Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Սյամոն ու Անդոնը «հաքել են»

Մամուլում սկսել են ավելի հաճախ սպրդել լուրեր՝ փաստող այն մասին, որ Սյամո-իշխանություններ հարաբերություններում արշալույսները բնավ խաղաղ չեն:

Մասնավորապես՝ օրերս տեղեկություն տարածվեց, որ ճգնաժամը հասել է նաև Սյամո-Անդոն հարաբերություններին. Անդոնը Սյամոյին խոստացել էր, որ Արցախի հանձնումից հետո, երբ Հակարիի կամուրջը բարեհաջող անցնի, շեֆի մոտ կբարեխոսի, որպեսզի վերջինս որևէ «կլյուչիվոյ» պաշտոն ստանա: Սակայն ցայսօր Անդոնը շարունակում է Սյամոյին հուսախաբ անել. Նիկոլը չի ուզում Սյամոյի անունը լսել:

Դուրս է գալիս՝ Սյամոյին նախևառաջ Անդոնն է «քցել». շատ առումներով Սյամոն հենց նրա հույսով է Արցախից պարիկով փախել, մինչդեռ հիմա, փաստորեն, մնացել է «կոտրած տաշտակի առաջ»՝ չունենալով որևիցե լծակ՝ իր նպատակներին հասնելու հանմար: Ճիշտ է՝ Սյամոն սկբունքորեն կարող է և շանտաժի գնալ, եթե իրավիճակը ծայրահեղ սրվի՝ հաշվի առնելով տիրապետած ինֆորմացիայի կարևորությունը՝ Արցախի հանձման մասին, բայց երևի դեռ չի ուզում բոլոր «կամուրջներն այրել» ու «դիմել ուժային մեթոդների», քանի որ շանտաժ անելուց հետո առհասարակ պաշտոնի նշանակվելու շանս չի լինի:
Վրաստանի հարցը նաև Նիկոլի լինել-չլինելու հարցն է

Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ պատճառը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ եռացող կրքերն են: Այդ երկրի ղեկավարությունն ուղիղ տեքստով հայտարարել է, որ եթե չանեն այն, ինչ որ անում են հիմա, ապա Վրաստանը կիսելու է Ուկրաինայի տխուր ճակատագիրը, իսկ իրենք դա թույլ տալ չեն կարող: Ճիշտ է՝ Արևմուքի կիրառած սահմանափակումներն ունեն դեռևս սահմանափակ բնույթ, սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում դրանք ընդլայնվեն, դառնան լիարժեք: Բանը նույնիսկ կարող է հասնել Վրաստանը կորցնելուն:

Վրաստանի կորսուտն Արևմուտքի համար Կովկասւոմ շատ մեծ հարված կլինի: Այն կորստաբեր կլինի նաև Թուրքիայի համար՝ չնայած Անկարան համառորեն փորձում է կոծկել փաստը, որ Արևմոտքի խաղն է խաղում: Բայց ամենաշատը կարող է տուժել Նիկոլը՝ «ժողովրդավարական բաստիոնի» առաջնորդը, որ սեփական ժողովրդի գլխին իսկական պատուհաս է դարձել՝ երկիրը վերածելով ոստիկանական բռնապետության ու ճակատի զոռով այստեղ առաջ տանելով Իլհամի շահերը: Որպեսզի արևմտաթուրքական ազդեցության տակ ընկած Հայաստանն ունենա ապագա, պետք է կենսունակ դառնա Հայաստան-Վրաստան վերտիկալը: Եթե Վրաստանն անցնում է Մոսկվային, ապա լրջագույն հարցականի տակ է դրվում Հայաստանի արևմտականացման հեռանկարը՝ հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական չեղած հարաբերությունների ներկա վիճակը: Թուրքիան չի շտապում բացել սահմանները՝ չնայած ՔՊ-ն չի դադարում աղերսել դրա մասին Էրդողանին՝ փորձելով արագորեն բավարարել Թուրքիայի բոլոր նախապայամանները, որոնցից գլխավորը Իլհամի բոլոր ցանկությունները կատարելն է:

Այնպես որ՝ Վրաստանի հարցը Նիկոլի համար կենսական է, քանի որ արտաքին վեկտորի աստիճանական փոփոխության դեպքում տարածաշրջանում կարող է հարված հասցվել նաև Թուրքիայի ազդեցությանը, իսկ դա արփիդավոյանների իշխանության համար մահացու հարված է՝ հաշվի առնելով ՔՊ-ականների արտերկրյա կուրատորների գենետիկ ծագումը. թուրքերն են հենց հիմա Հայաստանը «ռուլիտ» անում,որոնց համար Մոսկվան միշտ եղել ու մնալու է մրցակից Կովկասում՝ անկախ ամեն ինչից, անկախ Էդրողանի՝ Պուտինի հասցեին շռայլած դրվատանքից:
Դատարկ բարեմաղթանքներ հղելու փոխարեն դադարեք կործանել Հայաստանը

Հ1-ի Պետիկի կնիկը «Վերջին զանգի» կապակցությամբ իր հղած ուղերձում շրջանավարտներին կոչ է արել հավատալ սեփական ուժերին, երբեք չվհատվել, փայփայել ներսում եղած կենսասիրությունն ու լավատեսությունը՝ աշակերտության տարիներին ունեցած։ «Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ»,-մասնավորապես՝ հորդորել է Անդրեասյան Ժաննան երեկվա աշակերտներին:

Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Հավատալ սեփական ուժերին, լինել լավատես, առաջնորդվել պետականության գիտակցմամբ, բլա, բլա, բլա:

Այո՛, հենց բլա: Բլա, քանի որ օբյեկտիվորեն չկան ոչ մի արտաքին պայմաններ՝ կյանք մուտք գործող մատաղ սերնդին լավատեսության հույս կամ սեփական ապագայի վերաբերյալ հավատ ներշնչելու: Եթե մարդու աչքի առաջ արագացված տեմպերով փլուզվում է սեփական երկիրը, եթե թշնամին Նիկոլի «դաբրոյով» «Արևմտյան Հայաստան» է հռչակում Հայաստանի պետությունը, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը ստահակներից ու մորթապաշներից կազմված հայրենադավերի ինչ-որ խուրձ է՝ հույժ կասկածելի գենետիկայով, ո՞ր մի նորմալ մարդն այս իրավիճակում կարող է հետևել Անդրեասյան Ժաննայի կոչ-հորդորներին, որոնք ոչինչ են ուղղակի:

Կոչեր կամ հորդորներ հղել պետք չէ, ոչ էլ բարեմաղթանքներ են հարկավոր. պետք է ընդամենն օրինակ ծառայել կամ ստեղծել օբյեկտիվ միջավայր՝ բարեմաղթանքները նյութականացնելու, կյանքի կոչելու համար: Հայաստանում չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ու չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հ1-ի Պետիկի կնկա ուսերին է թողնված տարբեր առիթներով մատաղ սերնդին շնորհավորական ուղերձներ հղելու պարտականությունը, քանի դեռ Աննան է մնում Հայաստանի փաստացի ղեկավար:
Ափսոս, որ Բածկան ոչ թե Աննային, այլ Մեհրիբանին է սիրում


Դեպի Ադրբեջան կայացած ճամփորդությունից հետո «Բածկան» Մինսկի օդանավակայանում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ ունի Կովկասի անվտանգության վերաբերյալ՝ հավելելով, որ այդ առաջարկները լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։

Բածկան, պայմանավորված իլհամի կնոջ հանդեպ ունեցած խորը զգացմուքներով, փաստորեն, փորձելու է զբաղվել ադրբեջանական շահերի լոբբինգով: Նա վաղուց է դարձել Բաքվի ու Մոսկվայի միջև յուրատեսակ կամուրջ՝ չթաքցնելով ադրբեջանցիների հանդեպ ունեցած իր ջերմ զգացմունքները՝ հաճախ հանդես գալով Հայաստանի հասցեին թունոտ հայտարարություններով: Ի դեպ՝ նա այսպիսի կեցվածք է ունեցել նաև նախահեղափոխական շրջանում, ուղղակի հեղափոխությունից հետո առիթավորվելով՝ առավել համարձակ է սկսել Բաքվի շահերի լոբբինգով զբաղվել՝ դրանից մեզ համար բխող բոլոր հետևանքներով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես տարածաշրջանի լիդեր հռչակած Լուկաշենկոն փորձելու է առաջ տանել այն գաղափարը, որ Բաքվի ախորժակի լիարժեք բավարարումը կարող է բխել նաև Մոսկվայի շահերից: Հիմա աշխարհաքաղաքական կենտորնները պայքարում են Իլհամին իրենց թևի տակ քաշելու համար՝ մրցակցելով այն հարցւոմ, թե ով ավելի ախորժելի մենյու կներկայացնի սլավոն տղամարդկանց կրքոտ սիրահար Մեհրիբանի ամուսնյակին:

Իլհամի պլան մինիմումը «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է, մաքսիմումը՝ Երևանը: Ակնհայտ է, որ եթե Բածկան խաղադրույք է կատարում Բաքվի վրա, ապա առաջ է գալու Նախիջևանի հետ ուղիղ կապի հարցը՝ կապ, որը, ինչպես պնդում է Իլհամը, պետք է դուրս լինի Երևանի վերահսկողությունից՝ դե ֆակտո կամ դե յուրե: Ասել կուզի՝ տարածաշրանում շատ շուտով կարող են «կենացները քաղցրանալ»՝ ծնելով մեզ համար անվտանգային լրջագույն ռիսկեր, իսկ եթե այս ամենի կոնտեքստում դիտարկում ենք նաև Տավուշում տեղի ունեցողը, Հայաստանի ապագան առավել քան մշուշոտ է թվում:

Ափսոս, որ Բածկան Աննային չի սիրում:
Նիկոլը հերթական ստորությունն է արել

Իր իսկ բնակարանում ձերբակալված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դարձել է Նիկոլի հերթական զոհը. բացառապես գործ ունենք քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած ձերբակալության հետ, որ կարող է պայմանավորված լինել ասենք Սրբազան շարժման ուժգին թափով, այդ շարժման շարքերում արցախծիների առատությամբ:

Նիկոլը, ըստ երևույթին, ցանկացել է մեսիջ հղել Հայաստանում գտնվող Արցախի քաղաքական էլիտայի մի մասին առ այն, որ եթե շարունակեն համակրել շարժմանը, ապա ինքը ոչնչի առաջ չի կանգնի ու կձերբակալի բոլորին հատ-հատ: Իսկ թե ինչու է հենց Ասկերանի քաղաքապետը ընտրվել որպես գործիք, կարելի է միայն ենթադրել:

Նիկոլը, ակնհայտորեն պայմանավորված իր ներքաղաքական վախերով, խոստացել է լուծել Հայաստան բռնագաղթած արցախցիների օրհասական խնդիրները, գումար չխնայել նրանց բարեկեցությունը կառուցելու համար: Մինչդեռ փաստ է, որ շարժման մասնակցների թվում քիչ տոտոկոս չեն կազմում արցախցիները, որոնք, լինելով գիտակից հայեր, մեկ օր առաջ ցանկանում են թուրքական այս խամաճիկներից ազատվել՝ վերագտնելու իրենց հայրենիքը: Սա է, որ անհանգստացնում է Նիկոլին, սա է, որ ստիպում է նրան կրկին օրենք խախտել ու թքել իր իսկ «ժողովրդավարության բաստիոնի» երեսին:

Պրոբլեմն չունի. խոստացել են բոլոր դեպքերում դեմոկրատ համարել, միայն թե կարողանա պահել իշխանությունը:
Նիկոլի ինքնակոչ անալիտիկը

Պարզվում է՝ ՔՊ-ական Դանիելյան Դավոյի վրա վելուծաբանի փոշի է նստել. որոշել է վերլուծել քաղաքական գործընթացները:

Մասնավորապես՝ անդրադարձել է Սրբազան շարժմանն ու կիսահռետորական հարց բարձրացրել՝ եթե ծավալվող շարժումը պահանջում է բանակցողի փոփոխություն, ապա ինչպե՞ս է պատկերացնում այդ փոփոխությունը: «Հակասահմանադրական փոփոխությունը ավելի կվնասի բանակցություններին, և հայկական դիրքերը էապես կթուլանան: Ուռճացված ակնկալիքների ու մեծ պահանջների սխալ ճանապարհը մենք մեկ անգամ անցել ենք՝ ստանալով պարտադրված զիջում, տարածքային և մարդկային կորուստներ»,-մասնավորապես՝ երկնել է «անալիտիկը»:

Դավոյի «անալիտիկ» մտքերը յուրատեսակ իմաստ են ձեռք բերում 2018-ին աշխարհի աչքի առաջ կատարված ողբերգության ֆոնին, երբ Նիկոլը, ոտնահարելով երկրում սահմանադրական կարգը, քուչեքում իշխանություն էր «քերում»՝ խոստնալով լուծել հայ ժողովրդին հուզող բոլոր պրոբլեմները: Եթե շարժվենք ինքնակոչ վելուծաբանի տրամաբանութամբ, ապա Հայաստանում, 2018-ից սկսած, գործում էր հակասահմանադրական իշխանություն առնվազը մինչև 2021-ի ընտրությունները: Եվուրեմն՝ ո՞վ էր իրավունք տվել Նիկոլին՝ որոշելու Արցախի ճակատագիրը կամ երկիրը տանելու մի պատերազմի, որի ելքը վճռված էր նախքան դրա սկսվելը: Բա այն ժամանակ ինչո՞ւ Դավոն Նիկոլին չէր հուշում, որ մաքսիմալիստական նկրտումները կարող են ազատել Իլհամի ձեռքերն ու փոշիացնել Արցախը՝ այն հավիտյանս Ադրբեջան սարքելով:

Դավոն փորձել է առաջ տանել Նիկոլի նարատիվները՝ պատերազմով վախեցնելով ու միևնույն ժամանակ չցանկանալով խոստովանել, որ պարտության մեղավորը հենց իրենք են, իսկ եթե հաջողվի ՔՊ-ից ձերբազատվել, տարածաշրջաում Հայաստանը կարող է անգամ հեգեմոն լինել՝ վերդարձնելով նախորդ տասնամյակների իր փառքը:
Ռեժիմը խուճապի մեջ է

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալությունից ու նրան 2 ամսվա տնային կալանքի դատապարտելուց հետո հիմա էլ հերթը հասել է Մարտակերտի քաղաքապետին. Միշա Գյուրջյանին գիշերն են ձեբակալել:

Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում. Նիկոլը, ամսի 26-ի մեծ հանրահավաքին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ է տեսնում՝ յուրատեսակ իմաստ տալով իր երեկվա ուղերձին, որտեղ «ավետել էր» այն մասին, թե ինչպես է կարողացել թուրքերի ախորժակը բարով-խերով բավարարել:

Վաղը ո՞ր մի արցախցին է արժանանալու Նիկոլից հալածվելու պատվին: Մի՞թե Նիկոլը կարծում է, թե այս մարդկանց ձերբակալելու միջոցով կարողանալու է քաղաքական հարց լուծել, կարողանալու է մարդկանց խրտնեցնել: Ընդհակառակը՝ որքան շատ թրքաբարո գործողությունների դիմի, մարդկանց թվաքանակը հրապարակներում է՛լ ավելի է մեծանալու՝ անխուսափելի սեփական քաղաքական վախճանը:

Ռեժիմը խուճապի մեջ է…
«Ջոսի Մհերը» պլան «բ» է մշակել

Հայտարարելով, որ Հայաստանում կա կարիք՝ ստեղծելու այնպիսի էլիտաներ ու քաղաքական ուժ, որոնց համար հայ-ռուսական հարաբերությունները կլինեն անփոխարինելի՝ «Ջոսի Մհերը» միաժամանակ ասել է, թե ինքն իր առաջ չի դրել խնդիր՝ անձամբ նախաձեռնելու այդ քաղաքական գործընթացը: «Ես ուզում եմ հատուկ շեշտել՝ ես իմ առջև խնդիր չեմ դրել ինքս ստեղծել այդ քաղաքական ուժը, ինքս նախաձեռնել այդ քաղաքական գործընթացը, բայց ես պատրաստ եմ աջակցել բոլոր այն անհատներին և ուժերին, ովքեր իսկապես կգիտակցեն, որ հայ-ռուսական հարաբերություներն այլընտրանք չունեն հայոց պետականության և անվտանգության հարցում»,-հայտարարել է Մհերն ու հռետորական հարց ուղղել, թե միգուցե մեզ հայկական Սորո՞ս է պետք ու ինքն իր հարցին էլ պատասխանել է.«Միգուցե ես ինքս դառնամ հայկական Սորոսը, ես էլ ձևավորեմ մի հիմնադրամ, որ սկսեմ Սորոսի նման գրանտներ տրամադրել արդեն հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցներին…»:

Մհերը, ըստ երևույթին, հասկացել է, որ որպես պոտենցիալ քաղաքական գործիչ կարող է և իրեն չարդարացնել. Ոչ խարիզմատիկ, մտավոր ոչ բավարար ունակություններով սովորական դալալ է, որին ուղղակի հաջողվել է օտար ափերում հարստանալ, մարդամեջ դուրս գալ ու մի քիչ իրեն լավ զգալ: Մհեը հասկացել է, որ իրենից ազգի լիդեր դուրս չի գա, ինչը նրան ստիպել է պլան «բ» մշակել՝ որևիցե կերպ ռուսներին օգտակար լինելու համար. նրա ներկայիս կարգավիճակը կախված է հենց ռուսական իշխանութունների բարի կամքից:

Այսպիսով՝ Մհերը որոշել է նմանակել Սորոսի, ուղղակի հակառակից: Բայց արդյոք Մհերի փողերը կտա՞ն օգուտ, թե՞ ընդամենը փողերը «քամուն է տալու»՝ ինքն էլ այդ մասին չկռահելով:
Վճռորոշ փուլ՝ հայ-ռուսական հարաբերություններում

Երեկ անակնկալ կերով հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել է Մոսկվա խորհրդակցության համար:

Սա աննախադեպ մի բան է, ինչը չի կարղ հետևությունների տեղիք չտալ: Նախ միջազգային հարաբերություններում որևէ երկրի կողմից իր դեսպանին մեկ այլ երկրից հետ կանչելը դիտարկվում է որպես հստակ դիվանագիտական ժեստ՝ ուղղված համապաասխան երկրին: Ըստ էության, առավել վառ արտահայտված բողոքի նոտա է, որին կարող է հաջորդել դիվանագիտական հարաբերությունների խզումը:

Թե ինչով կարող է պայմանաորված լինել Մոսկվայի այսօրինակ ժեստը, ակնհայտ է. օրերս Նիկոլը, անուններ չտալով, մեղադրել էր ՀԱՊԿ երկու երկրի 44-օրյայում Ադրբեջանին օգնելու համար: Ակնարկում էր Բելառուսին ու Մոսկվային, և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել ոչ մեկի համար: Մոսկվան էլ, ըստ երևույթին, որոշել է հենց նման կերպ արձագանքել Նիկոլի մեղադրանքներին: Ընդ որում՝ բացառված չէ, որ հաջորդիվ «Շռան Վաղոն» հետ կանչվի ՌԴ-ից կամ հենց Լավրովն էլ նրան վտարի. հայ-ռուսական հարաբերություները հասել են մի կետի, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ դեսպանին հետ կանչելը ոչ միայն Նիկոլին ուղղված մեսիջ է, այլև Կովկասում տարվող քաղաքականության սկզբունքային վերանայման արդյունք. Լուկաշենկոյի՝ Մեհրիբանի երկրի մասին արած վերջին հայտարարությունը՝ Կովկասում ՌԴ քաղաքականության կոնտեքստում, հուշում է, որ ինչ-որ բան է խմորվում՝ մեզ համար շատ վտանգավոր:

Մյուս կողմից, փաստորեն, Հայաստանում ընթանում են գերբուռն ներքաղաքական պրոցեսներ և գուցե այդ հանգամանքն էլ կապ ունի Կոպիրկինին հետ կանչելու փաստի հետ, իսկ թե կոնկրետ ինչ կապ, կարող է պարզ դառնալ առաջիկայում:
Նիկոլը գնալու տեղ չունի

Իր ուրբաթօրյա անակնկալ ուղերձում Նիկոլը հաստատել է ու վստահեցրել, որ մինչև վերջ ու ցանկացած գնով կյանքի է կոչելու «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը: «2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ»,-մասնավորապես՝ հատարարել է հայ ժողովրդի պատիվը գետնով տված արարածը:

Նիկոլի խոսքերը հնչում են ոչ միայն Տավուշում կատարվողի, այլև ամսի 26-ին կայանալիք մեծ հանրահավաքի ֆոնին: Նիկոլի ուղերձը հետևյալն է՝ փետով էլ ծեծեք, մեկ է, աթոռս չեմ թողնի, ողջ ազգն էլ լցվի փողոցներ, կաբինետս չեմ լքի, կրակեք էլ, Իլհամին չեմ դավաճանի:

Նիկոլը մտել է մի այնպիսի ծրագրի տակ, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Նրա վզին դրված է Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի վասալը սարքելու միսիան, Հայաստանը դարձենլու մի ինչ-որ գաճաճ, ոչ մի արժեք չունեցող տարածաշրջանային կիսասուբյեկտ, որի տարածքում մի քանի տասնամյակ հետո պետք է ավելի շատ թուրք ու ադրբեջանցի բնակվի, քան հայեր: Սա է Նիկոլի ծրագիրը,որը լեգիտիմացնելու համար նա շահարկում է 2018-ն ու 21-ը:

Նա դա անում է՝ակնարկելու նաև այն մասին, որ ինքն իրեն լեգիտիմ է համարում բոլոր դեպքերում՝անկախ նրանից, թե ամսի 26-ին քանի հոգի կհավաքվի հրապարակում: Նիկոլի այս ինքնավստահության աղբյորը, իհարկե, արևմտյան հատուկ ծառայություներն են, որոնց թելադրանքով էլ Նիկոլը Երևանը սարքում է Էրիվան: Նիկոլին ասել են, որ լեգիտիմության մասին չմտածի. իրենք են գնահատական տվողները, իրենք ասում են, որ սաղ OK է, չկա մեկը ՔՊ-ից ավելի լեգիտիմ նույնիսկ եթե հենց հիմա Գռզոյի կողմից նախապատրաստվող խմբերը մարդ հոշոտեն կամ ասենք ամսի 26-ին այնպիսի մի բան սադրեն, որ երևակայելն անգամ անհանար լինի:

Նիկոլը երկրում քաղաքացիական պատեազմ էլ կանի, բայց աթոռը չի թողնի. գնալու տեղ չունի:
Նիկոլը դիտմամբ փոշիացնում է այն միջոցները, որոնք կարող էին գնալ աղետի գոտի

Հայաստանի հյուսիսին պատուհասած բնական աղետը, որի պատճառով կան զոհեր ու անհետ կորածներ, անհաշվելի կորուստներ, դառնալու է Նիկոլի կառավարության համար այնպիսի մի փորձություն, որն իր մասշտաբներով թերևս համեմատելի պետք է համարել կորոնավիրուսի ու արցախցիների բռնագաղթի հետ: իշխանությունները շատ են խոսում արդյունավետ պետություն ունենալու մասին՝ պնդելով, թե իրենց հաջողվել է այս տարիների ընթացքում կառուցել էֆեկտիվ պետություն: Ճիշտ է՝ իրականությունը տրամագծորեն հակառակն է, բայց որպես քաղաքական խոսույթ վերոհիշյալ միտքը չի դադարում արհեստականորեն դրվել շրջանառության մեջ՝ հանրային որոշ շերտերի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու:

Հիմա եկել է հերթական անգամ էֆեկտիվ պետության գոյության փաստն ի ցույց դնելու ժամանակը: Կկարողանա՞, արդյոք, Կառավարությունը պատվով դուրս գալ իրավիճակից, թե՞ ևս մեկ ապացույց կծնվի՝ փաստող այն մասին, որ հայկական պետոթյուն պրակտիկորեն գոյություն չունի:

Նիկոլի դարդը, իհարկե, հիմա հայաստանյան բնակավայրերին պատուհասած ջրհեղեղի հետևանքները վերացնելը չէ. նրա իշխանությունը «մազից է կախված», նրա ուշքումիտքը հենց հիմա միայն մի բան է՝ ինչպես հասցնի հավելավճարներ բաժանել ասենք կարմիրբերետավորներին, որ նրանք շարունակեն ուժով պահել իր հետույքը՝ աթոռին: Այսինքն՝ այն փողերը, որոնք կարող էին գնալ աղետի գոտի, այժմ ցիրուցան են արվում, մսխվում են ու փոշիանում: Իսկ փոշիանում են նախևառաջ այն պատճառով, որ որքան էլ ուժայիններին հավելավճարներ կամ պարգևավճարներ բաժանեն, մեկ է՝ չեն կարողանալու ռեանիմացվել, քանզի «դանակը հասել է ոսկորին», ու եկել է պատասխան տալու ժամը, որին հայ ազգը շատ երկար է սպասել:
Ի՞նչ կատարվեց, որ սև թուղթը դարձավ վարդագույն

Նիկոլը կրկին հայտարարել է, թե ՀՀ սուվերեն տարածքից անգամ մի միլիմետր չի տրվում թշնամուն. ոչ թե նոր սահման են գծում, այլ վերարտադրում են ԽՍՀՄ պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցած սահմանը: Ընդ որում՝ նա սա համարել է մեծ հաջողություն ու հույս հայտնել, որ ժողովուրդը նույնպես ինչ-որ պահի կգա այդ համոզման:

Մեծ հաջողություն ո՞ւմ համար… Միակ սուբյեկտը, որ շահում է այս պրոցեսից, Իլհամն է՝չհաշված, իհարկե, Բաքվի աշխարհաքաղաքական հովանավորներին ու մեծ եղբորը: Նույնիսկ ՔՊ-ն չի շահում այս ամենից, քանզի ակնհայտորեն պրոցեսը հարվածի տակ է դրել Նիկոլի իշխանության ապագան՝ բյուրավոր մարդկանց փողոց դուրս բերելով: Սա խոսում է այն մասին, որ Իլհամն այնպիսի կոմպրոմատներ ունի ՔՊ-ականների ու անձամբ Նիկոլի դեմ, որ դրանք ահից Նիկոլն ափալ-թափալ փորձում է բավարարել Ադրբեջանի ախորժակը՝ հույս ունենալով գոնե դրանից հետո գլուխը հանգիստ դնել բարձին:

Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում Նիկոլի այն խոսքերը, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչինչ չի տրվել թուրքերին: Մասնավորապես՝ հարց է առաջաում՝ եթե Հայաստանի հետ ոչ մի կապ չունեին այդ տարածքները, որտեղ հայ ժողովուրդը անհիշելի ժամանակներից կենսագործունեություն է ծավալում, ինչո՞ւ էր 2021-ին Նիկոլը գյուղացիներին բոլորովին այլ բան ասում՝ խոստանալով կտրել սեփական վերջույթները, բայց չստորագրել «սև թուղթը»: Ինչո՞ւ սևը դարձավ վարդագույն: Ի՞նչ կատարվեց:

Կատարվեց այն, որ Իլհամը հերթական անգամ Նիկոլին պատին դեմ տվեց՝ սպառնալով հանրայնացել ասենք Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որտեղ, ըստ երևույթին, հնչել էին այնպիսի հայտարարություններ, որոնք անխուսափելիորեն պայթեցնելու էին Նիկոլի աթռը:
Ո՞վ էր Իջևանում 15 զոհի ֆոնին «դա խազ» կայֆավատ լինում

Ինչպես և կարելի էր ակնկալել, որոշ ՔՊ-ականներ սկսել են շարժման հասցեին մեղադրանքներ ներկայացնել՝ Հայաստանի մի շարք բնակավայրերին պատուհասած բնական աղետի ֆոնին: Օրիանկ՝ ՔՊ-ականներ Վարդանյան Ծովիկը, «Թլոշ Արփոն» ու էլի նմանատիպ ինչ-որ գոյանքներ շարժմանն ու անձամբ Բագրատ սրբազանին սկսել են մեղադրել ժանտախտի ժամանակ խրախչանք անելու համար: Օրինակ՝ «Թլոշ Արփոն» սրբազանին մեղադրել է զոհերի ֆոնին աշխարհիկ կյանք շռնդալից կերպով մուտք գործելու համար, իսկ ահա Ծովիկն էլ մեղադրել է ԱՊՊԱ պատահարի դեպք բեմադրելու ու մեքենայի արժեքը լավ իմանալու համար մի դեպքում, երբ զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում՝ աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:

Ո՞վ է խոսում… ՔՊ-ական էգերը մոռացե՞լ են իրենց ու իրենց փրչոտ որձի պահվածքը Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած աննախադեպ՝ 15 հայ զինվորի մահվան պատճառ դարձած ողբերգության ֆոնին՝ թաղումից 2 օր առաջ: Դիցուք Ծովիկին ու նրա թլոշ ընկերուհուն հիշեցնենք, որ իրենք Նիկոլի հետ միասին Իջևանում կայֆավատ էին լինում՝ առատ սեղաններին նստած՝ պարեկաբուծության քողի տակ թրքաբարո վարք ցուցաբերելով ու թքած ունենալով մարդկանց ցավի ու երկրին պատուհասած կորստի վրա: Կամ ո՞վ է մոռացել 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերալ հայտնի արտահայտությունը՝ «պլյուս-մինուսի» մասին: Խոսում էր այպես, ասես ոչ թե խոսքը հայ տղերքի, այլ Աննայի չստիկների մասին էր: Կամ կա՞ մեկը, որ մոռացել է, թե ինչպես էին Եռաբլուրում անպատվում ու փռում ասֆալտին զոհերի մայրերին՝ խայտառակելով ոչ միայն իրենց, այլև ողջ հայ ժողովրդին…

Այնպես որ՝ «Чья бы корова мычала, ваша бы молчала», «հարգելի» էգեր:
ՔՊ-ական Կարապետյան Մարիշն ակնարկել է, թե ում դեմ են իրականում իրենք այսքան տարի պայքարում

ՔՊ-ական թրքուհի Կարապետան Մարիշը, օրինակ բերելով շարժման՝ որդու, եղբոր և ծնողների գերեզմաններն Արցախում թողած մասնակիցներից մեկի խսքերն այն մասին, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարղանան վերադառնալ Արցախ, գրել է. «Ահա այս մարդու անկեղծ դատողություններում է արտացոլված վերջին տարիների բանավեճը․ մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների մի մասը, ըստ էության, ասում է․ մեր ազգի մի մասը չի կարող խաղաղություն ստանալ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի հովանու ներքո, մեր ամբողջ ազգը նույնիսկ չի կարող խաղաղություն ստանալ նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ հարևանությամբ, բայց մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ կամ կողքին, եթե բոլորով ապրենք Ռուսաստանի հովանու ներքո։ Այս ամենը, իհարկե, կապված է՝ «ես ոչ մի բան չեմ կարող պահանջել, իմ պահանջով ոչ մի բան չի կարող ստացվել» մտածողության հետ»։

Մարիշը, փաստորեն, տրամագծորեն հակառակ կարծիքի է. կարծում է, որ ոչ թե Մոսկվայի, այլ թուրք-արևմտյան հովանու ներքո է, որ հնարավոր կարող է դառնալ հայ-ադրբեջանական եղբայրությունը, Արցախ հայերի վերադարձը և այլն:

Փաստացի ստացվում է, որ վերջին տարիների կորուստները, որոնք կարծես չունեն վերջ, հետևանք են մարիշների հենց այս տեսլականի: Սրաք այնքան տխմար են, որ իսկապես կարծում են, թե թուրքական ծրագրերում կա տեղ Հայաստանի համար առնվազն այն աշխարհագրությամբ, որ կա ներկա պահին գետնի վրա: Չեն ցանկանում հասկանալ, մտցնել իրենց փտած ուղեղները, որ առավելագույնը, ինչին Թուրքիան կհամաձայնվի,10000քկմ-ը չգերազանցող ինչ-որ տարածության գոյությունն է լինելու՝ «Հայաստան» անվամբ՝ երկիր, որի բանալիներն հայտնվելու են թուրքերի ձեռքին: Այլ կերպ ասած՝ Անկարան ցանկանում է 10000 քկմ-անոց Հայաստանը տեսնել որպես Բաքվի պրոտեկտորատի ներքո մի ինչ-որ գոյանք: Սա է ծրագիրը, որի տակ ստորագրել են մարիշնեը՝ ծրագիր, որի ռեալիզացիան հնարավոր է միայն հայերի ոսկորների հիմքի վրա:

Մարիշը թքած ունի հայկական շահի վրա. սիրածը թուրք չի՞:
Նիկոլը որոշել է ծառ տնկելու տեղը պատ կառուցել

Հայտարարելով, որ կարող են ոչ միայն սահմանին սյուներ կանգնեցնել, այլև պատ կառուցել, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան՝ Նիկոլը տխմարագույն մի միտք է արտահայտել՝ ասելով.«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»: Ըստ Նիկոլի՝ իրենք Տավուշի հատվածում ստեղծում են այսօրվա աշխարհում հնարավոր գոյություն ունեցող ամենավստահելի և ամենահուսալի երաշխիքը:

Նիկոլը ո՞ր մոլորակից է, առասպելական Նիբիրուի՞ց… Նախ Տավուշում տեղի ունեցողը ոչ թե դեմարկացի է, այլ դրա անվան տակ տեղի ունեցող հողերի հանձնում: Վկայությունը Ադրբեջավից եկող հայտարարւթյուններն են այն մասին, որ իրենց թելարանքով Նիկոլը հետ է վերադարձրել իրենց իսկ գյուղերը: Եթե դեմարկացիա լիներ տեղի ունեցողը, ապա նախ՝ այն պետք է սկսվեր ոչ թե Տավուշից, այլ այն հատվածներից, որոնցից ներս է մխրճվել թուրք ասկյարը, ապա՝ նույն Տավուշում կային թուրքի վերահսկողության տակ գտնվող հսկայական տարածքներ: Քանի՞ հեկտարն է այդ տարածքներիկ վերադարձվել Հայաստանին:

Մյուս կողմից՝ չեղած դեմարկացիան ներակայացնել որպես երաշխիք այն դեպքում, երբ դու ինքդ էիր հայտարարությում, որ չես կարող տալ պատերազմի չբռնկման երաշխիք, քանի որ 7 օր կարող է խաղաղ լինել, իսկ 8-րդ օրը թուրքը հարձակվի, կարղ է միայն պրոֆեսիոնալ մանիպուլյատորը:

Ինչպես այս, այնպես էլ բոլոր ժամանակներում գոյություն ունեցող աշխահներում միակ երաշխիքը եղել է պետութան հզորությունը, այն զենքերի տեսակները, որոնք տիրապետում է երկիրը, օրինակ՝ ատոմային զենքը: Մի դեպքում, երբ բոլորիս աչքի առաջ փլուզվում է հետսառըպատերազմյան աշխարհակարգը, ինչպե՞ս կարելի է նման մտեքեր արտահայտել: Լա՛վ, չե՞ն տեսնում՝ ինչ է աշխարհում կատարվում:
ՔՊ-ակաները Նիկոլի կնկա հետ օբյեկտում տժժում են երկրին պատուհասած բնական աղետի ֆոնին

Մինչ ՔՊ-ական որոշ թրքասեր էլեմենտներ շտապում են Սրբազան շարժմանն ուղղված մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանի մարզերին պատուհասած բնական աղետի ֆոնին Բագրատ սրբազանը մուտք է գործում «աշխարհիկ կյանք» կամ ԱՊՊԱ պատահար բեմադրում, սոցցանցերում տարածվել է ՔՊ-ականների՝ Հակոբյան Աննայի օգնականի կողմից կազմակերպված «փարթիին» ունեցած մասնակցության կադրերը. տժժում են գնա գալիս եմ:

Իրականում ՔՊ-ականները, հարձակվելով բագրատ սրբազանի վրա, նախահարձակ էին եղել, որ իրենց բացը չերևա: Այնքան անբարոյական են, որ փորձել էին մերկապարանոց մեղադրանքների տակ քողարկել իրենց իրական երեսը, իրենց ով լինելը՝ մի բան, որ թերևս գաղտնիք էլ չէ. կա՞ ողջախոհ մեկը, ով չգիտի՝սրանք ինչ են իրենցից ներկայացնում, ինչ կարգի ապազգային տարրեր են՝ «հայ» եզրի հետ ոչ մի կապ չունեցող թրքածիններ:

Հետաքրքիր կլինի տենսել, թե Աննայի հետ տժժացողբերն ինչպես կմեկնաբանեն սեփական անհոգ ուտուշ-խմուշը մարզերին պատուհասած աղետի, զոհերի ֆոնին, կամ կմեկնաբանե՞ն, թե՞ լեզուները կմտցնեն մի տեղ:
Նիկոլի ձեռքից որևիցե շքանշան ստանալը առհասարակ կարո՞ղ է պատվաբեր լինել

Նիկոլը Հանրապետության տոնի առթիվ շքանշաններ է շնորհել մի շարք անձանց:

Հարց է առաջանում՝ Նիկոլի ձեռքից որևիցե շքանշան ստանալը առհասարակ կարո՞ղ է պատվաբեր լինել նորմալ մարդու համար: Այս հարցը բնավ հռետորական բնույթ չէ,որ կրում է՝ հաշվի առնելով այն, թե օրերս ովքեր, որ զինվորականերն էին արժանացել գեներալի բարձր կոչման. Տավուշում հողեր հանձնողները, Իլհամի սրտին բարով-խերով Նիկոլի պատվերով յուղ քսածները ստացել են գեներալի կոչում մի դեպքում, երբ համաշխարհային պրակտիկայում նման բան առհասարակ չի լինում. Զինվորը, սպան պարգևատրվում են կամ ստանում կոչման բարձրացում միայն ձեռբռերումների, դրսևորած առանձնակի սխրանքների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Բայց ինչպես գրեթե ամեն բան, այս կարգն էլ Հայստանում չի գործում կամ գործում է հակառակ տրամաբանությամբ. հերոսներ, գեներալներ կամ թեկուզ կապիտաններ դառնում են ՔՊ-ի առաջ հլու-հնազանդ վարքագիծ դրսևորողները, Իլհամի հրահանգները կատարողները, հող հանձնողները:

Պետություն չունենք, ի՞նչ պետական պարգևի կամ շքանշանի մասին կարող է խոսք լինեել…
Նիկոլը չի հասկանում,որ բանը բանից անցել է

Սարդարապատում իր ելույթում Նիկոլը հայտարարել է,թե հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե մեկուսացած խմբերի երազանքներին համահունչ: Ի՞նչ է սա նշանակում, ովքե՞ր են մեկուսացած խմբերը, իսկ ով՝ ժողովուրդը: Մեկուսացած խմբի կարգավիճակում այսօր բացառապես ՔՊ-ն է՝փաստ, որը Նիկոլը չի ցանկանում ընդունել: Մի՞թե Նիկոլը կարող է լինել այնքան տխմար, որ շարժման մասնակիցներին համարի մեկուսացած: Շարժման մասնակիցներն են այսօր ներկայացնում ժողովրդին, երբ ամեն մի նոր հանրահավաք ավելի մարդաշատ է լինում, քան նախորդը: Նիկոլը երազանք ունի՞: Իհարկե, ունի, և դրա անունն Արևմտյան Ադրբեջան է: Նիկոլի պլանը հենց դա է, իսկ նրա ելույթում հնչած վերոհիշյալ խոսքի բուն հասցեատերը ոչ թ հայ հանրությունն է,այլ՝ՔՊ-ի դրսի կուրատորները: Նիկոլը ցույց է տալիս,որ պատրաստ է մինչև վերջ գնալ, որ պատրաստ է ամեն ինչի ,միայն թե կարողանա Հայաստանը համապատասխանեցնել իր տերերի տեսլականին:
Չի ստացվելու. բանը բանից անցել է...
Եթե Հայաստանում եղել էլ է որևէ հակաօրինական շարժոււմ, ապա դա եղել է 2018-ինը

ՔՊ-ական Աղազարյան Հովիկը, խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին ու հընթացս խոստովանելով, որ քաղաքացին թքած ունի իր վրա, հայտաարել է. «Անօրինական ճանապարհով դու չես կարա օրինականություն հաստատես. պատմությունն էդպիսի օրինակ չունի»:

Տվյալ դեպքում գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ ի՞նչ է ասել օրինական կամ հակաօրինական: Օրինակ՝ 2018-ի Նիկոլի «հեղափոխությունը» օրինակա՞ն էր: Դատելով Հովիկի խոսքերից՝ ոչ: Կասեն՝ 2017-ի ընտրությունները կեղծվել են: Այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե կեղծվել էին, ապա ինչո՞ւ Նիկոլը այդ կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչեց ու մտավ ԱԺ, մանդատ վերցրեց՝ ըստ էության, չվիճարկելով ընտրություների վերջնարդյունքը: Թե՞ Ռադիոտան գրավումն էր օրինական… Հետևաբար՝ եթե Հայաստանում եղել էլ է որևէ հակաօրինական շարժոււմ, ապա դա եղել է 2018-ի շարժումը, որը պատուհաս դարձավ հայ ժողովրդի գլխին՝ հանգեցնելով տիեզերական մասշտաբի ողբերգության:

Շարժը ոչ մի հակաօրինական բան չի արել: Այո՛, գուցե Նիկոլը երազում է, որ հնչեն ասենք պետական շենքերը, հատուկ պահպանվող օբյեկտները գրավելու կոչեր, բայց նման բան չի եղել և չի եղել ի հեճուկս Նիկոլի, որը պատճառ է որոնում՝ շարժման առաջնորդին ու մասնակցիներին բախման համար մեղադրելու ու ձերբակալելու:

Չի էլ հնչելու, քանզի նախևառաջ դրա կարիքը չի լինելու. Նիկոլը չունի մինիմալ իմունիտետ ու լեգիտիմություն, ինչն անխուսափելիորեն բերելու է ՔՊ-ի վախճանին: Ա՛յ այդ ժամանկ է Հովիկը տեսնելու, թե ինչպես է բովանդակ հայ ժողովուրդը թքում անթրաշ իր երեսին:
Մոսկվան փորձում է հավասար հեռավորություն պահպանել

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն է մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները՝ հայտարարելով, թե Մոսկվան շահագրգռված է երկրի կերքին կայունությամբ: «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ. գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն»,-մասնավորապես՝ հայտարարել է Ջաբարովն ու պնդել, թե Ռուսաստանից Հայաստանի բաժանումն ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար:

Չնայած շատերը փորձում են շարժման ակունքներում ռուսական հետք որոնել, սակայն Մոսկվայից եկող արձագանքներն այլ բանի մասին են վկայում. Ռուսստանն ակնհայտորեն փորձում է հավասար հեռավորոթյուն պահպանել՝ հասկացնելով՝ այքնան էլ դեմ չեն Նիկոլին: Ի դեպ՝ նմանատիպ հայտարարություններ էին հնչում նաև 2021-ին ու դրանից հետո էլ, այն ժամանակ էլ որոշ ռուս պաշտոնյաներ չէին վարանում նկարագրել այն հեջտևաքները,որոնք կարղ են ծագել հյուսիսային ծիրից Հայաստանի շեղվելու դեպքում: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը Մոսկվայի համար լավ էլ ընդունելի եղավ՝ չնայած նրան, որ ՔՊ-ն անթաքույց ջանքեր է գոծադրոմ ցայսօր՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ՝ հարվածելով Մոսկվայի դիրքերին: Ստացվում է, որ Մոսկվան իրականում չի՞ նեղվում Հայաստանը թրքացնելու Նիկոլի քայլերից, թե՞ ինչ-որ տեղ Մոսկվայի «դաբրոն» էլ կա այս ամենում՝ Հայաստանի առջև ստանձնած պարտականությունները չկատաելու, Իլհամի հետ եղբայրությունը չխաթարելու կամ ջուր լցնելու ՌԴ-ում ամենավերևներում գործող ադրբեջանական լոբբիի ջրաղացին:

Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է Մոսկվան բացահայտորեն սատարի շարժմանը, եթե այն ներքին ռեսուրսների վրա հիմնվող ու բացառապես հայ ժողովրդի շահերի մասին բարձրաձայնող շարժում է: Տվյալ դեպքում բոլորի ֆավորիտը հենց Նիկոլն է, քանի որ նա ապացուցել է, որ չունի «իզմեր»՝ սեփական վարքագիծը պայմանավորելով ուժեղի թելադրանքով. երեկ Մոսկվան էր ուժեղ, կատարում էր Մոսկվայի կամքը, այսօր Արևմուտքն է ուժեղ, կատարում է նրա կամքը:
Նիկոլը հաստատեց, որ սահմաններ ու սրբություներ չի ճանաչում

Մեկնաբանելով Սարդարապատում Վեհափառի ու այլ հոգևորականների նկատմամբ ուժայինների անպատիվ գործողություները՝ Նիկոլն ասել է, թե վեհափառը չի ունեցել հրավեր, իսկ նրա կողմից ղեկավարվող շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ է արել: «Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,-ասել է Նիկոլը:

Նիկոլը բացահայտորեն արդարացրել է Սարդարապատում տեղի ունեցած խայտառակությունը՝ ողջունելով ուժայինների գործողությունները: Ընդ որում՝ նա չի վարանել հստակորեն շեշտել, թե ինչու են Վեհափառի հետ այդպես վարվել: Այդպես են վարվել, քանի որ նա նիկոլական չէ, նա իր երկրի ճակատագրով մտահոգ մեկն է: Նիկոլը սրանով ցույց է տալիս, որ ինքը սահմաններ ու սրբութուններ չի ճանաչում, իր միակ սրբությունն ու սահմանն իր աթռն է, որի պաշտպանության համար պատրաստ է գնալ վերջին ստորության ու բոլշևիկներից էլ վատ վարք դրսևորել հայ եկեղեցու նկատմամբ:

Նիլկոլը չի՞ մտածում իր չեղած հանրային հեղինակության մասին, թե՞ կարծում է, թե հայ հասարակության գերակշիռ մեծամասնությունն իր հետ միասին նույն չարժեքներն է կիսում: Նրա համար միևնույն է. գիտի՝ իր իշխանությունը վաղուց հասարակությունից չի բխում, այլ՝ իր թուրք կուրատորներից, իսկ նրանք խոստացել են մինչև վերջ տիրություն անել Հակոբյան Աննայի ամուսնյակին՝ջնջելու Հայաստանի հետքը Կովկասի քարտեզից: