Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎄 Որքան մոտենում է Ամանորը, այդքան շատանում են անելիքները։

Բայց մի մտածիր։ Մենք վստահ ենք՝ դու ամեն ինչ կհասցնես 💪

🎁Մենք քեզ համար մշակել ենք հատուկ վարկ՝ հատուկ պայմաններով։

📉 Տոկոսադրույք՝ սկսած 16%-ից
💰 Մինչև 20 մլն դրամ սահմանաչափ

Վարկն առանց գրավի է, իսկ այն ստանալու համար քեզ պետք է ընդամենը 1 րոպե։

Մանրամասները՝ https://ameria.me/4pJrbin
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թող 2026-ը բոլոր ընտանիքներին բերի շա՜տ ջերմ ու լուսավոր պահեր 🏠

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰3
Ներդրում չանելը նույնպես որոշում է 👀

Բայց արդյոք ճիշտ որոշո՞ւմ է 🤔

Արի հանդիպենք, ու մենք քեզ կպատմենք, թե ինչ կորցրիր՝ այս տարի ներդրումներ չանելով 🙂

Սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է․ շուկաների ամփոփում, 2026-ի սպասելիքներ ու իրական փորձ ներդրումների մասին։

Բաց չթողնես։ Տեղերը սահմանափակ են 💚

🔗 Գրանցվիր՝ https://ameria.me/4oeixqr

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8🥰3
Պատրաստվում ենք 2026-ին.WAV
23.7 MB
Տարվա ավարտին մնացել են հաշված օրեր 🔔
Եթե դեռ չես հասցրել ամփոփել քո ֆինանսական 2025-ը, A Vlog-ը կօգնի դա անել հեշտ ու առանց սթրեսի 🎄
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6😁1
Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

🎄 Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների ցանկը` երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում` «Ե՞րբ ու ինչպե՞ս»:

Բայց ամանորյա ծախսերը կառավարելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից ու զոհաբերել տոնական տրամադրությունը։ Ճիշտ մոտեցմամբ կարելի է լիարժեք վայելել տոնը` միաժամանակ խնայելով ու չվտանգելով քո «ֆինանսական առողջությունը»։

Պարզապես պետք է մի քիչ պլան, մի քիչ սառնասրտություն և մի փոքր հեռատեսություն:

Խմբավորիր գնումները և սահմանիր ծախսի առավելագույն շեմ 👛

Նախապես որոշիր, թե որքան ես պատրաստ վճարել նվերների, տոնական զարդարանքի և սննդի համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանիր առավելագույն շեմ և փորձիր չանցնել այն։
Սա պարզ, բայց շատ արդյունավետ քայլ է․ գումարն արդեն հասցե ունի, և դու ավելի քիչ ես տրվում գայթակղություններին։

Կազմիր ամանորյա գնումների ցանկ 📝

Տոնական քաոսը սկսվում է հենց այն պահին, երբ գնումների ես գնում առանց ցուցակի: Կարող ես շատ պարզ ցուցակ կազմել, օրինակ` note-երի մեջ մի քանի տողով նշիր անհրաժեշտ հիմնական ապրանքները։

Կատարիր խելացի և հաշվարկված գնումներ 🛒

Ամանորին գնումներ կատարելիս հաճախ հաղթում են հույզերը։ Լույսեր, երաժշտություն, «վերջին հնարավորության» առաջարկներ։ Բայց հենց այստեղ է պետք մի պահ կանգ առնել ու մտածել` արդյոք դա իրոք անհրաժեշտ է քեզ։

Նվերները պատրաստիր նախապես 🎁

Դեկտեմբերյան զեղչերը ոչ միշտ են այնքան «շահավետ», որքան թվում են առաջին հայացքից։ Նախապես պլանավորած գնումներն օգնում են խուսափել իմպուլսիվ ծախսերից ու ավելորդ պարտքերից։ Փորձիր գնել նվերները մաս-մաս, օրինակ` սկսիր նոյեմբերից:

Կատարիր ամբողջական պատվերներ 📦

Եթե օնլայն գնում ես կատարում, ուշադրություն դարձրու անվճար առաքման շեմին։ Ավելի խելացի է մեկ ամբողջական պատվեր անել, քան մի քանի անգամ առաքման գումար վճարել:

Մի վախեցիր ասել «ոչ»

Թեև հակասական կհնչի, բայց «Ավելացրու ևս 3000 ֏ պատվեր ու ստացիր նվեր» առաջարկները հաճախ շատ թանկ են նստում։
Հատկացրու 10 րոպե և փորձիր հստակ հասկանալ՝ առաջարկը իրո՞ք շահավետ է, թե՞ պարզապես հերթական թակարդ է:

Նվերները պատրաստիր ինքդ 👨‍💻

Պարտադիր չէ, որ ամանորյա նվերը լինի թանկ, որպեսզի արժեք ունենա։
Ինքնուրույն պատրաստած նվերը արտահայտում է ուշադրություն, ժամանակ և իրական հոգատարություն։ Handmade նվերները հաճախ ավելի երկար են հիշվում ու իրական արժեք ստեղծում: Մի մոռացիր, որ տոները նյութական նվերներով չեն ջերմանում:

Խուսափիր պարտքերից

Ամանորը բոլորի համար ֆինանսապես ծանր շրջան է։ Քո հարազատներն ու ընկերները նույնպես ունեն իրենց ծախսերն ու պարտավորությունները։

Եթե հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունես, ավելի առողջ լուծում է օգտվել ֆինանսական գործիքներից, որոնք թույլ են տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների:

Հիշիր, որ տոներից հետո էլ կյանք կա 💡

Շատերը մոռանում են, որ ծախսերը չեն ավարտվում հունվարի 1-ին։ Իրական կյանքը սկսվում է հենց հետո։ Հաշվի առ՝

կոմունալները,
վարկային մարումները,
առօրյա ծախսերը:

Հետտոնական ֆինանսական ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան տոնականը, եթե դրան պատրաստ չես։ Ամանորը պետք է լինի ջերմ, ուրախ ու հիշվող, բայց ոչ պարտքով, սթրեսով կամ էլ դատարկ հաշվով։

Ծախսերի խելացի կառավարումը քեզ թույլ է տալիս վայելել տոնը՝ առանց հետագայում ֆինանսապես վերականգնվելու անհրաժեշտության:
Եվ հավատա՝ դա ամենալավ ամանորյա նվերն է, որ կարող ես անել ինքդ քեզ ❤️

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍2🥰1
Ինչպե՞ս_AI_ի_օգնությամբ_պլանավորել_2026_ը.WAV
25.5 MB
Եթե ուզում ես 🎄 2026-ը սկսել ֆինանսական հստակ պլանավորմամբ, ապա դիտիր A Vlog-ը մինչև վերջ, որ տեսնես, թե ինչպես կարող է AI-ն օգնել քեզ այդ հարցում

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚

Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗

Շնորհավոր Ամանոր 🎄

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰2👍1
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով

Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
24👍1
Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում:

Իմացիր, որ միայնակ չես 🤗

Modern Health կենտրոնը 1000 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզել է, որ մարդկանց 57%-ը երկար հանգստից հետո դժվարությամբ է վերադառնում աշխատանքային ռեժիմին
Robert Walters միջազգային կադրային գործակալության կողմից հարցված բելգիացիների 50%-ը, շվեյցարացիների 53%-ը, իսպանացիների 63%-ը, ֆրանսիացիների 64% և բրիտանացիների 78%-ը սթրես են ապրում արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալիս:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես հանգստից սահուն անցում կատարել աշխատանքային առօրյա:

Ինչո՞ւ է աշխատանքային ռեժիմին վերադառնալը դժվար (և ինչու՞ դու մեղավոր չես)

Արձակուրդի «փոքրիկ քաոսից» կանոնակարգված գրաֆիկին վերադառնալն ավտոմատ չի կարող կատարվել. մեր ուղեղին էլ հարմարվելու ժամանակ է պետք: Սա ծուլություն չէ, այլ օրգանիզմի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություն 🧠
Որոշ չափով անկանոն առօրյայով ապրելու ժամանակահատվածից հետո սթրեսի հաղթահարման, քնի և մոտիվացիայի կարգավորման մեխանիզմները միանգամից չեն վերադառնում աշխատանքային ռեժիմ: Կարճ ասած` այդ հարցում պիտի օգնես նրանց 🆘

Ի՞նչ անել

🌱 Ստեղծիր «անցումային» ավանդույթներ
Մեր ուղեղը սիրում է հուշումներ, իսկ փոքրիկ, կրկնվող գործողությունները նրան ասում են. «Լավ, արձակուրդը վերջացավ, հիմա աշխատում ենք»։ Այսպիսի հուշումները կարող են դառնալ շատ պարզ գործողություններ, օրինակ` աշխատասեղանին մոտենալը, նոթատետրը բացելը, գրասեղանի վրա իրերի դասավորությունը փոխելը: Կարևորը, որ այդ գործողությունը կատարես գիտակցված` ինքդ քեզ հաղորդելով հստակ ազդակ, որ արձակուրդն ավարտվել է, և աշխատանքը սկսվում է:
Առանց նման ազդակների մեր ուղեղի համար բոլոր օրերը նույնն են, և աշխատանքին վերադառնալը դժվար է: Իսկ «ավանդույթները» ստեղծում են հոգեբանական «սահման», որով մեր միտքն անցում է կատարում առօրյայի մի ձևաչափից մյուսին:

🌱 Քնի ռեժիմը կարգավորիր աստիճանաբար
Աշխատանքային օրերի գրաֆիկին կտրուկ վերադառնալու փոխարեն քնի ժամերը փոխիր աստիճանաբար: Օրական 15-30 րոպե շուտ քնելն ու արթնանալը կնվազեցնի սթրեսը և քո ներքին ժամացույցին կօգնի հարմարվել:

🌱 Պլանավորմանը մոտեցիր ավելի ճկուն
Ծրագրել ես առաջին օրում որքան հնարավոր է շատ գործե՞ր ավարտին հասցնել: Գովելի է, բայց մի փոքր ոչ իրատեսական: Անելիքներդ պլանավորելիս կիրառիր «եռաստիճան մոտեցում»:

Առաջնահերթություն Ա (անհետաձգելի և կարևոր) – այս գործերը պետք է անես այսօր
Առաջնահերթություն Բ (կարևոր, բայց ոչ անհետաձգելի) – պլանավորիր այս գործերն ապագայի համար` սահմանելով հստակ ժամկետներ
Առաջնահերթություն Գ (ոչ շտապ և ոչ կարևոր) – այս գործերին կանդրադառնաս հետագայում
Այս մոտեցումը կհամապատասխանի ուղեղիդ «անցումային» վիճակին և կպաշտպանի քեզ գերհոգնածությունից:

🌱 Աշխատիր դադարներով
Մասնագետները նշում են, որ հանգստից հետո երկար կենտրոնացած մնալն ավելի դժվար է: Փորձիր աշխատել դադարներով: Օրինակ` 25 րոպե աշխատանք → 5 րոպե դադար: Այս ցիկլը ընդմիջումից առաջ կրկնիր 3 անգամ: Սա ևս գերլարումը կանխելու լավ մեթոդ է:

🌱 Աշխատանքի մեջ ընկղմվելուց առաջ ստեղծիր հաճելի պահեր
Աշխատանքը վերսկսելուց առաջ վայելիր մի բան, որից հաճույք ես ստանում` կարճ զբոսանք, երաժշտություն, մի գավաթ սուրճ: Հաճելի գործողությունները նպաստում են տրամադրության և մոտիվացիայի բարձրացմանը:

Արձակուրդից հետո աշխատանքի վերադարձը թեստ չէ, որ պետք է գերազանց հանձնել: Թույլ տուր քեզ աստիճանաբար հարմարվել նոր ռիթմին, սխալվել, մի քիչ էլ քնկոտ լինել ու նորից հավաքվել 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
46🥰4👍2
Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա

Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism 🌊

Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ:

Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում OCEAN-ի ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա 💚

Իսկ վերջում պատրաստել ենք թեստ, որը կօգնի բացահայտել քո անհատականության տեսակը
👉 https://ameria.me/4qqlQfk 🖥
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍1
Ի՞նչ նվիրել սիրելիին սիրո տոների առթիվ 💝

Եկել ենք օգնելու 🍸 Ամերիաբանկի սոց էջերում, կայքում հաստատ տեսել եք հատուկ առաջարկներն ու զեղչերը։

Որոշեցինք բոլորը մեկ հրապարակմամբ ամփոփել այստեղ, ինչպես նաև թողնել օգտակար հղումներ բոլոր առաջարկների համար 👇

🛒 Buy.am-ի կայքի «Խանութ» բաժնից ի՜նչ էլ գնես, Ամերիայի քո Visa քարտով Apple Pay-ով վճարելիս 50% հետվճար կստանաս։ Հետվճարը կտեսնես buy.am-ում՝ քո օգտահաշվի «Դրամապանակ» բաժնում։

Առաջարկը գործում է նվազագույնը 5000 ֏-ի գնումների դեպքում, և դրանից կարող ես օգտվել մինչև փետրվարի 15-ը ներառյալ։

Ավելի մանրամասն՝ 👉 այստեղ:


👜
Karl Lagerfeld
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։

Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։

Մանրամասներն 👉
այստեղ են:


👠
Pinko
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։
Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։

Մանրամասներն 👉
այստեղ են:


⌨️
Գնիր կենցաղային տեխնիկա
Զիգզագից
Ամերիայի ապառիկով։
Ցանկացած տեխնիկայի համար առաջին 6 ամսում մի վճարիր տոկոսներ։
Իսկ նշված տեսականուց գնման դեպքում տոկոսներ մի վճարիր առաջին 12 ամսում։ Առաջարկը գործում է միայն Զիգզագի խանութներում մինչև փետրվարի 26-ը ներառյալ։
Փաստացի տոկոսադրույք՝ 0% - 24%

Առաջարկի մանրամասներին ծանոթացիր 👉
այստեղ:


ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
Բիզնես թրենդներ 2026-ի համար. ինչի՞ն պատրաստվել այս տարի

Բիզնես թրենդները պարզապես կանխատեսումներ չեն․ դրանք ազդակներ են, որոնք փոխում են բիզնեսի մտածողությունը, գործելակերպը և մրցակցային դաշտը

Ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ բիզնեսների ավելի քան 60%-ը վերջին 3 տարիներին ստիպված է եղել արմատապես փոխել իր գործելակերպը՝ տեխնոլոգիական արագ զարգացումների ու շուկայի փոփոխությունների պատճառով։
2026-ին տեխնոլոգիական, մարդակենտրոն մոտեցումը և կայունությունը կդառնան ոչ թե առավելություն, այլ անհրաժեշտություն։

Այսօր կծանոթանանք հիմնական թրենդներին, որոնք ձևավորելու են քո բիզնեսի ապագան։

🤖 Արհեստական բանականություն (AI)
Եթե մի ժամանակ AI-ը «հետաքրքիր փորձ» էր, ապա 2026-ին այն շատ բիզնեսների ուղեղն է։
Արհեստական բանականությունը օգնում է ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև կանխատեսել շուկայի շարժը, վերլուծել հաճախորդի վարքագիծը և կայացնել ավելի խելացի որոշումներ։
AI-ը դառնում է ամենօրյա օգնական՝ մարքեթինգից մինչև ֆինանսներ, հաճախորդների սպասարկումից մինչև ռազմավարական պլանավորում։

👤 Հիպերանհատականացում և հաճախորդամետություն
2026-ի բիզնես թրենդներից ամենաուժեղը անհատականացված փորձառությունն է, քանի որ սպառողներն այլևս չեն բավարարվում ստանդարտ առաջարկներով: Մարդիկ ուզում են զգալ, որ բրենդն իրենց «ճանաչում է» և առաջարկում լուծումներ հենց իրենց համար:
Տվյալների վերլուծությունը, CRM համակարգերը և AI-ը բիզնեսներին թույլ են տալիս ստեղծել անհատականացված փորձառություն, որը ոչ միայն վաճառք է ապահովում, այլև երկարաժամկետ վստահություն։

🪴 Կայունություն և ESG. Կանաչ բիզնեսը` մրցակցային առավելություն
2026-ին կայունությունը այլևս «լավ PR»-ը չէ։ Էկոլոգիական և սոցիալական պատասխանատվությունը դառնում են բիզնեսի գոյատևման պայման: Դա բիզնեսի արժեքն է։

ESG մոտեցումները՝ էկոլոգիա, սոցիալական ազդեցություն և կառավարում, ազդում են ներդրումների, հաճախորդների ընտրության և բիզնեսի հեղինակության վրա։
Սպառողները արագ զգում են «կեղծ կանաչ» խոստումները։ Առաջատարի դիրքում են նրանք, ովքեր անկեղծ են, թափանցիկ և բերում են իրական փոփոխություն։

🤝 Աշխատանքի հիբրիդային մոդել և soft skills
2026-ին աշխատանքը չափվում է ոչ թե ժամացույցով, այլ արդյունքով։
Արդյունավետությունն ավելի կարևոր է, քան գրասենյակում անցկացրած ժամերը: Աշխատանքի ճկուն մոդելները զարգանում են, իսկ փափուկ հմտությունները՝ հաղորդակցություն, առաջնորդություն, դառնում են մրցակցային առավելություն։
Բիզնեսները, որոնք հոգ են տանում աշխատակիցների մասին, սովորաբար ունենում են ավելի նվիրված, ստեղծարար և կայուն թիմեր։

👨‍💻 Ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech)
Open Banking և Embedded Finance (ներկառուցված ֆինանսներ)՝ ֆինանսներն ամենուր: Embedded Finance-ի շնորհիվ բիզնեսները սկսում են առաջարկել վճարումներ կամ ապահովագրություն հենց իրենց հարթակներում։
Նման գործիքները ստեղծում են ավելի մրցակցային, թափանցիկ և հաճախորդին հարմար ֆինանսական էկոհամակարգ։

💼 Տեղական արտադրություն և Micro-influencing
Մարդիկ ավելի շատ վստահում են տեղական արտադրողին և փոքր, բայց իրական ազդեցություն ունեցող ինֆլուենսերներին։ Micro-influencer-ները ստեղծում են ավելի սերտ կապ լսարանի հետ, իսկ տեղական բրենդները՝ իսկական պատմություն։

👉 2026-ի բիզնես թրենդները հիշեցում են, որ ապագան չի սպասում։
AI-ը, կայունությունը, մարդակենտրոն մոտեցումը և տեխնոլոգիական ճկունությունը դառնում են բիզնեսի նոր հիմքերը։ Իհարկե, պետք չէ ամեն ինչ միանգամից անել։ Բավական է ընտրել քո բիզնեսի համար կարևոր ուղղությունները և քայլ առ քայլ սկսել փոփոխությունը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍61
Ինչո՞ւ վճարես ավելին 🤔

🖥 Գրանցվիր MyHome․am-ում, ու մարտի 2-ից ապրիլի 20-ը միայն դու կստանաս հատուկ գնով բնակարան մեր կառուցապատողներից, ինչպես նաև հիփոթեքային վարկ` ցածր տոկոսադրույքով 🤩

📌 Փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%
Իմացիր ավելին ու գրանցվիր այստեղ՝ https://ameria.me/40pytwv
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14
Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում

Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն, ինչ փորձարարական տեխնոլոգիա էր, այսօր ամենօրյա գործիք է աշխատանքում։ Այն մասնագետները, ովքեր պատրաստ կլինեն վերապատրաստվել և ձեռք բերել նոր հմտություններ, կլինեն մրցունակ և պահանջված։ Այստեղ է, որ վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը դառնում են ոչ թե ընտրություն, այլ կարիերայի «անվտանգության բարձիկ» 🛡
 
Այսօր կպատմենք reskilling-ի կամ նոր հմտությունների ձեռքբերման կարևորության մասին:

Ինչու՞ է reskilling-ը դառնում քո հաջողակ կարիերայի բանալին 🤔
Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա տարիներին շատ աշխատատեղեր կփոխվեն կամ կվերաիմաստավորվեն։ Որոշ գործառույթներ ավտոմատացվելու են, բայց միաժամանակ ստեղծվելու են մասնագիտական նոր ուղղություններ ու դերեր:
AI-ի, ավտոմատացման և տվյալահեն համակարգերի զարգացումը փոխում է աշխատանքի բնույթը, սակայն մեծանում է այն մասնագետների պահանջարկը, որոնք կարողանում են համադրել տեխնիկական գիտելիքը և մարդկային հմտությունները։
 
Reskilling-ը քեզ կտա`
ճկունություն,
մրցունակություն,
ավելի լայն հնարավորություններ,
ֆինանսական կայունություն,
ինքնավստահություն,
ադապտիվ մտածողության զարգացում:
 
Reskilling-ը նաև թույլ տալ է տալիս արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և օգտվել նոր առաջացող հնարավորություններից։ 
Այն ոչ միայն հմտությունների, այլ նաև մտածելակերպի փոփոխություն է։ Այն ձևավորում է անընդհատ սովորելու մշակույթ, որտեղ զարգացումը դառնում է կարիերայի անբաժանելի մասը։
 
Ապագայի ամենապահանջված հմտությունները
World Economic Forum կողմից կատարված հետազոտության համաձայն՝ առաջիկա 5 տարիներին ամենապահանջված հմտությունները կլինեն․

AI և Big Data հմտություններ,
կիբեռանվտանգություն և ցանցային տեխնոլոգիաներ,
տեխնոլոգիական գրագիտություն,
ստեղծարար մտածողություն,
ճկունություն, դիմացկունություն և արագ հարմարվողականություն,
հետաքրքրասիրություն և lifelong learning մոտեցում,
լիդերություն և սոցիալական ազդեցություն,
տաղանդների կառավարում,
վերլուծական մտածողություն,
բնապահպանական պատասխանատվություն (environmental stewardship):

Այս ցանկը ցույց է տալիս, որ ապագան պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ առաջնորդություն, ստեղծարարություն և ադապտիվություն։

Սովորելը՝ համակարգ, ոչ թե պարզապես հոբբի
Շատերը սովորելը թողնում են հետոյին, երբ «ժամանակ կունենան»։ Արդյունքում՝ երբեք էլ ժամանակ չի լինում։
 
Փորձիր reskilling-ին համակարգային մոտեցում ցուցաբերել․
🖱️ ընտրիր մեկ կոնկրետ հմտություն,
🖱️ սահմանիր հստակ նպատակ,
🖱️ վերջնաժամկետ սահմանիր,
🖱️ ամեն շաբաթ ֆիքսիր առաջընթացդ, եթե անգամ այն փոքր է:
 
Հիշիր՝ նոր հմտությունների ձեռքբերումը պարզապես կարիերային լրացում չէ։ Այն քո անկախության, մրցունակության և ապագայի հանդեպ ինքնավստահության գործիքն է 💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
23👍1
Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում 🏛️

🇦🇲 Այսպիսով, մենք առաջին հայկական հաստատությունն ենք, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական արժեքի մեծության շնորհիվ:

👉 Իրադարձության կարևորությունն ընդգծել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,- նշել է նա։

🤝 FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ, ինչպիսիք են HSBC-ն, Barclays-ը, Lloyds Banking Group-ը, Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն և այլն:

🚀 Ի դեպ, իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն և EasyJet-ը:

🔗 Ավելին կարող եք կարդալ այստեղ` https://ameria.me/4d1zEtB
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
34👍5
Ծաղիկը կթառամի, շորը կմաշվի, թանկարժեք զարդից էլ մի օր կհոգնի… 😌

Իսկ դու նրան ազատություն նվիրիր` ուղղությունն ընտրելու ու սիրելի երաժշտության տակ վարելու 😊

Գրանցվիր mycar.am-ում մինչև ապրիլի 20-ը և օգտվիր հատուկ առաջարկից 👇
0% կանխավճար օնլայն ավտովարկի համար
Հատուկ զեղչ 50+ մեքենաների համար

Կարճ ասած` վարկը ձևակերպելու պահին ոչ մի գումար չես վճարելու, միայն հաջորդ ամսից 🤫

🔗 Դե ինչ, գրանցվիր հիմա, որ տեսնես զեղչված մեքենաների գները՝ https://ameria.me/4b4RIAn

📌 Փաստացի տոկոսադրույք` 15.38 - 15.41%
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16