Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Մեզ համար գիտական է հետևալ ճշմարտությունը. իր մերձավորին, ազգին և հայրենիքին արդյունապես և անշահասիրորեն ծառայել կարող է միայն վերանորոգված անհատը:
Գարեգին Նժդեհ🇦🇲
❗️Հայրենիքը` ամենից առաջ🇦🇲
Գարեգին Նժդեհ🇦🇲
❗️Հայրենիքը` ամենից առաջ🇦🇲
❤39❤🔥14
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տեսա մի բուռ հող թաքցրած
Ալեհեր բանտարկյալի մոտ,
Իր բանատախուցն էր նա բերել
Հայրենի երկրից մի բեկոր:
Պահում էր, որպես բալասան
Եվ հաճախ խոնհարվում նրան
- Անթեյը ձեզ կնախանձեր , -
Ասացի մի անգամ նրան:
- Շատ եմ տառապել, սիրելիս,
Պայքարել քառասուն տարի,
Եվ ահա այսքանն է , - ասաց-
Իմ բաժին հողը հայրենի:
Տխուր ու դաժան պատերով
Բանտային մեր խուցը մի օր
Խուզարկու զինվորներ մտան
Եվ հողն այդ խլեցին մի բուռ:
Տեսա արցունքները նրա`
Մանկան պես արտասվող ծերունու,
Ինչ ասել է հող հայրենի,,
Որին կապվել ես ողջ կյանքով:
Հեղինակ՝ Կուզմենկո, Գ. Նժդեհի հետ Վլադիմիրի բանտի նույն բանտախցում բանտարկված բանտարկյալ:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

❤37🕊14❤🔥10
Եվ խոսեցի ես ունայնության մասին. «Մարդն աշխարհ է ստեղծում և աշխարհից հեռանում անբաժին»: «Մարդու արժեքն ու արժանապատվությունը ստեղծագործելու մեջ է և ոչ՝ ունենալու: Եվ քանի որ ոչ ոք ոչինչ չի տանում աշխարհից, լավ է, որ մարդս մի բան թողնի աշխարհում, թեկուզ առյուծի պես արյան հետքեր` մարդկային անապատում»,- Մասիսն ինձ ասաց:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤🔥24💯19❤7🔥4
«Ահա՛ և Արամը, որն իր ուխտն ունի «մեռնել, բայց չտեսնել օտարի պղծիչ գարշապարը հայ երկրի վրա»:
Նինոսը, դեռ անծանոթ հայ բազկի ուժին և նետի անվրեպության, հեղեղի պես շարժվում է դեպի Հայաստանի սահմանները իր աշխարհակալական ագահությունը հագեցնելու հանդուգն ցանկությամբ:
Արթուն է, սակայն, հայ նահապետի աչքը, և ահա՛ սակավազոր, բայց արիաշունչ մի զորաբաժինով նա դիմավորում է թշնամուն իր երկրի սահմանների վրա, արհամարհում է նրա բազմավորությունը, նետվում նրա վրա, խորտակում նրա ուժերը, և գերելով գոռոզ Մադեսին՝ բերում է Արմավիր, ուր նրա գանգը երկաթե ցիցերով մխում է աշտարակի բարձր գագաթի վրա առ ի խրատ Հայաստանի արտաքին թշնամիների...
Հավասար չափով հայրենապաշտ և ռազմիկ է հայ նահապետը: Ուխտի ուժն է նրա ուժը մեռնել, բայց տեղի չտալ:
Խորտակելով Նինոսի գերադաս ուժերը, նա ոչ միայն խստիվ պատժում է հայ երկրի թշնամիներին, այլև իմաստուն դաս է տալիս հայության գալող առաջնորդներին, թե ինչպես պետք է ապահովել Հայաստանի անմատչելիությունը արտաքին վտանգի դեպքում:
Հայ նահապետը պիտի ուզենար ասել.
Մահն ու թշնամին միշտ էլ տեղի են տալիս մեռնելու մտքի հետ հաշտված ռազմիկի առջև: Ուխտեցե՛ք մեռնել և ձեր ճակատից չպիտի ընկնի փառքի պսակ»:
#Նժդեհ
#Հիշիր_պատերազմը

❤27❤🔥13
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՄԵԾ ՄԵՌԵԼՆԵՐԻ
«Հիշե զանոնք, որ գերեզմանին մեջ ննջելով
սուրն իրենց գլխուն ներքևը դրին: Քաջաց բարձն է սուրը»:
Նահատակները...
Այդ մեծ մեռելներն ամենից քիչ իրենց և իրենց կուսակցություններին են պատկանում, ամբողջովին իրենց ցեղին և պատմությանը:
Իրենց ընտրած ճանապարհի բերմամբ նրանք աշխատում ու զոհաբերվում են այս կամ այն կուսակցության դրոշի տակ, նահատակվելով ազգայնանում են, դառնում սրբազան սեփականությունը ողջ ազգի:
Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը:
Սակայն այդպե՞ս է հասկացել մեր ժողովուրդը: Ո՛չ, դժբախտաբար:
Հետևա՞նքը: Մեր նկուն ու ողբալի վիճակը:
Պատճա՞ռը: Կույր և բարբարոս կուսակցամոլությունը, մի զարհուրելի ախտ, որ պիտի թուլանա, եթե ուզում ենք ուժեղանալ ազգովին:
Այդ ուղղությամբ պիտի աշխատեն դպրոցները, մամուլը և ինքը ժողովուրդը:
Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդն անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների աճյունից է բարձրանում:
Յուրաքանչյուր ժողովուրդ բարոյապես այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դեպի իր մեծ մեռելները:
- Իր նահատակների, իր անմահների դեմ մեղանչող ժողովուրդը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ: Կրոններն այլ բան չեն, եթե ոչ պաշտամունք մեծ մեռելների:
Յուրաքանչյուր ժողովրդի հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ նախ և առաջ իր մեծ մեռելներն են:
- Խեղճ է այն ժողովուրդը, որն իր պայքարի և խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներևութաբար զորավիգ են իր մեծ մեռելները:
Չափվում են բանակները, ժողովուրդները, հաղթում մեռելները:
Իր անմահների պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ուժը թվի ու քանակի մեջ է միայն:
Վա՛յ նման ժողովրդին. անփառունակ մահ ու մոռացում` ահա՛ նրա բաժինն աշխարհից:

❤🔥21❤9💯6
Ընկեր ու բարեկամ փնտրի'ր տառապանքի, ճշմարտության և կատարելության ճամփաների վրա։ Ընկերացի'ր ամեն տառապողի, ճշմարտության հետամտողի հետ, և միայն նմանների առջև բա'ց էութեանդ դռները:
Այս ճամփաներից դուրս, սակայն, եղիր և' փականք, և' բանալի շրջապատիդ համար։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Այս ճամփաներից դուրս, սակայն, եղիր և' փականք, և' բանալի շրջապատիդ համար։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤🔥33❤15💯1
Մայիսի 24-ին մի անսպասելի դեպք, ավելի շուտ մի զարմանալի հրաշք եկավ ցրելու համատարած լռությունը, պատռեց մահվան վարագույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը: Ղարաքիլիսայից դեպի արեւելք Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երեւաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում, ավելի ու ավելի նկատելի էր դառնում: Շատ չանցած գյուղում երեւացին մի խումբ ձիավորներ, ոտքից գլուխ զինված: Ժողովրդի սարսափահար դեմքերին նկատվեց ե՛ւ զարմանքի, ե՛ւ ուրախության նշան... Եկվորները ծանոթ դեմքեր էին. Նժդեհի տղերքը:
Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա, տղամարդկություն պիտի շանց տանք - արար աշխարհ պիտի զարմացնենք - ծլկող ու կորչողը նամարդ է: Լսողները չէին հավատում իրենց ականջին: Ամենքին թվում էր մի երազ, մի քաղցր ու կարճատեւ երազ» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա, տղամարդկություն պիտի շանց տանք - արար աշխարհ պիտի զարմացնենք - ծլկող ու կորչողը նամարդ է: Լսողները չէին հավատում իրենց ականջին: Ամենքին թվում էր մի երազ, մի քաղցր ու կարճատեւ երազ» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤32❤🔥14
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ֆաշիստների հետ համագործակցել եք չէ, թե կհերքեք այդ փաստը։
— Հայերին հետապնդումներից և կոտորածից փրկելը՝ համագործակցել է»։
«Նժդեհի` Գերմանիայի հետ կապ հաստատելու նպատակը և բնույթը նկարագրելիս՝ կարճ լինելու համար մեջբերենք մի հատված Նժդեհի գործով հարցաքննվողներ Հայկ Ասատրյանի և Գուրգեն Սամսոն Սարգսյանի հարցաքննությունների արձանագրություններից։
Հարց․ Ու՞մ հետ մեկնեցիք Բեռլին։
Պատասխան․ Բեռլին մեկնեցի միայնակ, իսկ մի քանի օր անց այնտեղ ժամանեցին Սեդրակ Ջամալյանը և Ծովասար Պետիկյանը։ Նրանք Նժդեհի հետ սկսեցին այցելել ճամբարներ, որտեղ պահվում էին հայ ռազմագերիները։
Հարց․ Ի՞նչ նպատակով։
Պատասխան․ Մենք նպատակ ունեինք առանձնացնել հայ ռազմագերիներին և այդպիսով ուժ ստեղծել՝ Թուրքիայի դեմ օգտագործելու համար»։

❤🔥27❤16🔥8