Armeniannews.Info
165 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Ինչո՞ւ են ՔՊ-ականները «գլուխները թաղել ավազում»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաշադ Մահմուդովը հայտարարել է,որ պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին շարունակվող ակցիաներին։ «Ես կարծում եմ, որ պատգամավորները պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին։ Դա նաև կարևոր քայլ կլիներ աշխարհին ուղերձ հղելու համար»,-մասնավորապես՝ ասել է ադրբեջանցին:

Այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին հակասական լուրեր են, փաստորեն, ստացվում. մի կողմից՝ համացանցում տարածվում են բնապահպանների վրանների ապամոնտաժման կադրեր՝ ուղղորդվող միջանցքի շուտափույթ բացման մասին լուրերով, մյուս կողմից՝ հնչում են ադրբեջանցի օրենսդիրների նմանօրինակ հայտարարություններ՝ փաստող այն մասին, որ Բաքուն չունի մտայնություն՝ հետ կանգնելու իր հակամարդկային սադրանքից:

Այստեղ ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք՝ կոնկրետ Մահմուդովի կոչը՝ ադրբեջանցի պատգամավորներին՝գնալու ու սատար կանգնելու «բնապահպաններին»:

Հարց՝ իսկ ՔՊ-ական պատգամավորների արածը ո՞րն է այս իրավիճակում: Հիմա պետք է Հայաստանի փողոցնեը եռային, բողոքի ձայնը պետք է բարձրացվեր ոչ թե առանձին խմբերի կողմից այս կամ այն միջազգային կաույցի գրասենյակի կամ երկրների դեսպանատների դիմաց, այլ մեծաթիվ հանրահավաք արվեր ի աջակցություն արցախցիների, իսկ եթե հարկ լիներ, այդ ցույցը պետք է տեղի ունենար նաև սահմանին կամ ողջ Հայաստանով մեկ:

Մինչդեռ ՔՊ-ականները ոչ միայն նման ծրագրեր չունեն, այլև լծվել են ընդդիմության կողմից կազմակերպած ակցիան սևացնելու գործին՝ խեղաթյուրելով դրա հիմնական նպատակն ու ուղերձը: Բացի ռուս խաղաղապահների վրա մուննաթ գալուց սրանցից որևէ մեկը որևիցե բան տեսե՞լ է այս օրերին…

Չենք էլ տեսնելու,քանի որ գործ ունենք Իլհամի հայաստանյան ագենտուրայի հետ՝ երկիրը ներսից զավթած, Արցախն այս օրվան հասցրած:
Լաչինում կատարվողի գագոյական վարկածը

Մելքոնյան Գագոն սկանդալային հայտարարւոթյամբ է հանդես եկել՝ պնդելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ներկայիս վիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանը մերժել է Մոսկվայի պարտադրանքը՝անդամակցելու Միութենական պետությանն ու մաս կազմել ՌԴ-Բելառուս տանդեմին: «Ժամկետ են դրել, մերժել ենք, միջանցքը փակել են»,-մասնավորապես՝ ասել է Գագոն լրագրողի հետ զրույցում:

Գագոն, ինքն էլ չհասկանալով իր խոսքերի նշանակությունը, փաստացի տեղեկատական ռումբ է պայթեցրել, եթե, իհարկե, սա ուղղակի բարբաջանք կամ ողջ կուժնուկուլան ռուսների գլխին ջարդելու փորձ չէ: Ո՞վ է տեղյակ,Մոսկվան իսապես շահագրգռվա՞ծ է Հայաստանին Բելառուսի կողքին տեսնելու հարցում, արդյոք ՀՀ-ի՝ Միութենական պետության մաս կազմելու հարցը ՌԴ-ի համար այդքան կենսակա՞ն է: Որքան հայտնի է, նման հարց Հայաստանի առաջ, այն էլ ուլտիմատիվ տոնով, դրված չէ,եթե դրված է, ապա թող Նիկոլը կանգնի ու հայտարարի այդ մասին՝սեփական ժողովրդի հետ անկեղծ գտնվելով: Նիկոլը չի հայտարարել ոչինչ, քանի որ ոչ թե ամաչում է այդ մասին խոսել, այլ, ենթադրաբար, նման բան ուղղակի չկա, իսկ Գագոյի հայտարարությունը կարելի է թերևս Նիկոլի «երեսը լվանալու» հերթական դրսևորում համարել՝ մեղքն օտարների վրա բարդելու, շեֆին «ջրից չոր դուրս բերելու» համատեքստում:
Նիկոլի քամելեոնը

Նիկոլի շնիկ Մարուքյան Էդմոնը Պետրոսի տաղավարում հանդես է եկել հերթական մանիպուլյատիվ հայտարարությամբ՝ ի լուր բոլորի պնդելով, թե իբր ընդդիմությունը երբեք հանդես չի եկել միջանցք տալու դեմ՝ ակնարկելով, բնականբար, «Զանգեզուրի միջանցքի» մասին: «ՀՀ քաղաքական բոլոր ուժերը իրենց կարմիր գծերը պետք է հայտարարեն, ասեն՝ դե՞մ են, թե՞ կողմ են միջանցք տրամադրելուն»,-հավելել է Նիկոլի քամելեոնը»:

Այն, որ Էդմոնը չի փայլում ներքին բարոյականությամբ, իսկ քաղաքական բարոյականության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, հայտնի իրողություն է: Բայց տվյալ պարագայում առավել անհանգստացնող պետք է համարել ոչ թե Էդմոնի բարոյական նկարագիրը, այլ՝ այն հարցը, թե ինչո՞ւ է Էդմոնն իրեն խուլի տեղ դրել այն դեպքում, երբ օրը առնվազը մի քան անգամ նույն խորհրդարանական ընդդիմությունը շեշտում է «Զանգեզուրի միջանցքի» բացման անթուլատրելիությունը՝ հստակորեն բացատրելով, թե ինչու է դեմ դրան ու կասկած հայտնելով՝ Նիկոլը այն արդեն տվել է:

Էդմոնի նպատակն ակնհայտորեն մեկն է. Նիկոլը որոշել է միջանցքի բացման պատասխանատվությունը դնել ընդդիմության, այլ քաղաքական ուժերի վրա, և քանի որ թուրքերին,այդ միջանցքի այլ շահառուներին Նիկոլը կոնկրետ բան է խոստացել, իսկ հիմա, ըստ երևույթին, հասել է խոստումների իրականացման ժամանակը, Նիկոլը փորձում է իրենից դուրս դավաճաններ փնտրել՝ ուսուլով ակնարկելով ընդդիմության մասին, իսկ ակնարկը տեղ հասցնողի դերում էլ, ինչպես հասկանալի է, հանդես է գալիս Սիմոնյան Ալենի կողմից որպես անբարոյականի վաստակ որակված Էդմոնը: Միով բանիվ՝ Նիկոլը կրկնում է 44-օրյա պատերազմի սցենարը՝ ուղղակի մի փոքր այլ մոտիվներով ու նրբերանգներով:

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը շատ խորքային ու լուրջ պրոցեսների հետևանք է, և ինչ-որ բան հուշում է, որ այն չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը դրա դիմաց իրենց ուզածը չեն ստացել: Իսկ թե ինչ են նրանք այս փուլի համար ուզում, հայտնի է, միջանցք՝ Մեմղրիով, որի մասին միտքն արդեն իսկ բարձրաձայնվում է ադբեջանական փորձագիտական հանրույթի կողմից՝ վերևից թելադրված կերպով:
Ադրբեջանը գծում է Հայաստանի սահմանները

Այս օրերին Ադրբեջանում հրապարակվել են այդ երկրում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնք, ինչպես և սպասելի էր, Հայաստանին հույսի տեղ չեն թողնում: Մասնավորապես՝ այն հարցին, թե ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը, հարցված ադրբեջանցիների ամենամեծ խումբը՝ 41.3%-ը, նշել է՝ առհասարակ չի էլ ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Իսկ ահա նրանց երկրորդ ամենամեծ խումբը՝ 22.6%-ը, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանը 1918-1920թթ.-ի սահմնաններով:

Բնականաբար, նման սոցհարցման արդյունքների հրապարակման պահը պատահաբար չէ, որ ընտրել են ադրբեջանցիները, իսկ ավելի կոնկրետ՝ Իլհամը. սա ցույց է տալիս, թե ինչ իրական նպատակներ ունի ադրբեջանական քաղաքական վերնախավը՝ Հայաստանի հետ կապված, և որ ասենք այս օրերին նույ նԼաչինի միջնացքի փակումն էլ մեծ նպատակին հասնելուն միտված քայլ է:

Մյուս կողմից՝ սոցհարցման արդյունքները յուրահատուկ նշանակություն են մեզ համար ձեռք բերում՝ հաշվի առնելով, թե ով է այսօր ներկայացնում Հայաստանը: Բոլորն են, բնականաբար, հիշում Նիկոլի՝ ՄԱԿ-ում բեմադրած կլոունադայի այն դրվագը, երբ անթրաշ այս թուրքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դիմել էր Իլհամին՝ առաջարկելով ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որով Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա Ադրբեջաբնը, փաստորեն, ցույց է տալիս Նիկոլին այն քարտեզը, որի պարագայում կհանդուրժի Նիկոլի վարչապետությունը, ավելին՝ կերաշխավորի նրա ցմահ պաշտոնավարումը, եթե, իհարկե, չկարողանա մարսել Հայաստանի ամբողջական կլանումը: Առավելագույնը, ինչին պատրաստ է Ադրբեջանը, Երևան-Սևան տռասն ու հարակից տարածքները որպես ՀՀ սուվերեն տարածք ճանաչելն է՝առանց Երևանի, բնականաբար:

Սրան Նիկոլը պատրա՞ստ է: Անշո՛ւշտ, ոչ միայն պատրաստ է, այլև մեծ սիրով ամեն ինչ կտա, միայն թե թույլ տան Աննայի հետ վայելել թալանածը:
Խաչատրյան Արմենի անիրատեսական ցանկությունը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը սեփական տեսլականով է կիսվել՝ կապված Լաչինի միջանցքի և, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ հայտարարելով, որ եթե ռուսական կողմը ունեցած մանդատով չի կարողանում պատշաճորեն կատարել իր պարտականությունները, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել:

Խաչատրյան Արմենի գաղափարը,իհարկե, վատագույններից չէ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա, իհարկե, դա լավ տարբերակ է: Ուղղակի խնդիրն այն է, որ գոյություն ուեն հարցեր, որոնց պատասխանները կարող են ոչ այնքան գոհացնող լինել մեզ համար:

Նախ աներկբա է, որ միայն հայկական կողմի բարի ցանկությամբ չէ, որ կարող է լուծվել ռուս խաղաղապահներին ավելի լայն մանդատով օժտելու կամ նրանց կոնկրետ միջազգային կարգավիճակ տալու հարցը.Ադրբեջանն ակնհայտորեն դեմ կլինի դրան: Հետո կա նաև աշախարհաքաղաքական այն դաժան իրողությունների գործոնը, որի պատճառով էլ, խոշոր հաշվով, եփվել է այս տարածաշրջանային շիլափլավը, և մի տեսակ անհավատալի է թվում, որ ի սեր արցախահայերի նույն Արևմուտքը կընդունի հայկական կողմի առաջարկը՝ պրակտիկորեն հավերժացնելու ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումն Արցախում՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ նրանց խնդիրը Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելն է, այլ ոչ թե հակառակը: Մյուս կողմից՝ շատ մեծ հարց է նաև հենց հայկական կողմում իշխող տրամադրությունների խնդիրը: Իսկ ո՞վ է ասել, որ նույն MI6-ը, որի ղեկավար Մուրին Նիկոլն ընդունել էր այս օրերին, թույլ կտա նրան նախաձեռնություն հանդես բերել ու բարձրացնել ռուսների շահերից բխող այդ հարցը: Չկա նման երաշխիք, ավելին՝ Նիկոլն արդեն իսկ ապացուցել է, որ առավելապես նվիրված է Արևմուտքին, քան Հյուսիսին՝ առաջ տանելով կոնկրետ թուրքական օրակարգը: Եվ վերջապես չկա ոչ մի երաշխիք, որ նույն Ռուսաստանն ինչ-որ պահի կամ ինչ-որ իրավիճակում ինքը ցանկություն չի հայտնի Արցախի մնացյալ մասն էլ տալ թուրքերին այն դեպքում, եթե մեկ այլ ճակատում նույն Թուրքիայի կամ անգամ Արևմուտքի հետ հաջողվի հասնել այնպիսի համաձայնության, որի կյանքի կոչման համար Արցախից հեռացումն այդքան ցավոտ չի լինի Մոսկվայի համար:

Որպես այլընտրանք կարող էր հանդես գալ այստեղ միջազգային խաղաղապահներին ներգրավելու տարբերակը՝ նույն ՄԱԿ-ի մանդատով, բայց նախ՝ ոչ ոք չի երաշխավորում, որ նույն այդ միջազգային հանրությունը կցանկանա գետնի վրա թաթախվել այս խնդրում՝ ստանձնելով պատախսանատվության մեծ բեռ, ապա՝ կա նաև նույն Իրանի գործոնը, որը, ինչպես հայտնի է, դեմ է հանդես գալիս տարածաշրջանում արևմտյան զորքերի ներկայութանը ցանկացած տեսքով՝է՛լ չասած ՌԴ-ի մասին, որը կնախընտրի Արցախն էլ, գուցե նաև Հայաստանն էլ հետը հանձնել թուրքերին, միայն թե արևմտյան զորքերը չհայտնվեն ասենք Դերբենտի դարպասների մոտակայքում. Թուրքիան ու Ադրբեջանը ՌԴ-ի համար շատ ավելի նախընտրելի գործընկերներ են այս փուլում, քան ասենք Կանադան կամ Նոր Զելանդիան:
Ռիչարդ Մուրը «քաղցրացնում է կենացները»

Ադրբեջանը փորձագիտական շրջանակների միջոցով իր իրական մտադրությունները բացահայտելուն զուգահեռ գործի է դրել նաև պաշտոնական խոսափողը՝առանձին պատգամավորների շուրթերով փորձելով,ըստ էության, ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ստանալու կա՛մ Արցախի մնացյալ հատվածն ու փակել թեման,կա՛մ հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

Մասնավորապես՝ Ադրբեջանի խորհրդարանի նիստին պատգամավոր Ռազի Նուրուլլաեվը հարց է բարձրացրել՝ եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ իրենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տան ազատ անցնել: Բայց Նուրուլլաեվը որոշել է հեռուն գնալ ու հայտարարել է, որ Հայաստանի հետ «սեպարատիստների» ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար պետք է պահանջել ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում, քանի որ ըստ ադրբեջանցի պատգամավորի, այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է՝ խաղաղության գործընթացին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքն արգելափակած մարդիկ, որոնք ներկայանում են իբրև էկոակտիվիստներ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները, մինչև չկատարվեն առաջ քաշված պահանջները, ինչը նշանակում է, որ ավելի վաղ տարածված այն լուրերը, որ կարճ ժամանակ անց Լաչինի միջանցքը բացվելու է, խիստ լավատեսական դուրս եկան. բացի այն,որ Ադրբեջանը փակ է պահում Արցախի կյանքի ճանապարհը, դեռ մի բան էլ ՀՀ ՊՆ-ն է այս օրերին անընդհատ ստիպված լինում հերքել ադրբեջանական կողմից տարածվող այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացում սահմանի տարբեր հատվածներում՝ երևույթ, որ թեպետ նոր չէ, բայց առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում:

Ի՞նչ է անում Ադրբեջանը: Ադրբեջանը, ստանալով իր արտասահմանյան կուրատորների աջակցությունը (ասում են այդ կուրատորներից մեկն էլ MI6-ի Ռիչարդ Մուրն է, որին այս օրերին Երևանում հանիդիպել է Նիկոլը, իսկ դրանից առաջ էլ՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենն էր տեսակցել՝ երկրից դուրս գտնվելով), Մոսկվայից իր ստանալիքն է փորձում կորզել՝ փաստացի շանտաժի ենթարկելով: Ցավն այն է, որ նույն ՌԴ-ում կան բավական ազդեցիկ ուժեր, որոնք ոչ միայն դեմ չեն միջանցքին,այլև դրա ջերմեռանդ լոբբիստներն են՝ ելնելով ոչ այնքան ՌԴ ազգային, որքան բացառապես սեփական նեղկլանային շահերից:

Ադրբեջանի պահանջը ՌԴ-ից հետևյալն է՝ կա՛մ զիջել Արցախի մնացյալ հատվածն ու հեռանալ, կա՛մ պահպանել ստատուս-քվոն, բայց բացել Մեղրիով միջանցք: Ընդ որում՝ ադրբեջանցիները վստահ են, որ թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակի իրագործման հարցում չեն հանդիպելու Հայաստանից որևիցե էական դիմադրության, քանզի իրենցն է Նիկոլը՝ թավ թրաշի տակ ծպտված:
Նիկոլն անհարմար իրավիճակում է հայտնվել

Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով ամենաանհարմար դրությունում է հայտնվել Նիկոլը, և տպավրություն է՝ասես ինքն էլ չգիտի՝ ինչ անի, ինչով ցրվի, ինչպես փրկի սեփական երեսն ու չխայտառակվի՝ միաժամանակ հավատարիմ մնալով Իլհամին տված երդմանը:

Նիկոլը մի թվիթերյան գրառմամբ է հանդես եկել՝ ոչ թե ինչ-որ լուծումներ առաջարկելով կամ մի նորություն ասելով, այլ ընդամենն արձանագրելով մեկ շաբաթից ավել տիրող իրավիճակը: «8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից»,-մասնավորապես՝ արձանագրել է նախկին լրագրողը, որ այդպես էլ պետական գործիչ չդարձավ:


Իրեն ու սեփական թիմին կիլոմետրերով լաչինի միջանցքի փակման խնդրից հեռու պահող Նիկոլի այս գրառման իմաստը ո՞րն է, օրինակ: Այնպիսի տպավորություն է՝ ասես ինչ-որ օտար ղեկավար գրառում է կատարել զուտ ինքն իր համար, որ տարիներ հետո չմոռանա Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Անսխալ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը փորձում է ընդամենը կենդանության նշաններ ցույց տալ ներքին լսարանի համար՝գումարած, իհարկե, արտաքին աշխարհին հղվող որոշ մեսիջներ, որոնց թիրախը, ըստ երևույթին, ռուս խաղաղապահներն են դարձել՝ նկատի ունենալով ՔՊ-ականների կողմից այս օրերին պարբերաբար հնչող կծմծան հայտարարությունները՝ ռուսների հասեցին: Իբր բա ի՞նչ եք մտածում, հարգելի՛ խաղաղապահներ, արդեն 8 օր է՝ ճամփան փակ է, երկա՞ր է այսպես մնալու…

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի ղեկավարը, ի պաշտոնե նաև արցախցիների ճակատագրի համար պատասխանատվություն կրողը ոչ թե օտարազգի զինվորներն են, այլ՝ Նիկոլը, բայց դատելով ամենայնից՝ Նիկոլը միայն սիմուլյանտություն է անում՝ թոզ փչելով հանրության աչքերին:
Ո՛չ զարմացեք, ո՛չ էլ զայրացեք

Հայաստանում սկսել են հնչել արդարացված քննադատություններ այն փաստի առնչությամբ, որ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվել է մի համաձայնագիր, ըստ որի՝ Ադրբեջանից՝ Եվգրոպա նախատեսվում է արտահանել «կանաչ» էներգիա այն դեպքում, երբ Ադրբնեջանը, ոտնահարելով բոլոր գրված-չգրված օրեննքերը՝ թե՛ միջազգային հարաբերություններում գործող, թե՛ նույնսկ սովորոկան կյանքում, արցախցիներին բլոկադայի է ենթարկում՝ առաջ տանելով սեփական ազգային շահերը:

Մեծ քաղաքականությունը չափազանց ցինիկ երևույթ է, և այս ճշմարտությունը գիտեն բոլոր նրանք, ովքեր թեկուզ հպանցիկ ծանոթ են դրա մերօրյա դրսևորումներին: Հիմա ումի՞ց ի՞նչ ենք պահանջում,անհասկանալի է: Իսկ ի՞նչ էինք ուզում, ուզում էիք, որ Սաֆարովի հետույքը հերոսացրած Իլհամի լավ բարեկամ Հունգարիա՞ն լաց լիներ արցախցիների դարդից, որ ուղղակի ծախեց հայ սպայի արյունը, թե՞ Վրաստանը դադարեր Ադրբեջանաթուրքական առանցքում գտվող երկիր լինել՝ զոհասեղանին դնելով իր կենսական շահերը: Այս ցինիկ աշխարհում բոլորը լոկ իրենց շահերն են սպասարկում՝ թքած ունենալով անիրական, դեկլարատիվ բնույթ կրող բաների վրա, որոնցով ընդամենը սեփական փիառային հարցերն են լուծում: 44-օրյա պատերազմի միջով անցած ազգը հիմա որևիցե բանից կզարմանա՞:

Մյուս կողմից՝ ողբերգությունը ոչ թե այն է, որ արցախցիների հանդեպ աշխարհը սառն է (խոսքն առաջին հերթին դրա զարգացած հատվածի մասին է), այլ՝ այն, որ ՀՀ-ում հանգրվանել է մի իշխանություն, որ զբաղվում է ամեն ինչով՝ բացի ՀՀ շահերը սպասրակելուց: Կներեք ,եթե խոշոր հաշվով Նիկոլը թքած ունի արցախցիների ճակատագրի վրա, ապա ինչո՞ւ պետք է նեղանալ արտասահմանցիներից, որոնց համար ՀՀ-ն էլ, Արցախն էլ եղած-չեղած մեկ են խոշոր հաշվով՝ հանդիսանալով մանրադրամ գերտերությունների ձեռքին («շնորհակալություն» Նիկոլին):

Եթե Նիկոլը թասիբ ունենար, Հունգարիայի հետ առանց որևիցե նախապայմանի կգնա՞ր հարաբերությունների կարգավորման՝ դանով իսկ փոշու «տրյապկա» սարքելով Հայաստանի պատիվը: Հիմա ի՞նչ ենք ուզում, որ Հունգարիան հայի դա՞րդը քաշի,թե՞ Ուրսուլան հալումաշ լինի՝մի կողմ դնելով ԵՄ կենսական շահերը:

Հայի դարդը նախ թող «հայը» քաշի, որ 4 տարի է՝ զավթել է երկրում իշխանությունը…
Ալիևը կառուցում է, Նիկոլը՝ քանդում

Բաքվում ընթացող Ադրբեջան-Սաուդյան Արաբիա միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, Էր-Ռիյադին հրավիրելով ներդրումներ կատարելու զավթված հողերում, հընթացս բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Ադրբեջանը՝ Արցախից բռնազավթված տարաքներն իրենով անելու. 2021-2022 թթ.-ին ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել:

Ւշագրավ է, որ 2023 թվականի պետական բյուջեով Բաքուն նույն նպատակի համար նախատեսել է 1,8 միլիարդ դոլար, որ մոտ 12%-ով ավելին է ընթացիկ տարվա միևնույն ցուցանիշից։

Սա՝ Ադրբեջանը, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլը, շարունակում է երկրի հերն ուղղակի անիծել՝ ոչ միայն փաստացի պատրաստվելով Հայաստանի հանձնմանը, այլև պետական միջոցները պարզապես մսխելով, երբ թողած առաջնայինը՝հաճախ իշխանական մանկլավիկներն ընկնում են երկրորդականի հետևից՝ ջանալով առաջին հերթին լուծել փիառային խնդիրները:

Գուցե ոմանք կասեն՝ Ադրբեջանը նավթ ունի, որը կարողանում է թանկով ծախել: Հարցը այն չէ, թե ով որքան է ծախսում, այլ՝ այն, թե ինչին է փողը գնում: Չկա մի ռազմավարական ծրագիր ու նպատակ, որի վրա Նիկոլը փող դնի: Իբր խոսում են «պրոֆեսիոնալ բանակ» կառուցելու մասին, այնինչ ոչ մեկին պարզ չէ, թե ասենք երբ է իրականում Հայաստանը նույն «Բայրաքթարի» դեմ հստակ աշխատող զենք ձեռք բերելու: Կամ խոսում են Արցախին ֆինանսապես օժանդակելու պատրաստակամության մասին, այնինչ ակներև է, որ այս տեմպերով այն 3000 քկմ-ն էլ մեզ չի մնալու: Տնտեսութան մասին առհասարակ չենք էլ խոսում, որի՝ հատկապես առանձին ճյուղերի վիճակն օրըստօրե է՛լ ավելի ողբերգական է դառնում: Խոսքը, օրինակ, նույն գյուղատնտեսության մասին է:

Ոչ մի տարօրինակ բան իրականում չկա, եթե հաշվի ենք առնում, թե ինչ է ՔՊ-ն իրենից ներկայացնում, և թե հատապես ինչ նպատակով են մութ ուժերը Հայաստանի գլխին Նիկոլին ադրբեջանական փողերով վարչապետ կարգել:
Նիկոլի տոնածառը

Նիկոլը վերջապես գլուխ գովալու առիթ ունի. պարզվում է՝ Հանրապետության հրապարակի տոնածառը երկրորդն է դարձել իր բարձրությամբ ԱՊՀ տարածքում՝ 37 մետր: Իսկ օրինակ՝ Մոսկվայինը, որ 6-րդ տեղում է հանգրվանել, 27 մետր է: Առաջին տեղում թուրքմեններն են՝43 մետրով:

Նիկոլից ճոխ, փաստորեն, մեկ էլ մուսուլման թուրքմեններն են որոշել քրիստոնեական աշխարհի հետ միասին նոր տարին նշել՝ երևի աշխարհից հետ չմնալու ու պրոգրեսիվ ներկայանալու, և այն, որ հենց նրանք են ռեկորդակիր դարձել, բավական հետաքրքիր վիճակագրություն է, որը երևի արժե արձանագրել:

Հայաստանը, փաստորեն, միայն մի քանի մետրով է հետ մնացել թուրքմեններից այն դեպքում, երբ ի տարբերություն միջինասիական այդ երկրի կամ ժողովրդի, Հայաստանն այս մի քանի տարում աղետի մեջ է հայտնվել՝ անետացման եզրին կանգնած լինելով:

Արդյոք տվյալ պարագայում տոնածառի բարձրության ցուցանիշով Հայաստանի բռնած երկրորդ տեղը դրակա՞ն, թե՞ բացասական իրողություն պետք է համարել: Անշուշտ, դժվար է դրան միանշանակ գնահատական տալ, բայց տոնածառի բարձրությունն ու ասենք հարակից տարածքների, շենք-շինությունների ճոխ լուսավորումը հուշում են, որ իշխանությունները հակված չեն սեփական քեֆը հարամել, ու եթե նույն հունվարի 1-ին Բաքուն հարձակում իրականացնի Հայաստանի վրա անգամ, Նիկոլը շարունակելու է «Տոնածառ ջան, տոնածառ երգել»՝ դրա բոյը սեփական հզորության ցուցիչ դարձրած:

Քեֆչի տղերք են, ի՞նչ կարող ես ասել…
Հետաքրքիր զուգադիպություն

Հարցին՝ ՀԱՊԿ-ը մտադի՞ր է լքել Հայաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով.«Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են»: Միաժամանակ Հայաստանի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցում ՀԱՊԿ-ի ցուցաբերած անգործությունը Զասը հիմնավորել է նրանով, որ տարածաշրջանը կարող է ուղղակի պայթել:« Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին»,-մասնավորապես՝ ասել է Զասը, որ իր խոսքի մեկ այլ հատվածում արձանագրել է նաև այն իրողությունը, որ ՀԱՊԿ-ի առաջարկին՝ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին, Երևանը բացասաբար է արձագանքել:

Սկզբունքորեն, իհարկե, Զասի խոսքերում կա ճշմարտության հատիկ. կոնկրետ ՆԱՏՕ-ի երազանքն է Անրկովկասի պայթեցումը, որը կհանգեցնի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի միանգամից մի քանի տերությունների ներգրավմամբ, որտեղ, ի դեպ, Հայաստանը վերածվելու է հիմնական մարտադաշտի:

Սա ճիշտ է, սակայն խնդիրն այն է, որ դա լուծում չէ: Ադբեջանը լկտիանում է, Ադրբեջանը ռուսական որոշ շրջանակների աջակցությամբ ու արևմտյան որոշ կենտրոնների հրահրմամբ ակնհայտորեն սադրում է՝ ունենալով պլան մինիմում ու մաքսիմում, այդպիսով հարվածի տակ դնելով ռուս խաղաղապահների հեղինակությունը, ինչը, ի դեպ, աննկատ չի մնում ՌԴ-ում, ուր որոշ փորձագիտական շրջանակներ, հիասթափված բաքվի վարքագծից, արդեն իսկ սկսել են խոսել Ուկրաինայից հետո Ադրբեջանով զբաղվելու անհրաժեշտության մասին:

Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք ՀԱՊԿ-ի համեստությունը պայմանավորված է բացառապես ներկա պահին ռուսական շահերով ու դրանք հարվածի տակ չդնելու զգուշավորությա՞մբ, թե՞ խնդիրը ՀՀ իշխանություններն են, որոնց սկզբունքորեն չեն կարողանում մարսել Հյուսիսում՝ շատ լավ հասկանալով՝ ով ում շպիոնն է Կովկասում:

Երկու տարբերակներն էլ կյանքի իրավունք ունեն, անկասկած, և նույնիսկ շատ հավանական է, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել բացառիկ համընկնում, երբ մի կողմից՝ նույն ՀԱՊԿ-ին ձեռնտու չէ բախվել թուրք-ադրբեջանական տանդեմին գոնե այս փուլում, մյուս կողմից՝ պաշտպանյալի դերում հանդես է գալիս մեկը, ում կյանքի նպատակը Մեղրին հանձնելն ու Արցախի էջն առհավետ փակելն է:
Իլհամի ադեպտը

ԱԽՔ Գրիգորյան Արմենը, որը, փաստորեն, ստանձնել է Հայաստան-MI6 խորհրդավոր շփումների յուրատեսակ խողովակի դերը՝ վաղուց ի վեր հանդիսանալով արևմտյան կենտրոնների փորձված ադեպտը, Լաչինի միջանցքի շուրջ ստեցծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը բարդել է ռուս խաղաղապահների վրա: Ընդդիմադիր գործիչներից մեկի հարցին՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, օրինակ, այսօր Լաչինի միջանցքի հարցը լուծեն, ԱԺ-ում հայտարարել է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն հանդիսանում է ՌԴ-ն»,-մասնավորապես՝ հոխորտացել է սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ հայտնի Գրիգորյան Արմենը:

Ուշագրավն այստեղ այն է, որ ստեղծված աղետալի վիճակի համար Գրիգորյան Արմենը մեղադրել է ոչ թե ադրբեջանցիներին, այլ՝ ռուսներին, որոնք այսօր լավ թե վատ երաշխավորն են արցախահայերի ֆիզիկական գոյության՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ ԱԽՔ-ի թիմը Արցախը հռչակել է՝ Ադրբեջաբնի տարածք, արցախցիներին էլ՝ ադրբեջանահայեր՝ վերջնականապես թեման գցելով ռուսների գրպանը:

Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսների պատասխանատվության տակ, բայց արդյոք արդարացի՞ է Իլհամի մեղքը ասենք Պուտնի վզով փաթաթելն այն դեպքում, երբ լայն իմաստով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիակը փորձություն է նաև ռուսների համար: Կամ ի՞նչ հարցեր է ուզում, որ իրեն ընդդիմադիրները տան Գրիգորյան Արմենը, երբ նրանք գործ ունեն Հայաստանում Ադրբեջանի շահերի սպասարկու քաղաքական ուժի ու անհատի հետ. ինչ էլ ասեն-չասեն, արդարացնելու է Իլհամին Արմենը՝ ՌԴ-ին հռչակելով՝ Հայաստանի իրական թշնամի՝ այդպիսով կրկնելով որոշ անբարեհույս քաղաքական տարրերի խոսույթը:

Հայաստանը վտանգավոր քաղաքականություն է վարում, որը վերջում հանգեցնելու է ինքնասպանության, ինչին դրդում են հայաստանին գունագեղ ախքերի արևմտյան տերերը:

Հայաստանը ոչնչացնում են, որ Թուրքիան համաշխարհային գերտերություն դառնա:
Իլհամի մեսիջը՝ Պուտինին

Լաչինի միջանցքի փակմանն ու մարդասիրական ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ Ադրբեջանը ոչ միայն շատ կոնկրետ մեսիջներ է հղում Հայաստանին՝ սեփական ժողովրդի անունից սպառնալով Հայաստանից թողնել Երևան-Սևան «տռասը», այլև այս տարվա փետրվարին իր հետ դաշնագիր կնքած երկրին՝ Ռուսաստանին, որի խաղաղապահները, ինչպես հայտնի է, վերահսկում են Արցախից մնացած հատվածը:

Մասնավորապես՝ Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է մի հարցման արդյուքներ, որոնցից պարզ է դառնոմ, թե ինչ իրական վերաբերմունքի է Ռուսաստանն արժանանանում Ադրբեջանում. ռուս խաղաղպահներին ազերիներն ուղղակի ատում են: Այսպիսով՝ ըստ հարցման արդյունքների՝ ադրբեջանցիների մոտ 82%-ը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին, և միայն մոտ 7%-ն է, որ փոքրիշատե դրական վերաբերմունք է արտահայտել Արցախում կարևոր առաքելություն իրականցնող ռուսական ուժերի հանդեպ:

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե բռբնապետական Ադրբեանում անցկացված որևիցե սոցհարցում կարող է իրապես արտահայտել հանրության ներսում իշխող տրամադրությունների իրական պատկերը. Ալիևի աշխատակազմից թվերը նախապես գրում են ու տալիս են սոցհարցում իրականացնողներին, սրանք էլ դրանք խելոք հրապարակում են՝ թքելով սեփական մասնագիտության երեսին:

Ինչևիցե, էականը դա չէ, այլ՝ այն, թե որն է սրա իրական մեսիջը: Մեսիջն ուղղված է Մոսկվային ու ջուր է լցնում Արևմուտքի ջրաղացին. եվրոպացիների համար կարևոր գործընկերներ դարձած ադրբեջանցիները ռուսներին որպես դաշնակից չեն դիտարկում, այլ համարում են օկուպանտներ՝ կանգնած հայերի թիկունքին: Իսկ եթե ժողովուդը դեմ է հանդես գալիս ռուս խաղաղապահներին, ապա Բածկայի մարդ Իլհամը, որ տեղով կրակ էլ դառնա, չի կարող երկարաձգել ռուսների՝ Արցախում մնալը, քանզի կապստամբի ժողովուրդը: Կարճ ասած՝ Հայաստանից հնչող այն կոչերը, որ պետք է դիմել ՄԱԿ-ին՝ ռուսներին հստակ, ընդլայնված մանդատով օժտելու, Իլհամի ու նրա թուրք-արևմտյան կուրատորների մոտ հավանության չի արժանանում՝ բախվելով պանթուրանիզմի պատին, ու սա՝ այն դեպքում, երբ ընդամենը մի 2 տարի առաջ Հյուսիսում ոմանք բոլորովին այլ պատկերացումներ ունեին «դաշնակից» դարձած թուրքի մասին:

Ադրբեջանն իր քաղաքականությամբ ստիպում է ռուսներին ողջ ծավալով իրականացնել Հայաստանի առաջ ստանձնած դաշնակցային պարտականությունները, ինչը, իհարկե, հրաշալի է. որքան Բաքուն դառնա թրքամետ կամ արևմտամետ, այնքան Հյուսիսում ավելի արագ կհասունանա այն աներկբա գիտակցումը, որ Անդրոկվկասում իրենց միակ հենարանը Հայաստանն է, որին ոչ թե պետք է զոհաբերել, այլ պաշտպանել ու հզորացնել՝ տարածաշրջանում ամրապնդելու ռուսական ազդեցությունը:

Բայց անմիջապես հարց է ծագում՝ ո՞ր Հայաստանը, Նիկոլի՞….
Կոնջոյան Հայկոյի «դիվանագիտությունը»

Հարցին՝ եթե ընդդիմությունը սխալվում է, երբ ՀՀ ղեկավարությանը կոչ է անում՝ ցանկացած գնով հասնելու Բերձորի միջանցքի բացմանը, ապա ի՞նչ է առաջարկում իշխանությունը, Կոնջոյան Հայկոն ասել է, թե Հայաստանը ձեռքերը ծալած չի նստում ու դիվանագիտական ջանքեր է բանեցնում՝ ապավինելով միջազգային հանրությանը. հենց միջազգային հանրությունն Արդբեջանին ճնշի, Իլհամը ճանապարհը կբացի:

Բանակի հերն անիծած քաղաքական ուժի կարկառուններից մեկի այս տեսակետը, որը, իհարկե, բացառապես Նիկոլի մտքի փայլատակման արդյունք է, ոչ մի քննադատության չի դիմանում՝ նկատի ունենալով հատկապես ՔՊ նախընտրական խոստումների շարանը, որտեղ, ինչպես հայտնի է, առանձին կետով նշված էր, թե իբր Հայաստանն է Արցախին տիրություն անողը:

Միջազգային հանրությունն է ու որոշում է, որ Արցախի հետ իրենք գործ չունեն՝ նկատի ունենալով հակապես Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ծավալվող համագործակցության գործոնը, աշխարհն է ու որոշում է, որ այլևս պետք է մի կողմ նետել դիմակներն ու ավելորդ չսեթևթել՝ ձևանալով մարդասեր կամ առավել ևս հայասեր և գործել ռեալ պոլիտիկի ռեժիմում, որտեղ Արցախի համար տեղ ուղղակի չի գտնվում՝ հաշվի առնելով շախմատային խաղատախտակի վրա ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ է անելու Կոնջոյան Հայկը, Իլհամին իշմա՞ր է տալու՝ անձամբ սրելով թուրքի յաթաղանը, թե՞ առիթը բաց չի թողնելու՝ ռուսների վրա «բոչկա գլորելու»,բայց տակից խաղալով Իլհամի խաղը…

Կոնջոյան Հայկոն խոսում է դիվանագիտական ջանքերի կարևորության ու դրանց անայլընտրանքայնության մասին: Գուցե ինչ-որ առումով դիվանագիտությանն ապավինելը ճիշտ կլիներ՝ հաշվի առելով իրերի իրական դրությունը, բայց բոլորիս խնդիրն այսօր այն է, որ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ «Հայաստանի Հանրապետություն» անվամբ պետություն փաստացի է՛լ չունի գոյություն. Նիկոլը մեր երկիրը սարքեց աշխարհաքաղաքական «տրյապկա»՝ գցելով աշխարհի ոտքերի տակ, զրկելով լսելի լինելու շանսից:

Դիվանագիտությունը, ի գիտություն, Կոնջոյան Հայկոյի, ուժեղների զենքն է, բայց ոչ երբեք թույլերի, իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում, որի թիվ մեկ դիվանագետը Արաբատ-Օմեգան է, այն առհասարակ ավելորդ մի բան է դառնում, որի միջոցով Նիկոլն ընդամենը «կրուտիտի» շանս է ստանում՝ խաբելով թե՛ իրեն, թե՛ ժողովրդին:

Հայաստանը միջազգային արենայում կորցրել է լիարժեք երկրի իր երբեմնի իմիջը՝ զրկվելով լսելի լինելու որևիցե հնարավորությունից. այդ իմաստով Էրդողանը լիովին հասել է իր նպատակին՝ իր վասալ ՔՊ-ականների ձեռքով մեր երկիրը չուլ դարձնելով:
Իրանը՝ Նիկոլից շատ ավելի հայ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ուշիուշով հետևում է նաև մեր հարևան ու բարեկամ Իրանը, որը սովորաբար Արցախին առնչվող խնդիրներում նախընտրում է առավելապես չեզոք դիրքերում դիրքավորվելը՝ միանգամայն հասկանալի պատճառներով, ինչը, սակայն, երբեք չի խանգարել,որպեսզի Թեհրանը ծածուկ կամ բացահայտ ուղիներով գործնականում աջակցի Հայաստանին:

Նման մի աջակցության ձև էլ, ըստ էության, դարձել է Թեհրանի կողմից Լաչինի միջանցքում առաջացած ճգնաժամին զուգահեռ Բաքու-Նախիջևան մայրուղու փակումը,ինչի հետևանքով Ադրբեջանը զրկվել է իր անկլավի հետ Իրանի տրամադրած կարճ ճանապարհով կապվելու հնարավորությունից. հիմա, որպեսզի ադրբեջանից ցամաքային կապով հասնեն Նախիջևան, պետք է կտրեն-անցնեն Վրաստանի ու Թուրքիայի ճանապարհները, ինչը ոչ միայն մի քանի անգամ երկար է, այլև՝ բավական թանկարժեք հաճույք:

Իրանի «մեսիջը»՝ Բաքվին շատ հստակ է ու աներկբա՝ուղերձ, որին, ինչպես հայտնի է, նախորդել էին Թեհրանից մի քանի անգամ հնչած հայտարարւթյուններն այն մասին, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաքական քարտեզի որևիցե փոփոխություն, և սա՝ այն դեպքում, երբ Բաքվի ու Անկարայի բուն նպատակը հենց նման փոփոխության հասնելն է:

Մինչդեռ Հայաստանում Իրանի այս կարևոր ժեստը կարծես աննկատ է մնացել, ավելին՝ կարծես թե պաշտոնական Երևանը որոշել է սեփական երկինքը բաց պահել Բաքվի համար՝Սյունիքի վրայով օդային ուղիով Նախիջանի հետ կապ ունենալու հնարավորություն թշնամուն ընձեռելու համար: Եթե հակառակի մասին որոշում կա,թող ՔՊ-ականները մի ծպտուն հանեն, մենք էլ իմանանք:

Ստացվում է, որ դե ֆակտո օտար երկիրը՝ Իրանը, արցախահայերի մասին ավելի շատ է մտածում, քան Նիկոլի խունտան՝ Երևանում՝փաստ, որը բնավ տաօրինակ չէ՝ նկատի ունենալով հենց միայն այն, թե ինչպիսի ջեմ զգացմունքներ է տածում Նիկոլը «թուրք» երզրույթի նկամամբ՝ վստահեցնելով, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում:
Պապոյան Գևորն ասել է, թե ինչն է ՔՊ-ին չոլերը գցել

ՔՊ-ական Պապոյան Գևորը, անդրադառնալով իրենց ներկուսակցական հավաքների կազմակերպման վայրերի ընտրության խնդրին, հայտաարել է, որ հավաքները կազմակերպում են այն վայրերում, որոնք թշնամու ուղիղ կրակի տակ են, որպեսզի քաղաքացիները իմանան՝ իրենք այնտեղ են, որտեղ քաղաքացիներն են, և իրենք սահմանին շատ մոտ են:

Փաստորեն՝ ՔՊ-ական տարաբնույթ հավաքների բուն իմաստը փիառն է, որի «լոմկան» ՔՊ-ում միայն խորանում է, ինչը, իհարկե, լավ օրից չէ. չունենալով պրակտիկ դաշտում որևիցե դիվիդենտ, որևիցե կռվան՝ համոզիչ, հայրենասեր թվալու, սրանք արդեն ընկել են չոլերը՝ ինչ-որ կերպ խեղճ մարզաբնակներին իրենցով անելու:

Հարց՝ իսկ է ի՞նչ է տալու մարզաբնակ քաղաքացուն այն գիտակցումը, թե իբր Նիկոլն իրենց հետ է՝ լինի հոգով, թե՝ ֆիզիկապես: Թուրքը հրեն էն սարի գագաթին է՝ հաուբիցները դեմ տված գյուղացիների տներին, և ինչ օգուտ է նտալիս Նիկոլը՝ մարզերում ժողովներ անելիս, դրանք մի՞թե օգնում են, որ թուրքերը հետ քաշվեն կամ ասենք հերթական ագրեսիայի ժամանակ ջախջախվեն ու հետ շպրվեն,այլ ոչ թե գան-հասնեն գյուղացիների տները:

Այստեղ-այնտեղ զուր տեղը թափառելու փոխարեն գեվորգպապոյանները պետք է արագորեն հրաժարական ներկայացնեն, քանի դեռ երկիրը վերջնականապես թուրքերին կուլ չի գնացել ու քանի դեռ փրկելու ինչ-որ բան է մնացել:

Բա որ վաղը թուրքը հասնի Գևորի օթախը՝ որտե՞ղ է հավաք անելու Նիկոլը…
Մեխի գլուխը

ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, որ իր արևին համարվում է ԱԺ-ում ամենատարեց ՔՊ-ականը, մի ինքնախոստովանական ցուցումնքով է հանդես եկել՝ վերջապես հրապարակայնորեն խոստովանելով, որ իրենք մեխի գլուխ են:

Մասնավորապես՝ դատապարտելով ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատու համարելու իշխանություններին,Ասլանյան Հակոբն ասել է. «Եթե մարդն իր անվտանգության երաշխավոր դեռ չի կարողանում կանգնել, ո՞նց կարող է ուրիշի… հանկարծ չնկատեք Արցախը՝ ուրիշ, մեկ այլ երաշխավոր դառնալ»:

Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս Հայաստանը հասավ այս օրվան՝ երկիր, որ «հեղափոխություն» կոչվող ֆարսից առաջ, արդարև, համարվում էր տարածաշրջանում եղանակ ստեղծողը: Նիկոլը, հանրության առաջ պոպուլիստաբար մեծամտանալով, պախարակում էր նախկին իշխանություններին հրապարակներից՝ հավաստիացնելով, որ հենց ինքը գա իշխանության, Հայաստանը վերածվելու է յուրատեսակ գերտերության՝ կախված չլինելով որևիցե ուժային կենտրոնից .աշխարհը տեսնելու էր իր դեմակրատիան ու «հալվեր»: Մարդկանց մեծ մասը լսում էր ու հոգեբանորեն ինքնաբավարարվում՝ հենց նիկոլական ճիվաղների մեջ տեսնելով ավելի լավ Հայաստան ունենալու հեռանկարը: Բա ի՞նչ եղավ…

Իհարկե, Ասլանյան Հակոբը որպես ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ մատնանշել է պատերազմն ու դրա ելքը, սակայն հարցն այն է, որ դա արդարացում չէ. եթե Նիկոլը հավատարիմ մնար նախկին իշխանությունների բանակցային ժառանգությանն ու այն ի փառս թուրքերի «չլցներ ջուրը», ո՛չ պատերազմ էինք ունենալու, ո՛չ էլ այս ավերը, իսկ Հայաստանը միայն ամրապնդելու էր իր դիրքերն, ու Արցախը երաշխավորված կերպով մնալու էր հայկական:

Լոպազացավ Ասլանյան Հակոբին բանի տեր դարձրած Նիկոլն ու բոլորիս գցեծ կրակը, ու հիմա այնքան արժանապատվություն չունեն, որ գոնե այսքանից հետո գրեն-գնան՝ ինչ-որ կերպ փրկելու Հայաստանն ու Արցախը:
ախը:
Արսենյան Գուգոն Էյֆորիայի մեջ է ընկել


Պարզվում է՝ Արսենյան Գուգոն՝ ՔՊ-ի երկրորդ Գռզոն, հանդիսանալով Արգենտինայի ու Մեսսիի մեծ երկրպագուն, էյֆորիայի գիրկն է ընկել, ու լրագրողի դիպուկ նկատառմանը, որ նրա այդ ցնծությունը հանրության կողմից կարող է սխալ գնահատվել՝ նկատի ունենալով Արցախի ու Հայաստանի շուրջ այս օրերին տեղի ունեցող ողբերգությունը, արձագանքել է.«Աշխարհի չեմպիոնատի իրականցումը, կայացումը և ֆոտբոլային խաղերի փաստը որևէ կերպ չի հատվում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Հուսով եմ, որ ասենք մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ Արցախում նույնպես հետևել են էդ առաջնությանը, հաճույք են ստացել էդ առաջնությունից, գոռացել են, երբ որ գոլեր են խփել, տխրել են, երբ որ իրենց թիմն է բաց թողել գոլ՝ կարծում եմ…»:

Գուգոն արցախցիներին դրել է լրիվ իր տեղը՝ կարծելով, որ թուրքի յաթաղանի բաժին դառնալու վտանգն այնքան աննշան է, որ այն չէր կարող խաթարել ֆուտբոլասեր արցախցիների՝ ֆուտբոլ նայելու կայֆը: Մի մարդ, որն ուղիղ պատասխանատվություն է կրում Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակի համար՝ հանդիսանալով թուրք-ադրբեջանական գործակալական ցանց հանդիսացող ՔՊ-ի կարկառուն անդամ, փաստորեն, դեռ սիրտ ունի՝ օտարների հաջողությամբ ուրախանալու, ինչ-որ բան թամաշա անելու, ինչ-որ մեկին երկրպագելու այն դեպքում, երբ առնվազը վերջին 10 օրվա ընթացքում պետք է ժամանակ ու սիրտ չունենար՝զվարճանալու:

Գուգոյի էյֆորիան ևս մեկ անգամ ի ցուց է դնում ոչ միայն նրա, այլև նրա ողջ թիմի համար «Արցախ» անվան անարժեքությունը: Սրանց համար Արցախը «Ղարաբաղի տնտեսական գոտի» է, արցախցին էլ՝ Ադբեջանի քաղաքացի, իսկ եթե ամեն բան հենց այսպես է, ապա ո՞րն է խալխի քաղաքացիների համար մտահոգվելու առիթը,ինչո՞ւ պետք է Գուգոն չվայելի ֆուտբոլը:

Բա Հայաստանը ե՞րբ է Արգենտինա դառնալու, 2050-ի՞ն…
Նիկոլը մաղարիչ է արել

Մամուլում արժանահավատ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Նիկոլը մաղարիչ է արել. Միրզոյան Արոյին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել՝ դառնալով Կենտրոնի դատախազ:

Չնայած Արոյին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի է անցել, բայց այս ողջ ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել և բացահայտել, թե կոնկրետ ովքեր են հանդգնել Արոյին ծեծի ենթարկել: Ավելին՝ գործը մինչև օրս այդպես էլ դատարանի երես չի տեսել՝ տեղում դոփելով ու փակման եզրին կանգնելով:

Ինչպես հայտնի է, Արոյին ծեծի ենթարկելուց անմիջապես հետո իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն սին վարկածը, թե իբր նրան ծեծողներն ընդդիմադիրներ են եղել: Նույնիսկ ձերբակալություններ եղան, բայց այդպես էլ համոզիչ չդարձավ իշխանական այդ վարկածը, և կային ոչ անհիմն կասկածներ, որ իրականում Արոյին Նիկոլի հրամանով են ծեծի ենթարկել՝ ցույց տալու նրան իր իսկական տեղը:

Հիմա, փաստորեն, Արամյանի նշանակմամբ այս կասկածնեը լրիվ հիմնավորվում են. Նիկոլը որոշել է Արոյի գործի բարեհաջող կոծկման համար պարգևատրել գործը գլուխ բերածին ու մի յուղոտ պաշտոն նվիրել՝ իր ծածուկ հրամանն անթերի իրագործած իրավաբանին՝ վարքագիծ, որ ամբողջությամբ տեղավորվում է հետհեղափոխական կառավարչական ավանդույթների ծիրից ներս:

Մյուս կողմից՝ հիմար իրավիճակում է հայտնվում Արոն, որը, փաստորեն, դառնում է լրիվ մեխի գլուխ, որ իբր բարձրաստիճան պաշտոնյա է համարվում, բայց այդպես էլ չի կարողանում գտնել ու պատժել իրեն ծեծի ենթարկածներին: Տվյալ պարագայում Արոն պետք է որ «սպռոս աներ» Նիկոլից, բայց ինչպես հայտնի է, ներքպական խունտայում բոլորովին այլ արժեքներ ու ավանդույթներ են շրջանառվում. Արոն պատրաստ է 25 անգամ էլ ծեծվել, միայն թե իրեն թողնեն թիմում:
Ախմախության հերթական ռեկորդը

«Նավակ Ճոճող» Վիլենը, օրերս անդրադառնալով ընդդիմության քայլերին, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ընդդիմադիրների իրագործած ակցիային, հայտարարել է, թե ընդդիմության այսպիսի վարքագծի շարունակականության դեպքում հաջորդ ընտրություններին ոչ ոք նրանց ձայն չի տալու. «վստահելու պաշարը» զրոյական է՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Արցախը պետք է փրկել ոչ թե Երևանում՝ Կենտրոնում, այլ՝ Արցախում՝ այն բնակեցնելով ու շենացնելով:

Հարց՝ Վիլեինին՝ իսկ իշխանությունների վստահելիության պաշարը որքա՞ն է կազմում, կարո՞ղ է հնչեցնել կոնկրետ թվեր: Եթե, ըստ Վիլենի, վստահելիության պաշարից զրկվում է այն ուժը, որն իր ուժերի ներածին չափով պայքարում է Նիկոլի եփած շիլափլավի հետևանքների վերացման համար՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին, արցախիցներին միայնակ չթողնելով, ապա վստահելիության ի՞նչ պաշար կարող է ունենալ այն քաղաքական իշխող ուժը, որը հիմնական մեղավորն է ստեղծված իրավիճակի համար՝ Ադրբեջանի հետ միասին:

Կամ երբ Վիլենը խոսում է Արցախն Արցախում փրկելու անհրաժեշտության մասին, գոնե պատկերչացնո՞ւմ է՝ ինչ է խոսում, պատկերացում ունի՞ այն իրական խնդրի մասին, որին բախվել է Արցախը ստեղծված իրավիճակում: Ենթադրենք՝ Արցախում ապրում էր ոչ թե 120000, այլ ասենք կրկնակի շատ ՀՀ քաղաքացի, այդ հանգամանքը որևիցե զսպող նշանակություն կարո՞ղ էր ունենալ ադրբեջանական իշխանությունների համար, եթե նրանց բուն խնդիրը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ոչնչացումն է կամ առնվազը մասնատումը: Արցախը պետք է փրկել ոչ միայն այն հայաշատ դարձնելով, այլ այդ հողին ու դրա վրա ապրողին տիրություն անելով՝ մի բան, որին ոչ մի կերպ չի ցանկանում ձեռնամուխ լինել «Նավակ Ճոճողի» քաղաքական թիմը՝ երկիրը թուրքի բաժին դարձնելով:

Մի քաղաքական թիմում որ «Նավակ Ճոճողը» դեմք լինի, ի՞նչ կարելի է սպասել դրանից…
«Աբիժնիկ» ալկաշը

Վստահեցնելով, որ հիմա բիզնեսն իրեն շատ ավելի լավ է զգում, քան նախկինների օրոք, իսկ 2018-ից ի վեր հիմնադրված բիզնեսներն այսօր ուղղակի ծաղկում են՝ Քերոբյան Վահանը, որպես գործարար. միաժամանակ վստահեցրել է, որ նախկինների ժամանակ բիզնես անելն անասելի ծանր գործ է եղել ու հայտարարել.«Միայն իշխանափոխությունից հետո, կոռուպցիայի նվազումից հետո են մարդիկ ձեռնամուխ եղել ձեռնարկատիրական գործունեության: Իմ ստեղծած բիզնեսի նկատմամբ եղել են հարկային հալածանքներ: Նույնիսկ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը»:

Փաստորեն՝ մինչև Նիկոլի կողմից իշխանազավթումը Հայաստաում ոչ ոք ոչ մի բիզնեսով չի զբաղվել՝ չնայած ինչպես հյատնի է, նախահեղափոխական տարիները Հայաստանի նորանկախ պատմության մեջ երկրի համար ամենածաղկուն ժամանակաշրջանն են եղել: Տեսնես Վահանը քանի՞ բաժակ է «քցել», որ նման բան է պնդել: Կամ պետությունն է՛լ բանուգործ չուներ, պետք է օրենքներ ընդուներ,որ Քերբոյան Վահանին վատություն անե՞ր: Սննդի առաքմամբ միայն Նիկոլի այս շշակի՞ցն է զբաղվել…

Հարց՝ Նիկոլի «հանճարի» շնորհիվ այժմ յուր բիզնեսը ծաղկեցնող Քերոբյան Վահանին՝ եթե Հայաստանը բիզնես դրախտ է, ինչո՞ւ 2018-ի հեղափոխությունից ի վեր կտրուկ, աննախադեպ կերպով նվազել է տնտեսության մեջ արվող արտաքին ներդրումների ծավալն այն դեպքում, երբ մինչև հեղափոխությունն այն բավական մեծ տոկոս էր կազմում: Կամ եթե այդպես է, ինչո՞ւ չի պակասում այն դրսի հայերի թիվը, որոնք, հավատալով Նիկոլի խոստումներին, ժամանակին եկան այստեղ, փող ներդրեցին, հետո դրա ձեռքն ընկան կրակն ու էլի արտագաղթեցին: Եթե Հայաստանի բիզնես միջավայրն անթերի է, ինչպես վստահեցնում է Վահանը, ապա ինչո՞վ է նա բացատրում երկրում աղքատության կամ անգամ ծայրահեղ աղքատութան մակարդակի աճը,որի մասին, ի դեպ, փաստել էր վերջերս Նիկոլը…

Նախկիններից աբիժնիկությո՞ւնն է պատճառը, որ հիմա վահանները քանդում են երկիրը՝ այն իրենց «դուքյանը» դարձնելով: Հաստատ: