Alen Simonyan
3.19K subscribers
82 photos
12 videos
5 links
🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում:
Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Download Telegram
Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
Սա հույսի առկայծող ճանապարհ է,
Սա գրվող պատմություն է մի նոր:
Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։
Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական ձևով ԱԺ ամբիոնից ներկայացված նման դեպքերի, բարքերի անթույլատրելիությունն էր, նույնիսկ դրա մասին մտածելու անթույլատրելիությունն էր, նույնիսկ ամենաէմոցիոնալ, ջղային և նյարդային իրավիճակում գտնվող մարդու համար:
Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից: Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսիոնալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:
Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավելևս, որ դրա փորձը վաղուց կա:

https://www.aysor.am/am/news/2024/05/11/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4/2274432?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1EuZt29_1doOifBTX3HEgABNP4R45sC8aJz6tc_XrUc4XAxSRQGDc9-CA_aem_AW6ewPQwm94-jxoITC3XYT4DxDI1UzxOFIFxpwXC0ulxyqwxTmvWLk7PSFggG-EzBvELbWvmQdd95kh6j8KPu595
... և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես միջանցքը նոր կորուստների...

Ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից,
քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե՜ ամբողջությունը խենթերի),
կես խփնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի...


... փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:

Ա. Մեսչյան
Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են:
Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 230.
Անշարժ գույքի հարկի արտոնությունները
 
1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`

8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.

Հոդված 64.
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.


Շարունակելի...
Մաս 2

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին»

ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:

Շարունակելով Հոդված 64-ը՝
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և ՀՀհասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև նույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը:

43)
օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը:
Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
Գուշակեք, թե ինչու.
Պատասխանը պարզ է՝
ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է:
Ցավում եմ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տեղի ունեցած աղետի համար։ Վստահ եմ, որ ներդրվող ջանքերի շնորհիվ այս բնական աղետի հետևանքները հնարավորինս արագ կմեղմվեն։ Տոկունություն և համբերություն տեղի բնակիչներին և բոլորիս:
Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից և նույնիսկ, եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ.Գալստանյանի կարգախոսը, ով իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը: Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել:
Չնայած նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքարա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»:
Հիրավի, անխոցելի օրակարգ է )))
Մի զավեշտ էլ այն է, որ Բ.Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018 թվականի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը, իշխանափոխությունը LEGO կոնստրուկտոր ա. պետք է միայն ճիշտ մասերը իրար կպցնես և կստանաս այն, ինչ ուզում ես: Բայց դա էլ հեչ, ախր, բացի նրանից, որ Բ.Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները: Մեկ ասում է ռեժիմը խուճապի մեջ է, էլ մարդկանց Երևանի փողոցներով զբոսանքի տանում, վիրավորում ոստիկաններին, խոստումներ տալիս, ոգևորվում, ոգևորում և անելանելիությունից ծիծաղում, որ կողքինները մտածեն՝ մի բան գիտի երևի)) այնքան ծանոթա էս, ասելու չի:

Հ.Գ. Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլ ոչ թե վեղարից, չնայած կաթողիկոս դառնալու համար, եթե չեմ սխալվում, այլ երկրի քաղաքացի լինելը չի խանգարում))))
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր գրկում եմ բոլորիդ, ՀՀ իրավակարգը պաշտպանող ոստիկաններ:
Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ և «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ում դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը:
Anonymous Poll
30%
Արման Թաթոյան
16%
Լևոն Քոչարյան
10%
Հայկ Մարության
2%
Անդրանիկ Թևանյան
4%
Արշակ Կարապետյան
5%
Սամվել Շահրամանյան
10%
Բագրատ Գալստանայն
23%
Այլ
Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել: