Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.2K subscribers
349 photos
46 videos
1.52K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Ստրասբուրգի համաժողովում Արմեն Գրիգորյանի ելույթի բովանդակությանն անդրադառնալն անիմաստ է, որովհետև սխալ է ԱԽ քարտուղարի խոսքի ելակետը: Մարդը հինգ տարուց ավելի առանցքային պաշտոնյա է, սակայն չի գիտակցում, որ միջազգային հարաբերություններում ռեժիմների հատկանիշը հազարերոդական նշանակություն ունի: Ու նման տեսլականով էլ արտաքին քաղաքականություն են վարում: Ու արժե՞ զարմանալ, որ Փաշինյանը ԵՄ-ից է ակնկալում խաղաղության հաստատումը, երբ այդ կառույցը մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու բավարար ռեսուրսներ չունի, ավելին՝ հայկական շահերի համար պատճառ չունի հակադրվել Ադրբեջանի հետ:
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, թե ամեն 10 րոպեն մեկ Գազայում երեխա է մահանում։ Բայց սա ռուսական «վայրագություն» չէ, որ արժանանա «քաղաքակիրթ» Արևմուտքի օպերատիվ արձագանքին: Գազայի ու Արցախի երեխաներին կարելի է կոտորել, որովհետև կոտորողները Արևմուտքի «ստրատեգիական մրցակիցները» չեն:
Վերնագիրն իրականում մի փոքր ինտրիգային է, ես նկարագրել եմ այն սցենարը, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային կորստին:
Ընտրություն՝ երկու ոչ պոպուլյար մրցակիցների միջև

ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ այդ երկրի ներքաղաքական կյանքում ուշագրավ վիճակ է ստեղծվել, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ փակուղի:
New York Times-ի հարցումը պարզել է, որ վեց տատանվող համայնքներից հինգում հաղթանակ է տանում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Սակայն աբսուրդն այն է, որ Թրամփը Բայդենի համար «ամենացանկալի» մրցակիցն է, որովհետև ցանկացած այլ հանրապետական գործող նախագահի նկատմամբ շատ ավելի համոզիչ հաղթանակ է տանելու: Մյուս կողմից, եթե դեմոկրատները թեկնածու առաջադրեն ոչ թե Բայդենին կամ փոխնախագահ Քամալա Հարիսին, ապա այդ կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ հաղթելու որևէ շանս չի թողնելու Թրամփի համար:
Ամերիկացիների 63%-ը բացասական է վերաբերվում Թրամփին, 56%-ը՝ Բայդենին:
Առաջիկա ընտրությունները մրցակցություն են երկու ոչ պոպուլյար մրցակիցների միջև:
Արևմտյան քաղաքական համակարգերում քաղաքական և բարոյական մաշվածության տենդենցներ կան, ինչը նկատելի է հատկապես ԱՄՆ-ում:
«Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա: Ես ռոմանտիկներին չեմ սիրում եւ անգամ կարծում եմ, որ ինչ-որ չափով ռոմանտիզմը խելքի բացակայության նշան է: Ես երբեք, անգամ մանուկ ժամանակ, հեքիաթներ չեմ կարդացել: Թող ռոմանտիկները լինեն, բայց ինձանից հեռու»:

Այսօր Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր մտավորական և գրող Վանո Սիրադեղյանի տարեդարձն է:
Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է

Նույնիսկ The New York Times-ն է արձանագրում Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ֆիասկոն: Իսրայելի գործողությունները Գազայում հանգեցրել են արաբական և մահմեդական երկրների աննախադեպ կոալիցիային, ինչի դրսևորմանն անցած երկու օրերին ականատես եղանք Էր- Ռիյադում, որտեղ կոնսոլիդացված դիրքորոշումներ հայտնեցին Իրանի նախագահ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը, մի սեղանի շուրջ նստեցին Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էրդողղանն ու Ասադը:
Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է, ԱՄՆ-ի ու հավաքականի Արևմուտքի դերակատարությունն է վերանայվում՝ ազդեցության թուլացման տենդենցով:
Ֆրանսիական «Բաստիոնների» առեղծվածը, Փաշինյանի քաղաքականության ռիսկերը, ինչո՞ւ է Շահրամանյանը կանչվել Քննիչ հանձնաժողով: Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Live News-ի տաղավարում:
Բոլոր նախկին իշխանություններն ունեցել են իրենց «խեղկատակները», բայց նրանք գոնե չեն միջամտել արտաքին քաղաքական հարցերին: Այս իմաստով՝ Փաշինյանն իսկապես «աննախադեպ» է: Media Post Factum-ի անդրադարձը:
Թուրքիան մեկ տարով երկարաձգում է Աղդամի մոնիտորինգի կենտրոնում ծառայող իր զինվորականների մանդատը: Այս կենտրոնը ստեղծվել է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և ռուս-թուրքական է, արդյո՞ք ենթադրվում է, որ ռուս խաղաղապահներն էլ են մեկ տարի մնալու ԼՂ-ում, թե՞ նրանց ներկայությունն էլ է սահմանափակվելու մոնիտորինգի կենտրոնով:
Մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը

«Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- երեկ հայտարարել է Ջոզեպ Բորելը:
Այս ամենն, իհարկե, հիանալի է, եթե դիտարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի համատեքստում:
Բայց եթե Բրյուսելում այս փաթեթը դիտարկվում է՝ որպես Հայաստանի «հակառուսականության» բոնուս և միաժամանակ ԵՄ-ն չի ստանձնում պատասխանատվություն Հայաստանի անվտանգության համար, մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարը՝ դրանից բխող ռիսկերով:
Ֆրանսիական ստացված և խոստացված սպառազինության ծավալը չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը, այս հարցում մեզ առաջարկվող եվրոպական ընդհանուր բանաձևը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Բայց այս հարթության վրա առաջանում են հարցեր՝ ԵՄ-ն ունի՞ կարողություններ կամ ցանկություն ճնշում գործադրել Բաքվի վրա, թե՞ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու մեր շահերի հաշվին, ասենք՝ Պրահայի քառակողմ հայտարարության օրինակով:
Եվ վերջապես՝ հակառուսականության դոզայով Հայաստանի «եվրաինտեգրումն» ավելի շատ ռիսկե՞ր է ծնում, թե անվտանգային երաշխիքներ ստեղծում, մանավանդ, երբ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռեվերսը տեղի է ունենում Արևմուտքի ակնհայտ ձախողումների, քաղաքական ու բարոյական դեգրադսցիայի, ուժերի հարաբերակցության ակնհայտ փոփոխության ֆոնի վրա։
«Հայելի» ակումբում անդրադարձել եմ հիմնականում արտաքին քաղաքական օրակարգին:
Հակառուսականության դոզայով Հայաստանի «եվրաինտեգրումն» ավելի շատ ռիսկե՞ր է ծնում, թե՞ անվտանգային երաշխիքներ ստեղծում: Media Post Factum-ի անդրադարձը:
Մինչ շատերը ոգևորված են ԵՄ-ից հնչող ականջահաճո հայտարարություններով, ես Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում, մանավանդ, որ երկիրն այս պահին չունի դաշնակիցներ: Իհարկե, գիտակցում եմ, որ ռեալիստական միտքն այս պահին ճգնաժամ է ապրում, տարբեր կալիբրի պոպուլիստները դարձել են մերօրյա «հերոսները», բայց ես չեմ դադարի ասել այն, ինչը համարում եմ ռեալպոլիտիկ: Դիտեք իմ հարցազրույցը