Yerevan Times
60 subscribers
14 photos
1 video
13 links
Owned by Kamo Abazyan

📞 +41 76 675 28 74

📍Zürich, Switzerland 🇨🇭
Download Telegram
Նիկոլն ասել է, թե ինչ է Հայաստանին սպասվում Տավուշից հետո

Պատասխանելով լրագրողներից մեկի՝ անկլավներին ու էքսկլավներին առնչվող հարցին՝ Նիկոլը հայտարարել է, թե չենք կարող խուսափել այդ հարցերից՝ հավելելով.«Հայաստանի Հանրապետության 29743քկմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում ա նաև Արծվաշենը, որն էքսկլավ է՝ մեր տեսակետից, անկլավ է՝ Ադրբեջանի տեսակետից: Եվ ինչ ենք մենք պայմանավորվել: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք»: Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր են իրավաբանորեն հիմնավորել Արծվաշենի՝ դե յուրե Հայաստան լինելը:

Նիկոլը փաստացի բացահայտել է, թե ինչ են պատրաստվում անե հետոլ. շարունակելով տարածքների ու բնակավայրերի հանձնման պրոցեսը՝ անցնելու են այսպես կոչված անկլավները թուրքին հանձնելուն՝ մարզ առ մարզ: Ադրբեջանի համար դա կարևոր է, քանի որ այդ անկլավների հանձնմամբ Հայաստանը դառնալու է փաստացի անդամալույծ, տեղ-տեղ Ադրբեջան՝ տոտալ պատերազմի դեպքում զրկվելով կենսական կոմունիկացիաներից:

Արծվաշենը դառնալու է Նիկոլի համար փրկօղակ, որ երբ բոլոր կարևոր ուղիները, անկլավները թուրքերին տա, հայ հանրության «աչքին թոզ փչի» ու ասի՝ տվել ենք այնքան, ստացել ենք այսքան՝ Արվաշենը:Մինչդեռ, ինչպես հայտնի է, Արծվաշենը որևիցե ռազմակավարական նշանակություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար:
Սասունի ԵԿՄ-ն՝ընդդեմ հայ ժողովրդի

Այն, որ ԵԿՄ-ն Նիկոլը Միքայելյան Սասունի ձեռամբ դարձրել է ՔՊ-ի դուստր ձեռնարկությունը, հայտնի է բոլորին, բայց որ բանը կհասներ սեփական հայրնեիքը պաշտպանող, այն թուրքին չտվող մադկանց վրա մեքենա քշելուն, գուցե քչերը կարող ին պատկերացնել. Տավուշում ճանապարհներ փակած մարդկանց վրա ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան ապրիլի 21-ին՝ կիրակի, մարդկանց փորձել է վրաերթի ենթարկել՝ թուրքի առաջ բացելու Ճաապարհը:

Ինքը՝ Միքայելյան Սասունը, առայժմ չի մեկնաբանել կատարվածը, բայց սա այն դեպքն է, որ որևէ մեկնաբանություն թերևս անիմաստ էլ է: Այնուամենանիվ հետաքրքիր կլինի լսել Սասունի «քոմենթը» տեղի ուենցածի վերաբերյալ՝ տեսնելու՝ արդյոք ֆանտազիան կբավարարի՝ արդարացնելու ոչ միայն վրաերթը, այլև Տավուշը, իսկ իրականում ամբողջ Հայաստանը թուրքի վերահսկողության տակ դնող Նիկոլի հրահանգը:

Հոգ չէ, եթե ֆանտազիան չների. շպարգալկան կդնեն ձեռքը, ինքն էլ ինչ որ պետք է, կբարբառի՝ փրկելու Նիկոլի դեմքը:
«Նավակ ճոճողը» ի ցույց է դրել սեփական տհասությունը

Նիկոլի «Նավակ ճոճողը», որի հին ընկերներից մեկը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է՝ համաձայն Գաբրիելյան Վիլենի խոստովանության, ՔՊ-ականին մեղադրել է ապազգային լինելու ու եկիրը ռուս-բելառուսական Միութենական պետություն տանելու համար, ինչը հարց է ծնել Վիլենի հոգում՝ ի՞նչ է ասել ազգային կամ ապազգային: «Քանի որ այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել՝ ըստ ձեզ՝ ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ՝ ո՞րն է ապապետականը, ապազգայինը»,-գրել է ՔՊ-ականը:

Գիտե՞ք՝ ինչն է ապշեցուցիչը, այն, որ նման հարց է ուղղում մի մարդ, որը հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ղեկավարը: Նկատած կլինեք՝ լրահոսում հաճախ է հանդիպում տեղեկություն այն մասին, թե ինչպես է այս կառույցն իր վրդովմունքն արտահայտում ադրբեջանբցիների գազանությունների, այս կամ այն հակահայկական դրսևորումների վերաբերյալ կամ ողջունում հայամետ հայտարարությունները, իրադարձությունները և այլն: Կարճ ասած՝ սա մի միություն է, որը հանդես է գալիս ամենայն ազգայինի պաշտպանությամբ և ամեն ապազգայինի դեմ պայքար է մղում:

Հարց՝ մի՞թե այսքան ժամանակ Վիլենը չի հասկացել ազգայինի, պետականի ու ապազգայինի, ապապետականի միջև տարբերությունը, որ նման հարց է ուղղել հանրությանը՝ խնդրելով իրեն լուսավորել: Եվ այս մարդը ներկայացնում է ոչ միայն վերահիշյալ միությունը, այլև ՀՀ-ում գերիշխող քաղաքական այն ուժը, որի քարոզիչներն այլոց են մեղադրում ապազգային լինելու համար՝ պնդելով, թե Նիկոլը Հայաստանին օժտում է բացառիկ սուվերենությամբ, երբ հողերը զիջում է թուրքին, Աննային էլ գցում Մեհրիբանի տակը:

Բացատրում ենք՝ ապազգայինն այն է, ինչով հենց հիմա ու սրանից առաջ արել ու անում է ՔՊ-ն ու անձամբ Նիկոլը, երբ տարևիներ առաջ համոզում էր հանրությանը, որ Արցախը պետք է տրվի թուրքին, Մեղրիով էլ միջանցք բացվի,իսկ երբ եկավ իշխանության, անմիջապես վերջ տվեց Արցախի գոյությանը: Ապազգայինը ամբողջ ՔՊ-ն է՝ իր ուղնուծուծով ու բովանդակությամբ:

Ազգայինն էլ այս ամենի հակառակն է, այսինքն՝ Նիկոլին դիմադրելը, Հայաստանն ու Արցախը ադրբեջանական չհամարելն ու այդ գաղափարի համար մղվող պայքարը՝ մի բան որը հասու չի կարող լիել նավակճոճողների սահմանափակ ուղեղներին:
Հուսանք՝ տեղ հասավ…
ՔՊ-ական բառիգը ռուսներին կծել է

ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը սեփական հողը պահողներին, նախկին իշխանությանը, ընդդիմությանը, հոգևոր դասի ներկայացուցիչներին մեղադրել է պատերազմ հրահրելու ցանկություն ունենալու համար: «Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. չէ՞ որ պարտքերի հետևից միշտ եկել են ու կգան: Սկզբում գույք` պարտքի դիմաց, հետո կյանք` պարտքի դիմաց...»,-գրել է թմրանյութերի գործով ժամանակին բերման ենթարկված ՔՊ-ականը՝ միաժամանակ պնդելով, թե իրենց ընդդիմացողները արգելակում են երկրի անկախությունը, պետականությունը՝ մեզ բոլորիս փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ:

Հարկավոր է հասկանալ այն ենթատեքստը կամ թաքուն ակնարկը, որ տեղ է գտել բառիգի գրառման մեջ: Հստակորեն նկատվում է ակնարկ՝ ուղղված ռուսների դեմ: Այդ մասին հուշում է, մասնավորապես, «գույք՝ պարտքի դիմաց»-ը: Այսպիսով բառիգը հայոց հայրենատիրությունն ու, եթե կուզեք, Հայկական հարցը հռչակում է՝ ռուսական արկածախնդրություն՝ փաթաթած մեր վզին, որից իբր ազատագրվելով՝ ՔՊ-ն հայ ժողովրդին առաջնորդելու է դեպի պայծառ ապագա:

Իրականում բառիգի լոլոները գրոշ անգամ չարժեն. մի անգամ տեսանք, թե ինչի է հանգեցնում ՔՊ-ի «ազատասիրությունը» Արցախում, իսկ հիմա հերթը Հայաստանինն է՝ տեսնելու՝ որքան խորն անդունդի մեջ ենք բոլորս գլորվելու, եթե բառիգներին հաջողվի իրենց տխմար իդեաները կյաքի կոչել:

Այս ինֆանտիլներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը թուրքն է, հայի հետ կողք կողքի ապրելու նրա ցանկության բացակայությունը, իսկ մնացյալը՝ այս իրողությունից բխած հետևանք: Թուրքը մի սուբյեկտ է, որի հետ օբյեկտիվորեն անհնար է պայմանավորվել, ինչի մասին, ի դեպ, խոստովանում է նույն Նիկոլը՝ տավուշցիների մոտ բաց հայտարարելով, թե չի կարող խաղաղություն երաշխավորել:
Խնդիրը ոչ թե որևէ մեկի՝ տարածաշրջանից դուրս կամ ներս գտնվելն է, այլ՝ այն, թե ում շահերի հաշվին է դա տեղի ունենում

Ստեփանավանում, լրագրողների հետ զրույցում Նիկոլը հայտարարել է, թե կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: «Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա, այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն։Բայց այս առումով ես հանգիստ եմ, որովհետև խոսել եմ և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի բնակիչների հետ»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ խոսելով դեմարկացիայի մասին:

Նիկոլի խոսույթում ակնարկ կա՞ Ռուսաստանի մասին: Ժամանակին Պուտինն էր Հայաստանը հռչակել՝ ՌԴ ֆորտպոստ, ինչի դեմ ընդվզել էին այստեղի գրանտակերները՝ փորձելով հակառուսական տրամադրություններ սերմանել հասարակության մեջ:

Ո՞վ է, ըստ Նիկոլի, փորում հայոց պետականության տակը: Այս հարցը նորմալ մարդկանց համար պարզից էլ պարզ է, քանի որ ցանկացած նորմալ մեկի համար հստակ է, որ հայը մի թշնամի ունի, և դա թուրքն է, բայց Նիկոլի ու մյուս ՔՊ-ականների հայտարարություններից բոլորովին այլ բան է բխում.թուրքը չէ հայի թշնամին, այլ ռուսն է, քանի որ, ըստ Նիկոլի, այդ ռուսը չի թողնում հային ու թուրքին եղբայրանալ՝ հայերին թուրքերի դեմ օգտագործելով և հակառակը:

Այսպիսով՝ Նիկոլը պարզորեն ակնարկում է, որ Ադրբեջանբի հետ դեմարկացիան ու դելիմիտացիան, որն արվում է հայկական պետականության, հայ ժողովրդի կենսունակության հաշվին, իրական հակառուսական պրոցես է իր խորքում, քանի որ մեծ ծրագիրը ռուսներին տարածաշրջանից դուրս թողնելն է: Ընդ որում՝ այստեղ խնդիրը ոչ թե որևէ մեկի՝ տարածաշրջանից դուրս կամ ներս գտնվելն է, այլ՝ այն, թե ում շահերի հաշվին է դա տեղի ունենում:

Բրյուսելում Նիկոլին մի լավ «կտավատ» են արել երևի, լարել ու գցել են մեր ջանին՝ Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման գնով Հայաստանից ռուսներին դուրս բերելու, ու հիմա նույն ռուսների սառը հայացքի ներքո պրոցեսը տեղի է ունենում: Բայց մինչ Նիկոլն այստեղ երկիրն է թուրքին հանձնում, Իլհամը Մոսկվայում բանակցում է Կրեմլի հետ՝ իր համար հավելյալ դիվիդենտներ պոկելով:
Նիկոլի ջերմ շնորհավորանքը՝ Գռզոյի Վահագին

65-ամյակի առթիվ պրեզիդենտ Խաչատրյան Վահագին է շնորհավորել Նիկոլը՝ իր ուղերձում, մասնավոապես, գրելով. «Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ կողմից»:

Այս ուղերձը նման է վերադաս-ենթակա հարաբերությունների բնույթից բխող լոլոյի: Ինչո՞ւ լոլո: Լոլո, քանի որ այն ամբողջությամբ կտրված է իրականությունից. մեկը լինի՝ հարցնի՝ այդ ինչպե՞ս է Գռզոյի Վահագն իր ունակությունները ծառայեցնում Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, տարեկան բյուջեից մի քանի միլիոն դոլար անտեղի մսխելո՞վ, շնորհավորական ուղերձներ հղելո՞վ, թե՞ անիմաստ դրսերում թրև գալով:

Այս հրցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ազգային կամ պետական շահ՝ Նիկոլի համար: Նիկոլի համար պետության շահը Հակոբյան Աննայի ու Մեհրիբանի շահն է ընդամենը: Այո՛, այս իմաստով Վահագը լիովին կատարում է իր ճիտին պարտքը՝ բարեկեցիկ կյանքի դիմաց սպասարկելով Նիկոլի շահերն այն կարգավիճակում, որը նրան բաշխել է Գռզոն՝որպես շնորհակալություն 90-ականերին քաղաքապետ եղած ժամանակ իր հանդեպ դրսևորած բարի վերաբերմունքի: Որևէ մեկը կա՞ երկրում, որ Վահագին լիարժեք սուբյեկտ կհամարի:

Վահագը Նիկոլի օբյեկտն է՝ տեղադրված Բաղրամյան 26-ում, այն դակիչ մեքենան, որն անհրաժեշտ է՝ այս թատրոնին գոնե ինչ-որ լեգիտիմ երանգ հաղորդելու:

Իբր պետություն եքն, իբր պրեզիդենտ ունենք…
Ալենի Հասոն փոձել է հետ չմնալ մյուս ՔՊ-ականներից

Սիմոնյան Ալենի շեքամեջում հով լռված ՔՊ-ական Հակոբյան Հասոն, մյուս ՔՊ-ականների պես փորձելով արդարացնել Տավուշում կատարվողն ու գովաբանելով Ալմա-Աթիի հռչակագիրը, պնդել է, թե այսօրվա իրավիճակում, երբ չկա սահմանագծված պետական սահման, երկիրը փաստացի գտնվում է պատերազմի սպառնալիքի տակ՝ ադպիսով ակնարկելով, որ Տավուշում տեղի ունեցող պրոցեսներ չեզոքացնելու են պատերազմի վտանգը՝ խաղաղություն երաշխավորելով:

Հարց՝ Հասոյին՝ եթե սահմանազատումն ու սահմանագծումը որևէ բանի երաշխիք են, ապա ինչո՞ւ է Նիկոլը նույն տավուշցիների հետ հանդիպմանն ամեն անգամ հայտարարում, որ այդուհանդեձ ինքը չի կարող որևէ երաշխիք տալ, որ պատերազմ չի լինի: Դե եթե Իլհամն իսկապես կասկածի տակ չի դնում 29743-ի վերածված 29800-ը, թող Նիկոլը պարզ ճակատով կանգնի ու ասի, որ դեմարկացիան ու դելիմիտացիան երաշխավորելու են Հայաստանի պաշտպանված ու խաղաղ գոյությունը: Նիկոլը, ըստ էության, ժողովրդին ասում է, որ տանք-չտանք, մեկ է՝ պատերազմ է, բայց եթե տանք այդ պատերազմը կարող է հետաձգվել: Ահա սա է ասում Նիկոլը: Բայց արդյոք դա հարցի լուծո՞ւմ է՝ նկատի ունենալով հատկապես այն, որ դեմարկացիան ու դելիմիտացիան տեղի է ունենում բացառապես Իլհամի ճաշակով, երբ յուրացվելու են պաշտպանված դիրքերը, երբ Տավուշում նույնպես ասկյարներն ունենալու են լավ դիրքավորում, երբ թշնամուն են անցնելու մեր իսկ կառուցած հզոր բնագծերը: Ի՞նչն է խանգարելու Իլհամին Հայաստանի տարածքում լավ դիրքավորվելուց ու բնակավայրերը վերցնելուց հետո սկսել պատերազմ ու շատ արագ կլանել ողջ Հայաստանը: Միջազգային հանրությո՞ւնն է վրան մատ թափ տալու, թե՞ նավթն է դրանից հետո արժեզրկվելու: Եթե «ժողովրդավարական աշխարհը» ամեն կերպ խուսափում է արձանագրել արցախցիների էթնիկ զտումը, պարզ չէ՞, որ «կանաչ լույս է վառում» թուրքերի առաջ՝ հարկ եղած դեպքում և հայաստանցիներին արժանացնելու արցախցիների ճակատագրին:

Տավուշում տեղի ունեցողի ողջ մարազմայնությունը կայանում է հենց նրանում, որ մեր միակողմանի զիջումների դիմաց թուրքը ոչինչ չի երաշխավորում, ու պատերազմի սպառնալիքը չի չեզոքանում՝ անկախ նրանից,թե ինչ ստատոսներ են գրում ՔՊ-ականներն ու ինչպիսի մանիպուլյացիաների են դիմում՝ արդարացնելու հայրենիքի հանձնումը:
ՔՊ-ն փորձում է հանրային լեգիտիմություն հաղորդել հայրենավաճառության գործընթացին

ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, փորձելով քողակել Տավուշում ժողովրդի ցասումը, պնդել է, թե իրականում բողոքի դուրս եկած տավուշցիներն այնքան էլ տավուշցիներ չեն. ուսումնասիրել է մեդիայում տարածված մատերիալներն ու հասկացել, որ ցուցարարների մեջ բնիկ տավուշցիները խիստ չնչին հատվածն են կազմում: Միաժամանակ «Խոզը» պնդել է, որ բողոքի նպատակն իրականում Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու օտար ուժերի ցանկությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է կորցնել իր սուվերենությունը:

Հասկանալի է, թե ինչու է Նիկոլի բոլուկի ամենավառ անդամենրից մեկը փորձում քողարկել ակնհայտը. իշխանությունները ցանկանում են քողարկել տեղի ուենցող պրոցեսի ամբողջ անօրինականությունը՝ ստեղծելով տպավարություն, թե իբր ժողովուրդը սատարում է Նիկոլի իլհամահաճո օրակարգին: Ասել կուզի՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել հայերնավաճառությանը, որեսզի Նիկոլի վարկանիշը շատ չտուժի,պրոցեսն էլ անվիճարկելի լինի:

Իշխանություններն ակնհայտորեն չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ կատարվոմ է անխուսափելին՝ ժողովուրդն արթնանում է, ընդ որում՝ խոսքը բնավ երևանցիների մասին չէ, այլ՝ մարզաբնակների, և խոսքը միայն տավուշցիների մասին չէ, այլև՝ մյուս մարզերի բնակիչների: ՔՊ-ում հասկանում են, որ եթե չկարողանան կոտրել Տավուշում դիմադրությունը, ապա շատ արագ տեմպերով այս ամենը կարող է վերափոխվել իշխանափոխության գործընթացի:

Ինչ վերաբերում է երրորդ ուժերի կողմից իբր պատերազմ հրահրելուն, ապա սա պարզ քարոզչական խայծ է, որի նպատակը ժողովրդի շրջանում վախ առաջացնելն է, ինչն էապես կհեշտացնի երկիրը հանձնելու Նիկոլի առաքելության իրագործումը՝թևաթափ անելով հանրությանը:
Էրդողանի այս մի հայտարարությունը բավական է՝ Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու համար

Ապրիլի 24-ին ընդառաջ Նիկոլի դիմակը պատռող հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է՝ հրաժարվելու անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է՝ իրատեսական հիմքի վրա ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի: Հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել պահը»,-մասնավորապես՝ ասել է Բայրաքթարի աները։

Էրդղանի խսքն ուղղված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանվածների օրհնյալ հիշատտակի դեմ: Նրա համար Ցեղասպանության փաստը անհիմն հիշողություն է ու խավար:

Բայց, արդյոք արժե՞ նեղանալ Էրդողանից: Ոչ, իհարկե, քանի որ այդ մարդու ժողովրդի համար Ցեղասպանության փաստի արձանագրումը գոյաբանական վտանգ է, լինել-չլինելու հարց, ուստի բնական է, որ ամեն ինչ անելու են՝ անհերքելի փաստը ժխտելու համար:

Այստեղ ողբերգությունը Էրդողանի խոսքի մեկ այլ հատվածն է՝ արձանագրումը, որ Նիկոլը նույնպես համաձայն է թուրքական տեսակետի հետ՝ պատրաստ լինելով կատարել Թուրքիայի հրահանգը, պատրաստ լինելով ամեն կերպ նպաստել Թուրքիայի առաջխաղացմանը:

Ցանկացած գիտակից հասարակության համար թշնամու այս մի խոստովանությունը բավարար կլիներ՝ Նիկոլի իշխանությունն արագորեն գրողի ծոցն ուղարկելու համար:Եթե Նիկոլը ոչինչ էլ արած չլիներ, Էրդողնաի այս մի հայտարարությունը բավարար է՝ ՔՊ-ի ուղնուծուծն իմանալու համար: Բայց ցավն այն է, որ հայ հասարակությունը կամ դրա ճնշող մեծամասնությունը զրկված է վերլուծելու ունակությունից, կորցրել է ինքնապահպանման բնազդը, և թերևս քչերը կհասկանան Էրդողանի հայտարարության ողբերգականութան խորությունը:

Էրդղաննն ասում է, որ Նիկոլը նույնքան թուրք է, որքան և ինքը, Էրդողանն ասում է, որ ինչպես իր, այնպես էլ Նիկոլի համար Ցեղասպանությունն ընդամենն անհիմն հիշողություն է: Ավելին՝ Էրդողանը, ըստ էության, Նիկոլին ցույց է տալիս հաջորդ թիրախը, որը պետք է ոչնչացվի անհապաղ, և դա Սփյուռքն է, որ խրված է թուրքերի կոկորդում, և որը հաղթահարել չի ստացվում:

Ոչինչ, այն ինչ որ չի հաջողվել թուրքին, կհաջողվի Նիկոլին…
Իլհամը գալիս է Սևանի հետևից

Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում: Սա նշանակում է, որ Տավուշից հետո թուրքերի անմիջական թիրախում է հայտնվելու Գեղարքունիքը, իսկ իրականոմ՝ Սևանա լիճը: Գուցե այս փուլում ձեռնպահ մնան Սևանը վերցնելուց՝ սպասելով հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի, սակայն եթե Նիկոլն այդ 10 գյուղերն էլ տա, իսկ նա կտա, ապա Սևանի պատկանելիութան հարցը շուտով կարող է դառնալ վիճարկելի:

Սևանի ջրային ռեսուրսներին տիրանալը կամ առնվազն դրանք Հայասանի հետ կիսելը Ադրբեջանի համար ունի կենսական նշնակաւթյուն, քանի որ այդ երկրի արևմտյան հատվածը ունի ջրի խնդիր: Այսինքն՝ ցանկացած դեպքում 10 գյուղը վերցնելով Իլհամը չի համարելու, որ իր ծրագիրն իրականացված է, Հայայաստանին հանգիստ չի տալու:

Ի՞նչը կարող է կանխել այս կործանարար ընթացքը: Բացառապես իշխանափոխոթյունը: Բայց դրանից առաջ պետք է նախ նույն վարդենիսցիներն ու Գեզարքունիքի մյուս բնակավայրերի ազգաբնակչությունը համախմբվեն, միանան տավուշցիների պայքարին ու որևիցե կերպ չնահանջեն: Եթե դիմադրություն ցույց չտվեցին ամենասկզբից, հետո լինելու է շատ դժվցար, ու Նիկոլ-Իլհամ զույգին հետո ոչինչ չի խանգարելու՝ տիրանալ Սևանի ջրայի ռեսուսրներին, իսկ դրանից հետո՝ Սյունիքին ու Երևանին:
ՔՊ-ականներին ու ադրբեջանցիներին մի նպատակ է միավորում

Մինչ ՔՊ-ականները փորձում են հայ հանրությանը գցել մոլորության մեջ ու Տավուշում կատարվողը ներկայացնել որպես հայոց պետականությունը հզորացնող ու դրա սահմաններն անսասան դարձնող աննախադեպ մի բան, ադրբեջանցիները ցնծության մեջ են հայտնվել՝ պատրաստվելով տիրանալ ամբողջ Հայաստանին: Մասնավորապես՝ մեդիափորձագետների ուշադրության կիզակետում են հայտնվել ադրբեջանցի օգտատերերը, որոնք մի կողմից՝ փառաբանում ու շնորհակալություն են հայտնում Նիկոլին ՝ լույս աշխարհ գալու նամար, մյուս կողմից՝ ծաղրւմ ու հեգնում՝ սեփական ժողովրդին իրենց ձեռքը գցելու ու սեփական երկիրը ադրբեջանցիների ոտքի տակ փռելու համար:

Փաստացի ստացվում է, որ Տավուշում Նիկոլի դեմարկացիան գովաբանում են մե՛կ ՔՊ-ականները, մե՛կ էլ ադրբեջանցիները: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Եթե իսկապես Տավուշում տեղի ունեցողն ամրապնդում է Հայաստանի պետականությունը, ապա ինչո՞ւ են ադրբեջանցիները հայտնվել անհուն էյֆորիայի գրկում: Այս հարցի պատասխանը, օրինակ, նույն ՔՊ-ականներն ունե՞ն:

Իհարկե, ունեն, բայց՝ իրենց մտքում, քանզի չեն կարող բարձրաձայնել ու ասել, թե ինչն է իրենց Իլհամի ժողովրդի հետ կապում: Կապողը թուրքական պետության շահն է, որը թելադրում է Հայաստանի չգոյություն:
Տավուշով անցնող գազատարին սպասվում է երևանյան ասֆալտի ճակատագիրը

Այն նկատառմանը, որ Տավուշում ընթացող սահմանազատման պատճառով Հայաստան մուտք գործող գազատարը հայտնվելու է վտանգի տակ, Անդոնը արձագանքել է՝ ասելով. «Մենք շարժվում ենք ոչ թե պատերազմի տրամաբանությամբ, այլ՝ խաղաղության: Կվտանգվի, կվերականգնենք, էլի կվտանգվի, էլի կվերականգնենք, ինչպես եղել է 90-ականներին: Եթե շարունակեն վտանգել, կվտանգվի իրենց գազատարը: Բայց ես կարծում եմ՝ նաև իրենք գիտակցում են, որ մեզ տևական խաղաղության հասնելու էս հնարավորությունը բաց թողնելու մենք որևէ իրավունք չունենք»:

Այսպիսով՝ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ, քանի որ ամեն անգամ կարելի է վերականգնել: Այսպիսով՝ Անդոնը մոտավորապես առաջարկում է երևանյան ասֆալտի տարբերակը, երբ մի քանի ամիսը մեկ նոր փռված ասֆալտը հողից պոկվում է, ինչին հաջորդում է դրա անվերջ վերականգնումը՝ ՔՊ-ականների համար դրանից բխող դրական նյութական հետևանքներով:

Ինչ վերաբերում է հակազդեցությանը՝ ադրբեջանցիների գազատարը պայթեցնելուն, որի մասին իբր ակնարկել է Անդոնը, ապա դա նույնքան մեծ ֆանտազիա է, որքան էր համապատասխան ակնկալիքը 44-օրյայի ժամանակ: Պայթեցնող էին, թող այն ժամանակ պայթեցնեին ու ստիպեին միջազգային հանրությանը սանձել Իլհամին: Բայց ինչպե՞ս պայթեցնեին, եթե անգլիական թագի շահերի ջատագով պաղպաղակ ուտող մարդն անձամբ էր հսկում ադրբեջանական էներգակիրների ապահով ու անվտանգ մատակարարման ընթացքը՝ երաշխավորելու համար դրա անընդհատութունը:

Անդոնը թքած ունի, թե ինչ հետևանքների կարող է հանգեցել տավուշյան արկածախնդրությունը. նրա հույսը Իլհամի չեղած խաղաղասիրությունն է: Նրա համար կարևորն իշխանությունը պահելն է, իսկ դա հնարավոր է միայն թուրքերի ցանկութունները կյանքի կոչելու միջոցով, ինչն էլ հենց հիմա արվում է՝Հայաստանի ապագան կործանելով:
Անդոնն ուղիղ եթերում հզոր գործիքակազմ է նվիրել ադրբեջանական քարոզչամեքենային

Նկատառմանը, որ Ադրբեջանը, ում հետ իբր խաղաղ ապրելու պատրաստություններ են տեսնոմ Հայաստանի իշխանությունները, պայմանագրաունակ երկիր չէ, և այդ մասին փաստող բազմաթիվ օրինակներ կան, Տավուշում հողեր հանձնելու պրոցեսը գովաբանող Անդոնն արձագանքել է.«Երկկողմանի էդպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Հիմա նրանք մեզ են մեղադրելու, մենք՝ իրենց: Ես չեմ ուզում՝ մտնենք էդտեղ»:

Անդոնը փաստացի հերքել է Նիկոլի կողմից բազմիցս արտահայտված այն միտքը, որ Ադրբեջանի պայմանագրաունակության հետ կապված կան խնդրներ, ընդ որում ՝ հաճախ անլուծելի: Նա Հայաստանին ու Ադրբեջանին դրել է միևնույն նժարին՝ նույնքան ոչ պայմանագրաունակ հռչակելով Երևանին, ինչը թերևս ադրբեջանական քարոզչամեքենային տրված շատ հրաշալի գործիք է՝ հարկ եղած դեպքում հնարավոր սադրանքների մեղքը մեր վրա բարդելու ու հենց Հայաստանին ոչ պայմանագրաունակ հռչակելու, այդ հիմքով ագրեսիա սանձազաերծելու: Իսկ որ սադրանքներ լինելու են, ոչ ոք, բնականաբար, չի կասկածում: Այսինքն՝ Անդոնը դեռ էս գլխից ապահովում է Ադրբեջանի թիկունքը՝ խաթարվելիք խաղաղության ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու:

Իլհամն իր աշխատակզմին, նախարարներին ու նրանց ենթականերին կարող է հանգիստ տուն ուղարկել ու այլևս աշխատանքի չկանչել, քանի որ անդոններն այստեղ ամբողջությամբ կատարում են ադրբեջանցի պաշտոնյաների գործառութները գերազանցությամբ: Իսկ ազատված պետական միջոցները կարող է ուղղել ավելի հգոր զենքերի գնմանը՝ հարմար պահի Հայաստանը մի արվածով գրավելու համար՝ համոզված լինելով, որ միջազգային հանրության առաջ պատասխան տալու պրոբլեմ որպես այդպիսին չի լինի, քանզի տեղական անդոնները պատասխանատու կհռչակեն ոչ պայմանագրաունակ Հայաստանին:
Նիկոլի կնիկն արժանացել է ՔՊ-ական Ասլանյան Հակոբվի ճակատագրին

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Նիկոլի կնիկը հենց Ծիծեռնակաբերդում արժանացել է սեփական ամուսնյակի կուսակից ծերուկ Ասլանյան Հակոբի ճակատագրին, երբ անմար կրակի մոտ ծաղիկ խոնարհելիս բախվել է բազմաթիվ ներկաների վարկաբեկիչ վանկարկումներին՝ «Նիկոլ թուրք», «Աննա ցեղասպան», «Գետինը մտնես» և այլն:

Հարց՝ այս անգամ կարողանալո՞ւ են լուծել Աննայի վրեժն ու ստորացնել հարյուրավոր մարդկանց այնպես, ինչպես Վարդանյանի ու Ասլանյան Հակոբի բախման պարագայում էր, երբ մարդուն նվաստացրել էին ու խոշտանգել՝ ՔՊ-ականի երեսին ճշմարտությունը շպրտելու համար:

Թերևս դժվար կլինի մեկիկ-մեկիկ մարդկանց գտնելը, նրանց ով լինելը բացահայտելն ու հետևներիցից գնալը, այնպես որ՝ այս անգամ չի ստացվի վրեժ լուծել հայրենասերիներից, և Աննան ստիպված կլինի կուլ տալ վիրավորանքը:

Բայց մի՞թե «ցեղասապան»-ը կամ «Թուրք Նիկոլը» կարող են որպես վիրավորանք ընկալվել Աննայի կողմից՝ հաշվցի առնելով դիցուք այնփստը, որ «թուրք»-ից բնավ չի վիրավորվում նրա ամուսինը: «Ցեղասպան»-ն էլ Աննայի համար պատվելի տիտղոս է այնպես, ինչպես «Գորշ գայլերի» դեպքում, ու եթե ձեռքը ճար լիներ, ծաղիկ խոնարհելու փոխարեն ձեռքով նրանց նշանը կցուցադրեր ու սելֆի կաներ՝ կրկնելով թուրք բլոգերի նողկալի ձեռագիրը: Այնպես որ՝ դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով: Ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրկանաում ինքն ով է:
Էրդողանի նարատիվները՝ Նիկոլի ուղերձում

Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձում, որտեղ նա ավելի շատ օգտագործել է «Մեծ եղեռն»-ը, քան «Հայոց ցեղասպանություն»-ը, տեղ են գտել էրդողանական այն նարատիվները, որոնք հնչել էին օրերս Բայրաքթարի աներոջ շուրթերից, երբ նա հայտարարել էր, որ Փաշինյանն ըմբռնել է նոր իրողությունները՝ կոչ անելով Հայատանին ձերբազատվել Սփյուռքի ազդեցությունից ու «անհիմն հիշողություններով» չապրել:

Մասնավորապես՝ ամեն կերպ փորձելով պատմական հայրենիքի մասին գաղափարն ու հիշողությունը ջնջել՝ Նիկոլն իր ուղերձում գրել է.«Լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները»: Նա միաժամանակ կոչ է արել «Մեծ եղեռնի» ընկալումը հարաբերել Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Իրողությունների ու գործոնների, պատմական ընթացքների ու կանխատեսվող հորիզոնների մասին Էրդողանը նույն բանն է ասում՝ հաճախ կոչ անելով Հայաստանին բացել Թուրքիայի առաջ դռներն ու կառուցել պայծառ ապագա՝ մոռանալով պատմական իրողություներն ու Ցեղասպանությունը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլի ու Էրդողանի՝ Հայաստանի շահերի մասին ունեցած պատկերացումները նույնական են, քանի որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կոչ են անում «Մեծ եղեռնը» չդարձնել հիմնաքար ու ելակետ՝ որոշումներ ընդունելու, լինել պրակտիկ ու «պայծառ ապագային» նայող:

Միով բանից՝ Էրդողանը օրեր առաջ հնչեցրած իր ուղերձով կանխորոշել էր այն բովանդակությունը, որը պետք է կրեր Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձը, ինչը զարմանալի չէ. ՔՊ-ն Էրդողանի նախագծած կուսակցությունն է, իսկ դրա սյուզերենը՝ թուրքի վասալը:
Ալենն ու Մատվիենկոն հագել են

Սիմոնյան Ալենի հակառուսական բովանդակությամբ շաղաղված ելույթը լսելի է դարձել Հյուսիսում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում Ալենի հայտնած որոշ մտքերի հետ՝ վերաբերող Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը: Մատվիենկոն, մասնավոապես, փորձելու է պարզել, թե ում անունից է Ալենը հնչեցրել նման բնույթի «սյուժեներ»:

Նիկոլի՝անգլիացի լրագողներին տված վերջին հարցազրոււցում էլ, ինչպես հայտնբի է, քիչ չէին ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին ուղղված քննդատությունները:Դրանց հաշվով նույնպե՞ս ռուսները պատրաստվում են հարցում ուղարկել…

Այստեղ թերևս զարմանալի է Մատվիենկոյի ռեակցիան: Հարց է առաջանում՝ Ալենին նո՞ր են ճանաչում, թե՞ իսկապես կարծում են, որ Նիկոլը դավաճան չէ: Երևի Կրեմլում ոմանք համոզված էին, որ կկարողանան կառավարել ՔՊ-ական շիշկաների վարքն ու բարքը, բայց հետո հանկարծ պարզել են, որ գործ ունեն անկառավարելի տարրերի հետ՝ ՌԴ-ի կենսական շահերն ուղիղ հարվածի տակ դնող:

Այն, որ Մատվիենկոն միայն հիմա է պատրաստվում հարցում ուղարկել ԱԺ, խոսում է ռունսերի «պոզնիության» մասին, ինչի պատճառով է նաև, որ ողջ հետխորհդային տարածքում Մոսկվան պարտվում է Արևմուտքին՝ նախկին բարեկամներից թշնամիներ ստանալով:

Բա արժե՞ր 2021-ին Նիոլի իշխանութունը վերարտադրել…
Նավակ ճոճողոի հույսն Իլհամի ազնվությունն է

Հարցին՝ արդյոք ակնկալո՞ւմ եք, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանը կլքի այն գրավյալ տարածքները, որոնք հայտնվել են նրա տիրապետութան տակ 44-օրյայից հետո, ՔՊ-ական Գաբրիելյան Վիլենը՝ «Նավակ ճոճողը», ապշեցուցիչ պատասխան է տվել՝ ասելով, որ ակնկալում է, որ ադրբեջանցիները կլինեն անկեղծ, ազնիվ ու դուրս կգան ՀՀ տարածքից՝ ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին ապացուցելով, որ այս գործընթացում պատրաստ են պատշաճ համագործակցության:

Ադրբեջանը նավակճոճողներին ապացուցելու բան ունի՞, թե՞ իրար ուտող, կրակների մեջ այրվող աշխարհին, որի վրա նա, մեղմ ասած, թքած ունի:

Իսկ եթե հանկարծ ադրբեջանցիները չգտնվեն Վիլենի հետ անկեղծ, ի՞նչ հակախաղ կամ հակաքայլ կարող է ՔՊ-ն թուրքերին հակադրել մի դեպքում, երբ նրանք, ում վրա հույս են դրել իշխանությունները, խորքային իմաստով թքած ունեն Հայաստանի ճակատագրի վրա: Մի ժամանակ էլ Նիկոլն Իլհամին կիրթ ու կառուցողական էր հռչակել: Դրանից կարճ ժամանակ անց ազգովի համոզվեցինք, թե ինչ կարգի կիրթ ու կառուցողական է Իլհամը, թե որքան ինտիլեգենտ մեկն է Նիկոլի ընկերը:

Ոչ մի միլիմետր թուրքերը հետ չեն քաշվելու, ու չկա նույնիսկ երաշխիք, որ դեմարկացիայի այս պրոցեսը, որ խեղկատակություն է թվում, հասնելու է ասենք Սյունիք: Եթե հասնի էլ, թուրքերը ստիպելու են Նիկոլին ձող տնկել այնտեղ, որտեղ դե ֆակտո կանգնած են ասկյարները՝ հակառակ դեպքում սպառնալով ի ցույց դնել դավաճանական բարաթը:
Իլհամը չի կարողանում հաղթահարել Սերժ Սրագսյանից ունեցած վախը

Հայաստանից միջանցք պահանջող Իլհամը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ կա կետ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: «Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը՝ Աղրիդաղ սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,-իր պահանջներն է հստակեցրել Իլհամը՝միաժամանակ դառնությամբ հիշելով Սերժ Սարգսյանի՝ Արևմտյան Հայաստանի մասին հայտնած համարձակ միտքը՝ վերաբերող դրա ապագային: «Նրանք իսկապես կարծում էին, որ կարող են անջատել Թուրքիայի այս հատվածը և միացնել Հայաստանին»,-Էրդողանի ենթագիտակցական վախերն է արտահայտել Իլհամը՝ սարսափած Սերժ Սարգսյանից:

Նիկոլի ղեկավարի հայտարարությունները հրաշալիորեն ի ցույց են դնում «հին» ու «թազա» Հայաստանների տարբերությունը. եթե Նիկոլի Հայաստանի առաջ Իլհամը վերոհիշյալ խայտառակ պայմաններն է դնում, ապա նախկիններից նա ուղղակի լցնում է տակը՝ չկարողանալով հաղթահարել իր վախերը: Երբ Իլհամը պահանջումէ փոխել զինանանշանը, նա նման կերպ նախկիններից իր վախն է փորձում ստվերել՝ կարծելով, թե զինանանշանի փոփոխությամբ կհաջողվի թաղել իրական Հայաստանը՝ ծնունդ պարգևելով «նիկոլստանին», որտեղ ասիչի դերում թուրքերն են:

Իլհամը սարսափում է Սերժ Սարգսյանից, քանի որ գիտի՝ եթե իրենց չհաջողվեր 2018-ին իշխանության բերել Նիկոլին, Արևմտյան Հայաստանի հետագա ճակատագիրը կարող էր դասավորվել թուքերի համար ճափազանց վատ, է՛լ չասած Արցախի մասին. Իլհամը կտեսներ յուր անուսը, բայց Ստեփանակերտ ու Շուշի չէր տեսնի երբեք:

Հիմա մնում է տեսնել՝ ինչ գործողությունների կդիմի Նիկոլն այստեղ Իլհամի հրահանգից հետ: Պարզ չէ՞…
Հայաստանը դառնում է «Արևմտյան Ադրբեջան»

Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը: Նա սա ասել է՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե հնարավոր է Հայաստանը գազ ձեռք բերի Ադրբեջանից: «Շատ լավ տարբերակ է»,-հայտարարել է Սիմոնյան Ալենը՝ հստակեցնելով ՔՊ-ականների՝ Հայաստանի վերաբերյալ տեսլականը:

Հայաստանը, խռիկ տալով ռուսներին, փաստորեն, պատարստվում է հայտնվել Ադրբեջանի գրկում, իսկ այնուհետև՝ Թուրքիայի: Նիկոլը Հայաստանը նախ՝ էներգետիկ կախվածության մեջ կդնի Ադրբեջանից, իսկ հետո շուկան կտա թուրքերին: Դա Նիկոլի համար հրաշալի հեռանկար է, քանի որ հանդիսանում է Իլհամի սիրելին: Իսկ Իլհամը, ինչպես հայտնի է, պատրաստվում է Հայաստանը ստվերից կառավարել Նիկոլի միջոցով, ուստի կանի ամեն ինչ՝ նրա դիրքերն անսասան դարձնելու: Ասել կուզի՝ Հայաստանն ադրբեջանական ասեղին հագցնելը ՔՊ-ի համար ունի կենսական նշանակություն:

Եթե չահողջվի Նիկոլին ռադ անել, Հայաստանը շուտով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի:
Աննան վրեժ է լուծել

Ծիծեռնակաբերդում մի լավ խայտառակվելուց ու թամաշա դառնալուց հետո Աննան որոշել է վրեժ լուծել. ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել Ծիծեռնակաբերդ Աննայի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է:

Սա չի կարելի անակնկալ համարել, քանի որ գաղտնիք չէր, որ Փաշինյանների ընտանիքում ընդունված կարգ է սեփական հոգեբանական խնդիրները լուծել ուժայիների, իրավապահ համակարգի միջոցով: Բայց չեն հասկանում, որ նման կերպ ընդամենն է՛լ ավելի են ստորացնում իրենց վարկանիշը՝ ի ցույց դնելով իրենց մարդկային չեղած որակները:

Յոթ հոգու ձերբակալմամբ հայ հանրությունը փոխելո՞ւ է Աննայի մասին իր կարծիքը, թե՞ Նիկոլն է դադարելու պարել Իլհամի դուդուկի տակ: Կարող են ձերբակալել ազգի կեսին էլ, բայց դրանով ոչ մի հարց Աննան չի լուծելու՝ է՛լ ավելի գրգռելով հանրային ատելությունը:

Գիտե՞ք՝ ինչու Աննան չի վախենում հանրային ատելությունից: Չի վախենում, քանի որ ՔՊ-ն իշխանության է մնում բացառապես իր դրսի կուրատորների շնորհիվ՝ մինչև վերջ տանելու այն ծրագիրը, որի իրականացման համար էլ իշխանության բերեցին Նիկոլինու Աննային դե ֆակտո առաջին տիկին սարքեցին:
Անոն հայտարարել է, որ պատրաստ է Նիկոլի հետ միասին հայտնվել միևնույն բանտախցում

Հայաստանի համար ճակատագրական այս օրերին չափազանց կարևոր է արձանագրել, թե որ ՔՊ-ականը կամ իշխանավորն ինչ դիրքորոշում է հայտնում ընթացող պրոցեսների մասին՝ իշխանափոխությունից հետո հասկանալու՝ ով ում ծոցն է ուղարկվելու:

Մասնավորապես՝ Առողջապահության նախարար Ավանեսան Անոն է փորձել հավատարմության երդում տալ Նիկոլին՝ հայտարարելով.«Ինչ քաղաքականություն իրականացվում է, դա համահունչ է իմ անձնական կարծիքի հետ։ Միանշանակ, իհարկե, պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը»:

Անոն սա հայտարարել է՝ մեկնաբանելով Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, ինչը չափազանց կարևոր է հատկապես Անոյի հետագա ճակատագրի առումով: Աննոն, ըստ էության,, փորձել է Նիկոլին իր լոյալությունը ցույց տալ: Նա նման հայտարարություն էր անելու նաև այն դեպքւոմ, եթե Նիկոլը յաթաղանով հենց հիմա Երևանի կենտրոնում իրականացներ ցեղասպանություն: Անոն էլի հայտարարելու էր, որ Նիկոլի հետ է ու իր կարծիքը նրա կարծիքից չի տարբերվում: «Խոզի» խոշորացույցի տակ հայտնված Անոյի համար դա կարևոր է հատկապես վերջին շրջանում իր նախարարության շուրջ ընթացող պրոցսների կոնտեքստում:

Անոն հասկանո՞ւմ է, որ վաղն իր դուրս տված ամեն մի խոսքը կարող է իր դեմ բանեցվել դատարանում: Չէ՞ որ գալու է պահը, երբ բացվելու է վերջին տարիների վիճակագրությունը՝ այն, թե Հայաստանի համար ճակատգրական այս օրերին ով ինչ դիրքորոշում է հայտնել՝՝ հասկանալու՝ ով է Նիկոլի հետ միասին գնալու ԱԱԾ-ի զնդան: Անոն ակնհայտորեն որոշել է ընկերակցել Նիկոլին այդ մութ ու ցուրտ վայրում՝ հանուն այսօրվա լափամանի, շքեղ կյանքի ու թալանի: Անոն երևի վստահ է, որ Նիկոլն ինչ-որ կերպ «կռուտիտ» կլինի, բայց սրանք չեն էլ կասկածում, որ Նիկոլը փաստացի անելանելի վիճակում է՝ առանց «կռուտիտ» լինելու որևիցե շանսի: