Առողջապահության նախարարություն
1.01K subscribers
587 photos
49 videos
3 files
554 links
Download Telegram
📣 Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում. Գեղարքունիքի մարզ

🚑 Սիրելի՛ կանայք, շարժական մամոգրաֆը դեռևս Վարդենիսում է,
առաջիկայում կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Հետազոտությանը կարող են մասնակցել`
45-68 տարեկան կանայք:
նախապես անհրաժեշտ է գրանցվել՝ դիմելով ընտանեկան բժշկին։
💌 🎗 Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս:
🤰Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում:

Մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը ինքնազննմամբ

Յուրաքանչյուր կին պետք է ուշադրություն դարձնի առողջությանը և պարբերաբար իրականացնի ինքնազննում:


Որո՞նք են

կրծքագեղձի նորմալ փոփոխությունները
🔴 արտասովոր փոփոխությունները, որոնց դեպքում պետք է լինել զգոն։
📌Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:
👍1
🧏‍♂️ 10 կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար

1. Զարկերակային ճնշման չափում

Կանոնավոր հսկողությունն օգնում է վաղաժամ հայտնաբերել գերճնշումը, ինչը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է:

2. Խոլեսթերինի մակարդակի որոշում
...

Տեղեկատվությունը` այստեղ
❗️ Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ։

Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտի կարևոր առաջնահերթություններին`
🔹2025թ. պետական բյուջեով նախատեսվող միջոցների զգալի մասը պետական պատվերի հատկացման օֆերտային սկզբունքի ապահովմանն է ուղղվելու: Ծրագրերն անխափան շարունակվելու են, պահուստային ֆոնդերից նույնպես հատկացումներ կլինեն:
🔹Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման նպատակով պետական բյուջեով կհաստատվի 12.3 մլրդ դրամ:
🔹Կիրականացվի 46 բժշկական կազմակերպության շինարարարություն, որից 11-ը` ընթացիկ:
🔹Մեկնարկելու է մարզային 4 քաղաքների բժշկական կենտրոնների, 19 գյուղական ամբուլատորիաների, մարզային 9 պոլիկլինիկաների կառուցման/վերակառուցման, սարքավորումներով և գույքով վերազինման աշխատանքները:
🔹Դեղապահովման շրջանակները որոշակի կընդլայնվեն, կվերանայվի հիմնական դեղերի ցանկը, նախապատրաստվում է ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն,
🔹Իմունականխարգելման ազգային ծրագրում ներդրվել է և հաջորդ տարի կմերկարկի ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրը:
🔹Կշարունակվեն և կընդլայնվեն սքրինինգային ծրագրերը: Նախատեսվում է նաև ստացիոնար մամոգրաֆիկ կենտրոնների բացում, նաև` մարզերում:
🔹Առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները կընդլայնվեն` ներառելով և՛ իրազեկման աշխատանքներ, և՛ վարքագծային փոփոխություններ բերող միջոցառումներ:
❗️ 2025թ. հաստատված բյուջեն որոշակիորեն խնդրահարույց է այն առումով, որ ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը վերադարձել է 2023թ.-ի 1.5%-ի շրջանակներին:
❗️❗️ 2025թ. պետական բյուջեով նախատեսված էր ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, սակայն ֆիսկալ քաղաքականության սահմանափակ լինելով պայմանավորված` ապահովագրության հատվածը դուրս է եկել:
❗️❗️❗️ Առաջիկայում առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ միացյալ աշխատանքները պետք է ակտիվ կերպով շարունակվեն:

🎥Նախարարի ելույթը
🏥Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն:
👍1😁1
💊 Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
🔹 երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
🔹 դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,
🔹 նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
🔹 սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:
👍1
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:

Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։

Կարևոր է`

🔸 ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
🔸 ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
🔸 մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:

Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։

Առո՛ղջ եղեք
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 🧪։

Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով 👐, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:

Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.

🔹 հղիները,

🔹 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,

🔹 65 տարեկանից բարձր անձինք,

🔹 ավելին:
👍2
❗️ Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է վիրահատական, թերապևտիկ և վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:

Հիմքը` առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 38-Ն հրաման

🔗 Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին և իրավունքներին կարող եք ծանոթանալ`
https://moh.am/#1/40
https://moh.am/#1/94
❗️Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են սրտային վիրաբուժությունից, բացառությամբ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Հիմքը` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 1-ին հավելված

🔗 Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին կարող եք ծանոթանալ` https://moh.am/#1/40
👍1
❗️Հաշմանադմություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների:

Հիմքը` Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրաման

🔗 Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին կարող եք ծանոթանալ` https://moh.am/#1/40
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։

Եթե ցանկանում եք Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:
Գրանցվեք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով և լրացրեք հարցաթերթիկը:

Հարցաթերթիկը լրացնելուց հետո, պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրել եք գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս խնդրում ենք ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):
👍6
📌 Ի գիտություն ֆինանսիստներին և հաշվապահներին

#Ապահովագրություն
👍2