Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Սյամոն Ռուբեն Վարդանյանի՞ն է թիրախավորում

Անդրադառնալով Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմների ներդրմանը՝ Սյամոյի «Միասնական հայրենիք» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել՝ իր տեսանկյունից գնահատելով ստեղծված իրավիճակը, ապա վերջում եզրահանգել՝ տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, ԱՀ ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով, որոնց արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, այլապես ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի:

Տվյալ պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել թերևս ոչ այնքան Արցախի իշխանությունների հասցեին Սյամոյի շռայլած էպիտետներին կամ իրավիճակին տրված գնահատկանին, որքան այս հայտարարության իրական հեղինակի նպատակներին ու թիրախին:

Չնայած Սյամոն պարբերաբար հայտարարում է,որ աչք չունի ոչ մեկի աթոռի վրա,իսկ իր բոլոր նկատառումներն ու հորդորները բացառապես արդյունք են հայրենասիրության, սակայն Սյամոյին լավ ճանաչողները կհաստատեն, որ նա ուղղակի ավելորդ համեստություն է անում, քանի որ միակ բանը, որի մասին Սյամոն երազում է, իշխանությունն է՝ շաղաղված ամերիկյան դոլարի բույրով. հենց այդ մոլուցքն էր պատճառը, որ Աննայի ձեռքը բռնած՝ Սյամոն ծախեց Արցախը՝ երաշխավորելու թշնամական ուժերի աներկբա հաղթանակը մարտի դաշտում: Ասել կուզի՝ արցախյան իշխանությունների հասցեին հնչեցրած կշտամբանքը բացառապես արվել է՝ անձնական նկատառումներից ելնելով. Սյամոն ուզում է Արցախում լուրջ դիրքերի հասնել, իսկ դրա համար պետք է ինչ-որ կերպ ի ցույց դնել սեփական առավելությունը:

Մյուս կողմից՝ չափազան հետաքրքիր է այն հարցը,թե կոնկրետ ում է հասցեագրել իր քննադատությունն ու կշտամբանքը ընդդիմադիր Սյամոն, Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ ասենք Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ներկայումս Արցախում ռեալ իշխանությունը պատկանում է հենց վերջինիս:

Սյամոն հայտարարել էր, որ դեռևս վաղ է՝ հստակ գնահական հնչեցնելու Վարդանյանի վերաբերյալ, քանի որ նրան ժամանակ է հարկավոր՝ լիարժեքորեն ինքնադրսևորվելու: Արդյոք Ռուբեն Վարդանյանին Սյամոյի կոմղից տրված ժամանակը սպառվե՞լ է, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և նույնիսկ բացառված չէ, որ Սյամոն համագործակցի Վարդանյանի հետ՝ նրա հետ գործարքի մեջ մտնելով:
Մաթևոսյան Համբարձումի սուտ խոստումը՝ գյումրեցիներին

Արձանագրելով, որ անգամ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժի մասին հիշեցնող վերքեր՝ Նիկոլի տեղակալ աշխատող Մաթևոսյան Համբարձումը վստահեցրել է՝ ևս 5 տարի, և Գյումրիի տնակների հարցը կփակվի:

Իրականում փոխվարչապետ աշխատող Համբարձումի կողմից նախանշված վերջնաժամկետն ահռելի ժամանակահատված է. ստացվում է՝ լավագույն դեպքում Հայաստանում աղետի հետևանքները լիովին վերացված կլինեն միայն 2027-28թթ.-ին այն էլ այն դեպքում, եթե Կառավարությունը հետևողականություն դրսևորի խնդիրների լուծման հարցում: Մի քիչ շատ չէ՞ մեկ ակնթարթում Հայաստանը դրախտի վերածելու մասին խոստումների միջոցով իշխանություն զավթած խունտայի համար՝ լուծելու արդեն համազգային խայտառակության վերածված խնդիրը, երբ, փաստորեն, մի քանի տասնամյակն էլ բավարար չեղավ՝ աղետի գոտու հարցը մեկընդմիշտ փակելու համար:

Իրականում, եթե վերջին տարիներին Նիկոլը ոչ թե «մուկ տշեր» կամ բացառապես զբազվեր Իլհամի օրակարգի սպասարկմամբ, այլ գործ աներ ու պարգևավճարներ բաժանելու փոխարեն այդ հսկայական միջոցներն ուղղեր ճիշտ ուղղությամբ, ասենք նույն տնակների խնդրի լուծման, Համբարձումին ևս 5 տարի պետք չէր գալու՝ պրոբլեմը լուծելու համար. այն արդեն լուծված կլիներ:

Բայց ակնհայտորեն միամիտ պետք է լինել՝ հավատալու, որ նույնիսկ 5 տարի հետո էլ խնդիրն ամբողջությամբ լուծված կարող է լինել. նախ՝ ոչ ոք չունի երաշխիք, որ 5 տարի հետո Հայաստան է լինելու, ապա՝ կապված երկրի ընդհանուր անվտանգային վիճակի ու վերահաս պատերազմի հետ՝ բացառված չէ, որ աղետի գոտի դառնա ամբողջ երկիրը՝ սկսած Երևանից: Այն ժամանակ հաստատ ոչ ոք է՛լ Գյումրին չի հիշելու, այլ գուցե շատերն անգամ երանի են տալու:
Ադրբեջանցին բացահայտել է Նիկոլի վերջնանպատակը

Մինչ Ադրբեջանի Միլլի Մեջլիսիում պատգամավոր Ագիլ Աբասը Մինսկի խմբի համանախագահ եկրներին մեղադրել է ահաբեկչության հովանավորման համար, Իրանին վախկոտ, ռուս խաղաղապահներին էլ անվանել անգործունյա, այդ երկրի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը բացահայտել է խաղաղության վերաբերյալ կամ դրա հետ կապված ադրբեջանական պլանները՝ ասելով.«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»:

Առաջինի դեպքում ակնհայտ է, թե ինչով է պայմանավորված բարձրացված հիստերիան. միջազգային հանրությունը փորձում է ճնշել ադրբեջանցիների ծավալապաշտական նկրտումները, ինչի պատճառով էլ արժանանում է նման գնահատականների: Առավել ուշագրավ է, սակայն, երկրորդի արտահայտած միտքը, որը ի ցույց է դնում Նիկոլի քարոզած խաղաղության դարաշրջանի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան Հայաստանում ամենաշատը քարոզված իշխանական թեզը խաղաղությունն է.դրա մասին ամենից հաճախ սիրում են կրկնել թուրքական ազդեցության հայաստանյան գործակալները՝ ասենք Աժ-ում ծվարած: Պատերազմը, իհարկե, աղետ է, բայց ահա ադբեջանցի պաշտոնյան բացահայտում է, որ ոչ պակաս աղետ կարող է լինել նաև խաղաղությունը, որը, փաստորեն, ազերիները ծառայեցնելու են իրենց դավադիր նպատակներին, ինչին, իհարկե, կարող է մեծապես նպաստել Նիկոլը՝ սպիտակ դրոշը ձեռքին:

Հայաստանի խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների շարունակական պաշտոնավարման դեպքում կործանարար է լինելու թե՛ խաղաղությունը, թե՛, բնականբար, պատերազմը. խաղաղության դեպքում ազերիները լցվելու են Հայաստան՝ իրենցով անելով գյուղերն ու քաղաքները, և դրան ոչինչ չի հակադրելու խաղաղասեր Նիկոլը, պատերազմի դեպքում էլ, բնականաբար, հանձնելու է Հայաստանի հալալ կեսը՝ հերթական անգամ թշնամու հետ գնալով գաղտնի պայմանավորվածության:

Ժամ առաջ պետք է լուծել իշխանափոխության հարցը. նորմալ իշխանության դեպքում խաղաղությունը չի դառնա կորստաբեր, պատերազմն էլ՝ համազգային աղետ:

Ինչպե՞ս՝ ահա հարցերի հարցը…
Վրացը որոշել է Նիկոլից ավելի Փաշինյան խաղալ

Հայաստանյան քաղաքական երկնակամարի երրորդ շարասյունների մեջտեղների մի զավեշտալի կերպար գոյություն ունի՝ Վարդանյան Արմանը, ածականն էլ Վրաց։ Էս մեր Վրացը սիրում է որոշակի պարբերականությամբ երրորդ շարասյան մեջտեղներում գտնվող իր տեղը բարելավելուն միտված ջղաձգումներ անել, որոնց բոլորին միավորում է երկու ընդհանրություն՝ ավանտյուրիզմն ու իրա գլխից մեծ բողկեր ուտելը։

Այսպես՝ Սերժ Սարգսյանի իշախնության տարիներին որտեղ նստում-հելնում էր, Սարգսյանի շրջապատի մարդկանց անուններ էր տալիս, թե բա իմ ընկերներն են։ Հետո գնաց Ծառուկյանի դուքյան, հետը իբր դաշինք կազմեց, սկսեց ընդդիմություն խաղալ, հետո Ծառուկյանից բաժանվեց, հետո հեղափոխություն էր ողջունում, հետո ոնց-որ չէր ողջունում ու այսպես շարունակ։

Հիմա, կարծես թե, Վրացը որոշել է դիրքերը բարելավելու 56-րդ փորձն անել, բայց քանի որ Վրացն է, ավելի լավ բան չի մտածել, քան «Նախկինները» ազգային-ազտագրական սերիալի «Սաշիկի ծիծիլյոնները» չարչրկված սերիայի սյուժեն հերթական անգամ շահագործել։ Տեսեք-տեսեք, ընդդիմության վակուումի շրջանակներում ազգս փրկող ու թալանը վերադարձնող նոր փրկիչ է ուզում երթիկից մտնել ասպարեզ։

Ի սկզբանե հաջող մտահաղացում չէ ու խնդիրն այն չէ, որ վրացի երկրաչափական պարամետրերը երթիկում տեղ չեն անի։ Խնդիրն այն է, որ այդ սյուժեն հենց Նիկոլը մաքսիմալ քամել ու շահագործել է։ 2022 թվին Սաշիկի միֆը անգամ ամենամոլի նիկոլական տաքսիստի մոտ գրգիռ ու սրտի թրթիռ չի առաջացնում, որ Վրացն էլ կպնի էդ թեմային ու քաղաքական դիվիդենտներ շահի։

Առհասարակ, Վրացին կարելի է հորդորել, որ մի քիչ զգույշ լինի իր փսևդո-քաղաքական ջղաձգումների հարցում։ Նիկոլից ավելի Փաշինյան խաղալու փորձերը անիմաստ են, որովհետև դա ինքնին շատ բարդ է, անգամ Վրացից շատ ավելի տաղանդավոր ու խարիզմատիկ կերպարների համար, բայց կա նաև հարցի մյուս կողմը։ Դա կարող է դուր չգալ օրիգինալ Նիկոլին ու օրիգինալ Նիկոլը ասի՝ Վրա՞ց, էդ թալանի ու ապօրինի հարստացման թեմաներին որ կպնում ես, ինձ էլ տողատակով մեղադրում ես, որ լավ չեմ հետաքննում, կարո՞ղ ա մի հատ քեզ ուշադրություն դարձնենք, հլա պարզենք-տեսնենք քեզ որտեղի՞ց էդքան փող, համ քեզ լավ զգաս, համ էլ մուտիտ քցող լրատվամիջոց պահես։

Իրոք մտորելու տեղիք ունի մեր Վրացը, որովհետև տենց բան լինի, ռուսական հատուկ ծառայությունների իրա տանիքները դժվար կարողանան իրեն շատ օգտակար լինել, որովհետև ինչ-ինչ, իսկ սենց կիլկիներին կանսեռվա անելու հարցում Նիկոլը այլասերված հաճույք ստանալու նշաններ հաստատ ցույց է տալիս։
Կոնչըննի խոպանչին

Մեր երկրի տեղեկատվական դաշտը վաղուց զտման կարիք ունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նույնիսկ ոչ այնքան լրատվական ռեսուրսներին կամ դրանց արած գործին, որքան այդ ռեսուրսների տերերին, որոնք ոչ միայն ֆինանսավորում,այլև հանդիսանում են դրանց գաղափարական ներշնչանքի աղբյուրը՝ այլասերելով «լրագրոթյուն» երևույթը, լրագրողի մասնագիտությունը:

Նմանատիպ կասկածելի կերպարներից մեկն էլ հայ իրականության մեջ ինքն իրեն պետական գործիչ համարող հայտնի Վրացն է, որին մեկ բառով կարելի է բնորոշել որպես շարքային խոպանչի, որ իր լրատվամիջոցի օգնութամբ պարբերաբար փորձում է քաղաքական հավակնություններ դրսևորել՝ շնից մազ պոկելու տրամաբանությամբ:

Սա, ելնելով բացառապես սեփական ֆինանսական շահերից, իր «լրագրողական կարյերայի» ընթացքում հասցրել է բոլոր տեսակի ու ջուռի մարդկանց, ուժերին, էկզոտիկ կերպարներին ծառայություններ մատուցել՝ հատկապես ընտրությունից ընտրություն գրպանները ինչպես հարկն է հաստացնելով: Հայտնի գրանտակերներից մինչև Ծառուկյան Գագո, նախկիններից մինչև Դվինի Արտակ է՛լ մարդ չի մնացել, որ սա նրանց հետ գործարքի մեջ մտած չլինի՝ փողերը ուտելով հետո քցելով, մեծ-մեծ բրդելով ու հետո հիասթափեցնելով, բայց հաջողությամբ թռնելով ու իրենից օլիգարխի ու քաղաքակն գործչի տնազ սարքելով, հետն էլ այս կամ այն օլիգարխից չափալախ ուտելով, բայց հետո էլի քերելով:

Այ սենց չափալախվելով էլ եկել-հասել է մեր օրեր ու որոշել, որ հասունացել է պահը՝ կարգավիճակ փոխելու, դաշտում ֆիգուր դառնալու, ինքնահաստատվելու ու, եթե հաջողվի, ինչ-որ կերպ դուրս գալու շարքային գործ տվողի, խոսք տանող-բերողի անդունդից՝ այնտեղից, որտեղից ինքը ծնունդ է առել որպես մի անզուգական կերպար՝ բառիս ամենաբացասական իմաստով՝մխտռելով դաշտը:

Հիմա էս սուտ օլիգարխը մի հոդվածա գրել,ավելի շուտ՝ փողով պատվիրել, քանի որ ասում են՝ հայերեն գրել էլ նորմալ չգիտի՝ սլաքները ուղղելով նախկին իշխանությունների դեմ, մուտիտ գցելով, թե իբր Նիկոլը նախկիններին հովանավորում է կամ թե նախկիններն են Նիկոլին հովանավորում ու այսպես շարունակ: Կարճ ասած՝ Նիկոլին մեղադրել է նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու համար, վերջիններիս էլ՝ Նիկոլի թելը թելելու՝ հյուսելով մի իսկական դավադրության տեսություն,բայց այնպիսին, որ բացի ծիծաղից, հեքիաթն այլ բան առաջ չի բերում:

Բայց այս պատմության մեջ ամենակարևոր հարցն այն է,թե ինչու է Վրացը նման կերպ վարվել: Բացառված չէ,որ գործ ունենք ոչ թե հեռուն գնացող նպատակների,այլ ուղղակի շարքային տասովշիկության հետ, քանի որ Վրացի հոգեբանությունն ու թողած հետագիծը բացառապես տասովշիկի է՝ այստեղից-այնտեղից փող կպցնելու հույսով՝ չնայած նրան, որ ամեն կերպ փորձում է ինքն իրեն որպես տեսած տղա մատուցել՝իրականում սեփական գինը բարձրացնելով,որ փող տալիս մի երկու կոպեկ ավել տան: Մյուս կողմից՝ հարցն այն է,թե ո՞վ է տվյալ դեպքում հովանավորել Վարցին, ո՞վ է ծիտիկին երգացրել:

Վրացը կոնչըննի կերպարա լրատվական դաշտում էլ, հասարականում էլ, ու վայ նրան,ով հույս կկապի սրա հետ, քանի որ բացի այն,որ արժանանալու է նրա նախորդ բոլոր կոլեգաների ճակատագրին՝ ճիշտ պահին քցվելու տեսքով, միաժամանակ արատավորելու է սեփական պատիվն ու համբավը՝ Վրացի մուննաթին ընկնելով:
Նիկոլ-Իլհամ զույգը փորում է Պուտինի տակը

Նիկոլը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին հնարավոր ցուցաբերվելիք ռազմատեխնիկական օգնությանն ու ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցին, հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլի պահանջը միանգամայն տեղին է ու անքննարկելիորեն ճիշտ՝ նկատի ունենալով Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը կամ ասենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերոթյւնները և այլն: Սակայն կարևոր է հասկանալ, թե հայրենասեր խաղացող Նիկոլի բուն նպատակը որն է, երբ նա փաստացի բացասական արձագանք է տալիս Զասի վերջին հայտարարություններին առ այն, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանից ցուցաբերվելիք օգնությունը հարկավոր է և՛ Հայաստանին, և՛ այդ կամզակերպութանը:

Ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ինչ-որ կերպ պոկել քաղաքական գնահատական՝ ակնհայտորեն առավելապես կարևորելով հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե գետնի վրա ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլի նպատակն է սեպ խրել Իլհամի ու Ռուսաստանի միջև՝տալու Բաքվին հիմքեր՝պնդելու,որ Ռուսաստանն այլևս չի կարող միջնորդ դիտարկվել,քանի որ որդեգրել է բացահայտ հայամետ դիրքորոշում: Ի դեպ՝ այդպես եղավ Մակրոնի դեպքում, երբ ֆրանսիացի օրենսդիրներն ընդունեցին հայամետ հայտարարություն. Բաքուն անմիջապես շտապեց ոչ միայն կշտամբել Մակրոնին, այլև հայտարարեց, որ Ֆրանսիան այլև չի կարող հանդես գալ որպես միջնորդ կողմ:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Մոսկվան Արցախում խաղաղապահներ ունի, որոնք այդտեղ են հայտնվել, ըստ էության, անկողմնակալ միջնորդական առաքելություն իրականացնելու անվան տակ, որ տարածաշրջանն էլի չպայթի: Եթե Ալիևը Ռուսաստանին հռչակում է՝ կողմնակալ, ապա ռուս խաղաղապահների մանդատն անմիջապես հայտնվելու է հարվածի տակ, և Ալիևը լեգիտիմ իրավունք է ունենալու ռուսներից պահանջելու լքել Արցախը, ինչը ոչ միայն Ադրբեջանի ժողովրի, այլև Մոսկվային հակառակ ուժային կենտրոնների երազանքն է:

Ակնհայտորեն գործ ունենք Նիկոլ-Իլհամ գաղտնի դաշինքի հետ, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի՝ հանուն գլոբալիստների մեծ պրոյեկտի, որտեղ Հայաստան պետություն չի լինի:
Նիկոլի աներձագն աղքատացել է

Աննայի եղբայր Հրաչիկը, լրագրողի հետ զրույցում փորձելով քողարկել պետական բյուջեի հաշվին սեփական փեսայի ու քրոջ ճոխ կյանքին բնորոշ զեխությունները, իրեն էլ ներկայացնել որպես համեստ, հասարակ տղա՝ համարյա «հացին կակա ասող», սկսել է նկարագրել Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատան պայմանները՝ վստահեցնելով, որ այն այնքան համեստ ու աննշան է, որ բացի այն, որ ամեն մի հարկը կազմում է ընդամենը 50քմ, այնտեղ անգամ ջուր ու գազ չկա:Կարճ ասած՝ Աննայի եղբայրը ամեն կերպ փորձել է հանրությանը համոզել, որ ինքը հեղափոխությունից հետո ընկել է այն օրը, որ, ինչպես ասում են, նույնիսկ շունը ձեռքից չի վերցնի հաց:

Հրաչիկը, իհարկե, ավելորդ համեստություն է արել. շատ-շատ ՔՊ-ականներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք այսօր դարձել են օլիգարխներ, մեծահարուստներին բնորոշ զեխ կյանքով ապրողներ ու լոթիներ մի դեպքում, երբ «Նիկոլի թվից» առաջ մի շիշ գարեջուրն ու սիգարետն անգամ նրանցից շատերի համար ճոխ կյանքի հոմանիշներ էին դարձել: Իսկ եթե դրանք դարձել են, ապա ինչպե՞ս կարող է «թագուհի Էրատոյի» հալալ եղբայր Հրաչիկը «հացին կակա ասել»:

Գործ ունենք իրական եկամուտների ու ունեցվածքի կոծկման դասական դեպքի հետ. Հրաչիկը, ի տարբերույուն շատ ու շատ ծերից ծաղկացների, մի փոքր ավելի խորամանկ է գտնվել ու որոշել է ապրել աչք չծակող կյանքով, որ փեսայի ու քրոջ վրա ավելորդ ստվեր չնետի, նրանց անունը «բերանի ծամոն» չսարքի, որ Աննայի համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Չունևոր տղա է, չէ՞, բայց տեսեք՝ինչ հանգստյան տներում ու հինգաստղանի հյուրանոցներում է իր ամառն ամեն տարի վայելում ու ինքն իրեն երանի տալիս:

Երևի աշխատավարձից ամեն ամիս մի քանի գրոշ հետ գցելով է ամառային կայֆերի փողը հավաքում ու հետո քամուն տալիս…
Դումանյան Վահրամի ծակը

Դումանյան Վահրամը, լրագրողների հետ զրույցում անդրադանալով քաղաքը տոնական լուսավորելու նպատակով պատմամշակութային ահռելի նշանակություն ունեցող շենք-շինությունների վրա հազարավոր բացված անցքերի թեմային, ասել է. «Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա: Մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր…6000 անցք առանձինճ-առանձին կվերականգնվեն.սա անբովանդակ թեմա է»:

Դումանան Վահրամի առհամարհական վերաբերմունքն ուղղակի ապշեցնող է: Լինելով, փաստորեն, պատասխանատու նաև մշակույթի համար, իսկ արված անցքերը նախևառաջ հարված են՝ հենց մշակույթին, ԿԳՄՍ նախարարը փաստացի թքում է Երևանի երեսին՝ թեման համարելով բացարձակ անկարևոր ու վստահեցնելով, որ վնասը կփոխհատուցվի կամ կվերացվի: Մինչդեռ Նիկոլի այս մի մանկլավիկը չգիտի, որ մասնագետները միաբերան ահազանգում են՝ վարդագույն տուֆը վերականգնման ոչ ենթակա մատերիալ է, և գուցե Դումանյան Վահրամի ծակերի հետքն այլևս վերացնել հնարավոր չլինի:

Նիկոլի նախարարի համար բովանդակալից թեմա է թերևս միայն փողն ու ապրուստը, որին նա Նիկոլի շնորհիվ թուշ է եղել համազգային ժանտախտի ժամանակ: Ա՛յ եթե ոչ թե Հայաստանի մշակութային ժառանգությանը, այլ իր դրամապանակին վտանգ սպառնար, անմիջապես լրջին կտար՝ ասենք Ղազարյան Պետրոսի կնկան քոքելով:

Բա գիտեք պատահակա՞ն են կրթական համակարգը գրանտների զոհ դարձնում՝ փողին մուննաթ սկզբունքով…
Իրանն իր խոսքի տերն է մնում

Մինչ Ալիևն ու Էրդողանը Իրանի սահմանների մոտ իրենց զորավարժություններով փորձում են Արաքսը կտրել-անցնելու սցենարով պատերազմ բեմադրել՝ թիրախավորելով առավելապես Իրանին, քան նույնիսկ Հայաստանին, որը Նիկոլի տխմար քաղաքականության պատճառով այլևս իրենից բան էլ չի ներկայացնում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին կարևոր հայտարարություն է արել՝ վերահսաստատելով Իրանի հայտնի դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: «Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության: Սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,-մասնավորապես՝ ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:

Իրանցի գեներալի կարևոր հայտարարությունը էական է դիտարկվում ինչպես ցանկացած գնով «Զանգեզուրի միջանցք» բացելու թուրք-ադրբեջանական ծրագրերի, այնպես էլ Ադրբեջանում ահագնացած հակաիրանական տրամադրություների ֆոնին, երբ բանը հասնում է արդեն նրան, որ այդ երկրի պատգամավորներն են իրենց անվայելուչ արտահայտություններ թույլ տալիս հարևան Իրանի հասցեին: Ընդ որում՝ հակաիրանական տրամադրություների գեներացումը տեղի է ունենում բոլոր մակարդակներում, ինչպես նաև Ադրբեջանի ներսում իշխանությունների ցուցումով ճնշվում են այն խմբավորումներն ու կրոնական կառույցները, որոնք Ալիևի բռնատիրական ռեժիմի կողմից դիտարկվում են որպես Իրանի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության մեծացման լծակներ. Ալիևն աննախադեպ հակաիրանական արշավ է սկսել Ադրբեջանում ակնհայտորեն արևմտաիսրայելական ցուցումով, ինչը, բնականաբար, չի կարող աննկատ մնալ Թեհրանում:

Մյուս կողմից՝ իրանցի գեներալի խոսքերն էական են հատկապես բուն Իրանի ներսում ընթացող հասարակական պրոցեսների ֆոնին, երբ այդ երկրի ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունների հրահրմամբ, փաստորեն, փորձ է արվում «ճոճել» Իրանը՝ ակնհայտորեն ստիպելու շեղել ուշադրությունն արտաքին պրոցեսներից՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ներքին գործընթացների կառավարելիության աստիճանի բարձրացման ու նետված մարտահրավերի չեզոքացման հարցի վրա: Սրանով, ըստ երևույթին, նույն թուրք-ադրբեջանական տանդեմն ու դրա տերերը հույս ունեն չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտող Թեհրանի հակազդեցությունը՝ ապակայունացնելով ներքին իրավիճակը:

Ֆադավիի վերոհիշյալ հայտարարւոթյունը հուշում է, որ նախ՝ Իրանը, ըստ էութան, կարողացել է հաղաթահարել արհեստականորեն գեներացված ներքին ճգնաժամը, ապա՝ նույնիսկ եթե դեռևս չի կարողացել ամբողջովին լուծել այդ խնդիը, ապա դա խոշոր հաշվով չի նշանակում ոչինչ. Կովկասը շարունակում է մնալ Թեհրանի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը, իսկ մտայնությունը՝ ցանկացած գնով կանխելու Սյունիքի անեքսիան, է՛լ ավելի հաստատակամ է դառնում, քանի որ Իրանում ել շատ լավ հասկանում են, որ եթե չկանխվի Հայաստանի ոչնչացման թուրք-ազերիական պլանը, ապա վաղը բանը հասնելու է Թավրիզին, ինչի մասին, ի դեպ բացահայտորեն արդեն խոսում է Նիկոլի ընկեր Իլհամը:
Հավատալ թուրքի՞ն, թե՞ ԱԽՔ-ին

Արևմուտքի դեմքը փրկել փորձած ԱԽՔ Գրիգորյան Արմենը, որ դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, թե իբր գոյություն չունի խաղաղության համաձայնագրի արևմտյան տարբերակ, այլ կան ադրբեջանականն ու ռուսականը, արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որով Ալիևի օգնականը հերքել էր ՀՀ ԱԽՔ-ի այն պնդումը, թե իբր Վաշինգտոնում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը.ՀՀ ԱԽՔ-ը ԱԺ ամբիոնից վստահեցրել է, որ իր խոսքերն ապացուցող փաստական տվյալներ կան. բանակցություների սենյակում է գտնվել նաև ամերիկյան ներկայացուցիչը: Իսկ Հաջիևը, մասնավորապես, վստահեցրել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի պատրաստվում քննարկման առարկա դարձնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով խաղաղության օրակարգից միտումնավոր կերպով շեղվելու համար:

Ամեն անգամ, երբ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հերքում են միմյանց հայտարարությունները, կոնկրետ հայ հանրության առջև բարձրանում է մի չափազանց էական հարց՝ ո՞ւմ հավատալ: Թվում է՝ հարցն անտեղին է, քանզի ցանկացած նորմալ երկրում տվյալ երկրի հանրությունը հակված է հավատալու ոչ թե թշնամական կողմից հնչող հավաստիացումներին, այլ՝ սեփական իշխանություններին հատկապես այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրված են ժողովրդավարական սկզբունքերին համապատասխան կերպով:

Ժողովրդավարության առումով դրա «բաստիոն» Հայաստանում կարծես ամեն ինչ պարզ է. ազգիս մեծամասնության սիրտը պատկանում է Նիկոլիմ, ու խոսք անգամ չի կարող գնալ ընտրակեղծիքների մասին՝չնայած այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու Նիկոլն ընտրությունների անցկացումը վստահեց հենց ընտրակեղծարարության հայր Ջհանգիրյան Գագոյին, կամ ինչու հենց ընտրությունների օրը որոշ քաղաքներում լույսերը տարան: Ինչևիցե, գոնե ֆորմալ առումով Նիկոլը ժողովրդինն է, ժողովուրդը Նիկոլինը:

