AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
🚀 Digitec. Օր 3-րդ
💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊
Տեխնոլոգիական այս տոնն իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։

💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։

💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴

💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։

💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։

📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։
🔥3
Ուզո՞ւմ ես ճամփորդել դեպի 🇮🇩 Բալի կամ 🇹🇭 Թաիլանդ:
Իսկ ամեն օր դասի գնալ քո մոպեդո՞վ 🏍
Հմմ, իսկ ի՞նչ կասես նոր Apple տեխնիկայի մասին📱

😍 Սրանցից յուրաքանչյուրը կարող է իրականություն դառնալ, եթե ունես Ամերիաբանկի Visa քարտ 💳
🔗 Մանրամասներն այստեղ են՝ https://ameria.me/3lrJ6Or
🔥5
8 խորհուրդ ուսանողներին
աշխատանք-կյանք բալանսը պահպանելու համար


Ուսանողական տարիները լավագույնն են` մասնագիտական ուղին սկսելու ու սովորելուն զուգահեռ նաև աշխատելու 💼 համար: Սակայն երբեմն աշխատանքն ու ուսումը համատեղելը, ամեն ինչ հասցնելը նմանվում է Ֆորտ Բոյարի փորձությունների: 😅
🔥17👏1
Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք կօգնեն քեզ մասնագիտական առաջին քայլերը անելու ճանապարհին:
✔️ Ստեղծի́ր օրվա պլան և խիստ հետևի́ր դրան
Հստակ ժամանակացույց ունենալն ու դրան հետևելը արդեն գործի կեսն է: 📝 Օրվա հստակ պլանը կօգնի քեզ առօրյա գործերն ավելի արագ և կազմակերպված անել: Այդ կերպ առավել օպտիմալ կօգտագործես նաև ազատ ժամանակը:
✔️ Օգտագործի́ր օրացույց և հիշեցումներ
Օրվա պլանդ կատարելու համար օգտագործի́ր հեռախոսիդ 📱 օրացույցը, կարևոր հանդիպումների և անելիքների համար հիշեցումնե́ր դիր: Այդ կերպ կկարողանաս հետևել նախնական պլանիդ և ոչինչ բաց չես թողնի:
✔️ Իրատեսական պլաններ սահմանի́ր
Օրվա ցուցակում ներառի́ր միայն այն գործերը, որոնք իրատեսական են, ու կարող ես ավարտել տվյալ օրը:
✔️ Մի́ կատարիր մի քանի առաջադրանք միանգամից
Երբ օրդ հագեցած է, փորձում ես հանդիպման ժամանակ լսել զրուցակցիդ, միևնույն ժամանակ աշխատանքային նամակ գրել հեռախոսով: 😅 Սակայն արդյունքում չես ընկալում դիմացինիդ միտքը, ստիպված ես լինում մի քանի անգամ ընթերցել գրածդ նամակը` սխալներից խուսափելու համար: Արդյունքում կրկնակի ժամանակ ես ծախսում:
✔️ Սովորի́ր առաջնահերթություններ սահմանել
Սա կարևոր հմտություն է: Առաջադրանքներիդ տո́ւր կարևորություն` ըստ օրերի և շաբաթների:
✔️ Սահմաններ գծի́ր և սովորի́ր ասել «Ոչ»
Որպես ուսանող` դու ունես մի շարք հնարավորություններ` օրդ հագեցած դարձնելու համար. համալսարանական միջոցառումներ, ժամանց ընկերներիդ հետ և այլն: Սակայն դու չես կարող ամեն ինչ հասցնել: Որոշ դեպքերում պետք է մերժես հրավերը ու կարողանաս ասել ՈՉ:
✔️ Դիմի́ր գործընկերներիդ
Եթե ունես օգնության կամ խորհրդի կարիք, ապա օգնության կանչի́ր թիմակիցներիդ: Մենք այդպես ենք անում: 💚
✔️ Ժամանակ հատկացրո́ւ քեզ
Ամենաարժեքավորը ինքնազարգացմանը տրամադրված ժամանակն է: Առօրյա կարևոր գործերում ժամանակ հատկացրո́ւ նաև այն ամենին, ինչ հաճելի է և լիցքավորում է քեզ` ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն: Չմոռանաս նաև մարզվելու ու մշակութային միջոցառումների մասին:
🔥38👏2
Անընդհատ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ: 📚

Այսօրվա հոբբին վաղը կարող է դառնալ մասնագիտություն, կամ, հնարավոր է, մեկ դասընթացի ընթացքում ստանաք այն գիտելիքը, որն արմատապես կարող է փոխել մասնագիտության մասին Ձեր պատկերացումները:

👉 Միացե́ք 2023 թվականի ամենահետաքրքիր ու առաջադեմ օնլայն դասընթացներին: Ընտրե՛ք ձեզ ամենահոգեհարազատը և շարժվե՛ք նոր գիտելիքներին ընդառաջ։
Ի դեպ, մի շարք հարթակներում Ամերիաբանկի Visa քարտապանների համար գործում են հատուկ զեղչեր.

🟩15% զեղչ edX-ի ցանկացած դասընթացի համար` VISA15 պրոմո կոդով
edX-ի առցանց դասընթացները նրանց համար են, ովքեր չեն սիրում ուսուցման դասական մոդելը։ Ոչ ստանդարտ մոտեցումից բացի, edX-ում առկա է մասնագիտական ուղղությունների լայն ընտրանի։

🟩15% զեղչ GetSmarter-ում` 2UESGSVISA15 պրոմո կոդով
GetSmarter-ն իր առցանց դասընթացներում հավաքել է 2023 թվականի ամենահետաքրքիր և առաջադեմ ուղղությունների դասընթացները:

🟩10% զեղչ Emeritus-ի դասընթացների համար
Emeritus-ի կայքում առկա է ուսման 10-ից ավելի ուղղություն. դրանց շարքում կգտնես նաև քո փնտրածը։

🟩40% զեղչ Skillshare-ի տարեկան բաժանորդագրության համար
Եթե ցանկանում ես ինքդ քեզ փորձել դիզայների, նկարազարդողի կամ լուսանկարչի դերում։ Skillshare-ում հենց դրանով են զբաղվում։ Իսկ բաժանորդագրվելու դեպքում կստանաս հազարավոր ոգեշնչող տեսանյութերի և տեսաձեռնարկների հասանելիություն։

📌Առաջարկից կարող ես օգտվել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ http://cis.visa.com

Քո կյանքի ամենակարևոր օրը սկսվում է այսօր:
🔥5👏1
👉3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար

Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են:
Մեր ալիքում այս թեմայով տարբեր հետաքրքիր նյութեր կգտնեք:
Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը:

🟩 Խորտակվող նավ
▪️Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն
▪️Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար:

🟩 Փախուստ
▪️Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ
▪️Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց:

🟩 Շրջիˊր բուրգը
▪️Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի:

Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ: 😍
🔥14
Աշխարհի թոփ միլիարդատերերի հաջողության գաղտնիքները
Եկեք պատմենք, թե ինչ գաղտնիքներ են թաքնված հայտնի միլիոնատերերի հաջողության կուլիսներում: 🫣

🟩 Բիլ Գեյթս.
Մանկության տարիներին ծնողները սերմանել են ճիշտ մոտեցում կյանքի և արժեքների հանդեպ, ինչի արդյունքում էլ նա դեռ փոքրուց կարողացել է քննարկել ոչ «մանկական» թեմաներ: Նրա դաստիարակության հիմքում եղել է ոչ թե երեխային ամեն ինչ մատուցելը, այլ ամեն հաջողության համար նրան քաջալերելը և նոր նպատակներ սահմանելը: 👊 Աշխատասիրությունը և նպատակներին հասնելու ձգտումը դարձել են նրա հաջողության գրավականները:

🟩Սթիվ Ջոբս. Ինչպես գիտես, Ջոբսի բիոլոգիական ծնողները լքել են նրան, սակայն շուտով Ջոբսերի ընտանիքը որդեգրել է նրան: Սթիվը երբեք իրեն լքված չի զգացել: Հայրը նրան միշտ ներգրավել է տարբեր աշխատանքներում, ինչի արդյունքում նրանց կապը շատ է ամրապնդվել: 👌 Դեռ փոքրուց նա գիտեր, որ իր կարիերան կապելու է համակարգչային ոլորտի հետ: Ծնողները միշտ նրան ընդունել են այնպիսին, ինչպիսին կա, աջակցել են, երբ նոր բան է նախաձեռնել, հուշել և ուղղորդել են, երբ եղել է դրա կարիքը:

🟩ՋեՖ Բեզոս. Ամազոնի հիմնադիրը հայտնի է որպես անզիջում և կտրուկ մարդ: Նրա հաջողության գաղտնիքը հարմարավետության զոնայից դուրս գալն ու ռիսկի դիմելն է: Առանց դրա շատ դժվար կլիներ շուկայում մնալն ու չկոտրվելը: Նրա համար չափազանց կարևոր է նոր ինֆորմացիա ստանալն ու սովորելը: 😊 Նրա հաջողության գրավականներից մեկը նրա հետաքրքրասիրությունն է:
🔥15
Դու ուզում ես լինել առաջինը 😎 Մենք գիտենք 😉
Դե պատվիրիˊր քո #1 քարտն ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը 📱

Ընտրի´ր ֆինանսներդ կառավարելու ամենաապահով ու արագ եղանակը ու գտիˊր քո Vibe-ը, քո ոճը, քո ուղին ...

🔗 Խաղարկության մանրամասներն և պայմանները` https://ameria.me/3nFMplY

#ՔոՏոնը
🔥6🤩5