🇦🇲 EU Neighbours east
95 subscribers
10 photos
1 video
11 links
Այստեղ կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության ու փոխհարաբերությունների մասին:
Download Telegram
Channel photo updated
Անին և Ռուզաննան երեխաների համար նախատեսված շրջիկ թատրոնի՝ «Բեբուկի» հիմնադիրներն են։
ԵՄ աջակցությամբ թատրոնի անդամները մասնակցեցին ArtBox ծրագրին, որտեղ ձեռք բերեցին բիզնեսի կառավարման, մարքեթինգի և նախագծերի զարգացման գործնական հմտություններ, իսկ ստացած դրամաշնորհի շնորհիվ ձեռք բերեցին շրջիկ թատրոնի ավտոբուսը՝ իրենց գաղափարը վերածելով իրականության։

🚌 «Բեբուկ» թատրոնի առաքելությունն է մշակույթն ու թատերական փորձառությունը հասցնել երեխաներին՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ անկյունում են նրանք ապրում։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu կայքում:

https://shorturl.at/RsKwO
2
Նայիրին AHA Collective-ի հիմնադիրն է։

ԵՄ աջակցությամբ նա AHA-ում միավորեց գորգագործ կանանց և համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ արվեստագետ Աննա Պօղիկեանին` ստեղծելու ավանդական գորգերի նոր հավաքածու, որը ժամանակակից արվեստի միջոցով վերաիմաստավորում է Հայաստանի պատմությունը, մշակույթը և ինքնությունը։

🎨 AHA Collective-ը Երևանում ստեղծված անկախ հարթակ է, որը ժամանակակից արվեստի միջոցով վերաիմաստավորում է Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu կայքում:

https://shorturl.at/ek4Od
😁2
Շողակաթն ու Մխիթարը «Թատրոն տանիքում»-ի հիմնադիրներն են։

ԵՄ աջակցությամբ այս յուրօրինակ թատրոնը հնարավորություն ստացավ նորովի ներկայանալ հանրությանը՝ մասնագիտական աքսելերացիոն ծրագրի շրջանակում հզորացնելով իր բրենդային հաղորդակցությունը, ընդլայնելով խաղացանկը, գործարկելով առցանց խանութն ու հասնելով նոր հանդիսատեսի։

«Թատրոն տանիքում»-ը բացառիկ թատերական փորձառություն է՝ յուրահատուկ ներկայացումներով, Երևանի տանիքներից բացվող տեսարաններով, կենդանի երաժշտությամբ ու ջերմ մթնոլորտով։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/iSCG1
Ռոբերտը Հայաստանը նորովի բացահայտող ճամփորդ է, ով տեղաշարժվում է անվասայլակով։

ԵՄ աջակցությամբ իրականացվող «ԱրիՏես» ծրագրի շրջանակում Ռոբերտն ու հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ ճամփորդներ հնարավորություն ունեցան տարբեր երկրներից ժամանել Հայաստան և ծանոթանալ երկրի մշակութային ժառանգությանն առանց սահմանափակումների։

«ԱրիՏես» տուրիստական գործակալության առաքելությունն է տուրիզմը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նրանց կարգախոսն է՝ «Հասանելի տուրիզմ Հայաստանում»։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/IGZdE
👍2
Էմիլն «Արկոլադ» շոկոլադի բրենդի հիմնադիրն է։

ԵՄ աջակցությամբ «Արկոլադը» հնարավորություն ստացավ օգտվել հատուկ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նախատեսված վարկային գծից, ընդլայնել արտադրությունն ու դուրս գալ միջազգային շուկա։

«Արկոլադը» 2004 թվականին ստեղծված՝ շոկոլադ արտադրող հայկական ընկերություն է, որը ներկայումս իրականացնում է արտահանում դեպի Եվրոպա։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/Lijqw
👍2
Աշոտը 3D տպագրական ստուդիայի հիմնադիր է։

ԵՄ աջակցությամբ Աշոտն ու իր ընկեր Լևոնը Իմփաքթ Հաբ Սյունիքի օգնությամբ ստեղծեցին 3D տպագրական ստուդիա։ Այն Գորիսի ռեստորաններից հավաքված պլաստիկ շշերը վերածում է էկոլոգիապես մաքուր տպագրական նյութի, իսկ բնապահպանական խնդիրը՝ բիզնես ծրագրի։

Իմփաքթ Հաբ Սյունիքը սոցիալական վայր և համայնք է՝ սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին աջակցելու առաքելությամբ։
ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/yCCwW
2👍1
Դիանան մատնահարդար է և յոթ երեխաների մայր։

ԵՄ աջակցությամբ Դիանան մասնակցեց «Լուսափայլ» ՀԿ-ի կազմակերպած՝ մատնահարդարման եռամսյա դասընթացին, որի արդյունքում այժմ իր սեփական գործն ունի և ապահովում է ընտանիքի բարեկեցությունը ինքնազբաղվածության միջոցով։

Շիրակի մարզում գործող «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանում կանանց գործազրկության խնդրի լուծմանը։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/j6cG4
4👍2👏1
«Գանգրահեր տղան» Չարենցավանի այցեքարտն է։

Եվրոպական միության աջակցությամբ Չարենցավանի համայնքապետարանը ոչ միայն բարեկարգեց այս խորհրդանշային հուշարձանը, այլև նոր շունչ տվեց համայնքի կենտրոնական փողոցներից մեկին և Կինոյի հրապարակը վերածեց հանրային ու մշակութային կյանքի նոր կենտրոնի։

2021 թվականից ի վեր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ՀՀՏԶ/M4EG նախաձեռնությունն աջակցում է տարբեր թեմատիկ ուղղություններով իրականացվող քաղաքային նախաձեռնություններին:

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:
👍2
Ալավերդու մշակույթի տունը վերջապես նոր կյանք է ստացել։

ԵՄ աջակցությամբ Ալավերդու մշակույթի տունը, որը մինչև վերջերս լքված էր, վերածվել է համերգների, թատերական ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների, պաշտոնական հանդիպումների և համայնքային միջոցառումների անցկացման վայրի։

2021 թվականից ի վեր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ՀՀՏԶ/M4EG նախաձեռնությունն աջակցում է տարբեր թեմատիկ ուղղություններով իրականացվող քաղաքային նախաձեռնություններին:

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:
👍2🌚21
Մհերն «Իրական դպրոցի» ուսանող է։

ԵՄ աջակցությամբ Իջևանում բացված՝ «Իրական դպրոց» միջին մասնագիտական կրթօջախի Իջևանի մասնաճյուղը նոր կյանք է տվել քաղաքի նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքին՝ այն ավերակից վերածելով կրթության և նորարարության հանգույցի։

«Իրական դպրոցը» քառամյա ուսուցման ծրագրի միջոցով երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտելու համակարգչային ծրագրավորման և եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության, միկրո և ռադիո էլեկտրոնիկայի մոդելավորման, ԱԹՍ նախագծման և փորձարկման, քիմիայի, ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիական, օպտիկական և կենսաբանական ոլորտները։

ԵՄ՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը շուրջ 30 տարի: Իմացի՛ր ավելին մեր աջակցության մասին eu4armenia.eu/hy կայքում:

https://shorturl.at/RQGWB
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նայիրին «AHA Collective» պատկերասրահի հիմնադիրն է։

😁1