Sisakian Lab
44 subscribers
16 photos
1 video
1 file
2 links
Գիտության բաց կոդը 🧬
Download Telegram
Channel created
Channel photo updated
Սիրելի՛ ընկերներ,
Բարի գալուստ «Սիսակյան կենտրոն»-ի պաշտոնական Telegram ալիք։
Այստեղ մենք կկիսվենք գիտնական Ն. Սիսակյանի արխիվային բացառիկ նյութերով📜, իրական պատմություններով, գիտական վերջին նորություններով 💡և, իհարկե, գարնանը սպասվող «Սիսակյան կենտրոն»-ի բացման լուրերով 📢 🏛️ 🗓️ :

Մինչ կենտրոնի բացումը, հրավիրում ենք ձեզ հետևել մեր առցանց ճանապարհին՝ դեպի բազմաֆունկցիոնալ կրթական և մշակութային միջավայր:

Եթե սիրում եք մտածել🤔,
սա ձեր ալիքն է։
Եթե ոչ՝ գոնե կիմանաք, թե ինչ եք բաց թողել:
4
Ո՞վ էր Նորայր Սիսակյանը — մի քանի տողով։

Նորայր Սիսակյանը հայ մեծանուն գիտնական էր, որը կանգնած էր ժամանակակից կենսաբանության ամենաբարդ ուղղությունների հիմքում։ 🧬

Նա սկսեց որպես կենսաքիմիկոս՝ ուսումնասիրելով բջջի կառուցվածքը, ֆերմենտային համակարգերը և կենսաբանական ռիթմերը, 1950-ականներին ընդլայնեց իր հետազոտությունները՝ ուսումնասիրելով ճառագայթման և նոր ֆիզիկական գործոնների ազդեցությունը կենդանի բջջի վրա։ ☢️

1960-ականներին նրա հետազոտությունները ուղղվեցին մարդու օրգանիզմի կենսաքիմիական արձագանքին տիեզերական պայմաններում։ 👨‍🚀🚀🌌

Սիսակյանի բացառիկությունը միայն բազմաոլորտությունը չէր, այլ այն, որ նա կարողանում էր միացնել տարբեր գիտություններ մի ընդհանուր հարցի շուրջ՝ ինչպե՞ս պահպանել կյանքը, երբ պայմանները փոխվում են։ 🌍🌱

Այս ալիքում մենք մանրամասն կբացենք այդ ճանապարհը։ 🗺️
Քայլ առ քայլ։ 👣
3👍1
Կենսաբան, տիեզերական հետազոտությունների մասնագետ Բորիս Պոգլազովը վկայել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի նախապատրաստման գործում Սիսակյանի անմիջական մասնակցության մասին։ Պոգլազովը նշել է, որ Սիսակյանը մեծ հետաքրքրությամբ էր զրուցում Գագարինի հետ՝ բացատրելով տիեզերական գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:👨‍🚀🚀
Ըստ Պոգլազովի հուշերի՝ Սիսակյանն ասել է Գագարինին. «Ձեր սիրտը կլինի առաջինը, որ կբաբախի տիեզերքում, իսկ մեր գիտությունը կապահովի, որ այն բաբախի անխափան» 🫀:
2👍1
«Իմ հաջողություններով ես մեծապես պարտական եմ Ալեքսեյ Բախին. նա սովորեցրեց ինձ տեսնել կարևորը գիտական որոնումների մեջ»,- գրում էր Նորայր Սիսակյանը։
1935 թ.-ին Մոսկվայում՝ Մենդելեևի անվան քիմիական ընկերության նիստում, 28-ամյա Նորայր Սիսակյանը զեկուցում էր իր հետազոտությունը։ Դահլիճում նստած էր 78-ամյա ակադեմիկոս Ալեքսեյ Նիկոլաևիչ Բախը՝ համաշխարհային գիտության հսկան, Լոզանի համալսարանի պատվավոր դոկտորը, Ֆրանսիայի և Լոնդոնի քիմիական ընկերությունների անդամը։
Փորձառու գիտնականը երիտասարդի մեջ տեսավ ոչ միայն փայլուն միտք, այլև, իր բնորոշմամբ՝ «գիտությունն իր ամբողջ լարումով և արագացված զարկերակով»։ Զեկուցումից ընդամենը երկու օր անց Բախը Սիսակյանին հրավիրեց դառնալ իր ասպիրանտը՝ փաստացի նաև գիտական ժառանգորդը:
Խստապահանջ ծերունու և նվիրված երիտասարդի բարեկամությունը ձգվեց ամբողջ կյանք։ Սիսակյանի բոլոր աշխատասենյակներում պատից կախված էր Բախի մեծ դիմանկարը, գրապահարանում նրա գրքերն ու ձեռագրերն էին։ 
🏢 «Սիսակյան կենտրոն»-ի նպատակներից մեկը հենց սա է՝ստեղծել միջավայր, որտեղ պատանին կգտնի իր Ուսուցչին։
2
«Գիտության մեջ բոլոր հիպոթեզները գոյության իրավունք ունեն, քանի դեռ հակառակն ապացուցված չէ»,- ասում էր Նորայր Սիսակյանն իր զավակներին։
Սա այն ազատությունն էր, որը թույլ տվեց Սիսակյանների հաջորդ սերնդին՝ Լյուդմիլային, Իոսիֆին և Ալեքսեյին ստեղծել սեփական ուղիները գիտության մեջ։
📚Լյուդմիլա Բուդագովա (1932–2022) Բանասիրական գիտությունների դոկտոր:
Երկար տարիներ ղեկավարելով Ռուսաստանի ԳԱ Սլավոնագիտության ինստիտուտի սլավոնական գրականության պատմության բաժինը՝ համարվում էր եվրոպական գրականության խորագույն գիտակներից մեկը:
🧬Իոսիֆ Սիսակյան (1938–1995) Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա դարձավ համակարգչային օպտիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտի խոշորագույն մասնագետ: Նրա գիտական հայտնագործությունները հիմք դարձան ժամանակակից բարձր տեխնոլոգիաների համար։
🌌Ալեքսեյ Սիսակյան (1944–2010) Ակադեմիկոս, ֆիզիկոս-տեսաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ОИЯИ) տնօրեն:
👏1
1964 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 13-րդ նստաշրջանի ընթացքում, անդամ 115 երկրների պատվիրակների միաձայն քվեարկությամբ, երկու տարի ժամկետով նստաշրջանի նախագահ ընտրվեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանը: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ տվյալ պաշտոնում ընտրվում էր ԽՍՀՄ ներկայացուցիչը։ «Ինչպես վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ն. Մ. Սիսակյանի գործընկերները, ԱՄՆ ներկայացուցիչները կուլիսային քննարկումների ժամանակ՝ նախքան Գլխավոր համաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը, փորձել են համոզել Ինդիրա Գանդիին առաջադրել սեփական թեկնածությունը՝ խոստանալով լիակատար աջակցություն։ Ինդիրա Գանդին պատասխանել է. «Պրոֆեսոր Սիսակյանը մեր թեկնածուն է»։
Սիսակյանի թեկնածությունը սատարեցին թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի երկրները։ Սառը պատերազմի տարիներին նա այն բացառիկ անհատներից էր, որոնց հեղինակությունը վեր էր քաղաքական պատեհապաշտությունից։ Այսընտրությունը փաստեց, որ գիտությունը կարող է դառնալ երկխոսության այլընտրանքային տարածք, երբ քաղաքականությունը փակուղում է։
Նորայր Սիսակյանի բացման ելույթն այնքան տպավորիչ էր գիտության ու մարդասիրական արժեքների միաձուլմամբ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ռենե Մայոն այն բնորոշեց որպես «Գիտության օրհներգ»։ Սա պատմական ելույթ էր, որտեղ հայազգի գիտնականը հանդես էր գալիս ոչ թե պետությունների նեղ շահերի, այլ ողջ մարդկության ապագայի անունից։

Հետևե՛ք մեզ, մենք պատմելու շատ բան ունենք։
3👍2
«Սիսակյան կենտրոն»-ը գիդ է փնտրում
 
Սիրում ե՞ս մարդկանց հետ շփվել։
Կարո՞ղ ես պատմել այնպես, որ լսեն մինչև վերջ։

Հայերեն և անգլերեն լեզուներով ազատ հաղորդակցվու՞մ ես։

Ուրեմն հավանականությունը մեծ է, որ Սիսակյանի պատմությունը հնչի քո ձայնով։

«Սիսակյան կենտրոն»-ն իր նորաստեղծ թիմին միանալու համար փնտրում է գիդ, որը՝
🔹 ազատ և գրագետ շփվում է հայերեն և անգլերեն

🔹 կարող է ներկայացնել գիտությունը կենդանի ու հասկանալի ձևով

🔹 կարող է աշխատել տարբեր լսարանների հետ

🔹 հյուրընկալ միջավայր ստեղծելու ձիրք ունի:

Մեզ մոտ գիդը պարզապես էքսկուրսիա չի վարում։
Նա ստեղծում է մթնոլորտ։
Եթե ուզում ես աշխատել գիտական, ստեղծագործ և զարգացող միջավայրում,
սպասում ենք քո ինքնակենսագրականին։

📍 Աշխատանքի վայր՝ Աշտարակ
📩 Ուղարկիր CV՝ sisakyancenter@gmail.com էլ․ հասցեին։
7
Պագուոշյան շարժում
 
Ռասել-Էյնշտեյնի մանիֆեստը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ գիտական փաստաթղթերից մեկը, որը գիտնականների համաշխարհային շարժման հիմք դրեց։📜

Մանիֆեստը հրապարակվել է 1955 թ․-ի հուլիսի 9-ին՝Լոնդոնում։ Այն նախաձեռնել էր բրիտանացի մաթեմատիկոս, փիլիսոփա Բերտրան Ռասելը, իսկ նրա ամենաազդեցիկ սատարողը դարձավ Ալբերտ Էյնշտեյնը։ Էյնշտեյնը փաստաթուղթն ստորագրել է իր մահից ընդամենը մի քանի օր առաջ (սա նրա վերջին հանրային դրսևորումն էր)։ ✍️

Մանիֆեստի հիմնական գաղափարը հետևյալն էր. քանի որ միջուկային զենքի ստեղծումն ու կիրառումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը, գիտնականները պետք է միավորվեն և ստիպեն կառավարություններին մեկընդմիշտ հրաժարվել պատերազմից՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոց։🌍🚫☢️

Մանիֆեստի հայտնի կոչը.

«Հիշե՛ք ձեր մարդկային էության մասին և մոռացե՛ք մնացած ամեն ինչը» ❤️

Մանիֆեստին միացած 11 ականավոր գիտնականներ կոչ էին անում հրավիրել միջազգային համաժողով, որտեղ գիտնականները կգնահատեին զանգվածային ոչնչացման զենքի վտանգները։ Կանադացի միլիարդատեր Սայրուս Իթոնը, կարդալով մանիֆեստը, առաջարկեց ֆինանսավորել այդ համաժողովը իր հայրենի քաղաքում՝ Պագուոշում (Նոր Շոտլանդիա, Կանադա)։ 1957 թ. հուլիսին Պագուոշում տեղի ունեցավ առաջին հանդիպումը և ձևավորվեց «Պագուոշյան շարժումը»։ 🤝

Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը կարևոր դեր է խաղացել Պագուոշյան շարժման մեջ։ Որպես ԽՍՀՄպատվիրակության ղեկավար՝ 1959 թ.-ին նա մեկնում է Ավստրիա՝ մասնակցելու Պագուոշյան 4-րդ համաժողովին։ 1960 թ.-ին գործուղվում է ԱՄՆ՝ մասնակցելու 7-րդ և 8-րդ Պագուոշյան համաժողովներին։ Գիտական իր ողջ հեղինակությունը նա ներդրեցԱրևմուտքի և ԽՍՀՄ-ի գիտնականների միջև գործուն հարաբերությունների ձևավորմանը՝ ձգտելով կանխել գիտական առաջընթացի չարաշահումը ռազմական նպատակներով։🌐

Հ․Գ․ 1995թ․-ին «Պագուոշյան շարժումն» արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է «միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում նման զենքի վերացմանն ուղղված ջանքերի համար»։ Այսօր այս ձևակերպումը մեր հավաքական ձախողման արձանագրումն է։😔🌍
4👍3
Նորայր և Վարվառա Սիսակյանների սիրո պատմությունը

Մարտի 8-ին ընդառաջ «Սիսակյան կենտրոն»-ը բացում է իր արխիվի ամենահուզիչ էջերը՝ նվիրված Նորայր Սիսակյանի և նրա կնոջ՝ Վարվառա Պետրովնա Սիսակյանի սիրո պատմությանը։

Նորայրն ու Վարվառան հանդիպեցին 1930թ․-ին՝ Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտում, ապա միասին շարունակեցին իրենց ուղին Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսականակադեմիայում։

Նրանք ունեին միևնույն մեկնարկային կետը, միևնույն ակադեմիական պոտենցիալը և միևնույն կիրքը գիտության հանդեպ։ Նրանց միությունը սկզբնավորվեց որպես երկու ինտելեկտուալների դաշինք, որտեղ միմյանց հասկանում էին կես խոսքից։

Վարվառան ուներ բավականաչափ խորաթափանցություն՝ հասկանալու, որ ամուսնու տաղանդը բացառիկ է, ուստի նրա հայտնի կատակը՝ «Ահա իմ դիսերտացիաները, վազվզում են սենյակներով» (իր երեք երեխաների մասին), ոչ թե չիրականացած կարիերայի զոհողություն էր, այլ ռազմավարական անվրեպ ընտրություն։

Նորայրը ողջ կյանքում սիրեց ու մեծարեց այս կնոջը․

📩 Նորայր Սիսակյան (Լոնդոնից՝ Վարվառային), 1959 թ.
«Սիրելիս, դու ինձ համար եղել ես, կաս և կլինես ավելին, քան իմ կյանքը... Ես ապրում եմ միայն քեզնով ու մեր երեխաներով։ Առանց ձեզ իմ բոլոր հաջողությունները դատարկ են թվում»։

📩 Նորայր Սիսակյան (Նյու Յորքից՝ Վարվառային), 1961 թ.
«Այստեղ՝ օվկիանոսից այն կողմ, ես ավելի սուր եմ զգում մեր կապը։ Եթե ես երկու կյանք ունենայի, երկուսն էլ կտայի միայն քեզ... Միայն քո հավատն ու նվիրումն են ինձ ուժ տալիս առաջ շարժվելու այս բարդ աշխարհում»։

Վարվառան, ամուսնուն նվիրված հուշերում, որը կոչել էր «Դրվագներ մեծ ու կարճատև կյանքից», պատմում էր, որ ողջ կյանքի ընթացքում ունեցել է միայն մեկ մրցակից.
«Գիտությանը՝ իմ այդ մրցակցին, Նորիկը նվիրեց իր ողջ կյանքը... Նա էր, և ոչ թե ես, Նորիկի կողքին նրա կյանքի վերջին վայրկյաններին»։

1966 թվականի մարտի 12-ին, երբ ակադեմիկոս Նորայր Սիսակյանը հանկարծամահ եղավ աշխատավայրում՝ գրասեղանի մոտ, Վարվառա Պետրովնան ստանձնեց իր վերջին մեծ առաքելությունը՝ դառնալ ամուսնու արխիվի և հիշողության մշտական պահապանը։

Վարվառա Սիսակյանի օրինակը մեզ հուշում է, որ կնոջ ամենամեծ ուժը նրա գիտակցված ընտրության և այդ ընտրության մեջ լիարժեք լինելու կարողության մեջ է։
4👍2👏1
Մի նկարի պատմություն Ակադեմիկոս Անդրեյ Կուրսանովի հուշերը «ոչ պաշտոնական» Նորայր Սիսակյանի մասին։ 1954 թ․-ին կենսաբանների համաշխարհային կոնգրեսն անցկացվում էր Փարիզում, 14 գիտնականից բաղկացած խորհրդային պատվիրակության ղեկավարը Նորայր Սիսակյանն էր։ Կոնգրեսն անցկացվում էր երկու փուլով․ առաջին փուլում մասնակիցների գիտական ելույթներն էին Փարիզում, իսկ երկրորդ փուլում էքսկուրսիաներ՝դեպի Կորսիկա, Սենեգալ, Մավրիտանիա, Գվինեա։  

Խորհրդային պատվիրակությունը Սենեգալում էր, գիտնականներն այցելել էին Դակարի բուսաբանական այգի և անշտապ զբոսնում էին, Սիսակյանը մի փոքր առաջ էր անցել խմբից, հանկարծ ծառից՝ ուղիղ Սիսակյանի ոտքերի առջև,ընկնում է մի կապիկ։ Կապիկը ձեռքը մեկնում է Սիսակյանին, բարձրանում գետնից, ապա «իր լեզվով» ինչ-որ բան պատմելով՝ քայլում նրա հետ այգու արահետով։ Խմբի անդամներից մեկը հասցնում է լուսանկարել այդ զավեշտալի պահը։
«Այս տեսարանը բոլորիս վրա մեծ տպավորություն թողեց»,— գրում է Կուրսանովը։ Իսկ Սիսակյանը, որպես իրական ջենթլմեն, հրաժեշտից առաջ իր նոր ընկերուհուն կոնֆետ  հյուրասիրեց»։

Նույն ճամփորդությունից մեկ այլ դրվագ․
Դակարի նահանգապետի մոտ ընդունելության ժամանակ Սիսակյանը հագել էր ասեղնագործ օձիքով շատ գեղեցիկ շապիկ։ Ֆրանսիացի բուսաբան դոկտոր Ռուեն այնքան էր հիացած այդ շապիկով, որ չէր դադարում հաճոյախոսություններշռայլել։
Նորայր Մարտիրոսովիչը, որ չէր սիրում ավելորդ ուշադրություն, արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում. նա հենց սեղանի շուրջ, առանց բառ ասելու, հանեց իր շապիկը և մեկնեց ֆրանսիացուն՝ կարճ կապելով.
«Սա ինձնից՝ Ձեզ»։

Սրահում ծիծաղ ու ծափահարություններ էին։ Ֆրանսիացի գիտնականն էլ անմիջապես հանեց իր շապիկն ու տվեց Սիսակյանին։ Երբ Դակարի նահանգապետն իմացավ այս «փոխանակման» մասին, ափսոսանքով նշեց, որ․

«Ցավոք, քաղաքական գործիչները չեն կարողանում գտնել շփման այնպիսի պարզ միջոցներ, ինչպիսիք գտնում են գիտնականները»։

Հ.Գ. Ի դեպ, ուշադիր ընթերցողը կապիկից զատ` կնկատի նաև ասեղնագործ շապիկը: ))

 
4👍1👏1
Ինչո՞ւ է նույն սնունդը մեկին ուժ տալիս, մյուսին՝ հոգնեցնում

Նույն սնունդը։
Մեկին՝ էներգիայի վարար աղբյուր։
Մյուսին՝ քնկոտություն ու ծուլություն։

Ինչո՞ւ։

Ո՞րն է գաղտնիքը։
Մեր մարմնում ամեն վայրկյան հազարավոր քիմիական ռեակցիաներ են ընթանում։ Դրանք «ինքնահոս» չեն։ Ի թիվս այլ գործոնների դրանք վերահսկվում են ֆերմենտներով՝ սպիտակուցային մոլեկուլներով, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։

Մարդկանց մոտ նյութափոխանակության գործընթացների արագությունն ու կարգավորումը կարող են տարբեր լինել։

Ոմանց մոտ էներգիայի արտադրությունը ընթանում է ավելի արդյունավետ, մյուսների մոտ՝ համեմատաբար դանդաղ։
Արդյունքում՝ նույն սնունդը մեկի համար վերածվում է վառելիքի, իսկ մյուսի համար՝ «մարսողական բեռի»։

Այսինքն, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում, այլ այն, թե ինչպես է մեր օրգանիզմը կարգավորում այդ գործընթացները։
20-րդ դարի կեսերին գիտնականներին հետաքրքրում էր հիմնարար մի հարց․
բջջի ներսում քիմիական քաո՞ս է, թե՞ կարգավորվածհամակարգ։

Նորայր Սիսակյանն ուսումնասիրում էր բջջի ներսում ֆերմենտային համակարգերի աշխատանքը։ Նրա հետազոտությունները ցույց էին տալիս, որ կենսաքիմիական գործընթացները բջջում չեն ընթանում պատահականորեն․ դրանք ունեն հստակ հաջորդականություն և փոխկապակցվածություն։

Բջիջը քաոս չէ։
Այն կարգ է՝ շարժման մեջ։
Եվ կյանքը գոյություն ունի, որովհետև այդ կարգը պահպանվում է։

🔎 Գիտական նշում

Նորայր Սիսակյանը նշանակալի դեր ունեցավ ենթաբջջային կենսաքիմիայի զարգացման մեջ։ Նրա հետազոտությունները ցույց էին տալիս, որ բջջի օրգանոիդները, մասնավորապես պլաստիդները, ունեն սեփական ֆերմենտային համակարգեր և մասնակցում են կենսասինթեզի բարդ գործընթացներին։ Այս աշխատանքները կարևոր ներդրում էին բջջի՝ որպես կարգավորված և ֆունկցիոնալ համակարգի ընկալման գործում։
4👍1👏1