Radar Armenia
81.7K subscribers
10.5K photos
5.96K videos
64 files
13.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🔴 Աբովյանի դիահերձարանի ղեկավարը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
😂 Ստեղծվել է Ընտրությունների վերահսկման կոմիտե։

Հիմնադիր անդամներն են Անահիտ Սարգսյանը, Նարեկ Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Աղասի Ենոքյանը։
⚪️ Թորոսգյուղում «Հավերժության պուրակ» է հիմնվել ի հիշատակ համայնքի անմահացած հերոսների։
🟡🔴⚫️ ՀՀ զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել․

ՀՀ ՊՆ
🔴 Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասելուց, թե ինչ կասեն Միացյալ Նահանգները հայերի մասին այս անգամ: Արդյո՞ք ԱՄՆ-ն այլ մտահոգություններ չունի, բացի այն, թե ինչպես հանդես գալ որպես հայերի փաստաբան: Թող պատմաբանները զբաղվեն այս հարցով։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
⚫️ Բաքուն քրեական գործ է հարուցել 14 հայ ռազմագերու նկատմամբ:
🔴🟢🟡 Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
🟡🔴⚫️ Այսօր առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։ Միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:

ՀՀ ՊՆ
⚫️ Կա հիսուն մասունք, որոնց դեպքում չորրորդ-հինգերորդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, պետք է դիմենք մեր օտարերկրյա գործընկերներին:

Նիկոլ Փաշինյան
✝️ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Սյունիք, ապա կմեկնի Արցախ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟡🔴⚫️ «Իդիոտկա». Լենա Նազարյանի արձագանքը՝ Թագուհի Թովմասյանի ելույթին:

Հ.Գ. Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադառնում էր դիերի հետ կապված շատ նուրբ թեմային։
Radar Armenia
🟡🔴⚫️ «Իդիոտկա». Լենա Նազարյանի արձագանքը՝ Թագուհի Թովմասյանի ելույթին: Հ.Գ. Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադառնում էր դիերի հետ կապված շատ նուրբ թեմային։
🟡🔴🟢 Եվ խնդրում եմ իմ գործընկերներին, որոնք շատ դեմոնստրատիվ լքեցին դահլիճը, որոնք իշխանության մաս էին կազմում և «Իմ քայլի» պատգամավորներ էին, բա մնայիք իշխանության մեջ և այս բեռը կրեիք, փորձեք հարց լուծել:

Ոչ թե օր առաջ դուրս գայիք, մոռանայիք ձեր քաղաքական անցյալը, երեք տարի ձեր արած կամ չարած գործը և այժմ փորձեիք քաղաքական դիվիդենտներ հավաքել: Բարոյական հարթության մեջ նման հարցերը քննարկման ենթակա չեն։

Նազելի Բաղդասարյան
🔴 Աբովյանի դիահերձարանի միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։

Առողջապահության նախարարություն
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴🟡 Հրդեհ՝ Երևանի Անտառային փողոցում:
🟢 Երևանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտևեն 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։
🟡 Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին:
🟡 ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնել է Ադրբեջան։
🔴🟡🟢 Ստեփանակերտում (Իվանյանի կողմերը) մի նորակառույց մզկիթ է օծվել: Ոչ մի արտառոց բան չկա, ՌԴ բնակչության 20%-ը արդեն մահմեդական է, իսկ երիտասարդների շարքերում այդ թիվը շատ ավելի բարձր է: Մի քանի տարուց ՌԴ զինված ուժերի մեծ մասը մահմեդական է լինելու... սունի մահմեդական: Իսկ մենք շատ արագ պիտի հասկանանք, որ ճիշտը շիաներն են... 4 տարի ա գոռում եմ:

Արթուր Դանիելյան
🔴🟡🟢 Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս հետո էլ ամուր խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է շարունակել մանրակրկիտ աշխատանքը, ինչը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով սահմանազատում և ռազմագերիների վերադարձ իրենց ընտանիքներ: Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ժառանգության բազմազանությունը: Այս առումով խորհուրդ եմ տալիս նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը Ադրբեջանի նախագահին