Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
835 subscribers
289 photos
29 videos
1.09K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։
Ընդ որում, հղում է արվում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը փաստացի նշանակում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը ևս դեռ մեկ տարի մնալու է ԼՂ-ում:
Ի՞նչ տողատակեր կան Մոսկվայի, Բաքվի և Անկարայի նման պայմանավորվածություններում՝ դժվար է ճշգրտությամբ կանխատեսել:
Փաշինյսնի ցինիզմը. արձագանք վարչապետի ելույթին

Որ առանց ԼՂ խնդրի լուծման ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ երաշխավորել Հայաստանի զարգացումը, նույնիսկ՝ պետականությունը, դա ակնհայտ ճշմարտություն է:
Դա «կարմիր թելի» նման անցնում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի հայտնի հոդվածում: Ի դեպ, այս թեզերը Տեր-Պետրոսյանը շարունակ կրկնել է նաև 2008թ-ի գործընթացի բազմաթիվ դրվագներում, երբ նրա հարթակում կանգնած էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես երևում է, այն օրերին չի հասկացել Առաջին նախագահի ուղերձները, այսօր էլ՝ զբաղված է ռեալիստական որոշ թեզերի անբարեխիղճ շահագործմամբ՝ ստեղծված վիճակի համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
«Ծույլ, կամակոր աշակերտի» կոմպլեքսով տառապող Փաշինյանն այսօր տեսական դատողություններ է արել այս հարցերի շուրջ:
Եթե անգամ ընդունենք, որ նրա որոշ տեսական դատողություններ ճիշտ են, ապա միանգամայն սխալ է նրա այն ելակետը, թե «1996-ից(Լիսաբոնի գագաթաժողովից հետո) ԼՂ հարց գոյություն չի ունեցել»:
Հայաստանի իշխանության արդյունավետ դիվանագիտության շնորհիվ՝ 1-1,5 տարվա ընթացքում, հաջողվել է հաղթահարել Լիսաբոնի անբարենպաստ դիվանագիտական համատեքստը(Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման իմպերատիվը) ու 1997-ի Փուլային տարբերակը լիովին երաշխավորում էր ԼՂ խնդրի արժանապատիվ, Առաջին պատերազմի հաղթանակն ամրագրող լուծում՝ ԼՂ փաստացի անկախության, Արցախի հայկականության իրական մեխանիզմներով:
1998-ի պետական հեղաշրջումն է վիժեցրել նման փայլուն հետանկարը:
1998-2020թթ-ին առաջարկվել են ԼՂ խնդրի կարգավորման տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը ուղղակի բաղձալի մի երազանք է թվում այն ավերի համեմատ, ինչին հանգեցրեց Փաշինյանի քաղաքականությունը:
Ավելին, եթե Փաշինյանը 2019-ին ընդուներ համանախագահների կոնսոլիդացված առաջարկությունը, ԼՂ խնդիրն ունենալու էր արժանապատիվ լուծում, գլխավորը՝ երաշխավորված էր լինելու Արցախի հայկականությունը:
Վարել մի արկածախնդիր քաղաքականություն, Հայաստանի և Արցախի գլխին բերել համազգային աղետ, փակել Արցախի հայկականության էջը ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե «1996-ից ԼՂ հարց գոյություն չի ունեցել»՝ ավելին է, քան սովորական ցինիզմը:
Սա Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու անփառունակ փորձ է՝ պատմության և փաստերի նենգ խեղաթյուրման, պատմական իրադարձությունների ընտրողական ու ոչ բարեխիղճ մատուցման միջոցով:
Բաքվի դեմարշը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի երեկվա հայտարարություններից հետո, Ադրբեջանը չեղարկել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն իր մասնակցությունը:
Այն իրավիճակն է, ինչի մասին մի քանի անգամ զգուշացրել եմ վերջին շրջանի իմ հարցազրույցներում:
ԱՄՆ-ն, անշուշտ, մնում է թիվ մեկ գերտերությունը, սակայն աշխարհում ուժերի հարաբերակցություն է փոխվում, ինչի հետևանքով, մի կողմից, Սպիտակ տունը չի կարողանում(կամ չի ուզում) գործուն աջակցություն ցուցաբերել Երևանին, մյուս կողմից՝ հստակ գործիքակազմ չունի, որի միջոցով ճնշում գործադրի Բաքվի վրա:
Խոսքը հատկապես վերաբերում է Բայդենի վարչակազմին, որը քաղաքական և բարոյական առումով մաշված է:
Հենց այս իրավիճակի համար եմ ասում, որ խիստ վտանգավոր է Հայաստանի միակողմանի խաղն Արևմուտքի հետ:
Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում ճամբարափոխությունն առհասարակ արկածախնդրություն է, որը Հայաստանը կարող է կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի առջև: Media Post Factum-ի անդրադարձը:
Շատ դժվար է, երբ բոլոր ընդդիմախոսներդ նույն գծի մեջ են՝ առանց առարկայական փաստարկների: Այնուամենայնիվ, ես ցանկացած ֆորմատում մնալու եմ իմ դիրքորոշումներին հավատարիմ՝ այն համոզվածությամբ, որ ամիսներ հետ իմ կանխատեսումներն իրականություն են դառնալու: Դիտեք իմ բանավեճը Factor TV-ի եթերում:
Վարել մի արկածախնդիր քաղաքականություն, Հայաստանի և Արցախի գլխին բերել համազգային աղետ, փակել Արցախի հայկականության էջը ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե «1996-ից ԼՂ հարց գոյություն չի ունեցել»՝ ավելին է, քան սովորական ցինիզմը: Media Post Factum-ի անդրադարձը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր Հայաստանը կարող է ձեռք բերել միայն տեսականորեն: Դրա համար մեր տղաները նախ այսօր պետք է հաղթեն Ուելսի հավաքականին, ապա մի քանի օրից, մրցակցի հարկի տակ, երկու գնդակի առաքելությամբ պետք է առավելության հասնեն խորվաթների նկատմամբ: Գրեթե անլուծելի խնդիր է, սրանով հանդերձ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հավաքականը այսօր հաղթի Ուելսին: Սա կարող է իրական հնարավորություն ստեղծել՝ խմբում գոնե երրորդ տեղը զբաղեցնելու համար:
Լավ խաղ, բայց...

Հայաստանի հավաքականը, հատկապես երկրորդ խաղակեսում, ուներ բացահայտ առավելություն և կարող էր հաղթել Ուելսի թիմին: Ցավոք, խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
Հայաստանը գործնականում կորցրեց եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորությունը. նման հրաշք կարող է տեղի ունենալ եթե այսօր Խորվաթիայի հավաքականը միավորներ կորցնի Ռիգայում, եթե դրանից հետո Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտադիր հաղթի Խորվաթիային ու եթե Ուելսի հավաքականը վերջին տուրում, սեփական հարկի տակ, պարտադիր պարտվի Թուրքիայի ընտրանուն:
Ինչպես տեսնում եք, «եթե»-ները չափազանց շատ են ու Հայաստանի հավաքականն, ըստ ամենայնի, նույնիսկ 3-րդ հորիզոնականում չի հանգրվանի՝ բավարարվելով խմբային նախավերջին տեղով:
Դե, ֆուտբոլում էլ հրաշքներ չեն լինում. խորվաթները հաղթեցին լատվիացիներին՝ մեր հավաքականին զրկելով ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորություններից:
Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկացիների 63 տոկոսը կողմ է արտահայտվել երրորդ ուժի ի հայտ գալու օգտին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մյուս տարվա ընտրություններում «երրորդ ուժի» թեկնածուն հաղթանակի շանս ունի, բայց կարող ենք ենթադրել, որ 2024-ի ընտրությունները նշանային կդառնան ԱՄՆ-ում ավելի խորքային գործընթացների մեկնարկի տեսանկյունից:
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ֆուտբոլային նոր ռեկորդ է սահմանել՝ ընդամենը 24 տարեկանում դառնալով 300 գոլի հեղինակ:
Ուելսի հավաքականի երկրպագուների թեման հայտնվել է նաև միջազգային մամուլում: Մեր ոստիկանությունը նույնպես ծանուցում է, որ 32 ուելսցու բերման է ենթարկել: Հեռու եմ այն մտքից, թե օտարեկրացիները վեր են օրենքից և չեն կարող բերման ենթարկվել օրինախախտումների դեպքում: Մյուս կողմից, երբ Հայաստանի իշխանությունը քաղաքական նկատառումներով խրախուսում է «մենթական բեսպրեդելը», պետք է հաշտվի այն փաստի հետ, որ դրա թիրախում կարող են ոչ միայն մեր ընդդիմադիրները հայտնվել, այլ նաև օտարեկրացիները: Երկրորդ դեպքում՝ միջազգային աղմուկը, սկանդալը, երկրի հեղինակության անկումն անխուսափելի են:
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Թե բա՝ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ենք անում:
Կատարյալ արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից բխող բոլոր անբարենպաստ հետևանքներով:
«Հայելի» ակումբում խոսել ենք հիմնականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ:
Գառնիկ Իսագուլյանի հետ նաև խորքային հարցեր ենք քննարկել, որոնք վերաբերում են քաղաքական համակարգի որակին, հասարակության մտածողությանը: