YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով
📱 YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։
Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։ Սա նշանակում է, որ որակյալ կոնտենտ ստեղծողները կարող են ոչ միայն լսարան հավաքել, այլ նաև իրական արժեք ստեղծել✅
Հայաստանյան բովանդակություն ստեղծողները YouTube-ի մոնետիզացիայից օգտվելու համար ստիպված էին օգտվել միջնորդ կազմակերպություններից կամ ալիքները գրանցել այլ երկրներում: Վերջերս տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն, որը բարելավել է իրավիճակը. YouTube Partner Program-ն արդեն հասանելի է նաև Հայաստանում։
Սա նոր հնարավորություն է վիդեոբլոգինգը սիրելի հոբբիից եկամուտի աղբյուրի վերածելու համար։
Մոնետիզացիայի միացման հիմնական պայմանները
YouTube Partner Program-ին միանալու համար ալիքը պետք է բավարարի մի քանի հիմանական չափանիշների.
1⃣ Առնվազն 1000 բաժանորդ (Subscribers)
2⃣ Վերջին 12 ամսում երկար տեսանյութերի առնվազն 4000 ժամ դիտում կամ վերջին 90 օրում Shorts ձևաչափով` 10 միլիոն դիտում
3⃣ Ալիքը պետք է համապատասխանի YouTube-ի համայնքային կանոններին և ունենա ակտիվացված երկքայլ հաստատում (2-Step Verification)
Ինչպե՞ս ստանալ վճարումներ YouTube-ից
YouTube-ից փոխանցումները կատարվում են AdSense համակարգի միջոցով։
Վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է.
1. YouTube Studio-ից կապել ալիքը AdSense հաշվին. այն կարող ես գտնել YouTube Studio-ի վերևի ձախ անկյունում` Earn բաժնում:
2. Հաստատել քո ինքնությունը. քո ֆիզիկական հասցեն հաստատելու համար Google-ը փոստով կուղարկի PIN կոդ:
3. Ավելացնել բանկային տվյալները. որպես վճարման եղանակ սովորաբար օգտագործվում է միջազգային փոխանցման տարբերակը (Wire Transfer)։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բանկի SWIFT կոդը և քո հաշվեհամարը:
💡 Լայֆհաք. օգտագործիր դոլարային հաշիվ, որպեսզի խուսափես արժույթի փոխանակման ընթացքում առաջացող հավելյալ ծախսերից։
Այս քայլերը, պահանջներն ու պայմաններն ավելի մանրամասն նկարագրված են Steps to getting paid և AdSense for YouTube ուղեցույցներում։
Ինչպե՞ս օրինականացնել եկամուտը Հայաստանում
Ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար անհրաժեշտ է հաշվառվել պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ կազմակերպություն: Այդպիսով դու օրինական ձևով կհայտարարագրես քո եկամուտները և կխուսափես հարկային խնդիրներից։
⚠️ Քանի որ հարկային օրենսդրությունը կարող է փոփոխվել, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ։
Ի՞նչն է ազդում ցուցանիշների վրա
YouTube-ում եկամուտը մեծապես կախված է CPM-ից (Cost Per Mille)՝ այն գումարից, որը գովազդատուները վճարում են 1000 գովազդային դիտման համար։
CPM-ի վրա ազդում է մի քանի կարևոր գործոն.
⚪️ Լսարանի աշխարհագրությունը (GEO)
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լսարանի համար գովազդի արժեքը սովորաբար ավելի բարձր է։
⚪️ Լսարանի տարիքային խումբը
Ավելի վճարունակ լսարան ունեցող ալիքները սովորաբար ունեն ավելի բարձր CPM։
⚪️ Սեզոնայնությունը
Տարեվերջին գովազդային բյուջեները մեծանում են, ինչի պատճառով CPM-ը նույնպես աճում է։
⚪️ Տեսանյութի տևողությունը
8 րոպեից ավելի տեսանյութերում հնարավոր է տեղադրել միջանկյալ գովազդներ (mid-roll ads), ինչը կարող է մեծացնել եկամուտը։
Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։ Սա նշանակում է, որ որակյալ կոնտենտ ստեղծողները կարող են ոչ միայն լսարան հավաքել, այլ նաև իրական արժեք ստեղծել
Հայաստանյան բովանդակություն ստեղծողները YouTube-ի մոնետիզացիայից օգտվելու համար ստիպված էին օգտվել միջնորդ կազմակերպություններից կամ ալիքները գրանցել այլ երկրներում: Վերջերս տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն, որը բարելավել է իրավիճակը. YouTube Partner Program-ն արդեն հասանելի է նաև Հայաստանում։
Սա նոր հնարավորություն է վիդեոբլոգինգը սիրելի հոբբիից եկամուտի աղբյուրի վերածելու համար։
Մոնետիզացիայի միացման հիմնական պայմանները
YouTube Partner Program-ին միանալու համար ալիքը պետք է բավարարի մի քանի հիմանական չափանիշների.
1⃣ Առնվազն 1000 բաժանորդ (Subscribers)
2⃣ Վերջին 12 ամսում երկար տեսանյութերի առնվազն 4000 ժամ դիտում կամ վերջին 90 օրում Shorts ձևաչափով` 10 միլիոն դիտում
3⃣ Ալիքը պետք է համապատասխանի YouTube-ի համայնքային կանոններին և ունենա ակտիվացված երկքայլ հաստատում (2-Step Verification)
Ինչպե՞ս ստանալ վճարումներ YouTube-ից
YouTube-ից փոխանցումները կատարվում են AdSense համակարգի միջոցով։
Վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է.
1. YouTube Studio-ից կապել ալիքը AdSense հաշվին. այն կարող ես գտնել YouTube Studio-ի վերևի ձախ անկյունում` Earn բաժնում:
2. Հաստատել քո ինքնությունը. քո ֆիզիկական հասցեն հաստատելու համար Google-ը փոստով կուղարկի PIN կոդ:
3. Ավելացնել բանկային տվյալները. որպես վճարման եղանակ սովորաբար օգտագործվում է միջազգային փոխանցման տարբերակը (Wire Transfer)։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բանկի SWIFT կոդը և քո հաշվեհամարը:
Այս քայլերը, պահանջներն ու պայմաններն ավելի մանրամասն նկարագրված են Steps to getting paid և AdSense for YouTube ուղեցույցներում։
Ինչպե՞ս օրինականացնել եկամուտը Հայաստանում
Ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար անհրաժեշտ է հաշվառվել պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ կազմակերպություն: Այդպիսով դու օրինական ձևով կհայտարարագրես քո եկամուտները և կխուսափես հարկային խնդիրներից։
Ի՞նչն է ազդում ցուցանիշների վրա
YouTube-ում եկամուտը մեծապես կախված է CPM-ից (Cost Per Mille)՝ այն գումարից, որը գովազդատուները վճարում են 1000 գովազդային դիտման համար։
CPM-ի վրա ազդում է մի քանի կարևոր գործոն.
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լսարանի համար գովազդի արժեքը սովորաբար ավելի բարձր է։
Ավելի վճարունակ լսարան ունեցող ալիքները սովորաբար ունեն ավելի բարձր CPM։
Տարեվերջին գովազդային բյուջեները մեծանում են, ինչի պատճառով CPM-ը նույնպես աճում է։
8 րոպեից ավելի տեսանյութերում հնարավոր է տեղադրել միջանկյալ գովազդներ (mid-roll ads), ինչը կարող է մեծացնել եկամուտը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9👍2🤔1
Ո՞ր թեմաներն են առավել եկամտաբեր
Որոշ թեմաներ ավելի բարձր CPM ունեն, քանի որ դրանց շուրջ մեծ գովազդային պահանջարկ կա։
Ամենաեկամտաբեր համարվող թեմաներից են.
✅ անձնական ֆինանսներ և ներդրումներ,
✅ տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում,
✅ կրթություն և օնլայն ուսուցում,
✅ թվային մարքեթինգ,
✅ առցանց եկամուտների ստեղծում,
✅ առողջություն և բարեկեցություն:
Այս ոլորտներում գովազդատուները սովորաբար ավելի մեծ բյուջե են հատկացնում, ինչը կարող է բարձրացնել քո եկամուտը։
Ինչպե՞ս չձախողել👇
Եթե նոր ես սկսում YouTube ալիք վարել, կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների.
👉 Ընտրիր հստակ թեմա (niche)
Մի փորձիր խոսել ամեն ինչից․ կենտրոնացիր մեկ ոլորտի վրա և ձևավորիր քո հստակ լսարանը։
👉 Պահպանիր հեղինակային իրավունքները
Օգտագործիր միայն թույլատրելի երաժշտություն և տեսանյութեր։
👉 Կառուցիր հետևողական կոնտենտի ռազմավարություն.
Կանոնավոր հրապարակումները օգնում են ալիքին աճել և հասնել մոնետիզացիայի պահանջներին։
Եթե ունես հետաքրքիր գաղափարներ, գիտելիք կամ փորձ, որը կարող է օգտակար լինել ուրիշներին, YouTube-ը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ քո սիրելի գործը վերածվում է եկամուտի աղբյուրի🎚️
Որոշ թեմաներ ավելի բարձր CPM ունեն, քանի որ դրանց շուրջ մեծ գովազդային պահանջարկ կա։
Ամենաեկամտաբեր համարվող թեմաներից են.
Այս ոլորտներում գովազդատուները սովորաբար ավելի մեծ բյուջե են հատկացնում, ինչը կարող է բարձրացնել քո եկամուտը։
Ինչպե՞ս չձախողել
Եթե նոր ես սկսում YouTube ալիք վարել, կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների.
Մի փորձիր խոսել ամեն ինչից․ կենտրոնացիր մեկ ոլորտի վրա և ձևավորիր քո հստակ լսարանը։
Օգտագործիր միայն թույլատրելի երաժշտություն և տեսանյութեր։
Կանոնավոր հրապարակումները օգնում են ալիքին աճել և հասնել մոնետիզացիայի պահանջներին։
Եթե ունես հետաքրքիր գաղափարներ, գիտելիք կամ փորձ, որը կարող է օգտակար լինել ուրիշներին, YouTube-ը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ քո սիրելի գործը վերածվում է եկամուտի աղբյուրի
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤16👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր ամենակարևոր օրերից մեկն է՝ մեր հաճախորդների օրը 💫 🥂
Ի՜նչ լավ է, որ մեզ հետ եք💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ի՜նչ լավ է, որ մեզ հետ եք
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤32😱1
11-րդ անգամ՝ Հայաստանի լավագույն բանկը 🏆
Հպարտությամբ կիսվում ենք մեր նոր հաղթանակով. Global Finance հեղինակավոր ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2026թ. Հայաստանի լավագույն բանկ մրցանակը👏
Այս անվանակարգում սա մեր 11-րդ հաղթանակն է, ինչը փաստում է մեր անփոփոխ հանձնառության մասին՝ լինել առաջատարը թե՛ տեխնոլոգիաներով, թե՛ մարդակենտրոնությամբ:
🎙 «Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարությանը համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Սիրելի հաճախորդներ, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և վստահում եք մեզ💚
🔗 Մրցանակի մասին ավելին՝ https://ameria.me/4bL2H2v
Հպարտությամբ կիսվում ենք մեր նոր հաղթանակով. Global Finance հեղինակավոր ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2026թ. Հայաստանի լավագույն բանկ մրցանակը
Այս անվանակարգում սա մեր 11-րդ հաղթանակն է, ինչը փաստում է մեր անփոփոխ հանձնառության մասին՝ լինել առաջատարը թե՛ տեխնոլոգիաներով, թե՛ մարդակենտրոնությամբ:
Սիրելի հաճախորդներ, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և վստահում եք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤29👍12
Իրական 0% կանխավճար 🤩
Միայն Ամերիաբանկի տաղավարում💚
Միայն Toon Expo-ի շրջանակում✅
Դու ունես բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք առանց կանխավճարի
Հանդիպում ենք Toon Expo-ում՝ Ամերիաբանկի տաղավարում😉
Շտապիր, առաջարկը սահմանափակ է։
📌 Փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%
🗓 Մարտի 27–29
📌 Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների փ․, շենք 1
🔗 Գրանցվիր հիմա՝ https://ameria.me/4lMt1h8
Միայն Ամերիաբանկի տաղավարում
Միայն Toon Expo-ի շրջանակում
Դու ունես բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք առանց կանխավճարի
Հանդիպում ենք Toon Expo-ում՝ Ամերիաբանկի տաղավարում
Շտապիր, առաջարկը սահմանափակ է։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤14👍1
Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ
Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում😎
Ի՞նչ է Loud Budgeting-ը
Մի քանի տարի առաջ տարածված էրquiet luxury-ն՝ ապրել այնպես, որ աննկատ ընդգծես՝ կարող ես քեզ թույլ տալ, ինչ ուզես։ Այժմ պատկերը փոխվում է: Ավելի արժեքավոր է ոչ թե ցույց տալ, թե որքան ես ծախսում, այլ` ինչ պատասխանատվությամբ ես մոտենում ծախսերիդ ✅
Loud Budgeting-ը 2026-ի ամենաքննարկվող ֆինանսական թրենդներից է, որը փոխում է մեր վերաբերմունքը փողի, ծախսերի և սոցիալական ճնշման հանդեպ՝ դարձնելով խնայելը բաց և գիտակցված ընտրություն։
Սա մտածելակերպ է, երբ դու.
✅ գիտակցված ես ծախսում,
✅ սահմանում ես առաջնահերթություններ,
✅ ամենակարևորը՝ չես փորձում թաքցնել դա ուրիշներից և չես ամաչում ավելի քիչ ծախսելուց:
Ինչո՞ւ է Loud Budgeting-ը դարձել թրենդ
🎚️ Սոցիալական մեդիայի ազդեցությունը
Սոցիալական մեդիան երկար ժամանակ ստեղծել է «իդեալական կյանքի» պատրանք, որտեղ բոլորը միշտ ճանապարհորդում են, գնումներ անում և վայելում կյանքը։
Loud Budgeting-ը այդ ֆոնին հակադարձ շարժում է, որտեղ մարդիկ սկսում են ցույց տալ նաև իրական ֆինանսական սահմանները և ընտրությունները։
🎚️ Առօրյա ծախսերի աճ
Գնաճը և կենսակերպի թանկացումը ստիպում են մարդկանց ավելի զգոն վերաբերվել իրենց բյուջեին։ Երբ ծախսերն աճում են, խնայելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։
Ինչի՞ց սկսել🤔
1️⃣ Սահմանիր հիմնական նպատակ
Առանց նպատակի խնայողությունը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։
Սահմանիր հստակ նպատակ, օրինակ՝
հիփոթեքի կանխավճար,
ուսում արտերկրում,
ֆինանսական «բարձիկ»-ի ստեղծում։
2️⃣ Խոսիր Loud Budgeting-ի լեզվով
Փոխիր ձևակերպումներդ.
🖱️ Նոր ռեստորան է բացվել, կգա՞ս գնանք:
🖱️ Այս անգամ պետք է մերժեմ, գումար չունեմ:
Փոխարենը փորձիր.
🖱️ Այս ամիս իմ բյուջեն արդեն պլանավորված է, նախընտրում եմ այդ գումարն ավելի նպատակային օգտագործել:
Սա ոչ թե սահմանափակում է քեզ, այլ տալիս է վերահսկողություն ֆինանսներիդ նկատմամբ։
3️⃣ Թույլ մի տուր հասարակությանը ազդել քեզ վրա
Շրջապատը միշտ կարող է ազդել քո որոշումների վրա: Ասա «ոչ»` առանց FOMO-ի: Loud Budgeting-ը հենց նրա համար է, որ խոսես քո սահմանների մասին և չընկնես շրջապատի սովորությունների ազդեցության տակ։
4️⃣ Կիսվիր քո հաջողություններով
Փոքր հաղթանակները նշելը կարևոր է, քանի որ մոտիվացնում և օգնում է քեզ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ:
Ի վերջո, Loud Budgeting-ը ոչ այնքան «ոչ» ասելու, որքան ճիշտ բաներին «այո» ասելու մասին է😌
Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում
Ի՞նչ է Loud Budgeting-ը
Մի քանի տարի առաջ տարածված էր
Loud Budgeting-ը 2026-ի ամենաքննարկվող ֆինանսական թրենդներից է, որը փոխում է մեր վերաբերմունքը փողի, ծախսերի և սոցիալական ճնշման հանդեպ՝ դարձնելով խնայելը բաց և գիտակցված ընտրություն։
Սա մտածելակերպ է, երբ դու.
Ինչո՞ւ է Loud Budgeting-ը դարձել թրենդ
Սոցիալական մեդիան երկար ժամանակ ստեղծել է «իդեալական կյանքի» պատրանք, որտեղ բոլորը միշտ ճանապարհորդում են, գնումներ անում և վայելում կյանքը։
Loud Budgeting-ը այդ ֆոնին հակադարձ շարժում է, որտեղ մարդիկ սկսում են ցույց տալ նաև իրական ֆինանսական սահմանները և ընտրությունները։
Գնաճը և կենսակերպի թանկացումը ստիպում են մարդկանց ավելի զգոն վերաբերվել իրենց բյուջեին։ Երբ ծախսերն աճում են, խնայելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։
Ինչի՞ց սկսել
Առանց նպատակի խնայողությունը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։
Սահմանիր հստակ նպատակ, օրինակ՝
հիփոթեքի կանխավճար,
ուսում արտերկրում,
ֆինանսական «բարձիկ»-ի ստեղծում։
Փոխիր ձևակերպումներդ.
Փոխարենը փորձիր.
Սա ոչ թե սահմանափակում է քեզ, այլ տալիս է վերահսկողություն ֆինանսներիդ նկատմամբ։
Շրջապատը միշտ կարող է ազդել քո որոշումների վրա: Ասա «ոչ»` առանց FOMO-ի: Loud Budgeting-ը հենց նրա համար է, որ խոսես քո սահմանների մասին և չընկնես շրջապատի սովորությունների ազդեցության տակ։
Փոքր հաղթանակները նշելը կարևոր է, քանի որ մոտիվացնում և օգնում է քեզ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ:
Ի վերջո, Loud Budgeting-ը ոչ այնքան «ոչ» ասելու, որքան ճիշտ բաներին «այո» ասելու մասին է
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚
Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով✨
Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ🤗
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով
Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤46
Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք
Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկն է🔤
Գրեթե յուրաքանչյուր ֆինանսական որոշում՝ վարկի ներգրավում, խնայողությունների կուտակում կամ ներդրումների իրականացում, որևէ կերպ առնչվում է տոկոսներին։ Անհատները, ընկերությունները և ներդրողները մշտապես գործ ունեն տոկոսների հետ, և այդ պատճառով դրանց աշխատանքի սկզբունքները հասկանալը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով առնչվում է ֆինանսների հետ։
Տոկոսադրույքի2️⃣ հիմնական տեսակ կա՝ պարզ և բարդ։
✅ Պարզ տոկոսադրույքի դեպքում եկամուտը հաշվարկվում է բացառապես սկզբնական ներդրված գումարի (մայր գումարի) վրա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում (ամիս, տարի) ստացվող տոկոսագումարը մնում է հաստատուն և չի փոփոխվում, քանի որ կուտակված տոկոսները չեն ավելացվում մայր գումարին՝ նոր տոկոսներ ձևավորելու համար։
✅ Ի տարբերություն պարզ տոկոսի՝ բարդ տոկոսադրույքը թույլ է տալիս եկամուտ ստանալ ոչ միայն սկզբնական ներդրման, այլև արդեն իսկ կուտակված տոկոսագումարների վրա։ Սա «կապիտալացման» կամ կուտակման (compounding) գործընթացն է, երբ վաստակած գումարը սկսում է ստեղծել նոր եկամուտներ։
↗️ Ժամանակի ընթացքում այս մեխանիզմը հանգեցնում է ներդրված միջոցների արագացված աճի, քանի որ յուրաքանչյուր հաջորդ փուլում տոկոսը հաշվարկվում է ավելի մեծ գումարի վրա։ Հենց սա է պատճառը, որ բարդ տոկոսադրույքը հաճախ անվանում են «ձնագնդի էֆեկտ» ։
📈 Պարզ և բարդ տոկոսադրույքների տարբերությունն ընկալելը ֆինանսական գրագիտության հիմնաքարն է․ արի Ամերիա բլոգ օրինակներով ուսումնասիրում ենք՝
👉 https://ameria.me/3OqfYWn
Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկն է
Գրեթե յուրաքանչյուր ֆինանսական որոշում՝ վարկի ներգրավում, խնայողությունների կուտակում կամ ներդրումների իրականացում, որևէ կերպ առնչվում է տոկոսներին։ Անհատները, ընկերությունները և ներդրողները մշտապես գործ ունեն տոկոսների հետ, և այդ պատճառով դրանց աշխատանքի սկզբունքները հասկանալը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով առնչվում է ֆինանսների հետ։
Տոկոսադրույքի
Օրինակ՝ եթե ներդնում եք 100,000 դրամ՝ տարեկան 10% պարզ տոկոսադրույքով, ապա ամեն տարի եկամուտը կկազմի հավասարապես 10,000 դրամ՝ անկախ ներդրման տևողությունից։
👉 https://ameria.me/3OqfYWn
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤7👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կանխիկացրու հեշտ, կանխիկացրու առանց քարտի 😎
⏳ Խնայիր ժամանակդ. այլևս կարիք չկա հաշվից քարտին փոխանցում անելու կամ քարտդ քեզ մոտ պահելու։ Ընդամենը մի քանի հպում MyAmeria-ում, և կանխիկը քոնն է:
Ինքդ փորձիր՝ https://ameria.me/myameria
📍 Բանկոմատների հասցեները նույնպես կգտնես քո MyAmeria-ում։
📱 Իսկ նրանց համար, ովքեր դեռ չունեն MyAmeria, թողնում ենք հղումը, որ ծանոթանան MyAmeria համակարգի բոլոր հնարավորություններին՝
👉 https://ameria.me/4cwUGQ9
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ինքդ փորձիր՝ https://ameria.me/myameria
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤13👍3🤔3
Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել
Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքերի ու տարօրինակ սննդային հավելումների մասին👀
✅ Բայց իրականում biohacking-ը շատ ավելի պարզ բան է։ Այն մոտեցում է, երբ դու գիտակցաբար փոխում ես քո կենսակերպը՝ բարելավելու էներգիան, կենտրոնացումը և ընդհանուր առողջությունը. քնել լավ, սնվել առողջ, ավելի շատ շարժվել, վերականգնվել, նվազեցնել սթրեսը։
Պարզ ասած՝ այսօրվա փոքր ներդրումը քո առողջության մեջ կարող է վաղը քեզ խնայել ոչ միայն նյարդեր, այլ նաև շատ գումար💚
Ի՞նչ է Biohacking-ը
Biohacking-ը մարմնիդ ու մտքիդ համար ավելի գիտակցված որոշումների կայացումն ու կենսակերպում փոքր փոփոխություններն են, որոնք օգնում են քեզ երկարաժամկետում ավելի առողջ լինել։ Ամենաարդյունավետ biohack-երը սովորաբար ամենապարզ բաներն են՝քուն, սնունդ, շարժում, կանխարգելում ։ Եվ ամենակարևորը՝ պարտադիր չէ, որ այն լինի թանկ կամ տեխնոլոգիական լուծումներով հագեցած։ Շատ դեպքերում դա պարզապես խելացի ապրելակերպ է 🧠
Սկսելու համար քեզ պետք չեն բարդ մեթոդներ․ բավական է ուշադրություն դարձնել մի քանի պարզ, բայց ազդեցիկ սովորության։
Դրանցից մի քանիսը կարդա այստեղ՝
👉 https://ameria.me/42mTrgo
Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքերի ու տարօրինակ սննդային հավելումների մասին
Պարզ ասած՝ այսօրվա փոքր ներդրումը քո առողջության մեջ կարող է վաղը քեզ խնայել ոչ միայն նյարդեր, այլ նաև շատ գումար
Ի՞նչ է Biohacking-ը
Biohacking-ը մարմնիդ ու մտքիդ համար ավելի գիտակցված որոշումների կայացումն ու կենսակերպում փոքր փոփոխություններն են, որոնք օգնում են քեզ երկարաժամկետում ավելի առողջ լինել։ Ամենաարդյունավետ biohack-երը սովորաբար ամենապարզ բաներն են՝
Սկսելու համար քեզ պետք չեն բարդ մեթոդներ․ բավական է ուշադրություն դարձնել մի քանի պարզ, բայց ազդեցիկ սովորության։
Դրանցից մի քանիսը կարդա այստեղ՝
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մենք հիշում ենք ու վերածնվում ․․․
Մանվել
Ջրհորում թաքնված փոքրիկը փրկվեց՝ դառնալով մի մեծ տոհմի սկիզբ։
Նրա ու հորեղբոր որդիների սերունդները մեծ ներդրում ունեցան բիզնեսում ու քաղաքականության մեջ Հայաստանից մինչև ԱՄՆ։
Լուսիե
Գաղթի քարավանից որբանոց ընկած աղջնակը տուն ու ընտանիք ստեղծեց՝ լույս աշխարհ բերելով վեց զավակ։
Նրա շարունակվող կյանքի ամենախոսուն վկայությունը դստեր որդին էր՝ Հրանտ Դինքը։
Վիկտորյա
Կեսարիայից մինչև Ռումինիա գաղթած օրիորդը իր զավակների հետ հայրենիք վերադարձավ։
Այսօր նրա տոհմի ուժն ու տաղանդը հնչում են օպերային մեծ բեմերում՝ թոռնուհու ձայնով։
Աղասի
Մուշից մազապուրծ Իսպիրյանները ոչ միայն փրկվեցին, այլև արմատ ձգեցին հայրենի հողում։
Պապի անունն ու երգն այսօր ապրում են հայկական մշակույթի մեջ։

❤46👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Յուրաքանչյուրիս մոտիվացիան տարբեր է՝ սիրելի մարդիկ, երազանքի ճամփորդություն, մասնագիտական նոր հնարավորություն …
… Իսկ նպատակը նույն է. առաջ շարժվել և ստեղծել արժեք ✨
Շնորհավոր Աշխատավորի օրը 💚
… Իսկ նպատակը նույն է. առաջ շարժվել և ստեղծել արժեք ✨
Շնորհավոր Աշխատավորի օրը 💚
❤17👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մանրամասները՝ տեսանյութում
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5😁1
Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները
Քարտերը հնարավոր է բլոկավորել՝
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤24👍3
Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է մեր կյանքը, և երբեք չի ավարտվում սերը 💚
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեցինք պաշտոնական շնորհավորանքների փոխարեն լինել անկեղծ ու գունավոր🎨
Շնորհավո՜ր Ընտանիքի օրը👨👩👧👦
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեցինք պաշտոնական շնորհավորանքների փոխարեն լինել անկեղծ ու գունավոր
Շնորհավո՜ր Ընտանիքի օրը
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤27
Forwarded from MyInvest | Investment Blog
🔔 Սկսում ենք «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության՝ Վարդանանց ՆԲԿ-ի և ԷՖԵՍ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
📊 Թողարկման հիմնական պայմանները.
Եկամտաբերություն: 11.7%
Արժույթ: ՀՀ դրամ
Ժամկետ: 3 տարի
Նվազագույն քանակ: 1 հատ (100,000 դրամ)
Վճարումներ:Կիսամյակային
Տեղաբաշխվող ծավալ: 3 մլրդ ՀՀ դրամ
Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել MyInvest-ով։

❤14👍2🥰1
Անակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁
Եթե դու պարզապես․
🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը
🤍 Ուզում ես շնորհակալություն հայտնել քույրիկիդ՝ առանց ավելորդ բառերի
🤍 Կամ պարզապես կարոտել ես մայրիկիդ և ուզում ես նրան ժպիտ պարգևել
MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։
Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։
🔗 Մանրամասները՝ այստեղ
https://ameria.me/3RTWCdw
Եթե դու պարզապես․
MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։
Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։
https://ameria.me/3RTWCdw
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11🤔2
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից
Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։
Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից
Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում:
Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն💚
Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր:
Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։
1⃣ Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին
Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։
2⃣ Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին
Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։
Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։
3️⃣ Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ
Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։
Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։
Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։
4️⃣ Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները
Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։
Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։
Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։
5️⃣ Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից
Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։
📈 Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը
Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։
Օրինակ՝
✅ երբ առաջացել են չնախատեսված ծախսեր,
✅ երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել,
✅ երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս),
✅ կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։
Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։
Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։
Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։
Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից
Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում:
Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն
Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր:
Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։
Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։
Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։
Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։
Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։
Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։
Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։
Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։
Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։
Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։
Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։
Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։
Օրինակ՝
Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։
Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5👍2
Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։
Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։
Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալպայմանագրի բոլոր կետերին։
✍️ Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը
Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։
Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤8👍2