Armeniannews.Info
139 subscribers
13 photos
27 links
Download Telegram
Նիկոլի ու թիմի ամենօրյա աշխատանքը տգիտության հետևանքով վերածվում է ամենժամյա պետական դավաճանության

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Նիկոլը մի ձևական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին: «Աշխատանք՝ հիմնված գիտելիքի վրա և գիտելիք՝ ամրացած աշխատանքով ու փորձով. ահա այն սկզբունքը, որ արդիական ու մրցունակ պետք է դարձնի մեր տնտեսությունը, մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր կրթական համակարգը և ընդհանրապես՝ մեր պետությունը»,-մասնավոապես՝ ընդգծել է Նիկոլն իր ուղերձում:

«Հետաքրքիր» ուղերձ է ստացվել, համաձայն չե՞ք:Գիտելիքի կարևորության մասին խոսում է մի մարդ, որի թիմում դրա պակասը քրոնիկական է, խոսում է մի մարդ, որի թիմի մասնիկ Անդրեասյան Ժաննան հենց հիմա խորտակում է կրթությունը Հայաստանում՝այն չգիտես թե ինչ ստանդարտների համապատասխանեցնելով: Նիկոլը խոստովանում է Հայաստանի ներկայիս վիճակի իրական արմատները. եթե ՔՊ-ն լիներ ոչ թե տգետների, այլ խելացի մարդկանց հավաքատեղի, ապա այսօր Հայաստանը կունենար և՛ առաջնցիկ զարգացման տեմպեր (խոսքն իրական զարգացման մասին է), և՛ լավ դիվանագիտություն, ՊՆ նախարարն էլ Պապիկյան Սուրիկը չէր լինի, այլ կլիներ առնվազը ռազմական ակադեմիա ավարտած ու իր գործի գիտակ զինվորական: Մինդեռ նմաններին Սուրիկն այսօր դատում է՝ Հայաստանը թուրքին տալու տենչով:

Ստացվում է, որ Նիկոլի ու թիմի ամենօրյա աշխատանքը տգիտության հետևանքով վերածվում է ամենժամյա պետական դավաճանության. բա որ պետական դավաճան չլինեին, Հայաստանը պատերազմի մեջ կներքաշեի՞ն իրենց իշխանության պահպանման համար: Դեռ Նազարյան Լենան է, չէ՞, պատերազմից հետո չռված աչքերով հայտարարել, որ եթե զարգացումներն այլ ընթացք ունենային, իրենց դավաճան կասեին: Իսկ Նիկոլի հայտնի ելո՞ւյթը՝ ԱԺ-ում, երբ մարդը հայտարարեց, որ առանց պատերազմ էլ նույն արդյունքն էինք ունենալու…

Տգետների զոհն ենք դարձել՝ անլվա ու անթրաշ:
Սյամոն հունից դուրս է եկել. ինչո՞ւ

«Արցախի փրկության բանալիների միանձնյա տիրակալ» Սյամոյի և ժողովրդի միջև օրերս կայացած հանդիպումներից մեկի մասին մամուլում մի հետաքրքիր տեղեկություն հայտնվեց: «Իժոն», որ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել՝ հիմնավորելու իր քաղաքական հավակնությունները, հերթական հավաքներից մեկի ժամանակ խայտառակվել է. աջակիցներից մեկը, փորձելով Սյամոյին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, սեփական ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ ասեկոսեներ են պտտվում, թե «բեսպրեդել» է հաստատել, բռնաբարություններ է արել, քրեական տարբեր պատմությունների մեջ ներքաշվել՝ առաջարկելով Սյամոյին՝ վերջ դնել այդ խոսակցություններին, ինչին ի պատախսան վերջինս զայրացել և երիտասարդին կոպտել է․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։

Ի՞նչն է Սյամոյին հունից դուրս բերել: Խնդիրն այն է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Սյամոն չի կարող սեփական անցալը փաստարկված կերպով հերքել. Արցախում էլ, Հայաստանում էլ մեծից՝ փոքր քաջատեղյակ են Սյամոյի ով լինելուն: Իսկ քանի որ այդպես է, ուրեմն մնում է միայն մեկ բան՝ ծածկադմփոց անելն ու անցյալի «հերոսությունների» մասին հնարավորինս քիչ հիշատակելը: Մինչդեռ Սյամոյի կյանքը հեշտացնել փորձած քաղաքացին հակառակ տրամաբանութամբ է խնդրին մոտեցել ու ք*քի համը հանել. ակամա բոլորին ստիպել է վերհիշել Սյամոյի անցյալը՝ վերջինիս համար դրանից բխող ճակատագրական հետևանքներով:

Շատ անհարմար բան է Սյամոյի անցյալը. որքան շատ է ուզում այն կոծկել, այնքան ավելի ուժգին է այն ճչում…
Ոչ մի ծպտուն՝ նիկոլիզմի մասին

Նիկոլի ՄԻՊ Մանասյան Անոն է «փիլիսոփայել» Աշխատանքի օրվա առթիվ՝ ձևացնելով, թե մտահոգություներ ունի մեր իրականությանը բնորոշ ոլորտային խնդիրների մասին: Բարձրաձայնելով, օրինակ, գենդերային խնդիրի մասին՝ Անոն լռել է նիկոլական ժամանակներին բնորոշ ամենաճչացող անարդարության մասին՝այդպես էլ ոչ մի ծպտուն չհանելով օրեր առաջ աշխատանքից հեռացված երիտասարդին առնչվող դեպքի մասին: Հիշում եք, չէ՞, ինչ եղավ. Նիկոլի երեսին նրա մասին ճիշտն ասելու պատճառով երիտասարդին ոչ միայն տարել էին բաժին, այլև նրա գործատուն ազատել էր նրան աշխատանքից: Այսինքն՝ եթե Ալենը թքել էր, ապա Նիկոլի դեպքում «դավաճան» եզրույթի արծարծումը ունեցել է շատ կոնկրետ նյութական հետևանքներ:

Ինչո՞ւ Անոն ոչ մի ծպտուն չի հանել Հայաստանի աշխատավորների իրավունքների գլխավոր թշնամի Նիկոլի մասին, ինչո՞ւ չի ընդգծել, որ աշխատանքի լավ հնարավորություն են ունենում այլևս նրանք, ովքեր կա՛մ նիկոլական են, կա՛մ՝ առնվազը չեզոք հայացքների տեր: Օրինակ՝ կարող էր, չէ՞, մի տառով գոնե ակնարկել այդ դեպքի մասին ու անթույլատրելի համարեր նմանատիպ բաների կրկնությունը: Ծպտուն չի հանել. Վարդապետան Աննան հերը կանիծեր:
Ձրիակերն իրավունք ունի՞ շնորհավորելու քարից հաց քամողին

Արձանագրելով, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է՝ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով, իսկ մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում Գռզոյի աշխատող Խաչատրյան Վահագը հավելել է.«Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն»:

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով»-ը Վահագի դեպքում: Վահագն աշխատո՞ւմ է, ո՞րն է նրա բանուգործի անունը ընդհանապես, եթե միակ բանը, որ սա անում է, կա՛մ շնորհավորական բացիկներ սարքելն է, կա՛մ էլ ասենք բյուջեի հաշվին գրպանները լցնելը, հա, մեկ-մեկ էլ տուրիստական այցեր է կատարում այս կամ այն երկիր՝ սելֆիների միջոցով հավերժացնելով իր ճանապարհորդական արկածները: Պըրծ: Էս մարդն է՛լ ընդհնարապես ոչնչով չի զբաղվում, ուղղակի նստած է պետության վզին ու սեփական նստավայրի մուտքերն ու ելքերն է տեսանկարահանում, որ էկող-գնացողի մասին զեկուցի Նիկոլին: «Աշխատանք» եզրը լրիվ հակոտնյա է Վահագի գոյության իմաստըին, ուստի նրա փորձորը՝ ինքն իրեն խառնելու Հայաստանի աշխատավոր բնակչութան շարքերին, մեղմ ասած, դաղալություն է:

Ձրիակերն ի՞նչ գիտի աշխատավորի կամ աշխատանքի արժեքի մասին…
Անդրեասյան Ժաննան հիմնադրում է «Գիտությունների թուրքական ակադեմիան»

Ընդդիմության ուշադրության կենտորնում է հայտնվել մի չափազանց հետաքրքիր ու նույնքան վտանգավոր նյունաս. սորոսածին Անդրեասյան Ժաննան «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների միջոցով «Գիտությունների ազգային ակադեմիա» անվանումից դուրս է թողել «ազգային» բառը:

Ի պատասխան ԱԺ-ում հնչեցված անհանգստության Ժաննան հայտարարել է, թե իբր ինքը կապ չունի. այդ ԳԱԱ-ն է որոշել է՛լ ազգային չկոչվել:

Անշուշտ, Անդրեասյան Ժաննայի առաքելությունը Հայաստանի գիտությունն ու կրթությունը ոչնչացնելն է, և նա կամաց-կամաց, ուսուլով հենց դա էլ անում է: Ընդ որում՝ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ոչնչացնել» ասվածը. խնդիր է դրված՝ ոչ միայն ոչ մրցունակ դարձնելու կրթությունն ու գիտությունը՝ այդպիսով Հայաստանն է՛լ ավելի խորը փոսի մեջ թաղելով, այլև վերացնելու ամեն ազգայինը ու նույնիսկ ազգայինի մասին հիշատակումը: ԳԱԱ-ն ներկայումս ՔՊ-ի իշխանության տակ է, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ԳԱԱ-ն է առջարկել կամ ցանկացել, որ այլևս ազգային չհամարվի, ապա բոլոր դեպքերում այն իշխանությունների կամքն է կատարել. սկզբի համար կվերացնեն «ազգային» տերմինը, հետո կմտցնեն «թուրքական»-ը, ու կունենանք «Գիտությունների թուրքական ակադեմիա» անվամբ մի կառույց, որի հիմնական բանուգործի անունը կլինի ասենք հայ մտավորականությանը թրքասեր սարքելը՝ բացառելով, բնականբար, գիտությունը:

Նիկոլը պետք է իշխի հավերժ…
Նիկոլն է՛լ չի՞ վախենում Պուտինից

Բանից պարզվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին բանաձևին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, և որից Ռուսաստանը ցանկացել է հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, Հայաստանը կողմ է քվերակել այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը ձեռնպահ են մնացել։ Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։

Ոնաց համար սա կարող է և այնքան էլ խոսուն փաստ չլինել՝ բնութագրելու հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով այն փաստը, որ բանաձևին կողմ է քվերակել այնպիսի երկիր, ինչպիսին Չինաստանն է, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ սովորաբար Ռուսաստանի համար անցանկալի բանաձևերին Հայաստանը նախկինում կա՛մ քվերակել է դեմ, կա՛մ ձեռնպահ է մնացել:

Հասկանալի է, թե ինչու էր Հայաստանն իրեն այդպես դրսևորում. Նիկոլը մտածել է ոչ թե Հայաստանի ազգային շահի մասին, այլ՝ սեփական, հետևաբար՝ չցանկանալով խնդիրներ ունենալ ՀՀ ներքաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն ունեցող Մոսվայի հետ, ցանկանալով կեղծավորաբար լիզել Կրեմլի կոշիկները, իրեն դրսևորում էր ուշիմ աշակերտի պես՝ չմոռանալով «իմնիմինիմիները»:

Իրավիճա՞կ է փոխվել, որ Նիկոլը հրահանգել է կողմ քվերակել Մոսկվայի քիմքին տհաճ բանաձևին, նա այլևս չի՞ վախենում իր համար տհաճ հետևանքներից՝ ապավինելով Արևմուտքին, թե՞ նման կերպ Երևանն իր դժգոհությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակից՝ այն համարելով ասենք ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանք:

Բոլոր դեպքերում ավելի հավանական է թվում առաջին տարբերակը՝ հաշվի առնելով Նիկոլի կյանքի նպատակը՝ սոսնձված մնալ վարչապետի աթոռին. դեմոկրատ է, չէ՞…
ՔՊ-ականները մեկնում են հայրենիք

Թունյան Բաբոն ԱԺ-ում տեղեկացրել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ կոչ անելով ընդդիմադիրներին էլ միանալ իրենց թուրքական վոյաժին, քանզի, ըստ Բաբոյի, շատ հարցեր կան այնտեղ լուծելու, ուստի ընդդիմությունն էլ կարող է իր ավանդն ունենալ դրանց լուծման հարցում՝ օգնելով ՔՊ-ականներին:

ՔՊ-ականները «հայրենիք» են մեկնում, փաստորեն, մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ում տեղի են ունենում Արաբատ- Ջեյհուն բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ում է գտնվում թուրք Քըլըչի կիպը՝ Ռուբինյան Ռուբոն՝ Արաբատի դելեգացիայի կազմում: Ամերիկյան բանակցությունները, կարելի է ասել, անց են կացվում գաղտնի ռեժիմում. ոչ մի էական տեղեկություն այդպես էլ չկա, թե կոնկրետ ինչ են քննարկելու Ջեհյունն ու Արաբատը, որին կցված է նաև Ռուբիկը, որին, ըստ երևույթին ինստրուկտաժի են ենթարկելու թուրքերը:

Կասկած չկա, որ Թուրքիա մեկնող ՔՊ-ական դելեգացիային նույնպես թուրքերը համապատասխան ինստրուկտաժի են եթնթարկելու. սեփական ագենտների հետ Թուրքիայում շփվելու առիթ թուրքերն էլ են հազվադեպ ունենում, ուստի դժվար թե առիթը բաց թողնեն՝ Նիկոլին Էրդողանի անունից հրահանգավորելու:

ԱԱԾ-ն պարտավոր է հսկողության տակ պահել այն ՔՊ-ականներին, որոնք շուտով հայտնվելու են Հաքան Ֆիդանին պատկանող տերիտորիայում. ազգային անվտանգությանը սպառնալիքը մեծ է:
Խոզը՝ տեսախցիկների ստվերում

Իր վարազի դեմքով ու խոզի նեղմիտ տրամաբանությամբ հայտնի ՔՊ-ական Ալեքանյան Վահագը հերթական անգամ բաց չի թողել առիթը՝ հանրապետությունով մեկ խայտառակվելու: Մասնավորապես՝ փորձելով համոզել, որ Նիկոլն ու Քըլըչի Ռուբոն թուրքերի հետ միասին Հայաստանի դեմ դավադրություններ չեն հյուսում, և ոչ մի բան էլ ժողովրդից գաղտնի չի պահվում՝սույն խոզակերպը դուրս է տվել. «Հատկապես ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի, տեսախցիկների առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե սա ստվերայինն է, բա իրոք սվերայինը ո՞րն է…»:

Այսպիով՝ ազգովի ևս մեկ անգամ կարող ենք համոզվել, որ ի դեմս սույն կճղակավորի, ՔՊ-ում կա դիվանագիտական մտքի մի «գիգանտ», որի ուսերին հենվելով՝ Հայաստանը կարող է նորանոր «դիվանագիտական նվաճումներ» արձանագրել ու առաջ ընթանալ:

Հարց՝ դիվանագիտությունից 1000 մղոն հեռու գտնվող Վահագին՝ տեսախցիկնե՞րն են որոշում կամ որոշիչ դեր խաղում այն հարցում, թե ինչ բանակցություններ են իրականում ընթանում: Տեսախցիկների առաջ միայն ժպիտներ ու ջերմ ձեռքսեղմումներ են երևում, քանի որ այդպես է կարգը պահանջում, այնինչ տեսախցիկներից անդին՝ փակ սենյակներում, հաճախ այնպիսի խոսակցություններ են ծավալվում, որ խոզերն անգամ չեն էլ ենթադրում:

Նիկոլն էլ պատերազմից առաջ օպերատորների ներկայությաբ էր Իլհամի առաջ վիզը ծռած նստում, իսկ հետո հայտարարում, թե Հայաստանի շահերն է առաջ տանում՝ համոզելով, որ Հայաստանի շահը նաև Ադրբեջանի ժողովրդի շահն է և հակառակը: Մինչդեռ տեսախցիկներից անդին՝ Իլհամի ստվերում, Նիկոլը Արցախն էր ծախում ու թուրքի հետ «դա խազ» խմում՝ բաժակ բարձրացնելով Արդբեջանի պատվին:

Նույն բանն էլ կարող է և ԱՄՆ-ում կրնվել ու կրկնվելու է. Արաբատին ու Քըլըչի պրոքսիին այնտեղ են տարել՝ «վզներին դնելու» ու Արցախից հրաժարվել ստիպելու, և որքան էլ Արոն տեսախցիկների առջև դոշը դքած ֆռֆռա, դրանից բանակցությունների իրական բովանդակությունը չի փոխվելու, իսկ հանրությունն էլ այդպես էլ չի իմանալու՝ ինչպես է իր մեջքի հետևում Նիկոլը Հայաստանը խուրդում որոշ խոզերի խռխռոցներից առաջացած աղմուկում:
Եղոյան Արմանը Նիկոլի տա՞կն է փորում

ՔՊ-ական Եղոյան Արմանը, արձագանքելով «Ամերիկայի Ձայնի» հրապարակմանը, երբ լրատվամիջոցը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների հարցերից մեկն էլ առնչվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը, պատասխանելով հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը հասցվե՞ց փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցի մակարդակին, մատնացույց է արել այն, որ այդ տեղեկությունն արդեն հեռացվել է, ինչը, ըստ նրա, վկայում է այդ լուրի արժանահավատության մասին:

Փաստորեն՝ Արմանը հանդես է եկել հակասական հայտարարությամբ. եթե տեղեկությունն արժանահավատ էր, ապա ինչո՞ւ է նյութը հեռացվել կայքից, եթե արժանահավատ չէր, ապա ինչո՞ւ է ՔՊ-ականը հաստատում նյութի իսկությունը, նա Նիկոլի տա՞կն է փորում՝ ժամանակից շուտ բացելով խաղաքարտերը, թե՞ լեզվի սայթաքման հետ գործ ունենք, երբ մոռացության է մատնվել, փաստորեն «ոչ»-ը:

Եղոյան Արմանի ունակությունները՝ հարցազրույց տալու, իհարկե, առանձին խոսակցության թեմա է, բայց էականը հիմա ոչ այնքան նրա ունակություններն են, որքան՝ «Ամերիկայի Ձայնի» տեղեկությունը. ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցը, փաստորեն, դիմակազերծել է Նիկոլին՝բացահայտելով բանակցությունների բուն բովանդակությանն առնչվող կարևորագույն մի դետալ՝ այնպիսի դետալ, որից, ըստ էության, ամբողջությամբ պարզ է դառնում արցախցիների ճակատագիրը:

Անվիճելի է, որ ոչ մի արցախցի ազգային փոքրամասնության կարգավիճակով չի ապրելու իր հայրենի հողում, ուստի մնալու է Արցախի հայաթափման տարբերակը, որին էլ, ըստ էության, կողմ են արտահայտվում Բաքուն ու Արևմուտքը. Արցախն իսկապես կդառնա «Ղարաբաղի տնտեսական գոտի» միայն այն դեպքում, եթե այնտեղ ոչ մի հայ չի ապրի, իսկ ռուսներն էլ վերջապես Արցախից ու Կովկասից կհեռանան կրկին միայն այն դեպքում, եթե Արցախում անելիք է՛լ չլինի:

Նիկոլը «հա» է ասել իր կուրատորներին՝ իշխանությունը պահելու դիմաց վաճառելով արցախցինեին:
Ծառուկյանն ու Գռզոն իրար կոկորդ են կրծում

Ֆրանսիական «Պեռնո Ռիկարը», պայմանավորված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, մտադրվել է վաճառել կոնյակի իր հայաստանյան գործարանը. արտահանման հետ կապված խնդիրներ ունեն: Եվ ահա ըստ հավաստի տեղեկոթյունների՝ ֆրանսիական ընկերությունը որոշում է կայացնում գործարանը վաճառել Գռզոյի խնամի Ծառուկյան Գագիկին: Սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ջանում է անել ամեն ինչ, որպեսզի Ծառուկյանը չկարողանա ձեռք բերել գործարանը, և որպեսզի իսկապես գործարանը չհայտնվի նրա ձեռքում, բանակցություններ են տարվում Գռզոյի հետ. դեսպանը խոստանում է, որ կանի ամեն ինչ, որպեսզի գործարանը ձեռք բերի հենց Գռզոն՝ իր այդ խոստման դիմաց արժանանալով համապատասխան վերաբերունքի: Սակայն Գռզոյին դեսպանը «քցում» է, և Գռզոն մնում է բորդյուրին:

Այս պատմության մեջ էական է երկու բան. մեկը թերևս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ստվերային գործունեությունն է՝ տարբեր հարցեր առաջացնող, մյուսը երկու խնամիների՝ Գռզոյի ու Ծառուկյանի միջև առկա սուր մրցակցությունը մի դեպքում, երբ թվում էր՝ հանդիսանալով խնամիներ՝միմյանց հետ պետք է ոչ թե մրցակցեին, այլ իրար «ձեռք բռնեին»՝ միմյանց փոխլրացնելով: Մինչդեռ փաստն այն է, որ առնվազը բիզնես դաշտում այս երկուսը ոխերիմ հակառակորդներ են՝ միմյանց բացառող. կոնկրետ Գռզոն, որ չի դադարում հարմար առիթի դեպքում փնովել ու վարկաբեկել Ծառուկյան Գագիկին, որպես իր հիմնական մրցակից է համարում հենց խնամուն՝ նրա տակը փորելով ու Նիկոլին խնամու գլխին որպես մահակ պահելով:

Ա՛յ այսպիսի խնամիական կապեր…
Ռուբինյան Ռուբոն Խաչատրյան Վիգենին հաճույք է պատճառել

Փորձելով կոծկել Քըլըչի Ռուբոյի՝ Ամերիկա մեկնած Արաբատի պատվիրակությունում ընդգրկվելու խիստ կասկածելի փաստի իրական պատճառները՝ պառավ աղվես Խաչատրյան Վիգենը ճամարտակել է, թե բա՝ Ռուբոն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները կոորդինացնող անձնավորություն է, այլ՝ ԱԺ փոխնախագահ և հենց այդ կարգավիճակով է մեկնել Ամերիկա՝ տեսակցելու Բայրամով Ջեյհունին: «Շատ հաճելի ա, որ ինքը ժամանակ ա գտել և մեկնել ա»,-մասնավորապես՝ ասել է Վիգենը:

Հենց միայն այն, որ Վիգենին անբնական հաճույք է պատճառել Քըլըչի ճտի մեկնելը՝ ԱՄՆ, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում՝ նկատի ունենալով, թե հատկապես ինչից է Խաչատրյան Վիգենը հաճույք ստանում: Նրան հաճելի է ցանկացած բան, որը բխում է Թուրքիայի կամ Ադրբեջանի ազգային շահերից, իսկ այն, որ Ռուբոն ԱՄՆ-ում լուրջ խոսակցություն է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով՝ այդ խոսակցության մեջ պասիվ միասեռականի դերում հայտնվելով, չի քննարկվում: Հետևաբար՝ կարելի է արդեն իսկ կռահել՝ ինչ է պետք Ռուբոյի ամերիկյան այցից ակնկալել: Հերթական անգամ Հայաստանի վզին են դնելու թուրքական օրակարգ սպասարկելու պարտադրանքը, որը վիգենների համար, իհարկե, երանություն է, իսկական տռփանք:

Հայաստանը հանել ՌԴ-ի տակից ու գցել Թուրքիայի տակ՝ ահա սա է ՔՊ-ի բուն առաքելությունն այս արևի տակ:
Պապոյան Գևորը Նիկոլի դավաճանությունը փորձել է սքողել փողով

Վստահեցնելով, որ Արցախը կերակրելու համար իրենց կառավարությունն արցախցիներին տալիս է առավելագույնը, նունիսկ ավելին, քան հայաստանցիներին՝ Պապոյան Գևորը Արցախի անվտանգային խնդրի մասով հռետորական հարց է բարձրացրել՝ իսկ կարո՞ղ եք ասել՝ Հայաստանն ի՞նչ պետք է անի, որ չի արել, ի՞նչ պետք է անի Հայաստանը:

Հետաքրքիր հարցադրում է, այնպես չէ՞: Սա մի հարց է, որին կարելի է անվերջ պատասխանել՝ մեկիկ-մեկիկ թվարկելով այն բոլոր գործողությունները, որոնք պետք է աներ Հայաստանը, բայց չի արել: Բայց որպեսզի միանգամից Պապոյան Գևորին պարզ դառնա, թե ինչ պետք է անի Հայաստանը, փորձենք հնարավորինս լակոնիկ ձևակերպել հարցի պատասխանը՝ Հայաստանը պետք է չաներ այն ամենը, ինչ որ արել է Նիկոլը: Պարզ է, չէ՞, իմաստը: Այսինքն՝ իր իշխանության ամբողջ 5 տարվա ընթացքում Նիկոլն արել է բացառապես Արցախի անվտանգային շահերին հակասող քայլեր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև Պրահա: Ընդ որում՝ ամենամեծ ցավն այն է, որ Նիկոլը չի դադարում քայքայիչ գործունեությամբ զբաղվել՝ իր արցախակործան առաքելությունը սքողելով փողով. իբր բա որ մենք Արցախի վատն ուզենայինք, արցախցիներին աղի պես կպահեի՞նք:

Արցախիցները կգերադասեին սովից մեռնել, քան բախվել Նիկոլի հայրենավաճառությանը, կնախընտրեին Հյուսիսային Կորեայի շատ քաղաքացիների պես խոտ ուտել, քան կշտանալ Նիկոլի տված հացով, որին Պապոյան Գևորի շեֆը խառնել է թույն՝ Արցախը «Ղարաբաղի տնտեսական գոտի» դարձնելով:
Անոն «ուպրիկատ» է արել լրագրողներին. իզուր

Լրագրողներին մաղթելով արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ Վարդապետյան Աննայի ընկերուհի Մանասյան Անոն Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ լրագրողներին ուղղված իր խոսքում միևնույն ժամանակ ընդգծել է. «Պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման պարագայում»:

Մանասյան Անոն լրագրողներին «ուպրիկատ» է անում մի բանի համար, որի աղբյուրն այսօր ՔՊ-ական իշխանությունն է: Ո՞վ է Հայաստանում 5 տարի շարունակ ատելություն քարոզում «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության հետևում. ՔՊ-ն է՝ իր ողջ կազմով՝ սկսած Նիկոլից մինչև ասենք Հովհաննիսյան Արթուր: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր բառիգը ծաղրում ու նվաստացնում Էդգար Ղազարյանին, երբ ԱԺ-ում ջանում էին ՄԻՊ-ի աթոռին սոսնձել կանացի հմայքից բացարձակապես զուրկ Մանասյան Անոյին: Հիմա եթե իշխանությունները, որ պարտավոր են օրինակ ծառայել իրենց բարեվարքությամբ, հայհոյում ու ատելություն են սերմանում կյանքում ու վիրտուալ տիրությում, լրագրոնղերից է՛լ ի՞նչ է Անոն ուզում:

Եթե նույնիսկ լրագրողները սուր են խոսում կամ գրում, այդ ամենը ռեակցիոն բնույթ է կրում՝ իշխանությունների լկտիությունից բխող: Բայց դե Անոն էդ քանի՞ գլխանի է, որ ռիսկ անի ՔՊ-ականների՝ կարգի հրավիրի. երկար քիթը կկտրեն, պուճուր բան կսարքեն…
Գռզոն ու Վարդապետյան Աննան լիզում են իրար

Գռզոն Վարդապետյան Աննային գանգատվել է, որ երբ պետական մարմիններին ֆիզիկական ու իրավաբանական անձինք նամակ են գրում, նամակներին շատ ուշ են պատասխանում կամ էլ առհասարակ առհամարհում են: Ընդ որում՝ Գռզոն իր արևին օրինակ է բերել. առանց որևիցե կոնկրետության պատմել է, թե ինչպես են 2,5 տարի առաջ «մի մեծ փողոցում» լեդ լույսեր դրվել, բայց միացումները չեն տրվել: «Ինչ-որ մեկը դրա համար պե՞տք է պատասխան տա»,-հարց է բարձրացրել Գռզոն՝ Աննայի հետ փոխադարձ ժպիտներով փոխանակվելով:

Դատելով Գռզո-Աննա ժպտադեմ հարցուպատասխանից՝ այս երկուսի հարաբերությունները, կարելի է ասել, շոկոլադային են, սրանք իրար լիզում են: Հենց միայն այն, որ նման պաշտոն զբաղեցնող պետական բարձրաստիճան պաշտոնյայի հետ Գռզոն նախընտրել է ծավալվել ընդամենն ինչ-որ փողոցում տեղադրված լեդ լույսերի թեմայով մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ կատավասիա է տիրում Վարդապետյան Աննայի կանտորայում, խոսում է այն մասին, որ Գռզոն բավարարված է Վարդապետյան Աննայով. միմյանց խանգարելու փոխարեն փոխլրացնում են իրար՝միմյանց անմոռանալի ժպիտներ պարգևելով:

Իհարկե, միայն Աննայի հետ սերտ հարաբերությունները չեն պատճառը, որ ստիպել է Գռզոյին կապիկություն անել. ինչո՞ւ բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք ո՛չ պատասխանողին, ո՛չ էլ հարց բարձրացնողին օգուտ չեն կարող բերել՝ Նիկոլի համար ավելորդ գլխացավանք դառնալով: Ավելի լավ է «թիթեռ նկարել»՝ ձևացնելով, թե այս երկրի գերխնիրը փողոցի լեդ լույսերն են լոկ:

Ով-ով, բայց դու, Գզռո՛, պատախանատվությունից չխեսես է՛լ. գոնե գիտե՞ս՝ էդ ինչ ա…
Համազգային ապստամբության հրամայականը

«Խաղաղություն հնարավոր է, բայց կարող է դրա պարամետրերը ընդունելի չլինեն ՀՀ ժողովրդի համար»,-հայտարարել է Նիկոլը՝ այդպիսով, ըստ էության, նախապես հայ հանրությանը հայտնելով,թե կոնկրետ ինչ պրոցես է ընթանում Բլինքեն-Արո-Ջեյհուն բանակցություններում՝ ԱՄՆ-ում. Արցախի կործանման՝ Արևմուտքի կողմից արհեստականորեն արագացված պրոցեսը Նիկոլը ջանում է դարձնել անկասելի:

Հիմա առաջնային է դառնում միայն մեկ հարց՝ ինչպե՞ս ու ե՞րբ է հնչելու Նիկոլի քաղաքական մահախոսականը: Նիկոլի նախկին ելույթներից մեկը ծնեց ընդդիմության մեծ շարժում, որի հուժկու ալիքին իշխանությունները հազիվ դիմադրեցին՝ հենվելով բացառապես դրսի կուրատորների վրա. չլինեին նրանք, Նիկոլի հերը ժողովուրդը վաղուց էր անիծել՝ նրան առնվազը գաղութի հավերժական բնակիչ դարձնելով:

Հիմա այս մի ելույթը նույնպես կարող է դառնալ ընդդիմադիր տոտալ շարժման յուրատեսակ խթանիչ, քանի որ եթե չդառնա, եթե Նիկոլը ներքաղաքական դաշտում սեփական մաշկի վրա չզգա իր խոսքերի հետևանքները, Արցախից ու Սյունիքից ազգովի կարող ենք ձեռք քաշել:

Հարց՝ օբյեկիվորեն Նիկոլը կարո՞ղ է այս անգամ էլ դիմադրել ժողովրդի հարվածին՝ կրկին հենվելով դրսի ուժերի վրա, թե՞ նկատի ունենալով նրա գրեթե զրոյական վարկանիշը՝ կարող ենք պնդել, որ նրան դա էլ չի փրկի:

Միանշանակորեն պարարտ հող կա՝ Նիկոլին պատմության աղբանոցն ուղարկելու, կա հանրային պահանջ, բայց դրա հետ մեկտեղ նույն հանրության մեջ կա մտավախություն, որ էլի չի ստացվի, որ էլի Նիկոլը կպլստա ու կշարունակի: Ունե՞ն հանրային այդ վախերը օբյեկտիվ հիմքեր, թերևս, բայց դրանից ավելի օբյեկտիվ է այն իրականությունը, որի առաջ բոլորիս կանգնեցրել է Նիկոլը, իսկ այդ իրականությունը ոչ հեռու ապագայի համար բոլորիս գուժում է ասենք մի 10-12 հազար քկմ-անոց Հայաստան, ասել է թե՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի վերածնունդը:

Դա՞ ենք ուզում, եթե՝ ոչ, ապա պարտավոր ենք կտրել Նիկոլի ճանապարհը,պարտավոր ենք խափանել օտարի հայադավ ծրագրերը:
Ահա թե ինչու է Գռզոն Վարդապետյան Աննային «կպցրել»

Գռզոյի սիրասուն Վարդապետյան Աննան այդպես էլ չի դատապարտել ո՛չ Ալենի՝ քաղաքացու վրա թքելու փաստը, ո՛չ բառիգ ՔՊ-ականի լկտի պահվածքը, ո՛չ էլ կճղակավոր «գազանիկի» ոտքով հայտնի հարվածը՝ դրանով իսկ պարզեցնելով այն հարցը, թե ինչու են ինքն ու Գռզոն իրար պարբերաբար ժպտում, ինչ սոսինձ է նրանց «կլեյում»:

Օրինակ՝ պարզվել է, որ Ալենին պատասխանատվության չեն ենթարկում այն պատճառով, որ, ըստ Աննայի, նրա արարքը խուլիգանական դրդմամբ չէ, որ կյանքի է կոչվել, իսկ բառիգի լկտի պահվածքն էլ իր մեջ հանցակազմ չի պարունակել, ուստի քրեական գործ չի կարող հարուցվել:

Զարմացա՞ծ եք, չարժե, քանի որ Վարդապետյան Աննային գլխավոր դատախազի աթոռին կարելու հենց նույն օրը պարզ էր արդեն, թե ինչու է Նիկոլն իր ձեռքի տակի աշխատողին նման բարձր պաշտոն վստահել. բա հո Աննային չե՞ն «փչել», որ հետո ստիպված լինեն փոշմանել:

Վստահ եղեք, որ եթե վաղը Նիկոլի թույլտվությամբ ՔՊ-ականներից ցանկացած մեկը մարդ էլ սպանի, բռնաբարի կամ հենց Աննայի աշխատավայրի դիմաց բացահայտորեն «ծակվի», Աննան մի բան կմոգոնի, որ թիմակցի հետույքն ազատի ճաղավանդակներից անդին հայտնվելու հեռանկարից: Սպանությունը, օրինակ, կձևակերպի որպես ինքնապաշտպանություն, բռնաբարությունը՝ փոխադարձ համաձայնութամբ տեղի ունեցած սեռական ակտ, «ծակվելն» էլ՝ ասենք բժշկական անհրաժեշտ միջամտություն: Մտքին տեղ լինի, ինչ ուզի՝ կանի, կասի ու ախ էլ չի քաշի. հո գիտի՝ ինչ էլ անի, «պապան» անտեր չի թողնի:

Կյանքը հետզհետե անիմաստ է դառնում Հայաստանում, չե՞ք կարծում…
Նիկոլը կրկին ի ցույց է դրել յուր անգրագիտությունը

ԱԺ ամբիոնից «փիլիսոփայելով» հայ-թուրքական հարաբերոթյունների, Երևանում օրերս տեղադրված «Նեմեսիսի» արձանի թեմաներով՝ Նիկոլը ևս մեկ անգամ ի ցույց է դրել իր գիտելիքների սնանկությունը՝ «ազգ» հասկացությունը «ժողովուրդ» հասկացության հետ շփոթելով: Մասնավորապես՝ հայտարարելով, թե մենք խաչմերուկում ենք՝ որոշակի ճանապահային նշանի տակ՝ճակատագրական ընտրության առաջ՝ ենոքավանցիներին մինչև վերջ խայտառակած սույն «ավտոտեսուչը» բարբաջել է.«Ես որևէ կասկած չունեմ,որ մենք ազգ ունեցել ենք, ունենք և հավիտյանս կունենանք…բայց հարցն էն ա՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞չէ, մենք ժողովուրդ կլինե՞նք, թե՞չէ: Մենք ազգ երաշխավորված կլինենք, ժողովուրդ կլինե՞նք, թե՞ չէ, հա՞, այս նշանից աջ կգնանք, ձախ կգնանք, ուղիղ, թե՝հետ, ա՛յ դրանից ա կախված…:Ինչո՞ւ եմ երկու տերմին օգտագործում, որովհետև ժողովուրդը սահմանադիր պետականաստեղծ սուբյեկտ ա,ազգը ազգ ա,որ գոյություն ունի անկախ ամեն ինչից»:

Նիկոլը շփոթել է հասկացությունները: Նա այնքան տգետ է, որ լինելոբվ մի ողջ երկրի ոչ բարով վարչապետ՝ տեղյակ չէ, որ «ազգ» հասկացությունն ունի մեծապես քաղաքական նշանակություն. Նիկոլի մատնանշած սահմանադիր պետականաստեղծ սուբյեկտի դերում հանդես է գալիս ազգը, այլ ոչ թե ժողովուրդը: Այսինքն՝ մարդկային հանրույթի ամենաբարձր ձևն է ազգը, պետականակիրն ու պետականաստեղծն է ագը, պետությամբ բնորոշվողն ու պետական արժեքների կրողը: Ժողովուրդ է նաև աշխարհի այս կամ այն երկրի, կղզու, վարչական միավորի բնակչությունը, որևէ միջոցառմանը կամ գործին մասնակից մարդկանց խումբը: Օրինակ՝ կա «ամերիկյան ազգ» հասակցությունը. այդ ազգի մեջ մտնում են տարբեր ժողովուրդներ, որոնք միասին հանդիսանում են ամերիկյան պետականության կրող ու այն գոյացնող սուբյեկտը՝ ամերիկյան ազգը:

Նիկոլի առաքելությունը կարելի է բնութագրել նաև որպես դավադիր փորձ՝ հայերիս ազգից ժողովուրդ սարքելու: Այսինքն՝ ուղղակի որոշակի ազգություն ունեցող մարդկանց մի հսկակայն զանգված,որը զուրկ է պետությունից, որը կարիք էլ չունի պետության, որը չունի նպատակ՝ դառնալու պետականակիր սուբյեկտտ՝ ազգ:

Բա սրան կարելի՞ է բանակցությունների ուղարկել «կիրթ մարդու» հետ…
Իլհամի երազանքը կատարվում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո թվիթերյան գրառմամբ հայտնել է. «Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը և Ադրբեջանը գրանցել են բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»:

Սալիվանը, որ վերջին մարդը չէ ԱՄՆ-ում՝ ունենալով նաև ստվեային շատ լուրջ ազդեցություն, փաստորեն, բարի լուր է հայտնել, բայց, անկասկած, ոչ թե մեզ, այլ Իլհամին. հենց Իլհամն էր բանակցություններից առաջ կամ դրանց զուգահեռ սպառնալից տոնով հայտարարել, որ հույս ունեն՝ առաջընթաց կգրանցեն կամ գոնե առաջընթացի համար լավ հիմքեր կստեղվեն: Անշուշտ, մենք չենք կարող հույս ունենալ,որ այդ «առաջընթացքում» կարող է տեղ գտած լինել նաև հայանպաստ ինչ-որ դետալ: «Առաջընթացը» հնարավոր է դարձել բացառապես Նիկոլի իլհամահաճո կեցվածքի շնորհիվ.ինչ դեմ են տվել, «հա» է ասել: Մեծ հաշվով ԱԺ-ում էլ Նիկոլի ունեցած ելույթը բավարար էր՝ հասկանալու, թե իրականում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ինչի մասին է գուժում, ինչին է պետք պատրաստվել. արցախցիներին Արևմուտքը համարում է ազգային փոքրամասնություն, ինչը, ըստ էության, թաղում է կարգավիճակի հարցը: Կարգավիճակի չգոյությունը խոշոր հաշվով ձեռնտու է հենց Արևմուտքին, քանի որ այդ հիմքով է միայն հեշտանալու ռուսներին Արցախից դուրս դնելու օպերացիան՝ ճանապարհ, որի ուղղությամբ Նիկոլն ու Իլհամը ձեռք ձեռքի տված գնում են միասին:
Այս դեպքում դժվար է հերքել DJ Էդոյին

Դեմքի մտահոգ արտահայտությամբ DJ Էդոն ԱԺ-ում բացահայտել է մերօրյա դաժան իրականությունը՝ հայտարարելով՝ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:

