Yerevan Times
59 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan

📞 +41 76 675 28 74

📍Zürich, Switzerland 🇨🇭
Download Telegram
ՔՊ-ն փորձում է հանրային լեգիտիմություն հաղորդել հայրենավաճառության գործընթացին

ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, փորձելով քողակել Տավուշում ժողովրդի ցասումը, պնդել է, թե իրականում բողոքի դուրս եկած տավուշցիներն այնքան էլ տավուշցիներ չեն. ուսումնասիրել է մեդիայում տարածված մատերիալներն ու հասկացել, որ ցուցարարների մեջ բնիկ տավուշցիները խիստ չնչին հատվածն են կազմում: Միաժամանակ «Խոզը» պնդել է, որ բողոքի նպատակն իրականում Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու օտար ուժերի ցանկությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է կորցնել իր սուվերենությունը:

Հասկանալի է, թե ինչու է Նիկոլի բոլուկի ամենավառ անդամենրից մեկը փորձում քողարկել ակնհայտը. իշխանությունները ցանկանում են քողարկել տեղի ուենցող պրոցեսի ամբողջ անօրինականությունը՝ ստեղծելով տպավարություն, թե իբր ժողովուրդը սատարում է Նիկոլի իլհամահաճո օրակարգին: Ասել կուզի՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել հայերնավաճառությանը, որեսզի Նիկոլի վարկանիշը շատ չտուժի,պրոցեսն էլ անվիճարկելի լինի:

Իշխանություններն ակնհայտորեն չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ կատարվոմ է անխուսափելին՝ ժողովուրդն արթնանում է, ընդ որում՝ խոսքը բնավ երևանցիների մասին չէ, այլ՝ մարզաբնակների, և խոսքը միայն տավուշցիների մասին չէ, այլև՝ մյուս մարզերի բնակիչների: ՔՊ-ում հասկանում են, որ եթե չկարողանան կոտրել Տավուշում դիմադրությունը, ապա շատ արագ տեմպերով այս ամենը կարող է վերափոխվել իշխանափոխության գործընթացի:

Ինչ վերաբերում է երրորդ ուժերի կողմից իբր պատերազմ հրահրելուն, ապա սա պարզ քարոզչական խայծ է, որի նպատակը ժողովրդի շրջանում վախ առաջացնելն է, ինչն էապես կհեշտացնի երկիրը հանձնելու Նիկոլի առաքելության իրագործումը՝թևաթափ անելով հանրությանը:
Էրդողանի այս մի հայտարարությունը բավական է՝ Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու համար

Ապրիլի 24-ին ընդառաջ Նիկոլի դիմակը պատռող հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է՝ հրաժարվելու անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է՝ իրատեսական հիմքի վրա ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի: Հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել պահը»,-մասնավորապես՝ ասել է Բայրաքթարի աները։

Էրդղանի խսքն ուղղված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանվածների օրհնյալ հիշատտակի դեմ: Նրա համար Ցեղասպանության փաստը անհիմն հիշողություն է ու խավար:

Բայց, արդյոք արժե՞ նեղանալ Էրդողանից: Ոչ, իհարկե, քանի որ այդ մարդու ժողովրդի համար Ցեղասպանության փաստի արձանագրումը գոյաբանական վտանգ է, լինել-չլինելու հարց, ուստի բնական է, որ ամեն ինչ անելու են՝ անհերքելի փաստը ժխտելու համար:

Այստեղ ողբերգությունը Էրդողանի խոսքի մեկ այլ հատվածն է՝ արձանագրումը, որ Նիկոլը նույնպես համաձայն է թուրքական տեսակետի հետ՝ պատրաստ լինելով կատարել Թուրքիայի հրահանգը, պատրաստ լինելով ամեն կերպ նպաստել Թուրքիայի առաջխաղացմանը:

Ցանկացած գիտակից հասարակության համար թշնամու այս մի խոստովանությունը բավարար կլիներ՝ Նիկոլի իշխանությունն արագորեն գրողի ծոցն ուղարկելու համար:Եթե Նիկոլը ոչինչ էլ արած չլիներ, Էրդողնաի այս մի հայտարարությունը բավարար է՝ ՔՊ-ի ուղնուծուծն իմանալու համար: Բայց ցավն այն է, որ հայ հասարակությունը կամ դրա ճնշող մեծամասնությունը զրկված է վերլուծելու ունակությունից, կորցրել է ինքնապահպանման բնազդը, և թերևս քչերը կհասկանան Էրդողանի հայտարարության ողբերգականութան խորությունը:

Էրդղաննն ասում է, որ Նիկոլը նույնքան թուրք է, որքան և ինքը, Էրդողանն ասում է, որ ինչպես իր, այնպես էլ Նիկոլի համար Ցեղասպանությունն ընդամենն անհիմն հիշողություն է: Ավելին՝ Էրդողանը, ըստ էության, Նիկոլին ցույց է տալիս հաջորդ թիրախը, որը պետք է ոչնչացվի անհապաղ, և դա Սփյուռքն է, որ խրված է թուրքերի կոկորդում, և որը հաղթահարել չի ստացվում:

Ոչինչ, այն ինչ որ չի հաջողվել թուրքին, կհաջողվի Նիկոլին…
Իլհամը գալիս է Սևանի հետևից

Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում: Սա նշանակում է, որ Տավուշից հետո թուրքերի անմիջական թիրախում է հայտնվելու Գեղարքունիքը, իսկ իրականոմ՝ Սևանա լիճը: Գուցե այս փուլում ձեռնպահ մնան Սևանը վերցնելուց՝ սպասելով հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի, սակայն եթե Նիկոլն այդ 10 գյուղերն էլ տա, իսկ նա կտա, ապա Սևանի պատկանելիութան հարցը շուտով կարող է դառնալ վիճարկելի:

Սևանի ջրային ռեսուրսներին տիրանալը կամ առնվազն դրանք Հայասանի հետ կիսելը Ադրբեջանի համար ունի կենսական նշնակաւթյուն, քանի որ այդ երկրի արևմտյան հատվածը ունի ջրի խնդիր: Այսինքն՝ ցանկացած դեպքում 10 գյուղը վերցնելով Իլհամը չի համարելու, որ իր ծրագիրն իրականացված է, Հայայաստանին հանգիստ չի տալու:

Ի՞նչը կարող է կանխել այս կործանարար ընթացքը: Բացառապես իշխանափոխոթյունը: Բայց դրանից առաջ պետք է նախ նույն վարդենիսցիներն ու Գեզարքունիքի մյուս բնակավայրերի ազգաբնակչությունը համախմբվեն, միանան տավուշցիների պայքարին ու որևիցե կերպ չնահանջեն: Եթե դիմադրություն ցույց չտվեցին ամենասկզբից, հետո լինելու է շատ դժվցար, ու Նիկոլ-Իլհամ զույգին հետո ոչինչ չի խանգարելու՝ տիրանալ Սևանի ջրայի ռեսուսրներին, իսկ դրանից հետո՝ Սյունիքին ու Երևանին:
ՔՊ-ականներին ու ադրբեջանցիներին մի նպատակ է միավորում

Մինչ ՔՊ-ականները փորձում են հայ հանրությանը գցել մոլորության մեջ ու Տավուշում կատարվողը ներկայացնել որպես հայոց պետականությունը հզորացնող ու դրա սահմաններն անսասան դարձնող աննախադեպ մի բան, ադրբեջանցիները ցնծության մեջ են հայտնվել՝ պատրաստվելով տիրանալ ամբողջ Հայաստանին: Մասնավորապես՝ մեդիափորձագետների ուշադրության կիզակետում են հայտնվել ադրբեջանցի օգտատերերը, որոնք մի կողմից՝ փառաբանում ու շնորհակալություն են հայտնում Նիկոլին ՝ լույս աշխարհ գալու նամար, մյուս կողմից՝ ծաղրւմ ու հեգնում՝ սեփական ժողովրդին իրենց ձեռքը գցելու ու սեփական երկիրը ադրբեջանցիների ոտքի տակ փռելու համար:

Փաստացի ստացվում է, որ Տավուշում Նիկոլի դեմարկացիան գովաբանում են մե՛կ ՔՊ-ականները, մե՛կ էլ ադրբեջանցիները: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Եթե իսկապես Տավուշում տեղի ունեցողն ամրապնդում է Հայաստանի պետականությունը, ապա ինչո՞ւ են ադրբեջանցիները հայտնվել անհուն էյֆորիայի գրկում: Այս հարցի պատասխանը, օրինակ, նույն ՔՊ-ականներն ունե՞ն:

Իհարկե, ունեն, բայց՝ իրենց մտքում, քանզի չեն կարող բարձրաձայնել ու ասել, թե ինչն է իրենց Իլհամի ժողովրդի հետ կապում: Կապողը թուրքական պետության շահն է, որը թելադրում է Հայաստանի չգոյություն:
Տավուշով անցնող գազատարին սպասվում է երևանյան ասֆալտի ճակատագիրը

Այն նկատառմանը, որ Տավուշում ընթացող սահմանազատման պատճառով Հայաստան մուտք գործող գազատարը հայտնվելու է վտանգի տակ, Անդոնը արձագանքել է՝ ասելով. «Մենք շարժվում ենք ոչ թե պատերազմի տրամաբանությամբ, այլ՝ խաղաղության: Կվտանգվի, կվերականգնենք, էլի կվտանգվի, էլի կվերականգնենք, ինչպես եղել է 90-ականներին: Եթե շարունակեն վտանգել, կվտանգվի իրենց գազատարը: Բայց ես կարծում եմ՝ նաև իրենք գիտակցում են, որ մեզ տևական խաղաղության հասնելու էս հնարավորությունը բաց թողնելու մենք որևէ իրավունք չունենք»:

Այսպիսով՝ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ, քանի որ ամեն անգամ կարելի է վերականգնել: Այսպիսով՝ Անդոնը մոտավորապես առաջարկում է երևանյան ասֆալտի տարբերակը, երբ մի քանի ամիսը մեկ նոր փռված ասֆալտը հողից պոկվում է, ինչին հաջորդում է դրա անվերջ վերականգնումը՝ ՔՊ-ականների համար դրանից բխող դրական նյութական հետևանքներով:

Ինչ վերաբերում է հակազդեցությանը՝ ադրբեջանցիների գազատարը պայթեցնելուն, որի մասին իբր ակնարկել է Անդոնը, ապա դա նույնքան մեծ ֆանտազիա է, որքան էր համապատասխան ակնկալիքը 44-օրյայի ժամանակ: Պայթեցնող էին, թող այն ժամանակ պայթեցնեին ու ստիպեին միջազգային հանրությանը սանձել Իլհամին: Բայց ինչպե՞ս պայթեցնեին, եթե անգլիական թագի շահերի ջատագով պաղպաղակ ուտող մարդն անձամբ էր հսկում ադրբեջանական էներգակիրների ապահով ու անվտանգ մատակարարման ընթացքը՝ երաշխավորելու համար դրա անընդհատութունը:

Անդոնը թքած ունի, թե ինչ հետևանքների կարող է հանգեցել տավուշյան արկածախնդրությունը. նրա հույսը Իլհամի չեղած խաղաղասիրությունն է: Նրա համար կարևորն իշխանությունը պահելն է, իսկ դա հնարավոր է միայն թուրքերի ցանկութունները կյանքի կոչելու միջոցով, ինչն էլ հենց հիմա արվում է՝Հայաստանի ապագան կործանելով:
Անդոնն ուղիղ եթերում հզոր գործիքակազմ է նվիրել ադրբեջանական քարոզչամեքենային

Նկատառմանը, որ Ադրբեջանը, ում հետ իբր խաղաղ ապրելու պատրաստություններ են տեսնոմ Հայաստանի իշխանությունները, պայմանագրաունակ երկիր չէ, և այդ մասին փաստող բազմաթիվ օրինակներ կան, Տավուշում հողեր հանձնելու պրոցեսը գովաբանող Անդոնն արձագանքել է.«Երկկողմանի էդպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Հիմա նրանք մեզ են մեղադրելու, մենք՝ իրենց: Ես չեմ ուզում՝ մտնենք էդտեղ»:

Անդոնը փաստացի հերքել է Նիկոլի կողմից բազմիցս արտահայտված այն միտքը, որ Ադրբեջանի պայմանագրաունակության հետ կապված կան խնդրներ, ընդ որում ՝ հաճախ անլուծելի: Նա Հայաստանին ու Ադրբեջանին դրել է միևնույն նժարին՝ նույնքան ոչ պայմանագրաունակ հռչակելով Երևանին, ինչը թերևս ադրբեջանական քարոզչամեքենային տրված շատ հրաշալի գործիք է՝ հարկ եղած դեպքում հնարավոր սադրանքների մեղքը մեր վրա բարդելու ու հենց Հայաստանին ոչ պայմանագրաունակ հռչակելու, այդ հիմքով ագրեսիա սանձազաերծելու: Իսկ որ սադրանքներ լինելու են, ոչ ոք, բնականաբար, չի կասկածում: Այսինքն՝ Անդոնը դեռ էս գլխից ապահովում է Ադրբեջանի թիկունքը՝ խաթարվելիք խաղաղության ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու:

Իլհամն իր աշխատակզմին, նախարարներին ու նրանց ենթականերին կարող է հանգիստ տուն ուղարկել ու այլևս աշխատանքի չկանչել, քանի որ անդոններն այստեղ ամբողջությամբ կատարում են ադրբեջանցի պաշտոնյաների գործառութները գերազանցությամբ: Իսկ ազատված պետական միջոցները կարող է ուղղել ավելի հգոր զենքերի գնմանը՝ հարմար պահի Հայաստանը մի արվածով գրավելու համար՝ համոզված լինելով, որ միջազգային հանրության առաջ պատասխան տալու պրոբլեմ որպես այդպիսին չի լինի, քանզի տեղական անդոնները պատասխանատու կհռչակեն ոչ պայմանագրաունակ Հայաստանին:
Նիկոլի կնիկն արժանացել է ՔՊ-ական Ասլանյան Հակոբվի ճակատագրին

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Նիկոլի կնիկը հենց Ծիծեռնակաբերդում արժանացել է սեփական ամուսնյակի կուսակից ծերուկ Ասլանյան Հակոբի ճակատագրին, երբ անմար կրակի մոտ ծաղիկ խոնարհելիս բախվել է բազմաթիվ ներկաների վարկաբեկիչ վանկարկումներին՝ «Նիկոլ թուրք», «Աննա ցեղասպան», «Գետինը մտնես» և այլն:

Հարց՝ այս անգամ կարողանալո՞ւ են լուծել Աննայի վրեժն ու ստորացնել հարյուրավոր մարդկանց այնպես, ինչպես Վարդանյանի ու Ասլանյան Հակոբի բախման պարագայում էր, երբ մարդուն նվաստացրել էին ու խոշտանգել՝ ՔՊ-ականի երեսին ճշմարտությունը շպրտելու համար:

Թերևս դժվար կլինի մեկիկ-մեկիկ մարդկանց գտնելը, նրանց ով լինելը բացահայտելն ու հետևներիցից գնալը, այնպես որ՝ այս անգամ չի ստացվի վրեժ լուծել հայրենասերիներից, և Աննան ստիպված կլինի կուլ տալ վիրավորանքը:

Բայց մի՞թե «ցեղասապան»-ը կամ «Թուրք Նիկոլը» կարող են որպես վիրավորանք ընկալվել Աննայի կողմից՝ հաշվցի առնելով դիցուք այնփստը, որ «թուրք»-ից բնավ չի վիրավորվում նրա ամուսինը: «Ցեղասպան»-ն էլ Աննայի համար պատվելի տիտղոս է այնպես, ինչպես «Գորշ գայլերի» դեպքում, ու եթե ձեռքը ճար լիներ, ծաղիկ խոնարհելու փոխարեն ձեռքով նրանց նշանը կցուցադրեր ու սելֆի կաներ՝ կրկնելով թուրք բլոգերի նողկալի ձեռագիրը: Այնպես որ՝ դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով: Ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրկանաում ինքն ով է:
Էրդողանի նարատիվները՝ Նիկոլի ուղերձում

Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձում, որտեղ նա ավելի շատ օգտագործել է «Մեծ եղեռն»-ը, քան «Հայոց ցեղասպանություն»-ը, տեղ են գտել էրդողանական այն նարատիվները, որոնք հնչել էին օրերս Բայրաքթարի աներոջ շուրթերից, երբ նա հայտարարել էր, որ Փաշինյանն ըմբռնել է նոր իրողությունները՝ կոչ անելով Հայատանին ձերբազատվել Սփյուռքի ազդեցությունից ու «անհիմն հիշողություններով» չապրել:

Մասնավորապես՝ ամեն կերպ փորձելով պատմական հայրենիքի մասին գաղափարն ու հիշողությունը ջնջել՝ Նիկոլն իր ուղերձում գրել է.«Լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները»: Նա միաժամանակ կոչ է արել «Մեծ եղեռնի» ընկալումը հարաբերել Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Իրողությունների ու գործոնների, պատմական ընթացքների ու կանխատեսվող հորիզոնների մասին Էրդողանը նույն բանն է ասում՝ հաճախ կոչ անելով Հայաստանին բացել Թուրքիայի առաջ դռներն ու կառուցել պայծառ ապագա՝ մոռանալով պատմական իրողություներն ու Ցեղասպանությունը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլի ու Էրդողանի՝ Հայաստանի շահերի մասին ունեցած պատկերացումները նույնական են, քանի որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կոչ են անում «Մեծ եղեռնը» չդարձնել հիմնաքար ու ելակետ՝ որոշումներ ընդունելու, լինել պրակտիկ ու «պայծառ ապագային» նայող:

Միով բանից՝ Էրդողանը օրեր առաջ հնչեցրած իր ուղերձով կանխորոշել էր այն բովանդակությունը, որը պետք է կրեր Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձը, ինչը զարմանալի չէ. ՔՊ-ն Էրդողանի նախագծած կուսակցությունն է, իսկ դրա սյուզերենը՝ թուրքի վասալը:
Ալենն ու Մատվիենկոն հագել են

Սիմոնյան Ալենի հակառուսական բովանդակությամբ շաղաղված ելույթը լսելի է դարձել Հյուսիսում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում Ալենի հայտնած որոշ մտքերի հետ՝ վերաբերող Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը: Մատվիենկոն, մասնավոապես, փորձելու է պարզել, թե ում անունից է Ալենը հնչեցրել նման բնույթի «սյուժեներ»:

Նիկոլի՝անգլիացի լրագողներին տված վերջին հարցազրոււցում էլ, ինչպես հայտնբի է, քիչ չէին ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին ուղղված քննդատությունները:Դրանց հաշվով նույնպե՞ս ռուսները պատրաստվում են հարցում ուղարկել…

Այստեղ թերևս զարմանալի է Մատվիենկոյի ռեակցիան: Հարց է առաջանում՝ Ալենին նո՞ր են ճանաչում, թե՞ իսկապես կարծում են, որ Նիկոլը դավաճան չէ: Երևի Կրեմլում ոմանք համոզված էին, որ կկարողանան կառավարել ՔՊ-ական շիշկաների վարքն ու բարքը, բայց հետո հանկարծ պարզել են, որ գործ ունեն անկառավարելի տարրերի հետ՝ ՌԴ-ի կենսական շահերն ուղիղ հարվածի տակ դնող:

Այն, որ Մատվիենկոն միայն հիմա է պատրաստվում հարցում ուղարկել ԱԺ, խոսում է ռունսերի «պոզնիության» մասին, ինչի պատճառով է նաև, որ ողջ հետխորհդային տարածքում Մոսկվան պարտվում է Արևմուտքին՝ նախկին բարեկամներից թշնամիներ ստանալով:

Բա արժե՞ր 2021-ին Նիոլի իշխանութունը վերարտադրել…
Նավակ ճոճողոի հույսն Իլհամի ազնվությունն է

Հարցին՝ արդյոք ակնկալո՞ւմ եք, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանը կլքի այն գրավյալ տարածքները, որոնք հայտնվել են նրա տիրապետութան տակ 44-օրյայից հետո, ՔՊ-ական Գաբրիելյան Վիլենը՝ «Նավակ ճոճողը», ապշեցուցիչ պատասխան է տվել՝ ասելով, որ ակնկալում է, որ ադրբեջանցիները կլինեն անկեղծ, ազնիվ ու դուրս կգան ՀՀ տարածքից՝ ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին ապացուցելով, որ այս գործընթացում պատրաստ են պատշաճ համագործակցության:

Ադրբեջանը նավակճոճողներին ապացուցելու բան ունի՞, թե՞ իրար ուտող, կրակների մեջ այրվող աշխարհին, որի վրա նա, մեղմ ասած, թքած ունի:

Իսկ եթե հանկարծ ադրբեջանցիները չգտնվեն Վիլենի հետ անկեղծ, ի՞նչ հակախաղ կամ հակաքայլ կարող է ՔՊ-ն թուրքերին հակադրել մի դեպքում, երբ նրանք, ում վրա հույս են դրել իշխանությունները, խորքային իմաստով թքած ունեն Հայաստանի ճակատագրի վրա: Մի ժամանակ էլ Նիկոլն Իլհամին կիրթ ու կառուցողական էր հռչակել: Դրանից կարճ ժամանակ անց ազգովի համոզվեցինք, թե ինչ կարգի կիրթ ու կառուցողական է Իլհամը, թե որքան ինտիլեգենտ մեկն է Նիկոլի ընկերը:

Ոչ մի միլիմետր թուրքերը հետ չեն քաշվելու, ու չկա նույնիսկ երաշխիք, որ դեմարկացիայի այս պրոցեսը, որ խեղկատակություն է թվում, հասնելու է ասենք Սյունիք: Եթե հասնի էլ, թուրքերը ստիպելու են Նիկոլին ձող տնկել այնտեղ, որտեղ դե ֆակտո կանգնած են ասկյարները՝ հակառակ դեպքում սպառնալով ի ցույց դնել դավաճանական բարաթը:
Իլհամը չի կարողանում հաղթահարել Սերժ Սրագսյանից ունեցած վախը

Հայաստանից միջանցք պահանջող Իլհամը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ կա կետ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: «Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը՝ Աղրիդաղ սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,-իր պահանջներն է հստակեցրել Իլհամը՝միաժամանակ դառնությամբ հիշելով Սերժ Սարգսյանի՝ Արևմտյան Հայաստանի մասին հայտնած համարձակ միտքը՝ վերաբերող դրա ապագային: «Նրանք իսկապես կարծում էին, որ կարող են անջատել Թուրքիայի այս հատվածը և միացնել Հայաստանին»,-Էրդողանի ենթագիտակցական վախերն է արտահայտել Իլհամը՝ սարսափած Սերժ Սարգսյանից:

Նիկոլի ղեկավարի հայտարարությունները հրաշալիորեն ի ցույց են դնում «հին» ու «թազա» Հայաստանների տարբերությունը. եթե Նիկոլի Հայաստանի առաջ Իլհամը վերոհիշյալ խայտառակ պայմաններն է դնում, ապա նախկիններից նա ուղղակի լցնում է տակը՝ չկարողանալով հաղթահարել իր վախերը: Երբ Իլհամը պահանջումէ փոխել զինանանշանը, նա նման կերպ նախկիններից իր վախն է փորձում ստվերել՝ կարծելով, թե զինանանշանի փոփոխությամբ կհաջողվի թաղել իրական Հայաստանը՝ ծնունդ պարգևելով «նիկոլստանին», որտեղ ասիչի դերում թուրքերն են:

Իլհամը սարսափում է Սերժ Սարգսյանից, քանի որ գիտի՝ եթե իրենց չհաջողվեր 2018-ին իշխանության բերել Նիկոլին, Արևմտյան Հայաստանի հետագա ճակատագիրը կարող էր դասավորվել թուքերի համար ճափազանց վատ, է՛լ չասած Արցախի մասին. Իլհամը կտեսներ յուր անուսը, բայց Ստեփանակերտ ու Շուշի չէր տեսնի երբեք:

Հիմա մնում է տեսնել՝ ինչ գործողությունների կդիմի Նիկոլն այստեղ Իլհամի հրահանգից հետ: Պարզ չէ՞…
Հայաստանը դառնում է «Արևմտյան Ադրբեջան»

Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը: Նա սա ասել է՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե հնարավոր է Հայաստանը գազ ձեռք բերի Ադրբեջանից: «Շատ լավ տարբերակ է»,-հայտարարել է Սիմոնյան Ալենը՝ հստակեցնելով ՔՊ-ականների՝ Հայաստանի վերաբերյալ տեսլականը:

Հայաստանը, խռիկ տալով ռուսներին, փաստորեն, պատարստվում է հայտնվել Ադրբեջանի գրկում, իսկ այնուհետև՝ Թուրքիայի: Նիկոլը Հայաստանը նախ՝ էներգետիկ կախվածության մեջ կդնի Ադրբեջանից, իսկ հետո շուկան կտա թուրքերին: Դա Նիկոլի համար հրաշալի հեռանկար է, քանի որ հանդիսանում է Իլհամի սիրելին: Իսկ Իլհամը, ինչպես հայտնի է, պատրաստվում է Հայաստանը ստվերից կառավարել Նիկոլի միջոցով, ուստի կանի ամեն ինչ՝ նրա դիրքերն անսասան դարձնելու: Ասել կուզի՝ Հայաստանն ադրբեջանական ասեղին հագցնելը ՔՊ-ի համար ունի կենսական նշանակություն:

Եթե չահողջվի Նիկոլին ռադ անել, Հայաստանը շուտով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի:
Աննան վրեժ է լուծել

Ծիծեռնակաբերդում մի լավ խայտառակվելուց ու թամաշա դառնալուց հետո Աննան որոշել է վրեժ լուծել. ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել Ծիծեռնակաբերդ Աննայի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է:

Սա չի կարելի անակնկալ համարել, քանի որ գաղտնիք չէր, որ Փաշինյանների ընտանիքում ընդունված կարգ է սեփական հոգեբանական խնդիրները լուծել ուժայիների, իրավապահ համակարգի միջոցով: Բայց չեն հասկանում, որ նման կերպ ընդամենն է՛լ ավելի են ստորացնում իրենց վարկանիշը՝ ի ցույց դնելով իրենց մարդկային չեղած որակները:

Յոթ հոգու ձերբակալմամբ հայ հանրությունը փոխելո՞ւ է Աննայի մասին իր կարծիքը, թե՞ Նիկոլն է դադարելու պարել Իլհամի դուդուկի տակ: Կարող են ձերբակալել ազգի կեսին էլ, բայց դրանով ոչ մի հարց Աննան չի լուծելու՝ է՛լ ավելի գրգռելով հանրային ատելությունը:

Գիտե՞ք՝ ինչու Աննան չի վախենում հանրային ատելությունից: Չի վախենում, քանի որ ՔՊ-ն իշխանության է մնում բացառապես իր դրսի կուրատորների շնորհիվ՝ մինչև վերջ տանելու այն ծրագիրը, որի իրականացման համար էլ իշխանության բերեցին Նիկոլինու Աննային դե ֆակտո առաջին տիկին սարքեցին:
Անոն հայտարարել է, որ պատրաստ է Նիկոլի հետ միասին հայտնվել միևնույն բանտախցում

Հայաստանի համար ճակատագրական այս օրերին չափազանց կարևոր է արձանագրել, թե որ ՔՊ-ականը կամ իշխանավորն ինչ դիրքորոշում է հայտնում ընթացող պրոցեսների մասին՝ իշխանափոխությունից հետո հասկանալու՝ ով ում ծոցն է ուղարկվելու:

Մասնավորապես՝ Առողջապահության նախարար Ավանեսան Անոն է փորձել հավատարմության երդում տալ Նիկոլին՝ հայտարարելով.«Ինչ քաղաքականություն իրականացվում է, դա համահունչ է իմ անձնական կարծիքի հետ։ Միանշանակ, իհարկե, պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը»:

Անոն սա հայտարարել է՝ մեկնաբանելով Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, ինչը չափազանց կարևոր է հատկապես Անոյի հետագա ճակատագրի առումով: Աննոն, ըստ էության,, փորձել է Նիկոլին իր լոյալությունը ցույց տալ: Նա նման հայտարարություն էր անելու նաև այն դեպքւոմ, եթե Նիկոլը յաթաղանով հենց հիմա Երևանի կենտրոնում իրականացներ ցեղասպանություն: Անոն էլի հայտարարելու էր, որ Նիկոլի հետ է ու իր կարծիքը նրա կարծիքից չի տարբերվում: «Խոզի» խոշորացույցի տակ հայտնված Անոյի համար դա կարևոր է հատկապես վերջին շրջանում իր նախարարության շուրջ ընթացող պրոցսների կոնտեքստում:

Անոն հասկանո՞ւմ է, որ վաղն իր դուրս տված ամեն մի խոսքը կարող է իր դեմ բանեցվել դատարանում: Չէ՞ որ գալու է պահը, երբ բացվելու է վերջին տարիների վիճակագրությունը՝ այն, թե Հայաստանի համար ճակատգրական այս օրերին ով ինչ դիրքորոշում է հայտնել՝՝ հասկանալու՝ ով է Նիկոլի հետ միասին գնալու ԱԱԾ-ի զնդան: Անոն ակնհայտորեն որոշել է ընկերակցել Նիկոլին այդ մութ ու ցուրտ վայրում՝ հանուն այսօրվա լափամանի, շքեղ կյանքի ու թալանի: Անոն երևի վստահ է, որ Նիկոլն ինչ-որ կերպ «կռուտիտ» կլինի, բայց սրանք չեն էլ կասկածում, որ Նիկոլը փաստացի անելանելի վիճակում է՝ առանց «կռուտիտ» լինելու որևիցե շանսի:
Անդոնը կասկածի տակ է դրել հայերի գենետիկ ծագումը

Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Անդոնը մի նոր իդեա է երկնել՝ առաջարկելով անգլիացիների պես ազգովի անալիզի ենթարկվել ու ունենալ գենետիկ տվյալերի բանկ՝ պարզելու յուրաքանչյուրի ինքնությունը, ճշտելու՝ ով է հայ, ով՝ ոչ:

Թերևս սա էլ է թուրքական հրահանգ՝ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի շրջանակներում. Անդոնի առաջարկած գենետիկ անալիզի կեղծված արդյուքներով հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանի ազգաբնակչության ասենք կեսից ավելին խառնածին հայեր են՝ սերված Իլհամի պապերի գեներից: Հետո Իլհամը կհայտարարի, որ հայերը բռնի կերպով կրոնափոխ են արել իր նախնիներին, սարքել հայ ու զավթել «Արևմտյան Ադրբեջան»՝ այն անվանափոխելով Հայաստանի: Հետո այդ հիմքով պատերազմ կսկսի կամ դատի կտա՝ ազատագրելու «Արևմնտյան Ադրբեջանը»՝ իր պապերի երկիրը:

Ոմանք կարող են ծիծաղել սրա վրա, բայց չմոռանանք, որ օրերս նույն Անդոնը առաջարկել էր պարզել Ցեղասպանության զոհերի անունները՝ առաջ տանելով թուրքական քարոզչական հնարքը:

Չլինի՞, թե այս մեկն էլ անգլիացիներն են հուշել՝ թեթևացնելու թուրքերի բեռը…
Մարազմ. ՔՊ-ական Դավոյան Արփոն ինքն իրեն հայ է համարում

ՔՊ-ական թլոշ Արփոն, դատապարտելով հոգևորականության ակտիվությունը ներկայումս տեղի ունեցող պրոցեսներում, հայտարարել է, թե չի հասկանում հոգևորականների ակտիվության պատճառներն ու քաղաքականությամբ զբաղվելու մղումը, քանի որ Հայաստանն այլևս պետականություն ունի: Դավոյան Արփոն կիսահռետորական հարց է հնչեցրել՝ հոգևորականների ծավալած ազատագրական պայքարն ո՞ւմ դեմ է ուղղված:

Արփոն, փաստորեն, դեռ չի հասկացել, թե ով են իրենք, ինչ է իրենից ներկյացնում ՔՊ-ն, որ հարևան պետության 5-րդ շարասյունն է Նիկոլի առաջնորդած ուժը: Արփոն ինքն իրեն ու մյուս ՔՊ-ականներին թյուրիմացաբար հայ է համարում, Հայատանն էլ՝ իրենց հովանու ներքո անկախ պետություն՝ չնայած այն փստին, որ իրականությունը տրամագծորեն հակառակն է:

Արփոն չի ցանկանում գոնե ինքն իր համար արձանագրել այն անհերքելի իրողությունը, որ ՔՊ-ի օրոք Հայաստանը դե ֆակտո կորցրել է իր պետականությունը՝ վերածվելով Թուրքիայի կամակատար մի ինչ-որ անհասկանալի գոյանքի: Նա դիտավորյալ թաքցնում է իր իրական դեմքը՝ չցանկանալով տեսախցիկների առաջ խոստովանել, որ առնվազը թուրքական ազդեցութան գործակալ է ու ոչ միայն ինքը:

Այսօր հոգևորականները փաստացի ազգային-ազատագրական պայքար են մղում ճիշտ այնպես, ինչպես ասենք 19-րդ դարում՝ Օսմանյան կայսրությոընում: Փաստ է, որ ՔՊ-ական իշխանությունը գրեթե չի տարբերվում սուլթանական իշխանութուններից, ուղղակի գործումէ 21-րդ դարին հարիր գործիքակազմերով:

Ի՞նչ տարբերություն, թե ինչ գործիքակազմերով են գործում, եթե վերջնարդյունքը նույնն է լինում՝ ցեղասպանություն:
Բաբոյին դուր է եկել Ալենի հայադավ գաղափարը

«Եթե անհրաժեշտ լինի և ՀՀ-ի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել ավելի էժան և շահավետ գնով, ապա մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը։ Հակառակն անելը կնշանակի երկրի պետական շահերին վնասել»,-հայտարարել է Թունյան Բաբոն ճեպազրույցում՝ փաստացի կրկնելով Սիմոնյան Ալենի՝ մեկ օր առաջ հայտնած միտքը:

Արդեն ուրվագծվում է, թե ինչպես է Նիկոլը աստիճանաբար, բայց սեղմ ժամկետներում Հայաստանը վերածելու սանջակի. հաղթահարելու համար հանրային դիմադրությունը, կոտրելու համար մարդկանց ինքնագիտակցությունը Նիկոլը կհայտարարի, որ Ադրբեջանից էժան գազի գնմամբ պատրաստվում է արմատապես լուծել աղքատության խնդիրը: Նա ճանաչում է զանգվածներին ու վստահ է, որ ի վերջո մարդկանց հոգում նյութը կհաղթի՝ճանապարհ բացելով Իլհամի առաջ՝ ստերջացնելու հայերին: Համեմատաբար էժան գազ կբերեն, հետո շուկան կբացեն թուրքական կապիտալի առաջ, որն էլ շատ կարճ ժամանակահատվածում կկլանի ամբողջ շուկան՝ տեղական արտադրղին այնտեղից դուրս մղելով: Բայց փոխարենը գուցե մեքենայատերերը հեղուկ կամ «ծակովի» գազը էժան լցնեն՝ ասենք 120 դրամի փոխարեն 70 դրամ վճարելով: Բաբոների հաշվարկը հենց սա է. ուզում են՝ ազգաբնակչությանը Իլհամը «կուպիտ» անի՝ «Արևմտյան Ադրբեջան» դառնալու գնով:

Այդ վերջինը արդեն ՔՊ-ականների խնդիրն է, որը նրանք խոստացել են այնպես «ուլադիտ» անել, որ Իլհամի քեֆը գա, հաճույքից էքստազ ապրի՝ 21-րդ դարում յուրատեսակ սպիտակ ցեղասպանության մաստեր կլաս ցույց տալով:
Իլհամը թքած ունի ՔՊ-ական եղոյի սկզբունքների վրա

ՔՊ-ական եղո Եղոյան Արմանը, կարծիք հայտնելով պայքարի դուրս եկած հայերի այն պահանջի վերաբերյալ, որ որտեղ որ կանգնած է հայ զինվորը, դա պետք է համարվի ՀՀ սահման, ասել է, որ դա անընդունելի մոտեցում է, քանի որ եթե այդ մոտեցմամբ առաջնորդվեն բոլորը, ապա աշխարհոմ կմնա 10-15, իսկ լավագույն դեպքում 5 տասնյակից ոչ ավել պետություն: Իսկ ահա լրագրողի նկատառմանը, որ այսօրվա աշխարհում հենց զինվորներն են որոշում երկրների սահմաննեը, ՔՊ-ական եղոն արձագանքել է.«Ներկա աշխարհում կա մասեր, որտեղ դա այդպես է, բայց դա չի ընդունվում ներկա աշխարհի մեկ այլ մասի կողմից»: Միաժամանակ եղոն հավելել է, որ գուցե ինչ-որ միջուկային տերություններ իրենց թույլ տան նման շքեղություն, բայց փոքր երկրների պարագայում դա չի աշխատում:

Ադրբեջանը միջուկայի՞ն տերություն է: Կարծես թե ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է Իլհամի համար գործում վերոհիշյալ սկզբունքը, իսկ Հայաստանի՝ոչ: Ինչո՞ւ է Իլհամը թքում եղոյի սկզբունքների վրա ու հայտարարում, որ իր ասկյարները մեկ մետր անգամ չեն նահանջելու Հայաստանից գրաված տարածքներից, իսկ Նիկոլը հանձնում է այն, ինչն ուղղակի անգին է:

Եթե Իլհամն էլ է կողմ սահմանազատման այն մոդելին, որը հիմա ընթանում է, ապա ինչու պրոցեսը չի սկսել այն հատվածներից, որտեղ ապօրինաբար կանգնած է ասկյարը՝ Հայաստանի ինքնիշան տարածքում: Հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր են գրավել՝ չհաշված այն, որ Արծվաշենի մասին կարծես թե չի խոսվում:

Իլհամը ստանալու է 4 գյուղերն ու անկլավները, որից հետո սահմանազատման պրոցեսը կանգ է առնելու՝ նկատի ունենալով հատկապես նրա հայտնած այն վեջին միտքը, թե պետք է խաղաղության պայմանագիրը զատել դեմարկացիայի պրոցեսից, քանի որ վերջինս կարող է տասնամյակներ տևել:

Նիկոլին ու նրա եղոներին այս ամենը չի հուզում: Կարևորը ներկա պահին Իլհամի ցանկությունները բավարարելն է, որ Էրդողանը հանկարծ չբարկանա ու Նիլոլի հասցեին փիս-փիս բաներ չասի՝ փչացնելով Աննայի տրամադրությունը:
Լուլուն «ստրախ ա գանյատ անում»

ՔՊ-ականները, որոնց շարքերում և հասունացած Լուլուն, սկսել են սաստկացնել քարոզն այն մասին, որ եթե տավուշում մեկնարկած պրոցեսը կանգ առնի, ապա պատերազմն անխուսափելի է լինելու, և 18-ամյա հայ զինվորներն են դրա պատճառով կյանքից զրկվելու:

Այսպիսով՝ փորձ է արվում խաղալ հանրության հոգեբանության ու նյարդերի նուրբ լարերի վրա. թերևս դժվար թե գտնվի ողջախոհ մեկը, ով պատերազմը կգերադասի խաղաղությունից, մահը՝ կյանքից:

Բայց արդյոք ՔՊ-ականներն իրենց հայտարարություններում ազնի՞վ են: Նրանք իրականում մանիպուլացնում են, քանի որ Իլհամը չի հարձակվում Հայաստանի վրա ոչ թե Տավուշում տեղի ունեցողի շնորհիվ, այլ՝ աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակի, իսկ եթե հանկարծ Իլհամը զգա՝ մարսելու է Հայաստանի դեմ ագրեսիան, առանց աչքը թարթելու տոտալ պատերազմ կսանձազերծի՝ անկախ նրանից, թե Նիկոլը քանի գյուղ ու անկլավ է նվիրելու:

Տավուշում ընթացող այսպես կոչված դեմարկացիան վտանգավոր է հենց դրանով. մի կողմից՝ Հայաստանը զիջում է իր դիրքերը՝ զրկվելով ռազմավարական նշանակության տարածքներից, մյուս կողմից՝ Ադրբեջանը վայր չի դնում զենքերը, և պատերազմի վտանգն ամեն րոպե օդից կախված է մնում: Ի դեպ՝ այս մասին խոստովանում է հենց Նիկոլը՝ հայտարարելով, որ չի կարող խաղաղություն երաշխավորել ցանկացած դեպքում:

Այնպես որ՝ ՔՊ-ականների պրոպագանդիստական նարատիվը չի աշխատելու, քանի որ ոչ ոք Նիկոլին ոչ մի երաշխիք այդպես էլ երբեք չի տալու, իսկ Իլհամն էլ հայ երեխաների արյունը խմելու իր շանսը երբեք ձեռքից բաց չի թողնելու:
«Ջոսի Մհերը» կարող է հեղինակություն լինել միայն սեփական «նաֆարի» աչքում

Հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեր ներկայիս գործունեության պատճառով՝ ուղղված Հայաստանի պետականության փրկությանը, կարող եք թշնամիներ վաստակել ի դեմս ՀՀ իշխանություների և ոչ միայն, «Ջոսի Մհերը», հոգոց հանելով, բացասական պատասխան է տվել ու ասել. «Ո՞նց կվախենամ իմ ծնողին պաշտպանելուց: Իսկ ինչ է ինձ համար հայրենիքը, քան ծնող»:

Իսկապես «Ջոսի Մհերը» վախենալու ոչինչ չունի, բայց ոչ թե այն պատճառով, որ ի բնե քաջ է կամ անձնազոհ, այլ՝ այն, որ չկան հիմքեր՝ նրա հետ թշնամանալու: Օրինակ՝ ինչո՞ւ թշնամանան «Ջոսի Մհերի» հետ ՔՊ-ում, եթե այս մարդը հաջողությամբ ռուսներին է «հարիֆցնում»՝ ստիպելով նրանց ռեսուրս վատնել իր նման գոյանքի վրա: Չնայած այս դեպքում ավելի շատ թերևս «Ջոսի Մհերն» է ռուսների վրա ռեսուրս վատնում՝ սեփական ամբիցիաներն ինչ-որ տեղ բավաարելու հնարավարություն ստանալու:

Թշնամիներ վաստակելու համար նախ պետք է ինքդ քեզնից ինչ-որ բան ներկայացնես: «Ջոսի Մհերը» այսօր իրենից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ է: Նա կարող է իրական հեղինակություն լինել միայն սեփական «նաֆարի» աչքում և ոչ ավելին, ինչ վերաբերում է փողերին, ապա հայտնի ճշմարտություն է այն, որ փողը երբեք բավարար չէ՝ իրական հեղինակություն ունենալու համար. աշխարհում եղանակ ստեղծած, իրական հեղինակություն հանդիսացած գործիչները երբեք հարուստ չեն եղել:

Գիտե՞ք՝ ինչու է «Ջոսի Մհերը» հենց փողի վրա խաղադրույք կատարել: Որովհետև դրանից զատ ուրիշ ոչինչ չունի, փողից անդին տորիչելյան դատարկություն է, անէություն:
«Տռուսիկ Գագոյի» ադրբեջանական նոստալգիան

Նկատառմանը, որ Տավուշում ընթացող պրոցեսի հետևանքով առաջանալու է հայաթափման վտանգ, քանի որ մի շարք ճանապարհներ հայտնվելու են թշնամու թիրախում, «Գեներալ» Գագոն արձագանքել է՝ նոստալգիկ հիշողությունների գիրկն ընկնելով. նա հիշել է խորհդրային շրջանում Տավուշի գյուղերի գյուղացիների ու ադրբեջանցիների համատեղ «քաղցր» կյանքը, համատեղ առևտուրն ու իրար հետ բարեկամանալը: Գագոն միաժամանակ մեղադրել է մտահոգոթյուններ արտահայտող մարդկանց՝ ապրիորի հայերի ու թուրքերի միջև լարվածություն մտցնելու համար: «Դրա համար ա՛յ էս բանը, որ հրահրում են ժողովրդի մեջ, ուրեմն հլը համբերեք, թող գա-հասնի էդտեղ, նոր արդեն ամեն ինչը էդտեղ կպարզվի, թե ոնց ա լինելու, ոնց չի լինելու»,-ասել է ՔՊ-ական «Տռուսիկը»:

Գագոն, փաստորեն, հույս ունի ադրբեջանցիների հետ խնամիանալու, բարեկամանալու, եղբայրություն անելու: Նա իրականում այլասերել է նաև խորհրդային հայ-ադրբեջանական համատեղ անցյալը՝ նկատի ուենալով այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները երբեք հարթ չեն եղել. թուրքը կարող էր հայի տանը հաց ուտել, նարդի խաղալ, իսկ հաջորդ օրը խոհանոցային դանակով վիզը կտրել:

Գագոն չի հասկանում, որ խորհրդային ժամանակներում երկու կողմից տասնյակ հազարավոր զոհեր չեն եղել, ազգամիջյան թշնամանքն այսքան խորը չի եղել՝ թշնամանք, որի հաղթահարման համար ոչ միայն անհրաժեշտ են դարեր, ալև, որ ամենակարևորն է, Ադրբեջանցու ինքնագիտակցության վերաֆորմատավորում: Նույնիսկ եթե վաղն Իլհամը հայատյացության փոխարեն սկսի իր մատաղ սերնդին հայասիրություն ներշնչել ու դասագրքերում հային որպես եղբայր ներկայացնել, կպահանջվեն երկար տասնամյակներ՝ հանրային գիտակցությունը փոխելու ու հայի հանդեպ կենդանական ատելությունը գոնե մեղմելու:

Բայց մի՞թե Գագոյի տանձին է, թե ով է ում ատում կամ սիրում ու փայփայում: Էս մարդը բիզնեսներ ու լուրջ ունեցվածք ունի, ուստի նստած ԱԺ-ում իր կահ-կարասին է պաշտպանում, որ հակարծ Հարկայինի դրբի տակ չընկնի: