Հովհաննես Թումանյան
380 subscribers
74 photos
1 video
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

Հովհաննես Թումանյանի հիշատակին 📜

@christ0da
Download Telegram
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար,

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը։
Մեր կյանքը հյուսված է հիշողություններից: Երանի նրան, ով լավ հիշողություններ ունի: Հովհ. Թումանյան, 99.7.V, Թիֆլիս
Ես սիրել եմ վարդը տժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Ինչ որ սարի բան կա իմ մեջ` դա իմ մորից է` Նանից: Թռչող կին էր իմ մայրը. արծվի թռիչք ուներ: Ամենաբարձր սարերում, ծաղկոտ դաշտերում է պահել ինձ: Շատ բան է տվել ինձ մայրս - շա՜տ:
Կնոջ՝ Օլգայի հետ
Կինը մեղմ պիտի խոսի, նուրբ, դուրեկան ձայնով, ոչ թե ճղճղա:
Ո՞ւր կորա՜ն...
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տըվին, լո՜ւռ կորան։
Forwarded from Եղիշե Չարենց
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի — տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև…
Դստեր՝ Աշխենի հետ
Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
Դստեր՝ Նվարդի հետ
Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։