Yerevan Times
59 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan

📞 +41 76 675 28 74

📍Zürich, Switzerland 🇨🇭
Download Telegram
Նիկոլի՝ Գավառ կատարած այցի ժամանակ բավական տհաճ միջադեպ է գրանցվել

Նիկոլն էժանագին տրյուկ է բանեցրել. Գավառում նրան մոտեցել է մի կին ու շնոհակալություն հայտնել արած գործերի համար:

Սա կարող է ունենալ երկու բացատրություն՝ կա՛մ Նիկոլին շնորհակալություն հայտնած անձը ոչ ադեկվատ մեկն է եղել՝ աշխարհընկլաման հետ խնդիրներ ունեցող, կա՛մ նրան ուղղակի հրահրել-կաշառել են՝ անելու մի քայլ, որը խայտառակում է ոչ միայն գավառցիներին: Ընդ որում՝ տվյալ դեպքում հույժ ցանկալի է համարվում առաջին տարբերակը, քանի որ դժվար թե աշխարհի վրա գտնվի ևս մի հասարակություն,որի գոնե մի անդամը կարող է կամովին կամ թեկուզ յաշառքով շնորհակալություն հայտնել սեփական դահճին այնպես, ինչպես դա արել է գավառցի կինը:

Իրականում Նիկլոլի քարոզչամեքենան կամ PR թիմը դիմել է հնարքի՝ ստեղծելու տպավարություն, թե իրենց կերակրողը հանրության ներսում հեղինակություն ունի, թե նրան ոչ թե ատում են, այլ՝ սիրում, թե նրա անուվ երդվում են, այլ ոչ թե հայհոյում ու անիծում:

Բայց ո՞ւմ վրա արող են ազդել նման ցինիկ տեսարանները, կամ արդյոք նման հնարքներով հնարավո՞ր է քաղաքական հարց լուծել, ընթացող պրոցեսներին ժողովրդավարության շղարշ հաղորդել: Անշուշտ, ոչ: Ավելին՝ նման տրյուկներով Նիկոլն է՛լ ավելի է գրգռում իր նկատմամբ հանրային ատելությունն ու հակակրանքը, որոնք առանց այն էլ թանձրացած են մնում Հայաստանի մթնոլորտում:

Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես այսքանից հետո դեռ հանրությնան մեջ կան շերտեր, որոնք Նիկոլին արածի համար շնորհակալություն են հայտնում, ուրեմն մեր վիճակն իսկապես անհույս է, սահմանայինից էլ վեր:
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների թեման փակ է համարում

Հարցին՝ արդյոք ՔՊ-ն քննարկո՞ւմ է արտահահերթ ընտրութունների տարբերակը՝ հաշվի առնելով հանրային պրոցեսները, ՔՊ-ական Զեյնալյան Նարեկը տվել է բացասական պատասխան ու ասել, որ վերջին տարիներին նման ակցիաների պակաս չի եղել, ուստի չի կարծում, թե ամեն մի ակցիայից հետո ՔՊ-ն պետք է քննարկի արտահերթ ընտրությունների հարցը. 2021-ի ընտրությունները թեման փակել են:

Իրականում ՔՊ-ն արտահերթ ընտրությունների չի գնալու նույնիսկ այն դեպքում, եթե լուրջ զանգվածներ էլ դուրս գան փողոց, քանի որ շատ լավ հասկանում է, որ առնվազը մեծամասնություն կազմելու ոչ մի շանս չունի: Գուցե անցնեն խորհրդարան, բայց երբեք 50+1 չեն հավաքի, ինչը նշանակում է, որ ՔՊ-ի միահեծան կառավցարման վերջը գալու է, իսկ Նիկոլն էլ վարչապետ այլևս չի լինի, և Հակոբյան Աննան կկորցնի երկրում ռեալ իշխանությունը: Սա մի սցենար է, որից երկնչում է Նիկոլը՝ չվստահելով նաև յուրայիներին. նա չունի երաշխիք, որ եթե մեկ այլ ՔՊ-ական վարչապետ կարգվի, իրենից «սպտռոս» չեն անելու՝ առնվազը կուժնուկուլան իր գլխխին կոտրելու համար: Այսինքն՝ ցանկացած դեպքում Նիկոլի համար գոյաբանական վտանգ է իշխանության կորուստը, իսկ արտահերթ ընտրությունները՝ դրան տանող գործիքակազմ:

Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունը կարող է կանգնեցնել փաստի առաջ Նիկոլին՝ վայր դնելով մանդատները, բայց էլի չկա երաշխիք, որ Նիկոլը դրանից հետո կգնա արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով վերոհիշյալ ռիսկերը:

Նիկոլին հեռացնելու են իրեն իշխանության բերած օտար ուժերը, որոնք, սակայն, դեռ չեն շտապում, քանի որ Նիկոլը ծրագիրը մինչև վերջ չի կատարել, դեռ որոշ բաներ թերի են մնացել:
ՔՊ-ում կարծում են, թե գործ ունեն 2018-ի հասարակության հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը պահանջել է իրավապահներից ս.թ. ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակված 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութի հիման վրա կա՛մ պատասխանատվության ենթարկել Բագրատ սրբազանին, կա՛մ նյութի հեղինակ լրագրողին: «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերտառությամբ տեսանյութում լրագրողը սրբազանին մեղադրում է 5-րդ շարասյուն լինելու, ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ ստանալու ու հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու համար:

«Civic.am»-ը իշխանական՝ «Armtimes»-ի կարգի կայք է, և դրա մասին գիտեն բոլորը: Սրանից հետևում է, որ կայքի լրագրողն իրականում կատարել է Նիկոլի ուղիղ հրահանգը՝ ստացած սեփական խմբագրից: Հետևաբար՝ նյութը ծայրից ծայր ապատեղեկատվություն-քարոզչություն է, որի նպատակը Տավուշում ծավալվող ու երկրով մեկ տարածվող հասարակական պրոցեսի վարկաբեկումն է:

Այտեղ ամենաէականն այն է, որ հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորի նկատմամբ նիկոլական քարոզչությունը կիրառել է այն նույն գործիքկազմը, ինչ՝ այսպես ասած նախկինների: Որ մի նիկոլական պրոպագանդիստի բերանը բացում ես, ՔՊ-ին չհարող բոլոր ուժերին ու անձանց հռչակում են՝ ռուսի «ագենտ», 5-րդ շարասյուն ու թալանչի: ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ վերցնելու վերաբերյալ սրբազանին ուղղված մեղադրանքի իմաստը թերևս նրան «թալանչի€ ներկայացնելն ու նախկիների հետ նույնացնելն է.ցանկանում են հանրութանն իբր հուշտ անել շարժումից ու այն վարկաբեկել:

Սա նշանակում է, որ նիկոլական պրոպագանդան մորեմերկ է ու բացի մարդկանց «թալանչի» պիտակավորելուց այլ բանի սրանք ընդունակ չեն: Երևի կարծում են, թե ներկայիս հանրությունը 2018-ի միամիտ զանգվածն է, որին կարելի է մոլորեցնել այնպես, ինչպես տարիներ առաջ: Բայց սրանք չեն հասկանում, որ իրականում ՔՊ-ի ու դրա հետ աֆիլացված սուբյեկտների կողմից որևէ սուբյեկտի թիրախավորումն անմիջապես բերում է վերջինիս հեղինակության բարձրացմանը՝ լրջագույն խնդիր ստեղծելով հենց Նիկոլի համար:

Նոնսենս է, երբ օտարերկրյա գործակալների խումբ հանդիսացող ՔՊ-կականները մեկ ուրիշին են մեղադրում ագենտ լինելու համար:

«Օմեգա» Արոն ո՞նց է…
Անդոնն ընկալունակության հետ կապված անհաղթահարելի խնդիրներ ունի

Անդոնը, մեկնաբանելով տավուշյան պրոցեսները, բացահայտել է ընկալունակության հետ կապված իր ունեցած խնդիրները. նա չի կարողանում հասկանալ՝ բողոքավոր տավուշցիները հատկապես ինչին են դեմ: Ըստ Անդոնի՝ պետք է ժողովրդին պարզ բացատրեն, որ ճանապարհ փակելու իմաստը սահման ունենալու ցանկության բացակայությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կա՞ աշխարհում մի նորմալ մարդ, որը կարող է դեմ արտահայտվել սեփական պետության կողմից հստակ սահմաններ ձեռք բերելուն: Դժվար թե: Այստեղ հարցն այլ է՝ ի՞նչ սահմաններ կամ ո՞ւմ կողմից գծված, պարտադրված սահմաններ է պետությունը ձեռք բերում: Ա՛յ տավուշցիների բողոքի հիմքն ու առիթը հենց սա է: Մարդիկ ոչ թե դեմ են սահմանազատմանը, այլ՝ Իլհամի կողմից արվող սահմանազատմանը՝ բխող բացառապես Ադրբեջանի շահերից: Իլհամն անձամբ է խոստվանել, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելը հենց իրենց առաջարկ-պարտադրանքն է եղել, իսկ թե ինչու հենց Տավուշից, պարզից էլ պարզ է. այն ունի ռազմավարական նշանակություն: Հաջորդը լինելու է Գեղարքունիքը, որտեղից Իլհամը բազմաթիվ գյուղեր է պահանջում, հետո՝ Սյունիքը, հետո՝ Արարատը, իսկ կարճ ժամանակ անց՝ Երևանը:

Ահա հեց Երևանի սահմանազատումը կանխելու համար է այսօր տավուշցու պայքարը, որպեսզի մի գեղեցիկ օր էլ թուրքերն Անդոնի տան հյուրասենյակում սահմանային «բորդյուրներ» չտնկեն՝ փակելով ննջասենյակի մուտքը:
Անդոնը մեծ սիրով ադրբեջանցիներին կհյուրընկալեր իր տանը…
Կարևոր մանրամասներ՝ Նիկոլ-կիրանցիներ հանդիպումից

«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է կարևոր հայտրարարություն՝ բացահայտելով կիրանցիների ու Նիկոլի միջև կայացած հանդիպման մասին որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ պարզվում է, որ Նիկոլը տավուշցիներին որևիցե անվտանգային երաշխիք չի խոստացել՝ հայտարարելով, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:

Սա իսկապես խայտառակություն է՝ հաշվի առնելով այն լոլոները, որոնք մանր ու մեծ ՔՊ-ականներ ջանում են այս օրերին լցնել մարդկանց գլուխը՝ պնդլով, թե դեմարկացիան լուծելու է Հայաստանի անվտանգային խնդիրները: Մինչդեռ պարզվում է, որ նույն կիրանցիների անվտանգության հարցը թողնվելու է ադրբեջանցիների խղճին, իսկ «թազա» Հայաստանը «լվանալու է իր ձեռքերն» այդ խնդրից՝ հրաժարվելով կատարել սեփական պարտավորությունները:

Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, կամ այսքանից հետո կգտնվի՞, արդյոք, մի ստահակ, որը կդատապարտի տավուշցիների բողոքի շարժումը: Այդ շարժումը հայի՝ սեփական հողում անվտանգ ապրելու համար է՝ մի բան, որը Նիկոլը ոչ միայն չի խոստանում, այլև դարձնում է անհնար:

Վստահաբար, սա դեռ վերջը չէ. վաղը, եթե Նիկոլը մարսեց այս ամենը, թուքրերը տալու են նրան ցուցակ ու պահանջելու են մեկ առ մեկ տավուշցիներին հանձնել իրենց՝ Ադրբեջանում ցմահ դատապարտվելու համար. հայտարարել են, չէ՞:
Նիկոլը ճարահատյալ անցել է «հատուկ էֆեկտների» կիրառմանը

Նիկոլը, շարունակելով «Զրույցներ պետության մասին» անվանումը կրող տեսաուղերձների շարքը, փորձել է հիմնավորել,թե ինչու է հենց հիմա Տավուշը հանձնում Ադրբեջանին՝ միաժամանակ հրաժարվելով երաշխավորել սահմանամերձ բնակավայրերում ապրողների անվտանգությունը: «Իրավունքների, պարտականությունների կիրեռալիությունը ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության ու տարածքային ամբողջականության հետ ու դրանով պետականությունը, ինքնիշխանությունը ու մեզնից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները դառնում են էականորեն կիրառելի, կենսունակ և մրցունակ»,-հայտարարել է Նիկոլը՝ միաժամանակ պնդելով, թե ինքնիշխանությունը, իրավունքը և պարտականությունը նույնիսկ պետականությունը, առանց տարածքի կոնկրետության, լղոզվում են, դառնում են սակավ կիրառելի կամ ոչ կիրառելի, կամ նույնիսկ անկենսունակ և սակավ կենսունակ: Ընդ որում՝ իր ուղերձն ավելի պատկերավոր դարձնելու համար Նիկոլը կիրառել է «հատուկ էֆեկտ»՝ սեփական սեղանի վրա ջուր լցնելով:

Ո՞ւմ համար են այս «դասախոսությունները», հանուն ինչի՞: Սա արվում է՝ կոտրելու հանրության դիմադրողականությունը, թուրքերին Հայաստանի հանձնումն առավել սահուն դրաձնելու: Հիմա էլ, փաստորեն, Նիկոլը Հայաստանում տիրող քաոսը պայմանավորում է Ադրբեջանի թերի «տարածքային մաբողջականությամբ» ու վստահեցնում, որ եթե Իլհամին տանք այն, ինչ որ նա ուզում է, Հայաստանում կտիրի օրնեիք ու արդարութան գերակայություն: Իսկ հետաքրքիր է՝ ամբողջը թուրքին տալուց հետո գոնե ասենք քաղբանտարկյալներին Նիկոլն ազատություն պարգևելո՞ւ է: 4 գյուղի ու անկլավների հանձնումից հետո ասենք Նարեկ Սամսոնյանին կամ Աշոտյանին բաց թողնելո՞ւ է: Չէ՞ որ նրանք ու նրանց գաղափարակիցները հայտնվել են բերդերում հենց օրենքի ու արդարության գերակայության պակասի, Նիկոլի սնափառության ու վախերի հետևանքով: Հիմա եթե Իլհամին ինչ ունենք-չունենք տանք, Նիկոլը կփոխի՞ օրենքի ու արդարության մասին իր ունեցած պատկերացումները, թե՞ կնախընտի շանտղության հերթական ռեկորդը սահմանել՝ հրաժարվելով հիշել իր տեսաուղերձները:

Նորմալ, խելքը գլխին հասարակությունում Նիկոլը մի ժամ անգամ չէր ձգի…
Էլչիբեյը պետք է շատ հաց ու պանիր ուտի, որ Նիկոլի հասնի…

Բոլորովին վերջերս ադրբեջանական մեդիառեսուրսներից մեկը իրականացրել է սոցհարցում, և պարզվել է, որ Ադրբեջանի բնակչության 92%-ը աջակցում է Նիկոլին: Սրան գրեթե զուգահեռ Վաշինգտոնում օրերս օսման թուրքերը հակահայկական ցույց էին անցկացրել՝ վանկարկելով «Փաշինյան»:

Սրանք թերևս լավագույն վկայություններն են այն մասին, թե ով է Նիկոլն իրականում: Նիկոլը Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, քեֆերին նրա կենացն են խմում թուրքերն ու նույնիսկ երգեր հորինում՝ փառաբանելով Նիկոլի դավաճանությունը:

Հայաստանում մարդկանց քանի՞ տոկոսն է տեղյակ այս խայտառակության մասին: Նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, հասկաո՞ւմ են, որ կամա-ակամա նույնանում են նիկոլիստ թուրքերի հետ, դառնում թշնամիների աջակից ու իրական 5-րդ շարասյուն՝ խրված Հայաստանի սրտում:

Նիկոլը ադրբեջանցիների համար մոտավորապես նույնն է, ինչ՝ Էլչիբեյը՝ մեզ համար: Բայց, անկասկած, Էլչիբեյը Նիկոլի մոտ մանկահասակ երեխա է, որ պետք է շատ հաց ու պանիր ուտի՝ նրան հասնելու համար: Բայց գիտե՞ք՝ որն է ադրբեջանցիների առավելությունը տվյալ դեպքում, այն, որ նրանք չհանդուրժեցին Էլչիբեյին, մինչդեռ մեր հանրությունը Արցախի դավադիր հանձնումից հետո անգամ ընտրեց Նիկոլին:
Անդոնն իրեն անիծված է զգում

Եկեղեցու ակտիվ դիրքորշումից սրտնեղած Անդոնը, մեկնաբանելով Արշակ սրբազանի կողմից օրերս հնչեցված բանադրանքը՝ ուղղված Ցեղասպանությունը մերժողներին, հայտարարել է, թե եկեղեցին պետք է մտածի, որ իր այդ քայլերով օտարվում է ժողովրդից, ինչը շատ վատ բան է. եկեղեցին անհրաժեշտ է՝ ցանկացած պետության հավասարակշռությունը պահելու համար:

Հարց՝ եթե Անդոնը կարևորում է եկեղեցու դերը, ապա ինչո՞ւ է ՔՊ-ն, իշխանութունը վեցնելով, անմիջապես թիրախավորել եկեղեցուն. ո՞ր ուժերն էին կանգնած կաթողիկոսի հարաժականի հետևում կամ ո՞ր ուժերի թելադրանքով էին ավազակները գրավել վեհարանը տարիներ առաջ:

Եկեղեցին փորձում է ընդամենը կանխել հայրենասպանությունը, թուրքին երկիրը հանձնելը, այսինքն՝ անում է այն,ինչ որ արել միշտ՝ դարեր ի վեր պահպանելով հայ ժողովրդի ինքնությունը: Այնպես որ՝ եկեղեցին հենց հիմա ամենմոտն է հանրությանը, իսկ Անդոնի հուզմունքը, թե իր քայլերի պատճառով եկեղեցին օտարվում է ժողովրդից, որևիցե հիմք չունեցող մերկապարանոց հայտարարություն է: Ավելին՝ եկեղեցու կեցվածքն օգնում է հանրության շրջանում նրա հեղինակության բարձացմանը, ինչը, իհարկե, անդոնների տերերի համար շատ վատ լուր է. թուրքը միշտ առաջին հերթին թիրախավորել է եկեղեցուն, խփել է հովիներին՝ հոտը ցրելու համար:

ՔՊ-ն իշխանությունը վերցնելու առաջին իսկ օրվանից նույն բանն է անում՝ կրկնելով իր տերերի՝ թուրքերի հանրաճանաչ ձեռագիրը:
Նիկոլը չի կարողացել սերտել գլխավորը

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առտթիվ Նիկոլն է ուղերձ հղել՝ խոհափիլիսփայաակն մոտիվներով: «Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք»,-մասնավորապես՝ գրել է Նիկոլն իր ուղերձում:

Նիկոլը, որ յուր ուղերձում աշխատանքի ու բարեկեցության հարցը կապել է կրթության որակի հետ, գո՞հ է իր «կրթությունից»: «Կրթություն»-ը վերցրել ենք չակերտների մեջ, քանզի բոլորն էլ գիտեն, որ այս մարդն ուղղակի թերուս է. դեռ ջահել ժամանակներից սիրել է խառնակչությամբ զբաղվել, ինչի պատճառով ԵՊՀ-ից դուրս է մնացել՝ այդպես էլ չհասցնելով սերտել գլխավորը՝ ամեն ինչից առաջ հայ մարդ լինելու գերկարևորությունը:

Նիկոլի համոզմամբ՝ այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Հարց՝ Նիկոլը գո՞հ է իր կատարած աշխատանքից: Նայելով իր շուրջը՝ Նիկոլն ի՞նչ է տեսնում, ա իր պաշտոնավարման արդյո՞ւնքը, թե՞ հետևանքը:

Անկասկած, տեսնում է արդյունքը, քանի որ այս մարդը թուրք կոչվելուց ոչ միայն չի նեղվում, այլև հպարտությամբ է այդ բառն արտասանում: Թուրքերի ազգային շահերի տեսանկյունից, իհարկե, Նիկոլի աշխատանքային գործունեությունն անթերի է՝ սկսած դեռևս լրագրող ժամանակներից: Իսկ ա՛յ Հայաստանի համար Նիկոլն ուղղակի «սառանաչա» է, որի գործած ավերի ծավալները դեռ պետք է գիտական վելուծության ենթարկվեն, որ հասկանանք՝ քանի դար կպահանջվի կրած կորուստները վերականգնելու համար:

Հայ ժողովուրդը երջանիկ կլիներ,եթե Նիկոլն ուղղակի չլիներ, չծնվեր ու չաշխատեր, որ այսօր Հայաստանն այս վիճակում չլիներ՝ թշվառ, անտեր:
Պրեզիդենտը կրկին ի ցույց է դրել Նիկոլի հանդեպ սեփական ստորադասությունը

Հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում տավուշյան իրադարձություներին է անդրադարձել Նիկոլի գրպանում գտնվող կիսասուբյեկտի կարգավիճակում հանդես եկող պրեզիդենտ Խաչատրյան Վահագը՝ իրեն դրսևորելով շարքային ՔՊ-ականի պես: Նիկոլին համարելով խիզախ ու կոչ անելով չտրվել իրականությունից հեռու «սադրանքներին»՝ պրեզիդենտը, մասնավորապես, վստահեցել է, թե իրենց համար ամենակարևորը Տավուշի գյուղերի բնակչության անվտանգությունն է: Միաժամանակ նա հայտարարել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։

Բա ո՞ւր մնաց դեմոկրատիան… Անկասկած, հիմարություն կլիներ Վահագից այլ արձագանք կամ մեկնաբանություն ակնկալելը. նա երբեք առիթ չի տվել մարդկանց՝ կասկածի տակ դնելու Նիկոլի նկատմամբ ունեցած սեփական ստորադասությունը: Ուղղակի հարց է առաջանում՝ եթե իսկապես խնդիրն անվտանգության հարցի լուծումն է, ինչպես պնդում են իշխանությունները, ապա ինչո՞ւ է Նիկոլը ձեռնպահ մնում տավուշցի գյուղացիներին անվտանգային երաշխիքներ տալուց: Մարդիկ մտել են Նիկոլի մոտ, փոշմանած, հուսալքված դուրս են եկել Կառավարութան շենքից՝ գիտակցելով Նիկոլի թրքության ամբողջ խորությունը:

Չեն խոսում բանակցությունների բովանդակության մասին, քանի որ եթե հանրայնացնեն այն, ինչ որ բանակցում են, ժողովուրդը կապստամբի ուղղակի՝քշել-տանելով Նիկոլի ու նրա մանր ու մեծ մանկլավիկների իշխանությունը:
Սամսոնյանն ու Սաղաթելյանը ուղիղ եթերում քա՞ր էին տաշում, թե՞ ասֆալտ փռում

Թուրք Քըլըչի պրոտեժե Ռուբինյան Ռուբիկը, մեկնաբանելով իշխանական «Civic»-ի լրագրողի հետ պատահածն ու դրա առնչությամբ ակնկալելով «ընդդիմադիր եպիսկոպոսի» արձագանքը, հայտարարել է.«Օրինակ՝ ես աներկբայորեն դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ լրագրողների հանդեպ՝ լինեն դրանք ընդդիմադիր լրագրողներ, իշխանամետ լրագրևողներ, թե նեյտրալ լրագրողներ»:

Հետաքրքիր է՝ իսկ Նիկոլն է՞լ է համակարծիք Ռուբիկի հետ: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանում քաղբանտարկյլաների բացարձակ մեծամասնութոյւնը բանտված է ազատ խոսքի հնդեպ Նիկոլի ունեցած ատելության պատճառով: Օրինակ՝ «Իմնիմնիմի»-ի հեղինակներ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ուղիղ եթերում քա՞ր էին տաշում կամ ասֆալտ փռում, որ Նիկոլը որոշեց նրանց ուղարկել բանտ: Նրանք յուրատեսակ լրագորղական գործունությամբ էին, չէ՞, զբղվում:

Լրատվադաշտն էլ, ինչպես մնացյալը, ՔՊ-ն բաժանել է սևերի ու սպիտակների՝ ոչնչացնելով ազատ խոսքը, «լրագրություն» հասկացությունն այլասերելով ու մարդկանց գլուխներն արդուկելով: Ուստի եթե Ռուբիկն իսկապես գաղափարական տարաձայնություններ ունի ՔՊ-ի հատ, ապա դա փաստելու միայն մեկ ձև կա՝ հրաժարականը, ինչը, իհարիե, ֆանտազիայի ժանրից է. Ռուբիկը կտա ամեն ինչ, միայն թե չկորցնի Քըլըչի հետ պարբերաբար զրուցելու հնարավորությունը:
Գուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել

Մինչ տեղական արևմտամոլները փորձում են հաշվել Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունից ակնկալվող նյութական բարիքները, Օրբանը բոլորին անակնկալի է բերել՝ առաջնային համարելով Ադրբեջանի շահերը. Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում: Ի դեպ՝ ըստ տեղեկությունների՝ փակուղուց դուրս գալու համար քննարկվում է Օրբանի պահանջի բավարարման տարբերակը:

Եղածը մի մեծ բան չէ,իհարկե, ընդամենը 10 մլն, սակայն այստեղ էականը մեկ այլ հանգամանք է: Ինչպես հայտնի է, Հայաստանը Հունգարիայի հետ բոլորովին վերջերս է կարգավորել հարաբերությունները. ՔՊ-ն նախըտրեց ծախել Գուրգեն Մարգարյանի արյունը՝ փաստացի «ջրելով» Սաֆարով Ռամիլի մարդակերության փաստը: Հայտարարում էին, թե Հունգարիայի հետ հարաբերոություններում հարկավոր է նայել առաջ՝ հանուն ՀՀ շահերի:

Եվ ի՞նչ ստացան… Բուդապեշտն ինչպես թրքամետ կար, այնպես էլ մնաց: Իհարկե, գուցե ոմանք այստեղ կարող են Մոսկվայի ձեռքն էլ տեսնել, սակայն փաստն այն է, որ Հայաստանին չի հաջողվել չեզոքացնել Հունգարիայից բխող վտանգը: Ընդ որում՝ ցավալին այն է, որ եվրոպացիներն այլ տարբերակ չեն գտել, քան Օրբանի պահանջի բավարարումն ու Ադրբեջանին ևս ծրագրի մեջ ներառելը՝ երկիր, որը ոչ մի կապ չունի «դեմոկրատիա» բարբառվող երևույթի հետ:

Իսկ մի՞թե Նիկոլի «թազա» Հայաստանը որևիցե աղերս ունի ժողովրդավարության հետ: Կասկած չկա, որ եվրաինտեգրման հեռանկարով դյութվածներին նույն Հունգարիան վաղն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու՝ ասենք փակելով Հայաստանի առաջ դեպի Եվրոպա տանող ճանապարհները,և սա՝ այն դեպում, երբ ներկայիս կործանարար արտաքին քաղաքականության կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են Հայաստանի ապագա եվրաինտեգրմամբ:

Բոլոր դեպքերում, իհարկե, Նիկոլի համար Օրբանի կեցվածքը չափազանց ձեռնտու է, քանի որ վերջիվերջո դրանից շահելու են թուրքերը, իսկ թուրքական շահը Նիկոլի համար սրբություն է, կյանքի իմաստ:
«Չուպա Հակոբը» շփոթել է Նիկոլի ազգությունը

Հայտարարելով, թե հոգեպես իրենք նույն վիճակում են, ինչ որ սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ ՔՊ-ական Լուլուի շուրթերը ժամանակին չուպաչուպսով քաղցրացրած «Չուպա Հակոբը» ԱԺ բարձր ամբիոնից սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից վստահություն ու համբերություն է խնդրել՝ միաժամանակ հավատացնելով, որ իրենք նրանց հետ միասին նույն ժողովրդից են, նույն ապրելակերպն ունեն, իրենց ընտանիքի երեխաները ծնվում են ապագա ունեցող Հայաստանում:

«Չուպա Հակոբը», փաստորեն, շփոթել է Նիկոլի ազգությունը. բա հայը թուրք կոչվելուց չի՞ ամաչում, բա հայը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» համար դո՞շ է տալիս կամ Իլհամի գազի ասեղին հագնելու վերաբերյալ պլաննե՞ր է կառուցում…

2018-ին ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, այլև հայ ժողովուրդը վստահել էր Նիկոլին՝ իր ապագան կապելով Հակոբան Աննայի հետ: Ի՞նչ ստացավ 2 տարի հետո, ազգային վերածնո՞ւնդ, ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ տիեզերական մասշտաբի չտեսնված խայտառակություն, որ ցայսօր վերջ չունի ու դեռ երկար է շարունակվելու, եթե սրանց վտարել չհաջողվի:

Որևիցե հայ մարդ կամ թեկուզ նիգերիացի չունի ոչ մի օբյեկտիվ հիմք՝ հավատալու չուպաների խոսքերին կամ անսալու անիմաստ կոչերին: ՔՊ-ն լիովին սպառել է իր հանրային վստահության լիմիտը՝ նույնիսկ վերջին տխմարին էլ հասու դարձնելով այն ճշմարտությունը, որ Հայաստանը չի կարող ունենալ ապագա, քանի դեռ չուպաներն են կառավարում այս երկիրը:
Միրզոյան Արոն մի հարվածով ոչնչացրել է ՔՊ-ական պրոպագանդայի հենասյունը

«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում Միրզոյան Արոն բացահայտել է ՔՊ-ականների կողմից ակտիվորեն առաջ մղվող այն սուտ թեզը, թե Տավուշում տեղի ունեցող դեմարկացիան արդյունք է Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքային ամբոջականության ճանաչման: Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանը չի համաձայնվում Ալմա-Աթայի հռչակագիրը դնել Խաղաղության պայմանագրի սկզբունքների շարքում, մինչդեռ եթե Բաքուն համաձայնվի դրան, ապա հնարավոր կլինի պայմանագրի հարցում գրանցել զգալի առաջընթաց:

