AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
🎞The Imitation Game (2014)
Գլխավոր դերում՝ Բենեդիկտ Քամբերբեթչ
Պատմական դրամա բրիտանացի հայտնի ծածկագիր Ալան Թյուրինգի մասին, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ջարդել էր Նացիստական Գերմանիայի Էնիգմայի ծածկագիրը:
Ֆիլմը 2014 թ. Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր 🏆 մրցանակակիր էր: Այն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին և շատերը այն համարում են 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկը։ 🌟 Օսկարի 87-րդ մրցանակաբաշխությանը նոմինացվել է 8 տարբեր անվանակարգերում, իսկ Ոսկե Գլոբուսի 72-րդ մրցանակաբաշխությանը` 5 տարբեր անվանակարգերում:
2015 թվականի հունվարի դրությամբ ֆիլմի շահույթը կազմել է ավելի քան 110.8 միլիոն դոլար։
🎞Catch me if you can (2002)
Գլխավոր դերում՝ Լեոնարդո Դի Կապրիո
Սա կենսագրական դրամա է, որը պատմում է Ֆրենկ Աբիգնեյլի կյանքի մասին, ով մինչև իր 19-ամյակը կեղծում է աշխատավարձի չեկերը և գողանում է ավելի քան 2.8 միլիոն դոլար՝ ձևանալով «Pan American» ավիաուղիների օդաչու, Ջորջիա նահանգում ներկայանում է որպես բժիշկ, Լուիզիանա նահանգում՝ որպես դատախազի օգնական։

🎞The Theory of Everything (2014)
Գլխավոր դերում՝ Էդդի Ռեդմեյն
Ֆիլմը պատմում է տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի և նրան սիրահարված Քեմբրիջի համալսարանի ուսանողուհի Ջեյն Ուայլդ Հոքինգի փոխհարաբերությունների մասին։
Ֆիզիկայի ֆակուլտետի 🧑‍ ուսանող, շատ խելացի և խոստումնալից երիտասարդ Սթիվեն Հոքինգը ծանոթանում է արվեստաբանության ֆակուլտետի ուսանողուհի Ջեյնին: Նրանք սիրահարվում են: Կյանքը հրաշալի է, նրանք վայելում են հանդիպումները, զրույցներn աշխարհի, տիեզերքի, արվեստի, Աստծո մասին մինչ այն պահը, երբ Հոքինգի մոտ ծանր ու անբուժելի հիվանդություն են հայտնաբերում…

🎞Radioactive (2019)
Գլխավոր դերում՝ Ռոզամունդ Պայկ
«Ռադիոակտիվ » կենսագրական դրաման պատմում է գիտնական Մարի Կյուրիի մասին, որը ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ: Նա միակն է, որը Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիկայի և 🧪 քիմիայի գիտական բնագավառներում։
Նրա գործունեության հիմնական ուղղությունը ռադիոակտիվության ուսումնասիրումն էր: Հենց նա էր, որ իր ամուսնու` Պիեռ Կյուրիի հետ բացահայտեց ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը: Սակայն հենց այս ուսումնասիրություններն էին, որ կնոջ մահվան պատճառ դարձան:
Մարի Կյուրին մահացել է ապլաստիկ անեմիայից, որն ի հայտ էր եկել ռադիոակտիվ շարունակական ճառագայթման արդյունքում:

🎞A Beautiful Mind (2001)
Գլխավոր դերում՝ Ռասել Քրոու
Ֆիլմում Քրոուն մարմնավորում է հանճարեղ մաթեմատիկոս Ջոն Ֆորբս Նեշ կրտսերին՝ առաջին մարդուն, ով արժանացել է և՛ Նոբելյան, և՛ Աբելյան մրցանակների։ 🏆 Երիտասարդ հանճար Ջոն Նեշի մոտ դեռ վաղ տարիքում սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա, որն ուղեկցվում էր հալյուցինացիաներով։ Հիվանդությունը զարգանում է և սկսում վտանգ ներկայացնել նրա աշխատանքի, կնոջ ու ընկերների հետ հարաբերություններում։
Ֆիլմը քննադատվել է Նեշի կյանքի որոշ բնագավառների ոչ ճիշտ ներկայացման համար։ Ֆիլմում ցուցադրվում են Նեշի ինչպես լսողական, այնպես էլ տեսողական հալյուցինացիաները, այնինչ իրականում դրանք եղել են բացառապես լսողական:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելիˊ ուսանողներ, 📣

Visa Armenia -ի հետ կազմակերպված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 15-ը:

Եթե ունես գաղափար, բայց ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չես հասցրել ձևակերպել ու ներկայացնել այն, հոգ չէ: 😉

Մենք ընդառաջ ենք գնում բազմաթիվ ուսանողների առաջարկներին և երկարաձգում ենք գաղափարների ընդունման ժամկետը:

Շտապիˊր գտնել համախոհներ, կազմիˊր 4-6 հոգանոց թիմ, ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը և ստացիˊր գլխավոր մրցանակը` 3 մլն ՀՀ դրամ: 😍

Շնորհակալություն բոլոր այն ուսանողներին, որոնք արդեն ներկայացրել են իրենց առաջարկները:

Նշենք, որ մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո:
Ամերիա Սերունդ 15 📣

Երազիˊր, նպատակնեˊր սահմանիր, սովորիˊր ու գտիˊր քո մասնագիտական ուղին մեզ հետ: 😍

Միացիˊր Ամերիա Սերունդ 15-ին և դարձիˊր #սպասարկման ոլորտի ամենապահանջված մասնագետներից մեկը: 😎
Մանրամասների համար անցիˊր հղումով` 👉https://bit.ly/3zOsvXj

#GenerationA #ԱմերիաՍերունդ #ՍպասարկմանԳուրու
Կան բազմաթիվ մասնագիտություններ, որտեղ 🧠 քննադատական մտածողությունը բացարձակ պարտադիր է: Վերլուծելով տեղեկատվությունը` դու պարզապես չես ընդունում այն, ինչ տեսնում ես, այլ կասկածի տակ ես դնում ներկայացված կարծիքը և փնտրում ես դրա հիմքում ընկած պատճառներն ու աղբյուրները:🤔
Իրավաբանները, վերլուծաբանները, հաշվապահները, բժիշկները, ինժեներները, լրագրողները և գիտնականները հաճախ են կիրառում քննադատական մտածողությունը:
Այն օգնում է.
👉 Վերլուծել տեղեկատվությունը
👉 Համակարգված լուծել խնդիրները
👉 Գտնել տրամաբանական հիմնավորումներ
👉 Գտնել նորարարական լուծումներ
👉 Կատարել ռազմավարական պլանավորում
👉 Մասնակցել քննարկումների
👉 Ստեղծագործել
Ինչպե՞ս կատարելագործել քննադատական մտածողությունը
Մարտահրավեր նետիˊր քո սեփական մտքերին և գործողություններին: Այս կամ այն բանն անելիս կամ մտածելիս հարցրոˊւ, թե ինչու ես դա այդպես անում կամ ինչու ես այդպես մտածում:
Գնահատիˊր ապացույցները: Երբ քեզ տեղեկություններ են ներկայացնում, հարցրոˊւ, թե ով է այն տրամադրել, ինչպես է դա արել և ինչու:
Ակտիվ լսիˊր: Լսելով ուրիշներին՝ դու կկարողանաս գնահատել նրանց փաստարկները և տեսել դրանց դրական և բացասական կողմերը:
Անընդհատ սովորիˊր։ Գիտելիքը քննադատական մտածողության հիմքն է: Որքան բազմակողմանի և ամբողջական լինեն քո գիտելիքները, այնքան քեզ համար ավելի հեշտ կլինի մտածելը, վերլուծելն ու լուծումներ գտնելը։
Հարցեˊր տուր: Հարցերն օգնում են ամբողջական պատկերացում կազմել:
Կարդաˊ և վերլուծիˊր քո կարդացածը: Ցանկացած տեքստում կարելի է առանձնացնել նպատակը, հեղինակի վերաբերմունքը և այլն։
Գտիˊր այլընտրանքներ: Անհնար է օբյեկտիվորեն գնահատել տեղեկատվությունը` հիմնվելով մեկ աղբյուրի վրա:

Քննադատական մտածել նշանակում է փնտրել այլընտրանքային տարբերակներ:😎😉
Ո՞վ է ուզում աշխատել Ամերիաբանկում: 😍 Շտապիˊր լրացնել Ամերիա Սերունդ 15-ի հայտը` 👉 https://bit.ly/3zOsvXj

Դիմումների ընդունումը կավարտվի 2 շաբաթից:
Ամերիա Սերունդ = քո երազանքի աշխատանքը Ամերիաբանկում 💚

🔗Շտապիˊր լրացնել հայտը հիմա ու միանալ Ամերիա Երազանքի թիմին` https://bit.ly/3zOsvXj
Ի՞նչ կլինի, եթե հենց հիմա լրացնես Ամերիա Սերունդ 15-ի հայտը՝ https://ameria.me/34XUyJK 😍

Դու հնարավորություն կունենաս միանալու Ամերիա Երազանքի թիմին:

Ո՞վքեր են նրանք: Մեր սիրելի Ամերիացիները, որոնք լրացրել են այդ հայտը տարիներ առաջ:✌️
Ապագայի նամակդ հասցեատեր ունի. դա դու ես։ 😍 Կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ կարդալ այն, ինչ ինքդ ես գրել։
Հավատացնում ենք, որ 5, 7, 10 տարի հետո դու այլևս չես հիշի, թե կոնկրետ ինչ ես գրել նամակում։ ✉️

Նման նամակը կարող է հիանալի խթան հանդիսանալ հետագա գործողությունների, զարգացման, շարժման համար: Ապագային ուղղված նամակները կարող են գործնական կիրառություն ունենալ։ Նույնիսկ եթե դեռ նպատակներ չունես, այլ միայն ցանկություններ, այնուամենայնիվ գրիˊր այն, քանի որ միշտ կարող է գալ մի պահ, երբ պատրաստ կլինես քայլ անել անորոշ ցանկություններից դեպի հստակ նպատակներ։ 💚

📎 Ցանկությունների հստակեցում և նպատակների սահմանում
📎 Փոփոխությունների մոնիթորինգ
📎 Արժեքների վերաիմաստավորում և առաջնահերթություն
📎 Ապագայում անցյալի փորձը վերանայելու ունակություն
📎 Ապագա հաջողության մոտիվացիա
📎 Ինչի՞ մասին եմ երազում:
📎 Ո՞վ եմ ես հիմա և ո՞վ եմ ուզում լինել ապագայում:
📎 Ի՞նչ եմ անում ազատ ժամանակ և ցանկանու՞մ եմ արդյոք ապագայում զբաղվել դրանով:
📎 Որտե՞ղ եմ ես ապրում և որտե՞ղ եմ ուզում ապրել ապագայում:
📎 Ո՞ւր գնացի և որտե՞ղ ինձ ամենաշատը դուր եկավ:
📎 Այսօրվա իրադարձություններից ո՞րը կցանկանայի հիշել ընդմիշտ:
📎 Ի՞նչ երաժշտություն եմ ես լսում այսօր:
📎 Ի՞նչ ֆիլմեր եմ դիտում այսօր:
📎 Ի՞նչ գրքեր եմ կարդում այսօր:

Երբ տարիներ անց նայես, թե ինչպես է փոխվել քո գրական, երաժշտական կամ ֆիլմերի նախընտրությունը, շատ ավելի լավ կհասկանաս, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել քո գիտակցության մեջ։ 🧠 Ամեն դեպքում, նամակը պետք է լինի թեթև և ընկերական։ Խուսափիˊր ինքդ քեզ նախատելուց:

Նամակր գրելիս նույնիսկ կարող ես օգտվել հատուկ առցանց ծառայությունից, օրինակ՝ mailfuture.ru-ից, և հենց այնտեղ նամակ գրել ապագային՝ նշելով քո էլ. հասցեն և նշանակելով նամակի ստացման ամսաթիվը: Օրինակ՝ ուղիղ 5 տարի անց կամ հենց քո հոբելյանի առիթով
Մեր կյանքը մեր կայացրած որոշումների հանրագումարն է
Մենք ամեն օր կայացնում ենք բազմաթիվ որոշումներ, որոնց մի մասը պահանջում է շատ էներգիա և ժամանակ:

Պարզվում է` մենք կարող ենք զարգացնել որոշումներ կայացնելու մեր հմտությունը: 😊
🟢Հասկացիˊր խնդրի էությունը
Ամենից առաջ ամբողջությամբ հասկացիˊր 🧠 խնդիրը և ճիշտ առաջնահերթություննեˊր սահմանիր: Սխալ որոշումների մեծ մասը ծագում է այս կարևոր քայլը բաց թողնելու հետևանքով: Միայն խնդրի ամբողջական էությունը հասկանալուց և ճիշտ առաջնահերթություններ սահմանելուց հետո կարող ենք հիմնավոր որոշումներ կայացնել:

🟢 Փնտրիˊր մի քանի տարբերակ
Մարդկանց մեծ մասը բավարարվում է խնդրի լուծման 1 🔑տարբերակով: Որոշում կայացնելիս շատ կարևոր է գտնել միմյանցից տարբերվող լուծումներ, ամենաքիչը` 3 գործուն տարբերակ:

Օրինակ` ընկերության աշխատակիցներն իրենց մեքենաները կայանելու խնդրի առաջ են կանգնել: Ընկերությունն ավտոտնակ կառուցել կամ չկառուցելու դիլեմայի փոխարեն դիտարկում է խնդրի լուծման հետևյալ 3 տարբերակները. 🚘 կառուցել ավտոտնակ, հասարակական տրանսպորտի անվճար կտրոններ տրամադրել աշխատակիցներին կամ թույլ տալ 1 օր տնից աշխատել: Ունենալով խնդրի լուծման մի քանի տարբերակ` դու բարձրացնում ես վերջնական որոշման որակը:

🟢Վերաիմաստավորիˊր հարցը
Կարևոր որոշում ընդունելիս անհրաժեշտ է հարցը ձևակերպել դրական կողմից: Այդպիսով` դու կկարողանաս ազատվել ավելորդ մտորումներից և անվստահությունից:
Օրինակ` «Արդյոք ուզո՞ւմ եմ վտանգի ենթարկել աշխատանքս` ուղարկելով ինքնակենսագրականս այլ ընկերությւոնների» մտածելու փոխարեն խնդրին նայիˊր այլ անկյունից` «Արդյոք ուզո՞ւմ եմ գտնել ավելի լավ, ավելի մոտիվացնող ու ոգեշնչող աշխատանք»:

🟢Հավաքիˊր փաստեր
Երբեմն խիստ զբաղվածության հետևանքով մենք որոշումները կայացնում ենք` հիմնվելով էմոցիաների և ոչ թե տրամաբանության վրա: Եթե որոշումը վերաբերում է երեկոյան զգեստին, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: 🙈
Բայց երբ խոսքը ներդրումների մասին է, ապա պետք է հետազոտություն կատարել, գտնել շատ տեղեկատվություն, կատարել վերլուծություն, հետո միայն որոշում ընդունել:

🟢Հայացք կողքից
Ուրիշներին խորհուրդներ տալը շատ ավելի հեշտ է, քան որոշում ընդունելը: Որոշում կայացնելիս ինքդ քեզ հարցրու` ի՞նչ խորհուրդ կտայիր նմանատիպ իրավիճակում հայտնված ընկերոջդ: 🤔
Մարդիկ ավելի օբյեկտիվ և ռացիոնալ են, երբ իրավիճակին նայում են կողքից:

🟢Ամեն ինչ իր ժամանակն ունի
Լինում են իրավիճակներ, երբ հրատապ որոշում կայացնելու անհրաժեշտություն կա: Հնարավորության դեպքում հետաձգիˊր որոշում կայացնելու պահը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեկուզ մեկ ժամով որոշման կայացումը հետաձգելը կարող է զգալիորեն ազդել արդյունքի վրա:
Հանգիստ վիճակում դու կարող ես դիտարկել ավելի շատ տարբերակներ և ընտրել լավագույնը:
👏10
AmeriaStudent pinned «🟢Հասկացիˊր խնդրի էությունը Ամենից առաջ ամբողջությամբ հասկացիˊր 🧠 խնդիրը և ճիշտ առաջնահերթություննեˊր սահմանիր: Սխալ որոշումների մեծ մասը ծագում է այս կարևոր քայլը բաց թողնելու հետևանքով: Միայն խնդրի ամբողջական էությունը հասկանալուց և ճիշտ առաջնահերթություններ…»
Այն պահից, երբ արթնանում ենք, մեր գիտակցությունը 🧠 պարբերաբար լուծում է մի շարք խնդիրներ։ Սկզբում հաղթահարում է զարթուցիչն անջատելու խնդիրը, ապա նախաճաշ պատրաստելու և այսպես շարունակ։ 😅
🤩3
Խնդիրներ լուծելու հմտությունը միայն աշխատավայրում չէ, որ պետք է գալիս: Այն անհրաժեշտ է քեզ ամեն րոպե։ 😉

🔑 Հստակեցրո՛ւ խնդիրը․ երբ խնդիրը հստակ է, ավելի հեշտ է ձեռնարկել քայլեր այն լուծելու ուղղությամբ։ Խնդիրը վեր հանելու համար պատկերացրոˊւ իդեալական իրավիճակ, իսկ հետո համեմատիˊր այն իրականության հետ։
🔑 Վերլուծի՛ր խնդիրը․ այստեղ պետք է խնդրին նայել օբյեկտիվորեն, հասկանալ ինչ փուլում է այն գտնվում, ինչ վնասներ է հասցնում, կշարունակի արդյոք վնասներ հասցնել, եթե մի քիչ երկար շարունակվի և այլն։
🔑 Բնութագրի՛ր խնդիրը․ դու պետք է կարողանաս բնութագրել այն կարճ և պարզ նախադասություններով։ Դա գրավոր շարադրելը կօգնի ավելի քննադատորեն մոտենալ խնդրին։
🔑 Գտի՛ր սկզբնական պատճառը․ այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ հարցերը․ «Ի՞նչն է առաջացնում տվյալն խնդիրը», «Ե՞րբ է ծագել այն», «Ե՞րբ է նկատվել այս խնդրի պատճառած վնասը», «Կարո՞ղ ենք այս խնդիրը մշտապես լուծել»։
🔑 Մշակի՛ր այլընտրանքային լուծումներ․ ցանկացած խնդիր ունի մեկից ավելի լուծում։ Կարող ես գրի առնել բոլոր տարբերակները, ապա հերթով վերլուծել դրանք ու գտնել ամենաօպտիմալ տարբերակը ժամանակի կառավարման, հնարավորությունների և մյուս ռեսուրսների առումով։
🔑 Խնդրի լուծման ներդրում․ խնդրին առնչվող մարդկանց նույնպես պետք է տեղյակ պահել դրա լուծումների ներդրման մասին և պետք է պատրաստ լինել, որ հնարավոր է ինչ-որ բան չընթանա ըստ քո պլանավորածի, կամ առաջանան նոր խնդիրներ։
🔑 Հետևի՛ր արդյունքներին
Լուծման ներդումից հետո պետք է հասկանալ, թե ինչպես է այն ազդում ցանկալի արդյունքին հասնելու համար:

Իսկ ինչպե՞ս զարգացնել խնդիրները լուծելու հմտությունը․
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն․ 🤾‍♀ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպիսին, օրինակ, պարն ու մարմնամարզությունն են, դրական ազդեցություն են ունենում նյարդային համակարգի, արյունաշրջանառության և ընդհանուր ինքնազգացողության վրա, ինչի արդյունքում էլ զարգանում է վերլուծական մտածելակերպը։
Տրամաբանական խնդիրներ և խաղեր․ սուդոկուն, շախմատը և ռուբիկ-կուբիկը խթանում են մտքի աշխատանքը։ Դրանք կօգնեն արագ մտածել և գտնել օբյեկտիվ լուծումներ կարճ ժամկետում։
Քուն․ մարդն առանց քնի 😴 կարող է ապրել 11 օր։ Սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է քնի և հանգստի ռեժիմը ուղեղի
Միշտ սովորի՛ր․ երբեք չմտածես, որ դու ամեն ինչ գիտես․ յուրաքանչյուր նոր խնդիր ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն է ։😍
🔥4