Millennial Psychologist
24 subscribers
10 photos
14 links
Այստեղ անդրադառնալու ենք հոգեբանության, հոգեբուժության եւ հարակից ոլորտների գիտական արդի փոփոխություններին։
Download Telegram
Ինչո՞ւ հոգ տանել հոգեկան առողջության մասին․ այն թույլ է տալիս՝
- գիտակցել սեփական ներուժը,
- դիմակայել առօրյա սթրեսին
- եւ արդյունավետ աշխատել։

Ինչպե՞ս՝
- դիմեք մասնագետի օգնությանը, եթե զգում եք դրա կարիքը,
- հաղորդակցվեք, պահպանեք կապն այլոց հետ,
- դրական տրամադրվեք կյանքի նկատմամբ,
- ֆիզիկապես ակտիվ եղեք, մարզվեք,
- օգնեք ուրիշներին,
- լավ քնեք, պահպանեք առողջ քնի հիգիենան,
- եւ զարգացրեք սթրեսին դիմակայելու հմտություններ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բոլորս էլ երբեմն տխուր, անհանգիստ կամ զայրացած ենք լինում, կարեւոր է ուշադրություն դարձնել, թե որքան հաճախ է դա պատահում, եւ ինչքան ուժեղ եք զգում այդ հույզերը:

Զայրույթը հաճախ դեպրեսիայի դրսեւորման մի մասն է։ Օրինակ տղամարդկանց մոտ` դեպրեսիային երբեմն վերագրվում է դյուրագրգռությունը՝ համարելով դա տղամարդկանց բնորոշ հատկություն, արդյունքում այն անտեսվում է կամ չի նկատվում:

Անվերահսկելի զայրույթը կարող է արտացոլել անհատի բացասական զգացմունքները «ես»-ի կամ աշխարհի հանդեպ, հիասթափություն կամ վատ կարգավորվող արձագանք սթրեսին։

Անընդհատ տխրելը, անկարեւոր լինելու զգացողությունը կամ ոչնչում հետաքրքրություն չտեսնելը կարող են լինել կլինիկական դեպրեսիայի նշաններ: Սա տարբերվում է դեպրեսիվ տրամադրությունից, որը ժամանակ առ ժամանակ բոլորս էլ զգում ենք:

Երբեմն երեխաները նույնպես տխրելու փոխարեն ցույց են տալիս դյուրագրգռություն, զայրույթ կամ թշնամանք ուրիշների նկատմամբ:

Հոգեթերապիան կարող է օգնել, երբ դժվարանում եք կարգավորել ձեր հույզերը:

Հոգեթերապիայի ժամանակ մասնագետը տրամադրում է գաղտնի միջավայր, որտեղ կարելի է ուսումնասիրել անհանգստացնող զգացմունքները, հասկանալ դրանց հիմնական պատճառները, դիտարկել դրանք համատեքստում եւ սովորել հմտություններ այդ զգացմունքները հաղթահարելու համար։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաեւ ավելի խորքային խնդիրներ, որոնք պահանջում են պատրաստված մասնագետի օժանդակություն, ինչպիսիք են՝ տրավման կամ բարձր ռիսկային վարքագիծը։
Սթրեսը կարող է առաջացնել վախի, զայրույթի, տխրության, անհանգստության կամ հիասթափության զգացում, ախորժակի, էներգիայի, ցանկությունների եւ հետաքրքրությունների փոփոխություններ։ Ինչպե՞ս այն հաղթահարել 🚀 bit.ly/3BfDb16
Հոկտեմբերի 3-9-ը Հոգեկան հիվանդությունների իրազեկման շաբաթն էր։ Շաբաթվա ընթացքում մեր ունեցած քննարկումներին կարող եք հետեւել այստեղ՝ https://t.co/7HQBkszQVt #ՀոգեկանԱռողջություն
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին, ի՞նչ է ստիգման եւ ինչպե՞ս այն հաղթահարել՝ https://t.co/k1L5WKfXLz #ՀոգեկանԱռողջություն
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին 🙋

📌 Մի քննադատեք եւ մի տվեք գնահատականներ․ յուրաքանչյուրը պետք է ունենա քննադատությունից ազատ տարածք։

📌 Խոսեք եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է։ Մի պահանջեք մանրամասներ, եթե ձեր զրուցակիցը պատրաստ չէ խոսել դրանց մասին, դա հսկայական վստահություն եւ խիզախություն է պահանջում։

📌 Մի փորձեք ախտորոշել կամ կռահել դիմացինի հույզերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետ չեք, խոսակցության ժամանակ հաշվի առեք դա, որքան էլ որ մեծ լինի աջակցելու ցանկությունը։

📌 Տվեք հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել։ Հարցրեք «Ինչպե՞ս ես քեզ զգում», «Երեւի այդքան էլ լավ չես զգում քեզ»-ի փոխարեն։ Տվեք հարցեր առանց պնդման կամ կանխատեսման։

📌 Խոսեք բարեկեցության մասին։ Խոսեք սթրեսը նվազեցնելու եւ խնամքի մասին, առողջ դիետայի, մարզվելու մասին եւ թե ինչպես առողջ քունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ նպաստել բարեկեցությանը։

📌 Լսեք․ եղեք համբերատար եւ համոզվեք, որ ճիշտ եք հասկացել, փորձեք հասկանալ թե ինչպես է ձեր զրուցակիցն իրեն զգում։

#ՀոգեկանԱռողջություն
Միկրոագրեսիան հարաբերություններում արտահայտվող կողմնակալ վերաբերմունքն է ուղղված մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին։ Այն հաճախ քողարկվում է հաճոյախոսությունների եւ անմեղ հարցերի շղարշով։ Ինչպե՞ս այն վնասազերծել՝ https://t.co/PaupijReRe #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
Ամեն արձագանքած նամակի փոխարեն հայտնվում են երեք նորերը, հեռախոսը զանգում է ․․ աշխատանքային շաբաթ է, եւ եթե աշխատում եք, ամենայն հավանականությամբ գիտեք, թե որքան սթրեսային կարող է այն լինել։ Ինչպե՞ս մեղմել սթրեսն աշխատավայրում՝ https://t.co/CtcoJx6M9L #ՀոգեկանԱռողջություն
Հոգեկան առողջության ստիգմաները, թիրախավորելով հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց, բացասական կերպով են անդրադառնում նաեւ նրանց ընտանիքների եւ մտերիմների վրա։ Ստիգմաները հանգեցնում են՝
- հուսահատության,
- ցածր ինքնագնահատականի,
- հոգեբուժական ախտանիշների ավելացման,
- սոցիալական հարաբերությունների դժվարությունների,
- շարունակական բուժման հավանականության նվազեցման եւ
- աշխատանքային խնդիրների ավելացման։

Կարդալ հոդվածը՝ https://bit.ly/3nquD2j

#ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
👪 Հոգեֆիզիկական զարգացման խանգարումները սովորաբար ախտորոշվում են մանկության կամ պատանեկության շրջանում: Դրանցից է ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշը` https://t.co/0aJYYVefi0 #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
Յուրաքանչյուրս ունենք գաղտնիքներ, սակայն դրանցից որո՞նց մասին ենք անընդմեջ մտածում։ Հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր ամաչում են իրենց գաղտնիքներից, ավելի շատ են մտածում դրանց մասին, քան նրանք, ովքեր մեղքի զգացում են ունենում դրանց պատճառով։ #Հոգեբանություն
Հոգեկան առողջությունը հանրային առողջության ամենաանտեսված ոլորտներից մեկն է: Ըստ @who-ի մոտ 1 միլիարդ մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով` https://t.co/U8k19Vx6UX
🍲 Մեր ընդունած սնունդը ազդում է ոչ միայն ֆիզիկական, նաեւ հոգեկան առողջության եւ բարեկեցության վրա։ Լավ սնվելը նշանակում է ունենալ հավասարակշռված դիետա՝ բաղկացած բանջարեղենից եւ սննդարար նյութերից․ այն կարող է բարելավել բաերեկեցությունն ու տրամադրությունը։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Էթիկական կանոնները ուղեցույց են հանդիսանում ոլորտի մասնագետների համար, օգնելով կողմնորոշվել գործողություններում, երբ հայտնվում են այս կամ այն էթիկական կամ բարոյական երկընտրանքի առաջ՝ https://t.co/vX2i8lFweF
Ամեն տարի ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5 չափահասից մեկն առնչվում է հոգեկան առողջության խնդրի հետ։ Նրանց 25 տոկոսն առնչվում է լուրջ կարգավիճակի հետ։ #Հոգեվիճակագրություն
Հոգեկան առողջության խնդիրների հետ է առնչվում 6-17 տարեկան ամերիկացիներից 6-ից յուրաքանչյուր մեկը: Իսկ ամբողջ կյանքում դրսեւորվող նման խնդիրների 50 տոկոսը սկիզբ են առնում մինչեւ 14 տարեկանը, 75 տոկոսը՝ մինչեւ 24 տարեկանը: #Հոգեվիճակագրություն
Սթրեսը մարմնի արձագանքն է արտաքին եւ ներքին ազդակներին՝ ճնշմանը: Բազում իրավիճակներ եւ իրադարձություններ կարող են առաջացնել սթրես: Այն հաճախ առաջանում է, երբ ինչ-որ նոր, անսպասելի բան ենք զգում կամ առկա է որեւէ սպառնալիք: Կարդալ՝ https://t.co/KW9btkU4ml
Անկախ նրանից լուրերը եք կարդում, թե թերթում սոցիալական ցանցերը, բացասական տեղեկություններից խուսափելն անհնար է։ Դրանց բացասական ազդեցությունը մեղմելու համար ներկայացնում ենք մի քանի տարբերակ՝ https://t.co/HHO544hNpX
Քվինսլենդի առողջապահական կառույցը, որն ենթակա է Ավստրալիայի առողջապահության նախարարությանը, հրապարակել է «Քեզ օգնության ձեռք մեկնիր» ուղեցույցը։

Ուղեցույցը նկարագրում է մաստուրբացիայի առավելությունները, ահա դրանցից մի քանիսը՝
- խթանում է էնդորֆինների արտադրությունը՝ նպաստելով հոգեկան բարեկեցությանը,
- անվտանգ սեքսի ձեւ է,
- օգնում է ճանաչել սեփական մարմինը։

Այն անդրադառնում է մաստուրբացիայի հետ կապված ստիգմաներին՝ թե ինչպես են շատերը հիմնվելով հնացած նախապաշարմունքների վրա՝ ամաչում դրանից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ պաշտոնական կայքում անգլերեն լեզվով՝ bit.ly/lotsofstigmas