Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար:
🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերության՝ Solis-ի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
✅ 8% տարեկան եկամտաբերություն (ԱՄՆ դոլարով)
✅ Արժեկտրոնի վճարում՝ 3 ամիսը մեկ
✅ Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս
✅ Անվանական արժեք՝ $100
✅ Նվազագույն քանակ՝ 5 պարտատոմս
🗓 Տեղաբաշխման մեկնարկը՝ հունիսի 4
🔗 Ծանոթացիր պայմաններին և ձեռք բեր պարտատոմսերը MyInvest-ով:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤10👍5
Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները
Քարտերը հնարավոր է բլոկավորել՝
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤20👍9🤔2😱1😢1
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն
Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է...
📈 Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։
Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ👇
Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները
Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։
Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։
Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։
Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի.
👉 Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։
👉 Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։
👉 Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։
Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար
Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։
Լավ կառավարումը քեզ տալիս է.
Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։
Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։
«Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից
Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ.
✔️ Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։
✔️ Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։
✔️ Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։
✔️ Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։
✔️ Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։
✔️ Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։
Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։
Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է...
Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ
Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները
Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։
Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։
Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։
Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի.
Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար
Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։
Լավ կառավարումը քեզ տալիս է.
Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։
Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։
«Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից
Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ.
Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤17👍4
Երբեմն ամենաճիշտ որոշումը ժամանակին Stop 🔒 ասելն է։
Հենց դրա համար էլ MyAmeria-ում արդեն հասանելի է Stop գործիքը։
Stop-ի միջոցով դու կարող ես սահմանափակել քո ընտրած ծառայությունների օնլայն օգտագործումը։
Արգելափակելուց հետո որևէ մեկը, անգամ դու, չեք կարող օնլայն օգտվել արգելափակված ծառայություններից, մինչև դու չապաարգելափակես այն։
🔗 Stop գործիքը և օգտագործման պայմանները ներկայացրել ենք այստեղ՝ https://ameria.me/4oZrVAp
📲 Իսկ եթե քո MyAmeria-ում դեռ չես տեսնում Stop գործիքը, պարզապես թարմացրու MyAmeria-ն։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Հենց դրա համար էլ MyAmeria-ում արդեն հասանելի է Stop գործիքը։
Stop-ի միջոցով դու կարող ես սահմանափակել քո ընտրած ծառայությունների օնլայն օգտագործումը։
Արգելափակելուց հետո որևէ մեկը, անգամ դու, չեք կարող օնլայն օգտվել արգելափակված ծառայություններից, մինչև դու չապաարգելափակես այն։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11👍2
☁️ AMP-երը (Ameria MyPoint) միավորներ են, որոնք կուտակվում են քո MyAmeria-ում, և որոնցով դու կարող ես վճարել քո գնումների համար։
1 AMP = 1 AMD
Միավորները կուտակվում են, երբ.
Կարծում ենք՝ արդեն հասցրած կլինես AMP-եր կուտակել։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤14
🌱 Հանգստյան օրերին զեղծարարները չեն հանգստանում:
Իսկ մենք անհանգստանում ենք Ձեր անվտանգության համար:
🚨Այսօր Ճանապարհային ոստիկանության և Հայփոստի անունից դարձյալ կեղծ SMS-ներ են տարածվում:
Սիրելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չանցնել ստացված հղումներով և ոչ մի հարթակում չտրամադրել Ձեր քարտային կամ անձնական տվյալները:
Անցկացրեք հանգստյան օրը Ձեր ընտանիքի ու մտերիմների հետ և թույլ մի՛ տվեք, որ որևէ բան խաթարի Ձեր անդորրը🛡️

❤21👍4
Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ
Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն📈
Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։
👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա
Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։
Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։
👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում
Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։
Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։
Փորձիր հասկանալ՝
✔️ ո՞ր ամիսներին են վաճառքները նվազում,
✔️ ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են առավել զգայուն սեզոնայնության նկատմամբ,
✔️ ի՞նչ գործոններ են ազդել պահանջարկի վրա,
✔️ ինչպե՞ս են փոխվել ծախսերն ու շահույթը։
Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն.
🖱️ բարձր և ցածր ակտիվության սեզոնները,
🖱️ սպասվող խոշոր ծախսերը,
🖱️ մարքեթինգային արշավների ժամկետները,
🖱️ դրամական հոսքերի պլանը։
Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։
👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի
Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։
🎚️ Ապրանքատեսականու դիվերսիֆիկացում և նոր ծառայությունների ներդրում
Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։
🎚️ Մարքեթինգային արշավներ և հատուկ առաջարկներ
Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։
Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով.
- անհատական զեղչեր,
- բոնուսային առաջարկներ,
- փակ վաճառքներ,
- վաղ ամրագրման հատուկ պայմաններ,
- հավատարմության ծրագրեր։
🎚️ Կանխավճարային համակարգեր և բաժանորդագրություններ
Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։
🎚️ Թիմի վերապատրաստում և ներքին գործընթացների օպտիմալացում
Օգտագործիր պասիվ շրջանը՝
✔️ թիմին վերապատրաստելու,
✔️ CRM կամ այլ թվային համակարգեր ներդնելու,
✔️ կրկնվող գործընթացները ավտոմատացնելու,
✔️ վաճառքի սցենարներն ու սպասարկման ստանդարտները թարմացնելու համար։
Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։
Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն
Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։
👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա
Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։
Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։
👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում
Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։
Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։
Փորձիր հասկանալ՝
Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն.
Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։
👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի
Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։
Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։
Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։
Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով.
- անհատական զեղչեր,
- բոնուսային առաջարկներ,
- փակ վաճառքներ,
- վաղ ամրագրման հատուկ պայմաններ,
- հավատարմության ծրագրեր։
Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։
Օգտագործիր պասիվ շրջանը՝
Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։
Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18
Կա 3 հիմնական տարբերակ․
այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։
Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։
1 AMP-ը համարժեք է 1 դրամին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸
Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը✈️ ✨
Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը
Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤10🥰1😱1
Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ
Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։
Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։
🤔 Ինչո՞ւ է եկամուտի մեկ աղբյուրից կախված լինելը ռիսկային
Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։
👨💻 Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը
Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։
Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։
📉 Տնտեսական փոփոխությունները կարող են ազդել ցանկացած ոլորտի վրա
Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։
Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։
📋 Կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի
Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։
📊 Ֆինանսական դիվերսիֆիկացիա. ի՞նչ է դա իրականում
Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։
Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։
Դա կարող է լինել՝
✅ լրացուցիչ աշխատանք,
✅ ներդրումներից ստացվող եկամուտ,
✅ փոքր բիզնես,
✅ գիտելիքի և փորձի միջոցով ստեղծված նոր արժեք։
Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։
Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ👇
📚 Քո գիտելիքը կարող է դառնալ նոր հնարավորություն
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ`
➡️ խորհրդատվություն,
➡️ դասընթացներ,
➡️ վերապատրաստումներ,
➡️ մասնագիտական աջակցություն,
➡️ մենթորություն։
Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։
📁 Ստեղծիր մի բան, որը կարող է աշխատել նաև առանց քո ներգրավվածության
Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝
- օնլայն դասընթաց,
- էլեկտրոնային կամ աուդիո գիրք,
- մասնագիտական ուղեցույց,
- թվային շաբլոններ,
- ավտոմատացված ծառայություններ
Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:
Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։
Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։
Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։
Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։
Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։
Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։
Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։
Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։
Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։
Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։
Դա կարող է լինել՝
Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։
Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ`
Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։
Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝
- օնլայն դասընթաց,
- էլեկտրոնային կամ աուդիո գիրք,
- մասնագիտական ուղեցույց,
- թվային շաբլոններ,
- ավտոմատացված ծառայություններ
Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤8👍1
Եկամուտի դիվերսիֆիկացիան միայն լրացուցիչ աշխատանքի մասին չէ։
Եթե ունես խնայողություններ, կարող ես մտածել նաև գումարի մի մասը տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելու մասին․ օրինակ՝ պարտատոմսերում կամ ներդրումային այլ գործիքներում՝ հաշվի առնելով քո նպատակները, ռիսկի ախորժակն ու ժամանակային հորիզոնը։
Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան մեկ օրվա որոշում չէ։ Պետք չէ միանգամից սկսել մեծ նախագիծ կամ ամբողջությամբ փոխել առօրյադ։
Իրականում դիվերսիֆիկացիան կառուցվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Այն չի վերացնում ռիսկերը, բայց օգնում է բաշխել դրանք։ Իսկ երբ ֆինանսական «հենարաններդ» մեկից ավելի են, նույնիսկ անսպասելի փոփոխությունները շատ ավելի հեշտ կառավարելի են դառնում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12👍3
Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚
Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։
🎂 Ընտրիր 7 առիթներից մեկը՝ ծննդյան օր, հարսանիք, շնորհակալություն կամ առանց հատուկ առիթի՝ «Հենց այնպես»
🎨 Ընտրիր բացիկի գույնը, որը լավագույնս է արտահայտում քո տրամադրությունը
📝 Օգտվիր շնորհավորանքի տեքստերից, խմբագրիր կամ գրիր նորը
📸 Կցիր լուսանկար կամ տեսանյութ
Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։
Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։
MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը😊
Թարմացրու MyAmeria-ն, գնա
👉 MyGift ու պատրաստիր հաճելի անակնկալ:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։
Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։
Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։
MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը
Թարմացրու MyAmeria-ն, գնա
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12👍1