Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.18K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Ընկերներիս հորդորում եմ՝ զոհերի մասին չճշտված տեղեկություններ չհրապարակել: Հուսանք, որ հրդեհը հնարավորինս արագ կմարվի՝ նվազագույն կորուստներով:
Ըստ տվյալների, պայթյունը տեղի է ունեցել Արզնիի հեղուկ գազի պահեստում:

https://t.me/armgeopolitic/16733
☄️«Լցակայանը օրինականության հետ խնդիրներ ուներ, պետք է փակվեր»,- ասել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ այրվող գազալցկայանի վերաբերյալ:
Իսկ ինչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել:
Որն էլ լինի այս պայթյունի հետևանքները, փաստորեն դարձյալ գործ ունենք անարդյունավետ կառավարման, գուցե նաև կոռուպցիոն դրսևորումների հետ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
☄️Փաշինյանի քաղաքականության սնանկությունը

‼️‼️ Ըստ որոշ լուրերի, քննարկվում է Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերության պատվիրակելը:
Իհարկե, այս տարբերակը, որին, կարծես թե, համաձայնություն է տվել Փաշինյանի կառավարությունը, ներկայացվելու է՝ որպես դիվանագիտական մեծ հաղթանակ, եթե նկատի ունենանք Հայաստանի գործող իշխանության հակառուսական հռետորաբանությունը:
Փաստերը, սակայն, հաստատում են իմ բազմաթիվ անգամներ արած պնդումները.

🔸Փաշինյանը պայքար է մղում ոչ թե Սյունիք-Նախիջևան ճանապարհի, օրինակ, պարզեցված ռեժիմի, այլ սոսկ ռուսական վերահսկողության դեմ:

🔸Կարևոր չէ, թե որ երրորդ կողմին են պատվիրակում ճանապարհի վերահսկողությունը՝ Ռուսաստանին, թե միջազգային որևէ կազմակերպության: Երկու դեպքում էլ՝ ինքնիշխանության որոշակի կորուստ է տեղի ունենում, ինչը սնանկ է դարձնում Փաշինյանի, այսպես ասած, ինքնիշխանական քաղաքականությունը՝ հակառուսական նարատիվով:

🔸Չոր հաշվով մնում է այն փաստը, որ Փաշինյանը, «հանուն ռուսական լծից ազատման» գիտակցաբար զոհաբերել է Արցախը, հիմա էլ խաղադրույք է կատարում Հայաստանի վրա:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️‼️ ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի երեկվա պահանջներին: «Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- կարդում ենք տեքստում:
Ալիևի համար այս պարզաբսնումը հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի երեկվա պահանջը:
Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով:
Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև եթե Ալիևի չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջներդներին դուրս դնել գործընթացից:
Ի դեպ, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչո՞ւ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:
Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով: Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում:
Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»...
‼️‼️ Դիտեցի պատվելի Բագրատ Սրբազանի բրիֆինգը միջազգային ԶԼՄ-ներին:
Օրինակ, ինձ հոգեհարազատ են նրա դիտարկումներն բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտության հարցում: Այլ հարցերում հստակության, կոնկրետ բանաձևերի բացակայություն կար, բայց էական է այն հանգամանքը, որ շարժման առաջնորդի խոսքում չկային այնպիսի շեշտադրումներ, որոնք կարող են վնասել Հայաստանին:
Թեկուզև այս հանգամանքով Բագրատ Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից:
☄️ S&P Global Ratings միջազգային ռեյտինգային գործակալությունը կանխատեսել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև նոյեմբերին Բաքվում նախատեսված COP29 համաժողովը: Նկատեմ, որ այդ հարցն առանցքային է լինելու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի երևանյան այցի օրակարգում՝ հունիսի 10-12-ին:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️‼️ Նորմանդիայում Մակրոնն ու Բայդենը համաձայնության չեն եկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի հրահանգիչներ ուղարկելու հարցում: Փարիզի այս նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ չի ընդունվում ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից:
🔸Բագրատ Սրբազանի սկսած Շարժումը վերջապէս ուշքի եկած հայութեան վերջին ճիչն ու ճիգն է՝ փրկելու այն, ինչ դեռեւս կանգուն է մնացել նախորդ ու ներկայ աւէրից ու աւարից՝ իբրեւ Հայրենիք եւ Հայաստան։
Այդ Շարժումը եւս, ինչպէս նախորդ ձեռնարկումները, անխուսափելիօրէն կդատապարտուի ձախողման, եթէ չկարողանայ գոյացնել այնպիսի առաջնորդող ուժ, որը հնարաւորինս զերծ կլինէր եսամտութեան կործանարար ախտից։

Անպայման ընթերցեք իմ լավ բարեկամ, բացառիկ մտավորական Սևակ Արամազդի հոդվածը 👇
https://www.sevakaramazd.com/arm/articles/%D5%8D%D5%A5%D6%82%D5%A1%D5%AF-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A4%E2%80%A4--%D5%83%D5%87%D5%84%D4%B1%D5%90%D5%8F%D5%88%D5%92%D4%B9%D4%B5%D4%B1%D5%86-%D4%B3%D5%88%D5%90%D4%BE%D5%88%D5%82%D5%88%D5%92%D4%B9%D4%BB%D5%92%D5%86%D4%B8/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR23aLLacjrPQ-vYtSgQ3lEgkc07nWKPr-dpDmlpUdWLCzOFELpid2SDFWE_aem_AdqpgHjtasWVxwVaK16XwdVxzYmxCBrLHyXaW7j_wIVCWMZAoM6cRkyjoJYGRFFnL55W585r_wb7cmaMmumlwLme&sfnsn=mo
‼️‼️ Հանրահավաքին ընդառաջ

Մի քանի հանգամանքների բերումով՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման համար այս հանրահավաքը շրջադարձային է. բորն այսօր ակնկալում եմ լսել իշխանափոխության քաղաքական ծրագիր:
Մի կողմից, այլևս անիմաստ է ակնկալել արագ հանգուցալուծում՝ փողոցի միջոցով, մյուս կողմից՝ ԱԺ-ն հաջորդ շաբաթ մեկնում է արձակուրդ, ինչից հետո դժվարանալու է քաղաքական հանգուցալուծման լեգիտիմ ճանապարհը:
Իշխանափոխության լեգիտիմ ճանապարհները երեքն են.

🔸 Փաշինյանի հրաժարական
Գործող վարչապետը դրան չի գնալու, անգամ սպառնացել է «1-3 ամսում լուծել Եկեղեցու հարցերը»:
Մյուս կողմից, զանգվածային գործընթացը նույնական չէ համաժողովրդական շարժման այնպիսի ծավալին, որն անխուսափելի կդարձնի Փաշինյանի հրաժարականը:

🔸 Իմպիչմենթ
Դարձյալ արձանագրենք, որ շարժման մասշտաբը ճաքեր չի առաջացրել իշխանության ներսում, ինչը զրոյական է դարձնում ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հաջողության հնարավորությունը:

🔸 Արտահերթ ընտրություններ
Սա ճգնաժամի հաղթահարման ամենաիրական ճանապարհն է: Որպես դրա առաջին քայլ, պետք է դիտարկվի ընդդիմության կողմից մանդատները վայր դնելը: Սա, մի կողմից, ամիսների ընթացքում լիակատար ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ կկանգնեցնի իշխանությանը, մյուս կողմից՝ կակտիվացնի ու կմոտիվացնի փողոցը, շարժման ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով՝ երկրում կստեղծի փաստացի երկիշխանության ռեժիմ, որից մինչև իշխանափոխություն՝ կես քայլ է:

🔸 Բոլոր այն փաստարկները, թե Փաշինյանի իշխանության օրոք ընտրությունների գնալը դատապարտված է ձախողման, կեղծ են ու հակաքաղաքական: Այդ դեպքում, տրամաբանական է հնչում հարցը՝ իսկ ի՞նչ է առաջարկում խորհրդարանական ընդդիմությունը, եթե հեղափոխություն անելու պոտենցիալ չունի և կամ՝ ո՞րն է լինելու նրա դիրքորոշումը, երբ ընդամենը երկու տարի հետո հերթական ընտրություններ են, որոնք, ուզենք, թե ոչ, կազմակերպելու է այս իշխանությունը:
Երևանի ավագանու ընտրություններն իշխանափոխություն անելու հասարակական պատվերի մասին էին. ժողովուրդն արեց իր գործը, ընդդիմությունը՝ ոչ:
Ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսը, դրա չարաշահումը չեն աշխատում

🔸 Երբ որևէ երկրում իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրություններին, ապա հրաժարվում է կատարել իր քաղաքական առաքելությունն՝ ակամայից դառնալով իշխանության դաշնակիցը:

