Alen Simonyan
2.77K subscribers
52 photos
7 videos
4 links
🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում:
Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Download Telegram
Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։

Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ ունեցած դրական արձագանքի համար։ Հուսանք, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի իմ առաջարկի վերաբերյալ, և մենք վերջապես կունենանք մեր մեծ հային նվիրված հուշարձանը:
Այն, որ լրագրողը դադարում է լրագրող լինելուց ու վերածվում է մատուցողի և սկսում մատուցել այն, ինչ իրեն պատվիրում են, մեր իրականության մեջ, ցավոք, շատ տարածված է: Ահա այստեղ էլ Թագուհին, ով իր աշխատակիցներին ինձ վրա «ՖԱՍ» հրաման է տվել, անգրագետ-անգրագետ աջ ու ձախ փորձում են ինձ հետ կապված որևէ բան գտնել՝ էլ պարբերաբար իմ աշխատակիցների մուտք ու ելքն են հարցնում, էլ կեղտոտ ներքնազգեստի մեջ քուջուջ անում, հիմա էլ ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ աշխատում է տնօրեն ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի տենդեր է հաղթել այն պարագայում, որ 2023 թ. մայսիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023 թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից:
Թագուհուն մեկ անգամ մի երկու ամիս առաջ զանգեցի ու զգուշացրեցի, որ մի հոդված հեռացնի, որի մեջ հերթական զրպարտությունն էր, գործընկերային ասացի դատի չտամ, մի արա, պարզապես մի արա, չկա նման բան, հոդվածը փոխեցին, հիմա էլ այս սուտը, այս անգամ արդեն ուղղակի հայց կներկայացնեմ, բոլոր սքրինները կան և համացանցում արդեն լավ տարածվել է հերթական կեղծ նյութը, ուստի հեռացնելն էլ իմաստ չունի: Արդեն խնդրել եմ իրավաբաններիս, որ հայց նախապատրաստեն և մուտք անեն:

Հ.Գ. Շնորհակալ եմ Սիվիլնեթին, որ ինքնուրույն արձագանքեց և ֆիքսեց, որ Ժողովուրդը հերթական սուտն է գրել իմ մասին: Ինչ խոսք, անսպասելի էր:
Հ.Գ.2. Թագուհուն և որոշ այսպես կոչված՝ ԶԼՄ-ներին թվում է, թե մեր իշխանությունը նախկինների նման է, որ մեր մասին նյութ են գրում, մենք խառնվում ենք իրար, աջ ու ձախ վազում վախեցած, ու մեր կյանքում բան է փոխվում, իրենք էլ ուժ ունեն, որովհետև ԶԼՄ ունեն ու կարող են մեր մասին անդադար ստեր գրել: Պետք է հիասթափեցնեմ, մեծ բանտիկ ունենք փաթաթած ձեր ամենօրյա ստերի և հիմարությունների վերաբերյալ: Նրանք այնքանով են հետաքրքիր, որ հնարավորություն են տալիս ձեզ տանել դատարան և ևս մեկ անգամ ի ցույց դնել ձեր դեղնությունը՝ որպես մամուլ, ինչպես այս դեպքում:
Մաս 2
Ո՞րն է ձեզ համար լրատվության առավել հուսալի աղբյուրը
Anonymous Poll
16%
Արմենիա TV
21%
Hetq.am
22%
Հայկական Ժամանակ
28%
Factor
2%
Առավոտ
24%
Civilnet
2%
Կենտրոն TV
5%
24news
9%
Արմենպրես
4%
Հ2
Մաս 3
Ո՞րն է ձեզ համար լրատվության առավել հուսալի աղբյուրը
Anonymous Poll
41%
1in.am
18%
Շանթ TV
7%
A1plus
6%
168.am
18%
araratnews.am
2%
Panorama.am
5%
RadioAurora
11%
Radar.am
30%
Баграмян 26
4%
Hayeli.am
🎤Շուրջ 24 ժամ է, ինչ իմ տելեգրամյան էջում հարցում եմ տեղադրել՝ հասկանալու համար, թե ո՞րն է մեր քաղաքացիների համար լրատվության առավել հուսալի աղբյուրը: Հարցմանն այս պահի դրությամբ մասնակցել է շուրջ 5000 մարդ:
Արդյունքները ներկայացնեմ՝ սկսած ամենավստահելիից՝
1. Հ1-ն է- 47%
2. 1in.am- 39%
3. Բաղրամյան26- 30%
4. Civic.am-28%
5. Factor.am- 28%
6. Civilnet.am- 23%
7. Ազատություն ռ/կ- 22%
8. Հայկական ժամանակ- 21%
9. Hetq.am- 20%
10. Freenews TV- 18%
11. Araratnews.am- 18%
12. Շանթ TV- 17%
13. ԱրմենիաTV- 16%
14. Radar.am- 10%
15. Armenpress.am- 8%
16. A1plus.am- 7%
17. 168.am-6%
18. News.am -5%
19. 5-րդ ալիք- 5%
20. Ժողովուրդ- 5%
21. Ռադիո Ավրորա- 4%
22. 24news.am- 4%
23. Հ2 TV- 3%
24. Hayeli.am- 3%
25. Panorama.am- 2%
26. Sputnik - 2%
27. Երկիր Մեդիա TV - 2%
28. Հրապարակ - 2%
29. Առավոտ- 1%
30. Կենտրոն TV- 1%
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM