ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆը հյուրնըկալվել է «Բուն զրույց. ֆրանկոֆոնիա» հաղորդմանը 🎙️
Զրույցը չափազանց անկեղծ է ստացվել՝ անձնական պատմությունից, հայկական ինքնությունից մինչև «ԿԱԶԱ» հիմնադրամի ստեղծում, որը շուտով կտոնի գործունեության 30-ամյակը Հայաստանում։
🎥Զրույցն ամբողջությամբ այստեղ։

YouTube
KASA - Une histoire francophone | ԿԱԶԱ. մի ֆրանկոֆոն պատմություն | Բուն զրույց. ֆրանկոֆոնիա
Monique Bondolfi-Masraff est la fondatrice de l’organisation francophone KASA qui fêtera bientôt ces 30 années de fonctionnement en Arménie. Durant son parcours riche l’organisation a passé par différentes étapes d’évolution qu’on met en œuvre avec sa fondatrice…
❤6
Հուլիսի 13-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «CIVIS+ Հայաստան» քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանման ծրագրի երկօրյա վերապատրաստումը 🗳️
Հայաստանի 7 մարզից 25 մասնակիցներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ զարգացնելու իրենց հմտությունները և դառնալու տեղական ֆասիլիտատորներ։
💡Վերապատրաստման արդյունքում մասնակիցները զինվեցին անհրաժեշտ բոլոր հմտություններով ու մեթոդաբանությամբ։ Առաջիկայում նրանք իրենց համայնքներում կազմակերպելու և անցկացնելու են ընտրական գործընթացների վերաբերյալ խաղայնացված աշխատարաններ ու սեմինարներ։

❤8
«Զբոսավարների պատրաստում» և «Հայրենաճանաչություն ու դպրոցական զբոսաշրջություն» կրթական ծրագրերի այս տարվա փուլն ամփոփվեց ուսուցողական-գործնական այցերով դեպի Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր 🏔️🚌
✨Յուրաքանչյուր այցին մասնակցեցին շուրջ 50 ուսուցիչ և ապագա զբոսավար, որոնց համար այս ճանապարհորդությունները դարձան ոչ միայն նոր բացահայտումների, այլև մասնագիտական աճի ու ոգեշնչման կարևոր հարթակ։
Մանրամասները

❤6👏1
Ավարտին մոտեցավ «Ինովարիում․7» ծրագրի տիեզերական թռիչքը 🚀✨
🌟Հայաստանի տարբեր համայնքներ ներկայացնող 14-25 տարեկան երիտասարդական թիմեր վեց ամիս շարունակ մասնակցեցին այս խաղայնացված կրթական ծրագրին, անցան գիտելիքներով ու նոր հմտություններով լի ճանապարհ...

❤14
Սիրելի' ընկերներ,
«ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը մեկնում է վաստակած հանգստի, որի ընթացքում սոցիալական հարթակներում կլինենք ավելի պասիվ։
Մեր աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերից' նոր մտքերով, նոր ուժով և եռանդով ✨️🎉

❤16🔥4💋3👏1
KASA Foundation pinned «Սիրելի' ընկերներ, «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը մեկնում է վաստակած հանգստի, որի ընթացքում սոցիալական հարթակներում կլինենք ավելի պասիվ։ Մեր աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերից' նոր մտքերով, նոր ուժով և եռանդով ✨️🎉»
🌟 Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը 🌟
Սիրելի՛ երիտասարդներ,
Ձեր պրպտող հայացքը, թարմ մտքերն ու նախաձեռնողականությունն են ընդլայնում մեր հնարավորությունների սահմանները՝ երազանքները մոտեցնելով իրականությանը։
Այս ճանապարհին դուք ունեք լսելի լինելու, փորձելու, երբեմն սխալվելու ու նորից սկսելու կարիք։ «ԿԱԶԱ» հիմնադրամն այն վայրն է, որն իր օրինակով վկայում է, որ ամեն ինչ սկսվում է մեկ գաղափարից կամ մի պարզ' «արի՛ փորձենք»-ից։ Այստեղ քո փոխարեն չեն ընտրի ճանապարհը, այլ կլսեն, կվստահեն ու կողքիդ կլինեն։
Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում ենք ձեզ անսպառ հետաքրքրասիրություն՝ նոր հորիզոններ բացահայտելու համար, համարձակություն՝ մեծ նպատակներ իրականացնելու համար, և անսասան կամք՝ դրական փոփոխություններ կերտելու գործում:
Եղե՛ք ակտիվ, նախաձեռնող և երազանքների ետևից գնացող։
Միշտ ձեր կողքին՝
«ԿԱԶԱ» հիմնադրամ

❤9
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, Ստեփանավանում բակը նորից կանչեց։
«Սերունդներ կամրջող» ծրագրի Ջալալյանց թիմի նախաձեռնությամբ Ստեփանավանում տեղի ունեցավ ազգային բակային խաղերի փառատոն՝ «Բակը կանչում է»։
Թիմն ամիսներ շարունակ աշխատել է ազգային բակային խաղերի ուսումնասիրման, դրանց պահպանման և համայնքային կյանք վերադարձնելու գաղափարի շուրջ։ Նրանք իրենց նախաձեռնության համար ընտրել են ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային բակային խաղերի ուղղությունը՝ կարևորելով դրանց դերը սերունդների միջև կապի և համայնքային շփման գործում։
Փառատոնի ընթացքում Ստեփանավանի երեխաներն ու երիտասարդները միասին խաղացին ազգային բակային խաղեր, պարեցին ազգային պարեր։
«Բակը կանչում է» նախաձեռնությունը մեկ օրվա միջոցառում չէ․ թիմը նախատեսում է այն շարունակել նաև շրջիկ խաղերի միջոցով՝ ազգային խաղերը տարբեր բակեր հասցնելով և դրանք համայնքի առօրյայի մաս դարձնելով։