Այսպիսով՝ եթե Բաքուն չի համաձայնվում ճանաչել Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն կամ հարաբերությունները կարգավորել դրա հիմքով (նկյատենք, որ այդ հռչակագրում խոսք չկա կոնկրետ սահմանների մասին), ապա նշանակում է, որ դե ֆակտո Իլհամը չի ցանկանում Նիկոլին տալ Հայաստանի կադաստրի թուղթը՝ 29743 քկմ-ի մասին: Սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, արդարացնում են տավուշյան ողբերգական իրադարձությունները՝ խաբելով, թե հենց դա է երաշխավորում 29743-ի անձեռնմխելիությունը: Մինչդեռ Իլհամը ոչ մի նման բան չի խոստանում, փաստորեն, իսկ Միզրոյան Արոն էլ ստիպված այդ մասին խոստովանում է, քանի որ երևի խղճի խայթ է զգում՝ տեսնելով իր կուսակիցների անբարոյականությունը, սուտն ու մորթապաշտությունը՝ ինքն իրեն հարց տալով՝ ո՞րն է թուրքին բնակավայրեր տալու իմաստը, եթե դա որևիցե բան չի երաշխավորում, եթե պատերազմի թեման չի փակվում:

Չնայած որ խիղճ ունեար, «Օմեգա» կդառնա՞ր…
Նիկոլն ասել է, թե ինչու հանձնեց Արցախը՝ հերթի կանգնեցնելով Հայաստանը

Հ1-ի Պետիկին տված իր հաղցազրույցում Նիկոլը կամա-ակամա բացահայտել է կործանված Արցախի գաղտնիքը: Մասնավորապես՝ խոսելով Հայաստանի լավ ու վատ երաշխավորների խնդրի մասին ու ՀՀ-ն փաստացի հռչակելով՝ ոչ լեգիտիմ՝ Նիկոլն ասել է.«…որովհետև քո լավ լեգիտիմությունը, եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես՝ փոխես ուրիշի լավ երաշխավորությամբ, դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Էս պատմությունը սրա մասին է»:

Միայն էս պատմութո՞ւնը… Բա Արցա՞խը: Չէ՞ որ թուրքը հասել է փաստացի Իջևան ոչ միանգամից, նա աչք է տնկել Գեղարքունիքի ու Արարատի վրա, ոչ մեկ օրում կամ հանպատրաստից: Այն, ինչ որ կատարվում է հիմա Տավուշում, հետևանք է Արցախի կորստի՝ կորուստ, որ նիկոլական դավադրության ուղիղ հետևանք է կորուստ, որն իր մասշտաբներով ուղղակի տիեզերական է:

Փաստորեն՝ թուրքին հող տալն է Հայաստանի լեգտիմության, անկախության երաշխքն ու սուվերենության միակ օրինական հիմքը, հա՞: Իսկ հնարավո՞ր է, որ Արցախը պայմանավորված պատեազմով թուրքի գրպանը գցելն ու դրանից հետո այն եվրոպաներում Ադրբեջանի տարածք ճանաչելու թաքուն նպատակը հենց վատ երաշխավորից ազատվելն է՝ ռուսներից: Գործել ինքնասպանութուն, միայն թե կարողանալ բավարարել Արևմուտքի աշխարհաքաղաքական ցանկությունները՝ փոխարենը ստանալով իշխանությունը պահպանելու երաշխիք: Մյուս կողմից՝ իսկ Իլհամը երաշխավորո՞ւմ է, որ նույնիսկ այս դեպքում Հայաստանը որպես միջազգային իրավուքի լեգիտիմ սուբյեկտ է ճանաչելու, թե՞ ուղղակի «կուտ է տալիս» տխրահռչակ Էլչիբեյի դիմագծերով իր սեքս ստրուկին՝ անարյուն Հայաստանը կլանելու: Հենց սա էլ տեղի է ունենում վերջին տարիներին:

Ռուսներից ազատվելով՝ Հայաստանն ինքնիշխանություն ձեռք չի բերելու, այլ հայտնվելու է Բաքվի վասալի ու Էրդողանի հարճի կարգավիճակում, որի նախանշանները դեռ էս գլխից են երևում:
Նիկոլը ծրագրում է Հայաստանի բանակի փոխարեն կերակրել ադրբեջանականը

«Հ1»-ի տաղավարում Նիկոլը հայտարարել է, թե ինքը մտադիր է թեթևացնել հայ զինվորի բեռը, քանի որ վերջինիս վրա է դրված ոչ միայն սեփական, այլև մյուս բոլորի բեռները: «Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև էն ա, որ մեք մեր հարաբերությունները կառուցենք էնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք»,-հայտարարել է Նիկոլն ու կիսահռետորական հարց հնչեցրել՝ զինվորն ի՞նչ գործ ունի՝ սահմանում կանգնած: Պրոբլեմ է, ըստ Նիկոլի, որ հայ զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատներում:

Հետքրքիր է՝ Նիկոլի մոտ ե՞րբ է ձևավորվել այս համոզումը, ինչո՞ւ նա այսպես չէր մտածում այն ժամանակ, երբ ասենք Շուշին՝ Հայաստան էր հռչակում ու փաստացի դուրս գալիս բանակցություններից՝ Արցախը դատապարտելով մահվան: Կամ ինչո՞ւ էր մերժում պատերազմի ամենաթեժ պահին այն կասեցնլու ու Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու հայտնի մարդու առաջարկը, եթե իսկապես կարևորում էր ամեն մի զինվորի կյանքն ու դրա որակը, ուսերին դրված բեռի համաչափությունը:

Զինվորի բեռը ոչ թե պետք է թեթևացնել կամ ծանրացնել, այլ նրան թիկունքից չհարվածել, այսինքն՝ անել այն ամենի ճիշտ հակառակը, ինչ որ անում է այսօր նույն Պապիկյան Սուրիկը: Ակնհայտ է, որ լավ օրից չէ, որ զինվորները խրամատներում են անցկացնում իրենց ծառայությունը. պատերազմող երկիր ենք՝ գոյամարտի մեջ մտած, թշնամին չի համակերպվում Կովկասում հայկական պետականության գոյութան փաստի հետ, Երևանն Իրևան է հռչակում, Սևանը՝ Գյոյչա ու սպառնում ցեղասպանությամբ: Չպաշտպանե՞նք մեր կենսատարածքը:

Գիտե՞ք՝ ինչու է Նիկոլը զինվորներին խրամատներից արդեն դուրս հրավիրում: Որովհետև ծրագրում է այս մի փրթիկ հողն էլ Իլհամին տալ ու սեփական բանակի փոխարեն թշնամունը կերակրել:
Իլհամի «սադովնիկը»

Նկատառմանը, որ սահմանագծման հետևանքով Կիրանցի դպրոցի մոտ այլևս կանգնելու են ադրբեջանցիները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Նիկոլն արձագանքել է բավական ցինիկ կերպով՝ ասելով.«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է…»:

Նիկոլը, փաստորեն, որոշել է փոխել մասնագիտությունը՝ միանգամից տեղափոխվելով Ալիևների ամառանոցը՝ այնտեղ «սադովնիկություն» անելու համար: Ինչ աստիճան մարդ պետք է թեթևամիտ լինի, որ ազգային անվտանգության խնդիրը ծառերին հավասարեցնի: Գիտե՞ք՝ ինչո՞ւ է թեթևամտորեն մոտենում այս հարցին, քանի որ Կրանցի՝Ադրբեջան դարձող դպրոցում փոքրիկ Արփին չէ, որ սովորելու է: Խալխի էրեխեքը Նիկոլին ի՞նչ: Ախր մարդն ապացուցել է, չէ՞, որ թքած ունի ուրիշների երեխաների վրա. թքած չունենար, 44-օրյա պատերազմ կհրահրե՞ր կամ գերիների հարցն այսպես կթաղե՞ր:

Վաղը, երբ թուրքը Երևանը գրավի, տեսնես էլի առաջարկելու է ծառ տնկե՞լ: Մի ծառ էլ գուցե արժե մարդամեկի դոշին տնկել, որ կապսը ստվերվի…
«Խոզը» կոմպլեքսավորվել է

Խոզի դիմագծերով ու կազմվածքով հայտնի ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, չկարողանալով կոծկել սեփական կոմպլեքսները, ընդդիմոթյանը մեղադրել է իրեն ունեցած ֆիզիկական հատկանիշների պատճառով թիրախավորելու համար՝ հայտարարելով, թե այս պահի դրությամբ ընդդիմության բոլոր արգումենտներն ու թիրախավորումները սնանկ են: «Թիրախավորել եք իմ կազմվածքը, որն էլ որոշակիորեն փոխվել է»,-մասնավորապես՝ տրտնջացել է մանր կճղակավորը:

Նկատենք՝ ոչ թե որոշակիորեն է փոխվել, այլ՝ շատ կոնկրետ կերպով. տևական ժամամակ պետական բյուջեի բարիքներից ու ընձեռած լայն հնարավորություններից առատորեն օգտվելը Վահագին կարգել է խոզերի շարքը, երբ երբեմն անհնարին է լինում պարզել՝ ԱԺ ամբիոնից մարդու, թե խոզի ձայն է հնչում:

Բայց ինչո՞ւ է «Խոզը» գտնում, որ ընդդիմոթյան փաստարկները սինեն, եթե մեկ օր առաջ Նիկոլի տված հարցազույցը բավական է՝ համոզվելու, թե ուր է արագ տեմպերով երկիրը գլորվում: Գլորվում է խոզերի համար նախատեսված ջրափոսը, գլորվում է ուղիղ կեղտի մեջ՝ մի բան, որ շատ են սիրում ճաշակել որոշ խոզեր՝ Ազգային ժողովում:

ՔՊ-ն այսօր մի յուրատեսակ անասնաֆերմա է դարձել, որտեղ բառիս բուն իմաստով անասնական կրքերն են իշխում. մարդ լինեին, նամուս կունենային, ներողություն կխնդրեին ու կհեռանաին, բայց քանի որ դուրները եկել է լավ, ճոխ կյանքը, ու չկա ցանկություն՝ նախկին կենսակերպին վերադառնալու, ծախում են երկրը՝ հետույքներն աթոռից չկտրելու:

Խոզերը պիկետ կանեին ու բունտ կբարձրացնեին, եթե գիտակցեին, թե ում հետ են հաճախ համեմատվում:
Անդոնը հաստատել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել գրաված տարածքներից

Անդոնն ինքն իրեն հարց է տվել ու պատասխանել՝ կապված այն խնդրի հետ, թե ինչու է դեմարկացիան կրում հատվածական, այլ ոչ թե ամբողջական բնույթ: «Որովհետև հատվածականով կարող ենք շարվել առաջ. ամբողջականով չենք կարողանում: Հատվածականով կգնանք և կկանգնենք: Էնտեղ, որտեղ վիճելի խնդիր կլինի, կանցնենք հաջորդ հատվածին և այդպես շարունակ»:

Անդոնի պատասխանից բխում է, որ այն պրոցեսը, որն ընթանում է հիմա, իրականում ոչ թե լուծում, այլ է՛լ ավելի է խորացնում Հայաստանի սահմաների խնդիրը: Փաստացի ստացվում է հետևյալը՝ Իլհամը նաղդով վերցնում է Հայստանի տարածքները, այսինքն՝ այն հատվածները, որտեղ ադրբեջանական զորքն առաջ չի եկել՝ չպարտավորվելով հետ գնալ այն տարածքներից, որոնք գրավել է վերջին տարիներին: Ասնեք Սև ճի հատվածը, Ջերմուկի հարակից տարածքները ոչ ոք չի պատրաստվում հանձնել Անդոնին: Ընդ որում՝ վերջերս Իլհամն ինքն էր խոստովանել, որ դեմարկացիան կարող է տասնամյակներ տևել, քանի որ, ըստ նրա, տեղանքը բավական բարդ ռելյեֆ ունի: Այլ կերպ ասած՝ կրկին ականատես ենք դառնում Հայաստանի միակողմանի զիջումների, որոնց արդյունքում քանդվելու է պաշտպանական գիծը՝ տալով Իլամին լավ շանս՝ հարմար պահի մի հարվածով գրավելու Երևանը:

Հետևաբար՝ սա ոչ թե դեմարակցիա է, ինչպես մատուցում է Անդոնը եթերներից, այլ՝ շարունակական կապիտուլյացիա՝ քողարկված խաղաղության մասին անհիմն լոլոներով:
Այս հոդվածը պետք է կարդա Նիկոլը

ՔՊ-ականների կողմից անընդհատ գովազվող խաղաղության դարաշրջանի մասին տխմարությունների հորձանուտում, որի մեջ ամեն գնով ցանկանում են ներքաշել հանրությանը, չափազանց կարևոր է դառնում հասկանալը, թե Թուրքիայում ինչպես են վերաբերվում հայ-թուրքական հարաբերություների ապագային, տեսնո՞ւմ են, արդյոք, որևիցե հեռանկար, թե՞ ոչ:

Թուրք հայտնի լրագրող և մեկնաբան Բարդաքչը Մուրաթը հոդված էր հրապարակել՝ «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է» վերտառությամբ, որտեղ փրձել էր վերլուծել հայ-թուրքականն հարաբերությունների հեռանկարը: Ընդ որուոմ նա այն թուրքերից է, որոնք կտրականապես մերժում են Հայոց ցեղասպանության փաստն ու հրաժարվում դրա համար ներողություն խնդրել՝ ամբողջությամբ կիսելով թուրքական կառավարության տեսեակետները:

Եվ այսպես թուրքն իր հոդվածում հիմնավորել է, թե ինչու չեն կարող երբեք լինել հայ-թուրքական նորմալ հարաբերոթյուներ:

«1. Հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ատելությունը դարձրել է վաստակի միջոց և թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ամբողջապես կարգավորվեն:

2. Թուրքիան ստիպված է մերժել Հայաստանի առաջ քաշած «չեղած ցեղասպանությունը ճանաչելու» պայմանը:

3. Երկու ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում»,-գրել է Մուրաթը՝ միաժամանակ ուրախությամբ արձանագրելով, թե ինչպես են Հայաստանն ու Սփյուռքն «ուտում իրար»:

Այս հոդվածը պետք է կարդան ոչ թե թուրքերը, այլ նախևառաջ Նիկոլն ու նրա մանկլավիկները: Իրենք՝ թուրքերը, փաստորեն, չեն հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ թուրքին բնորոշ լեզվով ու սահմանումներով արձանագրելով այն գլխավոր խոչընդոտը, որի պատճառով Նիկոլի քարոզները, փաստորեն, սին պղպջակներ են դառնում: Ընդ որու մ ՝ կարծել, թե այս հոդվածի ծնունդը պատահականության արդյունք է, միամտություն է, քանի որ սա այն հարցն է, որ անձամբ թուրքական կառավարության կողմից է վերահսկվում:

Այսպիսով՝ թուրքերը Նիկոլին ուղերձ են հղում՝ հաշտության մասին երբեք չերազելու մասին: Նիկոլը պետք է տա այն, ինչ՝ ուզում է Իլհամը, բայց փոխարենը չստանալով Թուրքիայի՝ հայ ժողովրդի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կամ հարաբերությունների կարգավորում մի դեպքում, երբ համար մեկ փաստարկը, որ հնչեցնում են ՔՊ-ականները՝ արդարացնելու իրենց ներկայիս վարքագիծը, Անկարայի հետ հարաբերություների կարգավորման մասին լոլոներն են:

Ձեզ թվում է ՝ Նիկոլը չի՞ հասկանում այս ամենը: Իհակե, հասկանում է, բայց իր սև գործն է անում՝ բավարարելով թուրքական կառավարությանն ու դրա հովանավորներին:
Գագոները, փաստորեն, հայ ժողովրդին դրել են լրիվ անասունի տեղ՝ իրենք իրենց մարդ կարծելով

Հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ հասնելու ենք խաղաղության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ոչ պայմանագրաունակ լինելու՝ տխուր պրակտիկայով ապացուցված փաստը, ՔՊ-ական Մելքոնյան Գագոն պատասխանել է՝ ասելով, որ երաշխիքը մեր սահմաններն են: «Թե չէ մենք էն հույսը չունենք, որ Ալիևը կարող է վաղն ուրիշ բան չասի»,-մասնավորապես՝ խոստովանել է Գագոն՝ միաժամանակ Իլհամի ռազմատենչությունը պայմանավորելով երրորդ կողմի գործոնով:

Հարց՝ Սիրիան ու Թուրքիան ունեի՞ն սահմաններ, թե՞ չունեին: Թուրքիան չէ՞ր ճանաչել Սիրիայի սահմաները: Բայց եկավ պահը, և Անկարան մտավ այդ երկիր, չէ՞: Հիմա ո՞վ է ասել, որ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ճանաչումը, որի չգոյության մասին խոսում է ասենք Միրզոյան Արաբատը՝ բացահայտելով Գագոյի սուտը, երաշխաբվորելու է պատերազմի բացառումը: Դե թող մի անգամ Իլհամը կանգնի ու ասի, որ ճանաչում է Հայաստանի 29743 քկմ-անոց տարածքը, պատրաստ է խաղաղության պայմանագրի հիմքում դնել Ալմա-Աթայի հռչակագիրը, որտեղ ի դեպ, չկա խոսք կոնկրետ սահմանների մասին:

Հետևաբար՝ եթե Գագոն չունի ոչ մի բանի երաշխիք, ինչո՞ւ են Իլհամին տալիս հայ գյուղացիների տներն ու այգիները, դպրոցն ու եկեղեցին, Նիկոլն էլ առաջարկում է պաշտպանվել ծառերով: Գագոները,փաստորեն, հայ ժողովրդին դրել են լրիվ անասունի տեղ՝ իրենք իրենց մարդ կարծելով…