Անցյալի դառը փորձը, սակայն, ցույց է տալիս, թե ինչին ենք բախվում այն դեպքում, երբ ամբողջությամբ վստահում ենք պաշտոնական հայտարարություններին: Հիմա կոնկրետ ԱԽՔ Գրիգորյան Արմենի դեպքում, որը, բացի իր կուրատորների շահը սպասարկելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվում այս երկրում, խիստ դժվար է հավատալ այն պնդմանը, թե իբր Հայաստանի համար սկզբունքային է միջազգային մեխանիզմների ներդրումը ԼՂ հայութան իրավունքների երաշխավորման հարցում կամ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռք են գերվել պայմանավորվածություններ, քանզի չկա գործնական ապաույց, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն այդ ուղղությաբ հետևողական է: Նիկոլը հայերին էլ, տո իրեն էլ հանձնել է Ալիևի ողորմածությանը, իսկ հերթապահ խաբուսիկ հայտարարույունների նպատակը՝ տարատեսակ ախքերի միջոցով արվող, ընդամենը ներքին լսարանին թմբիրի մեջ գցելն է՝ մոտավորապես շենքերի պատերին արված հսկայական ծակերի մոտիվներով.այնտեղ պատերն են ծակել, այստեղ ծակում են մարդկան ուղեղները:

Նիլոլը չի ցանկանում ու չի էլ կարող իր կերակրողին՝ Իլհամին ինչ-որ բան պարտադրել կամ հայանպաստ օրակարգ առաջ քաշել, քանի որ նախ՝ չունի բավարար դուխ, ապա՝ աշխարհի դարդը չի կտրել արցախահայության համար. կտրեր, 44 օրյա սարսափը չէր լինի, Ալիևն էլ իրեն այսքան ինքնավստահ չէր զգա:
Սկլերոտիկ Հայկոն

ՔՊ-ական Կոնջոյան Հայկոն ՊՊԾ-ի վերաբեյալ խորհրդարանական քննարկման ժամանակ մի կիսահռետորական հարց է ուղղել ընդդիմությանը՝ մուննաթախառը հարցադրում կատարելով՝ էդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որոնք պահել են զենքը ինչ-որ մեկի վրա կամ հրահանգել են պահել զենքը մեկի վրա և «գյուլլել»՝ միաժամանակ վստահեցնելով, որ եթե իրենց իշխանությունը լիներ այդպիսին, ապա կոնկրետ պատերազմից հետո այլ հետևանքներ կլինեին:

Կոնջոյան Հայկոն, փաստրեն, սկլերոզով է տառապում. նա մոռացել է հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցած մի շատ կարևոր դրվագի մասին, որը, ի դեպ, մեծ աղմուկ էր բարձրացրել ամողջ երկրում, երբ ԶԼՄ-ները, մեկը մյուսին հերթ չտալով, անընդհատ պտտեցնում էին այն հայտնի կադրը, որում երևում էր, թե ինչպես է Նիկոլն իր «ախռանայի» ամենագնացներից մեկից զենքով «տոչկա բռնել» մարդկանց ուղղությամբ՝ ակնկալելով իր դեմ հարձակում, որին պետք է պատասխաներ, փաստորեն, հակընդդեմ կրակոցով:

Ունի՞ արդյոք որևէ ՔՊ-ական այսքանից հետո իրավունք՝ սեփական իշխանությունը համարելու լեգիտիմ: Եթե մի երկրի ղեկավար ավտոմատ է քաշում սեփական քաղաքացիների վրա՝ պատրաստ լինելով մարդասպանության, այդ ղեկավարի մանկլավիկներն ունե՞ն բարոյական իրավունք՝ որևէ մեկին կշտամբելու կամ իրենցից մարդասեր սարքելու: Այնքան մարդ, որքան Նիկոլն է այս երկրում սպանել, հայոց պատմության ընթացքում ոչ մի այլ տիրակալ՝անկախ պաշտոնի անվանումից, երբեք ու եբեք չի ոչնչացրել: Ընդ որում՝ հենց հիա էլ Կոնջոյան Հայկոյի շեֆը խատրաստ է «գյուլլել» ու ոչ թե մի հոգու,այլ մի ամբողջ հայրենիք: Սեփական կաշվի ու մարդկանց կյանքերի միջև Նիկոլն աներկբայորեն ընտրում է առաջին տարբերակը:
Նեմեց Վիգենը

Գովերգելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը ու թվարկելով դրանից ակնկալվող սպասելիքները՝ Խաչատրյան Վիգենը, ապացուցելու համար, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու Նիկոլի մտայնությունը հեղափոխական նոու-հաու է՝ Հայաստանի բոլոր խնդիրներին լուծում տվող, բերել է Գերմանիայի օրինակը՝ մատնացույց անելով այդ երկրի սպորտային ձեռքբերումները, սպորտի ոլորտում արձանագրած հաջողությունները: Ըստ Վիգենի՝ այդ հաջողություններն այդքան շշմեցնող չէին լինի, եթե սպորտի ոլորտը նույնպես չհամակարգվեր Գերմանիայի ՆԳՆ կողմից:

Խաչատրյան Վիգենն ակնհայտորեն ոգևորված է, ավելին՝ նա երջանիկ է: Ինչո՞ւ, շատ տրիվիալ պատճառով. համոզված է, որ Հայաստանում սուպերնախարարության ստեղծումը միանշանակորեն ամրապնդելու է Նիկոլի իշխանությունը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ Վիգենի համար էականը ոչ թե համապատասխան ոլոտների աշխատանքի արդյունավետութան բարձրացման հարցն է, այլ՝ կոնկրետ Նիկոլի աթոռի ամրապնդման, որի վերջնարդյունքը, իհարկե, լինելու է պետական համակարգի լիարժեք ու անբեկանելի կազմաքանդումը, ինչպես նաև Վիգենի բարեկեցիկ կյանքի անընդհատությունը:

Վիգենի «գերմանական» տրամաբանությունը հուշում է, որ նա բնավ դեմ չի լինի ոչ միայն սպորտի ոլորտի՝ ստեղծվելիք սուպերնախարարության տակ անցնելուն, այլև՝ մնացյալ բոլոր ոլորտների, եթե, իհարիկե, այդ գաղափարին հավանություն տա Նիկոլը՝ անթրաշ մի «հայորդի», որ դարձել է նոր Հայաստանի իշխանական թափթփուկների միակ չափորոշիչը:
Շշային դեմագոգիա՝ ԱԺ-ում

«Շիշ բռնողը» ԱԺ ամբիոնից փորձել է իր պատկերացումները ներկայացնել այն մասին, թե Ներքին գործերի սուպերնախարաության ստեղծման հետ կապված ինչ ակնկալիքներ կան հանրային լայն շերտերի մոտ՝ համոզմունք հայտնելով, որ մարդիկ ուզում են, օրինակ, անձնագիր կամ վարորդական իրավունք ստանալիս հերթերում չհայտնվել, սեփական մեքենաները հանկարծ թալանված չհայտնաբերել, փողոցներն է՛լ չխցանվեն, քրեական հեղինակություներ էլ չլինեն:

«Շիշ բռնողի» ելույթը, իհարկե, 100%-անոց դեմագոգիա է՝ հանրության մի հատվածի ականջը որոշակիորեն շոյող: «Շիշ բռնողը», սակայն, անկեղծ չի գտնվել, քանզի չի հնչեցրել հանրության հիմնական ակնկալիքը՝ ստեղծվելիք ՆԳՆ-ից, որի կորիզը, փաստորեն,Ոստիկանությունն է հանդիսանալու: Հանրությունը նախևառաջ ուժայիներից ակնկալում է ապաքաղաքականացվածություն, որպեսզի զբաղվեն իրենց բուն գործով, այլ ոչ թե Նիկոլի հետույքը վարչապետական աթոռին սոսնձելով: Ավելին՝ «Շիշ բռնողի» մատնանշած շատ խնդիրներ այսօր գուցե արդեն լուծված կլինեին, եթե Նիկոլի շեղող գոծոնը չլիներ. հանցագործ որսալու, կյանքն ավելի անվտանգ դարձնելու փոխարեն մի ողջ համակարգ Նիկոլի ընդդիմադիրների որսով է զբաղված՝ բուն գործառույթն առհամարհած:

Ոչ մի դրական արդյունքի էլ ՆԳՆ-ի ստեղծումը չի բերելու՝ընդամենն է՛լ ավելի կենտորնաձիգ դարձնելով Նիկոլի իշխանությունը՝ իշխանություն որն առաջնորդվում է ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով:
«Յաման հայրենասեր» Արփոն

Գովաբանելով Սիմոնյան Ալենին՝ Դավոյան Արփոն ընդդիմությանը մեղադրել է պատերզմում զոհված ոստիկաններին ԱԺ ամբիոնից չմեծարելու համար՝ վստահեցնելով, որ նախկին իշխանությունների օրոք Ոստիկանությունը շատ ավելի դաժան ու անմարդկային է եղել, քան է հիմա՝ Նիկոլի օրոք:

Տվյալ պարագայում մեծագույն պարադոքսը թերևս այն է, որ ընդդիմությանը զոհված ոստիկաններին ԱԺ ամբիոնից չմեծարելու համար մեղադրանք է առաջադրում նույն այդ ոստիկաններին սպանած թուրքերի հարճը՝ բառիս քաղաքական ու շատ ավելի լայն իմաստով: Արփոյի համար հայ ոստիկանների զոհվելը պատերազմում ոչ թե ողբերգական, այլ միանգամայն ուրախալի հանգամանք է, քանի որ եթե չզոհվեին, իրենք էին բազմաթիվ թուրքեր սպանելու՝ Արփոյի սիրտը կոտրելով:

Ինչ վերաբերում է նախկինների օրոք Ոստիկանության կողմից դրսևորված ոչ բավարար հանդուրժողականության հարցին, ապա եթե կա մի բան, որի համար նախկիններին կարելի է իսկապես մեղադրել, ապա դա արփոների ու ալենների նկատմամբ ցուցաբերած մեղմ վերաբերմունքն է. եթե նախկինների ժամանակ Ոստիկանությունը լիներ այնպիսին, ինչպիսին հիմա է՝ Նիկոլի իշխանության օրոք, ապա հաստատ արփիդավոյաններն ու ալենսիմոնյաններն այսօր ԱԺ-ում իրենց թափ չէին տա՝ ամեն մեկը մի բանտախցում փտելով:
Նազիկը բավարարում է Էրդողանի վայրի ցանկությունները

Ինչպես ահազանգում են գյումրեցի որոշ իրավապաշտպաններ, դեռ այս տարվա սեպտեմբերից Շիրակի ՔՊ-ական մարզպետ Բաղդասարյան Նազիկը Շիրակի մարզի դպրոցների մանկավարժներին հրահանգել է հատուկ վերաբերմունք դրսևորել հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով արտահայտվելիս. կա՛մ առհասարակ չխոսել այդ թեմայով, կա՛մ էլ խոսել միայն դրական: Ինչ վերաբերում է աշնանային մարտերին, ապա այս հարցում նույնպես հրահանգվել է թեման տաբու սարքել՝ չանդրադառնալով տեղի ունեցածին ու զոհերին: Ավելին՝ կոնկրետ պատմության ուսուցիչներին հրահանգվել է հայոց պատմության նորագույն շրջանի դասավանդումը հնարավորինս մակերեսային դարձենել, իսկ 90-ականների գոյամարտի վերաբերյալ առհասարակ չխոսել:

Նազիկը փաստացի սկսել է Շիրակը նախապատրաստել թուրքերի ոտքի փալաս դառնալու դերին: Ըստ երևույթին, պայմանավորված այն հանգամանքով,որ հենց այդ մարզն է հայ-թուրքական դարպասը, և սահմանը բացելիս թշնամու առաջ բացվելու են առաջին հերթին Շիրակի դռները, Նիկոլը ներքին կարգով հրահանգել է մարզպետին, որ քիչ-քիչ սկսեն կյանքի կոչել հայերի թրքացման պրոյեկտը՝ Ցեղասպանության հարցը ստվերելով, 90-ականների հաղթանակի մասին էլ պապանձվելով, այսինքն՝ անել այն, ինչ դուրեկան է Էրդողանին ու նրա թուլա Իլհամին:

Ի դեպ՝ ինչպես հայտնի է, թուրքական նախապայմաններից մեկն էլ Ցեղասպանության թեմայի փակումն էր, ինչը կամաց-կամաց Նիկոլը կյանքի է կոչում՝ նախ սփյուռքահայերի ցավն ու կոչերն առհամարհելով, ապա՝ թեման բուն Հայաստանում փակելով:

Եթե Նազիկի թրքահաճությունը շիրակցիները մարսեն, հերթը հասնելու է մյուս մարզերին, իսկ վերջում՝ մայրաքաղաք Երևանին, ուստի հենց սկզբից է պետք «ատամ ցույց տալ» ու հասկացնել, որ ժողովուրդը չի պատրաստվում սեփական արժանապատվության ու կենսական շահերի հաշվին բավարարել Նիկոլին ու նրա թուրք տերերին:
Հովհաննսիյան Արթուրի հեքիաթները

Արձագանքելով այն՝ ոչ անհիմն տեսակետին, որ ուժային կառույցներին վերաբերող առաջիկա փոփոխություններն իրականում ոչ այլ ինչ են, քան հստակ փորձ՝ Հայաստանում ուժեղացնելու սուպերվարչապետական ռեժիմը՝ ՔՊ-ական Հովհաննսիյան Արթուրը հայտարարել է՝ սուպերվարչապետական համակարգ չլինելու գլխավոր երաշխիքը փոխզսպման մեխանիզմներն են՝ վստահեցնելով, որ կան գործիքակազմեր, որոնք կարող են Հայաստանը դարձնել ոչ թե սուպերվարչապետական, այլ «սուպերընդդիմական»: ՔՊ-ականը հերքել է ընդդիմության մեղադրանքներն ու վստահեցրել, որ այդ ամենով իրենք նպատակ ունեն առողջացնել ինստիտուտները, բարձրացնել ներքին անվտանգության աստիճանն ու քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցել:

Հովհաննիսյան Արթուրի լոլոները, իհարկե, հեքիաթի ժանրից են, քանի որ ձգտումը՝ երկիրը սարքելու բացառապես սեփական ձեռքի խաղալիք, միմիայն պայմանավորված է սեփական վերարտադրության ու նաև անվտանգության վերաբերյալ այն մտահոգություններով, որ ունի Նիկոլը: Ինչի՞ց է նա վախենում: Խնդիրն այն է, որ Նիկոլի հայակործան առաքելությունը դեռ իր լրմանը չի հասել, դեռ թուրքերի հետ բանավոր պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվել: Նիկոլը շատ լավ հասկանում է, որ փախչելու տեղ ուղղակի չունի, ու այսպես թե այնպես նրա հետևից գալու են թուրքերը՝ ստանալու խոստացածը: Եվուրեմն՝ Նիկոլի խնդիրն է այնպիսի համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի իր վարչապետությունը նույնիսկ այն դեպքում, եթե պետության կեսը հանձնի թուրքերին: Այսինքն՝ ոչ մի ծառայությունների որակի բարձրացման, պետության ամրապնդման կամ արդյունավետության բարձրացման մասին խոսք անգամ չկա, այլ բացառապես լուծվում են նեղանձնային խնդիրներ՝ մի կողմից հակազդելու ընդդիմությանը, մյուս կողմից՝ ներքին պայքարում չնահանջելու, իսկ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում էլ՝ կրկին անգամ հաղթանակ տոնելու:

Բայց գլխավոր շահառուն, իհարկե, դառնալու են թուրքերը. նրանց պետք է կազմաքանդված, բռնատիրական Հայաստան՝ ներկայումս տնորինվող տարածքի կեսից էլ պակաս տերիտորիայով՝ տեսլական, որի հետևից էլ գնում է Նիկոլը:
Պապիկյան Սուրիկի հաշիշը

Արձանագրելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից ՀՀ սահմանների դեմ ուղղված կրակահերթերը, կրակոցները, սադրնանքերը բավական շատացել են ու հիմա էլ շատ են՝ Պապիկյան Սուրիկը «փափուկ բարձ էր դրել» ՀՀ քաղաքացիների գլխի տակ՝ հանգստացնելով, թե իբր այս պահին «կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»:

Ի՞նչ է հասկանում Պապիկյան Սուրիկը «կոնկրետ մտահոգվելու առիթի» տակ: Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր վերլուծաբաններն ու անալիտիկ կենտրոնները միաբերան պնդում են, որ պատերազմի հավանականությունը շատ բարձր է, իսկ անցկացվող զորավարժությունները, որոնց քողի տակ թուրք-ադրբեջանական տանդեմը սահմանին է մոտեցնում հսկայկան թվով տեխնիկա ու մարդուժ, որոնք Հայաստանի տարածքից անգամ անզեն աչքով տեսանելի են, թեժ մարտական գործողություններին ուղղված նախապատրաստական միջոցառումներ են: Նույն այդ ռազմական փորձագեներից շատերը կանխատեսում են տոտալ տարածաշրջանային պատերազմ, որի ընթացքում Հայաստանն ուղղակի «ոտքի տակ կորելու է»: Ավելին՝ շատ մասնագետներ ուղղակի կոչ են անում իշխանություններին բնակչությանը նախապատրաստել պատերազմին, ապաստարաններ, թաքստոցներ սարքել, մարդկան իրազեկել, մոբիլիզացիա իրականացնել և այլն: Կարճ ասած՝ պատերազմից հինգ պակաս իրավիճակ է տարածաշրջանում, որը պարտադրում է Հայաստանին առավելագույն օպերատիվություն ու զգոնություն դրսևորել:

Ի՞նչ են անում իշխանությունները: Իշխանությունները Երևանի շենքերն են ծակծկում ու քանդում՝ Հայաստանը՝ խաղաղ Դանիա երևակայելով: Ուղարկում են Սուրիկին ուղիղ եթեր՝ հանգստացնելու՝ կրկնելով 44-օրյա պատերզմից առաջ դրսևորած վարքագիծը, երբ փաստացի ոչինչ չարվեց՝ նետված մարտահրավերին պատրաստ լիելու համար այն դպքում,երբ տեղի ունեցածից միառժամանակ ժամանակ առաջ նույն ՀԱՊԿ-ը զեկուցագիր էր ուղարկել Նիկոլին՝ նախազգուշացնելով պատերազմի մասին ու նույնիսկ նկարագրելով՝ ինչպիսին է այն լինելու:

Արդյունքում կորցրեցինք մոտ 10000 քկմ տարածք՝ պատերազմի յուրաքանչյուր օրն ապրելով հաղթանակի պսասումով: Հիմա էլ նույն բանն է, ըստ էության, արվում, երբ դիրքերը թողնվում են անտեր, չկահավորված, այնինչ Պապիկյան Սուրիկը պրոֆեսիոնալ բանակից ու շարքայինների աշխատավարձերից է ինչ-որ բաներ բարբաջում՝ մոռանալով իր խոսքում ընդգծել, որ եթե եվրոպական մոդելի բանակ ունենալու հարցը տարիների աշխատանք ու ժամանակ է պահանջում, ապա կենսական մարտահրավերները՝ Հայաստանի գլխին կախված, մեզ շնչելու տեղ է՛լ չեն թողնում: Վաղը-մյուս օրը պատերազմ է, իսկ սրանք չգիտես՝ ինչերից են խոսում:
Ո՞ր դեպքում Նիկոլը կհրապարակի Անդոնի ղազագիրը

Ադնոնն օրերս յուր հանձնաժողովի նիստում հայտարարել էր.«Ցավալի ա, որ մեր երկրում էդքան լրտեսներ են աճել և շատ էժան՝ սոցիալական ցանցերում որոշակի կոնտակներ պարզապես ունենալու արդյունքում՝կանանց հետ, գումարի առումով, և. բնականաբար, էս բոլոր բարեփոխումները միտված են հենց նմանատիպ խնդիրները հենց բնում խեղդելու և անվտանգային միջավայրն ավելի անվտանգ դարձելու առումով»:

Հայաստամնում իսկապես շպիոնները վխտում են, բայց վխում են՝ ոչ թե համակարգիչների մոնիտորների դիմաց նստած, այլ՝ Կառավարութան շենքում ու ԱԺ-ում թառած.ՔՊ-ականների ջախջախիչ մեծամասնությունը թերևս օտար երկրների հատուկ ծառայությունների գործակալ է, որ իր ծառայությունները մատուցում է Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահին անդառնալի վնաս հասցելու գնով:


Այդ ագենտներից ամենակարկառուններից մեկը թերևս նույն Անդոնն է, որը, նամուսն ու աբուռը կորցրած, Պետաիրավական հանձնաժողովի նիստում միամիտ աչքեր արած, ինչ-որ լոլոներ է բստրում՝ իրենից թունդ հայրենասեր սարքած: Եթե իկսապես պետությունը ցանկանում է բարելավել անվտանգային միջավայրն ու կանխարգելել տոտալ շպիոնաժը, ապա նախևառաջ պետք է սկսի Անդոնի գործերը, գաղտնի կապերը քննելուց, թուրքական հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերը բացահայտելուց, ղազագիրը հանրությանն ի ցույց դնելուց: Անդոնը պետք է արժանանա Միրզոյան Արոյի ճակատագրին:

Բայց ցավն այն է, որ քանի դեռ Նիկոլն է տիրում Հայաստանին, անդոնները կարող են հանգիստ քնել համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ չեն փորձել դուրս գալ Նիկոլի լծի տակից: Հենց մեկնումեկը փորձեց, Նիկոլը սեփական ձեռամբ կհանրայնացնի իր թիմակիցների ղազագրերն ու ասենք պոռնո վիդեոները՝ ՔՊ-ականներին համաշխարհային խայտառակության մատնած:

Իսկ տեսնես ո՞վ է ի ցույց դնելու հենց Նիկոլի ղազագիրը՝ «փաստաթղթավորելու» Հայաստանին պատուհասած չարիքրների բուն պատճառը…
Նիկոլի ուրացումը

Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում այն վարող արտասահմանցի տիկնոջ կողմից որպես մարդու իրավունքների և ազատության պաշտպանության չեմպիոն ներկայացված Նիկոլն իր ելույթում փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմի «ջրաղացին ջուր է լցրել»՝ հայտարարելով, որ ինքը չի ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից: «Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև ես իսկապես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ բողոքելով, որ իրեն թուրք են ասում, քանի որ համարում են դավաճան, ինչից ինքը չնայած չի վիրավորվում, բայց և համարում է, որ նման բան չպետք է լինի. դա ատելության քարոզ է թուրք ժողովրդի հանդեպ:

Համաձայնեք, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը հազիվ թե կարողանային այսքան ճշգրիտ կերպով առաջ մղել սեփական պետական շահերն այնպես, ինչպես դա արել է նրանց գործակալը:

Նիկոլի ասելիքը՝ուղղված Հայաստանին ու աշխարհին, հետևյալն է՝ պետք է ոչ թե ֆիքսվել թուրքերի կողմից հայերին ցեղասպանելու փաստի վրա՝ մեղադրելով նրանց, այլ ինքնաքննությամբ զբաղվել, քանի որ վերջում կարող է պարզվել, որ ոչ թե թուրքերը,այլ հայերն են ցեղասպանել, կեցցե՜ ժողովուրդների բարկամությունը, կորչի՛ հայոց պահանջատիրությունը, թուրք կոչվելը պատիվ է, ուղղակի պետք չէ խեղճ թուրքերի անունը քաղաքական նկատառումներով զուր տեղը շահարկել, այն համարել «թշնամի» եզրույթի էկվիվալենտ: Կարճ ասած՝ «Նոլդու Փաշինյան»:

Իհարկե, թերևս ավելորդ է նկատագրել այն տիտանական վտանգները, որ բխում են Նիկոլի «խաղաղասիրական» թեզերից, բայց կարևոր է հասկանալ, թե բացի սեփական գաղտնի ցանկությունները սպասարկելուց, այս ամենով է՛կ ում շահերն է փորձում առաջ տանել Նիկոլը՝ իրեն քննադատությունների թիրախ դարձնելով:

Ինրպես վերը նշվեց, Նիկոլին ֆորումի շրջանակներում ներկայարել էին որպես համաշխարհային ժողովրդավարության, մարդու իրավունքների ու խոսքի ազատության անխոնջ մարտիկ՝ փառաբանելով այնպես, ինչպե ոչ ոքի: Ա՛յ հենց իրեն այդպես փառաբանողների շահերն էլ սպասարկում է Նիկոլը. Արևմուքի խնդիրը ցանկացած գնով հայ-թուրքական «հաշտեցման» պրոցեսն առաջ մղելն է՝ ռուսներին այստեղից դուրս վանելու հիմքեր ստեղծելու, ինչն էլ Նիկոլն անում է՝ այդ գինը ի հաշիվ հայ ժողովրդի կենսական շահերի վճարելով ու փոխարենը քաղաքական լեգիտիմություն ձեռք բերելով:
Վիկտորինի երկնագույն ծաղկաքաղը


Դեկտեբերի սկզբին Հայաստանին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կոչ հնչեցրած ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հույս է հայտնել, որ ՍԴ-ն կմիանա իրենց՝ ՀՀ-ում խտրականության դեմ օրենքի ընդունման գործում: «Մենք պետք է ընդգծենք այն հանգամանքը, որ չենք կարող անհատական մարդու իրավունքներից առանձնացնել կամ ծաղկաքաղ անել նրանցից, որոնք մեզ դուր են գալիս և անտեսել մյուսները…»,-մասնավորապես՝ հայտարարլ է ծաղկաքաղին դեմ ԵՄ դեսպանը:

ԵՄ դեսպանի ուղերձը չափազանց թափանցիկ է. եթե Հայաստանն ուզում է ինտերգրվել եվրոպական ընտանիքին, ապա պետք է ծիրանագույնը փոխի երկնագույնով, իսկ հույսերը, թե կարող է կրկնվել ասենք Հունգարիայի օրինակը, այսինքն՝ հանդես գալ ավանդական արժեհամակարգի պաշտպանության դիրքերից, բայց մնալ արևմտյան մեծ ընտանիքում, սին են:

Բայց ամենաուշգրավը Վիկտորինի՝ Հայաստանի գունափոխության հարցում ՍԴ-ին ապավինելն է՝ կառույց, որը թերևս ամենաշատն է բռնաբարվել «դեմոկրատ» Նիկոլի կողմից: Բոլորն էլ հիշում են ու շատ լավ գիտեն, թե ինչ է արել Նիկոլը Հրայր Թովմասյանի հետ՝ մի կողմից քաղաքական իշխանության հավերժացման ու դրան լեգիտիմության շղարշ տալու նպատակով, մյոս կողմից՝ երաշխավորելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կնքվելիք հնարավոր պայմանագրերի վավերացումը նույնիսկ այն դեպքում, եթե դրանք լինեն հակասահմանադրական, հակասեն Անկախության հռչակագրի դրույթներին և այլն: Վերջիվերջո պատահական չէ, որ ՍԴ դատավորներն այսօր մինչև 3000 դոլար աշխատավարձ են ստանում. պրակտիկան ցույց է տալիս, որ կուշտ փորով Նիկոլի թելը թելելն ավելի լավ է ստացում:

Հիմա Վիկտորինը, փաստորեն, հավելյալ պահանջ է առաջ քաշում՝ աչք փակելով «նոր» Հայաստանում ժողովրդավարության բռնաբարման վրա, և դա ԼԳԲՏ համայնքի համար Հայաստանը դրախտ սարքելն է: Նիկոլը կարող է հավերժ մնալ երկրի ղեկավար, եթե ի թիվս այլ կործանարար բաների Հայաստանը նաև գոմիկանոց սարքի:

Սարքելը՝ կսարքի, բայց ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը՝ ահա ամենամեծ հարցը…
ը…
Նիկոլի սիմվոլը

Համացանցում տարածվել է մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է, ըստ տեղեկությունների, մինչև 1989 թվականը Հայաստանում՝ Երևանի Կրիվոյ կոչվող թաղամասում, ապրած ադրբեջանական բանակի պահեստազորի կապիտան Թելման Քասիմովը, որ սոցցանցերում ներկայանում է «Иреван Агрыдаг» (Агрыдаг-Հայկական պար լեռնաշղթայի անվան թուրքական տարբերակն է-խմբ.) անվան տակ, ադրբեջաներեն և ապա հայերեն ինչ-որ բաներ բլբլում՝ ծաղրելով Նիկոլին ու ասելով, որ չնայած ինքը ապրել է Հայաստանում, բայց վաղուց հեռացել է Հայաստանից՝ դառնալով Ադրբեջանի քաղաքացի և այլն:

Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ վրաններ տեղադրելով Հայաստանն Արցախին կապող ճանապարհին, ինչը հերթական սադրանքն է՝ պատերազմ սանձազերծելու ու ռուս խաղաղապահներին Արցախից վտարելու նպատակով: Ահա այս ցւցարարներից մեկն էլ, փաստորեն, «հայաստանցի» ազերի կապիտանն է, որ ծիծաղելով ծաղրել է ներկա պահին Հայաստանի սիմվոլ հանդիսացող Նիկոլին:

Իրականում Նիկոլի սիմվոլ հենց կարելի է համարել այս ազերիին, որը երբեք Հայաստանը չէր ծաղրի, եթե չլիներ Նիկոլի «խաղաղության օրակարգը»: Նիկոլի վեջնանպատակը Կրիվոյը ազերիների բաժին դարձնելն է, որի նախերգանքը Հայաստան-Արցախ միջանցքի շուրջ խմորվող ներկայիս պրոցեսներն են. Երևանը կարող է շուտով լցվել հայախոս ազերիներով, ու կոնկրետ խաղաղութան պայմանագի ստորագրումից հետո Հայաստանը չի ունենալու որևիցե գործիքակազմ՝ կործանարար գործընթացը կասեցնող, եթե, իհարկե, առհասարակ Հայաստան մնա քարտեզի վրա: