Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.17K subscribers
337 photos
44 videos
1.47K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Գոնե լռեք

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում՝ սովորական խուլիգանություն է, որը, սակայն գործող իշխանության և, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության հարաբերությունների բանաձևն է:
Այս իշխանության, նրա արբանյակների քաղաքական էպիկրիզը, արժեքային սնանկությունը, բարոյական նկարագիրը վաղուց հայտնի են:
Ցավն այլ տեղ է, որ «այլընտրանքի» կարգավիճակում հանդես է գալիս սովորական խուժանը՝ փողոցային բառապաշարով:
Նման «այլընտրանքը» Փաշինյանի իշխանության թթվածին է, որովհետև Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյանին, մյուսներին ազատում է իրական պատասխանատվությունից:
Ես ընդդիմադիր գործիչ եմ ու ակտիվ հարցազրույցներով, հրապարակային տեսակետներով փորձում եմ այլընտրանքային քաղաքական բովանդակություն ձևակերպել, փորձում եմ հանրությանը հույս ներշնչել, որ «Ազգակործան պատուհասը» մեր երկրին պարտադրված դատավճիռ չէ:
«Խլեշով» այս իշխանությանը չես «փչացնի», որովհետև «փչացած» բանը նորից «ինքնահաստատվելու» կարիք չունի:
Բայց Երևանի ավագանու «ընդդիմադիր» անդամների խուլիգանությունը, «խլեշը» վարկաբեկում են իրական ընդդիմադիր խոսքը, արժեզրկում են իմ, քաղաքական խոսք ունեցող մյուս ընդդիմադիրների ջանքերը:
Նիկոլն ու նրա թիմը կործանել են Արցախը, կոնին դրած է Հայաստանի ճակատագիրը, «տիտղոսով» ընդդիմադիր ոմանք «փոխլրացնում» են իշխանության ջանքերը:
Գոնե լռեք, թույլ տվեք իրական ընդդիմության կայացումը, առանց այն էլ՝ իմ պես մտածողների ռեսուրսները խիստ սահմանափակ են: Հա, սահմանափակ են՝ իշխանության լակոտների ու «խլեշակիր» ընդդիմադիրներ դեմ երկու ճակատով պայքարելու համար:
Բաքուն կփորձի ֆորմատ պարտադրել Երևանին, նաև՝ ռազմական ճանապարհով

Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել փոխադարձաբար ընդունելի վայրում կամ համաձայնության գալ հանդիպելու սահմանային գոտում։
Թվում է՝ ռացիոնալ առաջարկություն է, մանավանդ, որ միջնորդական բոլոր հարթակները ճգնաժամի մեջ են
Սակայն սա թվացյալ տպավորություն է:
Իհարկե, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ես տեսնում եմ տարածաշրջանային համատեքստում(այստեղ ձևաչափերը տարբեր կարող են լինել), բայց հայ- ադրբեջանական դիալոգն ուղիղ լինել չի կարող:
Հայաստանը, որպես պարտված կողմ, անվտանգության երաշխիքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի(երաշխավորների) անհրաժեշտություն ունի:
Աշխարհը գնում է ռեգիոնալցման ճանապարհով ու մեծ հավանականությամբ՝ հենց տարածաշրջանային գերտերություններն են երաշխավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն՝ անուղղակի դառնալով նաև մեր պետականության լինելիության երաշխավորները:
Այս համատեքստում իսկապես պետք չէ «փրկիչներ» փնտրել Արևմուտքում, բայց գործընթացն իրական միջնորդների անհրաժեշտություն ունի:
Դրանք, ըստ ամենայնի, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են. այն երկրները, որոնք տարածաշրջանում, հողի վրա, իրական ազդեցություն ունեն՝ իրենց պոտենցիալով, զինված ուժերով:
Ադրբեջանի այսօրվա առաջարկությունը համարժեք է Հայաստանին հասցեագրված կապիտուլյացիայի վերջնագրի:
Չեմ բացառում, որ առաջիկա շաբաթներին, ռազմական ճնշման միջոցով, Բաքուն փորձի ֆորմատ պարտադրել Երևանին:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
«Մենք գործում ենք, երբ արդեն ուշ է: Մենք գործում ենք, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել»,- այս կարծիքն է արտահայտել կանադացի պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը՝ խոսելով արևմտյան կառավարությունների մասին:
Միանգամայն դիպուկ դիտարկում է, որը ճիշտ էր 100 տարի առաջ և ճիշտ է հիմա: Media Post Factum-ի անդրադարձը:
Պրոքսի պատերազմներն իրենց կանոններն ունեն. երբեմն «պրոքսիներն» օգտագործվում են՝ որպես «թնդանոթի միս»: Երևանի ավագանիում այսօր մոտավորապես այսպես վարվեցին Փաշինյանն ու Քոչարյանը՝ իրենց «պրոքսիների» հետ:
Ստեղծված իրավիճակի, թերևս, ամենառացիոնալ լուծումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են: Media Post Factum-ի անդրադարձը:
Եվրոպան փոխվում է

ԵՄ երկրներում տեղի է ունենում հասարակական կարծիքի տրանսֆորմացիա, որը, մի կողմից, վտանգներ է ծնում եվրոպական քաղաքական միասնության համար, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ Եվրոպայում ժողովուրդը հոգնել է ուկրաինական պատերազմից: Հոլանդիայի խորհրդարանական ընտրությունների առաջատարը ուլտրաաջ «Ազատության կուսակցությունն» է՝ 35% քվեով, որի առաջնորդ Վիլդերսը հայտնի է այն փաստով, որ ամիսներ առաջ բոյկոտել է Զելենսկիի ելույթը Նիդեռլանդների խորհրդարանում:
Էական չէ՝ Վիլդերսին կհաջողվի՞, թե՞ ոչ, ձևավորել կաբինետ, ավելի կարևոր է եվրոպական հասարակությունների տրամադրությունների փոփոխությունը:
Ի դեպ, այս հանգամանքը շատ կարևոր պետք է լինի նաև Հայաստանի իշխանության համար, որի ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված է բացառապես պատրանքների ու միակողմանի ցանկությունների վրա:
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը դարձյալ «չագուչի» մասին է հիշել: Սա երեք բանի մասին է վկայում. 1) Փաշինյանին զեկուցել են իր վարկանիշի սրընթաց անկման մասին, 2) սպասվում են նոր «կոռուպցիոն բացահայտումներ» և աղմկոտ ձերբակալություններ, 3) սեփականության վերաբաժանման գործընթացը նոր փուլ է մտնում. ամբողջական իշխանությունը ենթադրում է նաև «հեղափոխական» օլիգարխիա:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին, ով գտնվում է տարածաշրջանում, ընդգծել է, որ «Մեծ Բրիտանիան Ադրբեջանի մեծագույն դաշնակիցն է և ամուր կապեր ունի Հայաստանի հետ»: Կարծում եմ՝ դիվանագիտական ձևակերպումների տողակատակում հստակ ասված է, թե Լոնդոնի համար ինչպիսի տարբեր նշանակություններ ունեն Ադրբեջանն ու Հայաստանը:
Իշխանության բեսպրեդել. Media Post Factum-ի անդրադարձը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը ժամերով խոսում էր, ես հյուրընկալել էի իմ ընկեր Լիլիթ Մելքոնյանի հաղորդմանը՝ Հ2-ի տաղավարում:
Նիկոլ Փաշինյանը որևէ ասելիք չունի․ սա այն է, ինչ կարելի է ասել նրա «ասուլիսի» մասին։ Media Post Factum-ի անդրադարձը:
Իմ ընկեր Դավիթ Ֆիդանյանի հետ զրուցել ենք երեկ՝ մինչև Փաշինյանի այսօրվա հարցուպատասխանը, բայց հարցազրույցը բոլոր առումներով ակտուալ է: