Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
994 subscribers
312 photos
37 videos
1.25K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Բագրատ Սրբազանն իր գործն անում է հնարավորինս արդյունավետ. քաղաքական լուծումների անհրաժեշտությունը

🔴 Էյֆորիան ցանկացած զանգվածային շարժման անխուսափելի ուղեկիցն է, բայց քաղաքական ուժերը պարտավոր էր հնարավորինս զերծ մնալ դրանից՝ առաջ քաշելով քաղաքական օրակարգեր և լուծումներ:
Բագրատ Սրբազանն իր գործն անում է հնարավորինս արդյունավետ, բայց իմ տպավորությամբ՝ քաղաքական դասը փորձում է «հարմարավետ» տեղավորվել նրա «շվաքի» ներքո, ինչը, մեղմ ասած, ադեկվատ չէ:

🔴 Ի՞նչ քաղաքական լուծումներ են պետք՝ ներքաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու, արտաքին ռիսկերը կառավարելու համար: Ընդդիմադիր ցանկացած կուսակցություն պարտավոր է այս հարցերի պատասխանները տալ՝ դա չթողնելով Եկեղեցու կամ նրա երևելի Սրբազանների ուսերին:
Մեր քաղաքական խոսքն ու օրակարգը միայն ուժեղացնելու են շարժումը՝ բացառելով քաոսի կամ անցանկալի հետևանքների հնարավորությունը

‼️ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքն իրենց մոտեցումները կներկայացնեն մայիսի 8-ին, ժամը 18:30-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում:
Հայաստանում որևէ մեկը քրիստոնեապետություն ստեղծել չի ուզում. դադարեցրեք էս էժան շահարկումը:
Բագրատ Սրբազանը ծավալվող շարժման առաջնորդն է, խորհրդանիշը, բայց որևէ մեկս նրանից չի լսել քաղաքական իշխանություն ձևավորելու մտադրություն, հավակնություն:
Խորապես վստահ եմ, որ երբ գա քաղաքական լուծումների պահը, նաև Սրբազանի ջանքերով կկայանա իրական քաղաքական հարթակ՝ ամբողջովին ներդաշնակ Երրորդ հանրապետության սահմանադրական կարգին և քաղաքական կառուցվածքին:
‼️‼️ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է

Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի և Հայաստանում ծավալված շարժման մտացածին կապերի մասին, այլևս դժվար է որևէ բովանդակային տարբերություն գտնել Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների և Հայաստանի իշխանության պաշտոնական և պսևդոարևմտամետ քարոզիչների գրառումների միջև:
Ես չգիտեմ՝ ինչ արդյունք կունենա Բագրատ Սրբազանի ծավալած շարժումը, բայց մի կարևոր նվաճում այն արդեն ունի՝ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է: 
Forwarded from Radio Sputnik Armenia
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Կառավարումն ամբողջովին ձախողած լուզեր վարչապետը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է իրենց առաքելությունը ձախողելու մեջ: Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր, երբ պետության ղեկավարը «ավետարանական» դասեր է տալիս Եկեղեցուն:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Այսօր ես ու հարգելի Զառա Մարգարյանը կհերթապահենք «Իմնեմնիմի» փոթքաստում՝ փոխարինելով ապօրինաբար ազատազրկված Նարեկին և Վազգենին:
Սիրելի ընկերներ, երկրում ստեղծված առանձնահատուկ քաղաքական իրավիճակի բերումով՝ այսօր «Օպերա Սուիթում» նախատեսված մեր հանրային քննարկումը մի քանի օրով հետաձգվել է: Դրա փոխարեն՝ այսօր, ժամը 12-ին, ես ու Նարեկ Պարոնյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի մեդիա կենտրոնում կունենանք ասուլիս:
Հիմա բոլորիս սպասումները կապված են մայիսի 9-ի հետ:
Սիրելի ընկերներ, վաղը Media Post Factum-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Ծավալվող համաժողովրդական շարժմանն ուղիղ եթերում կանդրադառնամ ժամը 15:30-ին, 18:30-ին և 21:30-ին:

Տեղեկացնում են նաև, որ վաղվա իրադարձությունների մասին իմ օպերատիվ վերլուծականներն ու անդրադարձը կարող եք ընթերցել իմ տելեգրամյան էջում:
Շտապեք բաժանորդագրվել 👇

https://t.me/SurSurenyants
‼️ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Սա փաստացի նշանակում է՝ Հայաստանը դուրս դնել ՀԱՊԿ-ից: Այս պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման քաղաքական որոշում չի կայացնում Փաշինյանը: Թերևս, դարձյալ գործ ունենք պատասխանատվությունից խուսափելու սովորական ձեռագրի հետ:
⚡️Իշխանության քարոզիչներն իրենց կլոունի տեղ են դնում, երբ լուսանկարներ են տեղադրում Հանրապետության «դատարկ» հրապարակի մասին: Երբ իշխանությունը չի «նկատում» այն փաստը, որ Երևանում այս պահին տեղի է ունենում ամենազանգվածային ակցիան՝ 2018-ի ի վեր, նշանակում է՝ չունի նաև քաղաքական ճգնաժամի հաղթահարման առաջարկներ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Հնչեց շարժման առաջին քաղաքական պահանջը՝ Փաշինյանի հրաժարական: Անշուշտ, Փաշինյանը վազելով չի հեռանալու, բայց շատ կարճ ժամանակ ունի՝ գնալ քաղաքական լուծումների, որոնք իր անցնում հեռացման մասին են, կամ դիմել ռեպրեսիաների, որոնք հավասարազոր կլինեն քաղաքական ինքնասպանության: Գնդակը Փաշինյանի դաշտում է:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Իմպիչմենտի փուլը

Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է: Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:
Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:
Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM