Կենսաբան, տիեզերական հետազոտությունների մասնագետ Բորիս Պոգլազովը վկայել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի նախապատրաստման գործում Սիսակյանի անմիջական մասնակցության մասին։ Պոգլազովը նշել է, որ Սիսակյանը մեծ հետաքրքրությամբ էր զրուցում Գագարինի հետ՝ բացատրելով տիեզերական գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:👨🚀🚀
Ըստ Պոգլազովի հուշերի՝ Սիսակյանն ասել է Գագարինին. «Ձեր սիրտը կլինի առաջինը, որ կբաբախի տիեզերքում, իսկ մեր գիտությունը կապահովի, որ այն բաբախի անխափան» 🫀✨:

❤2👍1
«Իմ հաջողություններով ես մեծապես պարտական եմ Ալեքսեյ Բախին. նա սովորեցրեց ինձ տեսնել կարևորը գիտական որոնումների մեջ»,- գրում էր Նորայր Սիսակյանը։
1935 թ.-ին Մոսկվայում՝ Մենդելեևի անվան քիմիական ընկերության նիստում, 28-ամյա Նորայր Սիսակյանը զեկուցում էր իր հետազոտությունը։ Դահլիճում նստած էր 78-ամյա ակադեմիկոս Ալեքսեյ Նիկոլաևիչ Բախը՝ համաշխարհային գիտության հսկան, Լոզանի համալսարանի պատվավոր դոկտորը, Ֆրանսիայի և Լոնդոնի քիմիական ընկերությունների անդամը։
Փորձառու գիտնականը երիտասարդի մեջ տեսավ ոչ միայն փայլուն միտք, այլև, իր բնորոշմամբ՝ «գիտությունն իր ամբողջ լարումով և արագացված զարկերակով»։ Զեկուցումից ընդամենը երկու օր անց Բախը Սիսակյանին հրավիրեց դառնալ իր ասպիրանտը՝ փաստացի նաև գիտական ժառանգորդը:
Խստապահանջ ծերունու և նվիրված երիտասարդի բարեկամությունը ձգվեց ամբողջ կյանք։ Սիսակյանի բոլոր աշխատասենյակներում պատից կախված էր Բախի մեծ դիմանկարը, գրապահարանում նրա գրքերն ու ձեռագրերն էին։
🏢 «Սիսակյան կենտրոն»-ի նպատակներից մեկը հենց սա է՝ստեղծել միջավայր, որտեղ պատանին կգտնի իր Ուսուցչին։

❤2
«Գիտության մեջ բոլոր հիպոթեզները գոյության իրավունք ունեն, քանի դեռ հակառակն ապացուցված չէ»,- ասում էր Նորայր Սիսակյանն իր զավակներին։
Սա այն ազատությունն էր, որը թույլ տվեց Սիսակյանների հաջորդ սերնդին՝ Լյուդմիլային, Իոսիֆին և Ալեքսեյին ստեղծել սեփական ուղիները գիտության մեջ։
📚Լյուդմիլա Բուդագովա (1932–2022) Բանասիրական գիտությունների դոկտոր:
Երկար տարիներ ղեկավարելով Ռուսաստանի ԳԱ Սլավոնագիտության ինստիտուտի սլավոնական գրականության պատմության բաժինը՝ համարվում էր եվրոպական գրականության խորագույն գիտակներից մեկը:
🧬Իոսիֆ Սիսակյան (1938–1995) Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա դարձավ համակարգչային օպտիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտի խոշորագույն մասնագետ: Նրա գիտական հայտնագործությունները հիմք դարձան ժամանակակից բարձր տեխնոլոգիաների համար։
🌌Ալեքսեյ Սիսակյան (1944–2010) Ակադեմիկոս, ֆիզիկոս-տեսաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ОИЯИ) տնօրեն:

👏1
1964 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 13-րդ նստաշրջանի ընթացքում, անդամ 115 երկրների պատվիրակների միաձայն քվեարկությամբ, երկու տարի ժամկետով նստաշրջանի նախագահ ընտրվեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանը: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ տվյալ պաշտոնում ընտրվում էր ԽՍՀՄ ներկայացուցիչը։ «Ինչպես վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ն. Մ. Սիսակյանի գործընկերները, ԱՄՆ ներկայացուցիչները կուլիսային քննարկումների ժամանակ՝ նախքան Գլխավոր համաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը, փորձել են համոզել Ինդիրա Գանդիին առաջադրել սեփական թեկնածությունը՝ խոստանալով լիակատար աջակցություն։ Ինդիրա Գանդին պատասխանել է. «Պրոֆեսոր Սիսակյանը մեր թեկնածուն է»։
Սիսակյանի թեկնածությունը սատարեցին թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի երկրները։ Սառը պատերազմի տարիներին նա այն բացառիկ անհատներից էր, որոնց հեղինակությունը վեր էր քաղաքական պատեհապաշտությունից։ Այսընտրությունը փաստեց, որ գիտությունը կարող է դառնալ երկխոսության այլընտրանքային տարածք, երբ քաղաքականությունը փակուղում է։
Նորայր Սիսակյանի բացման ելույթն այնքան տպավորիչ էր գիտության ու մարդասիրական արժեքների միաձուլմամբ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ռենե Մայոն այն բնորոշեց որպես «Գիտության օրհներգ»։ Սա պատմական ելույթ էր, որտեղ հայազգի գիտնականը հանդես էր գալիս ոչ թե պետությունների նեղ շահերի, այլ ողջ մարդկության ապագայի անունից։
Հետևե՛ք մեզ, մենք պատմելու շատ բան ունենք։

❤3👍2
«Սիսակյան կենտրոն»-ը գիդ է փնտրում
Սիրում ե՞ս մարդկանց հետ շփվել։
Կարո՞ղ ես պատմել այնպես, որ լսեն մինչև վերջ։
Հայերեն և անգլերեն լեզուներով ազատ հաղորդակցվու՞մ ես։
Ուրեմն հավանականությունը մեծ է, որ Սիսակյանի պատմությունը հնչի քո ձայնով։
«Սիսակյան կենտրոն»-ն իր նորաստեղծ թիմին միանալու համար փնտրում է գիդ, որը՝
🔹 ազատ և գրագետ շփվում է հայերեն և անգլերեն
🔹 կարող է ներկայացնել գիտությունը կենդանի ու հասկանալի ձևով
🔹 կարող է աշխատել տարբեր լսարանների հետ
🔹 հյուրընկալ միջավայր ստեղծելու ձիրք ունի:
Մեզ մոտ գիդը պարզապես էքսկուրսիա չի վարում։
Նա ստեղծում է մթնոլորտ։
Եթե ուզում ես աշխատել գիտական, ստեղծագործ և զարգացող միջավայրում,
սպասում ենք քո ինքնակենսագրականին։
📍 Աշխատանքի վայր՝ Աշտարակ
📩 Ուղարկիր CV՝ sisakyancenter@gmail.com էլ․ հասցեին։

❤7
Պագուոշյան շարժում
Ռասել-Էյնշտեյնի մանիֆեստը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ գիտական փաստաթղթերից մեկը, որը գիտնականների համաշխարհային շարժման հիմք դրեց։📜✨
Մանիֆեստը հրապարակվել է 1955 թ․-ի հուլիսի 9-ին՝Լոնդոնում։ Այն նախաձեռնել էր բրիտանացի մաթեմատիկոս, փիլիսոփա Բերտրան Ռասելը, իսկ նրա ամենաազդեցիկ սատարողը դարձավ Ալբերտ Էյնշտեյնը։ Էյնշտեյնը փաստաթուղթն ստորագրել է իր մահից ընդամենը մի քանի օր առաջ (սա նրա վերջին հանրային դրսևորումն էր)։ ✍️⏳
Մանիֆեստի հիմնական գաղափարը հետևյալն էր. քանի որ միջուկային զենքի ստեղծումն ու կիրառումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը, գիտնականները պետք է միավորվեն և ստիպեն կառավարություններին մեկընդմիշտ հրաժարվել պատերազմից՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոց։🌍🚫☢️
Մանիֆեստի հայտնի կոչը.
«Հիշե՛ք ձեր մարդկային էության մասին և մոռացե՛ք մնացած ամեն ինչը» ❤️
Մանիֆեստին միացած 11 ականավոր գիտնականներ կոչ էին անում հրավիրել միջազգային համաժողով, որտեղ գիտնականները կգնահատեին զանգվածային ոչնչացման զենքի վտանգները։ Կանադացի միլիարդատեր Սայրուս Իթոնը, կարդալով մանիֆեստը, առաջարկեց ֆինանսավորել այդ համաժողովը իր հայրենի քաղաքում՝ Պագուոշում (Նոր Շոտլանդիա, Կանադա)։ 1957 թ. հուլիսին Պագուոշում տեղի ունեցավ առաջին հանդիպումը և ձևավորվեց «Պագուոշյան շարժումը»։ 🤝
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը կարևոր դեր է խաղացել Պագուոշյան շարժման մեջ։ Որպես ԽՍՀՄպատվիրակության ղեկավար՝ 1959 թ.-ին նա մեկնում է Ավստրիա՝ մասնակցելու Պագուոշյան 4-րդ համաժողովին։ 1960 թ.-ին գործուղվում է ԱՄՆ՝ մասնակցելու 7-րդ և 8-րդ Պագուոշյան համաժողովներին։ Գիտական իր ողջ հեղինակությունը նա ներդրեցԱրևմուտքի և ԽՍՀՄ-ի գիտնականների միջև գործուն հարաբերությունների ձևավորմանը՝ ձգտելով կանխել գիտական առաջընթացի չարաշահումը ռազմական նպատակներով։🌐
Հ․Գ․ 1995թ․-ին «Պագուոշյան շարժումն» արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է «միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում նման զենքի վերացմանն ուղղված ջանքերի համար»։ Այսօր այս ձևակերպումը մեր հավաքական ձախողման արձանագրումն է։😔🌍

❤4👍3
Նորայր և Վարվառա Սիսակյանների սիրո պատմությունը
Մարտի 8-ին ընդառաջ «Սիսակյան կենտրոն»-ը բացում է իր արխիվի ամենահուզիչ էջերը՝ նվիրված Նորայր Սիսակյանի և նրա կնոջ՝ Վարվառա Պետրովնա Սիսակյանի սիրո պատմությանը։
Նորայրն ու Վարվառան հանդիպեցին 1930թ․-ին՝ Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտում, ապա միասին շարունակեցին իրենց ուղին Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսականակադեմիայում։
Նրանք ունեին միևնույն մեկնարկային կետը, միևնույն ակադեմիական պոտենցիալը և միևնույն կիրքը գիտության հանդեպ։ Նրանց միությունը սկզբնավորվեց որպես երկու ինտելեկտուալների դաշինք, որտեղ միմյանց հասկանում էին կես խոսքից։
Վարվառան ուներ բավականաչափ խորաթափանցություն՝ հասկանալու, որ ամուսնու տաղանդը բացառիկ է, ուստի նրա հայտնի կատակը՝ «Ահա իմ դիսերտացիաները, վազվզում են սենյակներով» (իր երեք երեխաների մասին), ոչ թե չիրականացած կարիերայի զոհողություն էր, այլ ռազմավարական անվրեպ ընտրություն։
Նորայրը ողջ կյանքում սիրեց ու մեծարեց այս կնոջը․
📩 Նորայր Սիսակյան (Լոնդոնից՝ Վարվառային), 1959 թ.
«Սիրելիս, դու ինձ համար եղել ես, կաս և կլինես ավելին, քան իմ կյանքը... Ես ապրում եմ միայն քեզնով ու մեր երեխաներով։ Առանց ձեզ իմ բոլոր հաջողությունները դատարկ են թվում»։
📩 Նորայր Սիսակյան (Նյու Յորքից՝ Վարվառային), 1961 թ.
«Այստեղ՝ օվկիանոսից այն կողմ, ես ավելի սուր եմ զգում մեր կապը։ Եթե ես երկու կյանք ունենայի, երկուսն էլ կտայի միայն քեզ... Միայն քո հավատն ու նվիրումն են ինձ ուժ տալիս առաջ շարժվելու այս բարդ աշխարհում»։
Վարվառան, ամուսնուն նվիրված հուշերում, որը կոչել էր «Դրվագներ մեծ ու կարճատև կյանքից», պատմում էր, որ ողջ կյանքի ընթացքում ունեցել է միայն մեկ մրցակից.
«Գիտությանը՝ իմ այդ մրցակցին, Նորիկը նվիրեց իր ողջ կյանքը... Նա էր, և ոչ թե ես, Նորիկի կողքին նրա կյանքի վերջին վայրկյաններին»։
1966 թվականի մարտի 12-ին, երբ ակադեմիկոս Նորայր Սիսակյանը հանկարծամահ եղավ աշխատավայրում՝ գրասեղանի մոտ, Վարվառա Պետրովնան ստանձնեց իր վերջին մեծ առաքելությունը՝ դառնալ ամուսնու արխիվի և հիշողության մշտական պահապանը։
Վարվառա Սիսակյանի օրինակը մեզ հուշում է, որ կնոջ ամենամեծ ուժը նրա գիտակցված ընտրության և այդ ընտրության մեջ լիարժեք լինելու կարողության մեջ է։

❤4👍2👏1
Մի նկարի պատմություն Ակադեմիկոս Անդրեյ Կուրսանովի հուշերը «ոչ պաշտոնական» Նորայր Սիսակյանի մասին։ 1954 թ․-ին կենսաբանների համաշխարհային կոնգրեսն անցկացվում էր Փարիզում, 14 գիտնականից բաղկացած խորհրդային պատվիրակության ղեկավարը Նորայր Սիսակյանն էր։ Կոնգրեսն անցկացվում էր երկու փուլով․ առաջին փուլում մասնակիցների գիտական ելույթներն էին Փարիզում, իսկ երկրորդ փուլում էքսկուրսիաներ՝դեպի Կորսիկա, Սենեգալ, Մավրիտանիա, Գվինեա։
Խորհրդային պատվիրակությունը Սենեգալում էր, գիտնականներն այցելել էին Դակարի բուսաբանական այգի և անշտապ զբոսնում էին, Սիսակյանը մի փոքր առաջ էր անցել խմբից, հանկարծ ծառից՝ ուղիղ Սիսակյանի ոտքերի առջև,ընկնում է մի կապիկ։ Կապիկը ձեռքը մեկնում է Սիսակյանին, բարձրանում գետնից, ապա «իր լեզվով» ինչ-որ բան պատմելով՝ քայլում նրա հետ այգու արահետով։ Խմբի անդամներից մեկը հասցնում է լուսանկարել այդ զավեշտալի պահը։
«Այս տեսարանը բոլորիս վրա մեծ տպավորություն թողեց»,— գրում է Կուրսանովը։ Իսկ Սիսակյանը, որպես իրական ջենթլմեն, հրաժեշտից առաջ իր նոր ընկերուհուն կոնֆետ հյուրասիրեց»։
Նույն ճամփորդությունից մեկ այլ դրվագ․
Դակարի նահանգապետի մոտ ընդունելության ժամանակ Սիսակյանը հագել էր ասեղնագործ օձիքով շատ գեղեցիկ շապիկ։ Ֆրանսիացի բուսաբան դոկտոր Ռուեն այնքան էր հիացած այդ շապիկով, որ չէր դադարում հաճոյախոսություններշռայլել։
Նորայր Մարտիրոսովիչը, որ չէր սիրում ավելորդ ուշադրություն, արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում. նա հենց սեղանի շուրջ, առանց բառ ասելու, հանեց իր շապիկը և մեկնեց ֆրանսիացուն՝ կարճ կապելով.
«Սա ինձնից՝ Ձեզ»։
Սրահում ծիծաղ ու ծափահարություններ էին։ Ֆրանսիացի գիտնականն էլ անմիջապես հանեց իր շապիկն ու տվեց Սիսակյանին։ Երբ Դակարի նահանգապետն իմացավ այս «փոխանակման» մասին, ափսոսանքով նշեց, որ․
«Ցավոք, քաղաքական գործիչները չեն կարողանում գտնել շփման այնպիսի պարզ միջոցներ, ինչպիսիք գտնում են գիտնականները»։
Հ.Գ. Ի դեպ, ուշադիր ընթերցողը կապիկից զատ` կնկատի նաև ասեղնագործ շապիկը: ))

❤4👍1👏1
Ինչո՞ւ է նույն սնունդը մեկին ուժ տալիս, մյուսին՝ հոգնեցնում
Նույն սնունդը։
Մեկին՝ էներգիայի վարար աղբյուր։
Մյուսին՝ քնկոտություն ու ծուլություն։
Ինչո՞ւ։
Ո՞րն է գաղտնիքը։
Մեր մարմնում ամեն վայրկյան հազարավոր քիմիական ռեակցիաներ են ընթանում։ Դրանք «ինքնահոս» չեն։ Ի թիվս այլ գործոնների դրանք վերահսկվում են ֆերմենտներով՝ սպիտակուցային մոլեկուլներով, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։
Մարդկանց մոտ նյութափոխանակության գործընթացների արագությունն ու կարգավորումը կարող են տարբեր լինել։
Ոմանց մոտ էներգիայի արտադրությունը ընթանում է ավելի արդյունավետ, մյուսների մոտ՝ համեմատաբար դանդաղ։
Արդյունքում՝ նույն սնունդը մեկի համար վերածվում է վառելիքի, իսկ մյուսի համար՝ «մարսողական բեռի»։
Այսինքն, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում, այլ այն, թե ինչպես է մեր օրգանիզմը կարգավորում այդ գործընթացները։
20-րդ դարի կեսերին գիտնականներին հետաքրքրում էր հիմնարար մի հարց․
բջջի ներսում քիմիական քաո՞ս է, թե՞ կարգավորվածհամակարգ։
Նորայր Սիսակյանն ուսումնասիրում էր բջջի ներսում ֆերմենտային համակարգերի աշխատանքը։ Նրա հետազոտությունները ցույց էին տալիս, որ կենսաքիմիական գործընթացները բջջում չեն ընթանում պատահականորեն․ դրանք ունեն հստակ հաջորդականություն և փոխկապակցվածություն։
Բջիջը քաոս չէ։
Այն կարգ է՝ շարժման մեջ։
Եվ կյանքը գոյություն ունի, որովհետև այդ կարգը պահպանվում է։
🔎 Գիտական նշում
Նորայր Սիսակյանը նշանակալի դեր ունեցավ ենթաբջջային կենսաքիմիայի զարգացման մեջ։ Նրա հետազոտությունները ցույց էին տալիս, որ բջջի օրգանոիդները, մասնավորապես պլաստիդները, ունեն սեփական ֆերմենտային համակարգեր և մասնակցում են կենսասինթեզի բարդ գործընթացներին։ Այս աշխատանքները կարևոր ներդրում էին բջջի՝ որպես կարգավորված և ֆունկցիոնալ համակարգի ընկալման գործում։

Քիչը դարձնել բավարար՝ գիտական մտքի հաշվին
1941թ․-ի հոկտեմբերի 16-ին Նորայր Սիսակյանը կամավոր միանում է Մոսկվայի Պետական Համալսարանում կազմավորված գումարտակին և մեկնում ռազմաճակատ։ Արդեն նոյեմբերին նրան հետ են կանչում։ Սիսակյանը վերադառնում է գիտական գործունեությանը, ինչը պատերազմական պայմաններում ռազմավարական նշանակություն ուներ։
Պատերազմ էր, ռեսուրսների սղության պայմաններում բանակը սննդով ապահովելու անհրաժեշտություն կար։ Խնդիրը միայն սննդի քանակը չէր, այլ դրա որակը. չորացման ընթացքում սնունդը կորցնում էր իր կենսաբանական արժեքը։
Վիտամինների քայքայումը բերում էր համատարած ավիտամինոզի, ինչն ուղղակիորեն նշանակում էր դիմադրողականության անկում և զինվորի ֆիզիկական թուլացում։
Սիսակյանը մշակում է բանջարեղենի չորացման մեթող, որը թույլ կտար պահպանել դրանցում առկա վիտամինները։ Իր նամակներում գիտնականը գրում է․ «Մարտի ամսից սկսած՝ ես աշխատել եմ կարտոֆիլի, կաղամբի և լոլիկի չորացման վրա՝ C վիտամինը պահպանելու համար: Ինձ հաջողվել է ցույց տալ, որ չոր ֆիլտրացիայի դեպքում՝ չորացումից առաջ հաջողվում է ամբողջությամբ պահպանել C վիտամինը կարտոֆիլում, կաղամբում պահպանել 50%, իսկ լոլիկում՝ 60%-ը»։
Մեկ տարի անց այս մեթոդն արդեն լայնորեն կիրառվում էր․ ԽՍՀՄ-ում չորացվող բանջարեղենի մոտ երկու երրորդը մշակվում էր հենց այս եղանակով։
1944թ․ Նորայր Սիսակյանը պարգևատրվում է «Պատվո նշան» շքանշանով՝ Խորհրդային բանակը վիտամիններով ապահովելու կառավարական առաջադրանքի գերազանց կատարման և խորհրդային վիտամինագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
Անցյալի այս օրինակը մեզ հուշում է, երբ երկրիդ ռեսուրսը սահմանափակ է, նրա անվտանգության «վահանը» դառնում է գիտությունը․ քիչը դարձնել բավարար՝ գիտական մտքի հաշվին։ Գիտությունը «թիկունքում» չէ։ Այն համակարգ է, որը պահում է պետության կենսունակությունը։

❤3👍3👏2
1962 թ. մարտի 16-ին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում ակադեմիկոս Նորայր Սիսակյանը ներկայացրեց մի նախագիծ, որի գաղափարական հիմքերը ձևավորվել էին դեռևս 1950-ականներին. գիտությունը պետք է դադարի գործել մեկուսացված ինստիտուտների ձևաչափով և վերածվի համակարգային, փոխկապակցված միջավայրի։
1956 թ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ այս մոտեցումը պետական մակարդակով ամրապնդվեց. Մոսկվայից ընդամենը 100 կմ հեռավորության վրա՝ Օկա գետի ափին, նախատեսվում էր հիմնել Պուշչինո գիտական քաղաքը՝ որպես կենսաբանական հետազոտությունների կենտրոն։ Պուշչինոյում պետք է ձևավորվեր հետազոտողների նոր սերունդ՝ կենսաբաններ, որոնք տիրապետում են ֆիզիկայի և քիմիայի գործիքներին։ Հիմնական սկզբունքը սա էր. կենսաբանության ապագան միջգիտակարգային տիրույթում է, ժամանակակից կենսաբանության առաջընթացը պայմանավորված է ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի հետ փոխազդեցությամբ։
Սիսակյանն իր ելույթում մանրամասն ներկայացնում է, թե ինչ կառուցվածքով ու տրամաբանությամբ պետք է գործեն միմյանց հետ փոխկապակցված գիտական կենտրոնները։
Իսկ այսօ՞ր
Պուշչինոն այսօր էլ գոյություն ունի և հայտնի է որպես Ռուսաստանի խոշորագույն գիտական կենտրոններից մեկը՝ «Կենսաբանական հետազոտությունների Պուշչինոյի դաշնային հետազոտական կենտրոն»։ Այստեղ գործում է Պուշչինոյի ռադիոաստղադիտարանը, իսկ Պուշչինոյի՝ միկրոօրգանիզմների շտամների կենտրոնացված հավաքածուն (դեպոզիտարիումը) համարվում է Ռուսաստանի ազգային հարստություն, քանի որ այնտեղ պահվում են տասնյակ հազարավոր շտամներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկրի անվտանգության և տնտեսության համար։

❤5👍2👏1
Հայկական գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի․ դարեր շարունակ այն եղել է փորձի վրա հիմնված և սերնդեսերունդ փոխանցվող գործընթաց։ Սակայն 20-րդ դարում արդեն իսկ կուտակված հարուստ փորձը գիտական հիմնավորման անհրաժեշտություն ստացավ։ Այդ պահից գինեգործությունը դուրս եկավ զուտ ավանդույթի շրջանակից և դարձավ գիտական ուսումնասիրության ոլորտ։
Այս անցման առանցքային դեմքերից մեկը կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանն էր։ Ծնված լինելով Աշտարակում՝ խաղողագործ-գինեգործի ընտանիքում, նա միաժամանակ ավանդույթի կրողն էր և դրա գիտական հիմնավորողն ու մեկնաբանը։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանի այգեգինեգործության և պտղաբուծության ինստիտուտում ձևավորվեց գինու և խաղողի կենսաքիմիայի լաբորատորիա, որի ղեկավարն ու խորհրդատուն էր երկար տարիներ։ Այստեղ գինեգործությունը դիտարկվում էր որպես վերլուծվող ու վերարտադրվող գիտական գործընթաց։
Իսկ գինեգործության ինստիտուցիոնալացման բարձրակետը նրա կարիերայում դարձավ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչության «Գինեգործության կենսաքիմիա» յոթհատորյակը, որի խմբագիրն էրերկար տարիներ։ Բազմահատոր այս աշխատությունը ստեղծում էր այն տեսական հենքը, որի վրա պետք է կառուցվեր ժամանակակից գինեգործությունը։
Այսպիսով, եթե հազարամյակների ընթացքում գինեգործությունը զարգացել էր զուտ որպես կուտակված փորձի փոխանցում, Սիսակյանի և իր գործընկերների շնորհիվ այն ստացավ գիտական հիմք, տեսություն ու լեզու։ Սիսակյանը գիտնականին կանգնեցրեց գինեգործ վարպետի կողքին։

❤4👍3👏1
Նորայր Սիսակյանի որդին՝ Ալեքսեյ Սիսակյանը, պատմել է մի զավեշտալի դրվագ հոր մանկությունից, որը ներկայացնում ենք ձեզ անփոփոխ.
«Մի օր Նորիկը մտնում է եկեղեցի։ Դա գյուղի ամենամեծ շինությունն էր՝ հանդիսավոր ու վեհաշուք։ Քահանան գոհունակությամբ երգում էր իր աղոթքները, իսկ նրա առջև ձգվում էին աղոթող կանանց շարքերը։ Նրանք ծնկաչոք էին, և նրանց երկար սև զգեստները կարծես սառած լինեին քարե հատակին։
Հանկարծ Նորիկի գլխում մի չարաճճի միտք է ծագում, և իսկույն գտնվում է հանցակից ընկերը՝ Թադևոսը։ Ահա, տղաներն արդեն սողում են շարքերի միջև ու սև, ամուր թելերով իրար են կարում կանանց զգեստները։ Ժամանակ առ ժամանակ, քողարկվելու համար, նրանք կանգ են առնում և ձևացնում, թե իրենք էլ են աղոթում։ Քահանան հետևում է տղաներին, բայց կասկածելի ոչինչ չի նկատում։ Կանայք փնթփնթում են. «Այս օյինբազները թույլ չեն տալիս հանգիստ աղոթել...»։
Գործն ավարտված է։ Ավելի զգույշ ու երկու-երեք տարով մեծ Թադևոսը փախչում է, իսկ Նորիկը թաքնվում է եկեղեցում, որպեսզի տեսնի քահանայի դեմքը, երբ վերջինս նկատի, որ կանայք իրար են կարված։
Նորիկին հասնում է «Աստծո պատիժը»՝ ի դեմս եկեղեցու պահակի, որն ամբողջ ուժով հետապնդում է նրան։
Մի՞թե նրանք կարող էին իմանալ, որ այս փոքրիկ, կիսագրագետ հայ պատանին, թեև 16 տարեկանում, բայց կսովորի գրել ու հաշվել, իսկ մի քանի տարի անց կասի՝ «շատ եմ ուզում սովորել»։
Մի՞թե նրանք գիտեին, որ հետապնդում են փոքրիկ չարաճճիին հենց այն փողոցով, որը ապագայում կրելու է նրա անունը՝ ակադեմիկոս Նորայր Սիսակյանի անունը»։

❤6👍1👏1
📍Այսօր ամենահարմար օրն է` կիսվել ձեզ հետ մեր լուսնային հասցեով:
🌌 1970թ․-ին տիեզերական կենսաբանության և բժշկության կազմակերպման ու զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Միջազգային աստղագիտական միության կողմից Լուսնի խառնարաններից մեկն անվանակոչվեց Sisakyan crater․ Ժամանակի հետ այն սկսեցին կոչել «Սիսակյանի ծով»։
🔭 Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը եղել է նաև Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխնախագահ և Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։
https://planetarynames.wr.usgs.gov/Feature/5578

❤6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🚀 Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը, որ ղեկավարում էր տիեզերագնացների կենսաբանական ու բժշկական նախապատրաստման աշխատանքները, Յուրի Գագարինին իր պատմական թռիչքից առաջ ասել էր․ «Ձեր սիրտը կլինի առաջինը, որ կբաբախի տիեզերքում, իսկ մեր գիտությունը կապահովի, որ այն բաբախի անխափան»։
📽️ Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկեր Վարդան Դանիելյանի ֆիլմը՝ մարդու հնարավորությունները հասկանալու ու ընդլայնելու ճանապարհի մասին։ Դուք կտեսնեք այն միջավայրը, որտեղ պատրաստվում էր մարդկության առաջին թռիչքը դեպի տիեզերք, և կլսեք Նորայր Սիսակյանի խոսքը՝ այդ պատմական իրադարձության առիթով։
Շնորհավոր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը։