AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Channel created
Ողջու՜յն, մենք շատ ուրախ ենք, որ դու «բռնել» ես ուսանողական թարմ, խենթ ու համարձակ մեր ալիքը։ 💚

Եկել է փոփոխությունների, նոր գաղափարների ու դրանք իրագործելու ժամանակը։ Ժամանակն է սկսելու քո նոր ուղին, որտեղ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են, ուսման և աշխատանքի հաջողությունները ոգևորում են, դառնում նոր գաղափարների ու նոր երազանքների սկիզբ: Մենք այստեղ ենք` քեզ ոգևորելու, քեզ նոր իդեաներ տալու, նոր նպատակներ սահմանելու և դրանք միասին իրագործելու համար: 😎

Այստեղ դու կգտնես այն, ինչ քեզ հետաքրքիր է, ինչ ոգեշնչում ու գունավորում է քո օրը: Նոր գիտելիքներ` այո, նոր ընկերներ ու լավ շփում` այո, նոր մոտիվացիա` այո: Ո՞վ է փոխելու աշխարհը. այո', ես ու դու: 💚💚💚
Արի՛ ծանոթանանք:
Ես ուսանողական «ալիքն» եմ: Մի քիչ քո մասին պատմի'ր:

Ո՞վ ես, որտեղի՞ց ես, ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում կամ չես սիրում, ի՞նչ ես դառնալու, որ մեծանաս
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: 😍

Խոհափիլիսոփայական հարցեր չենք քննարկելու: 😜Մի կանաչ հեծանիվ 🚲 ու երևանյան զով երեկո: 😇

🔰Եթե դու էլ ես մեզ նման սիրում ազատության համն ու քամու շունչը, YerevanRide հավելվածում կցի՛ր քո AmeriaStudent ուսանողական քարտը ու ստացի՛ր միայն քեզ համար նախատեսված 50% զեղչ YerevanRide-ի ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում։ 😎
Ծանոթ իրավիճակ. 🤔🗯
դու երաժշտություն 🔊 ես լսում կամ հեռուստացույց ես դիտում ու ընթացքում դաս ես սովորում կամ գիրք կարդում: 👨‍🏫

🔰Ի՞նչ են անում ծնողները: «Բա էս աղմուկի տակ դա՞ս կսովորեն, դու ո՞նց ես հասկանում կարդացածդ»: Մի՛ նեղվիր:
😅Բրիտանացի գիտնականները պարզել են, որ 🎶 երաժշտությունն օգնում է կենտրոնանալ, զարգացնել ստեղծագործական միտքը, ազատվել սթրեսից: 🧘🏻‍♀️Նրանք պնդում են, որ այս հարցում լավ օգնում է դասականը:

🟢Կա այսպես կոչված «Մոցարտի էֆեկտ»: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ Մոցարտի երաժշտությունը հենց այն է, ինչը կօգնի քեզ զարգացնել 🧠ինտելեկտդ, բարելավել կրեատիվ մտածողությունդ💁🏻 և զարգացնել առանց այն էլ քո փայլուն մտավոր ունակությունները:💆🏼‍♀️

Ահա դասական երաժշտություն լսելու օգուտը.
🎵Բարելավում է քննական արդյունքները
🎵Կրճատում է սովորելու ժամանակը
🎵Բարձրացնում է կրեատիվության մակարդակը
🎵Բարձրացնում է IQ-ն
🎵Ինտեգրում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը

😇Արի՛ Մոցարտ լսենք ու վերևում գրվածը փորձարկենք https://www.youtube.com/watch?v=shoVsQhou-8 💚
Ահա քեզ հինգ պատմություն չհանձնվելու և միշտ առաջ նայելու մասին: 🤩

🎥 Առաջարկում ենք 5 ֆիլմ, որոնք պետք է նայի յուրաքանչյուր ուսանող:
🟢Theory of Everything (2014)
🟢The Social Network (2010)
🟢Life of Pi (2012)
🟢The Pursuit of Happiness (2006)
🟢Intern (2015)
Իմ համալսարանն այնքան լավն է, որ տուն գնալ չեմ ուզում: 😍
Իմ համալսարանն այնքան լավն է, որ մենք դասերին միշտ երգում ենք: 🎶
Իմ համալսարանն այնքան լավն է, որ տանը մնալու փոխարեն համալսարանում եմ մնալու: 🤪

Նշի՛ր, թե որ համալսարանում ես սովորում ու գովաբանի՛ր այն, ինչքան կարող ես: 🤩
«Ձախողումն ամեն ինչ ավելի իմաստուն կերպով սկսելու նոր հնարավորություն է»․ Հենրի Ֆորդ։ 😎

Մաղթում ենք քեզ նոր ձեռքբերումների շաբաթ։ 🤘🏻
Կարմիր գորգ, 🤵 «Օսկարի» երկնակամարում փայլող աստղեր:😍

Դու էլ փայլիր 💫 «Օսկարի» մասին քո գիտելիքներով այստեղ` 👉http://bit.ly/2SqwKDR
🤘🏻Հաջողակ ուսանողից նավթային մագնատ դառնալու համար Գյուլբենկյանին
մոտ 10 տարի էր հարկավոր։
Ժամանակակիցները նրան անվանել են👉🏼
«Պարոն 5%», որովհետև նա այդքան էր ստանում նավթի յուրաքանչյուր տոննայի
վաճառքից:
🟢The Guardian-ը գրում է, որ Գյուլբենկյանի մահվան պահին նրա կարողությունը կազմում էր 5 միլիարդ ֆունտ, և նա
աշխարհի ամենահարուստ մարդն էր: 😎
Ջոնաթան Քոնլինը մեր հայրենակցի մասին 📚 գիրք է հեղինակել, որը
կոչվում է «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը»:

✍️Գրքի հեղինակը նշում է, որ Գյուլբենկյանին մեր օրերում կարող էին «օլիգարխ» անվանել, քանի որ եկամուտներն ավելացնելու և հարկերը նվազեցնելու համար
օգտագործում էր բոլոր հնարավորությունները: 👋🏼

Քոնլինը գրում է, որ
Գյուլբենկյանը մտածում էր Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում թանգարան հիմնելու մասին, սակայն մտահոգված լինելով հնարավոր հարկային ռիսկերով՝ որոշում է իր անունը կրող հիմնադրամը և թանգարանը հիմնել Պորտուգալիայում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Թանգարանների միջազգային օրն է։ 👩🏻‍🎨👑🪘

Եթե սիրտդ արվեստ է ուզում, հոգիդ` գույներ ու ներշնչանք, երևակայությունդ` անսահման հորիզոններ ու նոր ճանապարհներ, մի՛ սպասիր սահմանների բացվելուն: 😎

Շրջի՛ր աշխարհի թանգարաններում օնլայն ու ծանոթացի՛ր համաշխարհային արվեստի գործերին։😍

Քանի դեռ գործում են ճամփորդական սահմանափակումները, սա քո ուղեգիրն է: 🛬 Բացի՛ր հղումը:

🏛Լուվրի թանգարան - https://bit.ly/3wjFGNN
🏛Պերգամոն թանգարան - https://bit.ly/3uSvCek
🏛Վան Գոգի թանգարան - https://bit.ly/3tZ2TTW
🏛Սողոմոն Գուգենհայմի թանգարան - https://bit.ly/3w9Zzqn
🏛Վաշինգտոնի Արվեստի ազգային թանգարան - https://bit.ly/3brDeN9
Ինչպե՞ս պատրաստել ցնցող պրեզենտացիա 👩‍💼

Հիշիˊր, կարևոր է ոչ միայն ինֆորմացիայի բովանդակությունը, այլև մատուցման ձևը:

Եթե պատրաստվում ես ելույթ ունենալ լսարանի առջև և ներկայացնել, գրավել ու հիացնել, տպավորել քո հանդիսատեսին, պետք է մեծ ուշադրություն դարձնես մատուցվող նյութի արտաքին ձևավորմանը: Առաջարկում ենք քեզ փորձարկել հետևյալ գործիքները․ 👇

🟩Prezi. Այս գործիքի միջոցով դու կարող ես հրաժարվել ստանդարտ պրեզենտացիաներից: Prezi-ն թույլ է տալիս պրեզենտացիան կազմել քարտեզի տեսքով և թեմաների միջև անցումներն անել ավելի ինտերակտիվ կերպով։
🟩Visme. Այս գործիքի միջոցով կարող ես պատրաստել պրեզենտացիաներ գրավիչ ինֆոգրաֆիկաներով։ Visme-ն առաջարկում է մոտ 100 տառատեսակ, բազմաթիվ նկարներ և պատկերանշաններ։ Հնարավոր է ավելացնել նաև վիդեո և աուդիո ձայնագրություններ։

🟩Canva. Սա պրեզենտացիաներ պատրաստելու ամենահայտնի գործիքներից է։ Հարթակն առաջարկում է անվճար և վճարովի բազմաթիվ կաղապարներ, որոնց յուրաքանչյուր դետալ հնարավոր է հեշտությամբ խմբագրել։ Պատրաստի նյութը հնարավոր է պահպանել PDF, PNG կամ JPG ֆորմատներով։
📣Պրեզենտացիա պատրաստելիս առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին.
🔰Օգտագործի'ր 3 հիմնական գույն, 2 երկրորդային։
🔰Օգտագործի՛ր միաոճ պատկերանշաններ:
🔰Հետևի՛ր 6x6 կանոնին. յուրաքանչյուր սլայդում` ոչ ավել, քան 6 տող, ամեն տողում` ոչ ավել, քան 6 բառ:
🔰Ընտրի՛ր պարզ և ընթեռնելի տառատեսակներ:
🔰Օգտագործի՛ր որակյալ նկարներ:

Քեզ հիանալի ելույթ ենք մաղթում: 😍
Loft –ում դու քեշբեք ունես 😍

Մենք գիտենք, որ դուք ընկերներով շատ եք սիրում հավաքվել և լավ ժամանակ անցկացնել: 😜🎉

🔰Ու այն վայրերում, որտեղ դու և քո ընկերները շատ եք լինում, մենք քեզ համար քեշբեքի հնարավորություն ենք ստեղծել:

Դե զանգի՛ր ընկերներիդ ու ժամ ամրագրի՛ր: Հանդիպման վայրը` Loft:💚

Քո ուսանողական քարտի մյուս առավելություններին կարող ես ծանոթանալ այստեղ` https://student.ameriabank.am/