Ruzanna Stepanyan
284 subscribers
49 photos
14 files
43 links
Download Telegram
1944թ. #ԱրթուրԲուլբուլյանը կարևոր գործ է կատարում` օդաչուների համար ստեղծելով թթվածնային դիմակ: #Բժշկության բնագավառում միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում միջուկային մագնիսական #ռեզոնանսի սկզբունքով աշխատող սկաները (պատկերամուտը) (MRI, Յամեր), որի հեղինակը Ռայմոնդ Դամադյանն է:
Գիտնականները ստեղծել են «խելացի» մաշկ, որն ունի իրական մարդու մաշկի զգայական հնարավորությունները․․․
Բանկային/ֆինանսական անվտանգություն։🏦

Վերջերս Հայաստանում հասանելի են դարձել միկրովարկային ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ վարկ հեռավար կերպով։ Բանկային տվյալները գաղտնի պահելը դարձել է էլ ավելի ակտուալ, սակայն որոշ դեպքերում կարելի է չնկատել տվյալների կորուստը։ 🔒
Անձնագրի տվյալները անկախ ամեն ինչից հանդիսանում են անձնական գաղտնի ինֆորմացիա։ Երբեք չի կարելի անձնագրի տվյալները ուղարկել անհայտ ռեսուրսներին, տրամադրել անձնագիրը որպես գրավ, կամ տրամադրել այն այլ չլիազորված անձանց ինչ որ գործարքի համար։ Ունենալով անձնագրի տվյալներ, որոշակի քայլերի միջոցով զեղծարարը կարող է վարկ ձևակերպել անձնագրի տիրոջ անունով։
Բանկային քարտի բոլոր տվյալները նույնպես հանդիսանում են գաղտնի ինֆորմացիա։ Շատ ժամանակ մարդիկ ռեստորաններում, կամ նման վայրերում տալիս են իրենց բանկային քարտը 💳մատուցողին(աշխատակցին), որպեսզի վերջինս քարտը տանի տերմինալի մոտ և կատարի վճարում։ Այդ ժամանակ քարտը լինում է տիրոջ տեսադաշտից դուրս, և աշխատակիցը կարող է քարտը նկարել, կամ այլ կերպ պահպանել քարտի տվյալները, ավելի ուշ այն օգտագործելու և քարտից գումար կորզելու համար։
Հեռախոսահամարը նույնպես չարժէ տրամադրել ցանկացած տեղ՝ հատկապես ինտերնետ տիրույթում:
Բանկի աշխատակիցները երբեք չէն զանգահարի անհայտ համարով, WhatsApp, Viber, Telegram կամ նման այլ ծրագրերի միջոցով։ Նույնիսկ եթե զանգը եկել է բանկի հեռախոսահամարից, բանկի աշխատակիցը երբեք չի հարցնի SMS-ով եկած միանգամյա գաղտնաբառի թվերը, իբր ինչ որ բան նույնականացնելու, կամ նման այլ բաների համար։ Բանկի աշխատակիցը երբեք չի հարցնի քարտի թվեր, կամ անվտանգության թվերը(CVV/CVC)։
Բանկային հաշվից ավելի բարդ է գումար գողանալը, քան դա կարելի է անել կանխիկ գումարի դեպքում, բայց դա միայն այն ժամանակ, երբ բանկային հաշվի անվտանգության կանոնները պահպանվում են:
Արդյո՞ք ձեր WordPress կայքը պաշտպանված է

💻 Ունե՞ք WordPress կայք: Հիշե՛ք, որ այն պահանջում է կանոնավոր տեխնիկական սպասարկում՝ ծրագրային թարմացումներ, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացում, այլապես ձեր կայքը կարող է հարձակման թիրախ դառնալ և խափանվել:
🔒 Ձեզ ենք ներկայացնում #WordPress կայքը պաշտպանելու հակիրճ ուղեցույց:
✔️ Օպերատիվ կերպով թարմացրե՛ք WordPress-ի տարբերակը, եթե ավտոմատ կերպով չի թարմացել:
✔️ Օգտագործե՛ք հատուկ անվտանգային պլագիններ (WordPress-ի համար խորհուրդ ենք տալիս Wordfence կամ Sucuri) և անպայման թարմացրե՛ք դրանց տարբերակները։
✔️ Օգտագործե՛ք բարդ գաղտնաբառ և պարբերաբար փոխե՛ք այն:
✔️ Անպայման փոխե՛ք գաղտնաբառը այն կողմնակի անձին հայտնելուց հետո:
✔️ Մի՛ տեղադրեք կայքի շաբլոններ և պլագիններ կասկածելի աղբյուրներից:
✔️ Կայքը միացրե՛ք Google Search Console-ին և Яндекс.Вебмастер-ին, որ ժամանակին ստանաք բոլոր տեղեկությունները որևէ SEO խնդրի դեպքում:
Այս էջը չի պատկանում Yerevan CIty սուպերմարկետների ցանցին, սա ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ է:
‼️Ֆեյսբուքում կեղծ փոստ է պտտվում, ըստ որի կարող եք տեսնել ձեր էջի այցելուներին:

Ֆեյսբուքում էջի այցելուներին տեսնելու հնարավորություն չկա:

Հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգի կենթարկեք։
Ատեստավորման մի Խնդիր

Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացել են կրեդիտներ, բայց երբ ուսուցիչնը հավաստագիրը ներկայացնում է վերապատրաստող կազմակերպությանը՝ հրաժարվում են ընդունել։
Պատճառ
Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացած կրեդիտները պետք է ներկայացնեն ոչ թե վերապատրաստող կազմակերպությանը, այլ դպրոցի տնօրենին։
Աշխատակարգ

1 Ուսուցիչները նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացից ստացած կրեդիտները պետք է ներկայացնեն դպրոցի տնօրենին։
2 Ուսուցիչները պետք է տնօրենին ներկայացնեն դիմում իրենց ընտրած կազմակերպության հետ կնքել պայմանագիր վերապատրաստման բոլոր բաժինների համար, բացի այն բաժնից, որի համար ստացել են կրեդիտներ։
3 Եթե կազմակերպությունը հրաժարվի ստորագրել այդ պայմանագիրը, ապա դա կարող է դիտվել որպես իր պարտականությունների կոպիտ խախտում և զրկվել վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից։
Սա ոչ թե մասնագիտական գրառում է, այլ խորհուրդ

Ուղղակի դադարեք խաղալ օնլայն կազինոներում։ Անուններ չեմ նշում որպեսզի գովազդ չլինի, սակայն ես ձեզ որպես մասնագետ հավաստիացնում եմ, որ բոլոր օնլայն կազինոներում գործում են հստակ ալգորիթմներ, որոնք ունեն արհեստական բանականություն, ու աշխատում է ի շահ կազինոյի

Այո, լինում են դեպքեր, որ երջանիկ պատահականության սկզբունքով ինչ-որ մեկը մեծ գումար ա շահում, բայց դա շատ հազվադեպ ա լինում, ու եթե ձեզ թվում է, որ էդ պահին ինչ-որ համակարգային խնդիր ա եղել, ապա պետք ա ձեզ հիասթափեցնեմ

Ինչպես նշեցի ամեն խաղ ունի իր ալգորիմթը, որի մեջ ա մտնում նաև ժամանակ առ ժամանակ շահումներ տալը, օրինակ խաղում են 100 հոգի, 100ից շահում ա մեկը, ու շահումը կազմում է օրինակ 100 հոգու դրած գումարի 60%ը, արդյունքում 40% մնում ա կազինոյին, հետո էլի սկսում է մարդկանց խաբել, ու նորից տալիս ա ինչ որ մեկին ու էդպես ամեն անգամ

Կարճ ասած էդ գումարը պտտվում ա հազարավոր մարդկանց ձեռքերով ու վերադառնում է էդ ընկերությանը, ու օրինակ երբ որ ինչ որ մեկը շահում ա ասենք 5 միլիոն դրամ, դա իրականում կազինոյի մեկ ժամվա աշխատած գումարն ա (եթե ոչ քիչ)

Կարճ ասած համարեք որ կազինոն դա անվերջ պտտվող ցիկլ ա, որտեղ ամեն անգամ մեկը ընտրվում է որպես շահող մնացածը պարտվում, հետո էդ մեկից գումարը վերցնում են (խաղի միջոցով) ու տալիս են մեկ ուրիշին, արդյունքում ձնագնդի էֆեկտի պես էդ գումարը գլորվում է ու ստացվում է մեծ թիվ որը օրվա վերջ ոնց էլ նայես մնում ա կազինոյին

Էդ ցիկլը կոտրելու որևէ տարբերակ չկա, եթե օրինակ շահողը գումարը վերցնի ու դուրս գա, դա կազինոյին վնաս չի տա, որովհետև կազինոն էդ գումարը մեկ երկու պտույտով կհավաքի


Խաղալու փոխարեն, էդ գումարը հավաքի ու փոքր բիզնես դիր, ոչինչ թող սկզբում եկամուտդ քիչ լինի, բայց հաստատ կգա պահ, որ դու մեկ օրում ավելի շատ փող կաշխատես, քան մեկ ամսում ծախսում էիր կազինոներում

Չկոտրվես, եղա՞վ։ Թքած էն բոլոր փողերի վրա որոնք դու կրվել ես... մի փորձի դրանք հետ բերել որովհետև դա ծուղակ ա, հաշտվի էդ մտքի հետ ու անցի առաջ... ես վստահ եմ դու կարաս !!!

Հ.Գ. գրածս կարող եք ուղարկել այն մարդկանց, ովքեր որ կախվածություն ունեն կազինոներից, թող ուղղակի կարդան ու պարզապես փորձեն վստահել իմ խորհրդին, շնորհակալ եմ
«Սխա՛լ ես ասում, բարեկամս, երբ ասում ես. «Աստված չկա»: Ավելի ճիշտ կլինի, որ ասես՝ «Ե՛ս Աստված չունեմ», որովհետև ինքդ էլ տեսնում ես, որ շատ մարդիկ քո շուրջը վերապրում են Աստծո ներկայությունը ու ասում. «Կա՛ Աստված»:
Հետևաբար, դո՛ւ Աստված չունես, ո՛չ թե ընդհանրապես Աստված չկա:

Դու խոսում ես այնպես, ինչպես հիվանդը կասեր. «Աշխարհում առողջություն չկա»: Նա, առանց ստելու, կարող է ասել միայն, որ ի՛նքն առողջություն չունի, բայց եթե ասի. «Առողջություն աշխարհում չկա»՝ կստի:

Դու ասում ես այնպես, ինչպես աղքատը կասեր. «Աշխարհում ոսկի չկա»: Ոսկի կա և՛ երկրի վրա, և՛ երկրի ընդերքում: Ով կասի, որ ոսկի չկա, ստում է: Իսկ եթե ճշմարտությունն ասի, ապա պետք է ասի. «Ե՛ս ոսկի չունեմ»:

Նույնպես և դու, ի՛մ ընկեր, սո՛ւտ ես ասում, թե՝ «Աստված չկա»: Որովհետև, եթե դու ինչ-որ բան չունես, ապա չի՛ նշանակում, թե դա ոչ ոք չունի այս աշխարհում:

Իսկ ո՞վ է քեզ իշխանություն տվել ողջ աշխարհի անունից խոսել: Ո՞վ է քեզ իրավունք տվել քո հիվանդությունն ու աղքատությունը բարդել բոլորի վրա»:
Սուրբ Նիկողայոս Սերբացի
Մեթոդը գործունեության եղանակաների և հնարների յուրատեսակ համակարգ է, որն
ապահովում է գործունեության խնդիրների իրականացումը: Ժամանակակից
մանկավարժության մեջ մեթոդների դասակարգման տարբեր սկզբունքներ կան:
Ուսուցման մեթոդները պայմանականորեն կարելի է ներկայացնել երկու խմբով`
ավանդական և նոր կամ ժամանակակից: Մեթոդները բաղկացած են հնարներից և
վարժություններից:
1. Խոսքային մեթոդներ
1.1. «Պատմել» - այս մեթոդը կիրառվում է ուսուցման բոլոր փուլերում: Պատմելը սկսվում է
ներածությունով և ավարտվում ամփոփումով: Շարադրվում կամ պատմվում է
ուսումնական նյութի բովանդակությունը` խստագույնս պահպանելով
սիստեմատիկության և հաջորդականության սկզբունքը: Պատմելու ընթացքում
վարպետորեն առանձնացվում է նյութի գլխավոր տարրերը: Գիտելիքները հիմնավորվում
է օրինակներով, գիտական փաստերով, համապատասխան իլյուստրացիաներով և
դեմոնստրացիաներով: Այս մեթոդի կիրառման ժամանակ գործադրվում է մի շարք
հնարներ, օրինակ` «համեմատության», «համադրության», «սովորողների ուշադրության
ակտիվացման» և այլն: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դպրոցական ուսուցման
ընթացքում:
1.2. «Դասախոսություն» - մեթոդը կիրառվում է ծավալուն, բարդ ուսումնական նյութերը
քննելիս, հատկապես, եթե այն ընդգրկում է պրոբլեմներ (օրինակ` պրոբլեմային
դասախոսություն) և ունի շատ ցայտուն տրամաբանական կառուցվածք ու պահանջում է
կատարել ընդհանրացումներ, ենթադրում է ապացուցումներ, հիմնավորումներ և այլն: Այս
մեթոդը ենթադրում է դասախոսության պլանի հստակորեն կազմում, հարցերի
տրամաբանական կապերի պահպանում, դիտազննական պարագաների, ուսուցման
տեխնիկական միջոցների ճիշտ ընտրություն և այլն:
1.3. «Զրույց» - մեթոդի էությունն այն է, որ ուսանողները պատասխանում են նախօրոք
կազմված հարցերին: Այս մեթոդը կիրառվում է նոր նյութի հաղորդման, ամրապնդման,
ստուգման ժամանակ: Նոր դասանյութի ավելի արդյունավետ անցկացման համար
ուսանողներին նախապես հանձնարարվում է ուսումնասիրել նյութը, որը վերլուծվելու է,
բացատրվելու: Զրույցի մեթոդի հիմնական գործառնությունը մոտիվացիան է:
1.4. «Բանավեճ» – այս մեթոդը կիրառվում է ուսանողների իմացական
հետաքրքրությունները ակտիվացնելու, կարծիքները, համոզմունքները, տեսակետները
հայտնելու, հարցապնդումներ անելու, ճշմարտությունն ի հայտ բերելու համար:
Բանավեճի միջոցով արժևորվում, գնահատվում են սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունների չափը, ծավալը, զարգացման աստիճանը: Առանց կայուն և խորը գիտելիքների դժվար է ակտիվորեն մասնակցել բանավեճին, համոզել
ընդդիմախոսներին: Բանավեճը սովորողներից պահանջում է ճիշտ ձևակերպել իրենց
մտքերը, համբերատար լսել ընկերների պատասխանները, կարծիքները,
հարցապնդումները, հակադրվելու դեպքում բացառել վիրավորանքը: Բանավեճը կարող է
լինել ազատ, երբ այն զարգանում է ազատ, և ղեկավարվող, երբ այն զարգանում է որոշակի
ուղղությամբ:
2. Զննական մեթոդներ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից
ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագներից և ուսուցման
տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում
օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և կամ սիմվոլների միջոցով:
2.1. «Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման
գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ`
քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն
ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի
բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը
զւոգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:
2.2. «Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ`
ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ,
ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի
տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում
է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների
բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել
իլյուստրացիայի խմբում և` հակառակը:
3. Գործնական մեթոդներ
Գործնական աշխատանքները կազմակերպվում և իրագործվում են լայնածավալ
թեմաներ ուսումնասիրելուց հետո: Դրանք կրում են ընդհանրացնող բնույթ:
Վարժություններն իրենց բնույթով բաժանվում են բանավոր, գրավոր, գրաֆիկական,
ուսումնական-աշխատանքային վարժությունների, գործնական աշխատանքների
(օրինակ`«Մանկավարժություն»-ից): Դրանցից յուրաքանչյուրն իրականացնելիս
սովորողները կատարում են մտավոր և գործնական աշխատանք, որոնք փոխկապակցվում
են` կանխանշած նպատակին հասնելու համար: Սրանք կատարվում են ուսումնական
բոլոր առարկաներից, ուսուցման գործընթացի բոլոր փուլերում: Բոլոր տեսակի
վարժությունների բնույթը և մեթոդիկան կախում ունի տվյալ ուսումնական առարկայի
առանձնահատկություններից: Գործնական մեթոդը կարելի է իրագործել հետևյալ
հնարների գործադրմամբ.
1. առաջադրանքի պլանավորում,
2. առաջադրանքի կատարում,
3. կատարման ընթացքի խթանում,
4. վերահսկողություն,
5. կատարված գործնական
աշխատանքի արդյունքների վերլուծություն, թերությունների, սխալների հայտնաբերում:

4. Լաբորատոր մեթոդներ
Ավանդաբար այս մեթոդները դասվում են գործնական մեթոդների շարքին և
վերաբերում են առանձին դասընթացների, օրինակ` «Ֆիզիկա», «Քիմիա»:
4.1. «Լաբորատոր» – այս մեթոդը փոխկապակցված գործողություններով լուծում է
կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրներ: Գործողությունները կրում են
գործնական բնույթ:
4.2. «Փորձեր» - մեթոդը ենթադրում է, որ գործնական աշխատանքները կատարում են
սովորողները` կիրառելով հատուկ գիտելիքներ:
5. Ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդներ

5.1. «Ինդուկտիվ» - այս մեթոդի կիրառումը օգնում է բացահայտել ուսումնասիրվող
նյութի բովանդակության տրամաբանությունը, ինչպես նաև նրա դինամիկան: Դա
կատարվում է մասնավորից դեպի ընդհանուրը տանող ուղիով: Այս մեթոդը շատ
օգտակար է կիրառել հատկապես գործնական առաջադրանքներ կատարելու համար
մաթեմատիկիայի, ֆիզիկայի ուսուցման ընթացքում:
5.2. «Դեդուկտիվ» - մեթոդը զարգացնում է սուբյեկտի վերացական մտածողությունը,
արագացնում ուսումնասիրության ընթացքը: Տեսական, գործնական առաջադրանքներ
կատարելիս օգնում է հայտնաբերել պատճառահետևանքային կապեր: Բացահայտում է
նյութի բովանդակության տրամաբանությունը` ընդհանուրից դեպի մասնավորը տանող
ուղիով:

6. Բացատրական-ցուցադրական մեթոդ
«Բացատրական-ցուցադրական» մեթոդի էությունն այն է, որ դասավանդողը
սովորողներին հաղորդում է պատրաստի գիտելիքներ, իսկ սովորողները այդ
գիտելիքները ամրակայում են իրենց հիշողության մեջ` հենվելով դիդակտիկ նյութերի
վրա: Այս մեթոդի առավելությունը ժամանակի տնտեսման մեջ է:
7. Պրոբլեմային ուսուցման մեթոդներ
«Պրոբլեմային ուսուցման» մեթոդները ենթադրում են դասավանդողի կողմից
պրոբլեմի առաջադրում, ձևակերպում, լուծում` սովորողներին ցույց տալով դրանց
լուծման ուղիները: Այս մեթոդի էությունը կամ նշանակությունը այն է, որ դասավանդողը
ցուցադրում է գիտական ճանաչողության, պրոբլեմի լուծման նմուշները: Կարելի է
առանձնացնել պրոբլեմային ուսուցման մեթոդների երկու տարատեսակ`
1. դասավանդողի կողմից գիտելիքների պրոբլեմային շարադրման մեթոդ,
2. սովորողների ինքնուրույն ճանաչողական գործունեության կազմակերպման
մեթոդ:
8. Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդ
Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդը ենթադրում է դասավանդողի
կողմից ուսումնական նյութի մշակում, հաղորդում: Ուսումնառողը ինքնուրույն նախապես
կատարում է առաջադրանքները, հանձնարարությունները: Ուսումնասիրում է դասագրքի,
դասախոսությունների համապատասխան տեքստը, օժանդակ նյութերը և ուղղակի
վերարտադրում:
9. «Դասախոսություն-քննարկում» - այս մեթոդը հանձնարարելի չէ նոր
տեղեկատվության հաղորդման համար: Այն առավել արդյունավետ է սովորողներին
արդեն հայտնի թեմաների շուրջ զրուցելու և դրանց իմաստավորման գործում
սովորողներին օգնելու անհրաժեշտության դեպքում:
10. «Մտագրոհ» (brainstorm) – խմբային աշխատանքի պարզագույն, բայց շատ
արդյունավետ մեթոդ է: Այս մեթոդը մտքերի տարափ են անվանում, քանի որ հաճախ
խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող
բառեր թվարկելն ու գաղափարներ արտահայտելը: Խմբի անդամների միջև կոնկրետ
խնդիր է դրվում. նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է սեփական տեսակետները`
առանց որևէ մեկնաբանության կամ գնահատական տալու փորձի: Բոլոր մտքերն ու
գաղափարները գրանցվում են մաքուր թղթի կամ գրատախտակի վրա:
11. «Վենի դիագրամ» - այս մեթոդը կարելի է օգտագործել նյութի ամփոփման և
ընդհանրացման ժամանակ` գաղափարները, երևույթները, անձերին միմյանց հակադրելու
կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով: Այն կառուցվում է երկու կամ
ավելի շրջանաձև պատկերների միջոցով, որոնք հատման մեծ մակերես ունեն
կենտրոնում, որտեղ նշվում են ընդհանրությունները:
12.
«Վեբ-որոնում» - հետազոտության վրա հիմնված ուսումնական գործունեություն է,
որի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, տեղեկատվությունը
հիմնականում ստացվում են ինտերնետային աղբյուրներից` կայքեր,
հանրագիտարաններ, ուսումնական ռեսուրսներ, գրադարաններ, ֆորումներ: Այս մեթոդով
ուսուցումը ենթադրում է ելակետային մի հարցադրում կամ խնդիր, որը գործնական, ոչ թե
տեսական պատասխանի կամ լուծման կարիք ունի:
13. «Դեպքի ուսումնասիրություն» - մեթոդը համեմատաբար նոր է: Դրա կիրառման
ժամանակ մասնակիցներին ներկայացվում է իրական կամ երևակայական
իրավիճակների (հանգամանքների, դեպքերի, դիպվածների) մի շարք, որի
ուսումնասիրման, քննարկման, վերլուծության ուղղությամբ այնուհետև անհրաժեշտ է
լինում տևական աշխատանք կատարել:
14. «Խճանկար» (Ջիգսո) –անվանումն ինքնին բնութագրում է մեթոդը: Սովորողները
համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին
ուղղություններով: Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում և դառնում
են ողջ դասարանի սեփականությունը: Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է
հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորում
են խմբային աշխատանքների արդյունքները:
15. «Շրջագայություն պատկերասրահում» - այս մեթոդը «Խճանկար» մեթոդի
տարատեսակ է: Նպատակն է` փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և
կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու,
քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի
արդյունքը ներկայացնելու հմտություններ:
16. «Սովորողների թիմային առաջադիմության մեթոդ» - այս մեթոդի կիրառումը
ենթադրում է, որ դասավանդողը սովորողներին ամեն շաբաթ կամ որոշակի
պարբերականությամբ ուսումնական նոր նյութ է մատուցում բանավոր դասախոսության
կամ գրավոր տեքստերի միջոցով: Այդ նպատակով սովորողներին բաժանում է 4-5
անդամից բաղկացած ուսումնական խմբերի, որոնցում ընդգրկվում են ինչպես ուժեղ,
այնպես էլ միջին և թույլ կարողությունների տեր մասնակիցներ: Թիմի անդամները
սկզբում կարդում են թերթիկների վրա զետեղված առաջադրանքը, սերտում
հանձնարարված նյութերը, ապա օգնում միմյանց ավելի լավ յուրացնել տվյալ նյութը մեկը
մյուսին ուսուցանելու, հարցեր տալու և թիմի անդամների միջև քննարկումներ ծավալելու
միջոցով:
17. «Խմբային հետազոտության մեթոդ» - այս մեթոդի էությունը հետևյալն է.
դասավանդողը լսարանը բաժանում է 5 կամ 6 անդամ ունեցող խմբերի: Վերջիններս
թեմաներ են ընտրում իրենց ուսումնասիրության համար, աշխատում, այնուհետև զեկույց
են պատրաստում և ներկայացնում ամբողջ լսարանին:
18. «Խաղեր» - Խաղային ուսուցումը ենթադրում է տարբեր հիմնախնդիրների
լուծումներ՝ կապված մասնագիտական գործունեության, մարդկային
փոխհարաբերությունների, անձնական դժվարությունների հետ: Խաղի մեջ
առարկայանում են իրավիճակներն ու իրադրությունները, գործունեության որոշակի ձևը,
հասարակական փորձը, իսկ արդյունքում կատարելագործվում է սեփական վարքագծի
վերահսկողությունը: Դիդակտիկական նպատակներով կարող են կիրառվել տարբեր
տեսակի խաղեր`դերային, նմանակող, գործնական, գործառական և այլն:
Ուշադրություն, կարդալ և տարածել ‼️

Հարգելի խումբ, ներկա պահին տարբեր սոցիալական կայքերով պտտվում է առաջարկ, ըստ որի Ձեզ առաջարկում են Telegram հավելվածի անվճար Premium փաթեթ:

Համակարգչով հղումը բացելիս որևէ վտանգ չի սպառնում, բայց եթե հեռախոսով եք մուտք գործել, ապա ձեզ վերահասցեավորվում է (redirect, переадресация) տելեգրամ բոտ, որտեղ ձեր տվյալները գրելով ընկնում եք թակարդը:

Եթե հեռախոսով մուտք եք գործել և Ձեր անձնական տվյալները չեք գրել, ապա վտանգ չի սպառնում:
Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից:
20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ն, Tinder-ը։
data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:
📊 Կան բազմաթիվ անվճար առցանց ուսումնական ռեսուրսներ, որոնք ընդգրկում են առարկաների և մակարդակների լայն շրջանակ: Ահա մի քանի օրինակներ.

🚀 Khan Academy.
Khan Academy-ն առաջարկում է անվճար վիդեո դասեր և ինտերակտիվ վարժություններ տարբեր թեմաներով, ներառյալ մաթեմատիկա, գիտություն, հումանիտար գիտություններ և կոդավորում:

🚀 Coursera.
Coursera-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ աշխարհի լավագույն համալսարաններից և ընկերություններից: Դասընթացները տատանվում են հումանիտար և սոցիալական գիտություններից մինչև բիզնես և համակարգչային գիտություն:

🚀 edX.
edX-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ այնպիսի համալսարաններից, ինչպիսիք են Հարվարդը, MIT-ը և Բերքլին: Դասընթացները ներառում են մի շարք առարկաներ, ներառյալ համակարգչային գիտությունը, տվյալների գիտությունը և բիզնեսը:

🚀 MIT OpenCourseWare.
MIT OpenCourseWare-ն առաջարկում է անվճար մուտք դեպի MIT հազարավոր դասընթացների նյութեր, ներառյալ դասախոսությունների գրառումները, տեսանյութերը և քննությունները:

🚀 Codecademy.
Codecademy-ն առաջարկում է անվճար առցանց կոդավորման դասընթացներ ծրագրավորման տարբեր լեզուներով, ներառյալ Python, Java և JavaScript:

🚀 Duolingo.
Duolingo-ն անվճար լեզուների ուսուցման հարթակ է, որն առաջարկում է դասընթացներ ավելի քան 40 լեզուներով:

🚀 TED-Ed.
TED-Ed-ն առաջարկում է անվճար կրթական տեսանյութեր և դասեր տարբեր թեմաներով, որոնք ստեղծվել են մանկավարժների և անիմատորների կողմից։

🚀 Open Culture.
Open Culture-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ, աուդիոգրքեր և էլեկտրոնային գրքեր տարբեր թեմաներով, ներառյալ արվեստը, պատմությունը և փիլիսոփայությունը:

🚀 Academic Earth.
Academic Earth-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ և դասախոսություններ աշխարհի լավագույն համալսարաններից, ներառյալ Յեյլը, Սթենֆորդը և Փրինսթոնը:

🚀 Alison.
Alison-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ և հավաստագրեր տարբեր առարկաների, այդ թվում՝ բիզնեսի, տեխնոլոգիաների և առողջության վերաբերյալ:
10 մտքեր կրթության մասով

1․ "Մեկ մասնագիտություն" հասկացությունը կարծես թե մնում է անցյալում։ Ներկայում մեկ մասնագիտություն ունենալը մարդկանց զգալի մրցակցային առավելություն չի տալիս։

2․ Եթե ժամանակին մարդն իր կյանքի ընթացքում մեկ մասնագիտությամբ էր աշխատում ու կարողանում էր իրեն պահել, ապա հիմա անհնար է, նման կերպ միայն ցածր որակավորում պահանջող աշխատանքներն են այդպես լինելու։ Ներկա պահին մարդիկ ձգտում են որակավորման բարձրացման, նոր ունակությունների ձեռք բերման, նոր հետաքրքրություններին ու անձնական աճին՝ էլ ավելի հմտանալով իրենց գործում։

3․ 15 տարեկանից ավելի լավ է որևէ ընկերությունում աշխատել, կամ զբաղվել ձեռներեցությամբ։ Փոքր տարիքից նման փորձն իսկապես ուժեղ մրցակցային առավելություն է։

4․ Դիպլոմը քանի գնում, այնքան քիչ դեր է խաղում մեր կյանքում։ Արդեն բավականին շատ թոփ ընկերություններ հրաժարվում են դիպլոմի առկայությունից։ Ինձ համար օրինակ կարևոր է աշխատակցի լավ մարդ լինելը, մնացածը կսովորեցնեմ։

5․ Հուսամ, որ ապագայում բուհերն իրոք մարդկանց կպատրաստեն կյանքին, այլ ոչ թե հին թեմաները կուսուցանեն այս տեխնոլոգիական դարում։

6․ Կրթական համալիրները ուսանողներին գնահատելու են ըստ 4 կատեգորիայի՝
- Մտածելու և որոշում կայացնելու ունակությունը
- Մեծ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը
- Մարդկանց հետ շփվելու, կոմունիկացվելու կարողությունը
- Ճկունությունը, այսինքն իրավիճակներին հարմարվելը

7․ Սովորելն իր տեղը զիջելու է սովորել կարողանալուն, բոլորն էլ սովորել են, բայց քչերն են սովորել ճիշտ սովորելուն ու աճելուն։

8․ Ավելի կարևոր է, թե ինչ մարդկանց հետ ես դու շփվում, քան այն, թե ինչ երկրում ես ապրում, ինչ ընկերությունում ու ինչքան ես աշխատում։

9․ Հնարավորությունից օգտվելն ինչքան գնա, այնքան կարևորվելու է, որովհետև աշխարհում կայունությունը քանի գնում՝ նվազում է, իսկ փոփոխությունները՝ արագանում։

10․ Անհատի մասով ապագայի ամենաարդյունավետ ներդրումները լինելու են կրթության, առողջության, սեփական բրենդի ու ուժեղ նեթվորք ստեղծելու վրա։
Ինչպես ազատվել Gmail-ի գովազդային նամակներից

Gmail-ն ունի 1,8 միլիարդ ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհում։

Սակայն քչերը գիտեն, թե ինչպես արդյունավետ օգտվել այս հարթակից:

Ահա Gmail-ի հնարքներից մեկը:

Բացեք Gmail-ը:

Բացեք գովազդային նամակը, որը ցանկանում եք հեռացնել:

Սեղմեք էլփոստի վերին աջ անկյունում գտնվող երեք ուղղահայաց կետերը:

Բացվող ընտրացանկից ընտրեք ուղարկողների անունը, ում ցանկանում եք արգելափակել:

Բացվող պատուհանում սեղմեք արգելափակման վրա:

Ջնջեք բոլոր գովազդային նամակները, որի համար բացեք գովազդային ներդիրը, ընտրեք բոլոր նամակները և ջնջեք:

Հետագա նամակների չեղարկումը կանխելու համար սեղմեք էլփոստի ներքևում գտնվող չեղարկման հղումը...
Facebook, Instagram & WhastApp հավելվածները խնդիրներ ունեն