Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Խաչատրյան Վիգենն ուզում է Ադրբեջանին ինչ-որ բան ապացուցել

Մեկնաբանելով Հռոմի ստատուտի շուրջ Հայաստանում ընթացող պրոցեսներն ու դրանք դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում՝ Խաչատրյան Վիգենը ստատուտի՝ ՍԴ կողմից Սահմանադրութանը համապատասխան ճանաչելու փաստը համարել է կարևոր՝ հատկապես ադրբեջանցիներին փաստելու, որ Հայաստանը միայն Ռուսաստանի հույսին չէ: Ըստ նրա՝ եթե ՌԴ-ՀՀ հարաբերությունները լինեին իսկապես դաշնակցային, ապա Երևանը գուցե ստատուտի հարցը մեջտեղ չբերեր, բայց քանի որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին, որ է, դրա ընդունումը միանգամայն ողջունելի է: Միաժամանակ հարցը, թե որքանո՞վ է ճիշտ կամ սխալ նման կեցվածքի որդեգումը, Վիգենը թողել է ժողովրդի դատին. եթե վատ է, ուրեմն ընտրություններում ՔՊ-ին ձայն չեն տա, եթե լավ է, կտան:

Ինչպես հայտնի է, ռուսական «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ իրավաբանորեն «օրդերների» ֆոնին: Միևնույն ժամանակ նույն աղբյուրը տեղեկացրել է, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին:

Հիմա հարց՝ այս ֆոնին որքա՞ն տրամաբանված են հնչում վիգենխաչատրյանական լոլոներն ու սեփական թերարժեքության բարդույթից բխած ծածուկ հաթաթաները: Ճիշտ է՝ իր խոսքի մեկ այլ հատվածում Խաչատրյան Վիգենը նկատել է, որ ստաուտի վավերացումը թույլ կտա Երևանին դիմել Միջազգային քրեական դատարան, բայց արդյոք ճիշտ պահի՞ն է Հայաստանը որոշել ընդլայնել սեփական հնարավարությունները, թե՞ շատ ավելի ճիշտ ու անվտանգ կլիներ, եթե նույն ստատուտը վավերացվեր նախքան Պուտինի դեմ կայացված որոշումը: Ի՞նչն էր խանգարում այն ժամանակ Հայաստանին՝ գնալու սեփական իրավունքների ընդլայնման ճանապարհով, թե՞ իրականում Նիկոլի տերերը հատուկ են անում, որ Հայաստանին թշնամացնեն Ռուսաստանի հետ՝ ջուր լցնելով թուրքերի ջրաղացին, ստեղծելով այնպիսի պայմաններ, որ Մոսկվան ստիպված լինի անձամբ ոչնչացնել սեփական դաշնակցին: Իսկ այն, որ Մոսկվան դրան պատրաստ է, քչերը կարող են կասկածի տակ առնել:

Ինչ վերաբերում Բաքվին ինչ-որ բան ապացուցելու խնդրին, ապա ի գիտություն Վիգենի՝ Բաքվում դեռ 2018-ին են հասկացել, որ իրենք պրոբլեմ չունեն. ՔՊ-ի ջանը՝սաղ,ինչ-որ պետք է, Նիկոլն անում է ու անելու է՝ երջանկացնելու իր իրական հայրենակիցներին:
Անդոնի խոսքերը հստակորեն բացահայտում են վերջին ընտրություններում գրանցված խայտառակ արդյունքների գաղտնիքը

Լրագրողի նկատառմանը, որ ընդդիմությունը խիստ թերահավատորեն է վերաբերվում իշխանությունների այն պնդումներին, թե իբր բանակը պետության լիարժեք հոգածության ներքո է՝ պնդելով, որ հատկացված միջոցները նույնիսկ իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ հազար ու մի խնդիր կա բանակում՝ չկահավորված առաջնագծից՝ զենքի պրոբլեմ, Անդոնը հակադարձել է.«Բա էդ դեպքում ժողովուրդն ինչի՞ նրանց մերժեց, էդ դեպքում երեկ Սիսիանում և Անիում ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ բացարձակ քվեներ: Նշանակում է՝ Սերժ Սագսյանին և իր ղեկավարած քաղաքական թիմին շարունակում է մեր ժողովուրդը չվստահել, չէ՞: Ինչի՞ չի վստահում, եթե մենք այդքան ստախոս ենք»: Միաժամանակ Անդոնը որպես իրենց անաչառության ապացույց մատնացույց է արել ստեղծված քննիչ հանձնաժողովը, որը, ըստ նրա, օգնելու է բացահայտել թերացումները:

Անդոնի խոսքերն անչափ ցինիկ են հնչում ու հստակորեն բացահայտում են վերջին ընտրություններում գրանցված խայտառակ արդյունքների գաղտնիքը. իշխանություններն բոլոր զարտուղի ու ոչ զարտուցի ճանապարհներով հասել են հաղթանակի՝ լուծելու մի շատ կարևոր խնդիր՝ իրենց հայադավ քաղաքականության լեգիտիմացման, և ինչպես 2021-ի ընտրություններից հետո էին անընդհատ մատնացույց անում Նիկոլի վերընտրվելու փաստը՝ դա համարելով իրենց քաղաքականության արդարացում, այնպես էլ այս անգամ նույն բանն են անում՝ շրջանցելով նույն ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. միայն մամուլի կողմից հրապարակված փաստերը բավարար են՝ ընտրությունների արդյունքները համարելու ոչ լեգիտիմ:

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այստեղ առհասարակ մեկնաբանելու բան չկա. դժվար թե Անդոնն այնքան հայրենասեր գտնվի, որ սեփական ձեռքով հրապարակի իր ու Նիկոլի գնդակահարության վերդիկտը: Ոչինչ դա կանեն հաջորդ իշխանությունները՝ լուծելու Արցախի վրեժը:
Եվ ո՞վ է այն մեկը, որ Անդոնի այս խոսքերից հետո կարող է Նիկոլի հայտարարությունները լուրջ ընդունել

Հարցին՝ իսկապե՞ս բանակում եղել է «5-րդ շարասյուն», որի պատճառով մենք պարտվել ենք, Անդոնը պատասխանել է.««5-րդ շարասյունը» հոգեբանություն է, արձանագրում չի…: «5-րդ շարասյան» գոյության մասին դրանք ենթադրություններ են էս պահին, և վարչապետն էլ էդպես ասեց: Վարչապետն ի՞նչ ասեց… որ ես ապացույցներ չունեմ, բայց ես զգում եմ, որ ինչ-որ բան այնտեղ էնպես չի եղել…»:

«5-րդ շարասյան» մասին խոսույթը Նիկոլի վայ ասուլիսից հետո չի դադարում հոլովվել ՔՊ-ականների կողմից: Անդոնից՝ խոզ, խոզից՝ Վիգեն,Վիգենից՝ է՛լ եսիմ ով անընդհատ փորձում են ժողովրդի ուղեղը մտցնել, որ նույն Շուշին ընկել է ոչ թե Նիկոլի մեղքով, այլ՝ բանակում առկա «5-րդ շարասյան»՝ շտապելով այդպիսին ներկայացնել բոլոր այն զինվորականներին, որոնք չեն հանդիսանում Նիկոլի մոլեռանդ երկրպագուներ: Ընդ որում՝ Նիկոլն էլ, մյուս ՔՊ-ականներն էլ «5-րդ շարասյան» գոյության մասին խոսում են ձայնի այնպիսի տոնանությամ, ասես հենց իրենք են դրա ղեկավարներն ու ներսից գիտեն եղելության մասին: Մինչդեռ հիմա, փաստորեն, Անդոնը հայտարարում է, որ իրենք մի ուժ են,որի պարագլուխն ի լուր բոլորի կարող է անել աշխարհացունց հայտարարոթյուններ՝ հիմնվելով բացառապես սեփական զգայարաններից ստացած ազդանշանների վրա:

Սա ուղղակի խայտառակություն է, քանի որ պետության ղեկին գտնվողը պարտավոր է որևիցե հայտարարություն անել՝ ոչ թե սեփական զգացմունքների վրա հենվելով, այլ՝ միմիայն փաստերի: Մինչդեռ այս դեպքում գործ ունենք ճիշտ հակառակ երևույթի հետ՝ սրանց անլրջությունն ու միմոսության աստիճանն ի ցույց դնող:

Ի՞նչ է կաարվել: Տեսնելով, որ չեն կարողանում «5-րդ շարասյան» մասին հրապարակ նետած թրքաբարո թեզը մարսել՝ հիմա Անդոնն ուզում է ինչ-որ կերպ «կռուտիտ» անել ու իրեն ու շեֆին «ջրից չոր դուրս բերել»: Հարց՝ վերջին 5 տարվա ընթացքում իրիշ ի՞նչ հայտարարություններ է Նիկոլն արել՝ հենվելով սեփական զգայարանների վրա՝ մոլորեցնելով ու աղետ բերելով ժողովրդի գլխին:

Եվ ո՞վ է այն մեկը, որ Անդոնի այս խոսքերից հետո կարող է Նիկոլի հայտարարույթունները լուրջ ընդունել…
Սամվել Կարապետյանի ոչ երկիմաստ նախազգուշացումը՝ Նիկոլին

Պայմանավորված Հռոմի ստատուտի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ որոշման հետ՝ իշխանություններին ուղղված հստակ նախազգուշական ուղերձով է հանդես եկել ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ կոչ անելով չփչացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա երկկողմ բազմաշերտ հարաբերությունները: «Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ-ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում»,-մասնավորապես նշված է Կարապետյանի հայտարարության մեջ, ուր նաև կա արձանագրում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը:

Կարապետյանի ուղերձը խիստ էական է, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ նույն ռուսական «ՏԱՍՍ»-ը, որը, ի դեպ, ադրբեջանամետ ԶԼՄ է, քանի որ ֆինանսավորվում է նաև ադրբեջանական փողերով, հրապարակել էր ՌԴ ԱԳՆ աղբյուրի՝ ՀՀ իշխանությունների ուղղված հորդոր-սպառնալիքը՝ չթելելու Արևմուտքի թելն ու զգույշ վերաբերվելու Հռոմի ստատուտին՝ նախազգուշացնելով սխալ քայլերի հետևանքների մասին:

Թե՛ «ՏԱՍՍ»-ի հրապարակումը, թե՛ Կարապետյանի հայտարարությունը վկայում են այն մասին, որ Մոսկվայում Հռոմի ստատուտի հարցը դիտարկում են ոչ թե Հայաստանի իրավունքների ընդլայնման, այլ հակառուսական պրիզմայով: Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ, մի՞թե Մոսկվայում իսկապես կարծում են, որ Հայաստանը կարող է ձերբակալել Պուտինին, եթե նա ժամանի Հայաստան:

Իհարկե, պետք է բացարձակ ֆանտաստ կլինել՝ կարծելու, որ նման բան ընդհանրապես հնարավոր է, բայց ակնհայտ է, որ Մոսկվայի անհանգստությունը ոչ այնքան կոնկրետ մասնավոր փաստի կամ դեպքի առթիվ է, որան՝ Հայաստանի ու ՌԴ-ի հարաբերությւոններում նկատվող տենդենցների. հակառուսական միտումների հետևանք է նաև Հռոմի ստատուտի վավերացման պրոցեսը, որն իր վերջնակետին հասնելու է ԱԺ-ում՝ ներկայացվելով հայրենի խորհրդարանականների դատին: Մոսկվայում, ըստ երևույթին, ունեն տեղեկություն, որ ՔՊ-ականները պատրաստվում են վավերացնել այն՝ ևս մեկ ուժգին հարված հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:

Ինչ վերաբերում է այն վերսիային, որ Հռոմի սատուտի վավերացման միջոցով Նիկոլը իբր փորձում է Մոսկվային «խելքի բերել» կամ բարձրացնել Հայաստանի արժեքը ռուսների աչքում, ապա այդ տարբերակը մերկապարանոց է, քանի որ նախ՝ առհասարակ Նիկոլի բուն նպատակը ոչ թե Հայաստանի դերը մեծացնելն է, այլ՝ դրա չեզոքացումը, ապա՝ ակնհայտ է, որ Մոսկվան ոչ թե սկսելու է կատարել Հայաստանի ցանկությունները, այլ բանեցնելու է իր ձեռքի տակ եղած ճնշման լծակները. Հայաստանն Արդբեջան չէ, Հայաստանը մի երկիր է, որի թիկունքում չկա ո՛չ այլընտրանքային հզոր դաշնակից, ո՛չ էլ նավթասեր Ուրսուլա, որ պատրաստ է հանուն նավթի աչք փակել շատ բաների վրա:

Եթե ՔՊ-ն Աժ-ում վավերացրեց ստատուտը, հայ-ռուսական՝ առանց այն էլ սասանված հարաբերությունները կարելի կլինի ավարտված համարել՝ ի շահ, բնականաբար, Ադրբեջանի:
Խայտառակությո՞ւն, թե՞ հարված՝ հայ-իրանական հարաբերություններին

Նիկոլի մոտ պրեզիդենտ աշխատող, Գռզոյի մարիոնետ հանդիսացող Խաչատուրյան Վահագն առիթը բաց չի թողել՝ իր ադրբեջանասիրությունն արտահայտելու, բայց նա դա արել է այնպես, որ ծաղրանքի առարկա է դարձել հենց թուրքերի կողմից՝ լիարժեքորեն պախարակվելով: Մասնավորապես՝ մարտի 21-ին թվիթերյան հրապարակմամբ շնորհավորել էր իրանցիների Նովրուզը՝ անգլերենով գրված շնորհավորական խոսքերին կցելով Բաքվում արված մի լուսանկար: Ի դեպ՝ նման ժեստի համար նրան ծաղրել էին ոչ միայն ադրբեջանցիները, այլև իրանցիները: Միաժամանակ արձանագրենք, որ նա արդեն հասցրել է «Թվիթերից» ջնջել իր շնորհավորական «փոստը»:

Հարց՝ արդյոք թրքապաշտ Վահագի այս թվիթերյան արկածախնդրությունն ընդամենը հետևանք է թույլ տրված «լյապի՞», թե՞ իրականում գործ ունենք Իրանին ուղղված կոնկրետ «մեսիջի» հետ՝ բխող Իլհամի սրտից: Վստահաբար, կան իրանում պատկան կառույցներ, որոնք արդեն իսկ ուսումնասիրած կլինեն Հայաստանի ոչ բարով նախագահի ուղերձի տողատակը՝ ևս մեկ անգամ համոզվելով, թե ում հետ գործ ունեն:

Գործ ունեն Իրանի երեսին ժպտացող, բայց տակից թուրք-իսրայելական տանդեմի «թելը թելող» վարչախմբի հետ, ինչի պատճառով Հայաստանը դարձել է «պոլի շոր»՝ կորցնելով իր հարգանքը ողջ աշխարհում, բայց հատկապես Արևելքում, որտեղ գնահատում են պատվախնդրությունն ու սզկզբունքայնությունը՝ բաներ, որոնցից կատարելապես զերծ են վահագնխաչատուրյանները:

Հեռու չէ այն օրը, երբ վահագներն ու նիկոլները այս անգամ արդեն Հայաստանի ամանորը կշնորհավորեն Բաքվում կամ Անկարայում արված լուսանկարներով՝ շնորհավորանքի տեքստն էլ թուրքերեն կամ ադրբեջաներեն շարադրելով…
Ուր էլ փախչես, Գագո՛, քեզ գտնելու են ու «նակազատ» անեն…

Հայտարարելով, որ ռուսները մեզ չեն ցանկանում անկախ տեսնել՝ Մելքոնյան Գագոն աննախադեպ արկածախնդիր հայտարարություն է արել՝ արձագանքելով Հռոմի ստատուտին առնչվող խնդրին: Մասնավորապես՝ լրագրողի նկատառմանը, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում ՀՀ-ն պարտավոր է լինելու իր տարածքում ձերբակալել Պուտինին, Գագոն ասել է.«Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները…: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»:

Գագոն, կարելի է ասել, աննախադեպ հայտարարություն է արել՝ գերազանցելով թույլատրելիի սահմանները՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի վրա ՌԴ ունեցած ազդեցության լծակների բնույթը. անվտանգությունից ՝ էներեգետիկա ու տնտեսություն ՌԴ-ի ձեռքում է, և ահա այս իրողությունների պայմաններում ինչ-որ կիսագրագետ մեկը հայտարարում է Պուտինին Հայաստանում ձերբակալելու անխուսափելիության մասին:

Սրա պատասխանը ո՞վ է տալու: Հիմա որ Պուտինն անձամբ Նիկոլից պատասխան պահանջեց նման տխմար կեցվածքի համար, Նիկոլն ի՞նչ է պատասխանելու, իմնիմինիմի՞, ո՞նց է «կռուտիտ» լինելու:

Ակնհայտ է, որ գագոյատիպ արարածների անպատասխանատու վարքի պատճառով տուժելու ենք բոլորս՝ մեծից՝փոքր, մինչդեռ ՔՊ-ականները հույս ունեն նման միմոսություններով Արևմուտքից ինչ-որ հավելյալ երաշխիքներ կորզել իրենց անձնական անվանգության հաար, որ երբ իշխանությունից հեռացվեն, ինքնադատաստանի չենթարկվեն՝փախչելու տեղ ունենալով:

Ուր էլ փախչես, Գագո՛, քեզ գտնելու են ու «նակազատ» անեն…
Սյամոն ղասաբ է դարձել

Պարզվում է՝ Արցախն իր ձեռքը վերցնելու հավակնություններ ունեցող Սյամոն ղասաբ է դարձել. սկսել է զբաղվել Արցախ մսի ներկրմամբ:

Ինչպես գրում է մամուլը, նախքան Սյամոն այդ գործով զբաղվում էր 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել էր Կառավարության տենդերը: Գալով Արցախ՝ Սյամոն խլել է նրանից այդ բիզնեսը, բայց որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, թույլ է տվել, որ Արցախում իր ներկրած մսի իրացման գործառույթն իր վրա վերցնի նախկին ներկրողը:

Սյամոն լրիվ իր տարերքի մեջ է, փաստորեն՝ ստիպելով չմոռանալ իր իրական էությունը: Սյամոն մարդու ձեռքից բիզնես է խլել՝ օգտագոծելով Նիկոլի հետ իր ունեցած կապերը ու երևի կարծելով, որ իր այդ քայլը կմնա աննկատ: Սյամոյի հաշվարկը մինչդեռ սխալ է դուրս եկել,ու հիմա ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում բոլորը տեղյակ են նրա արցախյան առաքելության իրական բնույթի մասին, ինչը չի կարող նպաստել Սյամոյի կարիերային թռիչքին:

Ակնհայտ է, որ Սյամոն իր այս քայլով կարող է լրջագույն հարված հասցնել սեփական քաղաքական իմիջին՝ չտեղավորվելով նորհայաստանյան առասպելաբանության ծիրում: Հո բոլորս գիտենք, որ 2018-ից ի վեր ապրում ենք մեկ այլ մոլորակում, որտեղ չկա անարդարություն ու զոռբայություն, և քանի որ Արցախն էլ հայկական աշխարհի մի մասն է, իսկ այնտեղի ղեկավարությունն էլ՝ Նիկոլին հնազանդ, բնական է, որ Արցախն էլ պետք է զերծ համարվի «նոր Հայաստանին» ոչ հարիր բարքերից: Բայց արի ու տես, որ Սյամոն փչացրել է «կարտինկան»՝ նիկոլական լեգենդները հօդս ցնդեցնելով ու բոլորին իրականություն վերադարձնելով:

Սյամո՛, կողմնորոշվի՛ր, խասա՞բ ես, թե՞ «պոլիտիկ»…
Հերթը Ջալալինն է

Անդոնը դեմքի հիացած արտահայտությամբ ու ձայնի ինքնավստահ տոնով հայտնել է, թե ում է պատրաստվում հարցաքննել իր քննիչ հանձնաժողովը Մնացականյան Զոհրաբից հետո. 44-օրյա պատերազմում կարևորագույն ֆիգուրանտ հանդիսացող Ջալալ Հարությունյանին են պատրաստվում հանձնել Անդոնի դատին, բայց թե կոնկրետ երբ, Անդոնը հրաժարվել է բացահայտել՝ դա պատճառաբանելով լրագրոների՝ սենսացիա փնտրելու մոլուցքով: Անդոնի խոսքից պարզ է դարձել, որ նա չի ցանկանում տեսնել, թե ինչպես են Ջալալ Հարությունյանին լրագրողներն անհարմար հարցեր տալիս:

Անդոնի խոսքերից պարզ է դռնում, որ իշխանություններին հաջողվել է 44-օրյա պատերազմում կարևորագույն դերակատարություն ունեցած զինվորականներին ացնկացնել իրենց թրի տակով: Այդպես վարվեցին Օնիկ Գասպարյանի հետ, որին փրփրած բերանը շաղ տալով՝ նույն Անդոնը կռվել կամ կրակել չիմանալու վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացնում, այդպես են վարվում հիմա Ջալալի հետ՝ նրան ևս իրենց խարդավանքների մեջ ներքաշելով:

Խաղի նպատակը պարզ է՝փորձ է արվում հիմնավորել 44-օրյա պատեազմի վերաբեյալ դաշտ նետված իշխանական ստերը՝ օգտագործելով զինվորականությանը: Եթե չեն ուզում նետվել բանտ, ապա պետք է Անդոնի «թրի տակով անցնեն»՝ հաստատելով պաշտոնական վարկածը:

44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտութունը հայտնի կդառնա իշխանափոխությունից հետո, երբ այլևս դրա ականատեսներն ու մասնակիցները կաշկանդված չեն լինի Անդոնի սպիտակած թրաշով:
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ո՞րը կընտրի Նիկոլը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդես է եկել կարևոր հայտարարություններով՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման ռուսական կողմի պատրաստակամությունը: Գալուզինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են օժանդակել ՀՀ-ին այն չափով, որ չափով որ Երևանը պատրաստ է ընդունել այդ օգնությունը: «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով»,-մասնավորապես՝ ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան:

Ուշագրավ է, որ Գալուզինի հայտարարություներին գրեթե զուգահեռ հայտարարություններ են հնչել նաև Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդական առաքելության կողմից: Մասնավորապես՝ գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում արձանագրելով, որ պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է գարնանը՝ Մարկուս Ռիտերը միաժամանակ ասել է.«Մենք չենք կարող միջամտել. մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ»:

Պետք է արձնաբագրել, որ եվրոպացին չափազանց անկեղծ ու օբյեկտիվ է գտնվել. գետնի վրա ԵՄ դիտորդական առաքելությունը չունի ոչ մի ռեալ հնարավորություն՝ կասեցնելու ադրբեջանական զորքի հնարավոր առաջխաղացումը կամ զսպելու Բաքվի ախորժակը, քանի որ այդ անելու համար առնվազը զինական ներկայություն է անհրաժեշտ, որը գոյություն չունի: Զինական ներկայություն ունի Ռուսաստանը, որի գլխավորած ՀԱՊԿ-ը, փաստորեն, Գալուզինի շուրթերով վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ գետնի վրա հայկական կողմին աջակցելու, օգնելու զսպել Բաքվի ախորժակը, տարածաշրջանում մեծ պայթյուն թույլ չտալու:

Ճակատագրական հարց՝ ինչպիսի՞ն կլինի Նիկոլի արձագանքը Լավրովի տեղակալի հայտարարություններին այս անգամ: Եթե ամեն բան թողնվի Նիկոլի խղճին, ապա կասկած չկա, որ հայակործան այս պատուհասը կընտրի այն տաբերակը, որը ձեռնտու է Բաքվին՝ ոչ միայն հերթական անգամ մերժելով ռուսական կողմի առաջարկը,այլև Երևանին ու Մոսկվային ուղղակի թշնամացնելով, որին ուղղված քայլերից է նաև Հռոմի ստստուտի շուրջ ընթացող ներկայիս պրոցեսները: Ի դեպ՝ կա նաև Իրանի խնդիրը, որին ձեռնտու չէ Ադրբեջանի հարձակումը, մինչդեռ այդ հարձակման մասին են երազում հակաիրանական ուժերը՝ պլանավորելով կայծից մեծ հրդեհ առաջացնել:

Մազից ենք կախված…
Առնետը չի շտապում առյուծի կերակուր դառնալ

ՔՊ-ականները շարունակում են արտահայտվել Հռոմի ստատուտից բխող Հայաստանի պարտականությունների վերաբերյալ՝ չթաքցնելով իրենց ռուսատյացությունը: Մասնավորապես՝ Մելքոնյան Գագոյից հետո Պուտինին ձերբակալելու իր բուռն ցանկության մասին է տեղեկացրել ՔՊ-ական զառամյալ Ասլանյան Հակոբը՝ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասելով.«Մենք չենք քննարկել այդ հարցը, բայց եթե անձամբ ինձ մնար, անկասկած, կվավերացնեի»: Իսկ ահա հարցին՝ ի՞նչ է տալու Պուտինի ձերբակալությունը Հայաստանին, ՔՊ-ականը չի պատասխանել։

Իր հերթին ոչ անհայտ Խաչատյան Վիգենն է թերթրից մեկի հետ զրույցում հրաժարվել կոնկրետ բան ասել իրենց անելիքների մասին՝ հայտարարելով՝ դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում է՝ առաջիկայում կքննարկեն դա:

Պետք է արձանագրել, որ Վիգենը, ի տարբերություն «քյասար խոսող» Գագոյի ու «դուռակ-դուռակ» դուրս տվող Ասլանյան Հակոբի, չի շտապել բացահայտել սեփական հոգու խորքոմ կատարվողը՝ նախընտրելով ժամանակից շուտ քայլեր չանել: Վիգենը, որ քաղաքականության մեջ բնավ նոր չէ, շատ լավ հասկանում է չհաշվարկված խոսքի ավերիչ նշանակությունն ու հետևանքները՝ նախընտրելով սպասել: Ինչի՞ն: Նիկոլի ուղիղ հրահանգին: Ըստ երույթին, կա մտավախություն, որ այս անգամ առյուծի պոչի հետ մկան խաղը կարող է շատ վատ վերջանալ ոչ միայն մկան, այլև առնետների համար, ինչպես նախազգուշացրել է Ռուաստանը, ուստի ՔՊ-ական գլխավոր առնետը որոշել է մի պահ պաուզա տալ ու ռուսատյացություն «գանյատ» չանել:

Ինչ վերաբերում է Ասլանյան Հակոբին, ապա սրա ուղեղն ակնհայտորեն չորացել է. սա այդքան չի խորանում՝ ինչն ինչպես է պետք անել, այլ նախընտրել է թողնել «հայրենասերի» տպավարություն՝ համոզված լինելով, որ իր «կավբոյությունը» չգնահատված չի մնա. չէ՞ որ հասարակությանը համոզել են, որ հայրենասեր լինելը ենթադրում է նախևառաջ ռուսատյացություն, ու որքան շատ բղավես, որ ատում ես ռուսներին, այնքան ավելի լավ տղու տպավորություն կթողնես:

Մինչդեռ հայրեասեր լինելու համար պետք է ոչ թե ռուսատյաց լինել, այլ չլինել թրքասեր՝ կարևոր հանգամանք, որն ամեն կերպ փորձում են սրանք վերախմբագրել:
Ղասաբի պապան…

Ըստ երևույթին, մեծապես նեղված իր կողմից Արցախ ներկրվող մսեղիքի որակի վերաբերյալ մամուլում հնչած ահազանգից՝ Սյամոն արձագանքել է Արցախում իր բիզնես «դվիժենիների» վերաբերյալ մամուլում արված հրապարակումներին՝ մոգոնելով մի «հանճարեղ» հերքում. բա չեք ասի՝ ոչ թե Սյամոն է Արցախում մսի գործ անում, այլ՝ հարազատ որդին ու այն էլ՝ օրենքի տառին համապատասխան կերպով: Վառված հենց հիմա իր կողմից Արցախում արվող թալանի մասին տեղեկություններից՝ Արցախը բացառապես գրպանային շահերի պրիզմայով դիտարկող «հերոսը» միաժամանակ իրականությունը հանրությանը բացահայտողներին մեղադրել է թալանի համար՝ ինքն իրեն հռչակելով՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված:

Սյամոյի ֆանտազիան իսկապես սահմաններ չի ճանաչում: Մարդ որքան «խորագետ» պետք է լինի, որ որպես արդարացում կամ հերքում մատնանշի սեփական որդու գործունեությունը՝ մոռանալով ազնվորեն խոստովանել, թե որտեղ կլիներ հիմա իր որդին, եթե պապան ղասաբ չլիներ: Միայն տխմարը կարող է տարբերություն դնել հոր ու որդու միջև՝ չհասկանալով, թե ինչն է ստիպում Սյամոյին բոլորի առաջ սեփական որդուն ղասաբ հռչակել: Սյամոն, իր կարճ խելքով փորձելով հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ էլ կույս մնալ, որդուն է մղել առաջին պլան ու ղասաբ շինել, որ «եսլի շտո» արդարանալու տեղ ունենա: Բայց Սյամոն չի հասկացել, որ իր այդ տրյուկն իր դեմ է աշխատել՝ է՛լ ավելի լավ բացահայտելով Սյամոյի ով լինելը:

Քանի՞ս ա միսը…
Հերթական «էլիտարը»՝ ՔՊ-ից

Նոր հանգամանքներ են ի հայտ գալիս ՔՊ-ական իշխանության կարկառուն ներկայացուցիչների ու ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի միջև գոյություն ունեցող հատուկ հարաբերությունների վերաբերյալ. ՔՊ-ականները դարձել են Աշոտ Արսենյանի էքսկլյուզիվ կլիենտները՝ փոխադարձության սկզբունքով օգտվելով նրա մատուցած հատուկ ծառայություններից:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ 2021-ի ձմռանը Արսենյանից բացառիկ արտոնյալ պայմաններով «Բյուրեղ» բնակելի թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև հանրահայտ Խաչատրյան Սասունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի էժան գին վճարելով: Ընդ որում՝ պարզվում է, որ դրան զուգահեռ տարօրինակ ճակատագրի է արժանացել ՀՔԾ-ում քննվող 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին առնչվող քրեական գործը՝ վերաբերող կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամին։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ միայն Պապիկյան Սուրիկն ու ասենք Մակունց Լիլիթը չէ, որ գնահատում են կենտրոնում էլիտար բնակարանի սեփականատեր լինելու առավելությունները. ավելի քան 71 միլիոնանոց տան տեր դարձած ու դրա համար 1քմ-ի համար մյուսներից մոտ 500 դոլար պակաս վճարած Սասունը ևս պակաս «նյուխ» չունի ու քանի դեռ ի վիճակի է, քանի դեռ պաշտոնի է, շտապում է բնավորվել էլիտար «կվարտալներում»՝ փողը կապիտալի վերածելով:

Այլևս ոչնչից զարմանալ պետք չէ. փաստն այն է, որ ՔՊ-ականները՝ մեծից՝ փոքր, սկսել են բոլորին «կթել»՝ վերածվելով կոռուպցիայի ու անարդարության աղբյուրի: Այս ամենը գուցե այսքան հրեշավոր չդիտվեր, եթե այս ամենի հետ մեկտեղ իշխանական քարոզչամեքենան չշեփորահարեր ասենք Հայաստանում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին նիկոլաբարո թեզը: Բա հա՛մ ուտեն, հա՛մ էլ իրենցից սուրբ սարքեն…

Ոչինչ, ինչն ունի սկիզբ, ունի և վերջ:
Վատ նախանշան

Նիկոլը որոշել է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները և անել այնպես, որ դրոշի պահանջների խախտումները պատժվեն՝ անկախ նրանից, թե այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։

Ակնկալվում է ապահովել դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը։ Ի դեպ՝ օրնախախտները կտուգանվեն 30000-50000, 70000-100000 դրամով:

Շատերը կհիշեն Նիկոլի իշխանության սկզբում ՀՀ դրոշի շուրջ սարքված շոուն, երբ մաքսատանը տեղադրված դրոշի շուրջ Նիկոլը մի այնպիսի հիստերիա էր բարձրացրել, որ թվում էր՝ մաքսատան աշխատակցին ուր որ է մահապատժի կդատապարտեն: Նման կերպ Նիկոլը փորձում էր ցրել կասկածներն ու հանրությանը ներկայանալ՝ մոլեռանդ հայրենասեր: Մինչդեռ պատերազմից հետո էր միայն, որ պետք է վերագնահատվեր մաքսատան միջադեպը, ու ի հայտ գար Նիկոլի ցինիզմի ամբողջ խորքը. նա գիտեր Հայաստանի գլխի գալիքն, ու որպեսզի հանկարծ ոչ ոք չկասկածեր, որ այդ արհավիրքի իրական հեղինակը հենց ինքն է, կապիկություն էր արել ի տես բոլորի՝ փորձելով կոծկել իր թրքաբարո էությունը:

Հարց՝ այս անգամ Նիկոլի կողմից դրոշի նկատամամբ դրսևորվող հատուկ վերաբերմունքի հետևում ի՞նչ է թաքնված՝ նկատի ունենալով ասենք գարնանը պատերազմի մեծ հավանականության մասին ստացվող տեղեկություններն ու թշնամալան ահռելի կուտակումները, որոնք շարունակում է հերքել Անդոնը: Բացառված չէ, որ դրոշի նկատմամբ հատուկ ուշադրությունը նախորդ շոուի բնական շարունակությունն է. գիտի, որ պատերազմի դեպքում հիմա էլ Երևանն է տալու, բայց որպեսզի ժամանակից շուտ չբացահայտի հայաստանադավ յուր պլանը, Նիկոլը դրոշին սեր է խոստովանում:

ՀՀ դրոշի թիվ մեկ թշնամին հենց այս իշխանություններն են, ու որքան էլ օրենք ընդունեն կամ գոյություն ունեցողները կատարելագործեն, չեն կարող կոծկել իրենց գործակալական բնույթը:
Օրերս ուշագրավ միջադեպ է հայտնի դարձել՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ: Վերջինս զրկվել է վարրորդական իրավունքից հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով:

Ըստ մեր աղբյուրի վերջինս տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին:
Հարված՝ Գռզոյի բիզնեսին

Գռզոյի եկամուտները հայտնվել են հարվածի տակ. բացի այն, որ որոշվել է չխոչընդոտել պետական հիմնարկներին ԱՊՊԱ-ով զբաղվող կազմակեությունների ընտրության հարցում՝ մտցնելով ԱՊՊԱ-ով զբաղվող ընկերությունների ընտրության մրցութային կարգ, դեռ մի բան էլ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մարտի 30-ին որոշում է կայացրել՝ թույլատրելու «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը. Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը:

Գռզոն, փաստորեն, հայտնվում է հարվածի տակ. բացի այն, որ նրան պատկանող "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ն ակնհայտորեն զրկվելու է հավելյալ եկամուտներից, դեռ մի բան էլ «Սումալուն» է սկսելու գործել՝ խփելով Գռզոյին պատկանող մեկ այլ եկամտաբեր օբյեկտի՝ «Երևան» տոնավաճառի գործերին:

Ո՞րն է Նիկոլի հակագռզոյական նոպայի իրական պատճառը: Իհարկե, ՔՊ-ականները, ծաղկեցնելու համար Նիկոլին, կշտապեն այս ամենը մեկնաբանել նրան քաղաքականապես ձեռնտու դիտակետից՝ պնդելով, թե իբր Նիկոլը գործնականում է ապացուցում, որ իշխանամերձ օլիգարխիատի շահերը չի սպասրակում, բայց առնվազը պետք է միամիտ լինել՝ հավատալու, որ առանց հիմնապատճառի Նիկոլը կարող էր նման քայլի դիմել. կա՛մ Գզռոյին ինչ-որ բաներ է «նամիկատ» անում, կա՛մ հասկանալով սեփական վարկանիշի խայտառակ ցածր լինելը՝ ջանում է ստեղծել թյուր տպավորություն, թե իբր հավասար աչքով է նայում բոլորին:

Ինչ էլ լինի, մտահոգվողը պետք է Գռզոն լինի. նա է այս ամենի արդյունքում «աղքատանալու»:
Ինչո՞ւ է Նիկոլը «Շիշ բռնողին» «պռախոդ» տվել

Մամուլի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության ներսում ոչ իրավահասվասար մթնոլորոտ է տիրում. հանրահայտ «Շիշ բռնողը» վայելում է Նիկոլի անձնական հովանավորությունը՝ ունենալով աննախադեպ «պռախոդ». խմբակցության կամ ԱԺ նիստերին, քննարկումներին չմասնակցելը, ի տարբերություն մյուս ՔՊ-ականների, Սարգսյան Հայկի վրա թանկ չի նստում: Ավելին՝ նույնիսկ Կոնջորյան Հայկոն ու Հովհաննիսյան Արթուրն են աշխատում նրանից հեռու մնալ՝ անցավ գլուխը ցավի տակ չդնելու:

Հարց՝ ո՞րը կարող է լինել Նիկոլի նման հանդուրժողականության պատճառը: Անկակսած է, որ իրական պատճառը ստվերային է՝ չերեվացող: Օրինակ՝ բացառված չէ, որ Հայկի նկատմամբ նման վերաբերքմունքը պայմանավորված է ասենք քրեական աշխարհում նրա ունեցած կապերով՝ կապեր, որոնք այսօր Նիկոլին շատ են պետք՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Գուցե սրանից բացի կան նաև ընդհանուր բիզնես շահեր, որոնք Նիկոլի համար շատ ավելի առաջնային են դիտարկվում, քան ասենք ՔՊ-ականների կարծիքն իր կամ իր հովանավորյալի մասին: Կարճ ասած՝ ենթադել կարելի է ինչ ասես, բայց այն, որ սույն փաստը չի խոսում ՔՊ-ի ներսում պրոբլեմատիկ բարքերի բացակայության մասին, ակնհայտ է:
Ադրբեջանական «բլոգբաստերի» գլխավոր հերոսը

Մինչ Կառավարության նիստում երեկ Նիկոլը փորձել է հանրությանը վստահեցնել, իսկ իրականում մոլորեցնել, թե Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանը դիրքային կորուստներ չի ունեցել, տարածքներ չենք կորցրել, նույն օրը՝ ուշ երեկոյան, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Կոռնիձորի կամրջի հատվածում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել 5 կետում. քարտեզների տարընթերցում է եղել, և Ադրբեջանը, խախտելով նախնական պայմանավորվածությունները, իր դիրքերն առաջ է բերել:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել վարչապետի պաշոնը զբաղեցնող արարածի և ԱԱԾ-ի հայտնած տեղեկությունների միջև առկա ճչացող տարբերությունը: Նիկոլը չի՞ իմացել եղելությունը, թե՞ իրականում շատ լավ իմացել է, բայց որպեսզի «բլոգբաստեր» չստացվի, ինքն էլ դրա հերոսը չդառնա, ուղղակի սովորության համաձայն գեղացիավարի ստել է՝մարդկանց էշի տեղ դնելով:

Կասկած լինել չի կարող, որ գործ ունենք երկրորդ տարբեակի հետ. շատ լավ էլ իմացել է՝ ինչն ինչոց է, բայց որպեսզի աղմուկ-աղաղակ չբարձրանա, փորձել է կոծկել եղելությունը՝ այն սվաղելով: Հետո տեսնելով, որ չի ստացվում, ըստ երևույթին, ԱԱԾ-ին հրահանգել է գոնե ինչ-որ չափով բացահայտել իրականությունը՝ բամբասանքների տեղիք չտալու: Ի դեպ՝ ասում են՝ թուրքերի առաջխաղացումը շատ ավելի զգալի է, քան ներկայացնում է ԱԱԾ-ն:

Միայն այս ամենը հերիք է, որպեսզի հետայսու Կառավարութան նիստերում Նիկոլի ասած որևիցե խոսքին մարդ է՛լ չհավատա: Այս մարդը զբաղված է միայն մեկ բանով՝ Ադրբեջանի հանցանքները կոծկելով, դրանց համար հիմնավորումներ որոնելով ու Իլհամին փաստաբանություն անելով: Հարցը հետևյալն է՝ այդպես է վարվում ստիպվա՞ծ, որ սեփական իշխանությունն ու վարկանիշը չսասանվե՞ն, թե՞ դա անում է՝ ելնելով Ադրբեջանի հանդեպ անկեղծ սիրուց՝ թքած ունենալով ամեն ինչի վրա:

Համաձայնեք, որ երկու տարբերակներն էլ կյանքի իրավունք ուեն:
Դեմագոգ Ալենը

Նոր վիրահատության վտանգի առաջ կանգնած Սիմոնյան Ալենի գերմանական վոյաժները բավական հետաքրքիր են ստացվել. տեղի հայ համանքըը մեկ անգամ ևս բացահայտել է՝ ինչ որակի իշխանության հետ գործ ունի, ովքեր են Հայաստանը ներսից քանդողները:

Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Ալենը հերթական տխմարությունն է դուրս տվել՝ ի ցույց դնելով ունեցած մտահորիզոնի չափը: Մասնավորապես՝ «կռնատ» Ալենը իր հետ հանդիպման եկած հայերին վստահեցրել է, որ բացի ժողովրդավարությունից Հայաստանն ուրիշ ոչինչ չունի՝ Ադրբեջանին հակադրելու: «Այսօր մենք ունենք անվտանգության ընդամենը մեկ համակարգ, և էդ համակարգի անունը ժողովրդավարություն է»,-հայտարարել է Ալենը՝ իրեն ժողովրդավարության հոր կարգավիճակում երևակայելով:

Սիմոնյան Ալենի հայտարարությունն ուղղակի աբսուրդ է. ոչ մի նորմալ մարդ չի կարող ընկալել Ալենի խոսքերի «խորքը», քանի որ, համաձայնեք, այն չափազանց մակերեսային է: Նախ՝ Հայաստանում ժողովրդավարություն ուղղակի գոյություն չունի, և դրա ապացույցը նույն արևմտյան համապատասխան կառուցների կամ երկրների պետական օղակների կողմից պարբերաբար հրապարակվող զեկույցներն են, ապա՝ եթե նույնիսկ Հայաստանը լիներ ամենաժողովդրավարը, այդ հանգամանքը ոչ մի կերպ չէր նպաստելու գետնի վրա մեր երկրի անվտագության մակարդակի բարձրացմանը. փլուզվող աշխարհում մերկ արժեհամակարգը չի կարող որևիցե բանի երաշխիք լինել, եթե լիներ, աշխարհի ամենաժողովդրավար երկրներն ամենահզոր բանակները չէին ունենա այսօր:

Թե ինչպիսի պաշտպանիչ ուժ ունի ժողորդավարությունը Կովկասում, պարզ դարձավ 44-օրյա պատերազմի օրերին, երբ բոլորը, թքած ունենալով Նիկոլի թրաշին, փաստացի Հայաստանն անտերության մատնեցին ընդդեմ բռնապետական Ադրբեջանի՝ առհամարելով «ժողովրդավարության բաստիոնի» տիրակալին ու բռնելով նրա մարդակեր հակառակորդի կողմը:

Բայց աշխարհը մեղք չունի. բոլորն էլ գիտեին՝ ում ագենտն է Նիկոլը…
ՔՊ-ի «ուտիլը»

Տրամաբանությամբ ու խելքով բնավ չփայլող ՔՊ-ական զառամյալ Ասլանյան Հակոբը լրագրողի հետ զրույցում իր անձնական տեսակետն է շարադրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ու դրանից դուրս գալու մասին: «Ես գտնում եմ, որ մենք առաջին հերթին շեշտը պետք է դնենք մեր երկրի ռազմունակության բարձրացման, բարոյահոգեբանական վերականգնման, մենք պետք է կարողանանք «5-րդ շարասյանը» ուղղակի գրողի ծոցն ուղարկել, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այս տարածաշրջանում մեր հետագա գայությունը միմիայն կարող է ապահովել ինքը՝ հայ ժողովուրդը»,-հայտարարել է «առյուծի կաթ խմած» ծերուկը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանի թուլության պատճառը սեփական ունեցվածքի պահպանման հետևից ընկածներն են՝ ակնարկելով ընդդիմությանը: Ընդ որում՝ ընդդիմությանը «Ալիևի գործակալ» հռչակած Հակոբը վստահեցրել է, որ եթե ինքը վստահ լիներ, որ ընդդիմությունը ցանկանում է հզորացնել երկիրը, կգնար ու կկանգներ նրանց կողքին:

Այս մարազմատիկ սպիտակահերը պետք է ընդդիմադիր ԶԼՄ-ների սիրելին դառնա, քանզի որքան շատ խոսի Հակոբը, այնքան ավելի արագ ջրի երես դուրս կգան ՔՊ-ականների կեղտերը՝ սթափեցնելով հասարակությանը: ՔՊ-ական այս «ուտիլը», փաստորեն, Հայաստանը Ամերիկա է կարծում այն դպքում, երբ նույիսկ այդ երկիրն առանց դաշնակիցների չի կարող ապահովել իր ֆիզիկական գոյությունը: Հայաստանին պետք է երկու բան՝ իրական դաշնակիցներ և նորմալ իշխանություն, այնինչ չկան ո՛չ դաշնակիցներ, ո՛չ էլ կարգին ղեկավարություն. հենց ՔՊ-ի պատճառով է, որ Հայաստանը չունի դաշնակիցներ՝ մնալով մեն-մենակ թուրքի դեմ ու չկարողանալով նույնիսկ պատշաճ քանակի զենք գնել,որ գոնե ինչ-որ կերպ կարողանա դիմակայել հարձակմանը: Այսինքն՝ Ասլանյան Հակոբի հայտարարությունները պարզ պոպուլիզմ են՝ շաղախված ծերունական մարազմին բնորոշ ցնդաբանություններով:

Ինչ վերաբերում է ընդդիմության մասին հայտարարություններին, ապա դրանցով Հակոբն ընդամենը փորձել է Նիկոլին ոռ մտնել ու ինչ-որ կերպ արդարացնել իր չնչին գոյությունը: Լինելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող իշխանության ներկայացուցիչ՝ Ասլանյան Հակոբն ինքն իրեն հաշիվ էլ չի տալիս՝ ինչ է դուրս տալիս: Բա թուրք կոչվելը պատիվ համարող Նիկոլի տե՞րն էլ իրավունք ունի՝ բերանը շաղ տալու: Հիմա Հակոբը պետք է մտած լիներ պառավի մի տեղը՝ լեզուն հետնամասում տեղավորելով: Այնինչ հոխորտում է փտած ծերուկը՝ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորելով:

Մինչև ե՞րբ է հասարակությունն այս աղբը հանդուրժելու…
Ամերկկացուն կարելի՞ է, ռուսին՝ ո՞չ

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային հանրությունը (նկատի է առնվում Արևմուտքը) Հայաստանի գլուխն ընդամենը շոյում է որպես ժողովրդավարական երկիր ներկայանալիս, մինչդեռ կարևորագույն գործընթացների ժամանակ բռնում են բռնապետական Ադրբեջանի ձեռքը, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը կոչ է արել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդունված հռչակագիրը, որտեղ բառ անգամ չկա Ադրբեջաի գազանությունների մասին, «խիտ գույներով» չնկարագրել: «Պետք չէ մոտենալ այն տեսանկյունից, որ Հայաստանը պետք է նեղանա իր բոլոր, հա՞, միջազգային գործընկերներից, եթե աբողջապես, ուրեմն, չեն իրականացվում հույսերը, հա՞, Հայաստանի այս կամ այն բնաձևերում կամ հռչակագրերում կոնկրետ նախադասությունները տեղ չեն գտնում: Մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք միջազգային հանրության անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդվում է առաջին հերթին իր պետական շահերով, հետո նոր իր՝ ընդհուպ մինչև բարեկամ երկրների պետական շահերով»,-մասնավորապես՝ հայտարարել է Հովհաննսիյան Արթուրը՝ համոզմունք հայտելով, որ Հայաստանն ու հայերը պետք է առաջին հերթին հույսը դնեն իրենց վրա:

Կներեք, իսկ Հայաստանն ո՞ւմ շահերով է առաջնորդվում, երբ մասնակցում է բացահայտ հակառուսական ու հակաչինական բնույթ կրող նմանատիպ գագաթնաժողովներին: Ի՞նչ է Հայաստանը դրանից ստանում՝ հանդես գալով, Արևմուտքի՝ մի տեսակ թերի գործընկերոջ կարգավիճակում: Օրինակ՝ նույն «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդունված հռչակագրին վերապահումներով միանալը գործնականում ի՞նչ է տալու Հայաստանին: Ստացվում է հետևյալ պատկերը՝ Արևմուտքի աչքին մենք ինչ-որ խիմերա ենք՝ կիսահակառուս, կիսաարմտամետ, ինչը տալիս է նրանց բարոյական իրավունք՝ հարկ եղած դեպքում անետեսելու մեր բոլոր դժբախտությունները՝ մատնացույց անելով ասենք մեր՝ Ուկրաինային չաջակցելը կամ ընդգծված հակառուսական կեցվածք չունենալը, իսկ ահա մյուս ուժային բևեռին էլ մեր այս կիսատ կեցվածքը իրավունք է տալիս ուզածի պես ոտքերը մաքրել մեր վրա ու ականջ չդնել մեր աղաղակներին՝ մատնացույց անելով իբր արևմտամետ մեր կողմնորոշումը: Արդյունքում շահում է Իլհամը, որին ո՛չ ռուսները, ո՛չ էլ ամերիկացիները մի թթու խոսք չեն ասում՝ բռնելով պատերազմում հաղթողի կողմը:

Մյուս կողմից՝ լրջագույն հարցեր են առաջացնում սույն ՔՊ-ականի այն խոսքերը, թե Հայաստանը չպետք է նեղացկոտ կեցվածք ընդունի և պետք է ըմբռնումով մոտենա իրավիճակին: Հարց՝ եթե Հայաստանը կարող է և չնեղանալ Ամերիկայից՝ Ադրբեջանի գլուխը պարբերաբար շոյելու կամ ասենք ռազմական գնություն ցուցաբերելու համա, ապա ինչո՞ւ է նեղանում նույն ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, երբ սրանք նույնպես իրենց շահերով են առանջնորդվում: Կասեն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, դրան կհակադարձեն՝ եթե ՀԱՊԿ-ի հավատարիմ անդամ է, ինչո՞ւ է հրաժարվում առաջարկվող օգնությունից կամ ԵՄ դիտորդներ հրավիրում այստեղ՝ առհամարհելով Մոսկվայից հնչող հայտարարոթյունները: Ինչո՞ւ էր Խաչատուրով ձերբակալում կամ մի շաք հարցերում Մոսկվային դնում փակուղային իրավիճակի առաջ; Կամ ասենք ինչու են որոշ ՔՊ-ականներ արդեն սկսել խոսել Պուտինին ձերբալալելուց…

Հովհաննիսյան Արթուրի նմանօրինակ հայտարարությունների պատճառը մեկն է՝ ՔՊ-ն թուրք-արևմտյան հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի պտուղն է, ուստի ոչնչից պետք չէ զարմանալ:
Ո՞ւմ քիթն է սրբելու Վարդապետյան Աննայի ձեռքի թաշկինակը

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Վարդապետյան Աննայի տեղակալ, նրա մոտ ընկերուհի Մանասյան Անոյին՝ փորձելով լուծել ՀՀ ՄԻՊ-ի՝ անլուծելի թվացող խնդիրը: Պետրոսի եթերում փորձելով համոզել, որ իրենից այնկողմ աշխարհ չկա՝ Անոն վստահեցրել է, որ իրեն օգնելու է հենց Դատախազության աշխատող լինելու հանգամանքը, որը ոչ թե կաշկանդելու է իրեն, այլ օգնելու է՝ խնդիրներին ավելի հիմնավոր լուծումներ տալու:

Վարդապետյան Աննայի ընկերուհուն ՄԻՊ կարգելու ՔՊ-ի նախաձեռնությունն ուղղակի խայատառակություն է: Հայաստանում մարդու իրավունքների խախտումների գործում դժվար է թերագնահատել ուժայինների և, մասնավորապես, նույն Դատախազության դերը. Վարդապետյան Աննան այն վերածել է Նիկոլի դուքյանի՝ ունենալով մի կարևոր առաքելություն՝ Նիկոլի ընդդիմախոսների վրա գործ «կարելը» ու այդ ամենից շոու սարքելը՝ իբր քաղաքական դիվիդենտներ պարգևելու Հայաստանի գլխավոր անթրաշին:

Առնվազը պետք է անհույս միամիտ մեկը լինել՝ մտածելու, թե Անոյին ՄԻՊ կարգելու Նիկոլի որոշումը կարող է դուրս լինել նրա վարքագծի ընդհանուր տրամաբանությունից: Անոն լինելու է իր «ավագ» ընկերուհու ձեռքի թաշկինակը և զբաղվելու է բացառապես իշխանությունների հանցանքների սվաղմամբ այնպես, ինչպես դա անում էր նրա նախորդը, այնպես, ինչպես կաներ ցանկացած ՔՊ-ական:

Այնպես որ՝ հույս չունենաք, թե այս երկրում կարող է ինչ-որ բան փոխվել,քանի դեռ Նիկոլն է երկրի տերը: