Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.18K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կարևորել է «մոտ ապագայում տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի պարտավորություն:
Ալիևը խաղարկում է իրանական գործոնը. Հայաստանը ռեգիոնում մնում է առանց դաշնակիցների

Ալիևը կլանեց Արցախը, սակայն որևէ էական խնդիր չունեցավ ոչ Ռուսաստանի(նրա այդ քայլն ուղղված էր Մոսկվայի տարածաշրջանային ազդեցության դեմ), ոչ Արևմուտքի(օրինակ, ԱՄՆ-ն Արցախի ժողովրդի դեմ հարձակումը համարել էր «կարմիր գիծ») հետ:
Ավելին, խորապես վստահ եմ, որ ԼՂ-ի ոչնչացումը տեղի է ունեցել միջազգային լռելյայն կոնսենսուսի և իհարկե՝ Փաշինյանի վառած «կանաչ լույսի» շնորհիվ:
Ավելին, ԼՂ-ի դեմ գործողությունների նախապատրաստաման վերջին փուլում՝ հուլիս ամսից, Ալիևը հետևողականորեն հասավ Իրանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի վերացմանը:
Այսօր Ալիևն ու Ռաիսին հանդիպել են ու քննարկել են տնտեսական մեգա ծրագրեր, իսկ Ադրբեջանի նախագահը խոսել է «արտատարաշրջանային ուժերի անհաջող ջանքերի մասին, որոնք ուղղված էին Ադրբեջանի և Իրանի բարեկամական հարաբերությունների դեմ»:
Այնպիսի տպավորություն է, թե Իրանն, որ ամիսներ առաջ Բաքվի ագրեսիվ քաղաքականության հիմնական խոչընդոտն էր, հիմա վերածվում է նրա դաշնակիցներից մեկի, որի միջոցով Ալիևը փորձում է իրականացնել Հայաստանի ռեգիոնալ մեկուսացման քաղաքականությունը:
Շատերը սա համարում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից հրաժարում, ես ավելի շուտ կարծում եմ՝ տեղի է ունենում, այսպես կոչված, «հաղթողների» ու Իրանի գլոբալ համաձայնություն կամ Թեհրանի վերակողմնորոշում՝ «պարտված» Հայաստանից «հաղթած» Ադրբեջանի ուղղությամբ:
Իսկ դա ենթադրում է ոչ թե «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի առհավետ փակում, այլ դրա նկատմամբ իրանական բացասական հետաքրքրության թուլացում, մանավանդ, որ Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հյուսիս- Հարավ» միջանցքի հնարավոր գործարկումը և Աղբանդի կամրջի շինարարությունը ընդհանուր շահեր է ձևավորում Ադրբեջանի և Իրանի միջև:
Սա է արդյունավետ քաղաքականությունը, երբ Ալիևին հաջողվում է, մի կողմից, 44-օրյա պատերազմի հաղթանակի «ճարտարապետ» դարձնել Իսրայելին, մյուս կողմից՝ վերացնել ճգնաժամը Իրանի հետ հարաբերություններում: Արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիան հենց այն է, որ Ալիևին հաջողվում է արևմտյան հարթակների միջոցով ստանալ ԼՂ «կլանումը», իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում էֆեկտիվ համագործակցել Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ՝ առնվազն խորացնելով Հայաստանի մեկուսացումը:
Արտաքին քաղաքականության մեջ արդյունքն է կարևորը, ոչ թե կեղծ ակտիվիզմը, «Խաչմերուկի» մասին խոսակցությունները՝ երկիրը խցանման մեջ թողնելու հեռանկարով:
Ասել եմ ու կրկնում եմ՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը լինելու է Մոսկվայից Հայաստանի կախվածության մեծացումը:
Արցախի կործանման պատմությունը. Media Post Factum-ի անդրադարձը:
Եվրոպաներում «փրկիչներ» չկան. մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունները գնահատել է «բացառիկ բարեկամական»: Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից մեկը Հայաստանի «բացառիկ բարեկամը» լիներ, չեմ կարծում, թե լռելյայն միջազգային կոնսենսուսը հնարավոր կդարձներ Արցախի հայաթափությունը, Հայաստանի շուրջ 200 կմ քառակուսու օկուպացիան:
Ես առհասարակ բոլոր երկրների մեջ տեսնում եմ գործընկերների, բայց հորդորում եմ չկրկնել անցյալ տարիների նարատիվային, մտածողության սխալները:
Ռուսաստանի հետ հարաբերությունները շատերը համարում էին «եղբայրական», հիմա այդ շատերը հայհոյում են Ռուսաստանին, չեմ ուզենա, որ վաղը «բացառիկ» հայհոյանքներից բաժին հասնի Ֆրանսիային, մանավանդ, առաջիկա ամիսներին դրա առիթը լինելու է, երբ հերթական անգամ համոզվենք, որ «անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող»:
Ես կողմ եմ, որ Հայաստանը բոլոր ուղղություններով ակտիվ աշխատի, փորձի իրապես դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը, բայց մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է:
Եթե ուզում ենք Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, պարտավոր ենք վերացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, ձգտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Սրան այլընտրանք չկա, եվրոպաներում «փրկիչներ» չկան:
«Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը»,- ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան:
Հիմա հարց՝ եթե ստրատեգիական կողմնորոշում չես փոխում, ինչո՞ւ ես համաշխարհային տուրբուլենտության պայմաններում կոնկրետ հարթակ նշում, մանավանդ, եթե տարածաշրջանային բոլոր դերակատարները հակամարտությունը ռեգիոնալացնելու միտում ունեն:
Հայաստանը Բրյուսելում փնտրում է բան, որ այնտեղ նրան տալ չեն կարող:
Ստրասբուրգի համաժողովում Արմեն Գրիգորյանի ելույթի բովանդակությանն անդրադառնալն անիմաստ է, որովհետև սխալ է ԱԽ քարտուղարի խոսքի ելակետը: Մարդը հինգ տարուց ավելի առանցքային պաշտոնյա է, սակայն չի գիտակցում, որ միջազգային հարաբերություններում ռեժիմների հատկանիշը հազարերոդական նշանակություն ունի: Ու նման տեսլականով էլ արտաքին քաղաքականություն են վարում: Ու արժե՞ զարմանալ, որ Փաշինյանը ԵՄ-ից է ակնկալում խաղաղության հաստատումը, երբ այդ կառույցը մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու բավարար ռեսուրսներ չունի, ավելին՝ հայկական շահերի համար պատճառ չունի հակադրվել Ադրբեջանի հետ:
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, թե ամեն 10 րոպեն մեկ Գազայում երեխա է մահանում։ Բայց սա ռուսական «վայրագություն» չէ, որ արժանանա «քաղաքակիրթ» Արևմուտքի օպերատիվ արձագանքին: Գազայի ու Արցախի երեխաներին կարելի է կոտորել, որովհետև կոտորողները Արևմուտքի «ստրատեգիական մրցակիցները» չեն:
Վերնագիրն իրականում մի փոքր ինտրիգային է, ես նկարագրել եմ այն սցենարը, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային կորստին:
Ընտրություն՝ երկու ոչ պոպուլյար մրցակիցների միջև

ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ այդ երկրի ներքաղաքական կյանքում ուշագրավ վիճակ է ստեղծվել, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ փակուղի:
New York Times-ի հարցումը պարզել է, որ վեց տատանվող համայնքներից հինգում հաղթանակ է տանում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Սակայն աբսուրդն այն է, որ Թրամփը Բայդենի համար «ամենացանկալի» մրցակիցն է, որովհետև ցանկացած այլ հանրապետական գործող նախագահի նկատմամբ շատ ավելի համոզիչ հաղթանակ է տանելու: Մյուս կողմից, եթե դեմոկրատները թեկնածու առաջադրեն ոչ թե Բայդենին կամ փոխնախագահ Քամալա Հարիսին, ապա այդ կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ հաղթելու որևէ շանս չի թողնելու Թրամփի համար:
Ամերիկացիների 63%-ը բացասական է վերաբերվում Թրամփին, 56%-ը՝ Բայդենին:
Առաջիկա ընտրությունները մրցակցություն են երկու ոչ պոպուլյար մրցակիցների միջև:
Արևմտյան քաղաքական համակարգերում քաղաքական և բարոյական մաշվածության տենդենցներ կան, ինչը նկատելի է հատկապես ԱՄՆ-ում:
«Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա: Ես ռոմանտիկներին չեմ սիրում եւ անգամ կարծում եմ, որ ինչ-որ չափով ռոմանտիզմը խելքի բացակայության նշան է: Ես երբեք, անգամ մանուկ ժամանակ, հեքիաթներ չեմ կարդացել: Թող ռոմանտիկները լինեն, բայց ինձանից հեռու»:

Այսօր Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր մտավորական և գրող Վանո Սիրադեղյանի տարեդարձն է:
Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է

Նույնիսկ The New York Times-ն է արձանագրում Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ֆիասկոն: Իսրայելի գործողությունները Գազայում հանգեցրել են արաբական և մահմեդական երկրների աննախադեպ կոալիցիային, ինչի դրսևորմանն անցած երկու օրերին ականատես եղանք Էր- Ռիյադում, որտեղ կոնսոլիդացված դիրքորոշումներ հայտնեցին Իրանի նախագահ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը, մի սեղանի շուրջ նստեցին Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էրդողղանն ու Ասադը:
Մերձավոր Արևելքում դիվանագիտական լանդշաֆտը փոխվում է, ԱՄՆ-ի ու հավաքականի Արևմուտքի դերակատարությունն է վերանայվում՝ ազդեցության թուլացման տենդենցով:
Ֆրանսիական «Բաստիոնների» առեղծվածը, Փաշինյանի քաղաքականության ռիսկերը, ինչո՞ւ է Շահրամանյանը կանչվել Քննիչ հանձնաժողով: Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Live News-ի տաղավարում:
Բոլոր նախկին իշխանություններն ունեցել են իրենց «խեղկատակները», բայց նրանք գոնե չեն միջամտել արտաքին քաղաքական հարցերին: Այս իմաստով՝ Փաշինյանն իսկապես «աննախադեպ» է: Media Post Factum-ի անդրադարձը:
Թուրքիան մեկ տարով երկարաձգում է Աղդամի մոնիտորինգի կենտրոնում ծառայող իր զինվորականների մանդատը: Այս կենտրոնը ստեղծվել է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և ռուս-թուրքական է, արդյո՞ք ենթադրվում է, որ ռուս խաղաղապահներն էլ են մեկ տարի մնալու ԼՂ-ում, թե՞ նրանց ներկայությունն էլ է սահմանափակվելու մոնիտորինգի կենտրոնով:
Մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը

«Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- երեկ հայտարարել է Ջոզեպ Բորելը:
Այս ամենն, իհարկե, հիանալի է, եթե դիտարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի համատեքստում:
Բայց եթե Բրյուսելում այս փաթեթը դիտարկվում է՝ որպես Հայաստանի «հակառուսականության» բոնուս և միաժամանակ ԵՄ-ն չի ստանձնում պատասխանատվություն Հայաստանի անվտանգության համար, մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարը՝ դրանից բխող ռիսկերով:
Ֆրանսիական ստացված և խոստացված սպառազինության ծավալը չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը, այս հարցում մեզ առաջարկվող եվրոպական ընդհանուր բանաձևը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Բայց այս հարթության վրա առաջանում են հարցեր՝ ԵՄ-ն ունի՞ կարողություններ կամ ցանկություն ճնշում գործադրել Բաքվի վրա, թե՞ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու մեր շահերի հաշվին, ասենք՝ Պրահայի քառակողմ հայտարարության օրինակով:
Եվ վերջապես՝ հակառուսականության դոզայով Հայաստանի «եվրաինտեգրումն» ավելի շատ ռիսկե՞ր է ծնում, թե անվտանգային երաշխիքներ ստեղծում, մանավանդ, երբ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռեվերսը տեղի է ունենում Արևմուտքի ակնհայտ ձախողումների, քաղաքական ու բարոյական դեգրադսցիայի, ուժերի հարաբերակցության ակնհայտ փոփոխության ֆոնի վրա։