Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
«Լատտեի գործոնը» պատմություն է Զոե անունով մի աղջկա մասին, որն ապրում է միայն չոր աշխատավարձով, երազում ճամփորդելու մասին։✈️ Բայց նույնիսկ պաշտոնը բարձրացնելուց հետո նա չի կարողանում ոչինչ խնայել, իսկ փողերը չգիտես՝ ուր են կորչում։ Մի անգամ սրճարանի բարիստան, այն սրճարանի, որտեղ նա ամեն առավոտ նախաճաշում էր, նրան բացում է «հասրտության գաղտնիքը»։ Դրանցից մեկն էլ հենց «լատտեի գործոնն է»։
Սյուժեի զարգացմանը զուգահեռ հեղինակները խորհուրդներ են տալիս, թե ինչպես է պետք ճիշտ ներդրումներ կատարել ու խնայել փողերը։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում պետք են ոգեշնչող օրինակներ։
🥰23👍11
Սովորում ենք խաղալով
Ֆինանսական գրագիտություն երեխաների համար 🃏


Երբևէ մտածե՞լ ես, որ միայն դպրոցում կամ համալսարանում ստացած կրթությունը բավարար չէ կյանքում լուրջ հաջողությունների հասնելու համար։ 💸 Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 🕹️

Խաղերից երեխաները կսովորեն․
✔️ Փողն ավելի արդյունավետ ծախսել
✔️ Երկարաժամկետ հեռանկարում ճիշտ բաշխել ծախսերը
✔️ Ավելի պատասխանատու վերաբերմունք ունենալ ֆինանսական հարաբերություններում
✔️ Նախաձեռնողականություն դրսևորել
✔️ Կծանոթանան ֆինանսների աշխարհին ու նորագույն տեխնոլոգիաներին
✔️ Կսովորեն պայմանավորվել ու գործնական հարաբերություններ կառուցել
👍6
Արիˊ դիտարկենք, թե որ խաղն ինչ օգուտ կարող է տալ:

🟩Մոնոպոլիա
Սա ամենահայտնի խաղն է, որը ծանոթացնում է առևտրի ու բիզնեսի հիմնարար սկզբունքներին։ 🈺 Պատահական չէ, որ խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում «Մեծ դեպրեսիայի» տարիներին։
Այս խաղը զարգացնում է հետևյալ հմտությունները.
Ֆինանսների կառավարում
Փողի պահպանում ու բազմապատկում
Բիզնեսի վարման և ներդրումներ կատարելու կարողությունների զարգացում
Գումար աշխատելու նոր մեթոդներ
Տրամաբանական մտածելակերպ ու հիշողություն
Ղեկավարման ու պլանավորման որակների բարելավում ու մարզում

🟩Cash flow
Այս խաղն ավելի շատ համապատասխանում է 8 տարեկանից բարձր երեխաներին։ Սա ընտանեկան ժամանցի հիանալի տարբերակ է։ Խաղի օգնությամբ երեխան սկսում է հասկանալ, որ հարուստ ու ֆինանսապես անկախ լինելու համար նախ պետք է սովորել ճիշտ վարվել 🪙🪙 փողի հետ։ Ընդամենը մի քանի սեանս անց փոքրիկն արդեն կսկսի ռազմավարություն մշակել ու պլանավորում անել։
Այս խաղի շնորհիվ երեխաները ինքնակատարելագործվելու շատ մեծ մոտիվացիա են ստանում։ Խաղացողներն աստիճանաբար սովորում են ճիշտ 📈 ներդրում կատարել անշարժ գույքի ոլորտում, արժեթղթերում ու բիզնեսում։ Փողերի հոսքը մարզում է ֆինանսական ինտելեկտն ու սովորեցնում է մտածել։

🟩Ստարտափ
Այս խաղը միտված է ՏՏ նախագծերի ստեղծմանը։ Այս տարբերակն ավելի շատ դուր կգա դեռահասներին, որոնք ցանկանում են զարգանալ տվյալ ոլորտում։ Խաղի ընթացքում պետք է թիմ ստեղծել, բաշխել աշխատանքը և սովորել օգտագործել ընձեռված հնարավորությունները։
Աշխատանքի հիմնական տեսակը տարբեր նախագծերի մշակումն է։ Ընդ որում, այդ ընթացքում պետք է հատուկ ստեղծված կայքը լցնել կոնտենտով ու առաջխաղացնել։

🟩Դասական միլիոնատեր
Ավանդական խաղ, որը նաև ժամանակակից մոտիվներ ունի։ Խաղի ընթացքում անհրաժեշտ կլինի ոչ միայն հաջողություն, այլև պլանավորման ունակություններ։ ✍️Խաղի նպատակը՝ աշխատել հնարավորինս շատ գումար ու ներդնել այն որևէ ձեռնարկությունում։ Խաղացողները կարող են տարատեսակ գործարքներ կնքել անշարժ գույքի ոլորտում։ 🏠 Հաղթում է այն մասնակիցը, որը դառնում է մոնոպոլիստ ու գնում է դաշտում առկա ամբողջ գույքը։

🟩Մենեջեր
Սա բավականին պարզ խաղ է, որը զարգացնում է երեխայի ինտելեկտը։ 🧠 Երեխաները խաղի միջոցով ծանոթանում են բիզնեսի հիմունքներին և զարգացնում են մաթեմատիկական ու տնտեսագիտական մտածելակերպը։

🟩Կապիտալ
Սա «Մոնոպոլիա» խաղի ավելի կատարելագործված տեսակն է։ Մասնակիցները կարող են ձեռք բերել հողամասեր և նույնիսկ քաղաքներ ու բնակավայրեր, կարող են օգտակար հանածոների բիզնես հիմնել և ստեղծել հարկային համակարգ։

🟩Բիզնես life
Այս խաղը կօգնի քեզ ու քո փոքրիկին հանդես գալ բրոքերի ու բանկիրի 🏦 դերում։ Խաղն օգնում է զարգացնել տրամաբանական մտածելակերպը, հստակ ռազմավարության շրջանակում գործելու կարողությունը, սովորեցնում է հաշվել։ Ֆինանսական գործողությունների հմուտ իմիտացիան քեզ կօգնի գլուխ հանել բորսաներից ու մրցակցությունից։

🟩Շուկա
Այս խաղը կօգնի ծանոթանալ տնտեսագիտության հիմունքներին։ Խաղի ընթացքում պետք է ստեղծել ու զարգացնել որևէ ձեռնարկություն։ Խաղի ընթացքում դու հայտնվում ես այնպիսի իրավիճակներում, որոնք վերցված են ռեալ բիզնեսից՝ 🤔 վարկեր, հարկեր, աշխատակիցների ներգրավում, բաժնեմասերի առք ու վաճառք և այլն։

Այս խաղերի շնորհիվ կզարգանան ոչ միայն երեխաները, այլև ծնողները: Ի վերջո, երեխաները առաջին հերթին սովորում են նաև իրենց ծնողների օրինակով։ 💚
👍21🥰5😁1
Ի՞նչ ռազմավարություն կարող են ընտրել սկսնակ ներդրողները
Dollar Cost Averaging

Առաջին հայացքից ներդրումային աշխարհը կարող է բարդ և անհասկանալի թվալ: 📈 Եթե նոր ես սկսում քո ճանապարհորդությունը ներդրումային աշխարհում, ապա իմացիˊր, որ կան մի շարք ռազմավարություններ, որոնք կօգնեն քեզ խուսափել ֆինանսական շուկայի անկայունությունից և սթրեսային իրավիճակներից: 😊

Այսօր կներկայացնենք դրանցից մեկը` Dollar Cost Averaging-ը (ծախսերի միջինացումը): Այն հատկապես կհետաքրքրի 🪙 սկսնակ ներդրողներին, որոնք չեն ուզում պարբերաբար սթրեսի ենթարկվել շուկան ուսումնասիրելիս և ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելիս:
👍5🥰1
👉 Ինչպե՞ս է աշխատում «Dollar Cost Averaging» ռազմավարությունը:
Այս մեթոդը ենթադրում է, որ ներդրողը պետք է ընտրի որևէ արժեթուղթ 🗞️ և որոշակի պարբերականությամբ ֆիքսված գումարի չափով գնի այդ արժեթղթից` անկախ շուկայում տիրող իրավիճակից և արժեթղթի գնից:
Այս ռազմավարությունը թույլ է տալիս ներդրողներին նվազեցնել մեկ արժեթղթի միջին արժեքը և իրենց պորտֆելի վրա ֆինանսական շուկայի անկայունության ազդեցությունը:

🟩 Արի՛ այս մեթոդի կիրառման մի օրինակ բերենք. ենթադրենք Արամը 10 տարի առաջ սկսել է ամսական 200 ԱՄՆ դոլար ներդնել S&P 500 ինդեքսի SPY ETF-ում և շարունակում է մինչ օրս։ 💵 Այս պարագայում 2024 թվականի հունվարի դրությամբ նա ներդրած կլինի 24,000 ԱՄՆ դոլար, իսկ նրա պորտֆելի արժեքը կկազմի 45,835 դոլար: Այսինքն 10 տարվա ընթացքում Արամն աշխատել է 21,835 ԱՄՆ դոլար, կամ 9.1% տարեկան։

Դե ինչ, եթե մենք կարողացանք արթնացնել ներդրողի ոգին, ապա բացի՛ր MyInvest-ը և սկսի՛ր գործել հենց հիմա.
🔸 Ֆիքսի՛ր, թե որքան գումար ես պատրաստ ներդնել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ:
🔸 Ընտրի՛ր, թե որտեղ ես ցանկանում ներդրում կատարել: Եթե նոր ես սկսում քո ներդրումային ճանապարհը, ապա կարող ես ձեռք բերել ոչ թե առանձին բաժնետոմսեր, այլ ներդրումային ֆոնդեր` ETF-ներ, ինչի շնորհիվ կունենաս դիվերսիֆիկացված պորտֆել և նազագույնի կհասցնես ռիսկերը:
🔸 Հետևի՛ր ներդրումների քո պլանին:
🔸 Ժամանակ առ ժամանակ վերանայի՛ր ներդրումների քո ռազմավարությունը` վստահ լինելու համար, որ այն համապատասխանում է քո ֆինանսական նպատակներին:

Այս մեթոդը պարզ, բայց նաև ներդրումային աշխարհ մուտք գործելու եկամտաբեր 💵 ռազմավարություն է: Հիմնվելով հետևողականության և երկարաժամկետ նպատակների վրա` ներդրողները կարող են ավելի արագ կողմնորոշվել շուկայում` միևնույն ժամանակ նվազեցնելով ռիսկերը: Հիշի՛ր, հաջող ներդրումները միշտ չէ, որ դժվարություններ են ենթադրում: Երբեմն պարզությունը գլխավոր գաղտնիքն է:

Հ.Գ. Ներդրումային աշխարհը ավելի խորությամբ կարող ես բացահայտել մեր MyInvest | Investment Blog-ում:
Կսպասենք քեզ այնտեղ:
👍11🥰4
Երեխաների հետ հանգիստը Եգիպտոսում
Ի՞նչ է խորհուրդ տալիս Հեղնար Շալունցը

Արդեն 3 տարի է, ինչ ճամփորդում ենք✈️ երեխաների հետ: Մի քանի ուղևորության ու այլ ճանապարհորդների հետ շփվելու արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ երեխաների ու ծնողների համար լավագույնը ծովափնյա 🌊 պասիվ հանգիստն է` հնարավորինս կարճ թռիչքով:
Քանի որ մոտենում են գարնանային արձակուրդները, որոշել եմ կիսվել իմ փորձով ու պատմել, թե ուր արժի գնալ 👶 երեխաների հետ և ինչպես ընտրել հյուրանոցը։ Իսկ վերջում կնշեմ մի քանի #lifehack, որոնք հաստատ պետք կգան ձեզ ճամփորդության ժամանակ։
👍2😁1😢1
👉 Ո՞ւր գնալ երեխաների հետ
Անկեղծ ասեմ, որ ես Եգիպտոսում հանգստի սիրահար չէի, բայց վերջին հանգիստը «ստիպեց» փոխել կարծիքս: Լավ հյուրանոց ու ճիշտ սեզոն ընտրելու դեպքում Եգիպտոսում հանգիստը կարող է իդեալական անցնել: 🇪🇬
Թռիչքը կարճ է, տուրիստների համար շատ պրոցեսներ պարզեցված են, իսկ բարձրորակ հյուրանոցներն անում են ամեն ինչ, որպեսզի բացի հանգստից այլ բանի մասին չմտածես։ Հանգստի ողջ ընթացքը` ներառյալ երեխաների ժամանցը, կարելի է կազմակերպել հյուրանոցի տարածքում, ինչը հատկապես հարմար է եթե ճամփորդում ես փոքր երեխաների հետ։

Մյուս կարևոր կետը 🥗 սնունդն է․ անգամ ամենաքմահաճ և «վատ ուտող» երեխաների դեպքում սննդի բազմազանությունը թույլ է տալիս չանհանգստանալ, որ երեխադ «սոված կմնա»։ Հյուրանոցների մեծամասնությունը գործում է «All inclusive» սկզբունքով, տարածքում հաճախ առկա են նաև այլ ռեստորաններ։

👉Ինչի՞ն ուշադրություն դարձնել
Երեխայի հետ ճամփորդելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կետի․ հյուրանոցի մաքրություն, սնունդ, տաքացվող լողավազանի առկայություն և այլն։
Երեխաների հետ հանգստի ժամանակ ավելանում են երեխայի «պահանջները»․ արդյոք հյուրանոցը հարմարեցվա՞ծ է երեխաների համար, ունի՞ 🛝 մանկական խաղասենյակներ և խաղահրապարակ, երեկոյան ժամանցային ծրագրեր, մասնավոր լողափ կամ ջրային խաղահրապարակ (մեր հյուրանոցի դեպքում, ցավոք, այս 2-ը բացակայում էին):
Այցելեք տարբեր հյուրանոցների կայքեր ու ստուգեք, ուսումնասիրեք հյուրանոցների բոլոր հնարավորությունները: Կամ, եթե ուզում եք խնայել ձեր ժամանակը ու ամբողջական ինֆորմացիան ստանալ մեկ վայրից, կարող եք օգտվել իմ սիրելի 🤳#MyAmeria#MyTour հարթակից: Այստեղ փաթեթների նկարագրության մեջ կգտնեք ոչ միայն ուղևորության բոլոր մանրամասները` սկսած թռիչքից ժամերից, այլև կծանոթանաք առաջարկվող հյուրանոցների բոլոր հնարավորություններին: Ինձ համար շատ ուրախալի է, որ #MyTour հարթակում ինֆորմացիան ներկայացված է հայերենով:

Հավելեմ, որ հարթակը շատ հարմար է օգտագործման համար: Դուք կարող եք միանգամից փոխել ⚙️ հյուրերի քանակը, թռիչքի օրերն ու սենյակի տեսակը, անմիջապես ստանալ խմբագրված փաթեթի նոր արժեքն ու ձեռք բերել ամբողջ փաթեթն օնլայն` առանց զանգեր կատարելու, այս ու այն կողմ գնալու:
Հարթակը կգտնեք MyAmeria-ի գլխավոր էջում։ Այն այս պահին հասանելի է միայն iOS համակարգում։

👉 Եվ վերջում ամենակարևորը. երեխայի հետ ճամփորդելիս անհրաժեշտ իրերի ցանկը
Անկախ նրանից՝ ուր եմ գնում և ինչ հյուրանոց եմ ընտրում, երեխաներիս հետ ճամփորդելիս պարտադիր վերցնում եմ․
✔️ Դեղատուփ, որտեղ ներառում եմ երեխաներին անհրաժեշտ բոլոր դեղերը, որովհետև տեղում գտնելը բարդ է։
✔️ Արևապաշտպան քսուք, այրվածքներից պաշտպանող դեղ, մոծակների կծելուց պաշտպանող քսուքներ կամ սփրեյ: Փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և շատ ջուր խմեք:
✔️ Հավելյալ ուտեստներ, յոգուրտներ, շիլաներ: Հյուրանոցի ուտելիքը սովորաբար լավն է, սակայն չուտելու դեպքում հանգիստ կլինեք, որ երեխաները քաղցած չեն մնա, հատկապես երբ խոսքը փոքրիկների մասին է:
✔️ Խաղեր, որոնք սիրում է ձեր փոքրիկը. նկարչական ալբոմներ, խաղալիքներ, ափին ավազով խաղալու պարագաներ, նույնիսկ եթե հյուրանոցում կա խաղասրահ։
✔️ Եˊվ տաք, ևˊ ամառային հագուստ։ Դրսի և ներսի ջերմաստիճանները կարող են տարբերվել, իսկ հանգստից հիվանդացած վերադառնալ ոչ ոք չի ուզում։

Դե ինչ, «անպայման փորձեք» օգտվել իմ բաղադրատոմսից խորհուրդներից, ու սա կլինի երեխայի հետ անցկացրած ձեր ամենալավ հանգիստը ☀️
Չմոռանաք ամրագրել ճամփորդությունը MyTour-ով ու կազմակերպման պրոցեսը դարձրեք մի քանի անգամ ավելի հաճելի ու արագ։
👍25🥰8
💱6 փաստ արտարժույթի
փոխանակման շուկայի մասին

Արտարժույթի 💹 փոխանակման շուկան ձևավորվել է 1971թ: Այդ ժամանակից ի վեր սա կապիտալի ամենամեծ և գերիշխող շուկան է: Այսօր արտարժույթի փոխանակման միջին օրական ծավալը կազմում է $6,6 տրլն: 💰
Իսկ դու գիտե՞ս, որ.
🖇️ Տարադրամի փոխանակմամբ զբաղվող մասնագետներին շատ հաճախ անվանում են նաև 🐂 «Ցուլեր» և 🐻 «Արջեր»: Միգուցե սա զվարճալի թվա, բայց փոխարժեքների աշխարհում այս անվանումները կարևոր նշանակություն ունեն:
Ցուլերը նրանք են, ովքեր կարծում են, որ արտարժույթի գները շուկայում ⬆️ բարձրանալու են, իսկ արջերը այն թրեյդերներն են, որոնք կանխատեսում են, որ արտարժույթի փոխարժեքը մոտ ապագայում ⬇️ նվազելու է:
Այս անվանումները առաջացել են` ելնելով կենդանիների բնույթից. ցուլերը սովորաբար հարվածում են եղջյուրներով` ներքևից վերև, իսկ արջերը` ճանկերով` վերևից ներքև:

🖇️ Այս պահին արտարժույթի փոխանակման շուկայում կա 180 արժույթ, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունված են որպես վճարման օրինական միջոցներ: Այս արժույթներն օգտագործվում են աշխարհի 🌍195 երկրում:

🖇️ Ամերիայի միջոցով կարող ես իրականացնել շուրջ 11 արժույթի փոխանակում, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով.
Քո MyAmeria-ով բացիˊր արտարժույթային անվճար հաշիվ մի քանի վայրկյանում
Կատարիˊր տարբեր արժույթներով փոխանցումներ
Անկանխիկ փոխարկման դեպքում օգտվիˊր ավելի լավ փոխարժեքից

Այսօրվա տարադրամի փոխարժեքին կարող ես ծանոթանալ մեր կայքում:

🖇️ Որքան էլ զարմանալի թվա, բայց Միացյալ Թագավորությունը 🇬🇧 արժույթի փոխանակման ավելի մեծ շուկա ունի, քան Միացյալ Նահանգները🇺🇸 : Մեծ բացահայտում չենք անի, եթե նշենք, որ ԱՄՆ դոլարը ամենաշատ վաճառվող արժույթն է աշխարհում, և շատ երկրներում այն ընդունված է որպես օրինական վճարման տարբերակ: Բացի այդ, ամբողջ աշխարհի գործարքների 87%-ը կատարվում է 💵 դոլարով: Այս ամենի պատճառով էլ շատերը կարծում են, թե ԱՄՆ-ն արտարժույթի առևտրի կենտրոնն է, բայց դա այդպես չէ: Արտարժույթի փոխանակման գործարքների միայն 19%-ն է տեղի ունենում ԱՄՆ-ում: Արտարժույթի առևտրի կենտրոնը Մեծ Բրիտանիան է, որտեղ տեղի է ունենում աշխարհում արժույթի բոլոր փոխանակումների 41%-ը:

🖇️ 2020 թվականին անցկացված WomenInvestors հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում արտարժույթի թրեյդերների միայն 11%-ն են 👩‍💼 կանայք: Չնայած այս ցուցանիշին` կանայք այս ոլորտում հսկայական առաջընթաց են գրանցել:

🖇️ Աշխարհի ամենանոր արժույթն ընդամենը 13 տարեկան է: Իսկ գիտե՞ս, որ դա 🇸🇸 Հարավային Սուդանի ֆունտն է, դե պատճառը պարզ է. Հարավային Սուդանը աշխարհի ամենաերիտասարդ երկիրն է Երևի քեզ հետաքրքրեց, թե որն է աշխարհի ամենահին արժույթը: Ասենք, որ դա բրիտանական ֆունտն է:

Չմոռանաս հավանել նյութը, եթե նոր ու հետաքրքիր փաստ բացահայտեցիր: 😍
👍85🥰12
Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես

Բիզնես սկսելիս դու բախվում ես սպասելի ու անսպասելի բազմաթիվ հարցերի․ արդյոք հաջողություն կգրանցե՞մ, ի՞նչ է բիզնես պլանը, ինչպե՞ս կազմեմ այն, պարտադի՞ր է արդյոք բիզնեսի գրանցումը, ինչպե՞ս վճարեմ հարկերը․․․ 🤔
Արիˊ հասկանանք՝ ինչ է պետք իմանալ սկսնակ գործարարին, և ինչ ճանապարհ է պետք անցնել սեփական բիզնես ունենալու համար։ 👇
👍9
👉 Գնահատիˊր գաղափարի արդիականությունն ու իրագործելիությունը
Որպեսզի հասկանաս՝ արժե սկսել տվյալ բիզնեսը, պատասխանիˊր հետևյալ հարցերին․
✔️ Ի՞նչ եմ առաջարկում հաճախորդներին
Փորձի՛ր անկեղծորեն գնահատել քո ապրանքի կամ ծառայության անհրաժեշտությունը, մատնանշի՛ր դրանց յուրահատկություններն ու առավելությունները։ Անպայման ուսումնասիրիˊր շուկան, տեˊս, թե ինչ են առաջարկում մրցակիցները, փորձիˊր գտնել քո ուրույն տեղը շուկայում։
✔️ Ո՞վ է իմ սպառողը
Տարբերակի՛ր քո 🎯 թիրախային լսարանը, ում քո ծառայությունը կամ պրոդուկտն անհրաժեշտ կլինի։ Մտածի՛ր, թե ինչ թաքնված կամ բացահայտ պահանջ կարող ես բավարարել։ Մանրամասնորեն վիզուալիզացրո՛ւ քո պոտենցիալ սպառողին և հիշի՛ր, որ սպառողին ճանաչելը ծառայություն մատուցելու կարևորագույն կետերից է։👌
✔️ Որտե՞ղ և ինչպե՞ս եմ վաճառելու ապրանքս
Փորձիˊր բացահայտել՝ քո լսարանը գնումներ կատարելու որ տարբերակն է նախընտրում։ Եթե, օրինակ, սպառողների զգալի մասը սովոր է առցանց գնումներ կատարելուն, պետք է մտածել առաքման օպտիմալ տարբերակների մասին։
Եթե, օրինակ, ապրանքը պետք է փորձել կամ շոշափել, լավ կլինի մտածել համապատասխան տարածք ունենալու մասին։

👉Կազմի՛ր բիզնես պլան
Հիմնվելով նախորդ հարցերի պատասխանների վրա՝ սկսիˊր կազմել բիզնես պլան։ 📰 Այն պետք է պարունակի պրոդուկտի մանրամասն նկարագրությունը, շուկայի վերլուծությունը՝ ներառյալ մրցակիցների և սպառողների մասին տեղեկությունները։
Բիզնես պլանի մեջ պետք է ներառել մի քանի պարտադիր կետ․
✔️ Արտադրության ծրագիրը և ապրանքի ինքնարժեքը
✔️ Հնարավոր ծախսերը, առաջխաղացման ծրագիրը և հաճախորդների հետ հաղորդակցման միջոցները
✔️ Կազմակերպչական պլանը, աշխատավարձերը, արտաքին ծառայությունների վճարները (օրինակ՝ առաքման ծառայության)
✔️ Ֆինանսական պլան, որը ներառում է բիզնես սկսելու ֆինանսական աղբյուրը, սպասվելիք եկամուտներն ու ծախսերը։
Այսինքն` բիզնես պլանը պետք է արտացոլի՝ ինչքան 💵 գումար է անհրաժեշտ բիզնեսը սկսելու համար, ինչքան ժամանակ անց հնարավոր կլինի վերականգնել ներդրված միջոցները, և ինչ եկամուտ կարելի է ակնկալել։

👉Գրանցի՛ր բիզնեսը
Կարելի է դառնալ անհատ ձեռներեց, որը բավականին հարմար է սեփական ծառայություններ մատուցելու և ապրանքներ իրացնելու համար։ Բիզնեսի զարգացումից և քո նախընտրություններից կախված՝ հետագայում կարելի է փոխել իրավաբանական անձի կազմակերպաիրավական տեսակը։😎

👉Ծանոթացի՛ր հարկերի վճարման կարգին
Ուսումնասիրություն կատարի՛ր 💸 հարկերի տեսակների և վճարման տարբերակների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել համապատասխան մասնագետներին՝ հարկային վճարումները պատշաճ և ճիշտ կատարելու համար։

👉Բացի՛ր բիզնես հաշիվ` ֆինանսները կառավարելու համար
Այս քայլերը կատարելուց հետո կարելի է անցնել բանկում բիզնես հաշիվ բացելուն և անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ներդրմանը։
Օրինակ` Ամերիայում դու կարող ես մեկ պատուհանի սկզբունքով ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քո բիզնեսին` առանց բանկ գալու:
Հաշվի բացում, օնլայն/Մոբայլ բանկինգ, օնլայն վարկավորում, ՀԴՄ սարքի վրա POS-ի ակտիվացում ու շատ ավելին:
Ամերիա Բիզնես օնլայն հարթակի բոլոր ծառայությունների մասին կարող ես կարդալ այստեղ:

Չմոռանաս հավանել նյութը, եթե նոր ու հետաքրքիր փաստ բացահայտեցիր: 😍💚👍
👍44🥰7😢1
📚8 գիրք
ներդրումներ կատարելու մասին


Ինչի՞ց սկսել ներդրումների ուղին, ինչպե՞ս գործել, ինչպե՞ս կայացնել խելամիտ որոշումներ, ի՞նչ խորհուրդներ են տալիս փորձառու ներդրողները: 🤔 Այս հարցերի պատասխանները գտնելու լավագույն եղանակներից մեկը կարդալն ու ոլորտն ուսումնասիրելն է:
Մենք առանձնացրել են
թոփ 8 գրքերը, որոնք կարող են օգնել քեզ ներդրումների շատ հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում:

«How to Trade in Stocks» («Ինչպես գնել և վաճառել բաժնետոմսեր»). Ջեսսի Լիվերմոր

Գրքում լեգենդար թրեյդեր Ջեսսի Լիվերմորը կիսվում է իր փիլիսոփայությամբ և ռազմավարությամբ. շուկայի և բաժնետոմսերի վարքագիծ, առաջատար ոլորտների վերլուծություն, շուկայի ժամանակացույց, փողի կառավարում, զգացմունքների վերահսկողություն:
Այս գիրքը նա հրատարակել է 1940 թվականին` մահից անմիջապես առաջ: Այստեղ դու կգտնես ինքնակենսագրական և պատմական հետաքրքրաշարժ մանրամասներ և քայլ առ քայլ ուղեցույց:
👍6🥰1
📙«Reminiscences of a Stock Operator» («Բաժնետոմսերի օպերատորի հիշողությունները»). Էդվին Լեֆևրի
«Բաժնետոմսերի օպերատորի հիշողությունները» վերցված են Saturday Evening Post-ի հոդվածների շարքից, որոնք գրքի հեղինակը` Էդվին Լեֆևրին գրել է 1920-ականներին: Գրքի մեծ մասը նվիրված է Լիվերմորի փորձառությանը և առևտրային կանոններին: 🪙 Գրքի տեսակետներն ու դասերը շարունակում են արդիական լինել ներդրողների ու թրեյդերների յուրաքանչյուր նոր սերնդի համար: Անգամ տարիներ անց ներդրումային շատ գրքեր կրկնում են նույն կանոնները, որոնք առաջին անգամ շարադրել է հեղինակն իր գրքում: 📌 Օրինակ` ոչ մի բաժնետոմս չափազանց թանկ չէ գնելու կամ շատ էժան՝ վաճառելու համար, անհատների սխալները հաճախ վախն ու ագահությունը կառավարելու անկարողության արդյունք են, կայացրեք ձեր սեփական որոշումները, շուկայի պատմությունը կրկնվում է:

📙«One Good Trade» («Մեկ լավ գործարք»). Մայք Բելաֆիորեի
Հեղինակ Մայք Բելաֆիորեն կիսվում է այն սկզբունքներով ու տեխնիկայով, որոնք վերջին տասներկու տարիներին նրան հնարավորություն են տվել նավարկելու աշխարհի ամենաբարդ շուկաներում:
Նա բարձրացնում է վարագույրը և իր ընկերության օրինակով լույս է սփռում գործարքների մարտահրավերների վրա, և թե ինչու են թրեյդերները հաջողում կամ ձախողում:
Հեղինակն ասում է, որ լավ թրեյդեր դառնալը պահանջում է կարգապահություն, հմտությունների զարգացում և ռազմավարություն. գիրքն օգնում է զարգացնել բոլոր երեք հմտությունները:

📙«The Price of Time» («Ժամանակի գինը») Էդվարդ Չենսլեր
Այս գիրքը 2022թ. արժանացել է Financial Times-ի «Տարվա լավագույն բիզնես գիրք» մրցանակին:
«Տոկոսը ժամանակի գինն է», «Տնտեսական և ֆինանսական բոլոր գործողությունները տեղի են ունենում ժամանակի ընթացքում», «Ժամանակը սակավ է, ժամանակն արժեք ունի, տոկոսը փողի ժամանակային արժեքն է», -ահա այն հիմնական հաղորդագրությունները, որոնք հղում է գրքի հեղինակն իր ընթերցողներին:

📙«The Intelligent Investor» («Խելացի ներդրողը»). Բենջամին Գրեհեմ
Գրքի հեղինակը` ամերիկացի տնտեսագետ Բենջամին Գրեհեմը, ներդրումային գրականության հեղինակավոր դեմքերից մեկն է: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեսպանորդի պաշտոնից Newburger, Henderson & Loeb բրոքերային ընկերությունում․ մեկ շաբաթվա ընթացքում նա վաստակում էր 12$: Արդեն 1919 թվականին Գրեհեմի աշխատավարձը կազմել է 600 հազար դոլար։ 1926 թվականին Բենջիամինը Ժերոմ Նյումանի հետ ստեղծել է ներդրումային ընկերություն, որը երեսուն տարի անց վարձել է Ուորեն Բաֆֆեթին։

📙«Mastering the Market Cycle»( «Շուկայի ցիկլերը»). Հովարդ Մարքս
Մեզ շրջապատող աշխարհում իրադարձություններն և երևույթները պարբերաբար կրկնվում են:
Իր գրքում ժամանակի մեծագույն ներդրողներից մեկը՝ Հովարդ Մարքսն ասում է, որ ֆինանսական 💸 շուկաները նույնպես գործում են ըստ այս սցենարի ու որոշակի օրինաչափությամբ կրկնվում են: Նա մատչելի լեզվով սովորեցնում է ճանաչել և գնահատել ցիկլերը, խուսափել ծայրահեղություններից և օգտագործել շուկայական ցիկլերի մասին գիտելիքները՝ բաժնետոմսերում հաջողությամբ ներդնելու համար:

📙«The Most Important Thing» ( «Ամենակարևորի մասին»). Հովարդ Մարքս
«Ամենակարևորի մասին» գիրքը հեղինակի առատաձեռն նվերն է բոլոր ներդրողներին: Նա գրքում ի մի է բերել այն ամենակարևոր դասերը, որոնք քաղել է ներդրողի իր փորձից:

Հեղինակը հիմնականում խոսում է մտածելակերպի մասին, որը կարող է օգնել ճիշտ որոշումներ կայացնելիս: Գիրքը կսովորեցնի խուսափել այն թակարդներից, որոնց մեջ շատերն են ընկել:

📙«Technical Analysis of the Financial Markets» («Ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծություն»). Ջոն Ջ. Մերֆի
Այն դարձել է ներդրողների սեղանի գիրքը: Հեղինակը չի պատմում նոր մեթոդների ու համակարգերի մասին: Չնայած նրան, որ գիրքը հրատարակվել է 1986թ.-ին, մինչև այսօր այստեղ տեղ գտած մեթոդները արդիական են ու կիրառելի: 🧑‍💼Այն կարող է օգտակար լինել ոչ միայն սկսնակ, այլև փորձառու ներդրողներին: Բացի տեսական գիտելիք տրամադրելուց` հեղինակը նաև կիսվում է գործնական օրինակներով, նկարագրում է գրաֆիկները և դրանք վերլուծելու մեխանիզմները:

Այս գրքերը, հուսով ենք, կդառնան հաջող ներդրումների քո բանալին: 🔑
Չմոռանաս, որ ներդրումային շուկայի վերաբերյալ տեղեկություններ, ներդրումային ռազմավարություններ և մի շարք այլ հետաքրքիր նորություններ կարող ես գտնել նաև մեր MyInvest տելեգրամյան ալիքում:
Մենք կօգնենք քեզ իմանալ ավելին և ավելի վստահ սկսել MyInvest-ով ներդրումներ անելու քո ուղին: 😊
👍25🥰6
Ովքե՞ր են X-ում կամ նույն ինքը՝ Twitter-ում իրենց ֆինանսական փորձառությամբ կիսվող ամենահայտնի ինֆլուենսերները, և ո՞ւմ արժե հետևել ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար 🤔

💚 Կարդա՛ Ամերիա Բլոգում՝
https://ameria.me/3V5GIwg

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այնքա՜ն հզոր այսօր ու միշտ 💚

Հայոց պատմության ընթացքում բազմաթիվ կանայք ազդեցիկ դերակատարում են ունեցել հայկական պետականության կայացման գործում։
Այսօր պատմությունը կերտողներից մեկը Դուք եք
Դուք օր օրի ավելի գեղեցիկ եք դարձնում մեզ շրջապատող աշխարհը, հզորացնում եք ընտանիքներն ու մեր հայրենիքը:
Շնորհավոր #Մարտի8 🌸

Հ.Գ. Մենք փոքրիկ անակնկալ ունենք ձեզ համար: Առաջարկում ենք անցնել մեր պատրաստած թեստն ու բացահայտել Ձեր հզորության բանաձևը 😉
🔗 https://ameria.me/4bXYJ5I

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
🥰34👍7
💡 Ներդրումային բառարան, կամ
ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները


Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացում», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են: 😵‍💫
Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է։
Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը:
👍7
🖋️ Շահաբաժին (Dividend) - Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: 🪙 Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին:

🖋️Արտոնյալ բաժնետոմս (Preferred share) - Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել:

🖋️Անվանական արժեք (Nominal value) – Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: 📜 Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից:

🖋️Արժեկտրոն (Coupon) - Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ:
Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity) - ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։

🖋️Ներդրումային պորտֆել (Investment Portfolio) - Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը:

🖋️Դիվերսիֆիկացիա (Diversification) - ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց:

Շուկայական պատվեր (Market order)- Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով:

🖋️Լիմիտային պատվեր (Limit order) - Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում` ավելի ցածր գնով չի վաճառվում։

🖋️Ֆինանսական ինդեքս (Financial index) - թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ:
Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:

Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:
Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ներդրումային հնարավորությունների մասին է:

Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest

Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցերի դեպքում առաջարկում ենք գրել կամ զանգահարել մեզ՝ +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am
👍18🥰4
Տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Առաջնորդվելով այս սկզբունքով` այս տարի ևս մենք Doing Digital Forum-ի կողքին ենք, այս անգամ որպես ֆինթեք գործընկեր 🤝

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (#DDF) այս տարի կանցկացվի «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին միտումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները

🔝 Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է: Ֆորումին ներկա կլինեն նաև համաշխարհային թոփ խոսնակներ և առաջատար փորձագետներ:
👍3
🇦🇲 Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշելու ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվելու ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով:

🔗 Մանրամասները` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank
👍6
🔖 10 ոգեշնչող մեջբերում ֆինանսական անկախության մասին

Օգտագործել գումարը, ինչպես ցանկանում ես՝ առանց ինչ-որ մեկին հաշվետու լինելու ․․․ Գրավիչ է, չէ՞։
Արիˊ վերլուծենք մի քանի հայտնի արտահայտություններ, որոնք կօգնեն և կոգեշնչեն քեզ դեպի ֆինանսական նոր նպատակներ քայլելու ճանապարհին։
👍2