ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
1.11K subscribers
2.94K photos
14 videos
3.96K links
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը ԿԳՄՍ ոլորտներում։
Download Telegram
​​🔭🔬14 կազմակերպություն կստանա գիտական սարքեր և նյութեր. հայտնի են մրցույթի արդյունքները

14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով:
https://escs.am/am/news/9084
​​Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը կավարտվի հուլիսի 1-ին

🔷ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին:
https://escs.am/am/news/9085
​​🔶Կայացել է սահմանամերձ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը

🔶ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը:
https://escs.am/am/news/9091
​​🎾Դևիսի գավաթ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը 2022 թվականին հանդես կգա Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում:
https://escs.am/am/news/9092
​​Հունգարիայի փոխվարչապետ Ժ. Շեմյենն այցելել է ՀՊՄՀ

Մասնավոր այցով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է այցելել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությունը:
https://escs.am/am/news/9093
​​🖼️Գեղարքունիքի մարզի երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները

🔶ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:
https://escs.am/am/news/9094
​​Գիտահետազոտական նոր հեռանկարներ տնտեսագիտության ոլորտում. ՀՊՏՀ-ում էր պրոֆեսոր Թոմաս Բոբերը

➡️«Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Թոմաս Բոբերը։
https://escs.am/am/news/9095
​​Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

➡️Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրությունները:
https://escs.am/am/news/9096
​​🎉ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

👏Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի:
https://escs.am/am/news/9099
​​🥊Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

👏Հաստատվել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
https://escs.am/am/news/9100
​​🔽Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

➡️Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:
https://escs.am/am/news/9101
​​🎭«Դասարան+Դասական». հիանալի նորություն թատերասեր աշակերտների համար

🔶Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
https://escs.am/am/news/9102
​​👥Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

🔷Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին:
https://escs.am/am/news/9103
​​🧑‍🤝‍🧑ՀՖԿՍՊԻ-ում մեկնարկել է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը

🔶Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։
https://escs.am/am/news/9104
​​🔶«Քո արվեստը դպրոցում» կրթական մշակութային ծրագրի շրջանակում անցկացվել է 18 հանդիպում

🔶ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրականացրել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը։
https://escs.am/am/news/9105
​​🤝Կրթություն-գիտություն-աշխատաշուկա. համատեղել գերմանական և հայկական փորձը

➡️«Կրթություն, գիտություն, աշխատաշուկա. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կայացած քննարկումը համախմբել էր պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիրներին ու գերմանական բուհերի շրջանավարտներին:
https://escs.am/am/news/9106
​​🎾«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

👏Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են:
https://escs.am/am/news/9109
​​🤝Ամրապնդելով բուհ-դպրոց համագործակցությունը

▶️Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր:
https://escs.am/am/news/9110
​​🖼️«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանում

🔶Հուլիսի 1-ին՝ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:
https://escs.am/am/news/9111
​​🔷Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ ի նպաստ մեծահասակների կրթությանը

➡️Մեկնարկել է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը, որն իրականացնում է «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
https://escs.am/am/news/9112