Սեղմեք նկարներին 👆
Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բոլոր առավելությունները✅
🔗 https://ameria.me/43nzMhn
Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բոլոր առավելությունները
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤14👍2🤔1😢1
Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց🤔 Գուցե մեկնես հերթական ճամփորդության կամ քո իսկ այգում խնամես սիրելի ծաղիկներդ։
Սովորաբար ապագայի մասին միայն երազում ենք ու անտեսում հարցի ֆինանսական կողմը: Բայց պիտի հիշենք, որ հենց այսօրվա որոշումներն են ձևավորում մեր վաղվա օրը:
Այսօր դու քո աշխատավարձից որոշակի գումար ես ուղղում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ: Ու գուցե այնքան էլ լավ չես պատկերացնում, թե ինչ է լինում քո գումարի հետ:
Բայց ոչինչ, հիմա ճիշտ տեղում ես. պատմում ենք, թե ինչպես է աշխատում կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչ գումար ես ստանալու տարիներ հետո👇
✅ Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային հաշիվը
Կուտակային կենսաթոշակային հաշիվը հատուկ հաշվեհամար է, որտեղ կուտակվում են քո աշխատավարձից պահվող սոցվճարն ու պետության ֆինանսավորումը։ Ամեն ամիս քո աշխատավարձից 10% փոխանցվում է այս հաշվին, որից 5% վճարում ես դու, իսկ 5% ավելացնում է պետությունը։ Ի՞նչ է լինում գումարի հետ: Այդ գումարը ներդրվում է տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր↗️
Ըստ օրենքի՝ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 15%-ը: Նոր նախագծով նախատեսվում է որոշ զարգացած պետությունների համար սահմանել ավելի բարձր՝ մինչև 30% սահմանաչափ։
💼 Այդպիսով դու կենսաթոշակային ֆոնդում ստանում ես փայ, որի արժեքը ժամանակի ընթացքում կարող է իջնել կամ բարձրանալ: Քո կենսաթոշակային ֆոնդը և կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող ես ընտրել հենց դու: Եթե դու չես ընտրում ֆոնդը, այն ընտրվում է պատահականության սկզբունքով: Այս դեպքում ընտրվում է ցածր կամ միջին ռիսկայնության ֆոնդ:
✍️ Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելիս պետք է համեմատել դրանց եկամտաբերությունները երկարաժամկետում: Եկամտաբերության ցուցանիշներին կարելի է հետևել ակտիվների կառավարիչների և Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում։ Մեր երկրում գումարները կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն կամ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական(կոնսերվատիվ) (CON) և հավասարակշռված (BAL): Այս ֆոնդերը տարբերվում են իրենց ռիսկայնությամբ և եկամտաբերությամբ:
Հավասարակշռված ֆոնդը ռիսկայնության ամենաբարձր ցուցիչն ունի և նախատեսված է ռիսկի համեմատաբար մեծ «ախորժակ» ունեցող մասնակիցների համար։ Այս դեպքում մեծ է ինչպես խոշոր եկամուտ ստանալու, այնպես էլ որոշակի գումար կորցնելու հավանականությունը: Պահպանողական ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին «ախորժակ» ունեցող մասնակիցների համար: Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար է. այս դեպքում քո գումարն աճում է համեմատաբար ավելի ցածր տոկոսով, բայց կայուն կերպով:
✅ Ի՞նչ կարող ես անել որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակից
- Ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
- Տարեկան մեկ անգամ անվճար ստանալ քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար դիմումը լրացվում է մեկ անգամ,և հետագա տարիներին դու շարունակում ես ստանալ էլեկտրոնային հաշվետվություն: Թղթային եղանակով ստանալու համար ամեն տարի պետք է լրացնել նոր դիմում:
- Փոխել կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով դիմում այստեղ: Բացի այդ, կարող ես ցանկացած պահի փոխանակել քո կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով:
✅ Ինչպե՞ս կարելի է ստուգել կենսաթոշակային հաշիվը
Կենսաթոշակային հաշիվը ստուգելու մի քանի տարբերակ կա: Այն կարելի է ստուգել բանկոմատներում, Հայփոստի բաժանմունքներում կամ պետական պաշտոնական կայքերում: Այս հնարավորությունը կարող ես գտնել նաև📱 MyAmeria հավելվածում: Պարզապես մուտք գործիր «Իմ հաշիվը» բաժին և ընտրիր «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժինը: Այսպես ցանկացած պահի և ցանկացած տեղից կարող ես ստուգել քո կենսաթոշակային հաշիվը:
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց
Սովորաբար ապագայի մասին միայն երազում ենք ու անտեսում հարցի ֆինանսական կողմը: Բայց պիտի հիշենք, որ հենց այսօրվա որոշումներն են ձևավորում մեր վաղվա օրը:
Այսօր դու քո աշխատավարձից որոշակի գումար ես ուղղում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ: Ու գուցե այնքան էլ լավ չես պատկերացնում, թե ինչ է լինում քո գումարի հետ:
Բայց ոչինչ, հիմա ճիշտ տեղում ես. պատմում ենք, թե ինչպես է աշխատում կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչ գումար ես ստանալու տարիներ հետո
Կուտակային կենսաթոշակային հաշիվը հատուկ հաշվեհամար է, որտեղ կուտակվում են քո աշխատավարձից պահվող սոցվճարն ու պետության ֆինանսավորումը։ Ամեն ամիս քո աշխատավարձից 10% փոխանցվում է այս հաշվին, որից 5% վճարում ես դու, իսկ 5% ավելացնում է պետությունը։ Ի՞նչ է լինում գումարի հետ: Այդ գումարը ներդրվում է տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր
Ըստ օրենքի՝ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 15%-ը: Նոր նախագծով նախատեսվում է որոշ զարգացած պետությունների համար սահմանել ավելի բարձր՝ մինչև 30% սահմանաչափ։
Հավասարակշռված ֆոնդը ռիսկայնության ամենաբարձր ցուցիչն ունի և նախատեսված է ռիսկի համեմատաբար մեծ «ախորժակ» ունեցող մասնակիցների համար։ Այս դեպքում մեծ է ինչպես խոշոր եկամուտ ստանալու, այնպես էլ որոշակի գումար կորցնելու հավանականությունը: Պահպանողական ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին «ախորժակ» ունեցող մասնակիցների համար: Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար է. այս դեպքում քո գումարն աճում է համեմատաբար ավելի ցածր տոկոսով, բայց կայուն կերպով:
- Ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
- Տարեկան մեկ անգամ անվճար ստանալ քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար դիմումը լրացվում է մեկ անգամ,և հետագա տարիներին դու շարունակում ես ստանալ էլեկտրոնային հաշվետվություն: Թղթային եղանակով ստանալու համար ամեն տարի պետք է լրացնել նոր դիմում:
- Փոխել կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով դիմում այստեղ: Բացի այդ, կարող ես ցանկացած պահի փոխանակել քո կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով:
Կենսաթոշակային հաշիվը ստուգելու մի քանի տարբերակ կա: Այն կարելի է ստուգել բանկոմատներում, Հայփոստի բաժանմունքներում կամ պետական պաշտոնական կայքերում: Այս հնարավորությունը կարող ես գտնել նաև
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9😁2👍1🤔1
- Քո միջոցները չեն «քնում», դրանք ներդրվում են, հետևաբար կարող են աճել, կարճաժամկետում՝ նաև նվազել
- Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները վերահսկում են քո միջոցների անվտանգությունն ու արդյունավետ ներդրումը
- Քո հաշիվը անձնական է և հասանելի է միայն քեզ
Կուտակային կենսաթոշակային հաշիվը հուսալի հիմք է ապագայի համար, բայց դրան զուգահեռ խելացի ներդրումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել։ Ներդրումային գործիքները՝ պարտատոմսերը կամ բաժնետոմսերը, կարող են դառնալ հավելյալ եկամուտի աղբյուր:
Ամերիաբանկի MyInvest հարթակի շնորհիվ դու կարող ես 5 րոպեում բացել բրոքերային հաշիվ, կատարել գործարքներ ավելի քան 20 000 բաժնետոմսերով ու պարտատոմսերով:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤7😁2
Փոքր բիզնեսի հոգսերը
Ինչպե՞ս է տեխնոլոգիան հեշտացնում կյանքը
Եթե դու փոքր բիզնես ունես, ապա գիտես՝ ինչ է նշանակում ամեն ինչ անել ինքնուրույն։ Ֆինանսներ, հաճախորդներ, զանգեր, հաշվետվություններ և այլն ...😥 Դրանք խլում են շատ ժամանակ, որը կարող էիր ծախսել քո բիզնեսի զարգացման վրա 📈
Բայց հենց այստեղ է, որ տեխնոլոգիական լուծումները փոխում են խաղի կանոնները👨💻
Ներկայացնում ենք Paylink-ը, որը վճարումներ ընդունելու գործիք է։🧾
Արի տեսնենք, թե որտեղ քեզ կարող է օգնել Paylink-ը👇
Օրինակ՝ դու ունես բիզնես, որի եկամուտը ձևավորվում է հաճախորդների ամսական վճարումներից․ մանկապարտեզ, մարզասրահ, դասընթացների կենտրոն, լեզուների դպրոց, դասապատրաստման կենտրոն, ծաղկի սրահ և այլն ․․․
Դու հաստատ գիտես, թե ինչ աշխատատար է ամեն ամիս անդամավճարների մասին հիշեցնելը, դրանք ժամանակին հավաքագրելը։
Կա լուծում. ուղղակի ավտոմատացրու այս ամենը։
Ինչպե՞ս է աշխատում Paylink-ը
1. Սահմանում ես գումար և ամսական վճարման օր
2. Ավելացնում ես հաճախորդի անունն ու էլ. փոստը
3. Մնացածն անում է համակարգը․ յուրաքանչյուր ամսվա նշված օրն ուղարկում է վճարային հղումով հիշեցում։
Ի՞նչ կփոխվի քո բիզնեսում
Ներդնելով ավտոմատացում դու ստանում ես․
✅ Դրամական կանխատեսելի հոսքեր. ֆինանսական հոսքերը դառնում են ավելի կանոնավոր, իսկ հաշվապահությունը՝ պարզ։
✅ Ազատ ժամանակ. ավտոմատացված համակարգերը քեզ ազատում են զանգելու, նամակ գրելու և հիշեցնելու հոգսից։
✅ Աճի հնարավորություն. դու կարող ես կենտրոնանալ ռազմավարական հարցերի ու նպատակների սահմանման վրա։
✅ Երջանիկ հաճախորդ․ հեշտանում է նաև հաճախորդի գործը՝ նամակ → հղում → վճարում։
Միացրու բաժանորդագրությունները, և թող համակարգն աշխատի քեզ համար😉
Ամսական վճարումներից զատ, առանձին ծառայությունների համար կարող ես ընդունել նաև հղումով վճարումներ։
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին՝ անցիր հղումով․
🔗 https://ameria.me/paylink
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ինչպե՞ս է տեխնոլոգիան հեշտացնում կյանքը
Եթե դու փոքր բիզնես ունես, ապա գիտես՝ ինչ է նշանակում ամեն ինչ անել ինքնուրույն։ Ֆինանսներ, հաճախորդներ, զանգեր, հաշվետվություններ և այլն ...
Բայց հենց այստեղ է, որ տեխնոլոգիական լուծումները փոխում են խաղի կանոնները
Ներկայացնում ենք Paylink-ը, որը վճարումներ ընդունելու գործիք է։
Արի տեսնենք, թե որտեղ քեզ կարող է օգնել Paylink-ը
Օրինակ՝ դու ունես բիզնես, որի եկամուտը ձևավորվում է հաճախորդների ամսական վճարումներից․ մանկապարտեզ, մարզասրահ, դասընթացների կենտրոն, լեզուների դպրոց, դասապատրաստման կենտրոն, ծաղկի սրահ և այլն ․․․
Դու հաստատ գիտես, թե ինչ աշխատատար է ամեն ամիս անդամավճարների մասին հիշեցնելը, դրանք ժամանակին հավաքագրելը։
Կա լուծում. ուղղակի ավտոմատացրու այս ամենը։
Ինչպե՞ս է աշխատում Paylink-ը
1. Սահմանում ես գումար և ամսական վճարման օր
2. Ավելացնում ես հաճախորդի անունն ու էլ. փոստը
3. Մնացածն անում է համակարգը․ յուրաքանչյուր ամսվա նշված օրն ուղարկում է վճարային հղումով հիշեցում։
Ի՞նչ կփոխվի քո բիզնեսում
Ներդնելով ավտոմատացում դու ստանում ես․
Միացրու բաժանորդագրությունները, և թող համակարգն աշխատի քեզ համար
Ամսական վճարումներից զատ, առանձին ծառայությունների համար կարող ես ընդունել նաև հղումով վճարումներ։
Ուզո՞ւմ ես իմանալ ավելին՝ անցիր հղումով․
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤6👍2
Գումար խնայելու հազար ու մի մեթոդ կա: Եկեք Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հիշենք մի քանիսի մասին 💰
6 «կուժի» մեթոդ📥
Համաձայն այս մեթոդի եկամուտը պիտի բաշխես 6 կատեգորիայի մեջ՝ յուրաքանչյուրին հատկացնելով հստակ տոկոսային բաժին.
⚫ 55% անհրաժեշտություն – Կյանքի հիմնական ծախսեր (կոմունալ, սնունդ, տրանսպորտ և այլն)։
⚫ 10% ֆինանսական ազատություն – Ներդրումների համար նախատեսված գումար։ Այս գումարը երբեք չի ծախսվում, այլ միայն ներդրվում է պասիվ եկամուտ ստանալու համար։
⚫ 10% երկարաժամկետ խնայողություն – Խոշոր գնումների համար նախատեսված գումար (տեխնիկա, կահույք, արձակուրդ և այլն)։
⚫ 10% կրթություն – Ինքնակրթության և ինքնազարգացման համար։
⚫ 10% զվարճանք/խաղ – անձնական հաճույքի և զվարճանքի համար: Այս գումարը պետք է ամբողջությամբ ծախսվի ամսական կտրվածքով։
⚫ 5% նվիրատվություն – նվերներին և բարի գործեր կատարելուն (բարեգործություն)։
Հիշի՛ր, որ կարիք չկա դատարկել ամբողջ «կուժը»․ այնտեղ միշտ պետք է գումար լինի և պարբերաբար համալրվի։
4 «ծրարի» մեթոդ📨
Սա «Կուժերի» մեթոդի կատարելագործված տարբերակն է։ Այս մեթոդը կիրառելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:
Հաշվի՛ր քո ամսական բյուջեն, մի կո՛ղմ դիր կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների համար նախատեսված ծախսերը (5-20%) և փոխանցի՛ր խնայողական հաշվին։
Այս պարզ գործողությունն անելուց հետո մնացած մասը բաժանում ենք 4 հավասար մասի և դնում 4 տարբեր💌 ծրարների մեջ։ Սա քո բյուջեն է յուրաքանչյուր շաբաթվա համար: Յուրաքանչյուր շաբաթ այդ ծրարից կարող ես ծախսել այնքան, որքան ուզես, իսկ եթե գումար ավելանա, ապա դա պետք է փոխանցես հաջորդ շաբաթվա համար նախատեսված ծրարին։
Safe-ի մեթոդ🛡
Բյուջեն կառավարելու այս եղանակը չունի ֆինանսները տնօրինելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մեթոդի հիմքում գումար խնայելն է։ Պետք է ամեն ամիս եկամուտիդ որոշ մասը հատկացնես խնայողությանը🐷 Կարող ես սկսել 1-3%-ից, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամիս բարձրացնել գումարի շեմը։
Կարևոր է,որ ժամանակից շուտ չդիմես այս խնայողության օգնությանը։ ⚠️
«Զրոյացման» մեթոդ👛
Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում կազմել բյուջե, այլ նախընտրում են ամեն բան պահել մտքում։ Այս մեթոդով հնարավոր է հասնել փոքր ֆինանսական նպատակների, օրինակ՝ գումար հավաքել նոթբուք գնելու համար։ Արի՛ տեսնենք, թե ինչ է ընկած մեթոդի հիմքում։
Ամեն երեկո պետք է0️⃣ «զրոյացնել» կանխիկ և անկանխիկ գումարը։ Օրինակ, եթե օրվա վերջում քո դրամապանակում մնացել է 7980 դրամ, իսկ բանկային քարտում` 20840 դրամ, ապա պետք է դրամապանակի 980 դրամը դնել խնայողական տուփի մեջ, իսկ քարտի 840 դրամը փոխանցել խնայողական հաշվին, որպեսզի դրամապանակում և քարտում առկա գումարի թվերը ավարտվեն 0-ով ✔️
Փորձի՛ր՝ մեթոդներից որն է համապատասխանում քեզ ու գրի՛ր մեզ☺️
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
6 «կուժի» մեթոդ
Համաձայն այս մեթոդի եկամուտը պիտի բաշխես 6 կատեգորիայի մեջ՝ յուրաքանչյուրին հատկացնելով հստակ տոկոսային բաժին.
Հիշի՛ր, որ կարիք չկա դատարկել ամբողջ «կուժը»․ այնտեղ միշտ պետք է գումար լինի և պարբերաբար համալրվի։
4 «ծրարի» մեթոդ
Սա «Կուժերի» մեթոդի կատարելագործված տարբերակն է։ Այս մեթոդը կիրառելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:
Հաշվի՛ր քո ամսական բյուջեն, մի կո՛ղմ դիր կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների համար նախատեսված ծախսերը (5-20%) և փոխանցի՛ր խնայողական հաշվին։
Այս պարզ գործողությունն անելուց հետո մնացած մասը բաժանում ենք 4 հավասար մասի և դնում 4 տարբեր
Safe-ի մեթոդ
Բյուջեն կառավարելու այս եղանակը չունի ֆինանսները տնօրինելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մեթոդի հիմքում գումար խնայելն է։ Պետք է ամեն ամիս եկամուտիդ որոշ մասը հատկացնես խնայողությանը
Կարևոր է,
«Զրոյացման» մեթոդ
Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում կազմել բյուջե, այլ նախընտրում են ամեն բան պահել մտքում։ Այս մեթոդով հնարավոր է հասնել փոքր ֆինանսական նպատակների, օրինակ՝ գումար հավաքել նոթբուք գնելու համար։ Արի՛ տեսնենք, թե ինչ է ընկած մեթոդի հիմքում։
Ամեն երեկո պետք է
Փորձի՛ր՝ մեթոդներից որն է համապատասխանում քեզ ու գրի՛ր մեզ
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤16👍1
Հոկտեմբերի 30-ից մենք նույնականացման նոր տեխնոլոգիա ենք գործարկել 🆕
Մենք արդեն ճանաչում ենք մեր հաճախորդներին ձայնի
🗣 առաջին հնչյուններից։
Առաջինը Հայաստանում ներկայացնում ենք ձայնային նույնականացման համակարգ՝ նախատեսված արագ, անվտանգ և հարմար նույնականացման համար✅
Առաջին բառերից մենք ճանաչում ենք մեր հաճախորդին ու զանգի ժամանակ խնայում ենք նրա ժամանակը🤝
AI տեխնոլոգիաներն օգնում են մեզ բարելավել մեր հաճախորդների կյանքի որակը։
Ի դեպ, կիրառվող տեխնոլոգիան կարողանում է նույնականացնել անձին՝ օգտագործելով նրա ձայնի առանձնահատկությունները, հաշվի առնելով ձայնի` չկրկնվող կենսաչափական տվյալ լինելու հանգամանքը, ինչպես նաև հստակորեն տարանջատում և բացահայտում է արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնային տվյալները:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Մենք արդեն ճանաչում ենք մեր հաճախորդներին ձայնի
Առաջինը Հայաստանում ներկայացնում ենք ձայնային նույնականացման համակարգ՝ նախատեսված արագ, անվտանգ և հարմար նույնականացման համար
Առաջին բառերից մենք ճանաչում ենք մեր հաճախորդին ու զանգի ժամանակ խնայում ենք նրա ժամանակը
AI տեխնոլոգիաներն օգնում են մեզ բարելավել մեր հաճախորդների կյանքի որակը։
Ի դեպ, կիրառվող տեխնոլոգիան կարողանում է նույնականացնել անձին՝ օգտագործելով նրա ձայնի առանձնահատկությունները, հաշվի առնելով ձայնի` չկրկնվող կենսաչափական տվյալ լինելու հանգամանքը, ինչպես նաև հստակորեն տարանջատում և բացահայտում է արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնային տվյալները:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤23😱6👍3🥰3
10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար
Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Մոտ 458 000 մարդու շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանիքի և ընկերների հետ անցկացրած որակյալ ժամանցը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլ նաև նվազեցնում է սթրեսն ու միայնության զգացողությունը🤗
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես անցկացնել որակյալ ժամանակ ընտանիքի անդամների և ընկերների հետ:
Ինչո՞ւ է կարևոր սիրելիների հետ անցկացրած ժամանակը
Հարազատների և ընկերների հետ շփումը`👇
Նվազեցնում է սթրեսը: Մի քանի անկեղծ խոսք ու ժպիտ, և բոլոր անհանգստությունները կարծես անհետանում են։
Բարելավում է հոգեկան առողջությունը: Մեկուսացված լինելը կարող է առաջացնել դեպրեսիա։ Իսկ ընտանիքի կամ ընկերների աջակցությունը նվազեցնում է միայնության զգացումը։
Բարձրացնում է ինքնագնահատականը: Սիրելիների ներկայությունը մեզ հիշեցնում է մեր կարևորության մասին: Երբ շրջապատված ես այն մարդկանցով, ովքեր քեզ հավատում ու գնահատում են, ինքնավստահությունն ինքնաբերաբար աճում է։ Իսկ բացասական միջավայրը կարող է թուլացնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Բարելավում է ֆիզիկական առողջությունը: Ներդաշնակ ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և նպաստում երկար կյանքին։
Պարզ գաղափարներ ընտանեկան ժամանցի համար
Որակյալ ժամանց ունենալու համար ամենևին էլ մեծ ծախսեր պետք չեն։ Երբեմն ամենահիշարժան պահերը հենց ամենապարզ գաղափարներից են ծնվում:
⏺ Միասին մարզվեք կամ զբոսնեք ու զրուցեք
⏺ Միասին պատրաստեք սիրելի ուտեստը․ համեղ կերակուրը միավորում է բոլորին
⏺ Խաղացեք սեղանի խաղեր (Uno, Monopoly, Alias)․ խաղերի ժամանակ ուրախ մթնոլորտը երաշխավորված է
⏺ Կազմակերպեք պիկնիկ բնության գրկում
⏺ Ոչ աշխատանքային օրերին մասնակցեք արշավների կամ որևէ հետաքրքիր վայր բացահայտեք
Այս փոքր սովորությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ընտանեկան ավանդույթների և լցնել կյանքը երջանիկ հիշողություններով։
Թող տեխնոլոգիաները միավորեն, ոչ թե բաժանեն
Երբեմն հեռավորությունը թույլ չի տալիս ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Նման դեպքերում օգնության են հասնում տեխնոլոգիաները:
Մի հետաքրքիր միտք ունենք💡
Կարող ես ձեռք բերել թվային լուսանկարի շրջանակներ որոնց մեջ ցուցադրվող նկարը հնարավոր է հեռավար փոփոխել աշխարհի ցանկացած կետից։
Դրանց միջոցով կարելի է՝
-Ավելացնել գրառումներ կամ վերնագրեր
-Ստեղծել ալբոմներ և ցուցակներ
-Կառավարել ցուցադրվող բովանդակությունը
Հիշիր` տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Թույլ մի տուր, որ էմոջիները փոխարինեն իրական ժպիտներին։
Փոքր ավանդույթներ՝ մեծ հիշողությունների համար
Ամենաամուր կապերը ստեղծվում են ոչ թե հատուկ առիթներին, այլ առօրյայում:
Սովորություն դարձրեք`
⏺ Համատեղ նախաճաշել ամեն կիրակի
⏺ Կազմակերպել ընտանեկան խաղերի փոքրիկ երեկոներ
⏺ Ընտանիքով կինոթատրոն, ներկայացում կամ համերգ գնալ
⏺ Ամեն շաբաթ գրի առնել փոքրիկ նպատակներ, որոնք պատրաստվում եք իրագործել ընտանիքով և փակցնել տեսանելի հատվածում
⏺ Ընտանիքով «թվային դետոքս»-ի օր հայտարարել` առանց հեռախոսների և սոցցանցերի
Սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարող է փոխել ոչ միայն տրամադրությունը, այլև կյանքի որակը։ Սկսիր փոքր քայլերից` մեկ ընթրիք, մեկ խաղ կամ մեկ զբոսանք: Այս ավանդույթները կհարստացնեն քո առօրյան և կդառնան այն պահերը, որոնք երանությամբ կհիշես անգամ շատ տարիներ հետո💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Մոտ 458 000 մարդու շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանիքի և ընկերների հետ անցկացրած որակյալ ժամանցը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլ նաև նվազեցնում է սթրեսն ու միայնության զգացողությունը
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես անցկացնել որակյալ ժամանակ ընտանիքի անդամների և ընկերների հետ:
Ինչո՞ւ է կարևոր սիրելիների հետ անցկացրած ժամանակը
Հարազատների և ընկերների հետ շփումը`
Նվազեցնում է սթրեսը: Մի քանի անկեղծ խոսք ու ժպիտ, և բոլոր անհանգստությունները կարծես անհետանում են։
Բարելավում է հոգեկան առողջությունը: Մեկուսացված լինելը կարող է առաջացնել դեպրեսիա։ Իսկ ընտանիքի կամ ընկերների աջակցությունը նվազեցնում է միայնության զգացումը։
Բարձրացնում է ինքնագնահատականը: Սիրելիների ներկայությունը մեզ հիշեցնում է մեր կարևորության մասին: Երբ շրջապատված ես այն մարդկանցով, ովքեր քեզ հավատում ու գնահատում են, ինքնավստահությունն ինքնաբերաբար աճում է։ Իսկ բացասական միջավայրը կարող է թուլացնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Բարելավում է ֆիզիկական առողջությունը: Ներդաշնակ ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և նպաստում երկար կյանքին։
Պարզ գաղափարներ ընտանեկան ժամանցի համար
Որակյալ ժամանց ունենալու համար ամենևին էլ մեծ ծախսեր պետք չեն։ Երբեմն ամենահիշարժան պահերը հենց ամենապարզ գաղափարներից են ծնվում:
Այս փոքր սովորությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ընտանեկան ավանդույթների և լցնել կյանքը երջանիկ հիշողություններով։
Թող տեխնոլոգիաները միավորեն, ոչ թե բաժանեն
Երբեմն հեռավորությունը թույլ չի տալիս ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Նման դեպքերում օգնության են հասնում տեխնոլոգիաները:
Մի հետաքրքիր միտք ունենք
Կարող ես ձեռք բերել թվային լուսանկարի շրջանակներ որոնց մեջ ցուցադրվող նկարը հնարավոր է հեռավար փոփոխել աշխարհի ցանկացած կետից։
Դրանց միջոցով կարելի է՝
-Ավելացնել գրառումներ կամ վերնագրեր
-Ստեղծել ալբոմներ և ցուցակներ
-Կառավարել ցուցադրվող բովանդակությունը
Հիշիր` տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Թույլ մի տուր, որ էմոջիները փոխարինեն իրական ժպիտներին։
Փոքր ավանդույթներ՝ մեծ հիշողությունների համար
Ամենաամուր կապերը ստեղծվում են ոչ թե հատուկ առիթներին, այլ առօրյայում:
Սովորություն դարձրեք`
Սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարող է փոխել ոչ միայն տրամադրությունը, այլև կյանքի որակը։ Սկսիր փոքր քայլերից` մեկ ընթրիք, մեկ խաղ կամ մեկ զբոսանք: Այս ավանդույթները կհարստացնեն քո առօրյան և կդառնան այն պահերը, որոնք երանությամբ կհիշես անգամ շատ տարիներ հետո
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11👍2
Հիփոթեքային_վա՞րկ,_թե՞_տարաժամկետ_մարում.WAV
23.3 MB
Չե՞ս կողմնորոշվում ինչպես գնել նոր բնակարան՝ վերցնել հիփոթեքային վա՞րկ, թե՞ օգտվել կառուցապատողների առաջարկած տարաժամկետ մարման տարբերակից 🤔
Մեր A Vlog-ը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել։😇
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Մեր A Vlog-ը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤8👍1😁1
Ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է
MyInvest-ում կարող եք անել գործարքներ՝ առանց միջնորդավճարի։
Սա քո հնարավորությունն է՝ փորձելու, սովորելու ու զգալու շուկայի ռիթմը՝ առանց լրացուցիչ ծախսերի։
Մինչև դեկտեմբերի 31-ը․
Քո ներդրումային ճանապարհը սկսվում է հենց հիմա։
Մանրամասներին ծանոթացիր այստեղ՝ myinvest.am
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12👍4😁1
Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց
Մոլորակի 🌏մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։
Թվում է՝ ծորակը փակելը կամ բազմակի օգտագործման պայուսակին նախապատվություն տալը մանրուք է, բայց հենց այդ փոքր սովորություններն են, որ միասին ձևավորում են կանաչ կենսակերպ:
Ինչո՞ւ է այսօր կարևոր վարել կանաչ կենսակերպ
Կլիմայական փոփոխություն, պլաստիկի ավելցուկ, էներգետիկ ճգնաժամեր և մաքուր ջրի պակաս․ սա մերօրյա իրականությունն է: Պլաստիկը հայտնվում է ծովում, ավելորդ լույսը՝ մթնոլորտում, իսկ ջրի անխնա օգտագործումը նվազեցնում է դրա պաշարները։ Կանաչ կենսակերպն օգնում է նվազեցնել այս վտանգները՝ միաժամանակ խնայելով նաև մեր ռեսուրսները։
Կանաչ կենսակերպի հիմնական սկզբունքները
♻️Reduce, Reuse, Recycle. կրճատել, վերօգտագործել և վերամշակել։
🛍️Գիտակցված գնումներ․ խուսափել ավելորդ սպառումից ու ընտրել որակյալ և էկո ապրանքներ։
⚡ Էներգիայի ու ռեսուրսների խնայողություն․ մտածված օգտագործել ջուրը, էլեկտրաէներգիան ու բնական պաշարները։
💨 Ածխածնի արտանետումների նվազեցում. ընտրել էկո տրանսպորտ, վերականգնվող էներգիա և պատասխանատու սպառում։
Պարզ սովորություններ կանաչ կենսակերպի ճանապարհին
💦Ջրի խնայողություն․
👉Ատամներդ լվանալիս փակիր ծորակը, երբ ջուրն անհրաժեշտ չէ:
👉Սպասքը լվանալիս հնարավորինս նվազեցրու ջրի սպառումը:
👉Տեղադրիր ջուրը խնայող համակարգեր։
Այսպիսի պարզ սովորությունները նվազեցնում են ջրի ծախսը տասնյակ լիտրերով։
🛒 Գիտակցված և էկո գնումներ
Հրաժարվիր մեկանգամյա տոպրակներից ու նախընտրությունը տուր բազմակի օգտագործման պայուսակներին, ընտրիր էկո փաթեթավորմամբ ապրանքներ։ Հագուստ գնելիս ընտրիր բնական կամ վերամշակված կտորից կարված տարբերակներ և խուսափիր «fast fashion»-ից։ Քիչ, բայց որակյալ գնումներն օգնում են զգալիորեն կրճատել կենցաղային թափոնները:
⚡️Էներգիայի խնայողություն տանը և աշխատավայրում
✔️Էներգախնայող լամպեր օգտագործելով դու ոչ միայն նվազեցնում ես ✔️էլեկտրաէներգիայի ծախսը, այլև նպաստում ես ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։
🫡Պատասխանատու բանկինգ և ներդրումներ
Ընտրելով սոցիալական պատասխանատվությամբ ֆինանսական ընկերություններ և ներդրումային լուծումներ՝ դու աջակցում ես թե՛ քո ֆինանսական աճին, թե՛ բնությանն ու մարդկանց։
♻️Վերամշակում և վերօգտագործում
Աղբի տեսակավորումը (թուղթ, ապակի, պլաստիկ, օրգանական թափոններ, մետաղ) դեպի մաքուր և կայուն ապագա տանող առաջին քայլերից է։
Թղթի վերամշակումը փրկում է ծառեր։
Պլաստիկ շշերի վերամշակումը նվազեցնում է աղբավայրերի ծանրաբեռնվածությունը։
Վերօգտագործումը հին իրերին նոր կյանք է տալիս:
🚲Կանաչ տրանսպորտ․ քայլք, հեծանիվ կամ հանրային տրանսպորտ
Քայլիր, երթևեկիր հեծանվով կամ օգտվիր հանրային տրանսպորտից: Սա ոչ միայն կնվազեցնի օդի աղտոտվածությունը, այլև կբարելավի քո առողջությունը։
Էկո մտածելակերպ մանկուց
Երբ երեխաները տեսնում են, որ մեծերը տեսակավորում են աղբը կամ նախընտրում են բազմակի օգտագործման իրեր, նրանք կրկնօրինակում են ծնողներին։ Կանաչ սովորությունները պետք է դառնան ընտանիքի մշակույթի մի մաս։
Կայուն ապագան սկսվում է հենց հիմա քո ամենօրյա ընտրությունից: Կանաչ կենսակերպը ոչ թե մեծ քայլեր պահանջող գործընթաց է, այլ փոքր, բայց հետևողական սովորությունների համադրություն։ Եթե միլիոնավոր մարդիկ կատարեն այս քայլերը, մոլորակը և մեր ապագան կլինեն կանաչ 🌍💚

❤15
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ կլիներ, եթե բանկերն ունենային ընդհանուր չաթ 💭
Banker’s Day — երևակայական չաթ, որը բացվել է ԿԲ-ի կողմից` Բանկային աշխատակցի օրը նշելու համար:
Հ.Գ. Շնորհավոր, ընկերներ 💚 ձեր յուրահատուկ կերպարներով դուք ամբողջացնում ու հզորացնում եք մեր երկրի բանկային համակարգը:

❤56😁30👍5🥰3
Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ
🗓 Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։
Այսօր Ամերիա բլոգում միասին կպարզենք՝ ինչպես տարբերել իրական զեղչը կեղծ առաջարկներից✅
Ինչպես պատրաստվել սև ուրբաթին
Կազմիր գնումների ցուցակ📝
Մի գնա գնումների` առանց նախապես պատրաստած պլանի։ Կազմիր այն ապրանքների ցուցակը, որոնք քեզ իրականում պետք են (տեխնիկա, կահույք, հագուստ, նվերներ և այլն)։ Կարող ես նախապես դուրս գրել նախընտրածդ ապրանքների գները և մոտավորապես կպատկերացնես` ինչ ծախս է քեզ սպասում:
Սահմանիր բյուջե🤑
Ընտրիր առավելագույն սահմանաչափ, որը պատրաստ ես ծախսել սև ուրբաթին։ Կարող ես բաժանել ըստ կատեգորիաների և կարևորության: Սա հատկապես կարևոր է, եթե դու ուսանող կամ երիտասարդ մասնագետ ես, որ սև ուրբաթից հետո չբախվես պարտքերի կամ ավելորդ ֆինանսական խնդիրների։
Հետևիր գներին սև ուրբաթից առաջ👀
Շատ վաճառողներ մինչև սև ուրբաթ բարձրացնում են գները, որպեսզի հետո նույն գինը ներկայացնեն որպես «զեղչված»։ Մոտ երկու շաբաթ առաջ սկսիր հետևել գների տատանումներին․ գրի առ գները կամ պահիր սքրինշոթեր։ Համեմատիր գները տարբեր կայքերում և ֆիզիկական խանութներում։
Միացիր newsletter-ներին և հավատարմության ծրագրերին📭
Բազմաթիվ խանութներ զեղչի նախօրեին ուղարկում են պրոմո կոդեր կամ վաղ հասանելիության հղումներ։ Միացիր նրանց, որ բաց չթողնես լրացուցիչ զեղչերը:
Հետևիր սիրելի բրենդերին սոցցանցերում📱
Բրենդերի Instagram, Facebook և Telegram էջերում հաճախ հրապարակվում են հատուկ առաջարկներ, ժամանակավոր կոդեր, զեղչեր։ Մի քանի րոպե շուտ տեղեկացված լինելու շնորհիվ կարող ես խնայել քո նախընտրած ապրանքները գնելիս։
Սև ուրբաթին պատրաստ լինելու, Օնլայն և օֆլայն գնումների, օգտակար գործիքների մասին ավելին կարդա բլոգում․
🔗 https://ameria.me/4rsBuZt
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Այսօր Ամերիա բլոգում միասին կպարզենք՝ ինչպես տարբերել իրական զեղչը կեղծ առաջարկներից
Ինչպես պատրաստվել սև ուրբաթին
Կազմիր գնումների ցուցակ
Մի գնա գնումների` առանց նախապես պատրաստած պլանի։ Կազմիր այն ապրանքների ցուցակը, որոնք քեզ իրականում պետք են (տեխնիկա, կահույք, հագուստ, նվերներ և այլն)։ Կարող ես նախապես դուրս գրել նախընտրածդ ապրանքների գները և մոտավորապես կպատկերացնես` ինչ ծախս է քեզ սպասում:
Սահմանիր բյուջե
Ընտրիր առավելագույն սահմանաչափ, որը պատրաստ ես ծախսել սև ուրբաթին։ Կարող ես բաժանել ըստ կատեգորիաների և կարևորության: Սա հատկապես կարևոր է, եթե դու ուսանող կամ երիտասարդ մասնագետ ես, որ սև ուրբաթից հետո չբախվես պարտքերի կամ ավելորդ ֆինանսական խնդիրների։
Հետևիր գներին սև ուրբաթից առաջ
Շատ վաճառողներ մինչև սև ուրբաթ բարձրացնում են գները, որպեսզի հետո նույն գինը ներկայացնեն որպես «զեղչված»։ Մոտ երկու շաբաթ առաջ սկսիր հետևել գների տատանումներին․ գրի առ գները կամ պահիր սքրինշոթեր։ Համեմատիր գները տարբեր կայքերում և ֆիզիկական խանութներում։
Միացիր newsletter-ներին և հավատարմության ծրագրերին
Բազմաթիվ խանութներ զեղչի նախօրեին ուղարկում են պրոմո կոդեր կամ վաղ հասանելիության հղումներ։ Միացիր նրանց, որ բաց չթողնես լրացուցիչ զեղչերը:
Հետևիր սիրելի բրենդերին սոցցանցերում
Բրենդերի Instagram, Facebook և Telegram էջերում հաճախ հրապարակվում են հատուկ առաջարկներ, ժամանակավոր կոդեր, զեղչեր։ Մի քանի րոպե շուտ տեղեկացված լինելու շնորհիվ կարող ես խնայել քո նախընտրած ապրանքները գնելիս։
Սև ուրբաթին պատրաստ լինելու, Օնլայն և օֆլայն գնումների, օգտակար գործիքների մասին ավելին կարդա բլոգում․
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վերանորոգման բյուջեն հաշվելը հեշտ է 🙂
Արի myhome.am, հաշվենք💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Արի myhome.am, հաշվենք
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5👍1
Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ
💳 Իսկ դու գիտե՞ս, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
Իսկ ի՞նչ քարտեր կան այդ աշխարհում և, ամենակարևորը, ո՞րն ընտրել:
Plastic vs Digital
Ֆիզիկական քարտն այն դասական քարտն է, որը պահում ես դրամապանակում, իսկ թվային քարտն «ապրում է» քո սմարթֆոնում📱
Ըստ էության, դրանք նույն գործառույթներն են իրականացնում, բայց ունեն նաև որոշ առանձնահատկություններ:
Ֆիզիկական քարտը`
✅ հարմար է բանկոմատով կանխիկացնելու համար,
✅ պահեստային լավ տարբերակ է, եթե մարտկոցդ նստել է, հեռախոսի կամ կապի հետ կապված խնդիր ունես,
✅ կարող է գողացվել կամ կորել,
✅ վնասակար է միջավայրի համար, քանի որ քայքայվելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ են պահանջվում:
Թվային քարտը`
✅ արագ է թողարկվում,
✅ eco-friendly է, քանի որ չի պահանջում պլաստիկի օգտագործում,
✅ միայն հեռախոս ունենալը բավարար է,
✅ իդեալական է առցանց գնումների, memberhsip-երի ու subscription-ների համար,
✅ ապահովում է հավելյալ անվտանգություն,
✅ կանխիկացնելու համար պետք է օգտվել այլ գործիքներից, ինչպես օրինակ` առանց քարտի կանխիկացումը Ամերիաբանկի բանկոմատներից:
Չնայած չնչին տարբերություններին` ֆիզիկական և թվային քարտերը ավելի շատ ընդհանրություններ ունեն: Դրանք հիմնականում սպասարկվում են միջազգային վճարային ցանցերով և ունեն նույն գործառությները` պարզապես տարբեր ձևաչափերով։
Քարտերի դասեր
Քարտերը ոչ միայն տարբեր ձևաչափեր ունեն, այլ նաև տարբեր դասեր՝ կախված սպասարկման մակարդակից, սահմանաչափերից և լրացուցիչ առավելություններից։
Այս դասերը միջազգային ստանդարտ են՝ անկախ վճարային համակարգից։
Ամենատարածված դասակարգերն են՝
👉 Classic` ամենօրյա օգտագործման համար
👉 Student` հատուկ ուսանողների համար
👉 Visa Star` հատուկ 6-18 տարեկանների համար:
👉 Gold` բարձր սահմանաչափեր, զեղչեր գնումներ անելիս
👉 Platinum` ընդլայնված ապահովագրություն, հատուկ առաջարկներ, ճամփորդական առավելություններ
👉 Signature և Infinite` բարձրակարգ սպասարկում, lounge-եր, concierge և այլ պրեմիում առավելություններ
Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:
Դեբետ և կրեդիտ
Քարտերն առանձնանում են ոչ միայն ձևաչափով (ֆիզիկական կամ թվային) ու դասով, այլ նաև՝ տեսակով։
Վճարային քարտերը լինում են դեբետային և կրեդիտային✅
Դեբետային քարտը օգտագործում է քո հաշվին առկա գումարը։
Կրեդիտային քարտը տրամադրում է վարկային սահմանաչափ, որը կարող ես օգտագործել քարտով գնումներ կատարելու համար:
Քանի որ այս թեման ավելի լայն է և ունի իր առանձնահատկությունները, դրա մասին արդեն մանրամասն պատմել ենք այս բլոգում։
Մի փոքր էլ վճարային համակարգերի մասին
Պատմենք նաև քարտերի առավել լայն տարբերակիչներից մեկի` վճարային համակարգերի մասին:
Դրանք ֆինանսական ենթակառուցվածքներ են, որոնք ապահովում են քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Վճարային համակարգերը միջնորդներ են, որոնք կապում են թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։
Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։
Իսկ ի՞նչ քարտեր կան այդ աշխարհում և, ամենակարևորը, ո՞րն ընտրել:
Plastic vs Digital
Ֆիզիկական քարտն այն դասական քարտն է, որը պահում ես դրամապանակում, իսկ թվային քարտն «ապրում է» քո սմարթֆոնում
Ըստ էության, դրանք նույն գործառույթներն են իրականացնում, բայց ունեն նաև որոշ առանձնահատկություններ:
Ֆիզիկական քարտը`
Թվային քարտը`
Չնայած չնչին տարբերություններին` ֆիզիկական և թվային քարտերը ավելի շատ ընդհանրություններ ունեն: Դրանք հիմնականում սպասարկվում են միջազգային վճարային ցանցերով և ունեն նույն գործառությները` պարզապես տարբեր ձևաչափերով։
Քարտերի դասեր
Քարտերը ոչ միայն տարբեր ձևաչափեր ունեն, այլ նաև տարբեր դասեր՝ կախված սպասարկման մակարդակից, սահմանաչափերից և լրացուցիչ առավելություններից։
Այս դասերը միջազգային ստանդարտ են՝ անկախ վճարային համակարգից։
Ամենատարածված դասակարգերն են՝
Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:
Դեբետ և կրեդիտ
Քարտերն առանձնանում են ոչ միայն ձևաչափով (ֆիզիկական կամ թվային) ու դասով, այլ նաև՝ տեսակով։
Վճարային քարտերը լինում են դեբետային և կրեդիտային
Դեբետային քարտը օգտագործում է քո հաշվին առկա գումարը։
Կրեդիտային քարտը տրամադրում է վարկային սահմանաչափ, որը կարող ես օգտագործել քարտով գնումներ կատարելու համար:
Քանի որ այս թեման ավելի լայն է և ունի իր առանձնահատկությունները, դրա մասին արդեն մանրամասն պատմել ենք այս բլոգում։
Մի փոքր էլ վճարային համակարգերի մասին
Պատմենք նաև քարտերի առավել լայն տարբերակիչներից մեկի` վճարային համակարգերի մասին:
Դրանք ֆինանսական ենթակառուցվածքներ են, որոնք ապահովում են քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Վճարային համակարգերը միջնորդներ են, որոնք կապում են թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։
Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤13
Հիմա, երբ արդեն պատկերացում ունես այն մասին, թե ինչ է վճարային ցանցը, արի տեսնենք` ինչին է պետք ուշադրություն դարձնել վճարային համակարգն ընտրելիս 👇
Գլոբալ հասանելիություն: Եթե սիրում ես ճանապարհորդել կամ գնումներ կատարել արտասահմանյան կայքերից, ընտրիր վճարային համակարգ, որն ընդունվում է աշխարհի տարբեր երկրներում:
Անվտանգության ստանդարտներ: Համակարգը պետք է ապահովի քո տվյալների պաշտպանությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D Secure, tokenization և այլ մեխանիզմներ։
Նորարարական լուծումներ: Ընտրիր այն համակարգը, որը շարունակաբար խթանում է զարգացումը և ներդնում է նոր տեխնոլոգիաներ:
Հատուկ առաջարկներ և համագործակցություններ։ Շատ համակարգեր առաջարկում են զեղչեր, քեշբեքեր և հատուկ պայմաններ:
Միջնորդավճարներ: Անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։
Տարածաշրջանների կենտրոնացում։ Համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։
🤝 Այսպիսով` քարտ ընտրելիս դու ընտրում ես անվտանգություն, հարմարավետություն և ամբողջական ֆինանսական փորձառություն, և այն պետք է համապատասխանի քո առօրյային ու կարիքներին:
Եթե չես կողմնորոշվում, երբեմն լավագույն լուծումը ֆիզիկական + թվային քարտի համադրությունն է։ Սակայն այստեղ պետք է հիշել թվային քարտերի գլխավոր առանձնահատկության մասին` չմոռանալով հոգ տանել մոլորակի մասին🌿
Գլոբալ հասանելիություն: Եթե սիրում ես ճանապարհորդել կամ գնումներ կատարել արտասահմանյան կայքերից, ընտրիր վճարային համակարգ, որն ընդունվում է աշխարհի տարբեր երկրներում:
Անվտանգության ստանդարտներ: Համակարգը պետք է ապահովի քո տվյալների պաշտպանությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D Secure, tokenization և այլ մեխանիզմներ։
Նորարարական լուծումներ: Ընտրիր այն համակարգը, որը շարունակաբար խթանում է զարգացումը և ներդնում է նոր տեխնոլոգիաներ:
Հատուկ առաջարկներ և համագործակցություններ։ Շատ համակարգեր առաջարկում են զեղչեր, քեշբեքեր և հատուկ պայմաններ:
Միջնորդավճարներ: Անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։
Տարածաշրջանների կենտրոնացում։ Համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։
Եթե չես կողմնորոշվում, երբեմն լավագույն լուծումը ֆիզիկական + թվային քարտի համադրությունն է։ Սակայն այստեղ պետք է հիշել թվային քարտերի գլխավոր առանձնահատկության մասին` չմոռանալով հոգ տանել մոլորակի մասին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9
Եկել ենք ասենք, որ հեռավորությունն այլևս խնդիր չէ 🙂
Արագ դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 10 րոպեում💸
Ի դեպ, եթե դեպի ՌԴ փոխանցվող գումարը ՀՀ դրամով է, միջնորդավճարը կկազմի 0%💚
Փոխանցման սակագներին և այլ երկրների ցանկին ծանոթացիր մեր կայքում🌎
🔗 https://ameria.me/4pWCl33
Արագ դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 10 րոպեում
Ի դեպ, եթե դեպի ՌԴ փոխանցվող գումարը ՀՀ դրամով է, միջնորդավճարը կկազմի 0%
Փոխանցման սակագներին և այլ երկրների ցանկին ծանոթացիր մեր կայքում
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9👍1
Ամանորյա վաճառքներ. Ի՞նչ անել, որ բիզնեսիդ վաճառքներն ավելանան
Ամանորը մոտենում է: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ մտքում արդեն փաթեթավորում են նվերներ, որոնց մեծ մասը դեռ չեն էլ գնել։ Տոնական սեզոնը վաճառքի տեսանկյունից ամենաակտիվ շրջաններից է․ մարդիկ գնում են ոչ միայն ապրանք, այլև ջերմություն, լույս, երազանք: Իսկ բիզնեսները դառնում են այդ ամենի մատակարարները։
Այսօր Ամերիա բլոգում կներկայացնենք այն քայլերը, որոնք կօգնեն քեզ կանխատեսել ու պահել վաճառքների տոնական ալիքը։
1. Ամանորյա վաճառքների պլանավորում
Ամեն ինչ սկսվում է տվյալներից և պլանավորումից։ Տվյալներն օգնում են կանխատեսել պահանջարկը, ոչ թե սպասել ու տեսնել, այլ նախապես հասկանալ՝ ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ, ու ինչից որքան։
Ի՞նչ է պետք հաշվի առնել
✅ Պահանջարկի կանխատեսում
Նախորդ տարիների տվյալները հիանալի օգնականներ են: Ո՞ր ապրանքներն էին առավել պահանջված, որ մոդելներն էին սպառվում առաջինը։
✅ Մարդկային ռեսուրսներ
Ամանորյա օրերին հոսքն ավելանում է. կարևոր է ունենալ բավարար անձնակազմ՝ վաճառքից մինչև առաքում։
✅ Մարքեթինգային բյուջե
Անհրաժեշտ է հատկացնել բյուջե տոնական արշավների, գովազդի ու ինֆլուենսերների հետ համագործակցությունների համար։
✅ Հարմար վճարումներ
Չմոռանաս ապահովել վճարումների բոլոր պահանջված տարբերակները` հաճախորդներիդ ամենահարմար լուծումներն առաջարկելու համար: Այս մասին մասնրամասն պատմել ենք այստեղ:
2. Տոնական առաջարկներ և զեղչեր
Հաճախորդները դեկտեմբերին գալիս են կոնկրետ ակնկալիքով՝ օգտվել շահավետ առաջարկներից հնարավորինս պարզ ու արագ եղանակով:
Ո՞ր առաջարկներն են աշխատում լավագույնը
🎁 Bundle deals` հավաքածուներ, որոնք ավելի մատչելի են, քան առանձին գնված ապրանքները
🎁 Սահմանափակ ժամանակով առաջարկներ`«մինչև կեսգիշեր», «մինչև կիրակի», «միայն 3 օր». ժամանակի սղությունը միշտ խթանում է վաճառքը
🎁 Early-bird ակցիաներ` հատուկ առաջարկներ վաղ գնորդների համար. հաճախորդը դա ընկալում է որպես բոնուս, ոչ թե զուտ զեղչ
Այս ամենը ոչ միայն օգնում է լցնել զամբյուղը, այլև արագացնում է որոշման ընդունումը:
3. Ամանորյա փաթեթավորում ու բրենդինգ
Չկա ավելի արագ վաճառվող ապրանք, քան այն մեկը, որը գրեթե պատրաստ է լինել «նվեր»։
Փաթեթը դարձնելով «նվիրելու պատրաստ» ՝ դու զգալիորեն կթեթևացնես գնորդի հոգսը։
Ի՞նչ անել:
⚪️ Gift-ready packaging. գեղեցիկ, տոնական, բայց բրենդավորված փաթեթավորում,
⚪️ Limited edition visuals. հատուկ Ամանորի համար ստեղծված դիզայն,
⚪️ Unboxing experience. բացման հետաքրքիր փորձառություն, որն ապրանքից պակաս կարևոր չէ։
Իսկ այսպիսի ապրանքների համար խորհուրդ ենք տալիս նախատեսել հատուկ անկյուն կամ դարակ:
4. Թվային մարքեթինգն Ամանորին
Թվային դաշտում մրցակցությունը այս սեզոնին բազմապատկվում է։
Ամանորին աշխատում են․
📌 տոնական mood-ով վիզուալ կոնցեպտները,
📌 email marketing արշավները,
📌 remarketing-ը՝ զամբյուղում թողած գնումները հիշեցնելու համար,
📌 festive landing page-երը, որտեղ պարզ ու արագ ներկայացված են տոնական առաջարկները,
📌 influencer marketing-ը. ճիշտ ընտրված համագործակցությունները կարող են այս շրջանում առավելագույն արդյունք ապահովել:
5. Սպասարկման բարձր որակ
Մեկ ուշացած պատասխան կամ սխալ առաքում, և Ամանորը կարող է դառնալ կորուստների շրջան քո բիզնեսի համար:
Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ուշադրություն դարձրու՝
✅ հաճախորդների դիմումներին արձագանքելու արագությանը,
✅ պատվերների ճշգրտությանը,
✅ ծանրաբեռնվածության կառավարմանը,
✅ հաճախորդակենտրոն սպասարկմանն ու վերաբերմունքին:
6. Հաճախորդների պահպանում
Տոնական սեզոնի ավարտից հետո սկսվում է վաճառքի նոր փուլ։ Գնորդին գրավելը հեշտ է, իսկ պահելն ու հավատարիմ հաճախորդ դարձնելը ՝ ոչ այնքան։
Ի՞նչը կօգնի.
✅ loyalty ծրագրեր` միավորներ, կուտակային զեղչեր կամ փոքրիկ արտոնություններ,
✅ շնորհակալական և հետտոնական կարծիքների հաղորդագրություններ,
✅ հաջորդ տոնական սեզոնին միտված փոքրիկ բոնուսներ:
Կարճ ասած՝ մենք չենք ուզում, որ գնորդը տոներից հետո մոռանա քեզ։ Ուզում ենք, որ Ամանորը դառնա հաճախորդների հետ հարաբերությունների ջերմ և շարունակական ուղու սկիզբ:
Տվյալները, ճիշտ պլանավորումը, գեղեցիր փաթեթավորումը, բարձր մակարդակի սպասարկումը և հաճելի փորձառությունը ստեղծում են միջավայր, որտեղ բիզնեսը բացի վաճառելուց ստեղծում է ամուր հարաբերություններ։
Ի վերջո, ամենամեծ մրցակցային առավելությունը ստեղծում է մարդակենտրոն մոտեցումը։

❤12