Radar Armenia
82.3K subscribers
10.2K photos
5.72K videos
64 files
12.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🔴 Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:

Մանե Գևորգյան
🔴 Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել:
🟡 Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:

ՀԱԿ խոսնակ
🟡🔴⚫️ Կարևոր

COVID-19 համավարակով պայմանավորված կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ: Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։
Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների
հայտնի են նաև համի և հոտի աղավաղման ինչպես երկարաժամկետ փոփոխություններ, այնպես էլ ուշացած դրսևորումներ: Նաև որոշ հիվանդներ նշում են ականջների խշշոցը (tinnitus):

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մի շարք ախտանիշների, ինչպես ընդհանուր՝ գլխացավ, գլխապտույտ, մկանացավեր, հոգնածություն, այնպես էլ ավելի տիպիկ դրսևորումների։ Համի և հոտառության կորուստը, տեսողության խանգարումները, գիտակցության մակարդակի փոփոխությունները, գլխապտույտը, ատաքսիան, էպիլեպտիկ ցնցումները արտառոց նշաններ են, որոնք չպետք է անտեսվեն։

ՀՀ ԱՆ
🔴🟡 Առողջապահական համակարգի ընդհանուր ծախսերը 2020 թվականին կազմել են 275 մլն ԱՄՆ դոլար։
🔴🟡 Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։

Էմանուել Մակրոն
⚪️ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
🟢 Առաջին ալիքը քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին։
⚫️ Այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց։

Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ։

Սերժ Սարգսյանը՝ զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահման վերաբերյալ
⚽️ Մեր ընտրանին ոչ-ոքի՝ 1-1 խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղի 24-րդ րոպեին Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն:

Խաղի 72-րդ րոպեին գոլ խփեց Վբեյմարը և հաշիվը հավասարեցրեց՝ դարձնելով 1:1:

Shantnews.am
🟡🟢 Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել։
🔴🟡 Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը:

Նիկոլ Փաշինյան
🟢 Երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 149 առողջացած և 1 մահվան դեպք:
⚫️ Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
🟢 Հայ-իրանական պետական սահմանին՝ ԵՄ դեսպանը հանդիպեց ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնեցին հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։
🔴 ԱՄՆ-ը կասեցնում է Բելառուսի հետ ինքնաթիռների սպասարկման պայմանագրերը։
🟡 Հորդորում եմ քաղաքացիներին՝ Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման փորձ չանեն։

ՊԵԿ նախագահ
🟡 Պետական կառավարման համակարգում աշխատակիցների ամսական վարձատրության միջին չափը կազմում է 360 հազար դրամ՝ ներառյալ պարգևավճարները։

Ատոմ Ջանջուղազյան
🟡🟢 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟢 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