երբ ընդդիմությունն իր առաջ խնդիր է դնում՝ ընդամենը ճշտելու առաջ քաշված արցախակենտրոն թեզերի հանդեպ նախարարություններում առկա վերաբերմունքը՝ մի բան, որն անելու համար հարկավոր էր ընդամենը երկու հոգու թույլատրել մուտք գործել նախարարություն ու ճշտող հարցում իրականացնել մի քանի աշխատակիցների շրջանոմ: Իշխանությունները, սակայն, նախընտրեցին բառացիորեն արյուն թափել, բռնաճնշել, ծեծել ժողովրդին ու ընդդիմության լիդերներին՝ նրանց այդ քայլը կանխելու համար: Ինչո՞ւ:

Երկու հանգամանք կարող է լինել, որոնք իշխանությունների ձեռքերն արձակում են: Առաջինը ապալեգիտիմացվելուց չվախենալն է՝ նկատի ունենալով «միջազգային հանրության» կողմից Նիկոլի առաջ վառված կանաչ լույսը, տարբեր դեսպանների շուրթերով արված հայտարարությունները, երկրորդ հանգամանքն, իհարկե, իշխանությունների կենդանական վախերն են՝ կապված պետական ապարատի՝ իրենց վերահսկողությունից դուրս գալու հետ: Բանն այն է, որ իշխանություններն էլ շատ լավ տեղյակ են, որ պետական ապարատում ոչ բոլորն են, որ ողջունում են իրենց կողմից վարվող ներկայիս հայադավ քաղաքականությունը, և դա այդ մարդկանցից շատերը չեն էլ թաքցնում: Հետևաբար՝ եթե ընդդիմությունը «ջրի ճանփա» է դարձնում նախարարություններ տանող ուղիները, մեծանում է հավանականությունը, որ այդ հանգամանքը կարող է ստիմուլ հաղորդել՝ դուրս գալու Նիկոլի կառուցած հակապետական մատրիցայից ու միանալու ընդդիմությանը՝ կրախի առաջ կանգնեցնելով համակարգը:

Նիկոլը կարող է կորցնել իշխանությունը՝ դե ֆակտո լինելով վարչապետ:
Մի միջնամատի պատմություն

Կայքերից մեկի ձեռքի տակ է հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ ոստիկաններին տված ցուցմունքը՝ կապված հայտնի ժեստի հետ, երբ տիկին Մարիան ընդդիմության երթի ժամանակ սեփական տան պատշգաբից թքել ու միջնամատ էր ցույց տվել երթի մասնակիցներին՝ դրանով արտահայտելով իր հույժ բացասական վերաբերմունքը ընդդիմության շարժման հանդեպ:

Պարզվում է՝ միջնամատը անպարտելիության պատմական ժեստ է, իսկ ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, Մարիա Հովհաննիսյանը հայտարարել է, թե ընդամենը ձևացրել է,որ թքում է՝ իրականում չթքելով: Ի դեպ՝ Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի մոր դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը:

Սա, իհարկե, խայտառակություն է և խայառակություն է համապետական մասշտաբի՝ հաշվի առնելով տիկին Մարիայի ով լինելը: Փաստորեն՝ հետայսու պետք է արձանագրել, որ միջնամատ ցույց տալը ոչ թե հայհոյանք է, այլ՝ «հաղթանակի» նշան, և եթե ինչ-որ մեկն այսուհետ ցանկանա ընդգծել իր անձնական կամ նույնիսկ սեփական պետության ունեցած հաղթանակը ցանկացած մարտադաշտում, պետք է ոչ թե ասենք կանգնեցնի զինվորի, որևէ հրամանատարի արձանը կամ կառուցի հուշարձան, այլ քանդակի հոմոսապիենսի միջնամատ պատկերող արձանն՝ այն տնկելով ուզած վայրում: Կարճ ասած՝ չերչիլյան հայտնի ժեստին փոխարինելու է գալու ալենյան ժեստը՝ ինքնատիպ ու ցցուն:

Ինչ վերաբերում է քրգործ հարուցելու մերժմանն, ապա դա միանգամայն բնական է. բա է՛լ ո՞ր օրվա համար է Ալենը լույս աշխարհ եկել…
«Նրբանկատ» Ալենը

Հարցին՝ համաձա՞յն է, արդյոք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Սիմոնյան Ալենը, դրսևորելով «դիվանագիտական նրբանկատություն», հայտարարել է, թե ինքը նման հայտարարություններ անելու իրավունք չունի: «Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,-մասնավորապես՝ ասել է Ալենը:

Ալենն, իհարկե, նրբանկատ է, ոչինչ չես ասի, պարզապես այդ «նրբանկատության» հետևում իրականում թաքնված է վախը՝ ադրբեջանական կողմից. բա որ Իլհամը կատաղի ու ասենք բռնի ու ձեռքի տակ եղած բոլոր կոմպրոմատները հրապարակի…

Իրականում նրբանկատություն պետք է դրսևորվեր վաղուց՝ պատերազմից առաջ՝ դիվանագիտական գործիքակազմերի միջոցով կանխելու աղետը: Այնինչ ականատես դարձանք բոլորովին հակառակ պատկերին. Նիկոլն իր «Հայաստանն Արցախ է, և վե՛րջ»-ով պայթեցրեց բանակցային պրոցեսն ու առնվազը քարոզչական մակարդակով Ալիևին առիթ տվեց՝ հարձակվելու. մինչև այսօր ազերիները հենց այդ արտահայտությունն են վկայակոչում՝ արդարացնելու իրենց գազանությունները:

Այնինչ ՔՊ-ականները միաբերան պնդում են, թե իբր մի արտահայտության պատճառով չէր կարող պատերազմ բռնկվել: Եթե այդպես է, ապա ի՞նչն է խանգարում Ալենին ասել՝ Արցախը չի լինելու Արդբեջանի կազմում: Դրանից ի՞նչ պատերազմ կամ բանակցությունների տապալում, եթե ընդամենը մի նախադասություն է: Բա երբ Նիկոլը պատռվելով բղավում էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, չէ՞ր մտածում բանակցությունների մասին, որ կարող էին ընդհատվել ու առիթ տալ պատերազմի: Թե՞ Նիկոլի խնդիրը հենց բանակցությունների տապալումն էր՝ այդպես Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար:

Լա՛վ, այսքա՞ն ադրբեջանահպատակ իշխանություն…
Հայաստանի նոր տերերը

Հայաստանում կանխիկ փողը կարող է շուտով արգելքի տակ հայտնվել: Մասնավորապես՝ Նիկոլը մի նոր «աչքալուսանք է տվել» հանրությանը՝ հայտարարելով, թե կանխիկով այլևս բնակարան և մեքենա անհնարին է լինելու գնել: Մինչ այս էլ, ինչպս հայտնի է, կենսաթոշակների մասով էր արվել նորամուծություն, ըստ որի՝ ծախսածի 10%-ի չափով գումարի վերադարձ կլինի թոշակառուին, եթե վերջինս առևտուր կատարի քարտային, այլ ոչ թե կանխիկ եղանակով:

Տենդենցները հուշում են, որ շուտով ոչ միայն բնակարան կամ ավտոմեքենա ձեռք բերելն է կանխիկ փողով անհնարին լինելու, այլև նույնիսկ վարունգ-պոմիդոր, հաց ու պանիր առնելն է դառնալու բանկերի դռներն ընկնելու, քարտ ձեռք բերելու ու դրա համար տարեվերջին գումարներ վճարելու առիթ՝ ուզած-չուզած:

Ի՞նչ է կատարվում: Բանն այն է, որ որքան էլ Կառավարությունը քարոզի, որ այս «բարեփոխումները» ժամանակի պահանջ են, հասարակության բարեկեցության երաշխիք կամ ասենք կոռուպցիայի դեմ տարվող պայքարի պարտադիր բաղադրիչ, փաստն այն է, որ արվում է ամեն ինչ՝ բարելավելու բացառապես բանկերի՝ Հայաստանի նոր տերերի կյանքն ու մեծացնելու նրանց շահույթը: Այսինքն՝ ֆինանսաօլիգարխիկ տնտեսությամբ մի երկիր ենք, որի կառավարության առաջնահերթությունը հասարակության հաշվին բանկերի կյանքը լավացնելն է: Սա, իհարկե, լավ օրից չէ, և բանկերի ներկայիս ծանր վիճակն առաջին հերթին հետևանք է՝ տնտեսության ընդհանուր կոլապսի կամ դրան մոտ լինելու վիճակի: Հիմա եթե ամեն մի քաղաքացի ուզած-չուզած բանկային հաշիվ բացի ու քարտ ձեռք բերի՝ համապատասխան ծառայությոնների դիմաց վճարելով, ապա բնական է, որ դա հավելյալ ֆինասնական մուտքեր կապահովի բանկերի համար: Իսկ դրան զուգահեռ ժողովրդի վիճակը ոչ միայն չի բարելավելու,այլև մարդիկ ավելորդ անգամ ընկնելու են քաշքշուկների մեջ, տարեվերջին էլ բանկերին սեփական դրամապանակից շատ կոնկրետ գումարներ են վճարելու:

Հիմա հարց է ծագում՝ Նիկոլն ո՞ւմ վարչապետն է, Հայաստանի ժողովրդի՞, թե՞ բանկերի…
Նիկոլը պարգևատրել է մի խումբ ՔՊ-ականների

Համաձայն մամուլի տեղեկությունների՝ երկրի ուժայինները այս շրջանում ողջ թափով լծվել են մի քանի ՔՊ-ականի անձնական անվտանգության պաշտպանության գործին. ՊՊԾ ու 7-րդ վարչության ծառայողներն իրենց հովանու տակ են վերցրել Ալեքսանյան Վահագին, Դավոյան Արփիին, Հովհաննիսյան Արթուրին, ֆեյքերի ՊՈԱԿ-ի պետ Չախոյան Տարոնին:

Փաստորեն՝ սրանց հետ կատարվում է այն, ինչ Նիկոլի հետ՝ պատերազմից հետո: Իրավիճակը հիշեցնում է Նիկոլի կենցաղը՝ պատերազմից հետո, երբ կառավարության մի շենքից մյուսը վարչապետ մարդը գնում էր հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ: Հիմա էլ գրեթե նույն թվով իրավապահներ, փաստորեն, կպած են ազգընտիրների պոչից: Իրավապահ համակարգի հերն այսպես անիծել կլինի՞, որ սա է անիծում: Հիմա նույն 7-ի տղերքը խո՞զ պահեն, թե՞ պայքարեն հանցագործության դեմ, Դավոյան Արփի խաղացնեն, թե՞ անցնեն իրենց բուն պարտականություններին: Թե ասա ո՞ւմ են պետք Նիկոլի բոլուկի անդամները, որ մի հատ էլ գլխներին պահակություն անեն: Ինչ հրահանգված է, այն էլ անում են, ինչ SMS ստանում են, այն էլ կարդում-գրում են: Եթե խնդի դված լինի պատժելու, ապա օբյեկտի դերում հանդես են գալու ոչ թե խամաճիկներն, այլ դրանց մատների վրա խաղացնողը: Իսկ եթե լավ բան են անում Նիկոլի կուսակիցներն ու ծառայում Հայաստանին, ապա ինչի՞ց են վախենում:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Նիկոլն այդ ամենով փորձում է օգնել իր հավատարիմներին դուրս գալ հոգեբանական խորը ճգնաժամից, իրենց զգալ կարևոր ու գնահատված՝ ասենք առավելագույն արդյունավետությամբ թուրքերի օրակագն առաջ տանելու: Այդ մադկանց ինչ-որ կերպ պե՞տք է պարգևատրել, թե՞ ոչ:
Ընկերուհիները

ՔՊ-ականները սկսել են թիմային օնանիզմով զբաղվել. Ազգային ժողովը պարբերաբար ներկայացնում է տեսանյութերի շարք, որտեղ պատգամավորները բնորոշում են իրենց գործընկեր մյուս պատգամավորներին։

Պրոյեկտի շրջանակներում, օրինակ, ՔՊ-ի ոգու ինքնատիպ մարմնացում հանդիսացող Դավոյան Արփին, բնորոշելով ընկերուհուն՝ Լուլուին, մի «շիկ» բնութագրական է բստրել նրա պատվին՝ վերջինիս ներկայացնելով որպես կատարելության մարմնավորում. ուրախ, լավատես, մի քիչ բռնկուն, վստահելի, ճանապարհի լավ ընկեր, բարձրաճաշակ արվեստին մոտ կանգնած մարդ է ազնիվ Լուլուն:

Ինքնին փաստը, որ ՔՊ-ականները սկսել են իրենք իրենց փառաբանել ու հույս տալ այն էլ տեսահոլովակների տեսքով, արդեն իսկ վկայում է ոչ միայն հոգեբանական լրջագույն բարդույթների, այլև քաղաքական ճգնաժամի մասին:

Տվյալ պարագայում Լուլուին պետք է բնորոշեր ոչ թե Դավոյան Արփին, այլ՝ քաղաքացին: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Լուլուին շարքային քաղաքացին կարող է և դրական մակդիրներով ու ածականներով չբնորոշել՝ նկատի ունենալով հատկապես նրա հարցազրույցների բովանդակոթյունն ու շեշտադրումները, որոնցում, ինչպես հայտնի է, բացի այն, որ Լուլուն մերկ կրծքով պաշտպանում է Նիկոլին, դեռ մի բան էլ յուրատեսակ փաստաբանություն է անում թուրքերին՝ դիրքավորվելով հայ-թուրքական «եղբայրության» քաղաքական ռելսերին:

Դավոյան Արփիի կողմից շռայլված գովեստի խոսքերն արդյունք են հենց ընկերուհու թրքասիրության. լիներ միայն ՔՊ-ասեր, չլիներ թրքասեր, ում-ում, բայց Դավոյան Արփիի կողմից հաստատ չէր արժանանա նման գովասանքի:

ՔՊ-ում լավ ու վատի կրիտերիան թրքասիրության աստիճանն է. որքան շատ թրքասեր, այնքան Լուլու:
Նիկոլի քածը

Ինքն իրեն օդից իրավապաշտպան հռչակած ու դրանով բիզնես դրած Պողոսյան Մարիշը հայտարարել է, թե չնայած դեմ է ուժի կիրառմանը, բայց ոչ ոք թող չբողոքի, որ բիրտ ուժ են կիրառում. կարմիր բերետներին ստեղծել են նախկինները, ժամանակին նախկիններն են նրանց ուժը շահագործել ժողովրդի դեմ: «Ով որ հանկարծ ինձ հարցա տալիս՝ ինչի՞ չեք գնում-կանգնում էնտեղ՝ Քոչարյանի կողքը, թող վերցնի Հյուսիսային պողոտայի ծեր կանանց քաշքշելու պրոցեսը: Ով որ հարցնում է՝ ինչո՞ւ չեք գնում Սերժ Սրագսյանի կողքը, թող վերցնի, թե սևազգեստ մայրերին իմ աչքի առաջ Բաղրամյան 26-ից ոնց էին քրքաշ տանում…»,-մասնավորապես՝ հայտարարել է սեփական բերանը սեռական շուրթերի վերածած Մարիշը՝ միաժամանակ հընթացս քլնգելով «տռուսիկով արագաչափ փակողներին»՝ նիկոլենց:

Մարիշն, իհարկե, բացառիկ «սծեռվա» է՝ բառիս բոլոր իմաստներով ու տվյալ պարագայում հանդես է եկել ընդամենը Նիկոլի հարճի դերում. մի կողմից՝ իբր փնովելով իշխանություններին ու նրանց մեղադրելով տարբեր մեղքերի մեջ, մյուս կողմից՝ հայտարարելով, թե ասենք թալանչիները Ֆրանսիայի հրապարակում են, կարմիր բերետների դրսևորած վարքի պատասխանատուն նախկիններն են՝Մարիշը փորձում է շեղել ժողովրդի չկողմնորոշված հատվածին՝ նրանց զերծ պահելու ընդդիմության պայքարին միանալու գայթակղությունից: Այսինքն՝ քլնգելով թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին՝ վերջնարդյունքում առաջ է տանում ներկաների գործը՝ դրա համար թերևս պրիվիլեգիաներ ձեռք բերելով:

