Լուրեր. News. Новости
173 subscribers
132 photos
71 videos
45 links
Download Telegram
«Ազատագրական շարժման» անդամներն այսօր առավոտից կրկին փողոցներ են փակել: Առավոտյան ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ։
Forwarded from Infocom
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ՝ քաղաք Սոչի։
Forwarded from Hay mtorum | ՀՄ
Аналитика от РИА Новости подъехала. Осторожно, работают «профессионалы» 🙂

Telegram-канал: t.me/hmtorum
ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իհլամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը
Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները։

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ Սոչիում ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում մասին
Հայ-ադրբեջանական սահմանին բախումները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չեն. Ալիևը Պուտինին
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։
Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը.

2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։
Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։
Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։
Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։
Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։
Այս ողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ, տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։
Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։
Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։
Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։
Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։
Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունըը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։
Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։
Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։
Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:
Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ letters@freearmenianprisoners.com
Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support - Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։
Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։
Վերոնիկա Զոնաբենդ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը` վարչապետի տիկնոջ կարգավիճակով, մեկնելու է ԱՄՆ: Նա մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունենալու Նյու Յորքում։ Գործուղումը նախատեսված է 2026-ի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։

Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

Տարեսկզբին Աննա Հակոբյանը հայտարարել էր՝ իր և վարչապետի բաժանման մասին: Սակայն, այդ հայտարարությունից հետո Հակոբյանն ու Փաշինյանը միասին Գյումրի էին գնացել թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր՝ հեռանում է այնպես, ինչպես եկել է՝ առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության:
Հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով իր համերաշխությունը. «Արմենպրես»
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե այն ժամանակները, երբ իրեն բռանապետ էին անվանում, վաղուց անցել են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իսլամական հանրապետության հետ հուշագրի շրջանակում Իրանում ներդրումների վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնում։
Եվրամիության երկրները պլանավորում են 20 մլրդ եվրո հատկացնել համայնքի սահմաններից դուրս գտնվող միգրանտների համար գործող կենտրոնների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է բրիտանական «Financial Times» (FT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հետընտրական իրավիճակի ու խախտումների մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արմեն Գալստյանը։
2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է»,- նշել է նա:
Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց արքեպիսկոպոսների նկատմամբ դատավարությունը։ Հիշեցնենք, որ առաջին դատական նիստը կկայանա վաղը։ Հիշեցնենք նաև, որ հենց Կարապետյանի նկատմամբ քրեական գործը սկսվել էր՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարությունից հետո։
Բացահայտվել է Ծառուկյանի և Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլարի գույքի շորթման և փողերի լվացման դեպք. ՔԿ
Կառավարությունն արտոնություն է տվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը. Hetq.am