AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Մարդկանց հետ հաղորդակցվելիս դու քո ափսեում չես, ամաչում ես նայել զրուցակցիդ աչքերին կամ չգիտես` 🥲 ինչից սկսել զրույցը. ծանո՞թ իրավիճակ է: Մեր խորհուրդները կօգնեն քեզ բարելավել հաղորդակցման քո հմտությունները և դառնալ հիանալի զրուցակից։ 💚
1. Հետևի՛ր մարմնի լեզվին․ ժեստերն 🤙 ավելի շատ բան են պատմում դիմացինին մեր մասին, քան բառերը։ Դու կարող ես ասել, որ պատրաստ ես զրուցել դիմացինի հետ, սակայն ձեռքերդ խաչված լինեն, կամ ասես, որ լսում ես դիմացինիդ, սակայն հայացքդ լինի այլ ուղղությամբ։ Զրուցելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ինչ ես ասում, այլև թե ինչպես ես ասում։

2. Ազատվի՛ր «մակաբույծ» հնչյուններից․ եթե ցանկանում ես, որ քո խոսքերը վստահ հնչեն, խուսափիˊր «ըըըը», «մմմմմ», «դեեե» և դադարները «լցնող» նմանատիպ այլ բառերից։

3. Պատրաստվի՛ր փոքրիկ զրույցների․ քիչ ծանոթ մարդու հետ զրույցի բռնվելը մի ամբողջ արվեստ է 😍 Կարող ես օգտվել FORD (family, occupation, recreation, dreams) բանաձևից: Զրուցակցիդ հարցրոˊւ նրա պլանների, վերջին կարդացած գրքի, աշխատանքի, հանգստի նախընտրած տարբերակների մասին։

4. Հարցեˊր տուր զրուցակցիդ և կրկնի՛ր նրա վերջին 🗯 բառերը․ այս եղանակով ցույց կտաս, որ ակտիվ լսում ես նրան, և վերջինս կարող է հանգիստ շարունակել խոսակցությունը։

5. Մի կոˊղմ դիր հեռախոսդ․ 📱 առաջին հայացքից սա պարզ խորհուրդ է: Զրույցի ընթացքում հեռախոսին նետված անգամ թեթև հայացքը կարող է վիրավորել զրուցակցիդ և փչացնել զրույցը։

6. Հաշվիˊ առ լսարանը․ 🗣️ լավ զրուցակիցը պետք է հասկանա, թե որն է իր լսարանը՝ ուսանող ընկերնե՞րը, ընտանի՞քը , թե՞ պարզապես ծանոթները, և կարողանա ճիշտ բառեր ընտրել շփվելիս։

7. Ուշադիր լսի՛ր․ լավ զրուցակիցը առաջին հերթին նաև լավ 👂 ունկնդիր է։ Պետք է կարողանաս կենտրոնանալ և լսել դիմացինիդ` առանց շեղվելու։
👏12🔥7
AmeriaStudent pinned «1. Հետևի՛ր մարմնի լեզվին․ ժեստերն 🤙 ավելի շատ բան են պատմում դիմացինին մեր մասին, քան բառերը։ Դու կարող ես ասել, որ պատրաստ ես զրուցել դիմացինի հետ, սակայն ձեռքերդ խաչված լինեն, կամ ասես, որ լսում ես դիմացինիդ, սակայն հայացքդ լինի այլ ուղղությամբ։ Զրուցելիս…»
Բնական ու խնամված մաշկը ունենալը գեղեցիկ է 💚
Բնական գեղեցկությունը` «Բնատուր»-ից, 7% քեշբեքը` AmeriaStudent ուսանողական քարտից: 😊

🔗 Եթե դեռ չունես AmeriaStudent քարտ, շտապիˊր պատվիրել` https://ameria.me/3MVIBo1
🤩1
Նկարագրի՛ր համալսարանդ 3 բառով 🏫🎓😍
🔥6🤔1
Ոչինչ չի կարող խանգարել քեզ հավաքել բոլոր ընկերներիդ ու տոն կազմակերպել: 😍 Անհրաժեշտ գույքն կամ տեխնիկան`
Prokat.am-ից, 7% քեշբեքը` AmeriaStudent ուսանողական քարտից, լավ տրամադրությունը` ձեզնից: 😊

Եթե դեռ չունես AmeriaStudent քարտ, շտապիˊր պատվիրել` 👉 https://ameria.me/3MVIBo1
🔥3🤩1
Միջանկյալից/քննաշրջանից հետո ինչպե՞ս ես քեզ «խրախուսում»😍
Վստահ ենք` թվային հարթակները քո կյանքի անբաժան մասն են: Ինչպե՞ս ես պատրաստվում պաշտպանել քո վիրտուալ աշխարհը զեղծարարներից ու հաքերներից, եթե դեռ չես ստեղծել «երկաթե» գաղտնաբառ: 🔐
Ստեղծի´ր երկար, բարդ կոմբինացիաներով գաղտնաբառ: Կարդա´, 👇 որ իմանաս` ինչպես:
🔐 Երբեք մի´ օգտագործիր անձնական տեղեկատվություն` անուն, 📆 ծննդյան թիվ, էլ. հասցե և այլն: Նմանատիպ տեղեկատվությունը հանրային է և բոլորին հասանելի: Երբ զեղծարարները թիրախավորում են քեզ, գաղտնաբառը կոտրելու համար առաջին հերթին փորձում են քեզ հետ կապված տառեր, թվեր և նշաններ օգտագործել:

🔐 Օգտագործի´ր երկար գաղտնաբառ. քո գաղտնաբառը պետք է բաղկացած լինի 6 և ավելի նիշերից:

🔐 Մի´ օգտագործիր նույն գաղտնաբառը տարբեր 🌐 հաշիվների համար. եթե բացահայտեն քո մի հաշվի գաղտնաբառը, հեշտությամբ կկոտրեն նաև մյուսները: Պրակտիկան ցույց է տալիս, որ գաղտնաբառերը կոտրելուց հետո զեղծարարները դրանք տեղադրում են բաց հարթակներում, որոնցից ազատորեն կարող են օգտվել նաև մյուսները:

🔐 Գաղտնաբառը ստեղծելիս օգտագործի´ր թվեր, նշաններ, մեծատառեր և փոքրատառեր: Կարող ես նաև բառի մեջ տառերը փոխարինել 🔄 թվերով և նշաններով: Օրինակ` o-ն կարող ես փոխարինել 0-ով, a-ն` @-ով և այլն:

🔐 Գաղտնաբառդ ստեղծելիս փորձի´ր ստեղծել այնպիսի «բառեր» և արտահայտություններ, որոնք չկան բառարաններում և գոյություն չունեն: Կամ օգտագործիր բառարանային բառերը` սխալ ուղղագրությամբ:

🔐 Օգտագործի´ր 🔑 Password Manager գործիքները, որոնք ավտոմատ կերպով գեներացնում են գաղտնաբառեր և մեկ միասնական գաղտնաբառի միջոցով պահպանում են մեկ հարթակում: Այ հենց այդ գաղտնաբառն էլ պետք է հիշել և պահպանել

🔐 Թաքո´ւն պահիր գաղտնաբառերդ. պետք չէ դրանք պահպանել համակարգչում, եթե այն համատեղ օգտագործում ես այլ անձի հետ: Մի´ արա նաև գաղտաբառի հուշում պարունակող նշումներ:

🔐 Հաճախ փոփոխի´ր գաղտնաբառերդ. որքան կարևոր է հարթակի ինֆորմացիան, այնքան հաճախակի պետք է փոխել գաղտնաբառերը: Մեկ անգամ փոխելուց հետո նույն գաղտնաբառը մի´ օգտագործիր երկար ժամանակ
👏2
Նկարագրի՛ր քննաշրջանը 3 էմոջիով 🤪
Բացի գիտելիքներից ի՞նչ է քեզ տալիս համալսարանը 🤩
😢1
🤩 Եկել է Ամերիա Սերունդ ծրագրին մասնակցելու, Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում աշխատանք գտնելու քո ժամանակը:

⌚️ Տրամադրի´ր 15 րոպե, լրացրո´ւ հայտը և անցի´ր թեստավորումը: Ընտրական փուլը հաղթահարելուց հետո մասնակցի´ր 3-շաբաթյա ինտենսիվ (09:00-18:00) տեսական ուսուցման: Տեսական ուսուցման փուլին կհաջորդի եռամսյա գործնական վճարովի ուսուցումը գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Ծրագրի բարեհաջող ավարտից հետո մասնակիցներն ունենալու են Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի սպասարկման ոլորտում կամ Կոնտակտային կենտրոնում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Քո առաջին աշխատանքից քեզ բաժանում է ընդամենը 1 օնլայն հայտ:

Ծանոթացիˊր մանրամասներին ու լրացրոˊւ հայտն այստեղ` https://ameria.me/3NSbX7M

#Եկելէժամանակը
Ուսանողական ո՞ր կառույցներին ես անդամակցում 👩‍🎓🏫👨‍🎓
🤔 Ինչպե՞ս «լեզու գտնել» Google-ի հետ: Հաշվե՞լ ես, թե օրվա ընթացքում քանի անգամ ես դիմում Google-ի օգնությանը: Եթե ուզում ես հեշտությամբ գտնել քո հարցերի պատասխանները, պետք է առաջին հերթին սովորես ճիշտ ձևակերպել քո հարցերը:

Կիսվենք որոնողական մի քանի մեթոդներով, որոնք կօգնեն քեզ լավ արդյունքի հասնել: 💡

🔎 Դի՛ր «-» նշանը այն բառի սկզբում, որը ցանկանում ես բացառել: Օրինակ՝ եթե ուզում ես գտնել նյութ Վերածնունդի դարաշրջանի մասին՝ բացառելով հայկական աղբյուրները, քո որոնումը պետք է ունենա այս տեսքը՝ Վերածնունդ –հայկական:

🔎 Որոնման շրջանակը նեղացնելու համար օգտագործի՛ր «*»: Օրինակ՝ Համաշխարհային Վերածնունդը *քանդակագործության մեջ:

🔎 Դի՛ր «∼» նշանը՝ հոմանիշ բառեր գտնելու համար՝ Վերածնունդ∼Ռենեսանս:

🔎 Դի՛ր «...» նշանը՝ մի քանի ժամանակաշրջանների վերաբերյալ նյութ գտնելու համար՝ Վերածնունդ 1500...1550:
👏15🔥3🤩1
🔎 Օգտագործի՛ր «և, կամ» բառերը՝ երկու և ավելի ինֆորմացիա ավելացնելու համար՝ Վերածնունդ նկարներ կամ քանդակներ:

🔎 Որոնում կատարելիս կարող ես գրել ֆայլի տեսակը՝ PDF, XLS, Docx և այլն, օրինակ՝ Իտալական Վերածնունդ filetype:PDF:

😉 Հուսով ենք՝ հաջորդ անգամ Google-ում քո «որոնողական» աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Մեկնաբանություններում կիսվի՛ր արդյունքներով կամ քո հնարքներով: 💬
👏17🤔1
Հիշելն ու ինֆորմացիան մտապահելը հմտություն է, որը ևս կարող ես զարգացնել: Արի՛ բարելավենք քո հիշողությունը մի քանի պարզ քայլով: 👇

🧠 Հիշի՛ր հասկանալով
Մենք մտապահում ենք այն, ինչ լավ ենք հասկանում: Մեր ուղեղն ամուր կապ է ստեղծում երևույթների միջև ու հեշտացնում մտապահելու գործընթացը: 💡

🧠 Մասնատի՛ր ինֆորմացիան ու խմբավորի՛ր
Օրինակ՝ հեռախոսահամարներն ավելի հեշտ է հիշել խմբավորված: 232555-ն ավելի հեշտ է հիշել այսպես՝ 232-555: 💯

🧠 Հիշի՛ր պատկերների օգնությամբ
Փորձի՛ր մտքումդ գծել երևույթի պատկերը կամ նոր բառ սովորելիս հիշի՛ր նկարը: 🖼

🧠 Սովորի՛ր բարձրաձայն
Կարդա՛ և մտածի՛ր բարձրաձայն, քանի որ այդպես դու միաժամանակ 4 գործողություն ես կատարում. կարդում ես, լսում, տեսնում և հիշում: 🗣

🧠 Սովորեցրո՛ւ ուրիշներին
Երբ սովորածդ բացատրում ես դիմացինին, մտավոր ու հոգևոր կապ ես ստեղծում քո և ինֆորմացիայի միջև: 🤝

Այս մեթոդների հետևողական կիրառումը տալիս է լավ արդյունքներ: Դե՛, գործի՛ անցիր:
🔥26
Fake news-ն ավելի արագ է տարածվում, քան իրականը: Դրանցից հեռու մնալու համար դու պետք է լինես մեդիագրագետ ու տարբերես ճիշտը չափազանցված կամ սուտ ինֆորմացիայից: 🧐

Քեզ բերել ենք մի քանի հետաքրքիր «գործիք», որ դու լող տաս մեդիա դաշտում, ինչպես ձուկը ջրում: 🐬

1️⃣ Գիտե՞ս, որ կա համակարգչային 3 խաղ, որոնք նաև ուսուցանող են. 👇
👉 Հաղթի՛ր «Մեդիամարտ» խաղում և դարձի՛ր Մեդիամարդ։
👉 «Լիտերատուսի արկածները» խաղը կօգնի զարգացնել վերլուծական մտածողությունդ, ստուգել ինֆորմացիան ու տարբերել ճիշտը կեղծիքից։
👉 «Ցանցառ» խաղը կզինի քեզ մեդիա դաշտում պաշտպանված լինելու խելացի հնարքներով։

2️⃣ «Փաստերի ստուգման հարթակ»-ն օգնում է կանխարգելել ապատեղեկատվության տարածումը և ստուգում է լուրերի իսկությունը։

3️⃣ «Ինֆոդեմիան» յութուբյան հաղորդում է, որը կօգնի քեզ ավելի լավ կողմնորոշվել մեդիա դաշտում, խուսափել «ստորջրյա» խութերից ու ճանաչել ճշմարիտ ինֆորմացիան առաջին հայացքից։

Օգտագործի՛ր այս գործիքները, որ դառնաս fake news-երի «հակառակորդը»: 😎
🔥6