Վտանգավոր են Մարիշի նմանները, շատ վտանգավոր: Առաջնորդվելով բացառապես սեփական հետույքի համար հաճելի միջավայր ապահովելու մղումով՝ սրա նմանները աղավաղում են իրականությունն՝ այն ներկայացնելով իրենց ձեռնտու կերպով: Իհարկե, դժվար է պատկերացնել սթափ մեկին, ով սեփական աշխարհայացքն ու տեսակետները կարող է բխեցնել մարիշիզմի հիմքերից, սակայն ցավն էլ հենց այն է, որ սթափ մտածող մարդկանց թվաքանակը հասարակությունում ներկա պահին ջախջախիչ մեծամասնություն չի կազմում, ինչն էլ պարարտ հող է ստեղծում մարիշների վավաշոտ ցանկությունների բավարարման համար:
«Հոգատար» ոստիկանը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը՝ Նիկոլի միլիցեն, թերթերից մեկին տված հարցազրույցում ավետել է իր՝ ԱԺ պատգամավորի մտադրության մասին՝ առաջարկելով բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը: «Ոստիկանը միշտ պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք»,-հայտարարել է Խաչատրյանը օրերս 2,5 մլրդ դրամ ոստիկաններին որպես պարգևավճար բաժանված գումարի ֆոնին ու համոզմունք հայտնել՝ դա այդքան էլ շատ չէ:

Թե կոնկրետ որքան կբարձրացնեն ոստիկանների աշխատավարձերը, կարծես չի նշվում: Հարցը, սակայն, ոչ թե ոստիկանի, ուսուցչի, բանվորի կամ հանքաարդյունահանողի լավ կամ վատ ապրելն է, այլ այն, թե ինչո՞ւ է հենց ոստիկանների նկատմամբ աննախադեպ հոգատարություն դրսևորվում: Հարցադրումն, իհարկե, միամիտ է հնչում, բաց լավ կլիներ, որ դրան պատասխաներ ամեն մի ՔՊ-ական պատգամավոր: Խնդիրը ոստիկանի աշխատանքի արժևորմա՞ն, թե՞ իշխանությունը պահելու մեջ է, իսկ գուցե մեկը մյուսի՞ց է բխում. չլինի մեկը, մյուսն ուղղակի հօդս կցնդի:

Մյուս կողմից՝ ինքնին լավ աշխատանք ասվածն է պետք «զաշիֆռովկայի» ենթարկել՝ հասկանալու չափորոշիչները: Օրինակ՝ ցուցարարներին դաժանաբար ծեծելը, գլուխն ասֆալտին սեղմելն ու խեղդե՞լն է լավ աշխատանքի ցուցիչ, թե՞ երկրում քրեածին իրավիճակի վերահսկելիության մակարդակը: Նորմալ երկրներում, անկակսած, երկրորդ տարբերակն է որոշիչ նշանակություն ունենում համակարգին առնչվող որոշումներ ընդունելիս, սակայն մեզ մոտ բոլորովին հակառակն է. աշխատավարձերը ցանկանում են բարձրացնել, պարգևավճարներն էլ միալիարդների են հասցնում բացառապես մեկ պատճառով՝ սեփական աթոռի պաշտպանության՝ թքած ունենալով երկրորդ հանգամանքի վրա:

Հայաստանը ոստիկանական պետություն է, և միանգամայն բնական է, որ իշխանության ողնաշարը կազմողները պետք է վարձատրվեն ու ապրեն ըստ պահանջի, չէ՞ որ իշխանությունը նաև զոհեր է պահանջում:
«Զանգեզուրի միջանցքը» չեղարկվում է. ադրյո՞ք

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Բարենթ Լեյթցը նախագահի անունից հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ, ուր տեղ են գտել կարևոր ձևակերպումներ:

«Միակցվածության հնարավորությունները հատկապես քննարկվել էին մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ, ուր նաև շեշտվել է այն, որ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել որպես աջակցություն՝ քննարկումների որևէ կանխորոշված ելքի:

Հայտարարությունից մեջբերված այս երկու հատվածները վկայում են հետևյալի մասին.

1) Ալիևն առայժմ չի կարողացել Եվրոպայում հասնել «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես էքստերիտորիալ ճանապարհի ռեալիզացմանը նույնիսկ տեսական մակարդակով,
2) Միշելի հայտնի հայտարարությունները՝ համեմված նաև շատ կոնկրետ հակահայկական տարրերով, դոգմատիկ բնույթ չունեն ու չեն ուրվագծում հետագա բանակցությունների հիմնական տրամաբանությունն ու ելքը:

Հայտարարությունն, իհարկե, հայկական կողմի համար դրական կետեր է պարունակում, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ այն որոշակի դրական ֆոնը, որ այժմ նկատվում է Եվրոպայից հնչող հայտարարություններում, ամրագրման կարիք ունի. եթե Հայաստանը շարունակում է կռացած գլխով Ադրբեջանի հետ բանակցել, եթե հանդես է գալիս «Մեր ուժը մեր թուլության մեջ է» հայտնի, բայց անհասկանալի սկզբունքով, եթե բանակ չի ունենում ու եթե կապիտուլյացիա ստորագրած իշխանություններին չեն փոխարինում նոր, ազգային ուժեր, դժվար է պատկերացնել, որ ապագայում Ադրբեջանը կարող է ինչ-որ կերպ զսպվել: Աշխարհաքաղաքական շահն այնպիսի բան է, որ եթե վաղը նույն Եվրոպայի շահերից բխի Երևանը թուքերին տալն, անելու են:

Մյուս կողմից՝ չնայած արտատարածքային ճանապարհների թեման ջրվում է՝ պայմանավորված տարածաշրջանում ու աշխարհում որոշ պետությունների հետարքրոթյուններով ու հակազդեցությամբ, սակայն եթե Հայաստանը բացում է իր դարպասները թուրքերի առաջ բոլոր պարագաներում, ինքնին միջանցքի հարցը ձեռք է բերում մեկ այլ երանգ: Սկզբի համար Մեղրիով կգնան-կգան, հետո ճանապարհի հարակից վայրերում,հարող գոտիներում օբյեկտներ կսարքեն, բենզալցակայներ և այլն, հետո քիչ-քիչ կգան ու կտեղավորվեն Հայաստանի հարավում, իսկ մի գեղեցիկ օր էլ Ալիևը կհայտարարի, որ Հայաստանի հարավն իրենցն է, և վե՛րջ: Ահա և քեզ՝ միջազնցք:
«Զբաղված» մարդը

Մեկնաբանելով ընդդիմության փողոցային ակցիաներն ու դրանց շրջանակներում նախարարության շենք մտնելու վերջին փորձը՝ ճշտելու Արցախի հարցի վերաբերյալ աշխատակիցների վերաբերմունքը՝ Քերոբյան Վահանը հաթաթա է տվել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ ասելով. «Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի։ Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն»:

Վահանի պատճառաբանությունն, իհակե, օրիգինալ է ստացվել: Փաստորեն՝ Քերոբյանը զբաղված մարդ է: Հարց՝ արաղ քաշելո՞վ է զբաղված, թե՞ աշխատավայրում այն ներս անելով:

Հանրության «աչքը ջուր կտրեց»՝ գոնե մի օր տեսնելու ալկաշի զբաղվածության պտուղը: Զբաղված կարող են լինել նրանք, որոնք գոնե սեփական ոլորտից ինչ-որ չափով գլուխ են հանում, ինչ-որ մի բանի մասնագետ են, գործ են անում: Թե՞ կոնկրետ Քերոբյանը զբաղվում է սեփական կաբինետում ասենք ինչ-որ թվեր նկարելով, որ վերջում ճպցնի ֆեյսբուքյան պատին ու ազգին համոզի՝ առաջ ենք գնում: Ինչո՞վ կարող է զբաղված լինել այս մարդն, երբ իր ոլորտի հետ ոչ մի օրգանիկ կապ պարզապես չունի:

Բոլորն էլ զբաղված են մեկ բանով՝ երկիրը վարի տալով ու դրա համար պատասխանատվություն չկրելով: Նորմալ իշխանություն լիներ, Քերոբյանը սկի պիվի բուտկա չէր ունենալու, բայց ոչ թե այն պատճառով, որ նրա հանդեպ խտրականություն կկիրառվեր, այլ որովհետև մտավոր ուժն անգամ դրան չէր բավարարելու:

Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր…
Անդոնը հերսոտել է

Անդոնը ֆեյսբուքյան գրառմամբ տրտնջացել է, թե չնայած որ իր քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Օսկանյանին, այն մերժվել է: Ավելին՝ Անդոնը սրտնեղել է հատապես մամուլում տեղ գտած Օսկանյանի հայտարարությունից, որում նա կասկածի տակ էր դրել հանձնաժողովի նպատակահարմարությունն ու աշխատանքի արգասիքը:

«Զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ»,-մասնավորապես՝ գրել է Անդոնը՝ սպառնալով նաև իրավական հետևանքներով:

Անդոնի գործերը, փաստորեն, լավ չեն, և հենց դրա պատճառով է, որ հերսոտել է: Իսկ խառնվել է իրար, քանի որ խնդիր ունի հնարավորինս լվանալ Նիկոլի երեսն ու քերել պարտության խարանն իրենց քաղաքական թիմի ճակատից, և որպեսզի քերման պրոցեսը լինի հնարավորինս արդյունավետ, անհրաժեշտ փաստարկների ստեղծմանը պետք է մասնակցեն նաև նրանք, որոնք համակարծիք չեն իշխանությունների հետ՝ օբյեկտիվության շղարշով պատելու պրոցեսը:

Հիմա Անդոնի պլանները խառնվել են իրար, ու բանը հասնում է արդեն սպառնալիքներին, որոնք, սակայն, վերջնարդյունքում ոչինչ չեն փոխելու,և հանձնաժողովի աշխատանքները տապալվելու են՝ չծառայելով իրենց բուն նպատակին:
Սնանկացած Գնելը

Սեփական եկամուտներից բողոքող Սանոսյան Գնելին լրագրողները հարցրել են՝ Ծակքարում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիր, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձն այն ժամանակ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չես բավարարվում՝ ինքդ քեզ պարբերաբար պարգևատրելով, ինչին ի պատասխան Սանոսյանն ասել է.«Ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես… այդ տպավորությունը չեմ հասկանում, ինչի՞ է ձեզ թվում, թե մենք սոված ման էինք գալիս, հիմա էլ եկել ենք աշխատանքի, հակառակը»:

Փաստորեն՝ Գնելը հին միլիոնատերներից է,ուղղակի գլխներիս խաբար չկա: Բայց հենց դարձավ նիկոլական, վերածվեց աշխատավարձով ապրող համեստ մարդու, մի կերպ ծերը ծերին հասցնող շարքային քաղաքացու, և այդ ամենն, իհարկե, հանուն պետութան:

Մի բարի խորհուրդ՝ Գնելին՝ եթե այդքան վատ ես ապրում, հրաժարական տուր ու վերադարձիր նախկին շքեղ կյանքիդ: Մեկ է՝ Հայատանը ոչինչ չի շահում քո գոյությունից, բայց որպեսզի չշարունակի կորցնել, բարի եղիր, երկրին լավություն մի՛ արա, դադարիր պաշտոնյա լինել ու սկսիր կյանքը վայելել:

Տեսնես մյուս թրփոշացած ՔՊ-ականներն է՞լ են նման կարծիքի, հատկապես նրանք, որոնց վատ կյանքի մասին լեգենդներ են շրջանառվում՝ նախկին կյանքի մասին: Ախր որտեղ էին լինելու սրանք, եթե Նիկոլի նման արկածախնդիր մեկն երկրի գլխին փորձանք չբերեր, որ հանդերում էին գնելները հունձք անելու, եթե Նիկոլը Ղարաբաղը թուրքերի փողերով որպես սեփական գրպանի ծախս չկապիտալիզացներ…