ՀԱՄԿ/CTUA/КПА
33 subscribers
120 photos
28 links
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
.
Confederation of Trade Unions of Armenia
.
Конфедерация Профсоюзов Армении
Download Telegram
📢 Այս պահին Yerevan Place հյուրանոցում ընթանում է կլոր սեղան՝ ԱՄԿ գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասի, Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի տնօրենի տեղակալ Միխայիլ Պուշկինի, ԱՄԿ Աշխատավորների գործունեության գծով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիայի, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի և ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ։

Քննարկման օրակարգում է Արհմիությունների դերը ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաների վավերացման և կիրառման ճանապարհով աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման գործում։
———
#ILO #Armenia #CTUA #tradeunions #labourrights #աշխատանքայինիրավունք #ԱՄԿ
👍2
📢 Այսօր՝ երկօրյա կլոր սեղանի շրջանակում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գործատուների միության ներկայացուցիչների հետ խոսում ենք սոցիալական գործընկերության ոլորտում Հայաստանում առկա իրավիճակից, խնդիրներից ու մարտահրավերներից։

💡 Քննարկումներով, բանավեճերով և կառուցողական առաջարկներով հագեցած օր՝ ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի, ԱՄԿ ներկայացուցիչների և ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ։

📋 Կլոր սեղանի ամբողջական օրակարգին և առաջին օրվան կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ 🔗 https://bit.ly/3uyCLlv
_____
#ILO #Armenia #CTUA #labourrights #աշխատանքայինիրավունք #ԱՄԿ
👍4
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԸ ԱՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

📢 Դեկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ կլոր սեղան՝ նվիրված աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման վերաբերյալ ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաների վավերացման և կիրառման կարևորությանը (N155 և N187), ինչպես նաև այդ գործընթացում Արհմիությունների դերին։

📋ԱՄԿ ներկայացուցիչները խոսեցին 2022թ․ ԱՄԿ 110-րդ Աշխատանքային միջազգային համաժողովում ընդունված որոշումների մասին՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանի տարբեր երկրներում տիրող իրավիճակին և առանձնահատկություններին։

🚀 ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերանը խոսեց ՀՀ-ում Սոցիալական գործընկերության մասին՝ ծանոթացնելով վերջին տարիների զարգացումներին։

💬«Ցավոք, սոցիալական գործընկերությունը հետընթաց է ապրում Հայաստանում վերջին տարիներին։ Մեր գործողություններն ու ջանքերը ուղղված են իրավիճակը փոխելուն և գործընկերությունն, ի վերջո, կյանքի կոչելուն», - շեշտեց Էլեն Մանասերյանը։
💬
🇦🇲
ՕՐ 1՝ 🔗 https://bit.ly/3UO0CZ6
ՕՐ2՝ 🔗 https://bit.ly/3iXP1tj
🇬🇧 https://bit.ly/3Wbn0wA
🇷🇺https://bit.ly/3UOIPky
👍3
📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության արդյունքում արհմիության անդամ հանդիսացող 𝟲𝟳 քաղաքացիների տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային խախտված իրավունքների վերաբերյալ։

Հարցերի շրջանակը ներառում է․
▲ Անհիմն կարգապահական պատասխանատվության կիրառում
▲ Խտրականություն
▲ Վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներ
▲Աշխատանքային պայմանագրի անհիմն լուծում

⚖️ Կազմվել և վարույթ են ընդունվել 2 հայցադիմում, որոնց համար արդեն նշանակված են նախնական դատական նիստեր։

🚀 ՀԱՄԿ-ը շարունակելու է արձագանքել աշխատանքային իրավահարաբերություններում առկա մարտահրավերներին՝ կարևորելով յուրաքանչյուր աշխատողի բարեկեցությունն ու արժանապատիվ աշխատանքը։

#tradeunionsArmenia #CTUA #ՀԱՄԿ #աշխատանքայինիրավունք #իրավաբանականխորհրդատվություն
👍2
📅 Փետրվարի 20-22-ը Ծաղկաձորում, ՀԱՄԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում, տեղի ունեցավ աշխատաժողով` ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի, ճյուղային հանրապետական միությունների նախագահների և հանձնաժողովների ներկակացուցիչների մասնակցությամբ։

Աշխատաժողովը նվիրված էր արհմիությունների գործունեության ռազմավարական տեսլականին՝ զարգացման մարտահրավերներին ու պլանավորմանը։✔️

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում․
🔗 https://bit.ly/3InLBZL
⚖️Երեկ՝ փետրվարի 24-ին, Ազգային Ժողովում կայացան խորհրդարանական լսումներ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին, որին մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները։

📹 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի ելույթը Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերաբերյալ կարող եք լսել ստորև։
https://www.youtube.com/watch?v=1UNoMxnLI40

🔗Բոլոր ելույթներին ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=JgwlIGrDWVg

#ՀԱՄԿ #Աշխատանքայինիրավունք #աշխատանքայինօրենսգիրք
👍2
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը 2023 թվականի մարտի 6-ից 10-ը աշխատանքային այցով գտնվում էին Ժնևում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատողների հարցերով բյուրոյի տնօրենի հրավերով։

Այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://hamk.am/ashkhatanqayin-ayts-zhnev?fbclid=IwAR0NAi4Sxjn2IhMoY7wmNq66c4vH6K6veDuhKh94Vh6lXe8_JZE0y-EdJjc
👍3
Աշխատողը արհմիության աջակցությամբ շահել է դատը։ Նա կվերականգնվի նախկին աշխատանքում և կստանա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում։

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արհեստակցական կազմակերպության անդամ, ՊՈԱԿ-ի աշխատակից Ա.Գ.-ի հայցն ընդդեմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի։ Դատարանում Ա.Գ.-ի աշխատանաքային իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ փաստաբան Նաիրա Համբարձումյանը:
Դատարանը վճռեց՝ հայցը բավարարել, Ա.Գ.-ին վերականգնել նախկին աշխատանքում և պարտավորեցնել պատասխանողին Ա. Գ. -ին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Այսպիսով արհմիությունները շարունակում են արդյունավետ ներկայացնել և պաշտպանել իրենց անդամների իրավունքները և շահերը ինչպես դատական, այնպես էլ օրենքով արհմիություններին վերապահված արտադատական մեխանիզմներով։
👍2