Առողջապահության նախարարություն
728 subscribers
570 photos
48 videos
3 files
536 links
Download Telegram
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում թողարկված «Պատերազմին մասնակցած զինծառայողներն ու պահեստազորայիններն անվճար բուժօգնություն չեն ստանա» վերտառությամբ հոդվածին՝ նախ հարկ է նշել, որ խորագիրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած անձանց (պատերազմի ժամանակ վնասվածք, վիրավորում կամ խեղում ստացած) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Ինչ վերաբերվում է պատերազմի մասնակից զորացրված զինծառայողներին, պահեստազորայիններին, ովքեր չունեն վիրավորում, խեղում կամ վնասվածք, ապա վերջիններիս ևս կարող է տրամադրվել պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու դեպքում, որը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
Գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում փետրվարին վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, ադենովիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3594
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային:
Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունը ավելի թիրախային դարձնելու նպատակով:

«Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական ծրագրերի և կորոնավիրուսային հիվանդության շրջանակներում աջակցություն ցուցաբերել: Այստեղ աշխատելու ենք 3 շաբաթ: Գնահատելով առողջապահության նախարարության ներկայացրած կարիքները` պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Պիտեր Սկելտոնը:

«Բարձր եմ գնահատում այս առաքելության շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը և համոզված եմ, որ Հայաստանում միջազգային փորձի ներդրումը կլինի շատ արդյունավետ և շարունակական»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր և պայմանավորվել առաջիկա անելիքների մասին:
Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է:
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր կորոնավիրուսային հիվանդության բարդությունները:
Փետրվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ն` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 713194 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 188 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 808 է:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք:

COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին:

Նշենք, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:
Փետրվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է:
Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:

Տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին: Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3603
Փետրվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն առողջացած, 3190-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք:
Մեկնարկել է «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթացը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է լրատվամիջոցների դերը բնակչության իրազեկման և ապացուցողական բժշկության հենքի վրա ճիշտ տեղեկատվության տրամադրման հարցում:

Միջազգային գործընկերները ներկայացրել են Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում. ԱՀԿ-ի դերը COVID-19-ի դեմ պատվաստումների մատչելիության և հասանելիության գործում (COVAX FACILITY), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարում:

Ավելին այստեղ` https://m.facebook.com/story.php?story_fbid=2886608468246930&id=1455050464736078
Փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն առողջացած, 3192-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:
Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալները:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3608
Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:
Մարտի 3-ին, ժամը 13:00-19:00 Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց) կկազմակերպվի հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն և արագ հետազոտություն:

Միջոցառումը ներառում է նաև ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվության տրամադրում: Հետազոտությունը կկատարվի հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր մասնագետի կողմից, որը կուղեկցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:
Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համագործակցության արդյունքում մինչև ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ:

Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

✔️Android - https://play.google.com/store/apps/details?id=com.nocovid19.su&fbclid=IwAR06EpfFazJiBmhqiXt10VdX2P_7BeRiRaU_-bNdYtYSBI7MQOZN8vMIL7A

✔️IOS - https://apps.apple.com/am/app/%D0%BF%D1%83%D1%82%D0%B5%D1%88%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D1%83%D1%8E-%D0%B1%D0%B5%D0%B7-covid-19/id1541206996?fbclid=IwAR1QjFy53dOEcpJcxsJ2W8a5n3uDpIg8sH7G4afJX1hELwejPxWxv4ewzas

Մանրամասներն այստեղ` https://www.moh.am/#1/3614
Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:
Այսօր մինչև ժամը 19:00_ն կշարունակվի «Մի գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառումը, որն անցկացվում է Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց): Միջոցառման շրջանակում իրականացվում է հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություն:
Լսողության կորստի, խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ հարցերը բարձրաձայնելու նպատակով ամբողջ աշխարհում նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:

Ավելին այստեղ` https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2889539121287198/