Armeniannews.Info
166 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Մանասյան Անոյի ճիտին պարտքը

Մանասյան Անոյին, փաստորեն, լավ են վարժեցրել՝ նախապատրաստելու ՄԻՊ պաշտոնում Նիկոլին ծառայություններ մատուցելու համար. լրագրողների՝ուղիղ ձևակերպբված այն հարցին, թե Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, կամ արդյոք Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում, Վարդապետյան Աննայի ընկերուհին խուսափողական պատասխաններ է տվել՝ հաջողությամբ խույս տալով կոնկրետ ձևակերպված հարցից: Անոն կարծիք է հայտնել, որ քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև,որ նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։

Իհարկե, Անոն իրեն դրսևորել է իսկական ՔՊ-ականին վայել կերպով, բայց բացառապես նրան մեղադրելն էլ ճիշտ չէր լինի. Նիկոլը կառուցել է այնպիսի համակարգ, որտեղ վերդիկտներ տվողի դերում բացառապես ինքն է հանդես գալիս, իսկ մանկլավիկ անոների խնդիրն է այդ ամենին իրավական փաթեթավորում տալն ու մեծ քիթն իրենց չվերաբերող հարցերի մեջ չմտցնելը: Անոն էլ, ջահել աղջիկ լինելով ու ավելորդ պրոբլեմներ չորոնելով, կատարել է իր ճիտին պարտքը՝սեփական կարիերային ավելորդ հարված չհասցնլու նպատակով:

Նա չի ցանկացել արձանագրել այն աղաղակող փաստը, որ Արմեն Աշոտյանի դեմ իրականացվող այս հալածանքների պատճառը բացառապես նրա քաղաքական-հասարակական ակտիվությունն է, և եթե չլինեին ասենք նրա ֆեյսբուքյան հայտնի «լայվերը», ապա դժվար թե Նիկոլը Աշոտյանի տեղն իմանար: Բայց քանի որ Աշոտյանը հաջողությամբ խայատառակում է Նիկոլի ստերը, ուստի որոշվել է փակել նրան առնվազը միառժամանակ, մինչև՝ հասկանան՝ ինչպես են քողարկելու իրենց կերած բողկերը, որ ստիպված չլինեն քթով որձկալ:
Աննան հայերե՞նն է նսեմացնում, թե՞ ռուսներին է քծնում

Աննան մի ստատուս է գրել, որտեղ անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է երևանյան բարերից մեկում ռուսախոս մի կին ռուս բարմենուհուց հայալեզու մենյու պահանջում, բայց նրանից ոչ մի ադեկվատ պատասխան չի ստանում. բարը պատկանում է ռուսներին, որոնք հայերեն չգիտեն:

Աննային դուր չի եկել, որ կինը հենց հայերեն մենյու է պահանջել,իսկ հետո իր հետ կատռարվածի մասին պատմել «Ֆեյսբուքում»: «Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից…։ Բայց, իհարկե, մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարևոր, շատ հայրենասիրական քայլ է»,-իր էմոցիաներն է արտահայտել Աննան՝ ռուս ռելոկանտներին, փաստորեն, պաշտպանելով:

Հաշվի առնելով Աննայի էությունն ու ով լինելը՝ միանգամից հարց է առաջանում՝ Աննան հայերե՞նն է նսեմացնում, թե՞ ռուսներին է քծնում: Պետք է արձանագրել, որ երկու տարբերակն էլ կյանքի իրավոք ունեն՝ նկատի ունենալով նախ՝ Աննայի հայատյաց բնույթը (այդ մասին փաստող ֆեյսբուքյան ստատսուներ նա շատ ունի), ապա՝ ՌԴ-ի հետ նրա ունեցած որոշ կարևոր կապերի փաստը: Բացառված չէ, որ Աննան կոնկրետ ազդակ է փորձում հղել ռուսներին՝ ինքն իրեն որպես ռուսասեր ներկայացնելով:

Բայց առավել հավանական է թվում հայերենը նսեմացնելու տարբերակը, քանի որ Աննայի սրտում կա ավելի շատ հայատյացություն, քան ռուսասիրություն, եթե, իհարկե, ռուսասիրություն կա ընդհանրապես: Աննան հերթական անգամ առիթը բաց չի թողել՝ հայերենի նշանակությունը նսեմացնելու, ուղղակի դա արել է այնպես, որ շատ չճչա, որ «կրուտիտի» տեղ ունենա:

Աննան հենց այնպես ստատոսներ չի գրում՝ դա փաստ է…
Գռզոյի ձեռքերը հասան «Հ1»-ին

Գռզոն որոշել է ձեռք գցել նաև «Հ1»-ին՝ դրա պոտենցիալը իր ֆինանական ու փիռային շահերին ծառայեցնելու համար: Մասնավորապես՝ պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել Գռզոյի «ՍԻԼ Ինշուրանսի» հետ և «Հ1»-ի աշխատակազմի համար 1 տարվա առողջապահական ապահովագրություն ձեռք բերել։ Ընդ որում՝ նախատեսվում է, որ վերահիշյալ գումարի կեսը հեռուստաընկերությունը մուծվելու է գովազդի տեսքով. Գռզոյի բիզնեսն են գովազդելու րոպեն՝ 110000 դրամով, կպատրաստի մեկ հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաև Գռզոյի ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։

Գռզոն հեռատես մարդ է ու շատ լավ հասկանում է, որ ներկայիս դարում առանց փիառի ու գովազդի անհնար է իր նման մեկին գոյատևել նոր Հայաստանում. որքան էլ այն Գռզոյին պատկանի, բայց հանրային կարծիքի մանիպուլյացիան մնում է անփոխարինելի: Դե մարդը «վսյո տակի» հանրային դեմք է ու այսպես թե այնպես առանց փիառի չի կարող յոլլա գնալ.դե մի կերպ պետք է, չէ՞, համոզի, որ ինքը ոչ թե գիշատիչ է, այլ՝ մի պուպուշ կենդանի:

«Հ1»-ը, որը դարձել է Նիկոլի դուքյանը,այժմ սկսելու է հատուկ ծառայություններ մատուցել նաև «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխին՝ձեռքի հետ էլ հարստացնելով փողի պրոբլեմ ընդհանրապես չունեցող Գռզոյին:

Իսկ հետաքրքիր է՝ Գռզոն է՞լ է պարբերաբար հայտնվելու «Հ1»-ի տաղավարներում, թե՞ նրա համար առաջնայինը «Սիլ»-ի գովազդն է «վսյո տակի», որ փողի «կռանտը» չփակվի:
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը խրվել է իշխանությունների կոկորդում

Ոչ ավանդական սեռական կողմնորշմամբ հայտնի Գրիգորյան Արմենի ղեկավարած ԱԽ-ի մամուլի քարտուղարն է արձագանքել Օնիկ Գասպարյանի սկանդալային հայտարարությանը, որտեղ, հիշեցնենք, պատերազմի օրերին ԳՇ-ն ղեկավարած բարձրաստիճան զինվորականը բավական ուշագրավ դետալների ու մանրամասների մասին էր պատմել՝ մարտի դաշտում հայկական կողմի պարտության պատճառ դարձած՝ ի ցույց դնելով այդ պարտության գործում Նիկոլի անփոխարինելի դերակատարությունը: Արձագանքի հիմնական ուղերձն այն է, թե իբր Գասպարյանի հայտարարությունները միմյանց հակասում են.իբր հունիսի 28-ի հայտարարության մեջ Գասպարյանը խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը:

Նմանօրինակ արձագանքն ու Գասպարյանի խոսքերում հակասություն որոնելու ճիգերը մատնում են իշխող խունտայի անզորությունը: Չունենալով իրական հակափաստարկներ՝ սրանք հիմա փորձում են փրփրուրներից կառչել ու իբր վարկաբեկել Գասպարյանին, նրա հայտարաությունների հանդեպ ներշնչել անվստահություն ու սուտասանի համբավ ձևավորել, մինչդեռ ԱԽՔ-ի մամուլի խոսնակի հայտարարություններից, օրինակ, պարզ չի դառնում, թե ինչու հենց պատերազմի օրերին իշխանությունները որոշեցին սահմանափակել վարձկանների ծառայություններից օգտվելու հնարավորությունը, կամ ինչու մի շարք երկրների՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու փորձերը մնացին այդպես էլ անպտուղ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վաղ թե ուշ հնչելու են ու հնչելու են դատարանում, Նիկոլի դատի ժամանակ…
Մակրոնը ՔՊ-ականներին փաստի առաջ է կանգնեցրել

ԱԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ։ Նախօրեին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացրել էին, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Նիկոլը. Մակրոնը փաստացի խոստովանել էր, որ ինքն ավելի հայ է, քան իր «հայ» գործընկերը:

Մակրոնի խոսքերն աժիոտաժ էին առաջ բերել Հայաստանի տեղեկատվական դաշտում, ինչը թերևս չեն մարսել ՔՊ-ում ու որոշել են Մակրոնից հաշիվ պահանջել, թե արդյոք իսկապե՞ս նա նման բան է ասել, թե՞ ոչ. ՀՅԴ-ն, որ Նիկոլի քաղաքական ախոյանի դերում է հանդես գալիս, ՔՊ-ականների համար որպես հավաստի աղբյուր չի դիտարկվում, բացի այդ՝ կա նաև ՀՅԴ-ին հերքելու քաղաքական խնդիր ևս, քանի որ եթե չհերքեն, ապա անուղղակիորեն հաստատած կլինեն Մակրոնի խոսքերը:

Իրականում Մակրոնի խոսքերը չեն կարող որպես նորություն դիտարկվել կամ թողնել ինֆորմացիոն ռումբի էֆեկտ, քանի որ բոլորին էլ հասկանալի է, թե Մակրոն-Իլհամ-Նիկոլ եռյակում ովքեր են թուրքերը, և այս իմաստով ԱԳՆ-ի ջանքերը՝ փրկելու Նիկոլի դեմքը, կարելի է իսկապես ավելորդ համարել:

Նիկոլն Ալիևի խեղկատակն է, ինչպե՞ս կարող է իր արքայի վրա ճնշում գործադրել…
Ապուշ բիձուկը

Ստոր ծերուկ ՔՊ-ական Ասլանյան Հակոբն է մեկնաբանել Մակրոնի՝ Նիկոլի մասին արած հայտարարությունը՝«խոսքը կտուրը գցելով» ու իրեն անհույս տխմարի տեղ դնելով: Մասնավորապես՝ Մակրոնի խոսքերն այն մասին, որ ինքն Ալիևի վրա ավելի ճնշում է բանեցրել և կբանեցնի, քան Փաշինյանը. հարցը Փաշինյանն է, և ինքը Արցախի հարցով միակն է, որ հստակ կեցվածք և պատգամ ունի, Ասլանյան Հակոբը մեկնաբանել է սեփական այլասերված փիլիսոփայության տեսանկյունից՝ ասելով. «Հենց սա էլ կատաղեցրել է Ալիևին, և դա ձեռք չի տալիս դաշնակներին։ Մակրոնը նկատի չունի Փաշինյանին, ինքը նկատի ունի եվրոպական մյուս երկրներին, ինչո՞ւ եք դուք այդպես մեկնաբանում…:Այստեղ փնտրել-գտնել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը, սրիկայություն է»։

Ասլանյան Հակոբի մոլուցքը՝ էպիտետավորելու Մակրոնի խոսքն ուղիղ ու ճշգրիտ կերպով ընկալողներին, անմիջականորեն վկայում է այն մասին, որ ոչ միայն ինքը, այլև մյուս բոլոր ՔՊ-ականները չունեն որևիցե հավատ ներշնչող մեկնաբանություն: ՔՊ-ական այս ծերուկը, ընդ որում, զայրույթից կրկին փորձել է միևնույն հարթության վրա դնել իր շեֆի մեծ եղբայր Իլհամին ու Դաշնակցությանը՝ փորձելով դրանով ստվերել իրենց թրքամոլ էությունը: Մինչդեռ իրականությունն այն է, որ այսօր ոչ միայն Մակրոնը, այլև մյուս բոլոր լիդերները շատ ավելի հայասեր են, քան Ասլանյան Հակոբի շեֆ Նիկոլը, որի միակ խնդիրը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին աթոռին սոսնձված մնալու թույլտվություն ստանալն է:

Ահա սա է, որ հունից հանել է Ասլանյան Հակոբին՝ ստիպելով նրան հայտնվել կատարյալ ապուշի կարգավիճակում:
Սանասարյան Դավոն հերքել է Նիկոլի քարոզչական թեզը

Նիկոլի բազմակի օգտագործման պահպանակի դերում հանդես եկող Սանասարյան Դավոն, որին Նիկոլը էլի փորձում է մեջտեղ գցել, «Հ1»-ի եթերում երրորդ նախագահին մեղադրել է երկիրը ԵԱՏՄ անդամ դարձնելու համար՝ հայտարարելով.«Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը մի գիշերվա ստորագրությամբ Հայաստանը դեպի ԵԱՏՄ չտաներ, թող էն ժամանակ պատերազմը կլիներ, հա՞: Ի՞նչ եք կարծում, էն ժամանակ ու 20 թվին շա՞տ էր տարբերությունը՝ մեր պատրաստվածության, ես կարծում եմ՝ չէ, իսկ Ադրբեջանի մոտ փոփոխությունները մեծ են եղել»:

Սանասարյան Դավոն, որ ակամա հերքել է Նիկոլի քարոզչական այն թեզը, թե Հայաստանը միայն 2018-ից է նորմալ բանակ ունեցել, ինչպես նաև իր նման ազդեցության գործակալները արդեն 10 տարի է՝ չեն կարողանում մարսել այն միտքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Նրանք չեն կարողանում ներել Սերժ Սրագյսնաին՝ երկիրն արկածախնդրությունից զերծ պահելու համար՝ չմոռանալով խոստովանել, որ 2020-ի պատերազմը հետևանք էր նաև Նիկոլի նկրտումների՝ Հայաստանը հակառուսական ճամբար խցկելու:

Ի՞նչ էր լինելու, եթե 2013-ին Հայաստանը չդառնար ԵԱՏՄ անդամ: Նախ՝ դա ՌԴ-ի կողմից դիտարկվելու էր՝ դեմարշ, ու Հայաստանը ստանալու էր ի դեմս ՌԴ-ի մի հակառակորդի, որը փորձելու էր ամեն գնով կա՛մ Հայաստանից վրեժ լուծել, կա՛մ ցանկացած գնով վերադարձնել Երևանին իր ազդեցության տակ: Գումարած այս ամենին՝ լինելու էր նաև տնտեսական հզորագույն ճնշում, գազի գնի խայտառակ աճ, տնտեսական ու անվտանգային կոլապս և այլն: Իսկ պատերազմի դեպքում նույն ՌԴ-ն դառնալու էր Ադրբեջանի ակնհայտ դաշնակիցը, մինչդեռ 2020-ին գոնե ինչ-որ բալանս էր պաշտպանվում, ջանքեր էին գործադրվում՝ խաղաղություն հաստատելու համար և այլն: Ասել կուզի՝ եթե 2013-ին լիներ պատերազմ, և այդ պատերազմում Հայաստանը չլիներ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ, ապա պատերազմը կարող էր ավարտվել Երևանում, և թող ոչ ոք հույս չունենա, թե Արևմուտքը կարող էր հակազդել այդ ամենին՝ խորքային իմաստով լինելով Հայաստանի թշնամին:

Ինչ վերաբերում է կոնկրետ 2020-ի պատերազմին, ապա այն տեղի ունեցավ Նիկոլի արկածախնդրության պատճառով. մարդը խնդիր ուներ՝ Հայաստանը պոկելու ՌԴ-ից ցանկացած գնով՝ թքած ունենալով «ազգային շահ» հասկացության վրա,ինչի հետևանքով էլ ունեցանք համազգային ողբերգություն, ու էլի Արևմուտքը մեզ օգնության չեկավ: Ի դեպ՝ պրոցեսը դեռ չի ավարտվել ու Նիկոլը դեռ իր տերերին փակվելիք ունի՝ բնամթերքով:
Անդոնի յանը տարել է

Անդոնն է արձագանքել Մակրոնի՝ Նիկոլի էությունը բացահայտող կարևոր հայտարարությանը՝ փորձելով Նիկոլին դուրս բերել խայտառալկության ճահճից: Անդոնը, աղավաղելով Մակրոնի խոսքերն ու դրանց տողատակերում պարփակված իմաստը, հետևություն է արել, թե իբր Մակրոնը ոչ թե Նիկոլին մեղադրել է Արցախի հարցում անտարբեր կեցվածքի համար, այլ՝ ընդհակառակը՝ Մակրոնի՝ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան՝ Փաշինյանը, հարցը Փաշինյանն է…» հայտարարությունն Անդոնին թվացել է՝ Նիկոլի քաղաքական շահի տեսանկյունից գովելի: «Մակրոնի հայտարարությունը դրա մասին չէր: Ասում ա՝ ես էլ եմ մտածում, Փաշինյանն էլ է մտածում, բայց հայ համայքի հետ ա հանդիպում, ասում ա ես, որպես Ֆրանսիայի՝ երկրի նախագահ, որն ունի հսկայական կապեր, պատմական կապեր Հայաստանի հետ, ինքն ասում ա՝ ես, որպես համանախագահող երկրի ղեկավար, բանակցում եմ իմ հնարավորությունները…: Ինքը չի ասում, որ Փաշինյանը չի անում»,-մասնավորապես՝ հենց նման կերպ է մեկնել Անդոնը Ֆրանսիայի նախագահի խոսքերը:

Անդոնը, որ, փաստորեն, ի տարբերություն ՀՀ ԱԳՆ-ի, կասկածի տակ չի առել Մակրոնի հայտարարությունների փաստը, հասկացողության, սեփական հիպոթալամուսի հետ լրջագույն խնդիրներ ունի. նրա ուղեղի գորշ նյութը ցամաքել է:

Համաձայնեք, որ միայն առողջական խնդիրներ ունեցող կամ բարոյականության հետ լրջագույն պրոբլեմներ ունեցող մեկը կարող է միջուկային տերության ղեկավարի խոսքերի իմաստն այլասերել ու այն Նիկոլին ձեռնտու կերպով ներկայացնել՝ խաղադրույք կատարելով իր նման տհաս զանգվածի անընկալունակության վրա:

Մակրոնի խոսքերը ոչ թե մեկ, այլ մի քանի միլիոն անգամ կարդալու դեպքում էլ դրա հիմնական բովանդակությունը մնալու է անփոփոխ. այդ մարդն ինքն իրեն Նիկոլից շատ ավելի հայ է հռչակում ու հիմնավորում, թե ինչու է այդպես կարծում, և, իհարկե, պարոն Մակրոնը բնավ չի սխալվում: Եթե Նիկոլը Մակրոնի կեսի չափ հայ լիներ, մենք այսօր այս վիճակում չէինք լինի, բայց քանի որ այդ փաստը չի կարող բխել Անդոնի քաղաքական շահերից, վերջինս մանիպուլացրել է նախագահի խոսքերի իմաստը՝ Նիկոլի հետույքը լիզելու առիթը բաց չթողնելով:

Տխմարությունն էլ պետք է սահմաններ ունենա, համաձայն չե՞ք…
Անդո՛ն, Սերժ Սարգսյա՞նը, Քոչարյա՞նը, թե՞ Տեր-Պետրոսյանն էին Նիկոլին հուշել բանակցությունները սկսել սեփական կետից

Անդոնը Նիկոլի մեղքերը կրկին փորձել է բարդել նախկին նախագահների վրա. հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ նախագահները Նիկոլին չեն պատվիրակել՝ գնալու խաղաղության ճանապարհով: «Մենք ձեզ պատվիրակում ենք էս հարցը լուծել և մեր բոլոր համախոհներին, համակիրներին ասում ենք՝ միանում ենք էն ծրագրին, որը պատերազմի պարտադրանքով դարձավ խաղաղության ծրագիր: Չէ, պատերազմից առաջ կարար դա լիներ, բայց բոլորը, քաղաքական հաշվարկները մի քիչ այլ են»,-հայտարարել է Անդոնը՝ իբր նկարագրելով, թե ինչ կարող էին ասել նախագաները Նիկոլին, բայց չասեցին՝ կոտրելով նրա «դուխը»:

Անդոնը կրկին իրեն բնորոշ մեթոդաբանությամբ ի ցույց է դրել սեփական մանրությունը: Հասկանալով, թե ինչ տիեզերական մասշտաբների հանցագործություններ է ՔՊ-ական խունտան հայ ժողովրդի առաջ գործել՝ այդ խունտայի կարկառուններից մեկը համարվող այս ՔՊ-ականը ջանացել է Նիկոլին ու նախագահներին միևնույն հարթության վրա դնել:

Անդոնը մեղադրում է նախագաներին՝ Նիկոլին ճիշտ ուղուց շեղելու համար՝ մոռանալով, որ այդ ուղուց՝ երրորդ նախագահի հայանպաստ բանակցային ժառանգությունից ով է ձեռք քաշել: Սերժ Սարգսյա՞նը, Քոչարյա՞նը, թե՞ Տեր-Պետրոսյանն էին Նիկոլին հուշել բանակցությունները սկսել սեփական կետից կամ կանգնել-հայտարարել, թե գոհ չէ «նախկինների» բանակցային ժառանգությունից, որը, ի դեպ, ենթադրում էր խաղաղ ճանապարհով խնդրի հայանպաստ լուծում, որի մասին հիմա իբր երազում է Անդոնն ու Նիկոլի ստորություներն այլոց վերագրում:

Նիկոլն ուրացավ ամեն ինչ ու երկիրը ներքաշեց կործանարար արկածախնդրության մեջ գլխավորապես այն պատճառով, որ հետո կարողանար արդարանալ ու դավաճան չհամարվել,որ Անդոնի հանձնաժողովում հետո կարողանար բանակին մեղադրել ու աթոռը պահել:

Ախր Նազարյան Լենայի ինտերվյուն էլ հո կա՞, ախր Նիկոլը հո ԱԺ-ում է խոստովանել, որ ամեն բան կարող էր այլ լինել, եթե ինքը մի փոքր մարդ լիներ:
Այն թղթերի կույտը, որն Անդոնը թափահարել է իր ձեռքին, ի՞նչ կապ ունի Օնիկ Գասպարյանի բարձրացրած խնդրի հետ

Օնիկ Գասպարյանի՝ վարձկանների ծառայություններից օգտվելու հնարավրությունը սահմանափակող իշխանական քայլերի մասին Անդոնը ոչինչ չասող մեկնաբանություն է տվել՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու պատերազմի օրերին որոշեցին արգելակել հայկական կողմի հնարավորությունները՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենք ընդունելով: Փոխարենն Անդոնը, ըստ երևույթին, փորձելով արդարանալ կամ հարցից «ուխոդ» լինել հնարավորինս գեղեցիկ կերպով, ցույց է տվել իր «պապկայում» առկա այն «տեղեկատվությունը», որը պատերազմի օրերին ներկայացվել է գերտերություններին՝ աներկբայորեն փաստելու ադրբեջանի համար կռվող վարձկանների գոյությունը:

Հարց է առաջանում՝ այն թղթերի կույտը, որն Անդոնը լրագրողի հետ զրույցում թափահարել է իր ձեռքին, ի՞նչ կապ ունի Օնիկ Գասպարյանի բարձրացրած խնդրի հետ, արդյոք այդ թղթերի կույտը տալի՞ս է սպառիչ պատախսան այն հարցին, թե ինչո՞ւ պատերազմի ամենաթեժ օրերին իշխանությունները բանակի մեջքից հարված հասցրին: Ինչո՞ւ պետք է Բաքուն գյուռ-գյուռ օգտվեր վարձկանների ծառայություններից՝ խնայելով իր զինվորների կյանքը, իսկ Հայաստանն անմիջապես հրաժարվեր վարձկանների դեմ վարձկաններ հանելու մտքից: Դա միջազգային հանրությանն ուղղված ժե՞ստ էր այն մասին, որ Հայաստանն իբր հավատարիմ է համամարդկային արժեքներին՝ գովեստի ու դրվատանքի սպասումով: Ադրբեջանը բոլորի աչքի առաջ մարդկության ու մարդկայնության դեմ աղաղակող հանցագործություներ է գործել այս պատերազմի ժամանակ, մեկը ծպտուն հանե՞ց, մեկը գործնականում դատապարտե՞ց, թե՞ հայերի թանկագին խաթեր համար նավթից հրաժարվեցին: Փարիզի հաղթական կամարի մոտ Ադրբեջաննմ այսօր նշում է իր բանակի տոնը, ֆրանսիական ղեկավարությունը մի թթու խոսք ասե՞լ է թուրքերին, հիշեցրե՞լ է նրանց, որ այդ հաղթաակն իրականում հենց վարձկանների շնորհիվ նաև հնարավոր եղավ արձանագրել, թե՞ ընդհակառակը, գովաբանել են ազերիներին ու ջերմորեն շնրորհավորել…

Անդոնը շրջանցել է հարցը, քանի որ չի ունեցել դրա պատախանը: Ավելի ճիշտ՝ ունեցել է, բայց այն չի համարձակվել բարձրաձայնել, քանի որ պատասխանը դավաճանական կարող էր հնչել: Բա հո չէ՞ր ասելու, որ ի սկզբանե նպատակ են ունեցել՝ բանակը պարտության տանելու, բա հո չէ՞ր խոստովանելու, որ թուրքի շպիոններ են՝ աթոռի դիմաց Հայաստանն ու Արցախը թուրքի ոտքի կոխան սարքելու տեսլականով:

Ասի-չասի՝ բոլորն էլ գիտեն իրողությունը…
Հայտնի է, թե ով է Սյամոյին կարողացել համոզել

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ով է այն մարդը, որն էական ազդեցություն ունի Սյամոյի վրա: Մասնավորապես՝ պարզվել է՝ միայն ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հորդորներից ու սպառնալիքներից հետո է Սյամոն որոշել բյուջեի կատարողականի քվերակությունը չտապալել: Եվ ահա խոսակցությունից մեկ օր անց «անզիջում» Սյամոն որոշել է զիջել, և նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները ներկայացել են նիստին, ապահովել քվորում, ինչի արդյունքում բյուջեի կատարողականը հաստատվել է։

Արդյոք Սյամոյի այսօրինակ ժեստը պայմանավորված է բացառապես ԱՀ ԱԺ նախագաի ու իր միջև հատուկ հարաբերություններո՞վ, թե՞ Սյամոն սկսել է աշխարհին այլ կերպ նայել՝հրաժարվելով մաքսիմալիստական նկրտումներից: Բացառված չէ, որ հասկանալով՝ շանս չունի՝ քաղաքական դաշտում հանդես գալու՝ բացարձակ ինքնուրույն ֆիգուր կամ ներկայիս իշխանություններին իրական այլընտրանք, Սյամոն որոշում է ընդունել նահանջի մասին՝ նահանջ, որը ներկայիս իրավիճակում շատ ավելի նվազ վնասաբեր կլինի իր համար, քան անիմաստ դատարկաբանելը:

Լավ է քիչ, քան ոչինչ…
Արնահեղության ֆոնին Սյամոն առաջ է տանում Ադրբեջանի օրակարգը

Արցախում սադրանքների ու դրա հետևանքով արձանագրված զոհերի ֆոնին Սյամոն կրկին շարունակել է առաջ տանել Ադրբեջանի օրակարգը՝ պնդելով. «Ադրբեջանը ինչքան էլ սեղմի ու ՌԴ-ին դուրս բերի այստեղից, որը նրա նպատակն է, չի ստացվելու, եթե փոխվստահություն չունենանք»։

Սյամոյի այս հայտարարությունը, որն ուղեկցվել է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսելու, փոխվստահություն ձևավորելու փորձերի անհրաժեշտության, «տարբեր հասարակ հարցերի շուրջ» համաձայնության գալու մասին կոչերով, փաստորեն, բացահայտում է Սյամոյի բուն նպատակը, որն ընկած է նրա «խաղաղասիրության» հիմքում. Սյամոն, որ Նիկոլի պոչն է Արցախում, խնդիր ունի՝ ամեն գնով ՌԴ խաղաղապահների ներկայությանը վերջ դնելու: Այս հարցում նա դաշնակցում է ադրբեջանական պրոպագանդայի հետ, որի նպատակը, ինչպես հայտնի է, ևս խաղաղապահներին Արցախից վտարելն է՝ Արևմուտքի պատրոնաժով: Ուղղակի տարբերոթյունն այն է, որ եթե Նիկոլը ռուսներին տարածաշրջանից դուրս դնելու ցանկություն ունենալու մասին չի հայտարարում, Սյամոն այդ հարցում մի փոքր ավելի անկեղծ է. ուղիղ խոսող մարդ է՝ առանց դիվանագիտական այլևայլությունների:

Ներկայիս իրողությունների, Ադրբեջանում տեղի ունեցող պատերազմական պատրաստությունների ֆոնին Արցախ-Ադրբեջան երկխոսության ցանկացած օրակարգ սպասարկում է Ադրբեջանի շահը, և դա չտեսնելը պարզ կուրություն կլինի:
Սյամոն՝ Թամրազյանին՝ Արցախն Ադրբեջան է և վե՛րջ

Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Արցախում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, եթե Արցախն ամբողջապես արգելափակված է, Սյամոն առաջարկել է «էդ թեմաները չկոնկրետացնել». պետք է խոսել բանակցություններ սկսելու մասին, քանի որ հընթացս կարող է պարզվել, որ Արցախը չունի բանակի կարիք: «Ես գտնում եմ, որ մենք բոլոր առումներով պատրաստ պետք ա լինենք քայլերի, որոնք որ բերի խաղաղության տարածաշրջանում»,-մասնավորապես՝ հայտարարել է միառժամանակ առաջ սեփական փիառի հիմքում Արցախում մարտունակ բանակ ունենալու անայլընտրանքայնության վերաբերյալ թեզը դրած «Կամանդույուշին»:

Սյամոն, փաստորեն, ապացուցում է, որ ինքը բավական ճկուն գործիչ է: Ճիշտ է՝ տվյալ դեպքում «ճկուն»-ը պետք է ընկալել որպես ուղիղ հոմանիշ անսկզբունքանության ու լպրծունության, ինչը չի կարող դրական կողմից բնութագրել Արցախի տերուտիրական դատռնալու նկրտումներ ունեցող Սյամոյին:

Ի սկզբանե էլ, ակնհայտ է, Արցախում իր հովանավորությամբ մարտունակ ուժեր ստեղծելու վերաբերյալ սյամոյական թեզն «օդ» է եղել, որը, սակայն, Սյամոն պարբերաբար «ռասկրուտկա» է արել՝ արցախցիների վրա հոգեբանական ազդեցություն ունենալու. չէր կարող միանգամից իր դիմակը պատռել ու ասել, որ գալիս է՝ Արցախը թուրքի ողորմածությանը հանձնելու:

Հիմա հարց է ծագում՝ եթե Ադրբեջանը Ստեփանակերտից պահանջում է Բաքվում «երկխոսելուց» առաջ կատարելապես հրաժարվել զինվոր ունենալու մտքից ու կանդալված գնալ Բաքու, Սյամոն ինչպե՞ս է պատկերացնում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու վերաբերյալ հարցին ի պատասխան հնչեցրած յուր «կրուտիտների» ընկալելիության աստիճանը: Ընդամենը պետք է մի բան ասեր Սյամոն Թամրազյանին՝ Արցախն Ադրբեջան է և վե՛րջ: Այսպես Սյամոն շատ ավելի առնական կերևար ու Աննային է՛լ ավելի գայթակղիչ կթվար:

Սյամոն միայն մի թեմա ունի կոնկրետացրած. Արցախը Իլհամին հանձնելն ու դրա դիմաց ինչ-որ բան թուրքից ստանալն է:
Անդոնը հրաժարվել է իրականությանը նայել բաց աչքերով

Մեկնաբանելով Օնիկ Գասպարյանի՝ բանակին անհրաժեշտ 8 մլրդ դոլարի մասին հայտարարության ու Նիկոլի՝փողի պրոբլեմի բացակայության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների միջև առկա դիսոնանսի փաստը՝ Անդոնն ասել է, թե ինքը Գասպարյանի ու Նիկոլի խոսքերի ոչ մի աններդաշնակություն չի տեսնում, ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանը չհասցրեց մինչև վերջ բարեփոխել բանակը:

Նիկոլի ու ԳՇ նախկին պետի իրարամերժ հայտարարություններում չտեսնել միմյանց բացառող տրամաբանություն, անհնար է. դրա համար մարդ պետք է առնվազն անդոն լինի, բայց եթե անգամ Անդոնի լոլոները ընդունենք որպես իրական հիմք՝ դատողություններ անելու, ապա անմիջապես հարց կծագի՝ նախքան տավուշյան դեպքերն ու ասենք «Հայաստանն Արցախ է և վե՛րջ» բղավելը Նիկոլը տեղյա՞կ էր բանակի կարիքների մասին, տեղյա՞կ էր, այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ այսօր խոսում է Անդոնն ու փորձում ինքնաարդարանալ, մեղքը Նիկոլի վրայից մաքրել ու կրկին նախկին իշխանությունների վրա այն բարդել:

Համաձայնեք, որ միայն խենթը կարող է սեփական երկրի զինված ուժերը ներքաշել արկածախնդիր պատերազմի մեջ՝ իմանալով, որ այն բարեփոխումները, որոնք իբր կյանքի են կոչվում, բայց իրենց լրմանը չեն հասել: Եվ ուրեմն՝ ո՞րն էր Նիկոլի «դուխի» աղբյուրը, երբ նա «չբարեփոխված» բանակը հռչակում էր՝ տարածաշրջանի ամենամարտունակը:

Իրականում եթե բանակը մարտունակության խնդիր ունեցել էլ է, ապա դա այնքան էլ գլոբալ բնույթ չի կրել, խնդիրն ի սկզբանե Նիկոլն է եղել. երկրի ղեկին էր մեկը, որին իշխանության էին բերել այպիսի ուժեր, որոնց աշխարհաքաղաքական շահերից էր բխում 44-օրյա պատերազմն այն ելքով, որն այն ունեցավ, և թող հիմա Անդոնը լոլոներ չբստրի, չփորձի մարդկանց ապուշի տեղ դնել:
Ռուբիկը հասկացողության հետ խնդիրներ ունի

Նկատառմանը, որ թեպետ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, սակայն դրան ի պատասխան Ադրբեջանը միմիայն կոշտացնում է իր դիրքորոշումն ու փաստացի հրաժարվում ճանաչել մեր 29800քկմ-ը, Թուրքիայում ուսումնառած Ռուբինյան Ռուբիկն այդպես էլ չի կարողացել ադեկվատ կերպով արձագանքել՝ հարց բարձրացնելով, թե եթե նրանք իրենց հանրության շրջանում քարոզում են ատելություն, ապա արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք պետք է հրաժարվենք խաղաղության օրակարգից:

Ռուբոն, փաստորեն, հասկացողության հետ խնդիրներ ունի, քանի որ չի ցանկանում արձանագրել, որ Հայաստանի խաղաղասիրական կեցվածքը Ադրբեջանում հենց հիմա առկա նախապատերազմական տրամադրությունների ֆոնին միմիայն ոչնչացնում են Հայաստանի իմունիտետը, այլ ոչ թե ստիպում են Ադրբեջանին վերագնահատել սեփական վարքը: Ի գիտություն Ռուբիկի՝ Հայաստանի ներկայիս կեցվածքը կիներ արգասաբեր միայն այն դեպքում, եթե այն ստիպեր նույն միջազգային հանրությանը իրական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ մատնացույց անելով այն խայտառակ փաստը, որ Իլհամը Նիկոլի սիրուն, փաստորեն, պատասխանում է կոշտ մերժմամբ: Այսինքն՝ եթե նույն Արևմուտքը կանգներ ու հաթաթա տար Իլհամին՝ ստիպելու վերջինիս առավել բարեհամբույր լինել խաղաղասեր Հայաստանի նկատմամբ, Ռուբիկի լոլոները հիմնավորված կլինեին, Հայաստանն ու Արցախն էլ այսօր այս վիճակում չէին լինի:

Մինչդեռ պատկերը լիովին հակառակն է. Հայաստանն ու Արցախն այսօր մեծապես տուժում են Նիկոլի խաղաղութան քարոզի երեսից, որը, ի դեպ, ենթադրում է նաև պետական օրհներգի տեքստի ու զինանշանի փոփոխություն, Արարատը Արագածով փոխարինելու մոլուցք և այլն: Սրանք չեն կարողանում հասկանալ, որ Ադրբեջանը կամ Թուքիան գլոբալ առումով չունեն Արցախի խնդիր, այլ կա հայկական հարցի պրոբլեմ, որը փորձում են մեկ հարվածով լուծել՝ փակելով հայոց պատմության վերջին էջը:

Իրականում շատ լավ էլ հասկանում են՝ ինչ է կատարվում, ուղղակի փողը գլխից են վերցրել ու հիմա ջանում են պարտքի տակ չմնալ. բա որ Իլհամը ՀԴՄ-ն դնի սեղանին…
Նիկոլի վաստակը

ԲԴԽ-ում կատարվածը, երբ Անդրեասյան Կարենի համառ ջանքերի շնորհիվ, փաստորեն, հայ հանրությունը հերթական անգամ ականատես դարձավ դատաիրավական համակարգի բռնաբարմանը, կրկին փաստեց ոչ միայն Անդրեասյան Կարենի նողկալի էությունը ու չունեցած արժեհամակարգի այլասերվածությունը, այլև՝ Նիկոլի՝ «Կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտնի արտահայտության արդիականությունը. Հայաստանը մի երկիր է, որտեղ գործադիր իշխանության ղեկավարն է որոշում իշխանության մեկ այլ՝ գործադիրց հիպոթետիկ կերպով անկախ ճյուղի որպիսությունը, վարքն ու կազմը:

Այն օրվանից, երբ ՍԴ-ի վրա Նիկոլը գրոհ կազմակերպեց, նույնիսկ հիմարներին դարձավ ակնհայտ, թե որն է լինելու ՔՊ-ի առաջնային թիրախը. դատարանները 2018-ից ի վեր հանդիսանում են առաջնային թիրախ, բայց որպեսզի թիրախավորվածները չտրտնջան, Նիկոլը որոշել է համակարգի ներկայցուցիչների բերանը փողով փակել՝ նրանց գյուռ-գյուռ աշխատավարձեր բաժանելով: Բայց Անդրեասյան Կարենի արարքը մի այնպիսի մեծ խայտառակություն է, որ նույնիսկ ամսական մի քանի հազար դոլարանոց աշխատավարձերն էլ չեն կարող աղաղակը լռեցնել: Համակարգը պարտավոր է ապստամբության դրոշ բարձրացնել Նիկոլի ու նրա մանկլավիկների դեմ՝ սեփական երեսն ու արժանապատվությունը փրկելու ու «դատարան» բառը կատարելապես չարժեզրկելու:

Բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ ոչ մի ապստամբություն էլ չի լինելու, և փողերի մեջ լողացող դատավորներն ու դատախազները շարունակելու են ջուր լցնել կարենանդրեասյանների ջրաղացին՝ նրա «հա»-ին «չէ» չասելով: Դե էսօրվա օրով տուն պահելը հեշտ բան չէ…
«Կամպյուտռշիկ» Գռզոն

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հասցրել է յուր «դարակազմիկ» մտքերով աչքի ընկնել Գռզոն՝ արձագանքելով ներկաներից մեկի՝ թվայնացման գործընթացի հետ կապված որոշ դժվարությունների մասին հարցին: «Ինչպես որ «iPhone»-ը մտավ կյանք, մարդիկ սկսեցին «iPhone»-ի հետ առնչվել, նենց էլ էդ ծրագրերը, թվայնացված որ կան, շատ ծնողներ միգուցե էդ գրագիտութունը չունեն, բայց կամաց-կամաց սովորում են կամ մեկին խնդրում են, բայց ապագան դրանն ա: Հիմա մենք ի՞նչ ենք մեր գործընկերներից ուզում: Ինչքան կարող են, պետք է ավելի ժամանակակից գործիքներ կիրառեն: Հետն էլ պետք է հասարակությունը կրթվի, գա, սկսի էդ գործիքներից օգտվել. հիմա նորից հետ չենք գնալու»,-հայտարարել է պրոգրեսի մեծ ջատագով մուլտիմիլիարդատեր ՔՊ-ականը:

Գռզոն ակնհայտորեն փորձել է թողնել «պռադվինուտի» բիզնեսմենի տպավորություն. դե այնուամենայնիվ լորդ տղա է, հայաստնցիների մտածելակերպից ավելի առաջադեմ մտածելակերպ ունեցող մեկն է, որ ոչ միայն դրական է գնահատում գիտատեխնիկական առաջընթացը, այլև անձամբ տիրապետում է թվային գործիքակազմերին՝ դառնալով յուրահատուկ օրինակ իր սերնդի մարդկանց համար: Այնպես որ՝ բոլորս պետք է երջանիկ լինենք, որ հենց այսպիսի մի Գռզո ունենք…

Մինչդեռ թվային գործիքակազմերի տարածվածությունը կամ դրանից օգտվել կարողանալ-չկարողանալը չէ, որ էֆեկտիվ է դարձնելու Նիկոլի երկիրը. դրանք շատ դեպքերում լուծում են ընդամենը տեխնիկական խնդիրներ, այլ ոչ թե բերում էական փոփոխությունների: Իսկ որպեսզի երկրում լինեն էական փոփոխություններ, առաջնային մի բան է անհրաժեշտ՝ գրագետ ու հայրենասեր մարդկանցից կազմված իշխող քաղաքական թիմ, այլ ոչ թե «կամպյուտրշիկ» գռզոներ: Այնպես որ՝ հասարակության կրթվելուց խոսացող Գռզոն լավ կաներ, եթե նախևառաջ սեփական թիմի «գրագետների» հարցերով զբաղվեր:

Տգետների ու թրքացածների զոհն է Հայաստանը՝ վերածված գռզոյաբուծարանի…
Աղազարյան Հովիկը՝ Ծովիկի դերում

Արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություներին, ըստ որոնց՝ Հայաստան-Արցախ հարաբերություններն այն աստիճան են անկում ապրել, որ Նիկոլը նույնիսկ չի պատասխանում Արայիկ Հարությունյանի զանգերին՝ ամեն օր սափրվող Աղազարյան Հովիկը դա համարել է անհավանական: «Երևի անհասկանալի ձևակերպում տամ, բայց ես չեմ հավատա, որ նույնիսկ այդ բանը հաստատի Նիկոլ Փաշինյանը, որովհետև ես գիտեմ մեր վարչապետին, գիտեմ իրա պատրաստակամության աստիճանը, և ես բացառում եմ, որ ինքը չպատասխանի Արցախի հանրապետության նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հեռախոսազանգերին: Ուղղակի անհեթեթություն է այդ լրատվությունը»,-մասնավորապես՝ Նիկոլին է փորձել պարզերես անել Հովիկը:

Հովիկի խոսքերին իսկապես դժվար է հավատալ. հաշվի առնելով իրականությունը՝ անհեթեթ է թվում ոչ թե մամուլում տեղ գտած տեղեկությունը, այլ՝ Աղազարյան Հովիկի՝ Նիկոլին փառաբանող «կռուտիտը»:

Իսկ Հայաստան-Արցախ կապի որակի մասին իրականությունը վերջերս բացահայտել էր արցախցի պատգամավորներից մեկը՝ հայտնելով, որ Արցախի շրջափակումից հետո ոչ մի անգամ Սիմոնյան Ալենը ԼՂ ԱԺ նախագահի հետ չի կապնվել: Ճիշտ է՝ դրանից հետո Ալենն ու իր մամուլի խոսնակ Ծովիկը շտապեցին հերքել այդ տեղեկությունը, բայց դե արդեն ուշ էր, ու գնացքը գնացել էր:

Հիմա, փաստորեն, Աղազարյան Հովիկը հայտնվել է Խաչատրյան Ծովիկի դերում՝ ստիպված լինելով հերքել մամուլում հայտնված հավաստի տեղեկությունը ու հերքել այնպես, որ գոնե ինչ-որ չափով համոզիչ թվա, ինչը, իհարկե, Հովիկի մոտ չի ստացվել ու չի ստացվել ոչ թե այն պատճառով, որ Նիկոլի «հետույքը մաքրողը» ՔՊ-ի ամենաապաշնորհ դեմքերից մեկն է, այլ՝ այն, որ անհնար է կեղծել իրականությունը,որն իսկապես դաժան է՝ մարդու ուղեղում չտեղավորվող:
Դոդի Գագոյի շուրջ սկանդալ է հասունանում

Այն բանից հետո, երբ դեպքից 8 ամիս անց ՔԿ-ն բացահայտեց Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկածների ինքնությունը (պարզվել էր՝ նրանք Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ են), մամուլում սկսել են տեղեկություններ տարածվել այն մասին, որ Ղազարյանի հանդեպ գործադրված բռնության հետևում կանգնած է Գռզոյի խնամի Դոդի Գագոն. հենց նրա հանձնարարականով են հանրային գործչին դաժանաբար ծեծի ենթարկել:

Իհարկե, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել չարժե, բայց այս տեղեկություններն այնքան էլ իրականությունից կտրված չեն թվում՝ հաշվի առնելով այն, թե ով էր ու ինչ դարձավ Դոդի Գագոն: Բացառված չէ, որ Ղազարյանին հենց Դոդի մարդկանց ձեռամբ ծեծի ենթարկելու հանգամանքը Նիկոլի համար էական է դիտարկվել այն պատճառով, որ նա ցանկացել է ստուգել Գռզոյի խնամու հավատարմության աստիճանը: Ստուգել է ու, փաստորեն, ևս մեկ անգամ համոզվել, որ Դոդը հայկազ բեզզկազն է դարձել, պատճառն էլ ոչ միայն Գռզոյի հետ ունեցած խնամիական կապերն են, այլև ունեցվածքը չկորցնելու վախը:

Չլիներ ունեցվածքի պահպանման խնդիրը Դոդը Գռզոյի որդուն երբեք կնության չէր տա իր դստերը, իսկ եթե հանուն ունեցվածքի պահպանման նա գնացել է նման ինքնազոհողության, ապա մնացած ամեն ինչ սրա ֆոնին պարզ մանրուք է թվում:
ԱՄՆ դեսպանը «կանաչ լույս» վառեց Իլհամի առաջ

Արցախահայերի բնականոն կյանքն Ադրբեջանի կազմում միանգամայն հնարավոր համարող ԱՄՆ դեսպան Քրիտսինա Քվինը, «Հ1»-ի Պետրոսի հետ հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանից միջանցք պահանջելու հարցին ու Հայաստանի սուվերենության խնդրին, նկատառմանը, որ Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ից ուժով վերցնել միջանցքը, բավական զուսպ կերպով է արձագանքել փաստին՝ ասելով, որ այդ հարցերը քննարկվում են, ու չի կարծում, թե որևէ բան վերջնական կայացված է։

Պետք է փաստել, որ, փաստորեն, ի տարբերոթյուն ռուսական կողմի, ամերկիկյան կողմն առայժմ ձեռնպահ է մնացել հաղորդակցման ուղիների կամ նույն «Զանգեզուրի միջանցքի» ստատուսի հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան հնչեցնելուց՝ չնայած նույն դեսպանը նաև դատապարտել էր ազերիների ռազմատենչ հռետորաբանությունը. ռուսական կողմից մի քանի անգամ բարձր մակարդակով հնչել են հայտարարություններ, որ բոլոր ճանապարհները գտնվելու են այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:

Փաստորեն՝ դեսպանի հարցազրույցից պետք է եզրակացնել, որ ներկա փուլում ամերիկյան տարածաշրջանային քաղաքականությոնը լիովին թրքանպաստ ու ադրբեջանանպաստ է, իսկ եթե Վաշինգտոնում իսկապես կարևորեին Հայաստանի ճանապարհների սուվերենության խնդիրը, ապա դեսպանին ոչ ոք չէր խանգարում երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող հայտարարությամբ հանդես գալ, որը կարող էր նաև զսպող գործոն դառալ Իլհամի համար: Բայց նա, փաստորեն, ոչ միայն հայտարարել է, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում կարող են ապրել չաղ ու բախտավոր, այլև հաստատել է այն տեսակետի հավաստիությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» (հենց միջանցք, այլ ոչ թե ուղի կամ ճանապարհ) իրականում առավելապես ՆԱՏՕ-ին է անհրաժեշտ, քան նույն ՌԴ-ին, և եթե վաղն Ադրբեջանը որոշի այն վերցնել ուժով, ապա Վաշինգտոնը սկզբունքորեն դեմ չի լինի՝ չնայած կարող են և հնչել Բաքվին դատապարտող ձևական հայտարարություններ այնպես, ինչպես հիմա են հնչում՝ Լաչինի միջանցքի հետ կապված:

Իրականում կույր պետք է լինել՝ չտեսնելու, որ ՔՊ-ական խունտայի թրքամետ կեցվածքը հիմնականում խրախուսվում է հենց Արևմուտքից, որի խնդիրը Հայաստանը թյուքրական աշխարհին ինտեգրելն է: Հակառակ դեպքւոմ կարող են առհասարակ ջնջել Հայաստանը երկրի երեսից:
Վարդապետյան Աննայի ճակատագրական ընտրությունը

Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման դեմ ընդդիմությունը հերթական ակցիան է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ջանալով Վարդապետյան Աննային հասցնել այն կարևոր մեսիջը, որ գլխավոր դատախազի՝ Նիկոլին հլու-հնազանդ ծառայելու պատրաստակամությունը, երբ ժամանակը գա, ոչ թե գնահատվելու է որպես պետությանը կարևոր ծառայությունների մատուցման անխոնջ ջանք, այլ ընդամենը դառնալու է շատ լավ հիմք՝ շեֆի հետ վասալին էլ բանտ նետելու:

Իսկ որ այդ ժամանակը գալու է, Վարդապետյան Աննան գոնե կարող է չկասկածել. Նիկոլի իշխանությունը մազից է կախված ու չափազանց թույլ է, և եթե հանկարծ պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով նրա իշխանության շահառուներից առնվազը մեկի համար այլևս ձեռնտու չլինի աննավարդապետյանների իշխանությունը, Նիկոլը դուրս է թռնելու շամպայնի «պռոպկայի» նման՝ ստիպված լինելով ընտանյոք հանդերձ Հայաստանից մաքրվել կամ հայտնվել քրեակատարողական մեկուսարանում:

Նիկոլին ծառայել-չծառայելու մասին որոշումն ուղղակիորեն առնչվում է Վարդապետյան Աննայի երիտասարդ ճակատագրին, քանի որ ստացվել է այնպես, որ հենց նա է դարձել այն գործիքը, որի միջոցով Նիկոլն ուզում է լռեցնել Աշոտյանի ազդու խոսքը, իսկ եթե նույն գլխավոր դատախազն ունի հույսեր, թե կարող է Նիկոլի ինքնաթիռում անձամբ տեղ գտնել, ապա դրանք չափազանց սին են. Նիկոլը թռնելու է՝ աննաներին թողնելով միայնակ արդարադրատության հետ երես երեսի:

Այնպես որ՝ ընտրությունն Աննայինն է, և այն իսկապես ճակատագրական է…