AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
🎓GLOBAL UGRAD
Սա ուսանողական փոխանակման 📚 ծրագիր է, որը կազմակերպվում և ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Այս ծրագրի շնորհիվ բակալավրի ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ սովորելու ԱՄՆ համալսարաններում, ծանոթանալու ԱՄՆ մշակույթին ու արժեքներին
ԾՐԱԳԻՐՆ ԱՆՎՃԱՐ է և ամեն ամիս կրթաթոշակ է տրամադրում:💸

🎓SUSI
Կրկին ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող, ուսանողների համար ստեղծված 🆓ԱՆՎՃԱՐ ծրագիր է, որը տևում է 5-6 շաբաթ և անցկացվում է ամռանը: Այս շաբաթների ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում` University of Washington-ում, մի քանի օր բնակվում են ամերիկացի հյուրընկալ ընտանիքում, ճանապարհորդում ԱՄՆ-ով, ստանում ակադեմիական խորը գիտելիքներ:

🎓Summer Work and Travel
Այս ծրագիրը ևս ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարրամենտի կողմից և կրկին ԱՆՎՃԱՐ Է:
Սա 18-28 տարեկան երիտասարդների համար ճանապարհորդելու հրաշալի հնարավորություն է. եռօրյա դասընթաց` Նյու Յորքում, ապա 4-ամսյա 👝աշխատանք ԱՄՆ-ում որևէ նահանգում: Ծրագիրը հոգում է կեցության և ճանապարհի ծախսերը, բժշկական ապահովագրությունը, վիզայի ծախսերը և տրամադրում մենթորային վստահելի ծառայություններ:

Արդեն գիտե՞ք, թե ինչ եք անելու ամռանը: 🎓
🔥28🤩3
🧳 Ի՞նչ է խորհուրդ տալիս Ագնեսը ճանապարհորդներին

Մենք գիտենք, որ դու սիրում ես ճամփորդել, ու ճանապարհները դեռ քեզ շատ ու շատ երկրներ են տանելու:
Այս անգամ մեր ալիքում ճամփորդական իր խորհուրդներով է կիսվում բլոգեր Ագնեսը: Կարդաˊ նյութն ու սկսիˊր պլանավորել քո ընտանեկան կամ ընկերովի հաջորդ ճամփորդությունը: 😍
🔥3
🚉 4 թիփ և հավելված, որոնք օգնում են Ագնեսին ճամփորդելիս

Երբ հերթը հասնում է ճամփորդելուն, ամենակարևոր կետերից մեկը, որը հեշտացնում կամ, հակառակը, ավելի սթրեսային է դարձնում ճամփորդությունը, ֆինանսների կառավարումն է: 💸 Դրա համար սթրեսից խուսափելու ու ճամփորդությունն ավելի կազմակերպված դարձնելու համար մի քանի հասարակ, բայց նաև օգտակար կետեր եմ առանձնացրել:

Թիփ 1: Գիտեմ, որ շատ բացահայտ բան եմ ասելու, բայց մինչև ճամպրուկդ դասավորելը, նստիˊր ու փորձիˊր մոտավոր հաշվարկել քո ապագա ծախսերն ըստ օրերի: 🤔 Ներառիˊր թեˊ հյուրանոցին ու սնունդին հատկացվող գումարը, թեˊ թանգարանների և ակումբների մուտքավճարները: Հավատաˊ, որ նախօրոք պլանավորելն ու հաշվարկելը հետագայում քեզ շատ է օգնելու, բացի այդ, ավելի քիչ հավանական են դառնալու չպլանավորված գերածախսերը:

Թիփ 2: Հիմա կիսվելու եմ մի հավելվածով, որը քեզ շատ-շատ է օգնելու, եթե մենակ չես ճամփորդում:🫰
Tricount հավելվածն ընկերական ճամփորդությունների ժամանակ օգնում է հաշվել ու կիսել ծախսերը: Օգտվելը շատ պարզ է: 🤳 Գրում եք անունները, թե ով որքան և ում համար է վճարել, իսկ վերջում արդեն տեսնում եք, թե ով ում ինչքան գումար է պարտք: Ընկերությունը` ընկերություն, փողը` փող:

Թիփ 3: Հիմա արիˊ ուսումնասիրենք տրանսպորտի ծախսերն ու հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել:
Նախօրոք գուգլիր, թե տվյալ երկրում որ տարբերակն է ամենահարմար տրանսպորտային միջոցը` 🚋 մետրո, գնացք, տրոլեյբուս, ավտոբուս, տաքսի, թե բոլորը միասին:
Հիմնականում տուրիստական քաղաքներն ունենում են երթևեկության օրական/շաբաթական քարտեր, որոնք ավելի մատչելի են, քան մեկանգամյա տոմսերը:
Դրանից զատ, եթե օգտվում ես տաքսիներից, տեˊս, թե տվյալ քաղաքում ինչ տեղական տաքսիներ կան: Համեմատիˊր Uber-ի, Bolt-ի ու տեղական տաքսիների սակագները:
Մի օրինակ բերեմ, որն ինձ զարմացրել էր: Ընկերներով գնացել էինք Պորտուգալիա, ու ես արդեն ավտոմատ հաշվարկել էի մեր երթուղին. իջնենք օդանավակայանից ու ավտոբուսով կամ գնացքով գնանք կենտրոն: Մտածում էի, որ բոլոր եվրոպական երկրներում տաքսիները թանկ են: Մինչդեռ 5 հոգով օդանավակայանից կենտրոն գնալու համար տաքսիի համար վճարեցինք 10€: 🤗

Թիփ 4: Հիմա բլոգերներից շատերը գովազդում են հավելվածներ, օրինակ` airalo կամ holafly, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդելիս ունենալ eSim քարտ ու մշտապես հասանելի լինել: Ես էլ շատ դեպքերում ընտրում էի այդ տարբերակը: 📱 Բայց հիմա նախընտրում եմ գնալ տվյալ երկիր ու գնել հենց տեղական քարտը` բնականաբար նախապես համեմատելով բջջային օպերատորների ծառայությունների արժեքները: 80% դեպքերում նույն գնի դիմաց 3-4 անգամ ավելի շատ ինտերնետ են առաջարկում, քան, օրինակ, holafly-ը:

Ու մի փոքրիկ լայֆհաք էլ: Եվրոպայում ճամփորդելիս կարող ես գտնել բջջային օպերատորներ, որ 1-ից ավելի 🌍 երկրներում են աշխատում: Սա շատ լավ տարբերակ է, եթե մի քանի երկրում ես ճամփորդելու: Օրինակ` նախորդ ճամփորդության ժամանակ, երբ Հոլանդիայում էի, գնել էի Lyca mobile քարտը, որը, պարզվեց, աշխատում է 10-ից ավելի երկրներում: Այդ քարտս ես կարողացա օգտագործել նաև Բելգիայում ու Իսպանիայում:
Այսօր` այսքանը: Եթե էլի լայֆհաքեր հիշեմ, սիրով կկիսվեմ քեզ հետ: 🫰
🔥25🤩4👏1
👨‍🎓 Ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Եթե դեղատներում սկսում են երկրաչափական պրոգրեսիայով պակասել աչքի կաթիլներն ու ձկան յուղը, ուրեմն մոտեցել է քննական շրջանը։ 🫣
Թեև քննություններն ու դրանց ժամկետները հայտնի են դեռ ուսումնական տարվա սկզբից, բայց ի՞նչ ուսանող, եթե քննություններին չի պատրաստվում դրանցից մեկ օր առաջ։ 🙈Մի քանի հոգեբանական խորհուրդ՝ ինչպես պատրաստվել քննություններին։
Նախ, առաջին հոգեբանական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել։ Օրն ունի ոչ թե ընդամենը 24 ժամ, այլ 24 երկար ու ձիգ ժամ։😅
👏16
👉Ինչպե՞ս հիշել սովորածը, ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ

Իրականում նյութը յուրացնելու ու այն հիշելու մեթոդները բազմաթիվ են, որոնց մասին ավելի մանրամասն մենք կխոսենք մեր մյուս հրապարակումներում։ Պարզապես պետք է ընդգծել, որ գրեթե չկա հատուկ ունիվերսալ մեթոդ, որն արդյունավետ աշխատում է բոլոր դեպքերում։ Յուրաքանչյուր մարդու դեպքում այդ պրոցեսն անհատական է։ Ու յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի այն մեթոդը, որը կօգնի հենց իրեն։ Կարևոր է ընդգծել, որ քիչ թե շատ ունիվերսալ մեթոդ է համարվում նյութը թղթին հանձնելը, այսինքն` սղագրումը կամ սովորական արտագրությունը։


👉Կարդալ մտքո՞ւմ, թե՞ բարձրաձայն

Մտքում կարդալն այնքան էլ արդյունավետ ու նպատակահարմար չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե սովորել ես, յուրացրել ես, հիշում ես, սակայն երբ սկսում ես պատասխանել, պարզվում է, որ տեղեկատվությունը հիշում ես պատառիկներով ու կցկտուր։ 🫥Ավելի արդյունավետ կլինի, որպեսզի սխեմաներ կազմես ու պարտադիր դա անես թղթի վրա հարց-պատասխան տրամաբանությամբ։ Բանավոր քննությունից առաջ կարող ես ուժերդ փորձել հայելու առաջ։

👉Ինչպե՞ս զարգացնել էմոցիոնալ կայունությունն ու հավասարակշռությունը
Այս հատկությունը մարզելու համար մի շատ օգտակար վարժություն կա։ Կոչվում է՝ «Կես ժամ, որը պատկանում է միայն ինձ»։ Այս վարժության ամբողջ էությունն այն է, որ պարապմունքներից հետո ինքդ քեզ նվիրես գոնե կես ժամ, որպեսզի կտրվես պարապմունքներից ու պարզապես հանգստանաս։ Այդ ընթացքում կարող ես զբաղվել բացառապես ամեն ինչով, բացի քննության հետ կապված նյութերից։ Սա կօգնի հանգստանալ և ուժ հավաքել աշխատանքի հաջորդ փուլի համար։

👉Ինչպե՞ս չլարվել քննության օրը

Հուզմունքից խուսափելը պրակտիկորեն անհնար է, հատկապես երբ այդ քննությունն առաջին անգամ ես հանձնում, կամ էլ դրա արդյունքը որոշելու է հետագա ճակատագիրդ։ 🫣Ամեն դեպքում կարելի է մի փոքր նվազեցնել սթրեսի չափաբաժինն ու հենց դրանով էլ ապահովել հաջողությունը։ Արգելվում է այդ օրերին հանգստացնողներ ընդունել, քանի որ դրանք կարող են քնկոտություն առաջացնել։ Հաճախ լինում է նաև ուշադրության կրիզիս։

👉Ինչպե՞ս պետք է պահել քննության օրը

Քննության ժամանակ ցանկալի է բուն քննությունից բացի որևէ այլ բանի մասին չմտածել։
Հարցը կարդալուց հետո պետք չէ անմիջապես պատասխանել հարցին։ Ավելի լավ է հանգիստ հիշել այն ամենը, ինչ կարդացել ես այդ թեմայի վերաբերյալ, հետո միայն անցնել հանձնարարության կատարմանը։
Ու միˊ շտապիր։ Անգամ եթե 100 տոկոսով վստահ ես, որ ճիշտ ես պատասխանել, պետք չէ բոլորից շուտ հանձնել աշխատանքը։

ℹ️Մի քանի օգտակար խորհուրդ

Ուսումնասիրիˊր ու օգտագործիˊր գույների հոգեբանությունը։ 🌈Այն քեզ կօգնի կենտրոնանալ ու չլարվել։ Քննություններին պատրաստվելու ընթացքում ցանկալի է քեզ շրջապատել դեղին ու մանուշակագույն առարկաներով։ Դեղինն օգնում է հիշել նյութը, իսկ մանուշակագույնն ակտիվացնում է ինտելեկտուալ կարողությունները և մտավոր ակտիվությունը։
Մի խորհուրդ էլ, որը կօգնի ակտիվացնել երևակայությունդ:
Ձեռքով հավաքիˊր մազերդ ափի մեջ, ապա դանդաղ և սահուն տաˊր վերև։ Կրկնիˊր դա մի քանի անգամ։ Այդպիսի պարզագույն հնարքը միանգամից ներազդում է մի քանի ակտիվ կետերի վրա ու զգալիորեն բարելավում է երևակայությունը։❤️
Օգտագործիˊր նաև արոմաթերապիայի հնարավորությունները։ Բնական եթերային յուղերը կարգավորում են հոգեկան վիճակը, հավասարակշռում են օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները։ Մտավոր ունակությունների ակտիվացմանն ու կենտրոնացմանն օգնում են կիտրոնի, լավանդայի, ռոզմարինի ու նարնջի հոտերը։
Մաղթում ենք քեզ հաջող քննաշրջան։😇📚
🤩21🔥14👏41🤔1
5 մոտիվացիոն գիրք, որոնք օգնում են չհուսահատվել📗

Մոտիվացիայի ու զարգացման համար մեկ դեղատոմսը ընթերցանությունն է։ Թղթով, ոչ թե էլեկտրոնային տարբերակով: 📖Մասնագետներն ասում են, որ միայն թղթե գրքեր կարդալու դեպքում է աշխատում երևակայությունը, իսկ էլեկտրոնայինի դեպքում միայն ինֆորմացիան եք յուրացնում, որի 30 տոկոսը մոռացվում է անմիջապես կարդալուց հետո։🤔Հատկապես վերջին շրջանում, երբ մոտիվացնող քիչ բան կա, կարևոր է թեկուզ ոչնչի միջից գտնել մոտիվացիա ու առաջ գնալ։ Ներկայացնում ենք 10 լավագույն մոտիվացիոն գրքերը՝ ըստ Forbes-ի։ 👇
🔥4
🔖Իցխակ Ադիզես, «Կառավարումը ճգնաժամի օրերին։ Ինչպե՞ս գոյատևել ու դառնալ ավելի ուժեղ»
Ռազմավարության երեք հիմնական քայլերը՝ «Խփիˊր-փախիˊր-քարացիˊր», որոշում են ոչ միայն մարդու, այլև մեծ ընկերությունների գործողությունները հատկապես ճգնաժամի օրերին։ Դոկտոր Իցխակ Ադիզեսը աշխարհի լավագույն բիզնես խորհրդատուներից է։ 👨‍💼 Նա ստեղծել է մեծ ընկերությունների ու ղեկավարների գործունեության կյանքի փուլերի բանաձևը։ Գաղափարը պարզ է. ընկերությունը գործում է կենդանի օրգանիզմի պես։ Կարդալով այս գիրքը՝ սեփական ընկերությունը կամ փոքր բիզնեսը կառավարելու բազմաթիվ օգտակար գաղափարներ կգտնես։

🔖Վիկտոր Ֆրանկլ, «Կյանքին ասել «Այոˊ»
Փիլիսոփա Վիկտոր Ֆրանկլը վերապրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները: Հատկապես վերջին երկու տարիներին նրա գրքերի վաճառքները գերազանցում են բոլոր սպասելիքները։ 📈 Ու դա հասկանալի է։ Երբ հողը փախչում է ոտքերիդ տակից, իրականությունդ էլ դառնում է մղձավանջ, օգնության է հասնում նրա գլխավոր կարգախոսը․ «Նա, ով գիտի՝ ինչի համար ապրել, ունակ է հաղթահարել յուրաքանչյուր «ինչպես»։

🔖Նիկ Վույչիչ, «Կյանքն առանց սահմանների»
Ամեն անգամ, երբ կբողոքես, որ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէ քո նկատմամբ, նայիˊր այս գրքի շապիկի տղային։ Նա գրքի հեղինակն է։ Հետո կարդա՝ ինչպես նա, կարծես թե դեմ գնալով անգամ բնությանը, կարողացել է առաջ գնալ ու հաջողության հասնել։


🔖Շերիլ Սենդբերգ, «Միˊ վախեցիր գործել»
Այս գիրքը լույս տեսավ 2013 թվականին և նախատեսված է կանանց համար։ 👩 Այն անմիջապես դարձավ բեսթսելլեր ու մինչև օրս չի իջնում թոփերից։ Հեղինակը Facebook սոցիալական ցանցի գլխավոր օպերատիվ տնօրենն է, որը սեփական կարիերայի օրինակով ցույց է տալիս բոլոր կանանց, որ էնտուզիազմի ու նպատակասլացության միջոցով հնարավոր է հասնել բարձունքների։


🔖Ռասս հերրիս, «Երբ կյանքդ գնում է ոտքերիդ տակից»
Հոգեթերապևտ Հերրիսի աշխատությունը հիմնված է նրա աշխատանքի, մասնագիտական փորձի վրա։ Նրա աշխատության հիմնական ուղերձը հետևյալն է․ 👉 «Պետք է հաղթահարել ցավը գիտակցման ու պատասխանատվության թերապիայի միջոցով»։ Նրա մեթոդիկայի հիմքը հետևյալն է, որ հնարավոր չէ պարզապես ազատվել ցավի պատճառից ու փոխարինել այն ուրախության ու երջանկության զգացումով։

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: 😊
🔥8🤩3
Եթե մենք այսօր սերենադ երգեինք ու մոռանայինք բառերը, երգերն ինչպե՞ս կերգեինք: 😅
Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ամենապատասխանատու պահին մոռանում եք բառերը:🧑‍🎤🎶

Շնորհավոր բոլոր սիրահարների օրը: 🥰💟
🤩44🔥31
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին 🤩
💚 Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և հնարավորություն՝ սովորելու, զարգանալու, երազելու...

3-ամսյա ուսուցում՝ ամբողջական դրույքով և 165.000 դրամ աշխատավարձով
Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում
Զարգանալու, սովորելու և աճի բացառիկ պայմաններ և մշակույթ

🗓 Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև փետրվարի 23-ը։

🔗 https://ameria.me/3HDNSA6
👏11🔥3
Գումար աշխատելու այլընտրանքային
տարբերակներ ուսանողների համար


Հասկանալի է, որ ամբողջ դրույքով աշխատանքը կարող է խանգարել կրթությանդ 🧑‍🎓 և զգալիորեն խլել հանգստանալու համար նախատեսված ժամանակդ: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք առանձնացրել ենք գումար աշխատելու մի քանի այլընտրանքային տարբերակ, ինչից հետո դու նոր պատկերացում կունենաս այն մասին, թե ինչպես գումար վաստակել՝ չլինելով հիմնական կամ ստանդարտ գրաֆիկով աշխատող։

Իսկ հիմա արի դիտարկենք մի քանի տարբերակ, որոնք ոչ միայն կօգնեն քեզ գումար վաստակելու այլընտրանքային ճանապարհ գտնել, այլև քեզ կտան հմտություններ, որոնք հետագայում քեզ շատ կօգնեն։
🔥10🤩1
Միջոցառումների պլանավորում
Եթե ունես կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, կարող ես առաջարկել ծառայություն՝ միջոցառումներ պլանավորելու և համակարգելու համար, ինչպիսիք են` ծննդյան 🎉 երեկույթները, հարսանեկան արարողությունները, կորպորատիվ միջոցառումները և այլն։ Վայրի և մատակարարների ընտրությունից մինչև բյուջեի կառավարում և լոգիստիկա, միջոցառումների պլանավորումն առաջարկում է դինամիկ աշխատանքային միջավայր, ինչը կտա կազմակերպչական փորձ, սթրեսակայունություն և մի քանի բան համատեղելու հմտություն։

Սոցիալական մեդիայի կառավարում (SMM)
Սոցիալական մեդիայի աճին զուգահեռ բիզնեսներն ու անհատները փնտրում են սոցիալական հարթակների հմուտ մենեջերների, որոնք կօգնեն ներգրավել լսարանը։ 🤳 Այս աշխատանքը կատարելու համար ուսումնասիրիˊր ոլորտը, սոցիալական հարթակների և կոնտենտի ստեղծման նրբությունները: Սա ստեղծագործական աշխատանք է, որը կօգնի քեզ ձեռք բերել բազմաթիվ հմտություններ, օրինակ` հաղորդակցում, ստեղծարարություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն ու շատ ավելին: Եթե այս մասնագիտությունը քեզ հետաքրքիր է, կիսվիˊր մեզ հետ, և մենք առաջիկայում կընտրենք ու կառանձնացնենք սոցիալական մեդիայի մասնագետների համար նախատեսված լավագույն օնլայն դասընթացները:

Ինֆլուենսեր մարքեթինգ
Եթե սիրում ես կիսվել առօրյայով, հետաքրքիր ու յուրօրինակ տեղեկություններով՝ կարող ես ընտրել մեր օրերի ամենատարածված մասնագիտություններից մեկը։ Երբ ունենաս կայուն լսարան, կարող ես դրամայնացնել քո գործունեությունը բրենդային համագործակցությունների և հովանավորության միջոցով։ 😊 Սա ինքնադրսևորման և ինքնաճանաչման, ավելի համարձակ դառնալու հիանալի հնարավորություն է:

Ֆիթնես մարզիչ
Եթե վարում ես առողջ ապրելակերպ և սիրում ես զբաղվել ֆիթնեսով, 🤸մարզչի աշխատանքը հաճելին օգտակարի հետ համատեղելու հնարավորություն է։ Կարող ես առաջարկել անհատական կամ խմբային մարզչական ծրագրեր և օգնել հաճախորդներիդ բարելավել իրենց առողջությունն ու ֆիզիկական վիճակը։ Անկախ նրանից՝ մասնագիտացված ես ուժային մարզումների, յոգայի թե սննդակարգի խորհրդատվության մեջ, սա մյուսներին ոգեշնչելու և եկամուտ ստանալու հրաշալի տարբերակ է։ Սակայն հիշիˊր, որ այս մասնագիտությունն ընտրելու դեպքում անհրաժեշտ է շատ սովորել, ուսումնասիրել լավագույն մասնագետների փորձը և առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնց բացն առկա է շուկայում:

Լուսանկարչություն
Եթե ունես գեղագիտական ճաշակ և պահերը ֆիքսելու տաղանդ, կարող ես օգտագործել դրանք որպես եկամուտի աղբյուր՝ առաջարկելով ծառայություններ միջոցառումների, արտադրանքի լուսանկարչության կամ տեսանկարահանման համար։ Այս աշխատանքը, բացի լավ եկամուտ ապահովելուց, թույլ կտա ընդարձակել քո կրեատիվության սահմանները։ Մասնագիտական փորձ ձեռք բերելուց առաջ ուսումնասիրիˊր աշխարհի լավագույն 📸 լուսանկարիչների գործերը, թանգարաններ ու ցուցասրահներ այցելիˊր: Ինչքան վառ տպավորություններ ու գեղեցիկ պատկերներ ուսումնասիրես, տեսնես աշխարհն այլ արվեստագետների աչքով, այնքան հեշտ կլինի ընտրել քո լուսանկարների ոճը:

Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում (VR Content Creation)
Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում. օգտագործելով մի շարք հմտություններ՝ կարելի է մշակել վիրտուալ շրջագայություններ, ինտերակտիվ խաղեր, կրթական սիմուլյցիաներ կամ շուկայական փորձառություն ու օգտատերերին տեղափոխել նոր, վիրտուալ աշխարհ։ Ի դեպ, Ամերիա բլոգում մենք VR տեխնոլոգիաներին նվիրված շատ լավ նյութ ունենք: կարդալու համար անցիր հղումով` https://ameriabank.am/blog-content/articleid/5815/vr-amenur


Կայուն նորաձևության դիզայն (Sustainable Fashion Design)
Քանի որ կայունությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում նորաձևության ոլորտում, աճում է կայուն 👗 նորաձևության դիզայներների պահանջարկը, ովքեր առաջնահերթություն են տալիս էկոլոգիապես մաքուր նյութերին։ Կարելի է ազատ թողնել միտքը և ստեղծել հագուստ, աքսեսուարներ կամ կոշիկ՝ օգտագործելով վերամշակված նյութերն և օրգանական գործվածքները։

Ընդլայնված իրականության մարքեթինգ (Augmented Reality Marketing)
Ընդլայնված իրականությունը հեղափոխել է մարքեթինգը՝ թույլ տալով բրենդերին սպառողների համար ստեղծել ինտերակտիվ փորձառություն։ Եթե ունես ստեղծագործական հմտություններ և AR տեխնոլոգիաների մասին պատկերացում, կարող ես մշակել AR գովազդային արշավներ, արտադրանքի ցուցադրություններ, վիտուալ փորձարկումներ, որոնք ներգրավում են լսարանին և խթանում ապրանքանիշի ճանաչելիությունը։
🔥10🤩1