Ընտանիքի ֆինանսական պլան
Ինչո՞ւ և ինչպե՞ս
Ընտանիքի ֆինանսական պլանը թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար 💁♀️
Ընտանիքի ֆինանսական պլանը, կարճ ասած, ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։
Ի՞նչ հաշվի առնել այն կազմելիս 🤔
✅ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի շահը
Նոր հագուստ, արձակուրդ, կրթություն, ժամանց. ընտանիքի ֆինանսական պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները:
✅ Գնաճ
Պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել գնաճը։ Եթե տարեսկզբին քո աշխատավարձով կարող էիր գնել պայմանական թվով ապրանքներ, ապա տարեվերջին թիվը կարող է փոխվել։
✅ Ակտիվներն ու պասիվները
Փորձիˊր ազատվել պասիվներից և համալրել ակտիվները։ Օրինակ՝ մեքենան, որն օգնում է գումար վաստակել, համարվում է ակտիվ, իսկ մեքենան, որը գնված է պարզապես սոցիալական կարգավիճակն ընդգծելու համար, համարվում է պասիվ։

👍3🥰2
Ինչի՞ց սկսել 🤔
👉 Սկսիˊր վարել եկամուտների և ծախսերի աղյուսակ
Սա կարող է ձանձրալի թվալ, բայց երկու-երեք ամիս հետո կտեսնես, թե ինչքան այն կօգնի քեզ ֆինանսները կառավարելու հարցում։ Հաշվետվությունը պետք է վարել մանրամասնորեն՝ ներառելով բոլոր եկամուտներն և ծախսերը։
👉 Ուսումնասիրիˊր եկամուտներն ու ծախսերը
Առանձնացրոˊւ ամեն ամիս կրկնվող ծախսերը, հաշվիˊր դեղերի, տրանսպորտի, հագուստի, ուտելիքի և կոմունալ վճարների համար միջինում ծախսվող գումարի չափը։
👉 Սահմանիˊր նպատակներ
Սահմանիˊր նպատակ ու այն իրագործելու Ժամանակահատվածը` երկարաժամկետ (5-20 տարի) կամ կարճաժամկետ (մի քանի ամիս)։
👉 Կազմիˊր պլանը
Պլանի մեջ ներառիˊր ամսական բոլոր ծախսերը, սահմանված նպատակին հասնելու մի քանի տարբերակ` չմոռանալով խնայողությունների մասին։
Հետևիˊր պլանին և ժամանակին խմբագրիˊր այն
Պլանն օգնում է հետևել նպատակին հասնելու գործընթացին, ժամանակին նկատել սխալները, իրադրության փոփոխության դեպքում խմբագրել ծախսերը և չկորցնել մոտիվացիան։
Ինչպե՞ս հեշտացնել հաշվարկը 🤔
Ֆինանսական շատ հարմար հավելվածներ կան, որոնք օգնում են բյուջե վարել և գրագետ կառավարել ֆինանսները։ Կան հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս մի քանի հոգու հասանելիություն ունենալ տվյալներին, ինչը հեշտացնում է ընտանեկան ֆինանսական պլանի կազմումը։ Ահա մի քանիսը.
YNAB հավելվածը բյուջեն լրջորեն կառավարողների համար է։
Goodbudget -ը հիանալի հավելված է սկսնակների համար, նաև հնարավորություն է տալիս հետևել պարտավորությունների վճարումներին։
PocketGuard -ը տեսակավորում է ծախսերը, հաշվում և կանխատեսումներ է անում:
Simplifi -ը թույլ է տալիս մանրամասնորեն հետևել ֆինանսներին և պլանավորել ծախսերը։
Mint -ն առաջարկում է ֆինանսների կառավարման լայն շրջանակ։
Կարող ես ընտրել ամենահարմար տարբերակը և սկսել ֆինանսներիդ պլանավորման ուղին, ինչը, վստահաբար, կապահովի քո ընտանիքի բարեկեցիկ ապագան 💚
👉 Սկսիˊր վարել եկամուտների և ծախսերի աղյուսակ
Սա կարող է ձանձրալի թվալ, բայց երկու-երեք ամիս հետո կտեսնես, թե ինչքան այն կօգնի քեզ ֆինանսները կառավարելու հարցում։ Հաշվետվությունը պետք է վարել մանրամասնորեն՝ ներառելով բոլոր եկամուտներն և ծախսերը։
👉 Ուսումնասիրիˊր եկամուտներն ու ծախսերը
Առանձնացրոˊւ ամեն ամիս կրկնվող ծախսերը, հաշվիˊր դեղերի, տրանսպորտի, հագուստի, ուտելիքի և կոմունալ վճարների համար միջինում ծախսվող գումարի չափը։
👉 Սահմանիˊր նպատակներ
Սահմանիˊր նպատակ ու այն իրագործելու Ժամանակահատվածը` երկարաժամկետ (5-20 տարի) կամ կարճաժամկետ (մի քանի ամիս)։
👉 Կազմիˊր պլանը
Պլանի մեջ ներառիˊր ամսական բոլոր ծախսերը, սահմանված նպատակին հասնելու մի քանի տարբերակ` չմոռանալով խնայողությունների մասին։
Հետևիˊր պլանին և ժամանակին խմբագրիˊր այն
Պլանն օգնում է հետևել նպատակին հասնելու գործընթացին, ժամանակին նկատել սխալները, իրադրության փոփոխության դեպքում խմբագրել ծախսերը և չկորցնել մոտիվացիան։
Ինչպե՞ս հեշտացնել հաշվարկը 🤔
Ֆինանսական շատ հարմար հավելվածներ կան, որոնք օգնում են բյուջե վարել և գրագետ կառավարել ֆինանսները։ Կան հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս մի քանի հոգու հասանելիություն ունենալ տվյալներին, ինչը հեշտացնում է ընտանեկան ֆինանսական պլանի կազմումը։ Ահա մի քանիսը.
Կարող ես ընտրել ամենահարմար տարբերակը և սկսել ֆինանսներիդ պլանավորման ուղին, ինչը, վստահաբար, կապահովի քո ընտանիքի բարեկեցիկ ապագան 💚
👍16🥰3
Արիˊ ծանոթանանք Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակների հետ 👇
✅ Բրեթ Քինգ
Հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերների՝ Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism հեղինակ:
Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:
✅ Հենրի Արսլանյան
Կրիպտոյի առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր։
Հենրին ղեկավարում է ինստիտուցիոնալ մակարդակի կրիպտո հեջ ֆոնդ, որը կենտրոնացած է բացառապես թվային ակտիվների վրա և խորհրդատվություն է տրամադրում առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին և տեխնոլոգիական ընկերություններին։

👍7
✅ Մոհամեդ Բարդաստանի
Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն։
Visa-ի համար CEMEA տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ հաղորդակցություններում Մոհամեդի դերն առանձնահատուկ կարևոր է։
Նա փորձառու կերպով ներկայացնում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ամենաթարմ տնտեսական զարգացումները, ինչպես նաև վճարումների, ճամփորդությունների ու տուրիզմի ոլորտների միտումները։
✅ Դիրք Օլմայեր
«Just Better» կազմակերպության գործադիր տնօրեն և փորձառու ձեռնարկատեր։
Դիրքը մարդկային ռեսուրսների կառավարման իր անգնահատելի փորձով օգնում է կազմակերպություններին ստեղծել մեկ գաղափարի ու տեսլականի շուրջ միավորված թիմ։ Նա այս ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ։
Շտապիˊր ծանոթանալ Doing Digital ֆորումի օրակարգին և ձեռք բերել քո տոմսը` https://doingdigital.am
#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

👍5🥰3
Եկավ սպասված օրը 🤩
Այսօր մեկնարկեց Doing Digital ֆորումը՝ ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակը:
✅ Այսօր ֆորումը մի հարկի տակ է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարներին, որպեսզի մենք համատեղ ուժերով Հայաստանը դարձնենք տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն կունենան լայն կիրառություն։
Ինչպես գիտեք, Ամերիան Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկերն է։
Մինչ ֆորումի հյուրերը լսում են խոսնակների ելույթները և մոտենում մեր տաղավարին՝ ներդրումների MyInvest օգնականի հետ շփվելու համար, կիսվենք ձեզ հետ առաջին լուսանկարներով 💚

🥰6👍3
💚 Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան․
🎙 «Այսօր ինձ համար հիանալի օր է, քանի որ 30 տարի աշխատելով Գերմանիայում և արևմտյան այլ երկրներում՝ ես հնարավորություն ունեմ բեմ բարձրանալու Հայաստանում և խոսելու բանկային ոլորտի տեխնոլոգիական զարգացման մասին։
Արդյոք նորարարության հաջորդ ալիքը բանկային ոլորտի՞նն է լինելու 🤔
Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ: Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում 📈
Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»։
Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր խոսնակների ելույթների ամենատպավորիչ հատվածները 😉

Ֆինանսական անկախություն
Ֆրիլանսերներն ու ֆինանսները
Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչև անկանխատեսելի 💸ծախսեր։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է պլանավորել ֆինանսները և խնայել գումար անկանխատեսելի իրավիճակների համար:
Ֆրիլանսերների համար ֆինանսների կառավարումը և ֆինանսական անկախության հասնելը մի փոքր ավելի ջանք է պահանջում: 🫣
Անկախ նրանից` փորձառու ֆրիլանսեր ես թե հետաքրքրությունից դրդրված ես ուժերդ փորձում, այս նյութը քեզ համար է։

Freelancning-ն առաջարկում է անզուգական ճկունություն, սակայն ինքնավարությունն իր հետ բերում է նաև անկանոն եկամուտներ և անորոշություն։ Բայց ճիշտ ռազմավարության դեպքում դու կարող ես հասնել ֆինանսական կայունության և մտքի խաղաղության։
👉Անկանոն եկամուտների բյուջետավորում
Ֆրիլանսերների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը անկանոն եկամուտներն են։ Ֆինանսական վերելքներին ու վայրէջքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ստեղծել 🧮 բյուջե։ Սկսիˊր հաշվարկել քո միջին ամսական եկամուտը, ապա ֆիքսված ծախսերը, ինչպիսիք են` կոմունալները, վարձավճարները և այլն։
Բյուջեն կառուցելու համար մի շատ լավ կանոն կա, որը կոչվում է 50/30/20։ Ըստ այդ կանոնի՝ պետք է եկամուտի 50%-ն օգտագործել կարիքների համար, ինչպիսիք են` տնտեսության վարումը, սնունդը և տրանսպորտը, 30%-ն օգտագործել հոբբիների, ճանապարհորդելու և դրսում ճաշելու համար, 20%-ն օգտագործել խնայողությունների, անկանխատեսելի ծախսերի և պարտավորությունների համար։
👉Առանձնացրոˊւ անձնական և բիզնես հաշիվները
Բիզնեսի և անձնական կարիքների համար առանձին բանկային հաշիվներ ունեցիˊր: Սա կարևոր է ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: 💵 Այս տարանջատումը քեզ թույլ կտա հետևել հեռավար աշխատանքի եկամուտներին և ծախսերին: Բացի այդ, առանձին հաշիվներ ստեղծելը կհեշտացնի ֆինանսների վերլուծությունն ու բյուջետավորումը:
👉 Եկամուտի աղբյուրի դիվերսիֆիկացում
Այս կետը շատ կարևոր է ռիսկերը նվազեցնելու և վաստակելու ներուժը մեծացնելու համար։ Եկամուտի միայն մեկ աղբյուրի վրա հույս դնելու փոխարեն ուսումնասիրիˊր այն ընդարձակելու հնարավորությունները։
👉 Հարկերի և կենսաթոշակի պլանավորում
Որպես ֆրիլանսեր` դու ինքդ ես պատասխանատու հարկերի և կենսաթոշակի համար։ Քայլեր ձեռնարկիˊր կենսաթոշակային հաշիվդ կառավարելու և հարկային վճարումների համար գումար նախատեսիˊր։
Դառնալ ֆինանսապես անկախ կարող է նաև ֆրիլանսերը, պարզապես այս դեպքում ֆինանսական պլանավորումը պահանջում է մի փոքր ավել հեռատեսություն բյուջեի ստեղծման, ծախսերի կառավարման և խնայելու հարցում։
Եթե հոդվածը քեզ դուր եկավ, կիսվիˊր, թե ինչ նյութեր կուզես տեսնել մեր ալիքում:

👍14🥰4
📊10+ հարթակ,
որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս
Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչից սկսել և ինչ գործիքներ կիրառել:
✅ MyInvest տելեգրամյան բլոգում խոսել ենք լավագույն գործիքների և հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ ճիշտ ներդրումային որոշումներ կայացնել:
Կարդալու համար սեղմիր այստեղ:

👍5🥰1
🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ
Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտեղ զեղծարարները մշտապես նոր սխեմաներ են մշակում՝ մարդկանց շահագործելու և խաբեությամբ գումար կորզելու 🫨 համար: Եվ քանի որ մեզ համար կարևոր է քո ֆինանսական անվտանգությունը, այսօր առանձնացրել ենք զեղծարարության ամենատարածված տեսակները, որոնց մասին իմանալով՝ կլինես ավելի 🔐 պաշտպանված ու ավելի զգոն։

👍3
🪝 Ֆիշինգ
Սա զեղծարարության ամենատարածված տեսակներից է։ Զեղծարարներն 📩 էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական մեդիայի միջոցով փորձում են «գողանալ» քարտի 💳 տվյալները: Ֆիշինգի սխեմաները հաճախ նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են՝ բանկերը, կարգավորող մարմինները, հայտնի կայքերը, և պահանջում լրացնել ոչ միայն քարտային, այլև անձնական, որոշ դեպքերում նաև մոբայլ բանկինգի տվյալներ:
🪝 Ներդրումային խարդախություն
Այս դեպքում զեղծարարները ներկայանում են որպես վստահելի ներդրումային միջնորդներ՝ առաջարկելով աննախադեպ շահույթ ապահովող բաժնետոմսեր և պարտատոմսեր: 📈Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: Խաբեբաներն ամեն ինչ անում են վստահություն ներշնչելու համար և կրկնօրինակում են սկզբնաղբյուր կայքերը և փաստաթղթերը։ ❗
🪝 Սքիմմինգ
Սքիմմինգը քարտի տվյալները գողանալու միջոց է: Բանկոմատների 🏧 կամ POS-տերմինալների վրա տեղադրվում են հատուկ սարքեր՝ սքիմմերներ, որոնք քարտի վրայի մագնիսական ժապավենից պատճենահանում են քարտի ամբողջ տեղեկատվությունը։ Բանկոմատի հարևանությամբ տեղադրվում է նաև տեսախցիկ, որի միջոցով զեղծարարները ֆիքսում են քարտապանի PIN կոդը:
Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է
🔰 Չտրամադրել անձնական տվյալները (քարտի համար, քարտի գործողության ժամկետ, քարտի CVV կոդ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ) այլ անձանց, նույնիսկ բանկային աշխատակիցներին։ Բանկային աշխատակիցը երբեք չի պահանջում նման բնույթի տվյալներ։
🔰 Չպահել քարտը ու PIN կոդը միասին, առավել ևս չգրել PIN կոդը քարտի վրա։
🔰 Այլ անձանց չտրամադրել բանկից, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից, էլեկտրոնային որևէ դրամապանակից ստացված հաղորդագրության մեջ նշված ցանկացած կոդ:
🔰 Օգտվել բանկի կողմից քարտային գործարքների համար ուղարկվող SMS հաղորդագրության ծառայությունից կամ հետևել քարտով կատարվող գործարքներին մոբայլ բանկինգի միջոցով:
Եթե այնուամենայնիվ դարձել ես զեղծարարության զոհ
🔰 Անհապաղ բլոկավորել քարտը մոբայլ բանկինգի, զանգի, կամ SMS հրահանգի միջոցով։
🔰 Տեղյակ պահել բանկին զեղծարարության մասին, բլոկավորել նաև մոբայլ բանկինգն ու սառեցնել հաշիվները։
🔰 Վերաթողարկել քարտը և փոխելմոբայլ բանկինգի տվյալները։
🔰 Անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին և ներկայացնել որքան հնարավոր է շատ մանրամասներ դեպքի վերաբերյալ։
Իհարկե, զեղծարարության զոհ դառնալը կարող է սարսափելի փորձ լինել, սակայն արագ և պարզ գործողություններ ձեռնարկելու շնորհիվ վնասը կարող է նվազագույնի հասցնել:
🟥 Հիշիˊր, որ ֆինանսական խարդախություններից խուսափելու համար պետք է զգոն լինել, պարբերաբար թարմացնել անվտանգության միջոցները և տվյալները պահպանել խիստ գաղտնի:
Քեզ համար ֆինանսական անվտանգության խորհուրդներ ենք առանձնացրել նաև մեր կայքում։ Կարդա՛ ու եղիր ավելի տեղեկացված:

👍10