AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ուսումնական շրջանն այն ժամանակն է, որը դու պետք է օգտագործես առավելագույնս, ծանոթանաս աշխատաշուկային, նոր կապեր 👥 ստեղծես, նոր հմտություններ ձեռք բերես, բացահայտես քո ներուժն ու հնարավորությունները:

Սա այն ժամանակն է, երբ դու պիտի քիչ քնես, շատ աշխատես, սովորես հաղթահարել դժվարությունները, նպատակներ դնես ու երազես: 🤩 Արաˊ առաջին քայլերը հիմա:
🎈 Ամառային արձակուրդն աշխատանքի ընդունվելու ամենալավ ժամանակահատվածն է:
Կհասցնես ինտեգրվել նոր թիմում, ծանոթանալ քո աշխատանքային պարտականություններին մինչ ուսումնական տարին սկսվելը:

🎈 Աշխատանքի ընդունվելիս ուշադրություն դարձրո՛ւ հասցեին:
Նախապատվություն 📍 տոˊւր նրանց, որոնք մոտ են քո համալսարանին: Որքան մոտ, այնքան լավ:

🎈 Պլանավորիˊր ժամանակդ
Եթե պատրաստվում ես համատեղել աշխատանքն ու ուսումը, ապա պետք է լինես շատ կարգապահ: 📃 Սահմանիˊր առաջնահերթությունները, կազմիˊր քո օրական անելիքների ծրագիրը:

🎈 Գնա՛ արձակուրդ քննաշրջանի ժամանակ
Քննաշրջանի ժամանակ անպայման արձակոˊւրդ ☺️ վերցրու: Հակառակ դեպքում դու չես կարողանա կենտրոնանալ ոˊչ աշխատանքի, ոˊչ ուսման վրա, և կտուժի դրանցից ինչ-որ մեկը կամ երկուսը միասին:

🎈 Մի՛ խառնիր աշխատանքն ու ուսումը
Աշխատանքի ժամանակ միˊ մտածիր ուսման մասին և հակառակը։ Մտածիˊր այն մասին, ինչով զբաղվում ես տվյալ պահին, և ոչ թե նրա մասին, ինչով զբաղվելու ես ավելի ուշ։

📣 Եթե մեր վերջին լուրերին ծանոթ չես, պատմենք:
Հենց հիմա ընթանում է «Ամերիա Սերունդ 13» ծրագրի հայտադիմումների ընդունումը: Սա քո հնարավորությունն է անցնելու վարձատրվող ուսուցում 😍 Ամերիաբանկում, իսկ ծրագիրը բարեհաջող ավարտելու դեպքում միանալու մեր թիմին և դառնալու Ամերիացի։

Մենք կօգնենք քեզ համատեղել ուսումն ու աշխատանքը, ձեռք բերել նոր հմտություններ, կայանալ և դառնալ մրցունակ մասնագետ: 😎

📌Որտե՞ղ լրացնես հայտադիմումը: Հենց այստեղ` https://ameriabank.am/career/generation
🌐Quizlet
Անցել են այն ժամանակները, երբ ժամերով նշումների թերթիկներ էինք պատրաստում: Quizlet-ը կօգնի քեզ պատրաստվել ցանկացած քննության՝ առաջարկելով ուսուցման պարզ անվճար գործիքներ, ինչպիսիք են` ֆլեշ քարտերը, խաղերը և այլն:

🌐Grammarly
Քո դասախոսները կսիրեն քեզ այս մեկն օգտագործելու համար: Grammarly-ն քո օգնականն է գրագետ, առանց սխալների տեքստեր կազմելու հարցում: 🗒 Այն շատ ավելի առաջադեմ է, քան, օրինակ, Word-ի խմբագրիչը: Այն առաջարկում է բառերի ավելի տեղին հոմանիշներ, ուղղում է ուղղագրական և քերականական սխալները:
🌐Chegg
Սա ուսումնական օգտակար ռեսուրսների անգնահատելի շտեմարան է: Chegg-ն օգնում է քեզ թեստերին նախապատրաստվելու ընթացքում, առաջարկում է առցանց քարտեր, առարկայի վերաբերյալ նշումներ անելու հիանալի գործիքներ և շատ ավելին: Բացի այդ, դու կարող ես կապ հաստատել աշխարհի տարբեր անկյուններոմ ապրող և այս հավելվածն օգտագործող այլ ուսանողների հետ և փոխանակել ուսումնական նյութերը:

🌐Cold Turkey
Սա կենտրոնանալու և ուսումնական գործընթացին ամբողջ ներուժով նվիրվելու համար է: Այս ծրագրի շնորհիվ դու կկարողանաս արգելափակել կայքերը, խաղերը և ծրագրերը՝ քո արտադրողականությունն ու արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու համար:

🌐Insight Timer
Սա թիվ 1 անվճար կայքն է, որը նվիրված է առողջ քուն, առանց սթրեսների և անհանգստության առօրյա ունենալուն: Կայքի հեղինակները հավատում են, որ բոլորն իրավունք ունեն ստանալու ամենօրյա անվճար մեդիտացիա: Կայքը ներկայացնում է անվճար մեդիտացիաների ամենամեծ հավաքածուն ՝ ավելի քան 100,000 օրինակ:

🌐Noisli
Սա կենտրոնանալուն նվիրված քո թվային աշխարհն է: Ստեղծիˊր առողջ միջավայր՝ աշխատելու և հանգստանալու համար: Կայքը տրամադրում է ֆոնային հնչյուններ, որոնք օգնում են քողարկել 🎧 նյարդայնացնող ձայները, բարելավել քո ուշադրությունը և բարձրացնել արտադրողականությունը:

🌐Password Generator
Քո սոցիալական ցանցերի գաղտնաբառերը կոտրելուց խուսափելու և առցանց օգտահաշիվներն ապահով պահելու համար 🔐 Password Generator-ն օգնում ստեղծել ապահով գաղտնաբառեր։

🌐iStudiez
iStudiez Pro-ն ծրագիր է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են լինել ավելի կազմակերպված և բարձր գնահատականներ ստանալ: 👩‍🎓 Այն օգնում է հետևել դասերին, կատարել առաջադրանքները, մուտքագրել վաստակած գնահատականները, հաշվարկել ՄՈԳ և այլն: iStudiez Pro- ն անվճար հասանելի է iOS- ի, macOS- ի, Windows- ի և Android- ի համար՝ առանց Cloud Sync ծառայության:
Դեռ չես լրացրե՞լ «Ամերիա Սերունդ 13»-ին միանալու հայտը: Դե շտապիˊր:

Մի քանի մանրամասներ, որոնք հաստատ մոտիվացնելու են քեզ:

Դասընթացներ, ստեղծարար 🗣️ քննարկումներ և մարդակենտրոն լուծումներ, մասնագիտական հմտություններ և նորարար մոտեցումներ, արհեստավարժ թիմակիցների ուղղորդում. ահա այն ստեղծարար ու գիտելիքներով հարուստ միջավայրը, որը սպասում է քեզ «Ամերիա Սերունդ 13»-ին: 😍

Ծրագրին մասնակցելով` դու հնարավորություն կունենաս իմանալու ամեն ինչ գերազանց սպասարկման մշակույթի մասին և դառնալու այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել քո շուրջ: 💚

Շտապիˊր լրացնել հայտադիմումը, բեˊր փոփոխությունը, ստեղծիˊր ու երազիˊր մեզ հետ: Մանրամասների համար անցիˊր հղումով` 👉 https://ameriabank.am/career/generation
Ամերիա Սերունդ-ը եղել է շատ Ամերիացիների կարիերայի զարգացման մեկնարկային կետը:

Մի քանի օրից մենք պատրաստվում ենք դիմավորել Ամերիա Սերունդ 13-ի մեր նոր թիմակիցներին:😊

Եթե դեռ չես լրացրել հայտը, շտապիˊր լրացնել այն ու միանալ մեզ՝ https://ameriabank.am/career/generation

Դու ունես ընդամենը 3 օր: 😎
📚World Digital Library 👉🏼 սա ձեռագրերի, հազվագյուտ գրքերի, ֆիլմերի և քարտեզների
բազմալեզու 📖 շտեմարան է:

📚Project Gutenberg 👉🏼 այստեղ կա ավելի քան 33,000 էլեկտրոնային գիրք: 🤭 Կարդաˊ օնլայն կամ ներբեռնիˊր:

📚Bartleby 👉🏼 Գրքերի հսկայական հավաքածու` գեղարվեստական գրականություն, շարադրություններ և պոեզիա:

📚ibiblio 👉🏼էլեկտրոնային գրքեր, ամսագրեր, ակադեմիական ակնարկներ, ծրագրային ապահովում, երաժշտություն և ռադիո:

📚Internet Archive 👉🏼էլեկտրոնային գրքերն և աուդիոգրքերն անվճար ներբեռնելու ամենամեծ թվային գրադարանը:

📚Open Library 👉🏼դասական գրականությաˊն սիրահար, այստեղ քեզ սպասում է ավելի քան մեկ միլիոն էլեկտրոնային գիրք:
🟢ALISON
ALISON-ն առաջարկում է տեխնոլոգիայի, լեզուների, գիտության, ֆինանսական գրագիտության, հմտությունների, ձեռնարկատիրության վերաբերյալ անվճար դասընթացներ: Այն կարող է օգտակար լինել ևˊ ուսանողների ևˊ մասնագետների համար:

🟢Coursera
Եթե ​​ցանկանում ես ստանալ քոլեջի կրթություն` առանց ուսման բարձր վարձի, Coursera- ն քո լավագույն կանգառն է: 👌 Այս կայքն առաջարկում է դասընթացներ բոլոր բնագավառներում, որոնք դասավանդվում են աշխարհի լավագույն հաստատությունների դասախոսների կողմից:

🟢Code Academy
Code Academy-ն ամերիկյան առցանց ինտերակտիվ հարթակ է, որն առաջարկում է ծրագրավորման 12 տարբեր լեզուներով կոդավորման անվճար դասընթացներ` ներառյալ Python, Java, Go, JavaScript, Ruby, SQL, C ++, C#, Swift և Sass, ինչպես նաև HTML և CSS: 👨‍💻 Կայքը նաև առաջարկում է վճարովի «Pro» տարբերակ, որը օգտվողներին հնարավորություն է տալիս օգտվելու անհատականացված ուսուցման ծրագրերից, վիկտորինաներից և իրական նախագծերից:

🟢edX
edX-ի միջոցով աշխարհի ցանկացած անկյունից անցիˊր դասընթացներ և ստացիˊր վկայական: 📃 Կայքի գործընկերների շարքում են Հարվարդը, Բերկլին և Չիկագոյի համալսարանը: Եվ դա դեռ ամենը չէ:

🟢Udacity
Udacity-ն առաջարկում է անվճար դասընթացներ ծրագրավորման, տվյալագիտության և վեբ ծրագրավորման ոլորտներում:

🟢Skillshare
Skillshare-ն առաջարկում է «bite-sized», այլ կերպ ասած՝ փոքր դասեր նրանց, ովքեր կարող են իրենց խիտ գրաֆիկում օրական ընդամենը 15 րոպե հատկացնել նոր հմտություններ կամ նոր գիտելիքներ ձեռք բերելուն: 🧠 Այստեղ կա ավելի քան 500 անվճար և մի քանի հազար պրեմիում կարգի նյութ, օրինակ` ֆիլմեր, գրելու հմտություններ և տեխնիկա, կենսակերպ և այլն:

🟢Adobe
Չգիտե՞ս ինչպես օգտագործել Photoshop-ը կամ InDesign-ը: Միˊ անհանգստացիր, Adobe-ըքեզ կներկայանա իր ծրագրերով և Creative Cloud ձեռնարկներով:

🟢FutureLearn
FutureLearn-ն անվճար հարթակ է, որտեղ կգտնես 🎓ուսուցողական նյութեր բիզնեսի և կառավարման, արվեստի, իրավունքի, առողջության, քաղաքականության, գիտության, թվային հմտությունների, սպորտի և հանգստի վերաբերյալ:
Հոկտեմբերի 1-ին աշխարհի տարբեր անկյուններում օրը դիմավորում են մեկ բաժակ համեղ ☕️սուրճով ու ժպիտով և նշում են Սուրճի ու Ժպիտի միջազգային օրը:😍

Հրավիրիˊր ընկերներիդ համեղ սուրճ ըմպելու ու ժպտալու:

📌Վճարիˊր Ամերիաբանկի քո ուսանողական քարտով և ստացիˊր 3.5% քեշբեք Coffee House-ում
💤 Երեկոյան հրաժարվիˊր կոֆեինից, իսկ օրվա ընթացքում սահմանափակիˊր քանակությունը:
💤 Քնելուց առաջ հրաժարվիˊր 🍺 ալկոհոլից:
💤 Ստեղծիˊր քնի ժամանակացույց և հավատարիմ մնաˊ դրան:
💤 Հանգստյան կամ ուշ սկսվող դասերի օրերին 😴 արթնացիˊր մոտավորապես նույն ժամին, ինչ ամեն օր:
💤 Գրքերն ու տնային աշխատանքները մի կոˊղմ դիր քնելուց առնվազն 30 րոպե կամ մեկ ժամ առաջ:
💤 Ասաˊ ոչ անկողնում դաս 👩‍💻 անելուն կամ համակարգչով աշխատելուն:
💤 Մարզվիˊր առավոտյան, որպեսզի ողջ օրդ արդյունավետ լինի։
💤 Քնելուց առաջ միˊ դիտիր հեռուստացույց:
💤 Խուսափիˊր պայծառ լույսից և աղմուկից:
Այսօր բացահայտելու ենք մի ժամանակակից մեթոդ, որը հայտնի է «S.M.A.R.T. նպատակներ» անվամբ: S.M.A.R.T.-ը հապավում է, որտեղ յուրաքանչյուր տառ ունի իր նշանակությունն ու գաղափարախոսությունը:


Այս համակարգը կօգնի քեզ նպատակ դնելիս ուրվագծել հստակ ժամկետը, հաշվարկել ռեսուրսները, սահմանել հստակ նպատակակետեր: Այն օգտակար կլինի քեզ ուսման, աշխատանքի ընթացքում և առօրյայում:

🟢 S – Specific – Սահմանիˊր հստակ նպատակներ: Հիշիˊր, որ եթե քո նպատակը հստակ է, հստակ կլինի նաև արդյունքը:

🟢M – Measurable – Այն նպատակը, որին դու ուզում ես հասնել, պետք է լինի չափելի: Նպատակը սահմանելիս նշիˊր, թե որ դեպքում ես համարելու նպատակը կատարված:

🟢A – Achievable – Նպատակները պետք է լինեն հասանելի, քանի որ իրական նպատակի սահմանումը մոտիվացնում է քեզ: Եթե նպատակի իրագործումը անհավանական է թվում, ապա դրա իրագործման հավանականությունը հավասար է 0-ի:

🟢R – Realistic - Ի՞նչ իրական արդյունքի ես հասնելու, ի՞նչ է տալու քեզ այս նպատակի իրագործումը: Եթե քո նպատակի իրականացումը իրական արդյունքի չի բերելու, ուրեմն դա ժամանակի ու ռեսուրսների անիմաստ վատնում է:

🟢T – Time-based – S.M.A.R.T. նպատակը պետք է սահմանափակված լինի հստակ ժամկետներով: Դրա շնորհիվ նպատակի իրագործման գործընթացը դառնում է կառավարելի ու տեսանելի:
Արիˊ տեսնենք, թե այսօր որոնք են ամենաշատ օգտագործվող լեզուները:
Աշխարհի բնակչության գրեթե 16%-ը`1,31 միլիարդ մարդ, չինարեն 🇨🇳 է խոսում, 460 միլիոնը` 🇪🇸 իսպաներեն, իսկ 379 միլիոնը` 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 անգլերեն:

Մենք առանձնացրել ենք մի քանի հավելվածներ, որոնք կարող են օգնել քեզ նոր լեզուներ սովորելու գործում:

🧠 Babbel հավելվածի միջոցով կարող ես սովորել ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և իտալերեն: Այս հավելվածն ունի ավելի քան 257,000 դիտում, միջին վարկանիշը` 4,8: Բաժանորդագրության արժեքը` ամսական 13.95 ԱՄՆ դոլար:

🧠 Duolingo-ն հնարավորություն է տալիս սովորելու ֆրանսերեն, ճապոներեն, չինարեն և գերմաներեն: Հավելվածն ունի ավելի քան 1.2 միլիոն դիտում, միջին գնահատականը՝ 4.7: Բաժանորդագրությունն անվճար է:

🧠 Busuu-ն կօգնի քեզ սովորել ճապոներեն, չինարեն, անգլերեն և իսպաներեն:
Հավելվածն ունի մոտավորապես 63,000 դիտում, իսկ միջին գնահատականը՝ 4,7:
Բաժանորդագրությունն անվճար է հիմնական փաթեթի, ամսական 9,99 եվրո` պրեմիում փաթեթի և ամսական 10,99 եվրո՝ պրեմիում պլյուսի համար:
💡Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց` Facebook, և այս հավելվածի ընտանիքի մյուս հարթակներ` WhatsApp, Instagram և Messenger, ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիարդ մարդ:
Հոկտեմբերի 4-ին այս հարթակները միաժամանակ սկսեցին չգործել: Հարթակներն ավելի քան 5 ժամ չէին արձագանքում օգտատերերի համառ «հպումներին»:🥲

Նախնական տվյալների համաձայն` 5 ժամվա ընթացքում Facebook-ը կորցրել է մոտ 65 միլիոն դոլար: Ըստ NetBlocks Cost of Shutdown գործիքի, որը գնահատում է ինտերնետի խափանումների, հավելվածների սահմանափակման տնտեսական ազդեցությունը, Facebook, WhatsApp, Instagram հարթակների խափանման արդյունքում համաշխարհային էկոնոմիկան կորցրել է 807 միլիոն դոլար: 💸

Խափանումն ավելի մեծ հարված է հասցրել Մարկ Ցուկերբերգին. Facebook-ի արժեթղթերի գինը նվազել է 4,8%-ով:
Պատկերացնենք, որ մոտ ապագայում այս հզոր հարթակների աշխատանքը նորից խափանվի:

Ո՞ր հավելվածները կարող են մեզ օգնության գալ: Միայն հոկտեմբերի 4-ին Telegram հարթակում գրանցվել է ավելի քան 50 միլիոն նոր օգտատեր: Signal հավելվածում ևս հաշված ժամերի ընթացքում միլիոնավոր նոր օգտատերեր են գրանցվել:

Ի՞նչ էինք ուզում ասել. մեր տելեգրամյան ալիքին միանալու քո որոշումը ճիշտ էր😉