AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ամերիա սերունդ 13-ի մասնակիցներն արդեն մեզ հետ են 🥳
Նրանք սկսում են գիտելիքների, հետաքրքիր բացահայտումների և փորձառության նոր ճանապարհ, որն անցնելու են Ամերիացիների հետ: 🤗

Սիրելի՛ երիտասարդներ, մենք անչափ ուրախ ենք, որ միացել եք մեզ: Բարի գալուստ և կանաչ ճանապարհ:💚
#դարձիրփոփոխությունը #ԱմերիաՍերունդ13
1⃣ Մաքրի՛ր քո սենյակն ու գրասեղանը🧹🧼
Գիտականորեն ապացուցված է` որքան թափթփված են քո աշխատասեղանն ու սենյակը, այնքան դժվար է կենտրոնանալը: Քո ուղեղն անընդհատ «հարձակման» 🧠 է ենթարկվում և չի կարողանում կենտրոնանալ: ։
2⃣ Կարդաˊ այն, ինչ քեզ համար հաճելի է📖
Ապացուցված է, որ հաճույքի համար կարդալը նվազեցնում է ուղեղի ծանրաբեռնվածությունը 68%-ով։ Ընթերցանությունը թուլացնում է մարմինը և կարգավորում սրտի 💗 աշխատանքը։
3⃣ Կրճատի՛ր շաքարի օգտագործումը
Ըստ ուսումնասիրությունների` սթրեսի ենթարկվելիս մակերիկամները կորտիզոլ են արտադրում՝ սթրեսը կառավարելու համար: Սակայն կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, ազդում է նաև արյան 🩸 մեջ շաքարի քանակության վրա։
Ահա մի քանի խորհուրդ շաքարի օգտագործումը նվազեցնելու և առողջ սննդակարգ ունենալու համար․
▪️Բաց մի՛ թող նախաճաշը․ այն պետք է պարունակի շատ սպիտակուց։ Սննդի մեջ կարող ես ներառել ձու, գետնանուշի կարագ, ընկույզ։
▪️Մի՛ օգագործիր քաղցրավենիք և շոկոլադ
▪️Հրաժարվի՛ր քաղցր խմիչքներից
▪️Օրական 4-5 անգամ միրգ և ընկուզեղեն կեր
4⃣ Կրճատի՛ր հեռախոսի օգտագործումը
Համաձայն հետազոտությունների` հեռախոսների անդադար օգտագործումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսի, այլև կարող է ազդել հոգեկան առողջության վրա։ 😞
▪️Փորձի՛ր ստուգել սոցիալական ցանցերի քո էջերն օրական 2-3 անգամ
▪️Անջատի՛ր բոլոր ծանուցումները
▪️Երեկոյան 9-ից հետո հեռախոսի համար միացրո՛ւ թռիչքի ռեժիմը կամ պարզապես անջատի՛ր այն
5⃣ Ամեն օր վայելի՛ր արևը
Քանի դեռ եղանակը թույլ է տալիս, օրական 10-15 րոպե վայելի՛ր արևի ճառագայթները։ Դա կօգնի քեզ պահպանել սերոտոնինի մակարդակը նորմայի սահմանում։ 😍
6⃣ Երգի՛ր, եթե կարող ես 🧑‍🎤
Ըստ ուսումնասիրությունների` երգելը կարող է թուլացնել լարվածությունը և բարձրացնել տրամադրությունը։ Երգելիս բարձրանում է էնդորֆինի մակարդակը, ինչը կապված է հաճույքի հետ։ 😇

Հուսով ենք` մեր փոքրիկ ուղեցույցը կօգնի քեզ առաջիկա քննությունների ժամանակ: 🎓📚
Գործատուները, բացի մասնագիտական հմտություններից, կարևորում են նաև աշխատակիցների ճկունությունը, ժամանակակից լեզվով ասած` Soft հմտությունները։ Այդ պատճառով այս ուղղությամբ պետք է աշխատել դեռ ուսանողական տարիներից։

Մենք սովոր ենք մտածել, որ համալսարանում պետք է ստանանք միայն նեղ մասնագիտական գիտելիքներ՝ Hard Skills, սակայն դրանց զուգահեռ գոյություն ունեն նաև Soft հմտություններ, օրինակ․
🖊 Շփման հմտություններ
🖊 Բյուջեի կառավարում
🖊 Ժամանակի կառավարում
🖊 Քննադատական մտածողություն
🖊 Քննադատությունն ընդունելու կարողություն
Շփման հմտություններ🗣️
Այս հմտության շնորհիվ դու կարող ես լեզու գտնել և համագործակցել շրջապատի մարդկանց հետ։ Շփման հմտությունների առկայությունը կբարձրացնի աշխատունակությունը, կիջեցնի սթրեսի մակարդակը։😌 Սա հատկապես կարևոր է, երբ աշխատանքային միջավայրում պետք է շփվես մարդկանց հետ, ովքեր տարբերվում են իրենց արժեհամակարգով, իսկ մեծ և հատկապես միջազգային կազմակերպություններում այդպիսի դեպքերն ավելի շատ են։
Ուսանողական միջավայրը հիանալի օգնում է զարգացնել այս հմտությունները․ դու կծանոթանաս նոր մարդկանց հետ, կշփվես դասախոսների հետ։ Կարևոր է, որ ակտիվ մասնակցես դասընթացներին, պատրաստես պրեզենտացիաներ, մասնակցես սեմինարներին։ Սա կօգնի քեզ հստակ և ճիշտ արտահայտել քո կարծիքը։

Բյուջեի կառավարում💸
Բյուջեի պլանավորումը ու ֆինանսների կառավարումը անհրաժեշտ հմտություն է ամբողջ կյանքի համար։ 😊 Մենք մեր ալիքում բազմիցս անդրադարձել ենք այս թեմային և կիսվել մի շարք օգտակար խորհուրդ-հնարքներով։ Կարդաˊ այստեղ։

Ժամանակի կառավարում
Սա ժամանակը արդյունավետ կառավարելու և հնարավորինս շատ հանձնարարություններ կատարելու հմտությունն է։ Եթե դու քննությանը չես պատրասվում նախորդ օրը երեկոյան, ապա շնորհավորում ենք, դու ունես ժամանակի կառավարման որոշակի գիտելիքներ։ Այս հմտությունը կզարգանա, եթե սովորելուն զուգահեռ ունենաս նաև այլ զբաղմունք կամ աշխատանք։ Այս կերպ դու ստիպված կլինես կատարել մի քանի գործողություն և հետևել դրանցից յուրաքանչյուրին։ Գործատուն շատ է կարևորում այս հմտությունը։

Քննադատական մտածողություն🧠
Քննադատական մտածողությունը մի քանի հմտությունների համախումբ է։ Մարդն ունի քննադատական մտածողություն, եթե․
Խնդրին մոտենում է մի քանի տեսանկյունից
Օգտագործում է տեղեկատվության մի քանի աղբյուր
Կարողանում է տարբերել կարևոր և երկրորդային տեղեկատվությունը
Հիմնավորում է կարծիքը փաստացի տվյալների հիման վրա
Կարողանում է ինքնուրույն լուծում տալ խնդրին
Կարողանում է լուծել ոչ ստանդարտ խնդիրներ՝ արագ համալրելով բաց թողնված գիտելիքները:

Այս հմտությունը զարգացնելու համար բավարար է լուրջ մոտենալ ուսանողական աշխատանքներին, կուրսային/դիպլոմային աշխատանքը դիտարկել որպես իրական հետազոտություն։🕵 Պատրաստվի՛ր սեմինարներին և հավաքիˊր փաստերի խումբ՝ հիմնավորումներ կատարելու համար։ Նմանատիպ խնդիրների հաջող լուծման օրինակները պետք կգան նաև հարցազրույցների ժամանակ։

Քննադատությունն ընդունելու կարողություն💁‍♂️
Խոշոր ընկերություններում քննադատական մտածողությունը աշխատանքային ընթացքի հիմնական շարժիչ ուժն է։ Եթե չիմանաս, թե ինչն է վատ, չես կարող բարելավել քո աշխատանքը։ Այդ պատճառով կարևոր է քննադատությունն ընկալել որպես գործիք, այլ ոչ թե անձնական մեղադրանք։
Այս ունակությունը զարգացնելու համար խնդրիˊր, որ դասախոսները և համակուրսեցիներդ կարծիք հայտնեն քո և քո կատարած աշխատանքի վերաբերյալ։ Օրինակ, պրեզենտացիան ներկայացնելու վերջում կարող ես լսարանին հարցնել, թե ինչը հավանեցին, ինչ անհասկանալի հարցեր մնացին։ Կարևոր է ոչ միայն լսել քննադատությունները, այլև ընդունել որպես ի գիտություն։ 🙋‍♂️
📣📣📣Միացիˊր Ամերիա Սերունդ 14-ին, բաց միˊ թող փոփոխությունը դառնալու քո հնարավորությունը:
Մենք սիրով վերսկսում ենք նախագիծը և տալիս ենք նոր հնարավորություններ բոլոր նրանց,
🟩ովքեր չեն հասցրել դիմել և դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը
🟩ովքեր փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին:

Սկսեˊք Նոր Տարին նոր ձեռքբերումներով: 🎄

Քեզ մնում է միայն դիմել մեզ և դառնալ փոփոխությունը. Մանրամասների համար անցիˊր հղումով` https://bit.ly/3zOsvXj
Մենք միասին կգտնենք նոր ճանապարհներ Քո երազանքներն իրագործելու համար: 💫
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: 🙋‍♂️😎

Եկել է քո գաղափարների ժամանակը: 🤟🤩 Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ:

👉 Գտիˊր համախոհներ, 4-6 հոգանոց թիմ և ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը:
Եթե փոփոխություն ես ուզում, ինքդ դարձիˊր փոփոխությունը:

Մրցույթի մասնակցության մանրամասներին ու պայմաններին ծանոթացիˊր այստեղ` https://ameriabank.am/student-idea-pool
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Gen A 13-ի մասնակիցներն արդեն անցել են աշխատանքի և միացել են Ամերիա մեծ ընտանիքին😍
Դու ևս ունես Նոր տարին նոր ձեռքբերումներով սկսելու հնարավորություն։ 💚Gen A 14-ի դիմումների վերջնաժամկետին մնաց ընդամենը 3 օր😲 👉🏼 https://bit.ly/3zOsvXj
⚡️Շտապիիիի՜ր ...
«Դարձիˊր փոփոխությունը» և ստացիˊր 3 մլն դրամ քո գաղափարի իրագործման համար: 🤩😊

Շտապիˊր, «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի դիմումների վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

🌐Ծանոթացիˊր մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացրոˊւ քո նորարարական, փոփոխություն բերող գաղափարը և ստացիˊր 3 մլն դրամ` այն կյանքի կոչելու համար` ameriabank.am/student-idea-pool
Սկսվել է Նոր տարին և իր հետ բերել է 365 նոր հնարավորություն: 😍
Յուրաքանչյուր շաբաթ քեզ հետ կիսվելու ենք մի նոր հմտությամբ, որպեսզի 2022թ. ավարտին դու քո արսենալում ունենաս 50 հմտություն։ 🤟

Ինչպե՞ս կազմել բիզնես պլան։ 💡
Նոր բիզնես հիմնելիս պետք է պլանավորել ապագա քայլերը և մշակել բիզնես պլան։ Ինչո՞ւ է այն անհրաժեշտ.
Նոր գործընկերներ ներգրավելու,
Աշխատակիցներին մոտիվացնելու և աշխատանքը կազմակերպելու,
Քո գաղափարի խելամտությունն ու իրագործելու հավանականությունը ստուգելու համար:

Բիզնես պլանը. 👇
Բնութագրում է ապագա բիզնեսի բոլոր կողմերը,
Մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնց կարող է բախվել բիզնեսը,
Ցույց է տալիս խնդիրների լուծման ճանապարհները:

Բիզնես պլանը պետք է լինի 30-70 էջի սահմանում։
Այն պետք է ներառի.
- Ամփոփ նկարագիր
- Ռեզյումե
- Բիզնես պլան

🟢Ռեզյումե
Բիզնես պլանը պետք է սկսվի եզրակացություններից, որոնց հանգել ես բիզնես պլանը կազմելիս։ Դա այն հիմնական մասն է, որը կարդում են պոտենցիալ ներդրողները․
- Բիզնես պլանի նպատակ
- Ֆինանսական կարիքներ
- Բիզնեսի և թիրախային լսարանի համառոտ նկարագրություն
- Հիմնական տարբերությունները մրցակիցներից
- Հիմնական ֆինանսական ցուցանիշներ
🟢Բիզնես պլան
1. Նպատակներ և խնդիրներ
Այստեղ պետք է իրականացնել SWOT վերլուծություն՝ ներկայացնելով գաղափարի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և ռիսկերը։
- Գաղափարի վերլուծություն
- Գործունեության նպատակը
- Ոլորտի բնութագիրը
2. Պրոդուկտ/ծառայություն
Կարևոր է, որ սա գրված լինի պարզ, անգամ ոչ մասնագետին հասկանալի լեզվով
- Պրոդուկտի/ծառայության բնութագիրը
- Եզակիություն
- Բիզնեսին անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու որակավորումները
- Լիցենզիա
3. Շուկայի վերլուծություն
Շուկան և մարքեթինգը որոշիչ դեր ունեն։ Այստեղ պետք է ներառված լինեն հետևյալ բաժինները․
- Գնորդներ
- Մրցակիցներ, նրանց ուժեղ և թույլ կողմերը
- Շուկայի սեգմենտ
- Մասնաբաժինը շուկայում
- Ձեր հաճախորդների կազմը
- Մրցակցության ազդեցությունը
4. Մարքեթինգային պլան
Այս փուլում կարևոր է պոտենցիալ ներդրողի վստահությունը գրավելը։
- Մարքեթինգային դիրքավորում
- Գնագոյացում
- Պրոդուկտի տարածման եղանակները
- Վաճառքի խթանման մեթոդներ
5. Իրագործման պլան
Այստեղ պետք է ներկայացնել բոլոր մանրամասները` կապված շենքի, տեխնիկայի և անձնակազմի հետ։
6. Ղեկավար կազմ
- Հիմնական ղեկավար կազմ
- Անձնակազմի նկարագիր
- Վարձատրություն
7․ Պահանջվող ռեսուրսի աղբյուրներն ու պահանջները
Այստեղ պետք է ներկայացնել պահանջվող միջոցների ծավալները, դրանց ստացման աղբյուրներն ու ժամկետները, միջոցների վերադարձի ժամկետները։
8․ Ֆինանսական պլան և ռիսկերի վերլուծություն․ վաճառքների ծավալը, եկամուտները, ինքնարժեքը, ռիսկերը և դրանցից խուսափելու ուղիները։

Ո՞րը կարող է լինել քո առաջին բիզնես պլանը:

Այոˊ, հենց հիմա դու ունես փոփոխությունը դառնալու և քո գաղափարի համար 3 մլն դրամ ստանալու հնարավորություն: Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը, որի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

🌐 Անցիˊր այս հղումով և ծանոթացիˊր նորարարական գաղափարների մրցույթի մասնակցության պայմաններին ու մանրամասներին` https://ameriabank.am/student-idea-pool