Հնարավո՞ր էր նման բան պատկերացնլ ասենք մի քանի տարի առաջ: Ոչ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ հեղափոխությունից ընդամենը մի քանի տարի անց Հայաստանը կարող է դառնալ թմրանյութերի շրջանառման տարածաշրջանային հանգույց: Այսօր փաստն այն է, որ ոչ ոք չի կարող համոզիչ կերպով հերքել DJ Էդոյի խոսքերը և ասել, որ նա խտացնում է գույները:

Էդոն տվյալ պարագայում հավաստի աղբյուր է ընկալվում նաև այն պարզ պատճառով, որ առանց իշխանության թողտվության նարկոմանիան Հայաստանում այսքան մեծ առաջընթաց երբեք չէր գրանցի. հենց էդոներն են կանգնած նման խայտառակ իրավիճակի հետևում, քանի որ այս ամենը նրանց օգնում է հսկայական քանակությամբ փող դիզել օֆշորներում:Պատից կախ չտեսածը ճակատից կախ տեսնելով՝ էդոներն այլասերում են ու ապագայից զրկում են Հայաստանի ազգաբնակչությանը՝ իրենք իրենց հաշիվ չտալով:

Ոչինչ, իշխանափոխությունից հետո «երգելու» են՝ շատ մելոդիկ ոռնոցներով…
Սրբապիղծ ծերունին

Մեկնաբանելով Նիկոլի խոսքերը «Նեմեսիսի» արձանի վերաբերյալ, որ նա հնչեցրել էր ԱԺ-ում՝առաջարկելով գցել-բռնել՝ ինչ օգուտ կամ վնաս կարող է մեզ արձանը բերել՝ ՔՊ-ական Ասլանյան Հակոբը անբարոյականության նոր ռեկորդ է սահմանել.պարզվում է՝ այդ հայերն են մեղավոր, որ սկսած 19-րդ դարի վերջից հայտնվել են թուրքերի թիրախում ու կոտորվել: «Հայրենասիրութան մեր մոդելն իսկապես պետք է փոխվի…: Հայկական առաջին կոտորածներից հետո անցել է 130 արի, և եթե հայ ժողովուրդը սկսած 1894-96 թթ.-ից մինչև հիմա չի կարողացել իր գլխավերևից եղեռնի վտանգը հեռու քշել, ուրեմն իսկապես մեզ մոտ մի շատ կարևոր բան կա սխալ»,-մասնավորապես՝ հայտարարել է մարազմատիկ ծերուկը՝ համոզմունք հայտնելով, որ հայերս սխալ ենք ապրել. վրեժխնդրույունն ու հուզականությունն են, ըստ Հակոբի, մեր տունը քանդում:

Գիտե՞ք՝ ինչո՞ւ սույն պառավի բարբաջանքնեը ոչ մի արժեք չունեն ու շան հաչոցից իրենց բովանդակութամբ չեն տարբերվում: Չեն տարբերվում քանի որ այս անբարոյականությունը, որ արտաթորվել է Հակոբի կնճռոտ բերանով, իրականում ոչ թե նրա, այլ Նիկոլի անձնական տեսակետն է, իսկ բիձուկն ուղղակի դրանք թութակում է՝ փորձելով հնարավորինս փափուկ կերպով տեղվարովել շեֆի ուղիղ աղիքում: Եթե Նիկոլը ազգուրաց հայտարարությունների փոխարեն օրեր առաջ հնչեցներ կրակոտ հայրենասիրական մի ճառ, չկասկածեք, որ Ասլանյան Հակոբը լծվելու էր Նիկոլի այդ թեզերը հիմնավորելու գործին՝ փառաբանելով հայ ֆիադայականբ շարժումը, դատապարտելով թուրքերին ու խոնարհվելով Ցեղասպանության զոհերի հավերժ հիշատակի առաջ:

Բայց հիմա նրա շահերից բխում է հակառակն անելը՝ թելելով թուրքական պետական պրոպագանդայի արյունոտ թելը. ուզում է անել ամեն ինչ, որ մեր տների պատերից կախենք ոչ թե Մասիսի, այլ Արագածի նկարը՝ թուրքերի խաթրին չկպնելու, ուստիև, ըստ Հակոբի կարճ խելքի, այլևս չցեղասպանվելու:

Այ սա է «Քաղաքացիական պայմանագիրը»՝լցված թուրքերի բազմասեռ հարճերով:
«Պրեզիդենտը» կգերազանցի՞ Նիկոլի աղջկա «ռեկորդը»

Գռզոյի ստրուկ Խաչատրյան Վահագը արժանացել է մեծ պատվի. բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը:

Վերջին անգամ Վինձորների հետ շփումը «պրեզիդենտի» կյանքում նշանավորվեց աննախադեպ սկանդալով, համաշխարհային մասշտաբի խայտառակությամբ, որին անդրադարձան համաշխարհային ԶԼՄ-ները: Հիշում եք՝ փոխարենը սգալու թագուհու մահվամբ կամ գոնե ձևացնելու, որ տխուր է, Վահագը սելֆի էր արել թագուհու մարմնից ոչ հեռու, իսկ ընթացքում էլ ժպտադեմ ասել-խոսել էր ինչ-որ մարդկանց հետ այնպես, ասես ոչ թե թաղման էր եկել, այլ պապու հարսանիքին:

Այս իմաստով հետաքրքիր կլինի տեսնել, թե այս անգամ ինչով աչքի կընկնի Գռզոյի ձեռքի տակի աշխատողը, հիմա ինչ սելֆի է անելու ինքնանկարների այս ֆանատը Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Կարո՞ղ ա հիմա էլ զուգարանում սելֆի անի ու սաղիս խայտառակի՝ գերազանցելով Նիկոլի աղջիկներից մեկի՝ Ծառուկյան Գագոյի օբյեկտներից մեկի զուգարանում արված սելֆիի «ռեկորդը»: Յանի՝ նիկոլենք Դոդի տուալետներում են նկարվում, ինքը՝ Վինձորների՝ ի ցույց դնելով իր «ազնվազարմ» էությունը. դե նիկոլենք գեղացի են, կյանքից բան չեն ջոկում…