Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Ի՞նչ են ասում փողի մասին Օլիմպոսում գտնվողները 💸

«Հաջողությունն ամեն օր չի գալիս: Երբ ոսկու անձրև է գալիս, պետք է հանել դույլը, ոչ
թե մատնոցը».
Ուորեն Բաֆեթ, բիզնես մագնատ, ներդրող

Ոչ ոք ավելի լավ չգիտի հնարավորությունից օգտվելու կարևորությունը, քան միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: Բաֆեթն իր 📜 հարստությունը վաստակել է` գնելով միլիոնավոր բաժնետոմսեր, երբ շուկայում համեմատաբար հանգիստ վիճակ էր: Ուորեն Բաֆեթի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ գումարներ չունենալ, բայց, միևնույնն է, ներդրումներ կատարել և գումար վաստակել:
👍6
«Զգուշացի ՛ր մանր ծախսերից: Նույնիսկ փոքր արտահոսքը կարող է խորտակել մեծ նավը». Բենջամին Ֆրանկլին, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ

Խոշոր 🧮ծախսերը հեշտ է հաշվել, ինչը չես ասի մանր ծախսերի մասին: Մանր ծախսերը կուտակվում են և կարող են հեշտությամբ քանդել քո բյուջեն: Դրանից խուսափելու համար ամեն ամիս ուսումնասիրիˊր քո եկամուտներն ու ծախսերը և օպտիմալացրոˊւ բյուջեդ:

«Բյուջեն մեզ ասում է, թե ինչ չենք կարող թույլ տալ մեզ, սակայն միևնույն ժամանակ չի արգելում անկանխատեսելի գնումներ անել». Ուիլիամ Ֆիզեր, գրող, հրատարակիչ

Բյուջեն հրաշալի գործիք է, որն ուղղորդում է քեզ, թե ուր պետք է գնան քո միջոցները: Հաջողության հասնելու համար հետևի ՛ր ծախսերիդ և փորձի ՛ր չծախսել ավելի շատ, քան նախատեսել ես:

«Համոզվաˊծ եղիր, որ ունես ֆինանսական գիտելիքներ: Կարևոր չէ` դու ունես շատ գումար, թե ոչ, դու պետք է ամեն դեպքում ուսումնասիրես ֆինանսները». Դայմոնդ Ջոն, բիզնեսմեն, ներդրող, հեռուստատեսային դեմք

Պարտադիր չէ ֆինանսական վերլուծաբան լինել ֆինանսներն ուսումնասիրելու համար: Բոլորը պետք է ֆինանսապես կրթված լինեն: Սկսի ՛ր ուսումնասիրել ֆինանսները հենց այսօրվանից, կարդա ՛ համապատասխան գրքեր, բաժանորդագրվի ՛ր ֆինանսական բլոգերին:

«Ինչ-որ բան սկսելու համար պարզապես դադարի ՛ր խոսել և անցի ՛ր գործի». Ուոլթ Դիսնեյ, ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր

Ուզո՞ւմ ես ինքդ կառավարել 🪙 ֆինանսներդ, փոխել աշխատանքդ, սկսել քո բիզնեսը: Ցանկացած ֆինանսական որոշում պարզապես միտք է, քանի դեռ չես անցել գործի: Մտքերդ փոխակերպիˊր գործողության և իրականությոˊւն դարձրո ւ ֆինանսական նպատակներդ:

«Ինձ միˊ ասա, թե ինչն ես արժևորում. ցոˊւյց տուր ինձ քո բյուջեն, և ես քեզ կասեմ, թե դու ինչն ես արժևորում». Ջո Բայդեն, քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահ

Հաճախ պարզապես բյուջեի կազմումը չի նշանակում, որ դու ճիշտ ուղու վրա ես: Պետք է դա կազմել` հիմնվելով նպատակների վրա, որպեսզի ապագայում ֆինանսական հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ լինեն:
👍19🤔1
🧮 Կազմում ենք բյուջե՝ ըստ խառնվածքի ու նախասիրությունների

Արիˊ հասկանանք՝ ինչպես են կազմում բյուջե տարբեր նախասիրությունների տեր մարդիկ։
👍2
👉Նախագծողներ, պլանավորողներ
Այս խմբի մարդկանց հաճախ անվանում են պեդանտ կամ պերֆեկցիոնիստ։ Նրանք սիրում են, որ ամեն ինչ լինի կարգավորված ու հստակ։ Նախընտրում են, որ իրենց ֆինանսներն ունենան հստակ կառուցվածք, սխեմա, հաճախ նաև հիերարխիա։ Նրանք ստեղծում են համալիր բյուջե, հաճախ օգտագործում են էլեկտրոնային աղյուսակներ կամ հատուկ հավելվածներ, հետևում են եկամուտներին ու ծախսերին մինչև վերջին լուման։ 🪙 Այսպիսի մարդիկ կարող են իրենց ֆինանսական միջոցները տրոհել հստակ կատեգորիաների ու դուրս չգալ այն սահմաններից, որոնք իրենք են սահմանել։
🖇Խորհուրդ
Եթե պատկանում ես այս խմբին, բյուջե կազմելու համար օգտագործիˊր հատուկ գործիքներ ու հավելվածներ։ 📱Դրանք հնարավորություն կտան հեշտությամբ ու ավելի ճշգրիտ կերպով հետևելու քո եկամուտներին ու ծախսերին, նաև ավտոմատացնելու որոշ գործընթացներ։ Այդպիսի ծրագրերից են Mint-ը, YNAB-ը կամ էլ Google Sheets ու Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակները։

👉Ազատական կամ սպոնտան խառնվածքի տեր մարդիկ
Այս խմբում կարող են տեղավորվել հիմնականում ստեղծագործող մարդիկ ու ճանապարհորդները։ 🧳Նրանք նախընտրում են ունենալ ավելի ճկուն բյուջե ու չեն հետևում որևէ հստակ կառուցվածքի, չեն ընկնում տարատեսակ սխեմաների ու բանաձևերի հետևից։ Նրանք ավելի շատ նախընտրում են կյանքի սպոնտան ձևը, իրենց եկամուտների մասին ունեն ընդհանուր պատկերացումներ, և երբեք դրանք չեն տրոհում ըստ առաջնահերթությունների։ Նրանք հակված են բավականին իմպուլսիվ գնումների։ 🛍
🖇Խորհուրդ
Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետներն այս խմբի մարդկանց. մշտապես ունենալ ընդհանուր պատկերացումներ ֆինանսական եկամուտների ու պարտադիր ծախսերի մասին, կատարել փոքր խնայողություններ` տհաճ անակնկալներից և ֆորս մաժորային իրավիճակներից խուսափելու համար։ 🤗

👉Խնայողներ
Այս տեսակին են դասվում ներդրումների հանդեպ սեր ունեցող անձինք։ Նրանք բավականին զգուշավոր են ծախսերի հարցում, նախընտրում են իրենց եկամուտների մեծ մասը խնայել կամ էլ ներդրում կատարել որևէ ոլորտում։ 📈 Իրենց բյուջեն կազմելիս սովորաբար երկարաժամկետ ծրագրեր են կազմում։
🖇Խորհուրդ
Եթե գտար քեզ խնայողների խմբում, ավտոմատացրոˊւ խնայողություններդ և պարբերաբար փոխանցումնեˊր արա քո խնայողական հաշվի վրա։

👉Օպտիմիստներ
Նախորդ կատեգորիայի մարդիկ նույնպես կարող են օպտիմիստներ լինել։ Սակայն այս երկու տիպի ամենամեծ տարբերությունն այն է, որ օպտիմիստները չեն վախենում մեծ ռիսկերի գնալ, ներդրումներ կատարել այնպիսի բիզնեսներում ու ստարտափներում, որտեղ երաշխիքներն այնքան էլ շատ չեն։ 😅Թեև ռիսկերի մասին նրանք հիանալի գիտեն։
🖇Խորհուրդ
Սիրելիˊ լավատես, դիվերսիֆիկացրոˊւ քո ներդրումները, որպեսզի հավասարաչափ բաշխես ռիսկերը։ Ուշադիր հետևիˊր շուկայի տենդենցներին ու տնտեսական իրադարձություններին և պատրաˊստ եղիր պոտենցիալ կորուստներին։

👉Ռեալիստներ․ բալանսավորված և պրակտիկ
Ռեալիստները գործարարներն ու քաղաքական գործիչներն են։ Նրանց կազմած բյուջեն բալանսավորված է ու պրակտիկ։ Նրանք շատ խիստ չեն, բայց ոչ էլ չափազանց ճկուն։ Նրանց ֆինանսական քաղաքականությունը մեծ մասամբ կախված է տվյալ պահին տիրող իրավիճակից։ 🤔 Նրանք իրենց ծախսերը կատարում են՝ ելնելով առօրյա կարիքներից, նաև հասցնում են խնայել սև օրվա կամ ավելի մեծ նախագծերի համար։
🖇Խորհուրդ
Ուշադրություն է պետք դարձնել հիմնական ծախսերին, քանի որ հենց այստեղ են թաքնված չնախատեսված «մարտահրավերները»։

📌 Ի դեպ, ըստ նախասիրությունների ու խառնվածքի բյուջե կազմելու ուսումնասիրությունն առաջինն արել են FINRA-ն և Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն (CFPB)։
👍10🥰5
📈 5 պատճառ` ներդրումներ անելու համար

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

Մենք առաջարկում ենք մտածել ներդրումների մասին հենց այսօրվանից ու այս բլոգը կարդալուց հետո 😎
🥰5👍1
🟩 Ֆինանսական անկախություն, կայուն եկամուտներ և ապահովության զգացում
Ներդրումները ֆինանսական անկախության հասնելու, կայուն եկամուտներ և ապահով ապագա ունենալու միջոց են: Որքան շուտ մտնես ներդրումների աշխարհ և հետևողական քայլեր ձեռնարկես այս ոլորտում, այնքան ավելի շուտ ձեռք կբերես ֆինանսական անկախություն և կայունություն ողջ կյանքի համար: 35 տարեկանում թոշակի անցնելն ու Բալիում ապրելը կարող է հետաքրքիր հեռանկար լինել 😎

💰 Ֆինանսական մեծ նպատակներ
Շատերի համար ֆինանսական ներդրումները եկամուտի պասիվ աղբյուրներ են և թույլ են տալիս ժամանակի ընթացքում մեծացնել ֆինանսական ռեսուրսները, կուտակել գումար մեծ նպատակների համար։ Անկախ նրանից, թե քո նպատակը տուն գնելն է, երեխաների կրթությունը ֆինանսավորելը, թե շուրջերկրյա ճամփորդության մեկնելը, ներդրումները զգալի եկամտաբերության ներուժ ունեն և կարող են օգնել, որ դու հասնես ֆինանսական քո երկարաժամկետ նպատակներին:

📉 Գնաճը հաղթահարելու միջոց
Նկատե՞լ ես, չէ՞, որ ժամանակի ընթացքում ապրանքների գներն աճում են: Օրինակ 10 տարի առաջ 1000 դրամով կարող էիր գնել ավելի շատ ապրանք, քան հիմա: 10 տարի հետո էլ ավելի քիչ ապրանք կկարողանաս գնել, քան այսօր: Դրա պատճառը գնաճն է նույն ինֆլյացիան։ Տնտեսագիտական մանրուքների մեջ չխորանալով ասենք, որ ներդրումները կարող են օգնել, որ քո գումարն աշխատի գնաճին համահունչ տեմպով կամ նույնիսկ գերազանցի այն։ Այսինքն քո խնայողություններն աճեն ավելի արագ, քան կկազմի գնաճը։

💚 Ավելի մեծ խնայողություններ ապագայում
Ներդրումները թույլ են տալիս խնայողություններն օգտագործել տնտեսական աճի համար։ Օրինակ գնելով ինչ-որ արժեթուղթ (բաժնետոմս, պարտատոմս) դու ուղղում ես քո գումարը ինչ-որ նպատակի իրագործմանը։ Այսպես, պետական պարտատոմսերից ստացված գումարը կիրառվում է ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավոր ընկերությունները դրանք ուղղում են իրենց համակարգերի բարելավմանը, իսկ բանկերը վարկավորմանը։ Արդյունքում քո գումարն օգտագործվում է տնտեսական աճի, երկրի ու բնակիչների կյանքի որակը բարելավելու համար, իսկ դու հնարավորություն ես ստանում ավելի մեծ խնայողություններ ունենալու ապագայում:

💼 Ռիսկերի կառավարում
Մեր ալիքի հետևորդներն արդեն գիտեն, որ «Բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ պետք չէ դնել»: Այս ասացվածքը վերաբերում է նաև ներդրումներին: Եթե ներդրումներդ բաշխես տարբեր ոլորտներում և ակտիվներում, ապա կնվազեցնես կորուստների ռիսկը: Օրինակ դու կարող ես ձեռք բերել բնակարան ու տալ վարձակալության, բայց եթե այդ շուկայում տատանումներ լինեն, հնարավոր է կորուստներ կրես։ Եթե այս որոշմանը համադրես այլ գործիքներ, օրինակ արժեթղթեր ձեռք բերես, ապա արդեն միայն մեկ շուկայից կախված չես լինի: Եթե ներդրումներից մեկը ձախողվի, ապա մյուս ներդրումների շնորհիվ կունենաս կայուն եկամուտ:

Նշենք, որ ներդրումներ կատարելը միայն շահույթ գեներացնելը չէ: Դա ռազմավարական քայլ է ուղղված ֆինանսական ապահով ապագային։ Եթե որոշել ես մուտք գործել ներդրումների աշխարհ, պետք է ֆիքսես, որ ներդրումային ճանապարհորդությունը նաև ուսուցման գործընթաց է: Սկսիˊր փոքր քայլերից և ուսումնասիրիˊր ոլորտը:

Այս ճանապարհին մենք կլինենք քո կողքին: 🤓

Այսուհետ մենք պարբերաբար քեզ կներկայացնենք ներդրումների մասին պատմող կարճ հոլովակներ, որոնք կուղղորդեն և կօգնեն քեզ:

📺 Առաջին հոլովակն այստեղ է: Դիտիˊր և պարզիˊր, թե ինչ է պետք ներդրումներ կատարելու համար, ֆինանսական ներդրումային ինչ գործիքներ կան և շատ ավելին https://youtu.be/XvyaxLWnb6s
👍4🥰3😱1
📱MyAmeria օգտագործելու 7 պատճառ

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է 🧐 իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը: Մոբայլ բանկինգը դարձել է համար մեկ գործիքը, որն օգնում է մարդկանց արդյունավետ կառավարել ժամանակն ու ֆինանսները:

Մենք գիտենք, որ MyAmeria-ն նույնպես մեր հաճախորդների համար ոչ թե պարզապես թրենդային գործիք է, այլ անհրաժեշտություն, նրանց առօրյայի մի մասը: 🫰
Եթե MyAmeria-ի օգտահաշիվ դեռ չունես, արիˊ բացահայտենք, թե ինչու պետք է ներբեռնես MyAmeria ու դառնաս օգտատեր հենց այսօր:
👍3🥰2
1. Ապահով է 🔐
Քո ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնային է: Երբ առաջին անգամ մուտք ես գործում MyAmeria հավելված, քո հեռախոսին ավտոմատ կերպով կցվում է թոքեն, ու քո սմարթֆոնը դառնում է մուտքի հիմնական սարք։
Եթե չգիտես, թե ինչ է թոքենը, պատմենք։
Նախկինում, որպես թոքեն օգտագործվում էին ֆիզիկական սարքերը, որոնք գեներացնում էին անվտանգության կոդ, որն անհրաժեշտ էր ներմուծել մոբայլ բանկինգ մուտք գործելու կամ որևէ գործարք հաստատելու ժամանակ: Ժամանակի ընթացքում թոքենի դեր սկսեցին կատարել համապատասխան հավելվածները: Այժմ արդեն թոքենը ներդրված է հենց բանկային հավելվածում, ինչն օգնում է բարելավել քո փորձառությունը։
Ամերիաբանկը նույնպես անցել է այս տրանսֆորմացիայի բոլոր փուլերով։ Այժմ, երբ դու որևէ գործարք ես անում MyAmeria-ով, քո գործողություններն ամեն անգամ ստուգվում և հաստատվում են հավելվածում ներկառուցված թոքենի միջոցով և ապահովում են քո ֆինանսական միջոցների առավելագույն անվտանգությունը։

2. Մի քանի րոպե, և դու Ամերիաբանկի հաճախորդ ես 😍
MyAmeria-ն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ բանկի 👥 հաճախորդ, բացել հաշիվ, պատվիրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային քարտ, ու սա ընդամենը մի քանի հպումով, քեզ հարմար վայրից և ցանկացած ժամի: Մի խոսքով, կարող ես հանգիստ մոռանալ մեր մասնաճյուղերի տեղը 😀 🤭

3. Վճարումներ և փոխանցումներ ցանկացած պահի

Այս մասին շատ չենք ուզում գրել: MyAmeria-ի օգտատերերն ամեն ինչ MyAmeria-ով են անում: 😉

4. Ավելի հեշտ է խնայել և ներդրումներ կատարել
MyAmeria-ով դու կարող վայրկյանների ընթացքում բացել խնայողական 🪙 կամ ավանդային հաշիվ և ստանալ 0,25% ՀՀ դրամով ժամկետային ավանդ բացելիս։
Իսկ եթե մինչև հիմա ուշադիր չես եղել, ապա MyAmeria-ի MyInvest հարթակում դու կարող ես նաև 📈 գնել կամ վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ներդրումային ֆոնդերի փայեր (ETFs): Այստեղ նույնպես հնարավորինս լավացրել ենք քո փորձառնությունը, քանի որ բրոքերային հաշվի բացելու համար նույնպես բանկ գալու կարիք չկա․ գրանցվում ես օնլայն ու ստանում հասանելիությունը 20 000-ից ավելի արժեթղթերի ու 30-ից ավելի ներդրումային շուկաների։

5. Բաժանորդագրությունների կառավարում
Վստահ ենք` հաճախ է պատահել, երբ բաժանորդագրվել ես ինչ-որ հարթակի` կցելով քարտդ, սակայն հետո մոռացել ես ապաբաժանորդագրվել. դե շարունակությունն արդեն պարզ է: 🤦‍♂️Այսպես, MyAmeria-ով կարող ես տեսնել, թե որ միջազգային հարթակներին է կցված քո Visa քարտը, դադարեցնել կամ ակտիվացնել այդ բաժանորդագրությունները, երբ ուզես էլի մեկ հպումով:

6. ԳումարՈ՞ւմ. Նարինեի՞ն, թե՞ Կարենին
Երբ քեզ պետք է գումար փոխանցել Ամերիայի քարտապան ընկերոջդ, կարող ես դա կատարել հեռախոսահամարով կամ էլ․ հասցեով «ԳումարՈւմ» ծառայության միջոցով:

7. Ձևանմուշներ
Չասես, որ ամեն ամիս կոմունալները վճարելիս հատիկ-հատիկ մուտք ես անում տվյալներդ: 🫣Դե լավ, եկել ենք ասենք, որ MyAmeria-ում կարող ես ստեղծել ձևանմուշներ կրկնվող գործարքների համար, ինչպես նաև վճարումները, օրինակ, կոմունալները խմբավորել ու մի կոճակի օգնությամբ վճարել բոլորը միանգամից: 💸

Այնպես որ, ինչպես ասում են մեր հաճախորդները, «Ինչ անում ես, MyAmeria-ով արա», քանի որ հավելվածը շարունակաբար բարելավվում է և համալրվում, իսկ օգտատերերի համար միշտ լինում են անակնկալներ ու նվերներ:🫰
👍8😁2🥰1
Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։
Սա բացասաբար է անդրադառնում ֆինանսական ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, ուշադիր ընտրելով բրոքերին` դու հնարավորություն ունես ավելի արդյունավետ կերպով հասնելու քո ֆինանսական նպատակներին:
Արիˊ պարզենք, թե ինչպես կարող ես ճանաչել խաբեբաներին, և ինչու մի շարք էական առավելություններ ունի 🏦 ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա գործող հայ բրոքերների ընտրությունը։
👍3🥰1
Ինչպե՞ս ճանաչել խաբեբաներին🤔

👉 Բարձր եկամտաբերություն` նվազագույն ռիսկերով
Եթե ընկերությունը խոստանում է չափազանց բարձր եկամուտներ` նվազագույն ռիսկերով, զգոˊւյշ եղիր: Ներդրումները միշտ որոշակի ռիսկեր են պարունակում, և դրանք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

👉 Անհավանական բարձր եկամուտների պատմություններ
Խարդախները կարող են պատմել ֆինանսական ակտիվներով գործարքների արդյունքում գրանցած արտասովոր հաջողությունների մասին: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ պատմությունը չի երաշխավորում ապագա արդյունքները:

👉 Հաճախակի զանգեր
Եթե ֆինանսական հաստատությունը շատ հաճախ զանգում է քեզ՝ պնդելով, որ դու պետք է արագ գրանցվես կամ դեպոզիտ կատարես` կամայական ակտիվի մոտալուտ աճը բաց չթողնելու նպատակով, դա կարող է խարդախ ընկերություն լինել:👤

👉 Բրոքեր` գրանցված օֆշորում
Համոզվիˊր, որ քո ընտրած բրոքերը գրանցված է և կարգավորվում է օրենսդրական բարձր կարգավորում ունեցող երկրում և ոչ թե օֆշորում կամ այլ կերպ ասած` «հարկային դրախտում», որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: 🔐 Անօրինական կամ օտարերկրյա բրոքերների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել ռիսկերի և անհարմարությունների:

👉 Լիցենզիաներ և կանոնակարգեր
Նախքան բրոքեր ընտրելը, համոզվիˊր, որ նա ունի անհրաժեշտ լիցենզիաները: Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա, իսկ բրոքերի գործունեությունը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության, ինչպես նաև բանկի կազմում կամ անունից:

👉 Կեղծ կայքեր
Ստուգիˊր բրոքերի կայքը և կայքի տեղեկատվության որակն ու համապատասխանությունը: Օրինակ` խարդախության նպատակով ստեղծված կայքերը կարճ կյանք են ունենում, այդ պատճատով դրանք պատրաստվում են հապճեպ և ունենում են մաքսիմալ դատարկ և ոչ ինֆորմատիվ բովանդակություն և շատ վատ մտածված կառուցվածք։

Ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

🟩 Հայաստանը զարգացող երկիր է
Որպես կանոն` զարգացող երկրներում ներդրումներից ձևավորվող եկամուտն ավելի բարձր է, 📈իսկ հարկերը՝ ցածր։ Ընտրելով հայկական բրոքերների` դու ուղիղ հասանելիություն ես ունենում այդ շուկային:

🟩 Հասկանալի կանոնակարգեր և օրենսդրություն

Հայ բրոքերները հետևում են տեղական կանոնակարգերին և օրենքներին: Վերջիններս ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը և ֆինանսկան կայունության ապահովմանը։ Ֆինանսական հաստատությունների վերահսկումը ԿԲ-ի կողմից մեծացնում է ներդրողների անվտանգության մակարդակը:🔒

🟩 Թափանցիկություն

Տեղական բրոքերները պետք է ապահովեն թափանցիկություն՝ տեղեկատվություն տրամադրելով իրենց գործունեության և ֆինանսական արդյունքների մասին։ Սա ներդրողներին հնարավորություն է կտա որոշումներ կայացնելիս տեղեկացված լինել:

🟩 Տեղական աջակցություն
Հայաստանյան բրոքերի հետ աշխատելը տեղական աջակցությունից և ծառայություններից օգտվելու հնարավորություն է: Ներդրողները կարող են հեշտությամբ շփվել իրենց մայրենի լեզվով, օգնություն գտնել և ժամանակին տեղեկատվություն ստանալ:

Մեր, հուսով ենք, շատ օգտակար հոդվածի վերջում ուզում ենք կիսվել շատ օգտակար հղումներով:

Ամերիաբանկի բրոքերային ծառայությանն առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:
Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ռազմավարությունների մասին է` @myinvest_blog
Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest

Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցեր լինեն, գրիˊր, զանգիˊր` +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am
👍12🥰3🤔1
🎄 7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Էլ ի՞նչ Նոր տարի` առանց տոնական տրամադրության, ամանորյա համով ընթրիքի, գեղեցիկ նվերների ու անակնկալների: 🎁
Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

Հույս ունենք, որ կօգնենք քեզ տոնական օրերն անցկացնել առանց ֆինանսական վայրիվերումների, այլ կերպ ասած` քիչ ծախսել ու շատ տոնել
🥰2👍1
Նվերներ ու տոնական ընթրիք
Կազմիˊր ցանկ ու ներառիˊր այդտեղ այն մտերիմներիդ, ում համար նվերներ ես գնելու: 🎁 Մասնագետներն ասում են, որ ցանկ կազմելու շնորհիվ դու կարող ես 25-30%-ով կրճատել նվերների ծախսերը: 💸
Նվիրիˊր քո մտերիմներին ոչ թե թանկարժեք իրեր, այլ էմոցիաներ ու տպավորություններ: Վստահ ենք, որ քո մանկության հիշողություններում նույնպես պահպանվել են ոչ թե նվերները, այլ ձեր տան կենտրոնում դրված տոնածառը 🎄և ողջ տնով մեկ տարածվող մանդարինի բույրը:
Չենք մոռանում նաև ամանորյա գեղեցիկ ընթրիքի ու հարազատ մարդկանց մի սեղանի շուրջ հավաքելու մասին:💚

Ի՞նչ արժեն տպավորությունները

Ամանորը հարազատներին ու ընկերներին հոգատարություն ու ջերմություն նվիրելու մասին է: 🫂 Պլանավորիˊր ոչ միայն ծախսերդ, այլև միջոցառումները, ուր գնալու եք ընտանիքով կամ ընկերների հետ: Միասին անցկացրած որակյալ ժամանակն ամենաթանկ նվերն է:

Ուշադիր, զեղչեր են
Համեմատիˊր գները: Առաջին հայացքից գրավիչ թվացող զեղչը կարող է մարքեթինգային սովորական խայծ լինել: 🪝 Տոնական տրամադրությունն առիթ չէ, որ դու առանց ծանրութեթև անելու գնումներ կատարես:

Վարդագույն խոզն ու հրեղեն ձին
Ամանորի նախաշեմին խանութները զարդարվում են նոր տարվա խորհրդանիշներով: Մինչ հերթական «հրաշագործ» արձանիկ գնելը, արիˊ մի վարժություն անենք: Իսկ ո՞ւր են նախորդ տարիների սիմվոլ-արձանիները: 😅 Նկուղո՞ւմ: Դե ուրեմն այս տարի փայտե կանաչ վիշապին տուն բերելու բոլոր փաստարկները սպառված են:

Ինչպե՞ս քեզ կարող է օգնել Secret Santa-ն
Եթե ունես ընկերական մեծ շրջապատ, բայց չես ուզում ոչ ոքի առանց նվերի թողնել, միասին Secret Santa խաղացեք: 🎅Բոլորը նվերներ ունեն, բոլորը երջանիկ են, դու էլ ընդամենը մի նվեր ես գնել Վիճակահանությունը կարող ես կազմակերպել այս հարթակներով` MySecretSanta կամ SecretSantaOrganizer:

Նվերները փաթեթավորում ենք տանը
Նվերն ավելի արժեքավոր է դառնում, երբ դա քո ձեռքով է պատրաստվում: 😍 Համացանցում կգտնես նվերների փաթեթավորման ամենատարբեր գաղափարներ, օրինակ` ընտանիքի անդամներով կամ ընկերներով նվերների փաթեթավորման մրցույթ անցկացրեք:

Սկսիˊր ֆինանսերիդ կառավարումը հենց Ամանորից
Սկսիˊր նոր էջից, խուսափիˊր ավելորդ ծախսերից և կենտրոնացիˊր նրա վրա, ինչն իրոք ամենակարևորն է` նպատակների սահմանում, նոր գիտելիքներ ու փորձառություն և ջերմ ակնթարթներ մտերիմներիդ հետ: 💚💚💚
👍14🥰10
🎅🏻 Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Հիշո՞ւմ ես «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»։ Իսկ հիշո՞ւմ ես՝ Ամանորին ընդառաջ ինչ իրարանցում էր տիրում ֆիլմում 🎁 Այ հենց նույնն ամեն տարի նոյեմբերին ու դեկտեմբերին կատարվում է արևմտյան ֆինանսական շուկաներում։

Շուկայի մասնակիցները նույնիսկ օգտագործում են «Սանտա ռալլի» 🎅🏻տերմինը սեզոնային այդ երևույթը նկարագրելու համար: Սանտա ռալլին հատկապես նկատելի է ֆոնդային շուկայում, որտեղ տարեվերջին բաժնետոմսերի գների աճի միտում է նկատվում, մասնավորապես՝ ընթացիկ տարվա վերջին հինգ առևտրային նստաշրջաններում և հաջորդի առաջին երկու նստաշրջաններում։

🔗Իսկ թե ինչու է դա տեղի ունենում, կարդա մեր #MyInvest ներդրումային բլոգում` https://t.me/myinvest_blog/373
👍7🤔4🥰2
🎄 2024-ի ֆինանսական նպատակները սահմանելու ժամանակն է

Նոր տարին ամեն ինչ մաքուր էջից սկսելու մասին է:
Կարծում ենք, պետք է օգտագործես առիթն ու հենց նոր տարվանից ավելի պատասխանատու և կազմակերպված լինես: 🤗
Եվ այսպես, առաջարկում ենք սահմանել ֆինանսական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ:
👍5
Կարճաժամկետ նպատակներ. ինչի՞ ես ցանկանում հասնել հաջորդ տարի: Օրինակ, գումար տնտեսել առաջիկա ճամփորդության 🧳 համար, գնել մարզասրահի տարեկան բաժանորդագրության փաթեթ, X%-ով ավելացնել քո խնայողական հաշվի մնացորդը և այլն:
Միջնաժամկետ նպատակներ. այս նպատակներին դու ցանկանում ես հասնել 1-5 տարվա ընթացքում: Օրինակ, մարել սպառողական վարկը կամ գումար տնտեսել 🏡 նոր բնակարանի կանխավճարի համար:
Երկարաժամկետ նպատակներ. այն նպատակներն են, որոնց իրականացման համար պահանջվելու է 5 տարուց ավելի ժամանակ, օրինակ` գումար խնայել երեխայի 👩‍🎓 կրթության համար և այլն:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ֆինանսական նպատակները սահմանելիս.
👉 Վստաˊհ եղիր, որ քո սահմանած նպատակները SMART են, այսինքն` Specific (հստակ), Measurable (չափելի), Achievable (հասանելի), Relevant (համապատասխան), Timely (իրատեսական):
- Specific (հստակ)
«Ես ուզում եմ ավելի բարեկեցիկ կյանք» արտահայտությունը ոչինչ չի ասում: Պետք է հստակեցնել, ուզում ես մարե՞լ պարտքերդ, թե՞ ունենալ 💸 ֆինանսական անվտանգության բարձիկ:
- Measurable (չափելի)
Քո նպատակները պետք է լինեն չափելի: Օրինակ, եթե որոշում ես ավելացնել քո խնայողական հաշվին առկա գումարը, պետք է հստակ սահմանես, թե ամեն ամիս որքան գումար ես 💰փոխանցելու խնայողական հաշվիդ:
- Achievable (հասանելի)
Դու որոշել ես առաջիկա երեք ամսում բնակարանի ձեռքբերման կանխավճար կուտակել: Հնարավոր է, ինչ-ինչ պատճառներից ելնելով, նշված ժամկետում չհասնես քո նպատակին: 🤔Արդյունքում, կարող ես հիասթափվել ու հանձնվել: Այնպես որ, սահմանիˊր իրատեսական նպատակներ և ժամկետներ:
- Relevant (համապատասխան)
Դու գիտես, որ 2 տարի հետո մեքենադ փոխելու անհրաժեշտություն է լինելու: 🚗 Ուրեմն դրա մասին սկսիˊր մտածել այսօրվանից:
- Timely (ժամանակի առումով իրատեսական)
Միգուցե 3 ամսում նոր բնակարանի համար կանխավճար կուտակելը այդքան էլ իրատեսական չէ: Ուրեմն իրատեսական նպատակ սահմանիˊր: Օրինակ` նույն ժամկետում 🤸‍♀ մարզասրահի տարեկան փաթեթ ձեռք բերելը շատ իրատեսական է:
👉 Հետևիˊր ծախսերիդ

Մոˊւտք գործիր MyAmeria 🤳 և սահմանիˊր պարբերական փոխանցումներ քո խնայողական հաշվին, ստեղծիˊր ձևանմուշներ կոմունալ վճարումների համար, այլ կերպ ասած` հետևիˊր ծախսերիդ, որ նրանք չհետևեն քեզ:
👉 Գտիˊր համախոհների
Միգուցե միայնակ դժվար լինի անցնել այս ճանապարհը: Կարող ես դիմել ընկերներիդ 👥 կամ ընտանիքիդ անդամներից մեկին: Դա հետաքրքիր փորձառություն կլինի բոլորիդ համար և կմոտիվացնի միշտ աչքի առաջ պահել քո ֆինանսական մեծ նպատակները:

Կապ չունի, թե ֆինանսական ինչ նպատակներ ես սահմանել:
Ցանկացած նպատակ պահանջում է համառ աշխատանք: 💚
Սահմանիˊր SMART նպատակներ, հեշվետվողական եղիˊր ինքդ քո հանդեպ, գտիˊր համախոհների և փոքր քայլերով հասիˊր ֆինանսական քո մեծ նպատակներին: 😍
🥰12👍10😢1
🍿 Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին.
բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 😉
Կարծում ենք` ամանորյա հանգստյան 🎄 օրերը դու պետք է օգտագործես նոր բացահայտումներ անելու համար: Այնպես որ, հարմար տեղավորվի ՛ր, բացի ՛ր նոթբուքդ և դիտի ՛ր այս ֆիլմերից մեկը:
👍6🥰1
🎦 Dumb Money (2023, IMDb 6.9/10, Kinopoisk 7.0/10):
Ֆիլմը հիմնված է 2021 թվականի իրական ու ապշեցուցիչ իրադարձությունների վրա: 🧐 Սա Wall Street-ի պատմության մեջ յուրահատուկ դեպք է, երբ մանրածախ ներդրողները միավորվել էին Reddit պլատֆորմի միջոցով պայքարելու Wall Street-յան ֆոնդերի դեմ: Նրանց նպատակն էր գումար աշխատել GameStop-ի բաժնետոմսերի գնի աճի հաշվին։ Բացի հետաքրքրաշարժ սյուժեից, ֆիլմը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ֆինանսական շուկաների գործունեության և բաժնետոմսերի գների դինամիկայի վրա սոցիալական մեդիայի ազդեցության մասին: 🧑‍💻Իսկ հումորային ու հետաքրքիր սյուժեն թույլ չի տա էկրանից հեռանալ ֆիլմի ամբողջ ընթացքում։

🎦 Moneyball (2011, IMDb 7.6/10, Kinopoisk 7.7/10):
Բրեդ Փիթի մասնակցությամբ այս սպորտային դրամայի հիմքում նույնպես իրական դեպքերն են: Երևի մի պահ մտածեցիր, թե ինչ կապ կա սպորտային դրամայի և ներդրումների աշխարհի միջև: Հիմա ասենք. ֆիլմը պատմում է բեյսբոլի թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր Բիլլի Բինի մասին, որի նպատակն էր առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։ Բիլլին խաղացողների հավաքագրման համար օգտագործում է վիճակագրական վերլուծության մեթոդները: 📊Ֆիլմն ընդգծում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացման և առանց կաղապարների մտածելու կարևորությունը, որոնք կիրառելի են նաև ներդրումների աշխարհում:

🎦 Wall Street (1987, IMDb 7.3/10, Kinopoisk 7.6/10):
Դե բնականաբար, եթե խոսում ենք ներդրումներից, ապա պետք է խոսենք նաև Wall Street-ից  Wall Street ֆիլմի գլխավոր դերակատարը Մայքլ Դուգլասն է։ Դու կտեսնես ֆինանսական աշխարհի բարդությունները գլխավոր կերպարների աչքերով և կիմանաս, թե ինչպես կարող ես ներդրումների միջոցով ունենալ ֆինանսական վերելքներ և վայրէջքներ: Եթե համառոտ, Wall Street ֆիլմը ագահության և ֆինանսական աշխարհում ոչ էթիկական պահվածքը քննադատելու մասին է:

🎦 Margin Call (2011, IMDb 7.1/10, Kinopoisk 6.7/10):
Ֆիլմի իրադարձությունները պտտվում են ներդրումային 🏦 բանկի շուրջ, որը կանգնած է մոտալուտ փլուզման եզրին` կապված 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ: Ճանապարհորդելով ֆինանսական շուկայի անկանխատեսելի աշխարհում` ֆիլմը հնարավորություն է տալիս մի շարք հիմնաքարային բաներ սովորել, օրինակ` շուկայի մշտական մոնիթորինգի ու դրա արդյունքում կարևոր որոշումների կապը, հնարավոր ռիկերին պատրաստվելու և դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Ֆիլմում նաև հստակ երևում են ներդրումների միջոցով ֆինանսական կորուստները մեղմելու և անգամ անկումների ժամանակ եկամուտ ունենալու հնարավորությունները։

🎦 The Big Short (2015, IMDb 7.8/10, Kinopoisk 7.4/10):
Ահա ևս մեկ ֆիլմ 2008-ի դեպքերի մասին: Երբ սկսվեց 2008թ. ֆինանսական ճգնաժամը, մի խումբ ներդրողներ կանխագուշակեցին անշարժ 🏡 գույքի շուկայի անկում, բայց չնայած դրան` կարողացան օգտվել ֆինանսական շուկաների տատանումներից և գումար աշխատել: Ֆիլմում նկարահանվել են մի շարք աստղեր` Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը այլն: Այս ֆիլմը ցույց է տալիս, թե որքան բարդություններ կան ֆինանսական 💸 շուկաներում, ինչքան կարևոր է սեփական հետազոտություններ կատարելը և թե ինչպես կարելի է շահույթ ստանալ նույնիսկ ճգնաժամի պայմաններում:

🎦The Wolf of Wall Street (2013, IMDb 8.2/10, Kinopoisk 8.0/10):
Եթե չես դիտել, ապա վստահաբար լսել ես այս ֆիլմի մասին: Չնայած ֆիլմի նկատմամբ հակասական տրամադրություններին` դու, անկասակած, կարող ես ներդրումների մասին մի քանի կարևոր բան սովորել։ 📚 Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան կարևոր են հետազոտություն կատարելու, ուշադիր լինելու, օրենքի շրջանակում գործելու և աստղաբաշխական եկամուտներ խոստացողներից հեռու մնալու հանգամանքները։

Այս ֆիլմերը կապահովեն քո հետաքրքիր և բովանդակալից ժամանցը: 🍿Բայց հիշիˊր, որ ինչքան էլ դրանք պատմում են ֆինանսական աշխարհի մասին, ամեն դեպքում գեղարվեստական ֆիլմեր են, և շատ դրվագներ չափազանցված են: Չմոռանաս, որ ներդրումային ոլորտը շատ ընդգրկուն և բազմաշերտ է, ու այն հնարավոր չէ նկարագրել մեկ ֆիլմի սահմաններում։ 😉

Մեր YouTube-յան ալիքին և Telegram-յան բլոգին միանալը պարտադիր է: Չէ՞ որ մենք խոսում ենք ներդրումների մասին պարզ բառերով: 💚

Իսկ եթե արդեն իսկ ոգեշնչվել ես ֆիլմերից, ապա հենց այսօրվանից կարող ես սկսել ներդրումներ կատարել MyInvest-ում:
👍17🥰6
Կյանքի ռիթմի փոփոխմանը զուգահեռ փոխվում են նաև ֆինանսական մուտքերի աղբյուրները, դրանց հոսքի արագությունը։ 💸 Ընդ որում, նույնն է տեղի ունենում նաև ծախսերի հետ։ Ու հիմա, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է սովորել բյուջեն պլանավորել։ Քեզ ենք ներկայացնում 7 📚համաշխարհային բեսթսելլեր, որոնք կօգնեն այս հարցում ճիշտ կողմնորոշվել ու հասկանալ` ինչից սկսել։
👍5🥰1
📗 Ռոբերտ Կիոսակի. «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»
Այս բեսթսելլերը ներկայացնում է աշխատանքին, փողերին ու բյուջեի պլանավորման երկու հակադիր մոտեցում։
Գրքի հեղինակի հայրը լավ կրթություն ստացած մարդ էր, որը ծախսում էր իր բոլոր փողերն ու հույսը դնում պետությունից ստանալիք նպաստների վրա։ Արդյունքում կյանքի մայրամուտին նա բազմաթիվ պարտքեր շալակած «աղքատ հայրիկ» էր:
Իսկ Կիոսակիի դպրոցական ընկերոջ հայրը լրիվ հակադիր մոտեցումն ուներ։ Նա կարողացել էր մի ամբողջ բիզնես կայսրություն կառուցել, թեև ուներ ընդամենն ութամյա կրթություն։ 🧑‍🎓 Նրա մոտեցումն էր` շատ խիստ վերահսկել ծախսերը, ներդրումներ անել տարատեսակ ակտիվների մեջ ու մշտապես գտնել եկամտի նոր աղբյուրներ։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Բոլոր նրանց, ովքեր մոտիվացիայի պակաս ունեն:

📗Բոդո Շեֆեր. «Ֆինանսական անկախության ճանապարհին»
Գերմանացի բիզնես-թրեյների այս գիրքն իր ընթերցողին ծանոթացնում է խնայողություններ կատարելու 4 ռազմավարության հետ։🪙 Դրանցից յուրաքանչյուրը թույլ է տալիս 15-20 տարվա ընթացքում մի ամբողջ կարողություն կուտակել։ Հեղինակը հավաստիացնում է, որ եթե սկսեք կիրառել բոլորը միաժամանակ, ապա հարստանալ հնարավոր կլինի շատ ավելի կարճ ժամանակահատվածում, օրինակ՝ 7 տարում։
Շեֆերն ընթերցողի հետ կիսվում է սեփական փորձով, պատմում՝ ինչպես կարողացավ մարել հսկայական պարտքերն ու հասնել ֆինանսական անկախության։
Գրքում առանձին գլուխներ նվիրված են ֆինանսական պլան կազմելուն։ 📝 Նկարագրվում է, թե ինչպես կարելի է բարձրացնել եկամուտները, սովորել բազմապատկել այն, ինչպես հոբբին դարձնել կարիերա։
Ի դեպ, Շեֆերի խորհուրդներն ակտուալ են նաև ճգնաժամային օրերին։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Նրանց, ովքեր պատրաստ են պլանավորել ֆինանսները գերմանական ճշգրտությամբ։

📗Կառլ Ռիչարդս. «Արի խոսենք քո եկամուտներից ու ծախսերից»
Հեղինակը սովորեցնում է՝ ինչպես հրաժարվել անպետք գնումներից և ի՞նչ անել, երբ փողերը «հօդս են ցնդում»։ 🤷‍♂️ Ըստ Ռիչարդսի, անձնական կապիտալը միայն փողը չէ, այլ ներառում է ժամանակը, կարողությունները, էներգիան։ Որպեսզի կարողանաք գրագետ օգտվել այդ կապիտալից ու ճիշտ բաշխել այն, պետք է հասկանալ, թե որտեղ ներդրում անել։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. հատկապես նրանց, ովքեր դեռ փորձում են գտնել իրենց ու հասկանալ՝ ինչ են ուզում։

📗Վիքի Ռոբին, Մոնիք Թիլֆորդ, Ջո Դոմինգես. «Կյանքդ կամ փողերդ»
«Դո՞ւ ես կառավարում փողերդ, թե`՞ փողերը՝ քեզ»,- հարց, որը հեղինակները տալիս են հենց շապիկի վրա։ Այս գիրքը սովորեցնում է՝ ինչպես հասկանալ սեփական ու իրական նպատակներդ ու փոխել ֆինանսական վարքդ. նվազեցնել անիմաստ ծախսերն ու ապրել շատ ավելի լավ` շատ ավելի քիչ եկամուտների պարագայում։ Դրա համար ընդամենը պետք է հստակ իմանալ՝ որտեղ է հնարավոր խնայել, իսկ որտեղ՝ ընդհանրապես չծախսել ոչ մի կոպեկ։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում սրտով չէ սպառողական վարքագիծը:

📗Անաստասիա Վեսելկո. «Փողերով աղջիկը։ Գիրք ֆինանսների ու ողջախոհության մասին»
Շատերն են թևաթափ լինում ծախսերի պլանավորման և ներդրումների մասին մտածելիս` կարծելով, թե դա չափազանց բարդ գործ է։ Եթե դու էլ ես նրանց թվում, այս գիրքը հենց քեզ համար է։ 😉Հեղինակն իր ընթերցողին պատմում է ոչ միայն իր ֆինանսական հաջողությունների, այլև անհաջողությունների ու տապալումների մասին։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ ինքնուրույն չեն կարող գլուխ հանել ֆինանսներից։

📗Անաստասիա Տարասովա. «Ինքնուրույն ֆինանսիստ։ Ինչպե՞ս ծախսել խելացի ու ճիշտ ներդնում անել»
Բլոգեր Անաստասիա Տարասովան նկարագրում է կյանքի երեք իրավիճակ՝ աղքատություն, հարմարավետություն ու ֆինանսական անկախություն։ Ու բացատրում է՝ ինչպես հասնել երրորդ իրավիճակին։
Տալիս է այնպիսի խորհուրդներ, ինչպիսիք են անվտանգության ֆինանսական բարձիկները, վարկերի վերաֆինանսավորումը, քեշբեքով քարտերի նախընտրությունը։
Տարասովան պատմում է, թե որ հավելվածներից արժե օգտվել ծախսերի հաշվարկման համար։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր պատրաստ են ջանք թափել նպատակին հասնելու համար։

📗Դեվիդ Բախ, Ջոն Դեվիդ Մանն. «Լատտեի գործոնը։ Ֆինանսական անկախության երեք գաղտնիք»
👍10🥰3