Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Դա պարտքն է։ Բայց մինչ խուճապի կմատնվես, արի այն բաժանենք երկու տեսակի՝ լավ և վատ։ Երկուսի միջև եղած տարբերությունը հասկանալը քո ֆինանսներում շատ բան կարող է փոխել։ 😉 Իհարկե, ընդհանուր առմամբ պարտքի մասին մտածելիս առաջին միտքը բացասական է, քանի որ պարտքը խաթարում է տնօրինվող եկամուտը և սահմանափակում ֆինանսական նպատակներին հասնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե ճիշտ օգտագործվի, պարտքը կարող է նաև ծառայել քեզ և, ինչու ոչ, լծակներ տրամադրել անձնական 🪙 հարստություն կուտակելու համար։

👉 Սովորաբար պարտքը բաժանվում է երկու խմբի՝ վատ պարտք, որը բաղկացած է արժեզրկվող ակտիվներից, և, այսպես կոչված, լավ պարտք, որը կապված է ներդրումների հետ, որոնք կարող են ժամանակի ընթացքում դրականորեն ազդել եկամուտների վրա, ինչպիսիք են օրինակ` անշարժ գույքը կամ ուսանողական վարկերը:

Պարտքերի այս երկու տեսակները տարբերակելը դժվար չէ։ Մի պահ պատկերացրու, թե ինչպես ես կրեդիտային քարտդ սահեցնում արձակուրդի կամ վերջին տեխնոլոգիական գաջեթի համար վճարելիս։ 💳
Իսկ հիմա շրջենք սցենարը։ Ասենք, վարկ ես վերցնում մի բանի համար, որն արժեք է ավելացնում կյանքիդ կամ օգնում է հասնել որևէ նպատակի։
Տարբերությունն ակնհայտ է։ Կարճ ասած՝ առաջինը վատ պարտք է, քանի որ պարտք ես վերցնում մի բանի համար, որը արագորեն կորցնում է արժեքը կամ չի բերում որևէ կայուն օգուտ, իսկ երկրորդն արդեն լավ պարտք է, քանի որ այն ռազմավարական ճանապարհով փող վերցնելն է՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։
Ֆիքսենք գլխավոր տարբերակիչ գործոնը։ Այստեղ կանոնն այն է, որ եթե պարտքը եկամուտ կամ կայուն արժեք է ապահովում, ուրեմն դա լավ պարտք է։ 📈
Իսկ ո՞րն է պարտքի 🤔 ողջամիտ չափը: Իհարկե, դա կարող է տատանվել՝ կախված յուրաքանչյուրի անհատական ֆինանսական պատկերից։ Մասնագետների մեծամասնությունը պարտքի և եկամուտի միջին նորմալ հարաբերակցություն է համարում 28-36 տոկոսը: ✔️

🎙️ԱՄՆ Ֆինանսական կրթության ազգային հիմնադրամի խոսնակ Փոլ Գոլդենը, սակայն, պնդում է, որ ցանկացած վարկ կարող է դառնալ «վատ պարտք», եթե վարկառուն պատասխանատու կերպով չվերաբերվի դրան: Գոլդենը հիշեցնում է սպառողներին, որ պարտք-եկամուտ հարաբերակցությունը հիմնված է համախառն եկամուտի վրա և չի ներառում այնպիսի ծախսեր, ինչպիսիք են՝ երեխաների խնամքը, առողջապահությունը, մթերային ապրանքները կամ կոմունալ ծառայությունները:
Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է բյուջեն կառավարելու կարևորությունը` ծախսերի ամբողջ շրջանակը հասկանալու համար: Բյուջեին պետք է հետևել, կանոնավոր կերպով վերանայել, քանի որ ամսական ծախսերից շատերը տատանվում են:

Այս մասին բազմաթիվ նյութեր ունենք տելեգրամյան մեր ալիքում։ Եթե հետաքրքրված ես բյուջեի կառավարմամբ, կարող ես դրանք ևս կարդալ:
Այսպիսով` պարտքը վատը չէ, եթե կառավարվում է պատասխանատու կերպով: 🫡 Բայց եթե դու ամսական պարտավորությունների վրա ծախսում ես ավելին, քան պետք է, կամ չես կարողանում խնայել այլ ֆինանսական նպատակների համար, ժամանակն է մտածելու պարտքի կրճատման մասին:
👍9🥰8
ԱՁ, թե՞ ՍՊԸ.
ո՞րն ընտրել քո նոր բիզնեսի համար

Սեփական բիզնես հիմնելը համարձակ քայլ է, և այդ ճանապարհին քո առաջին որոշումը շատ բան կարող է կանխորոշել: 🤗Գրանցվել որպես անհատ ձեռնարկատե՞ր (ԱՁ), թե՞ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) հիմնել:
Հիմա կփորձենք հասկանալ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, որպեսզի դու ճիշտ որոշում կայացնես:
👍4🥰2
ԱՁ-ի առավելությունները.
ԱՁ-ի գրանցումը հեշտ է և արագ: Այն կարող ես հաշվառել 1 աշխատանքային օրում և առանց ժամանակ կորցնելու սկսել բիզնեսդ:
Որպես անհատ ձեռնարկատեր՝ դու պարտավոր չես համաձայնեցնել որոշումներդ որևէ մեկի հետ:
ԱՁ-ն թույլ է տալիս ճկուն լինել: Փաստացի դու ես քո բիզնեսի տերն ու վերջնական որոշում կայացնողը: Կարող ես արագ արձագանքել շուկայի փոփոխություններին ու ժամանակ չկորցնել երկար-բարակ քննարկումների վրա:
ԱՁ-ի դեպքում դու ինքնուրույն ես տնօրինում բիզնեսի եկամուտները:
ԱՁ-ի թերությունները.
Ինչպես ասում են` մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Այո, ԱՁ-ի դեպքում դու ինքդ ես կայացնում բոլոր որոշումները, բայց նաև ինքդ ես պատասխանատվություն կրում դրանց հետևանքների համար: Եթե բիզնեսը ֆինանսական խնդիրների առաջ կանգնի, կարող է վտանգվել քեզ պատկանող գույքը:
Քանի որ ԱՁ-ն չունի իրավաբանական անձի կարգավիճակ, այն ներդրումների համար պակաս գրավիչ է: Մեծ վարկեր ներգրավելն այս դեպքում կարող է ավելի դժվար լինել:

ՍՊԸ-ի առավելությունները.
ՍՊԸ-ի մասնակիցների պատասխանատվությունը սահմանափակ է: Սա նշանակում է, որ ընկերության պարտավորությունների համար դու պատասխանատու չես քեզ պատկանող գույքով: Այնպես որ, անձնական ունեցվածքդ այս առումով ապահովագրված է:
ՍՊԸ-ն ներդրումներ և վարկեր ներգրավելու ավելի մեծ պոտենցիալ ունի:
ՍՊԸ-ի թերությունները.
ՍՊԸ-ի ստեղծումն ու կառավարումն ավելի ժամանակատար են: Այս դեպքում դու պետք է ներկայացնես փաստաթղթերի պարտադիր փաթեթ և կանոնադրություն:
ՍՊԸ-ի մասնակիցները պետք է համատեղ կայացնեն որոշումները, ինչը կարող է դանդաղեցնել բիզնես գործընթացները:
ՍՊԸ-ի դեպքում դու պարտադիր պետք է ունենաս գործունեության հասցե. հակառակ դեպքում չես կարող բացել այն:

Հիմա դու պատկերացում ունես բիզնեսի կազմակերպական ձևերի մասին ու կարող ես ընտրել քո գործունեությանն ու նպատակներին առավել համապատասխանը:
👍23🥰2
Ինչպե՞ս են ֆինանսական հաշվիչները հեշտացնում մեր կյանքը
Հաշվիˊր օնլայն՝ առանց բանկ գալու

Ուզում ես վարկ վերցնել կամ ավանդ ներդնել, բայց գաղափար 🤷‍♀️ չունես` որքան գումար կտա քեզ բանկը, կամ որքան եկամուտ կստանաս ավանդից: Բանկ գալ էլ երևի աշխատանքի բերումով չի ստացվում: Հենց այս խնդիրը լուծելու համար մենք ստեղծել ենք օնլայն ֆինանսական հաշվիչները: 😉
Հիմա տեսնենք, թե ֆինանսական ինչ հաշվիչներ կան, և ինչպես կարող են դրանք օգնել քեզ:
👍3🥰1
🟩 Վարկային հաշվիչ
Ենթադրենք, դու ցանկանում ես վարկ վերցնել, բայց չգիտես, թե ամսական որքան գումար պետք է վճարես։ Միայն դրա համար բանկ գալու կարիք չկա: Ուղղակի մո′ւտք 🤳 գործիր մեր վարկային հաշվիչի էջ և մուտքագրի′ր վարկի տվյալները՝ տարեկան տոկոսադրույք, վարկի գումար, ժամկետ: Հաշվիչն անմիջապես կցուցադրի, թե որքան գումար ես վճարելու ամեն ամիս։ Ի դեպ, վարկի համար կարող ես դիմել օնլայն` առանց բանկ գալու:

🟩 Հիփոթեքային հաշվիչ
Հիփոթեքային հաշվիչի շնորհիվ դու կարող ես հեշտորեն իմանալ, թե որքան գումար կտրամադրի քեզ բանկը տուն 🏡 գնելու համար: Ընդամենը պետք է անցնել այս հղումով, լրացնել քո (եթե առկա է համավարկառու, նաև նրա) մաքուր եկամուտի չափը և այլ վարկերի ամսական վճարումները։ Դու անմիջապես կիմանաս, թե որքան գումար կարող ես ստանալ և գնային ինչ միջակայքում պետք է տուն 🤩 փնտրես։ Իսկ այստեղ կարող ես լրացնել մի քանի տվյալ և տեսնել, թե որքան ես վճարելու ամեն ամիս վարկի դիմաց:

🟩 Ավանդի հաշվիչ
Քո հանգստի, մեքենայի կամ հերթական խոշոր գնման գումարը կարող ես կուտակել ավանդի 🪙 միջոցով։ Իսկ ավանդի հաշվիչը կօգնի հեշտ ու արագ ֆինանսական պլանավորում կատարել։ Սեղմի′ր այստեղ , մուտքագրիˊր քո ավանդի տվյալները, և հաշվիչն անմիջապես կհաշվարկի, թե որքան տոկոսագումար ես ստանալու ժամկետի վերջում: Ի դեպ, ավանդ կարող ես ներդնել նաև MyAmeria-ով` առանց բանկ գալու: Եթե դեռ չունես MyAmeria, ներբեռնի′ր այստեղ:

🟩 Ավտովարկի հաշվիչ
Եթե գտել ես քո երազանքի 🚗 մեքենան և կասկածում ես վարկը ձևակերպելու հարցում, քեզ օգնության կգա ավտովարկի հաշվիչը
Լրացրո՛ւ մի քանի տվյալ և իմացի′ր, թե ամեն ամիս որքան պիտի վճարես վարկի դիմաց:

Այսպիսով, այս գործիքները թույլ կտան քեզ պատկերացում կազմել քո վարկունակության մասին` առանց բանկ գալու, և դու կկարողանաս գրագետ պլանավորել քո ֆինանսական միջոցները: 💚
👍10🥰5
Խնայողությունները 💰 տալիս են վստահություն ապագայի հանդեպ, իսկ ներդրումները թույլ են տալիս բազմապատկել դրանք և ավելի ամրապնդել վստահության և ապահովության զգացումը: 😉

Իսկ ո՞րն ընտրել։🤔 Այս մասին խոսել ենք MyInvest – ի տելեգրամյան բլոգում։
Ամբողջական հոդվածն այստեղ:
🥰6👍5
Այսուհետ ֆինանսների մասին ոչ միայն կարդալու ես, այլև նայելու ես ու լսելու 😎
Save արա A Vlog-ի առաջին սերիան և սպասիր հաջորդին 😍😉

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍9😢1
KFC-ում ինչ էլ պատվիրես, ֆրին անվճար է 😋🍟

Կատարի′ր պատվեր KFC-ի ցանկացած մասնաճյուղում
Վճարի′ր Ամերիայի Mastercard-ով
Ստացի′ր փոքր տուփով ֆրին անվճար

Հասցրո′ւ օգտվել առաջարկից մինչև հոկտեմբերի 16-ը:

Մանրամասներին ծանոթացի′ր այստեղ` https://ameria.me/3Xs6fzo
👍8🥰3
Գրիˊր քո օրացույցում մեր հանդիպման օրն ու վայրը․ 📌

📆Հոկտեմբերի 4-6
📍Մերիդիան էքսպո կենտրոն

Սպասելու ենք քեզ Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Ամերիաբանկի MyInvest տաղավարում ու․

☑️Օգնելու ենք քեզ առաջին քայլերն անել ներդրումների աշխարհում
☑️Բացահայտելու ենք քեզ համար եկամուտի հավելյալ աղբյուրներ
☑️ Բացելու ենք հաջողակ ներդրող դառնալու գաղտնիքները
☑️Ծանոթացնելու ենք քեզ MyInvest թիմի հետ
☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․
☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․
☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․
Բազմակետերի մասին կիմանաս տեղում 🙃
Վստահեցնում ենք, այս հանդիպումը չպետք է բաց թողնես 🤩

MyInvest․ ներդրումները DigiTec-ում ու քո 🤳 ափում:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍13🥰51
Մենք մեկնարկեցինք «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը, որով բոլորին միավորելու ենք մեր առաքելության՝ կյանքի որակը բարելավելու շուրջ 🌿

Այն բոլորին ուղղված յուրահատուկ շնորհակալություն է և Հայաստանը՝ մեր տունը, միասին զարգացնելու առանձնահատուկ հրավեր։
🇦🇲 «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ ուղղության ընտրություն
Կարևոր որոշումները կայացվում են միասին, ամբողջ 👪 ընտանիքով։ Ամերիաբանկի հաճախորդները և հաճախորդ չհանդիսացող մեր հայրենակիցներն ընտրելու են, թե Հայաստանում որ ոլորտների զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու բարեգործական ծրագրերի բյուջեի մի մասը՝ 100 մլն ՀՀ դրամը։

🧑🎓 «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթ ուսանողների համար
Ամերիաբանկի և VISA-ի կողմից անցկացվող մրցույթին մենք բացահայտելու և խրախուսելու ենք Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող 🎓 ուսանողներին։ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողները կարող են միանալ մեզ ու հավակնել երեք մրցանակի․
160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով, 5 ամիս շարունակ
10 լավագույնները կմեկնեն աշխարհի լավագույն բուհերից մեկը՝ ուսանողական կարճաժամկետ ծրագրի
«Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերը կֆինանսավորվեն ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով

🏡 «Իմ Ամերիա, իմ տուն»․ գովազդային մեծ վիճակախաղ
Մինչև տարեվերջ մենք կանցկացնենք մեծ վիճակախաղ՝ հնարավորություն ընձեռելով մեր գործող և նոր հաճախորդներին շահելու բնակարան 🏡 Երևանի նորակառույցներից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները պետք է կատարեն գործարքներ և կուտակեն պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի ծանոթացեք ameriabank.am կայքում 💚
👍13🥰111
Պատվիրիր Ամերիայի քո առաջին քարտը
Շահիր տուն 🏡 Երևանում


*Մասնակցիր խաղարկությանը

🏢 Ուզո՞ւմ ես տուն Երևանի նորակառույցներից մեկում
Դրա համար ստիպված չես ոչ գումար, ոչ էլ ժամանակ ծախսել 🙆‍♂️

- Պատվիրիր Ամերիայի քո առաջին քարտն անվճար
- Բացիր Ամերիայի քո առաջին հաշիվն անվճար
- Ստացիր պրոմո կոդ և մասնակցիր տան խաղարկությանը

Քարտը կարող ես պատվիրել օնլայն և անվճար ստանալ այն քո նշած հասցեում 🗺️
Ավելի շատ պրոմո կոդեր կուտակելու համար կարող ես ընկերներիդ էլ հրավիրել Ամերիա: Քարտը պատվիրելուց հետո կտեսնես «Հրավիրիր ընկերոջդ» էջը:
Մուտքագրիր մինչև 5 հեռախոսահամար և ստացիր պրոմո կոդ ամեն անգամ, երբ ընկերներիցդ մեկը պատվիրի և ակտիվացնի Ամերիայի իր առաջին քարտը:

🟢 Որքան շատ պրոմո կոդեր կուտակես, այնքան կմեծանա տուն շահելու քո հնարավորությունը:
🔗 Խաղարկության պայմաններին ծանոթացիր այստեղ
🔗 Պատվիրիր Ամերիայի անվճար քարտ
🥰8🤔3😁1
Ստացի՛ր այն ամենը, ինչ անհրաժեշտ է բիզնեսիդ, առանց բանկ գալու 💚

Գրանցվի՛ր Ամերիա Բիզնես հարթակում և ընտրի՛ր այն ծառայությունը, որից ցանկանում ես օգտվել 😉

Եթե դեռ Ամերիայի բիզնես հաճախորդ չես.

բացի՛ր բիզնես հաշիվ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով
պատվիրի՛ր անվճար բիզնես քարտ

🔗 https://ameria.me/3UKz1e2

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍7😁2
Գնել նոր սմարթֆոն, թե՞... 🤔

📲 Եթե դու էլ ես այս պահին նոր սմարթֆոն գնել-չգնելու ընտրության առջև, ապա կարդա մեր այսօրվա բլոգը։ Հնարավոր է՝ վերջին տողը կարդալիս արդեն փոխած լինես մտադրությունդ 😉

👉 Ամբողջական նյութը կարդալու համար արի MyInvest տելեգրամ ալիք՝ https://t.me/myinvest_blog/1815
👍11🥰5🤔2😁1
‼️9 սխալ, որ անում են ներդրողները

Ներդրումներով զբաղվելն ու լրացուցիչ եկամուտ ստանալը, իհարկե, գրավիչ է: Բայց ամեն ոլորտ էլ իր մարտահրավերներն ունի

Իսկ ի՞նչ սխալներից է պետք խուսափել հաջողության հասնելու համար:
Իմանալու համար արի MyInvest տելեգրամ ալիք՝ ➡️ https://t.me/myinvest_blog/1983
👍3
🎄Հիշո՞ւմ ես «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»։ Իսկ հիշո՞ւմ ես՝ Ամանորին ընդառաջ ինչ իրարանցում էր տիրում ֆիլմում: Այ հենց նույնն ամեն տարի տարեվերջին կատարվում է արևմտյան ֆինանսական շուկաներում 📊

👉 Ավելի մանրամասն կարող ես կարդալ MyInvest ներդրումային ալիքում՝ https://t.me/myinvest_blog/2002
👍10😁7
Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչպես խուսափել ֆինանսական սխալներից այս տարի 🤔💲

Պատասխանիր հարցերին ու գտիր ֆինանսները կառավարելու քո բանաձևը` 👉 https://ameria.me/3C2ihc5

Չմոռանաս կիսվել 🔁 պատասխաններով մեկնաբանություններում:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍20🥰3😁2
«Սերը խոսում է հինգ լեզվով» արտահայտությունն առաջացել է «The 5 love languages» գրքից` 📚

Նրա տեսության համաձայն՝ մարդիկ տարբեր ձևով են արտահայտում և ընդունում սերը 💚

Իսկ դու գիտե՞ս, թե որն է քո սիրո լեզուն։ Բացահայտիր այն մեր թեստի օգնությամբ ու դարձրու սիրո տոնն ավելի ջերմ` 👉 https://ameria.me/4hJrGok

Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը 🐎🧲
🥰16👍2😁1
📉 Ներդրումային շուկայի անկումը` խուճապի պատճա՞ռ, թե՞ նոր հնարավորություն:

Ի՞նչ անել, երբ շուկան անկում է ապրում 🤔

Կարդա MyInvest-ի տելեգրամյան ալիքում 👇
🔗 https://ameria.me/4gYLnYl
👍11
Մեր սիրելի հաճախորդներ,
դուք այն ուժն եք, որն օգնում է մեզ ամեն օր ավելի լավը դառնալ 💚

🎉 Այսօր՝ Հաճախորդների միջազգային օրը, ևս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն ասել մեզ վստահելու և մեր կողքին լինելու համար:

Ինչպես սիրում ենք ասել մենք՝
հաճախորդը բանկի հայելին է, իսկ մեր հայելին միշտ փայլում է 🪞
🥰36👍5😁5🤔2😢21😱1