🔸 Ընտրական ճանապարհով իշխանափոխությունը նաև նվազագույնի է հասցնելու արտաքին հնարավոր ռիկսերը՝ լեգիտիմ միջոց լինելու արդյունքում:

🔸 Ակնկալում եմ, որ այս հարթակից կլսեմ այս քաղաքական ծրագիրը՝ որպես հասուն քաղաքական լիդերության դրսևորում:
☄️Ես կարծում եմ՝ պատվելի Բագրատ Սրբազանը փորձառու գործիչ է ու առնվազն գիտակցում է, որ 96 ժամվա ընթացքում Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու կամ ԱԺ-ն իմպիչմենթ չի իրականացնելու: Բայց Սրբազանը քաղաքական լուծում առաջարկեց, ինչի հետևանքով ընդդիմությունն անելիք չի ունենալու խորհրդարանում: Իմպիչմենթի գործընթացի առնվազն տեսանելի ձախողումից հետո առաջանալու է ընդդիմադիր մանդատները վայր դնելու պահանջ:
Հենց այդ ժամանակ սկսվելու է իրական քաղաքականությունը, որի իրացման դեպքում ճանապարհ է բացվելու արտահերթ ընտրությունների համար: Ցանկացած պարագայում, գնդակն այլևս խորհրդարանական ընդդիմության դաշտում է:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի

Մինչ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ճգնաժամը հաղթահարելու նախադեպ է ստեղծվում Ֆրանսիայում:
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միավորում» ուլտրաաջ կուսակցությունը:
Սա Ֆրանսիայում հաստատված ներքաղաքական ստատուս-քվոնի խախտում է, պատահական չէ, որ Մարին Լը Պենի կուսակցությունը պահանջեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Ֆրանսիան իրապես դեմոկրատական երկիր է, և Մակրոնն արդեն հաշվի է նստել նոր իրողությունների հոտ և հայտարարել է Ազգային ժողովի արձակման մասին. արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին:
Երևանի ավագանու անցած տարվա ընտրությունները փոխել են Հայաստանի ներքաղաքական կյանքում հաստատված ստատուս-քվոն, որը հետևանք էր 2021-ի ընտրությունների:
Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար քաղաքական ռացիոնալություն, նա այդ ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեր ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, մանավանդ, որ, ի տարբերություն Մակրոնի, ձախողել է կառավարության ծրագիրը:
Բայց նա գերադասեց իշխանության ճգնաժամը, ինչն այս օրերին ծավալվող շարժման երկու հիմնական պատճառներից մեկն է:
Եթե անգամ իմպիչմենթի գործընթացը ձախողվի, դա չի վերացնելու իշխանության ճգնաժամը:
Միակ ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են:
Այս հարցում, իհարկե, իշխանությանը մանևրից պետք է զրկի նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ մանդատները վայր դնելով խորացնելով իշխանության ճգնաժամը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահի 80 առաջադրված թեկնածուները ֆիլտրվեցին. մնացին վեց թեկնածուներ, որոնցից առավել մեծ հնարավորություններ ունեն խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և պահպանողական հոսանքի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին:

https://t.me/vo100koved/2035
Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք pinned «☄️Ես կարծում եմ՝ պատվելի Բագրատ Սրբազանը փորձառու գործիչ է ու առնվազն գիտակցում է, որ 96 ժամվա ընթացքում Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու կամ ԱԺ-ն իմպիչմենթ չի իրականացնելու: Բայց Սրբազանը քաղաքական լուծում առաջարկեց, ինչի հետևանքով ընդդիմությունն անելիք չի…»
‼️‼️ Ֆոն դեր Լայենը կպահպանի պաշտոնը

🔸 Ինչպես արդեն տեղեկացրել եմ, Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայում Մակրոնի կուսակցությունը պարտվել է, ինչի հետևանքով հունիսի 30-ին այդ երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

🔸Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն է կրել նաև Շոլցի Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը: Գերմանիայի պահպանողականները, որոնք հաղթանակ են տարել ընտրություններում, Շոլցից պահանջել են Բունդեսթագում դնել իր վստահության հարցը:

🔸 Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը կպահպանի պաշտոնը: Այս պահի տվյալներով՝ նրան սատարող Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունն առաջատարն է՝ ստանալով Եվրախորհրդարանի 720 մանդատներից 191-ը