🟦 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդունել է «Պետրոֆ» (Petrof) չեխական ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Զուզանա Ցերալովա Պետրոֆովային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ-չեխական մշակութային երկկողմ հարաբերությունները և ընդգծել, որ «Petrof» ապրանքանիշի բարձրակարգ դաշնամուրները քաջածանոթ ու սիրված են հայ երաժշտական արվեստի ներկայացուցիչների և լայն հանրության կողմից:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/530

escs.gov.am
Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարները • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
❤1
🇦🇲🇪🇸 Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր պատմամշակութային հուշարձաններ։
Այցերի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով դրա կապը կենսաբազմազանության, բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ։

Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստան կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։
Այցի ընթացքում Նորին Մեծությունը ծանոթացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանական համալիրի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և մշակութային արժեքին։

🟦 ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:
Կարևորելով որմնանկարների պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրանց պահպանությունը, օգտագործումը և այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ կողմերը համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ ՀՀ օրենսդրության շրջանակում:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/534

Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման նպատակով • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
🟦 Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքը պետք է սկսվի կրթությունից՝ վաղ տարիքից զարգացնելով սովորողների բնապահպանական գիտակցությունը, քննադատական մտածողությունը և պատասխանատու վարքագիծը։ Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով COP17-ի շրջանակում տեղի ունեցած Կենսաբազմազանության կրթության օրվա միջոցառմանը։
«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակի ամենալուրջ մարտահրավերներից է։ Դրա հաղթահարումը պահանջում է ոչ միայն արդյունավետ բնապահպանական քաղաքականություն, այլև գիտելիք, պատասխանատվություն և հասարակության բոլոր շերտերի ակտիվ ներգրավվածություն։ Հենց այս համատեքստում է կրթությունը դառնում առանցքային գործիք՝ ձևավորելու բնության նկատմամբ գիտակից վերաբերմունք և այն պաշտպանելու համար անհրաժեշտ կարողություններ»,- նշել է նախարարը։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/535

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում • Հայաստանի…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակներին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր երիտասարդության օր է։
❤2
🟦 Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։
Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 18:00 ներառյալ։
Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/538

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
🟦ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ երկարաձգվել է արհեստագործական և միջին մասնագիտական (ՄԿՈՒ) ուսումնական հաստատությունների դասավանդողների 2026 թվականի ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտերի ընդունման ժամկետը։
Հաշվի առնելով վերապատրաստող կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացի պատշաճ կազմակերպման, հնարավոր մասնակիցների առավել լայն ներգրավման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ներկայացման ապահովման անհրաժեշտությունը՝ հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/539

Երկարաձգվել է ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպությունների հայտերի ընդունման…
🇦🇲🇪🇸Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան:
Իսպանիայի թագուհին շրջայց է կատարել Գառնիի տաճարի տարածքում, ծանոթացել Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանն ու նշանակությանը: Նորին Մեծությունը նաև եղել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում, որն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/542

Իսպանիայի թագուհին այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար, ինչպես նաև շրջել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում։
❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ գաղտնիքներ են բացահայտում Հայաստանի լեռների նստվածքային ապարներում պահպանված հնագույն խեցգետնակերպերը մեր երկրի և մոլորակի երկրաբանական անցյալի մասին։
Ֆրանսիացի հնէաբան Էլվիս Գիյամը պատմում է պետության կողմից ֆինանսավորվող «PostDoc-Armenia» ծրագրի շրջանակում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հնէաբանության լաբորատորիայում իրականացվող իր հետազոտության, գիտական բացահայտումների և Հայաստանի երկրաբանական ժառանգության ուսումնասիրության կարևորության մասին։

🟦 Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, այսօր տրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ներառված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումները նվիրված են Հայաստանի անկախության 35-ամյակին։
Դրա շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից:
Լուսանկարների ցուցահանդեսին զուգահեռ «Տերյան» մշակույթի կենտրոնը ներկայացրել է հայկական տարազների ցուցադրությունը, որոնց զարդանախշերը համադրված են Հանրապետության հրապարակի նախշերի հետ:

🟦ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտում» կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը, որը համախմբել է երիտասարդներին, քաղաքականություն մշակողներին, փորձագետներին, ինչպես նաև Հայաստանի և եվրոպական կառույցների ներկայացուցիչներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է բնության և կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հասարակության մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը՝ կարևորելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/545

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
Այսօր լրանում է անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակը:
Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնամուրային կատարողական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է, որի բացառիկ տաղանդը, կատարողական ինքնատիպ ձեռագիրը և երաժշտական խորաթափանցությունը նրան ճանաչում ու հեղինակություն են բերել միջազգային երաժշտական ասպարեզում։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում և ստեղծագործական հարատև բերկրանք:
Սվետլանա Նավասարդյանի կենսագրությունը՝ կայքում ⤵
https://escs.gov.am/articles/news/547

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը • Հայաստանի Հանրապետության Նախարարություն
🟦Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։
Գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/546

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով • Հայաստանի Հանրապետության…
🟦 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդունել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետ Կողին Դուգեղին և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի համահիմնադիրներ Հայկ Շահբազյանին ու Լևոն Ավդալյանին։ Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։ Նա նաև շնորհավորել է Հայկ Շահբազյանին Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են սեպտեմբերի 11-13-ը Պլեսի Ռոբանսոն քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի պաշտոնական բացմանը, քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը, կրթամշակութային համաժողովին և «Հայաստանի օր» միջոցառմանը։
https://escs.gov.am/articles/news/548

Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթամշակութային և մարզական համագործակցության զարգացման հեռանկարները • Հայաստանի Հանրապետության Նախարարություն