Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.2K subscribers
348 photos
46 videos
1.52K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
«Հայելի» ակումբում խոսել ենք հիմնականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ:
Գառնիկ Իսագուլյանի հետ նաև խորքային հարցեր ենք քննարկել, որոնք վերաբերում են քաղաքական համակարգի որակին, հասարակության մտածողությանը:
Դեկտեմբերի վերջին ՀՖՖ նախագահի ընտրություններ են: Եթե դրանց արդյունքում ՀՖՖ-ում իշխանությունը պահպանի Արմեն Մելիքբեկյան- Արմեն Նիկողոսյան զույգը, որը վայելում է Փաշինյանի անվերապահ աջակցությունը, վախենամ մենք չունենանք անգամ ազգային նորմալ առաջնություն: Media Post Factum-ի անդրադարձը:
● Ամենամեծ վնասը հայերին պատճառել են նրանք, ովքեր հրահրել են Հայաստանին և օգուտ քաղել կռիվներից։ Արևմտյան երկրներից ուղարկված ոչ մի զենք չի կարող փոխարինել կայուն խաղաղությանը։
Ռեջեփ Էրդողան

■ Ճշմարիտ խոսքեր են, եթե նույնիսկ դրանց հեղինակը Էրդողանն է: Չեն կարող լինել և չկան «փրկիչներ»՝ հյուսիսում կամ Արևմուտքում, Հայաստանի պետականության լինելիությունը պայմանավորված է առաջին հերթին հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակից:
Հետխորհրդային երկրներից Ուկրաինան, Մոլդովան, Ղազախստանն իրական շանսեր ունեին՝ նվաճելու ֆուտբոլի Եվրոպայի 2024թ-ի առաջնության ուղեգրեր, բայց բախտը նրանց չժպտաց: Հետխորհրդային տարածքը Եվրոպայի առաջնությունում բացակա է լինելու:
«Մենք գործում ենք, երբ արդեն ուշ է: Մենք գործում ենք, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել»,- այս կարծիքն է արտահայտել կանադացի պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը՝ խոսելով արևմտյան կառավարությունների մասին:
Միանգամայն դիպուկ դիտարկում է, որը ճիշտ էր 100 տարի առաջ և ճիշտ է հիմա:
Իհարկե, մեծ է հավանականությունը, որ մեր հաստիքային արևմտամետները Հուսակոսին կհռչակեն «Պուտինի գործակալ» «տիտղոսով»:
Live News-ին տված հարցազրույցում անդրադարձել եմ տարածաշրջանային նոր իրողություններին, Հայաստանի առաջնահերթություններին:
Երևանի ավագանու նիստերն աստիճանաբար վերահաստատում են աքսիոմատիկ ճշմարտությունը, որ քաղաքային իշխանության լեգիտիմությունը խիստ խոցելի է՝ այն պատճառով, որ կառավարող կոալիցիան չունի մեծամասնություն:
Գոնե լռեք

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում՝ սովորական խուլիգանություն է, որը, սակայն գործող իշխանության և, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության հարաբերությունների բանաձևն է:
Այս իշխանության, նրա արբանյակների քաղաքական էպիկրիզը, արժեքային սնանկությունը, բարոյական նկարագիրը վաղուց հայտնի են:
Ցավն այլ տեղ է, որ «այլընտրանքի» կարգավիճակում հանդես է գալիս սովորական խուժանը՝ փողոցային բառապաշարով:
Նման «այլընտրանքը» Փաշինյանի իշխանության թթվածին է, որովհետև Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյանին, մյուսներին ազատում է իրական պատասխանատվությունից:
Ես ընդդիմադիր գործիչ եմ ու ակտիվ հարցազրույցներով, հրապարակային տեսակետներով փորձում եմ այլընտրանքային քաղաքական բովանդակություն ձևակերպել, փորձում եմ հանրությանը հույս ներշնչել, որ «Ազգակործան պատուհասը» մեր երկրին պարտադրված դատավճիռ չէ:
«Խլեշով» այս իշխանությանը չես «փչացնի», որովհետև «փչացած» բանը նորից «ինքնահաստատվելու» կարիք չունի:
Բայց Երևանի ավագանու «ընդդիմադիր» անդամների խուլիգանությունը, «խլեշը» վարկաբեկում են իրական ընդդիմադիր խոսքը, արժեզրկում են իմ, քաղաքական խոսք ունեցող մյուս ընդդիմադիրների ջանքերը:
Նիկոլն ու նրա թիմը կործանել են Արցախը, կոնին դրած է Հայաստանի ճակատագիրը, «տիտղոսով» ընդդիմադիր ոմանք «փոխլրացնում» են իշխանության ջանքերը:
Գոնե լռեք, թույլ տվեք իրական ընդդիմության կայացումը, առանց այն էլ՝ իմ պես մտածողների ռեսուրսները խիստ սահմանափակ են: Հա, սահմանափակ են՝ իշխանության լակոտների ու «խլեշակիր» ընդդիմադիրներ դեմ երկու ճակատով պայքարելու համար:
Բաքուն կփորձի ֆորմատ պարտադրել Երևանին, նաև՝ ռազմական ճանապարհով

Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել փոխադարձաբար ընդունելի վայրում կամ համաձայնության գալ հանդիպելու սահմանային գոտում։
Թվում է՝ ռացիոնալ առաջարկություն է, մանավանդ, որ միջնորդական բոլոր հարթակները ճգնաժամի մեջ են
Սակայն սա թվացյալ տպավորություն է:
Իհարկե, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ես տեսնում եմ տարածաշրջանային համատեքստում(այստեղ ձևաչափերը տարբեր կարող են լինել), բայց հայ- ադրբեջանական դիալոգն ուղիղ լինել չի կարող:
Հայաստանը, որպես պարտված կողմ, անվտանգության երաշխիքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի(երաշխավորների) անհրաժեշտություն ունի:
Աշխարհը գնում է ռեգիոնալցման ճանապարհով ու մեծ հավանականությամբ՝ հենց տարածաշրջանային գերտերություններն են երաշխավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն՝ անուղղակի դառնալով նաև մեր պետականության լինելիության երաշխավորները:
Այս համատեքստում իսկապես պետք չէ «փրկիչներ» փնտրել Արևմուտքում, բայց գործընթացն իրական միջնորդների անհրաժեշտություն ունի:
Դրանք, ըստ ամենայնի, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են. այն երկրները, որոնք տարածաշրջանում, հողի վրա, իրական ազդեցություն ունեն՝ իրենց պոտենցիալով, զինված ուժերով:
Ադրբեջանի այսօրվա առաջարկությունը համարժեք է Հայաստանին հասցեագրված կապիտուլյացիայի վերջնագրի:
Չեմ բացառում, որ առաջիկա շաբաթներին, ռազմական ճնշման միջոցով, Բաքուն փորձի ֆորմատ պարտադրել Երևանին:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
«Մենք գործում ենք, երբ արդեն ուշ է: Մենք գործում ենք, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել»,- այս կարծիքն է արտահայտել կանադացի պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը՝ խոսելով արևմտյան կառավարությունների մասին:
Միանգամայն դիպուկ դիտարկում է, որը ճիշտ էր 100 տարի առաջ և ճիշտ է հիմա: Media Post Factum-ի անդրադարձը:
Պրոքսի պատերազմներն իրենց կանոններն ունեն. երբեմն «պրոքսիներն» օգտագործվում են՝ որպես «թնդանոթի միս»: Երևանի ավագանիում այսօր մոտավորապես այսպես վարվեցին Փաշինյանն ու Քոչարյանը՝ իրենց «պրոքսիների» հետ:
Ստեղծված իրավիճակի, թերևս, ամենառացիոնալ լուծումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են: Media Post Factum-ի անդրադարձը: